ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ - Դաս 4. մաս 1

 

 

Դյուրուսույց Աստվածաշնչյան Քոլեջ

Լեյքվուդ, Կալիֆոռնիա

 

ԴԱՍԸՆԹԱՑ N05. ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍ 4. Մաս առաջին

ԿՐՔԻ ՈԳԻՆ. ԽՄԻՉՔ, ԾԽԱԽՈՏ, ԹՄՐԱԴԵՂԵՐ (ՄՈԼՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆՔՆԵՐ)

 

Կոնսպեկտ

 

1. Ընդդեմ առողջ դատողության.

ա.  Ալկոհոլային խմիչքների չարաշահման, թմրադեղերի ընդունման պատճառը՝ դրանց զորության՝ սեփական կամքի ուժից ավելի մեծ լինելը:

բ.   Թմրադեղերի և ալկոհոլի ներխուժումը հասարակության կենցաղի մեջ.

2. Կրքի ոգու հարկադրանքը.

ա.  Խմիչքի, ծխախոտի, թմրադեղի օգտագործման մեջ (Հարբեցողությունը՝ ավելի քան հիվանդություն).

բ.   Հարբեցողությունը՝ կրքի ոգու կապանք (Ես.5.11՝ «Վա՜յ նրանց, որ առավոտ կանուխ վեր են կենում ու ցքիի հետևից վազում. ուշանում են իրիկունը, որովհետև գինին նրանց տաքացրել է», Առ.20.1՝ «Ծաղրող է գինին, խռովարար՝ ցքին. Ամեն ով դրանցով մոլորվի, իմաստուն չի լինի». Առ.23.31,32՝ «Մի նայիր  գինուն, որ կարմրի է տալիս, որ բաժակի մեջ աչքով է անում…Նա վերջում օձի պես կկծի…». Առ.31.4՝ «Թագավորների բանը չէ գինի խմելը, և ոչ էլ իշխաններինը՝… օղի».  1Պետ.4.3՝ «Բավական է մեզ, որ կյանքի անցած ժամանակը… վարվում էինք գինեմոլություններով… արբեցություններով». Գաղ.5.16,19,21՝ «Հոգով գնացեք ու մարմնի ցանկությունները պիտի չկատարեք: Արդ մարմնի գործերը հայտնի են… գինովություններ…». 1Կոր.10.31՝ «Արդ, թե՛ ուտեք, թե՛ խմեք և թե՛ ինչ գործ որ անեք ամեն բան Աստծու փառքի համար արեք». Եփես.5.18՝ «Մի գինովցեք գինիով, այլ Հոգով լցվեցեք»):

Եվ այնուամենայնիվ այն ենթակա է քանդման Հիսուսի զորավոր անունով.

3.  «Սիամական» երկվորյակները (1Կոր.6.19,20՝ «Չգիտեք որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է… և ձերը չեք… ուստի փառավորեցեք Աստծուն ձեր մարմնում և հոգում, որ Աստծունն են»).

ա.  Դր. Ջոն Հարվեյ Քելլոգը ծխողի մարմնի խմիչք պահանջելու մասին.

բ.   Դր. Շրումֆ-Պիերոն ծխախոտի և խմիչքի համատեղ օգտագործման առավել մեծ սկլերոտիկ վնասի մասին.

գ.   Բժիշկներ Շվայնիցը և Ուհթոֆը կուրության առաջացման մասին.

դ.   Դր. Դանիել Հ. Քրեսն ու դր. Ջոն Դ. Քուաքենբոսը ծխախոտի ծխից ալկոհոլի կարիքի առաջացման մասին.

ե.   Դր. Ալեքսանդր Լամբերթը և դր. Շումեյքերը ծխախոտից ու խմիչքից հրաժարման փոխկապակցվածության մասին:

Եզրակացություն ծխախոտի հայտնաբերումից հետո հարբեցողության առավել շատ  տարածվելու մասին:

4. Նիկոտինը՝ նախակարապետը թմրադեղի.

ա.  Ծխախոտից դեպի թմրադեղ.

բ.   Մայրերի տառապանքը.

գ.   Ծխախոտը, խմիչքն ու թմրադեղը՝ դժոխքի ներխուժում:

5. Հոգևոր ողբերգությունը.

ա.  Դր. Վիկտոր Վոգելը թմրամոլությամբ մարդու ամենաարագ կործանարար մեթոդի մասին.

բ.   Թմրամոլությունը՝ հոգևոր ողբերգություն:

 

***

 

«Ապա իմ մեջ գտնում եմ մի օրենք, որ երբ կամենում եմ բարին անել, չարն ինձ մոտ է. Ի¯նչ խղճալի մարդ եմ ես, ո՞վ կազատի ինձ այս մահացու մարմնից» (Հռոմ. 7.21,24):

 

ԸՆԴԴԵՄ ԱՌՈՂՋ ԴԱՏՈՂՈՒԹՅԱՆ

Ինչո՞ւ են մարդիկ չարաշահում ալկոհոլային խմիչքների օգտագործումը, ծխում, թմրադեղ ընդունում, երբ  գիտեն, որ ըստ բժշկագիտության, ինչպես նաև՝ Աստվածաշնչի, դրանք քայքայում են իրենց նյարդերը, առաջ են բերում տարբեր հիվանդություններ, տառապանք ու դժբախտություններ, բարոյալքում են, ստորացնում և ի վերջո կործանում անձը: Բանը նրանում է, որ դրանց զորությունն ավելի մեծ լինելով, քան նրանց կամքի ուժը, հարկադրում է հակառակ կանգնել առողջ դատողությանը և տեղիք տալ նշված վնասակար սովորույթներին:

 

ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ

Ամերիկան այսօր պարծենում է, որ տարեկան 510 մլն. ծխախոտ է արտադրում: Սա բավարար է, որպեսզի ամեն անձի ընկնի օրական 10 ծխախոտ: Նաև՝ տարեկան 162 մլրդ. լիտր (յուրաքանչյուր ամերիկացու համար միջին հաշվով մոտ 648լ) խմիչք արտադրելու համար: Նյու Յորքի պաշտոնատարներից մեկը հաշվարկել է, որ բարձրագույն դպրոցների 300.000 ուսանողներից 5000-ը զբաղվում են թմրամոլությամբ: Նյու Յորքում և շրջակա քաղաքներում թմրամոլության ահռելի աճ է նկատվում պատանիների մոտ:

 

ԿՐՔԻ ՈԳՈՒ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ

Խմիչք, ծխախոտ, թմրադեղ օգտագործողը շուտով մի կետի է հասնում, որտեղ այլևս ընտրության հնարավորություն չունի: Նա սկզբում կարծում էր, որ կարող է «վայելել» դրանք և հետո հրաժարվել: Սակայն հայտնաբերում է, որ մի ուժ տիրում-հարկադրում է իրեն բավարարում տալ ցանկությանը: Եվ այդ ուժը ԿՐՔԻ ՈԳԻՆ Է:

 

ՀԱՐԲԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒ՞Ն

Հասարակական կարծիքի համաձայն` հարբեցողությունը հիվանդություն է, և պետք է կարեկցել հարբեցողներին ու ոչ թե՝ մեղադրել:

Սակայն ինչպե՞ս բացատրել, որ՝

1)      Նրա համար ԱՄՆ-ում տարեկան 130 մլն. դոլարի գովազդ է կատարվում.

2)      Մանրածախ առևտուր է արվում դեղատներում, նպարեղենի խանութներում, հյուրանոցներում.

3)      Նրանից տարեկան 9 մլրդ դոլարի շահույթ է բերում.

4)      Նրան կամավոր տրվում են 4 մլն. հարբեցողներ.

5)      Այն նաև մարդուն հոգեպես է կործանում:

Սակայն պետք է ասել, որ այս «հիվանդությունը» անբուժելի չէ նրանց համար, ովքեր ճշմարտապես փափագում են ազատվել նրանից: Հարբեցողությունն ավելին է, քան հիվանդությունը. դա ԿՐՔԻ ՈԳՈՒ ԿԱՊԱՆՔՆ Է, սակայն Հիսուսի զորավոր անունով այն ենթակա է քանդման:

 

ԵՐԿԳԼԽԱՆԻ ՀՐԵՇԸ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ  ՄԵՋ

Նա կուլ է տալիս հազարավոր մարդկանց« իսկ միլիոնավորներին էլ հաշմանդամ է դարձնում:

Դր. Ջոն Հարվեյ Քելլոգն ասում է. «Ծխախոտը սեղմում է մարդու զարկերակները, իսկ խմիչքը՝ լայնացնում: Այսպիսով, ծխողի մարմինը խմիչք է պահանջում: Նրանք համագործակցում են իրար հետ սիամական երկվորյակների նման»:

 

ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

Դր. Շրումֆ-Պիերոն ասում է. «Ծխախոտի երկարատև թունավորմից առաջանում են նյարդային բջիջների խրոնիկական բորբոքում և սկլերոտիկ (կարծրախտային) փոփոխություններ, ճիշտ այնպես, ինչպես ալկոհոլից»: Գլխի աթերոսկլերոզի (անոթների կարծրախտ) մասին խոսելիս Դր. Շրումֆ-Պիերոն ասում է. «Երբ խմիչքն ու ծխախոտը օգտագործվում են միասին, առավել մեծ վնաս են պատճառում« քան՝ առանձին-առանձին»:

Բժիշկներ Շվայնիցը և Ուհթոֆը եկել են այն եզրահանգման, որ ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը պատճառ է դառնում կուրության առաջացման (ամբլոպիա):

Դր. Դանիել Հ. Քրեսն գրում է. «Ամենանհուսալի հարբեցողները, որ երբևէ հանդիպել եմ, չափազանց շատ ծխախոտ օգտագործողներն են: Ես չեմ կարծում, որ վիսկիի սիրահարը կբժշկվի, եթե չդադարեցնի ծխելը»: Այսպիսով, սերտ կապ կա ծխախոտի և ալկոհոլի միջև: Ծխախոտի ծխի մեջ կան գոլորշիացած թույներ, որոնք ալկոհոլի հոտ ու համ ունեն: Դրանցից են նիկոտինը և ֆուրֆուրոլը: Այս համն ու հոտը ծխողի քթանցքնում և կոկորդում ցանկություն են առաջացնում խմելու «ծարավը» հագեցնելու: Սա փաստարկելով՝ Դր. Ջոն Դ. Քուաքենբոսը (Կոլումբիայի համալսարանից)« նշում է. «Ալկոհոլի կարիքն առաջանում է ծխախոտի ծխից: Ծխախոտը ստեղծում է ալկոհոլի մեծ պահանջ: Հարբեցողների 75 %-ը  չափազանց շատ ծխողներն են»:

Դր. Ալեքսանդր Լամբերթը հաստատում է. «Հարբեցողները տառապում են ծխախոտի խրոնիկական թունավորումից: Նրանք չեն կարող հրաժարվել ալկոհոլից՝ առանց ծխելը թողնելու»: Մեկ ուրիշ հետազոտող՝ դր. Շումեյքերն ավելացնում է.«Շատ քիչ տղաներ են սովորում խմել` առանց ծխելու»:

Այստեղից մի՞թե չի կարելի եզրակացնել, որ հարբեցողությունն ավելի շատ է տարածված ներկայումս, քան մի քանի սերունդ առաջ՝ ծխախոտի հայտնաբերելու պատճառով:

 

ՆԻԿՈՏԻՆԸ՝ ՆԱԽԱԿԱՐԱՊԵՏԸ ԹՄՐԱԴԵՂԻ

Աշխարհը կարծում է, թե նիկոտին ներշնչելը լոկ սովորույթի խնդիր է: Այսօր ամենուր պաստառների վրա, լրագրերում և ամսագրերում հանդիպում ենք նշանավոր մարդկանց՝ ծխախոտը ձեռքներին: Եվ այդ գովազդի նպատակը շահույթն է: Շատ ծնողներ իրենց երեխաների ծխել սովորելը համարում են հասունության նշան: Սակայն նրանցից շատերը հետո գործ են ունենում թմրադեղ վաճառողների հետ, ովքեր առաջարկում են մարիխուանայով կամ այլ թմրադեղերով լցված ծխախոտներ: Թմրադեղի օգտագործումն ավելի մեծ թշնամի է, քան ծխախոտն ու ալկոհոլը, որին նա չի կարողանում դիմադրել:

Մի մոր, ում հայտնի էր դարձել որդու թմրադեղ օգտագործելու մասին, բժիշկները մի դաժան խորհուրդ էին տվել. «Նույնիսկ եթե տղան հիվանդանոց տարվի, միայն ժամանակավոր բարելավում կարող է նկատվել, բայց ավելի լավ է մոռանալ, որ երբևէ զավակ եք ունեցել»: Եվ բուժման մի քանի տարվա թանկարժեք կուրսից ու տառապանքներից հետո կինը համաձայնվում է բժիշկի ասածի հետ: Երբ նրա պատմությունն ամսագրերում տպագրվեց, պարզվեց, որ հազարավոր մայրեր կիսում էին նույն տառապանքը:

 

ԴԺՈԽՔԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ

Ապշեցնող աճն այս վատ սովորույթների ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ դժոխքի ներխուժում:

Ծխախոտի խրոնիկական օգտագործումը տանում է խմիչքի, իսկ ոմանց էլ՝ թմրադեղերի: Սա ապացույցը չէ՞, որ այս ծրագիրը թշնամու դժոխային ռազմավարությունն է:

 

ՀՈԳԵՎՈՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Թմրադեղից կախվածությունը շատ կարճ ժամանակ է պահանջում: Այն մարդուն կործանող ամենաարագ մեթոդներից է: Շուտով թմրամոլը հյուծվում է: Դր. Վիկտոր Վոգելը տեղեկացնում է. «Հիվանդը չափից շատ քրտնում է և հորանջում, աչքերից արցունքահոսություն է ունենում և քթից կաթում: 24 ժամ հետո բիբերը լայնանում են, և մաշկը սագի մաշկի պես է դառնում: 36 ժամ հետո մկանները անկառավարելիորեն ջղաձգվում են և ուժեղ ցավեր են սկսվում վերջույթներում« մեջքի և որովայնի հատվածում, տառապում է անքնությամբ, լուծով, օրգանիզմին հատուկ է դառնում փսխման երևույթը: Ջերմությունը բարձրանում է, ախորժակն ընկնում, քաշը պակասում է: Այս նշանները հասնում են գագթնակետին 48 ժամ հետո և պահպանվում մինչև 72 ժամ« իսկ 4-5 օրից՝ աստիճանաբար թուլանում»:

Թմրամոլությունը ֆիզիկական և բարոյական վնասից բացի առաջ է բերում նաև հոգևոր ողբերգություն: Մարդը դառնում անվստահելի, ում «երջանկությունը» ժամանակավոր ինքնամոռացության մեջ ընկնելն է: Նա ոչ մի բանի և ոչ մեկի համար հոգ չի անում, բացի թմրադեղից: Երբեմն այն ձեռք բերելու համար նա կարող է սպանել իր մորն ու երեխային՝ ասես դադարելով մարդ լինելուց: Քանի որ կորցնում է բարոյական բոլոր չափանիշները՝ հեշտությամբ մղվելով հանցագործությունների:

Սակայն երբ անձը դառնում է սատանայի զոհ, լիակատար վերականգնում հնարավոր է միայն Աստծու զորությամբ:


Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն