ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ - Դաս 2. մաս 2

 

Դյուրուսույց Աստվածաշնչյան Քոլեջ

Լեյքվուդ, Կալիֆոռնիա

 

ԴԱՍԸՆԹԱՑ N05. ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍ 2. Մաս Երկրորդ

ԴԻՎԱՅԻՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ (1Տիմ. 4.1-3)

 

Կոնսպեկտ

 

1. Դիվային վարդապետությունը և նրա տարածողները.

2. Սատանայի ծուղակը.

Կրոն՝ ա) Աստվածաշնչի փոխարեն՝ գիտական տեսություններով՝ աթեիզմին համարժեք (2Պետր. 2.1), մեղքի գոյության ժխտումով, մարդկային բարոյականությամբ, Աստվածային կայծով. բ) սառանց Քրիստոսի քավության, սրբացման (Եբր.12.14), Սուրբ Հոգու մկրտության (Գործք 1.8), գերբնական պարգևների, Խոսքին հետևող հրաշքների. գ) Ապաշխարության տանող արթնության ծառայությունների փոխարեն՝ մարդկային ծրագրերով:

3. Արդիականության վտանգը.

Աստվածաշնչի «սխալ» թարգմանությունը, հեղինակների կրթություն չունենալը, ճիշտ չշարադրված մտքերը, եբրայական առասպելաբանությունից օգտվելը, Քրիստոսի՝ կույսից չծնվելը, հրաշքների մասին Մարկոսի Ավետարանի վերջին հատվածի անստույգությունը և այլն:

4. Կազմակերպությո՞ւն, թե՞ օրգանիզմի մաս.

5. Դիվային վարդապետությունը՝ Երկինք տանող «հեշտ ճանապարհ».

Հավիտենական պատժի, մահից հետո գիտակցության ժխտումը, չարերի «լիակատար ոչնչացումը»:

6. Ժամանակավոր դժոխք՝ մեղք գործող քրիստոնյաների համար.

7. Ջրի մկրտությունը՝ երկինք գնալու անցաթուղթ.

8.  Օկուլտական գիտություններ (թաքնագիտություն), սպիրիտիզմ (ոգեկանչություն), բախտագուշակություն (տե՛ս Հավելված 2).

9. Աղանդների դասակարգումը (տե՛ս Հավելված 4).

ա.  Արևմտյան աղանդներ.

բ.   Արևելյան աղանդներ.

գ.   «Նոր դարի» աղանդներ.

դ.   Ազատ մասոնություն.

ե.   Սատանապաշտություն.

10.     Օտար ձայների փոխարեն՝ Հիսուսի փնտրումը.

 

***

 

«Արդ, Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և ուշադրություն դարձնեն մոլորեցուցիչ ոգիների և դևերի վարդապետություններին, կեղծավորությամբ ստեր խոսելով, որոնց խղճմտանքը դաղված է, որոնք արգելում են ամուսնանալ, հրաժարվում կերակուրներից, որ Աստված ստեղծեց, որպեսզի ճշմարտությանը հավատացողներն ու ճանաչողները գոհությամբ վայելեն» (1Տիմ. 4.1-3):

 

ԴԻՎԱՅԻՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Թեև Ուեբստերի սահմանմամբ վարդապետությունը մարդու դավանանքն է, սակայն սատանան այս հարցում բացառություն է կազմում: Սատանան չի հավատում իր վարդապետությանը: Այդ վարդապետությունը նրանց համար չէ, ովքեր չեն ընդունում Աստծուն, այլ նրանց համար, ովքեր կրոնավոր են և հույս ունեն մահից հետո երկինք մտնել: Սատանան նաև ունի իր ծառայողները, ովքեր սովորեցնում են այդ վարդապետությունը. ոմանք՝ գիտակցաբար, ուրիշները՝ կուրորեն. «Որովհետև, այդպիսիները սուտ առաքյալներ, խաբեբա աշխատավորներ են, որոնք իրենց Քրիստոսի առաքյալներ են ձևացնում: Եվ զարմանալի էլ չէ, որովհետև Սատանան ինքն էլ կերպարանափոխվում է լույսի հրեշտակի: Ուրեմն մեծ բան չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանվեն արդարության պաշտոնյաների նմանությամբ, որոնց վերջն իրենց գործերի համեմատ պիտի լինի» (2Կորնթ. 11.13-15):

 

ՍԱՏԱՆԱՅԻ ԾՈՒՂԱԿԸ

Ձկնորսի սուր կարթին միշտ գայթակղիչ խայծ կա: Խեղճ ձկան տեսածը միայն հյութալի, չաղլիկ որդն է, սակայն ԿԵՌԻԿԸ ԾԱԾԿՎԱԾ Է: Նմանապես, ոգիներ որսալիս սատանան իր վարդապետությամբ թաքցնում է «կարթը»` ծածկելով այն լավ, աստվածաշնչյան թվացող խայծով: Յուրաքանչյուր սուտ վարդապետություն պետք է մի «լավ» բան առաջարկի: Սա է պատճառը, որ նույնիսկ մի շարք ժամանակակից աղանդներ Աստծու Խոսքից մեջբերումներ են անում:

«Որովհետև նրա խորհուրդներին անտեղյակ չենք» (2Կորնթ. 2.11):

Անշուշտ, սատանան կնախընտրեր, որ մարդիկ իրենց մտքից ամբողջովին հանեին Աստծուն, բայց քանի որ այդպես չեն անում, այդ պատճառով էլ քաջալերում է նրանց «կրոնավոր» լինել, այնպես որ այդ կրոնը չընդգրկի Քրիստոսի արյունը մեղքերի քավության համար, ոչ սրբությունը, առանց որի ոչ մեկ չի տեսնի Աստծուն (Եբր. 12.14), ոչ էլ Սուրբ Հոգու մկրտությունը, որը զորություն է բերում՝ ընդդեմ սատանայի գործերի (Գործք 1.8):

Դիվային վարդապետությունը մերժում է գերբնական պարգևները, հրաշքները, Խոսքին հետեվող նշանները: Սատանայի պլանն է արթնության ծառայության փոխարեն, որը մարդկանց ապաշխարության է տանում, առաջակել կրոնական նոր ձևեր, արարողություններ, ծեսեր, մարդկային պատվիրաններ և ծրագրեր, ֆիզիկական ջանք, բնական կարողություն և չվիրավորող քարոզներ:

Մեր ժամանակակիցները ընդունում են Հիսուսից տարբեր մի այլ ուսուցչի, Աստծու Որդուց «ավելի լավ» մարդու, ժառանգական մեղքից տարբեր «ռասայական անհասությունը», Աստծու պատկերով ստեղծված լինելու փոխարեն՝ մարդուն՝ որպես էվոլյուցիայի արգասիք: Փոխանակ Աստծու զորությամբ գերբնական վերածնունդ քարոզելու՝ խոսում են «բնական աճի» մասին, աստվածային սրբացման փոխարեն՝ մարդկային կրթության մասին, գերբնական շնորհքի փոխարեն՝ մարդկային բարոյականության մասին: Շատերը նույնիսկ մերժում են Քրիստոսի աստվածությունը, արյան քավությունը, Սուրբ Գրքի աստվածային ներշնչումը, մարդու անկումը և  սրտի ապականությունը, հայտարարում են, որ մարդը գնալով ավելի լավն է դառնում: Ասում են, որ բոլոր մարդկանց մեջ Աստվածային կայծ և ժառանգական բարություն կա, որը կարող է գերակայել, եթե հնարավորություն տրվի: Նրանք ապաշխարություն բառը չեն գործածում, քանի որ նրանց կարծիքով հոգեբանական վնաս է հասցնում: Շատերը մերժում են մեղքի գոյությունը:

Հիսուսի փրկագործության մասին խոսելու փոխարեն այդ արդիական ավետարանիչները խոսում են գործերի և խառնվածքի մասին: Աստվածաշնչի վրա հիմնվելու փոխարեն եռանդագին խոսում են գիտական ամենավերջին տեսությունների ու փաստարկների մասին:  Արդիականները լավ ԳՈՐԾԻՔ են սատանայի ձեռքին: Նրանք կրոնի արտադրությամբ են զբաղվում, ինչը ոչ միայն նրանց սեփական հոգիներն է մատնում հավիտենական դժոխքին, այլև` իրենց ուսուցումներին հետևողների: Այս պարսավելի հերետիկոսության հավատը համարժեք է աթեիզմին (2Պետր. 2.1):

 

ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ

Ոմանք եկեղեցի են ընտրում, որովհետև մայրը և տատիկն այնտեղ են հաճախել: Ուրիշները՝ որովհետև այն ամենաազդեցիկն է հասարակության մեջ: Այս պատճառները կարող են ճիշտ լինել, եթե այնտեղ Աստված ներկա է: Իսկ Եկեղեցու վարդապետությունը պետք է համապատասխանի Խոսքին: Մինչդեռ ժամանակը չափազանց կարճ է, դժոխքը՝ չափազանց իրական, հավիտենությունը՝ չափազանց երկար, իսկ մեր սիրելիները՝ չափազանց թանկ այս հարցերի ճշմարիտ պատասխանները փնտրելու ու գտնելու համար:

Այս «վայ սպասավորներն» անշուշտ ասում են, որ հավատում են Աստվածաշնչին: Պարզապես մի քանի բաժին սխալ է թարգմանվել, որոշներն էլ բնօրինակից չեն: Իսկ Աստծու Խոսքի հեղինակները կրթություն չեն ունեցել, ինչպես այսօրվա մարդիկ: Հնարավոր է նաև, որ  ճիշտ չեն շարադրել մտքերը: Այդ ոլորտից է եբրայական առասպելաբանությունը: Այլապես, ինչպե՞ս կարելի է հավատալ, թե Հեսուն արևը կանգնեցրել է, իսկ Հովնանը կետի փորում է մնացել և ապրել: Նրանք հավատում են միայն այն բաներին, որ մարդու ուղեղին հասանելի են և ոչ թե՝ գերբնական երևույթներին: Սա, անշուշտ, հերքում է ամեն մի հրաշք և նշան (Մարկ.16.17,18), Սուրբ Հոգու մկրտությունը և Հոգու պարգևները:

Արդիականները մերժում են նաև Քրիստոսի՝ կույսից ծնվելը, սակայն շատ են սիրում մեջբերել Աստծու Խոսքից սիրո մասին: Նրանք այնքան համարձակ են դարձել, որ Աստվածաշնչի «նոր թարգմանություն» են առաջ բերել, որտեղ Մարիամը ներկայացված է որպես երիտասարդ կին և ոչ թե՝ կույս, այսպիսով Քրիստոսին դարձնելով Հովսեփի ապօրինի զավակը և ոչ թե Բարձրյալ ԱՍՏԾՈՒ ՈՐԴԻ: Նաև բաց են թողել Մարկոսի Ավետարանի վերջին հատվածը՝ որպես «անստույգ» խոսք:

Արդիականներն ասում են, որ հավատում են բժշկությանը, սակայն Աստված այսօր բժշկում է մարդկանց բժշկագիտության միջոցով: Այդ դեպքում, ինչպե՞ս հասկանալ հետևյալ խոսքերը. «Կա՞ որևէ մեկը ձեր մեջ հիվանդ. Եկեղեցու երեցներին թող կանչի, որպեսզի ԻՐ ՎՐԱ ԱՂՈԹՔ ԱՆԵՆ ու Տիրոջ անունով յուղով օծեն: ԵՎ հավատով եղած աղոթքը պիտի փրկի հիվանդին ու ՏԵՐԸ նրան ոտքի պիտի հանի: Եվ եթե մեղք էլ գործել է, պիտի ներվի նրան» (Հակոբ 5.14,15):

Ծննդոց 4-րդ գլխում կարդում ենք, որ Կայենն Աբելի նման զոհաբերության փոխարեն Աստծուն մի բան բերեց, որ իրենից  չէր պահանջվել` «երկրի պտուղը»: Սակայն Կայենից մինչև մեր օրերը մարդիկ փորձում են համոզել Աստծուն, որ հավանություն տա իրենց սեփական գործերին: Դա անձի բարձրացման և ինքնակառավարման կրոնն է՝ մոդեռնիզմը:

Ջրհեղեղից հետո, երբ Աստված պատվիրեց ցրվել ու լցնել աշխարհը, տալով նրանց Իր խոստումը, որ այլևս չի կործանի երկիրը ջրհեղեղով, մարդը կրկին որոշեց, որ ինքն ավելի լավ է կողմնորոշվում, քան Աստված. «Այն ժամանակ ասացին. «Եկե'ք աղյուսներ շինենք ու նրանց կրակով թրծենք…» (Ծննդոց 11.3,4):

Այսօր մարդիկ դեռ փորձում են երկինք մտնել իրենց սեփական գործերով և քարոզում են. «Կատարի'ր և կապրես»:

 

ՃՇՄԱՐԻՏ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Իրական եկեղեցին Քրիստոսի ընտրած հարսն է (Եփես.5.32, Հայտն.19.7), որն իրեն պատրաստում է վերադարձող Փեսայի համար, որովհետև իր մեջ այս հույսն ունի, որով «սրբում է իրեն, ինչպես Նա սուրբ է» (1Հովհ.3.3): Այնպես որ նա չի կարող ամուսնանալ աշխարհի հետ: Պողոս առաքյալը կոչ է անում զգուշանալ նրանցից, ովքեր «աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց դրանում եղող զորությունն ուրացել են: Այդպիսիններից Ե'Տ ՔԱՇՎԻՐ» (2 Տիմ.3.5): «Որովհետև կգա ժամանակ, երբ ողջամիտ վարդապետությանը չպիտի անսան, այլ ցանկությունների համաձայն վարդապետներ պիտի հավաքեն իրենց շուրջը` ուզածը լսելու մարմաջով և ճշմարտությունից պիտի ականջ դարձնեն ու առասպելների ետևից գնան» (2Տիմ.4.3,4): Մինչդեռ հափշտակության պատրաստվող Եկեղեցին (1Թես.4.13-17) Հիսուսի երկրորդ գալուստին ներկայացվում է որպես «փառավոր եկեղեցի` առանց արատի, խորշոմի կամ այլ թերության, սուրբ և անարատ » (Եփես. 5.27):

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՄԱՍ

Ոչ մի եկեղեցական կազմակերպություն, ոչ էլ դավանանք, ծես կամ սեփական գործ երբեք չեն կարող փրկություն բերել: Միայն Քրիստոսի թափած արյունն ընդունելով ենք փրկվում: Ոչ  աջակցող ծրագրերը, կրթված, սակայն Աստծու Հոգով չլցված գործիչները, մարդկային ջանքերը երբեք չեն կարող պատասխանել մեր աղոթքին` «Քո թագավորությունը գա»: Որովհետև՝ «Զորությամբ չէ և ուժով չէ, հապա Իմ Հոգով»,- ասում է Զորաց Տերը» (Զաք. 4.6): Որևէ եկեղեցական կազմակերպություն, եթե ցանկանում է լինել Քրիստոսի հարսը, պետք է նույն պահանջների առջև կանգնի, ինչ դնում է Աստծու Խոսքը:

ԴԻՎԱՅԻՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԿԻՆՔ ՏԱՆՈՂ ՀԵՇՏ «ՃԱՆԱՊԱՐՀ»

Ինչպես Պողոսը այդ մասին զգուշացնում էր Տիմոթեոսին ժամանակներ առաջ  (2Տիմ.4.3,4), երբ մարդիկ հեռացնում են իրենց ականջներն Աստծուց, սատանան շրջում է դրանց դեպի առասպելները: Բայց այն նման է մի ճանապարհի «որ մարդուն շիտակ է երևում, բայց նրա վերջավորությունը մահվան ճամփան է» (Առակ. 14.12):

Սատանայի ամենալավ վաճառվող թմրադեղն այն է, որ հավիտենական պատիժ չկա չարերի համար, որ դժոխքը գերեզմանն է, և մահից հետո գիտակցություն չկա, կամ մահից հետո մեղավորը պետք է հազար տարի ապաշխարի՝ մինչև հավիտենություն մտելու բախտ վիճակվի, կամ չարերի պատիժը լինելու է «լիակատար ոչնչացմամբ»: Մինչդեռ համաձայն Աստծու Խոսքի՝ Մաթ.25.46. «Սրանք գնալու են հավիտենական պատժի»: Նաև Հայտն. 20.10 և 15-ում չարերը (բոլոր նրանք, ում անունները Կյանքի գրքի մեջ գրված չեն) միանալու են սատանային, գազանին և սուտ մարգարեին կրակի լճում, որպեսզի ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՀԱՎԻՏՅԱՆ ՉԱՐՉԱՐՎԵՆ:

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԺՈԽՔ՝ ՄԵՂՔ ԳՈՐԾՈՂ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այս «վարդապետությունը» թույլատրում է մեղք գործող քրիստոնյաներին մի քիչ տառապել ժամանակավոր դժոխքում մինչև իրենց մեղքերի հատուցումը կամ ազատումը դրանից:

Վերջերս մի քաղաքում ունեցած մեր քարոզարշավներից մեկում այցելեցինք մի եկեղեցի, որն իր 20-րդ տարեդարձի առթիվ զբոսախնջույք էր կազմակերպել, ինչն էլ վերածվեց «ակումբի»: Նվերներ էին տրվում նրանց, ում լոտոյի տոմսը բախտավոր համար էր պարունակում. ընդհուպ մինչև Պլիմաուֆ մեքենա, մեծ սառնարան, տղաների ու աղջիկների հեծանիվներ և «թռչող ափսե»: Ամեն մեկը գիտեր, թե որտեղ էր Պլիմաուֆը և սառնարանը: Բայց ոչ մեկը մինչև ստանալը չգիտեր, թե ինչ էր  այդ «թռչող ափսեն»: Այն 0.25լ Վիսկու շիշ էր: Այդ նույն խումբը արգելում է ամուսնանալ և պահանջում հեռու մնալ մսից (1Տիմ.4.3): Նաև համոզված են, որ երկինքն են գնալու որոշ ժամանակ քավարանում իրենց մեղքերին քավություն տալուց հետո:

 

ՋՐԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԿԻՆՔ ԳՆԱԼՈՒ ԱՆՑԱԹՈՒՂԹ

Մահվանից հետո գիտակցություն ու հավիտենություն, տառապանք ընդունող մարդկանց համար (Ղուկաս 16.10-31) սատանան պատրաստել է այլ «ցավազրկող» միջոց:

Նա երկնքի համար ապահովագում է ջրի մկրտությամբ՝ առանց մեղքի ներքին գիտակցության և ապաշխարության, Հոգու վկայության, մարդը մտածում է, որ նա վերստին ծնունդ է ունեցել և նոր էակ դարձել (2Կորնթ. 5.17 և Գաղատ. 6.15): Դժոխքից խուսափելու համար պարզապես պետք է հավատալ, որ Հիսուսը Քրիստոսն է և մկրտվել ջրով: «Որովհետև շնորհքով եք դուք փրկված ՀԱՎԱՏԻ ՄԻՋՈՑՈՎ, և սա ոչ թե ձեզնից է, այլ ԱՍՏԾՈՒ պարգևն է. ո'չ թե գործերից, որպեսզի ոչ մեկը չպարծենա» (Եփես. 2.8,9):

 

ԴԱՎԱՆՈՒԹՅԱՆ ՃՇՄԱՐՏԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ

Նրանց համար, ովքեր չեն հանգստանում նույնիսկ այստեղ, Սատանան պատրաստել է մեկ այլ բաժին, որով ժամանակավոր հանգիստ է բերում անհոգության մեջ նիրհածին, նույնիսկ այն դեպքում, երբ «Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գիտությամբ աշխարհի պղծություններից փախչելուց հետո, դարձյալ նույն բաների մեջ խճճվելու ու դրանցից հաղթվելու դեպքում նրանց վախճանը առաջվանից վատ է լինելու» (2Պետր. 2.20):

Անհրաժեշտ է զգույշանալ սատանայի սուտ անվտանգության հաշիշից: Որքան փառավոր և օրհնյալ են հավատի պտուղները, երբ այդ հավատը հիմնված է Աստծու Խոսքի ճշմարտության վրա: Բայց ինչը կարող է սիրտը կոտրել, քան հիասթափությունն ու սխալ վստահությունը այդ սարսափելի օրը, երբ լսեն մեծ դատավորի ձայնը. «Հեռացե'ք Ինձանից, անիծյալնե'ր, հավիտենական կրակի մեջ, որը պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար» (Մաթ. 25.41):

Անհրաժեշտ է ապահովագրել հավիտենական հոգու բարեկեցությունը` Աստծու նմուշին ջանասիրաբար հետևելով:

Միայն մեկ ճանապարհ կա աստվածապաշտ կյանք ունենալու համար՝ վերստին ծննունդը. «Եթե մեկը ՎԵՐՍՏԻՆ չծնվի, չի կարող Աստծու արքայությունը տեսնել» (Հովհ. 3.3):

Աստված «Յուրաքանչյուրին հատուցելու է իր գործերի համեմատ. հավիտենական կյանք` նրանց, ովքեր ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԵՋ ՀԱՐԱՏԵՎԵԼՈՎ` փառք և պատիվ և անմահություն են որոնում, իսկ նրանց, ովքեր հակառակության մեջ են, ՃՇՄԱՏՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ, ԱՅԼ ԱՆԻՐԱՎՈՒԹՅԱՆ ԵՏԵՎԻՑ ԵՆ ԳՆՈՒՄ` ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԱՅՐՈՒՅԹ, նեղություն և տառապանք ԱՄԵՆ ՄԻ մարդու հոգու վրա, ով ՉԱՐԻՔ է գործում, նախ հրեային և հետո` հույնին» (Հռոմ. 2.6-9):

Խորհենք խեղճ մոլորված հոգու սարսափելի վիճակի մասին, ով վերը նշված «թմրադեղերի» զոհն է, երբեք համը չառնելով վերստին ծննդի ուրախության, նա այն համոզվածներից մեկն է, որ իր հոգու համար ոչ մի բան անելու կարիք չկա, քանի որ ծես է կատարում և արդեն Աստծու ցասումից փրկված է հիմա և հավիտյան:

 

ՕԿՈՒԼՏԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԹԱՔՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ), ՍՊԻՐԻՏԻԶՄ (ՈԳԵԿԱՆՉՈՒԹՅՈՒՆ), ԲԱԽՏԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային Ամերիկայում մարդիկ տարեկան ավելի քան 100.000.000 դոլար են ծախսում այսպես կոչված օկուլտային գիտությունների համար: Օկուլտիզմի մասին հազարավոր տոննաներ գրականություն է վաճառվում ամերիկյան թերթի կրպակներում, իսկ սպիրիտիզմի ու բախտագուշակության գրքերն առատ են գրադարաններում ու գրախանութներում: Այս ասպարեզի գործարարները վխտում են քաղաքներում՝ առաջարկելով գուշակություն ու ոգեկանչություն բիզնեսի հարցերի վերաբերյալ հետաքրքրասեր և դյուրահավատ հասարակությանը:

ԱՄՆ-ում սպիրիտիզմով զբաղվող 15.000 այսպես կոչված «եկեղեցիներ» մոտ 4.000.000 մարդկանց հետ միասին. «ուշադրություն են դարձնում մոլորեցուցիչ ոգիների և դևերի վարդապետություններին» (1Տիմ. 4.1): Անգլիան ունի մոտ 2500 սպիրիտիզմի կենտրոններ, որոնց հետևում են մոտ մեկ միլիոն մարդ: Բրազիլիայի բնակչության մեկ քառորդ մասը հավատում է սպիրիտիզմին: Այս աղանդը սև արվեստներից ամենավտանգավորն է, քանի որ նորխուժում է բոլոր ազգերի հավատի կյանքը:

Սատանան ընդունակ է կեղծ հրաշքներ անել` մարդկանց սրտերը ճշմարտությունից շեղելու նպատակով: Նրանք, ովքեր չեն սիրում ճշմարտությունը, ընկնելու են ծուղակը. «Որի գալը, սատանայի ներգործությունից է ամեն զորությամբ և սուտ նշաններով ու հրաշքներով, անիրավության ամեն խաբեություններով կորուսյալների մեջ, քանի որ նրանք ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՍԵՐԸ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ, որպեսզի փրկվեն: Այդ պատճառով Աստված ուժեղ մոլորություն կուղարկի նրանց, որ ստին հավատան, և դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր չհավատացին ճշմարտությանը, այլ ՀԱՎԱՆԵՑԻՆ ԱՆՕՐԵՆՈՒԹՅԱՆԸ» (2Թես. 2.9-11):

Սպիրիտիզմի մասին կարդում ենք Եսայի 8.19,20-ում. «Ու երբ ձեզ ասեն՝ «Հարցրեք մեռելահարցուկներին ու վհուկներին, շշնջողներին և քրթմնջողներին», նրանց ասացեք. «ՉԷ՞ ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ  ԻՐ ԱՍՏԾՈՒՆ ՊԻՏԻ ՀԱՐՑՆԻ. կենդանիների համար մեռածների՞ն պիտի հարցնի: ՕՐԵՆՔԻՆ ՈՒ ՎԿԱՅՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԵՔ, ՈՒ ԵԹԵ ԱՅՍ ԽՈՍՔԻ ՀԱՄԵՄԱՏ ՉԽՈՍԵՆ, ՆՐԱՆՔ ԱՄԵՆԵՎԻՆ ԼՈՒՅՍ ՉՈՒՆԵՆ»:

Առաքյալների օրոք կախարդները տարածել էին իրենց սև արվեստը շատ վայրերում: Առաքյալները նրանց վերաբերում էին որպես սատանայի գաղտնի պատվիրակների: Աստվածաշունչը խոսում է սպիրիտիզմի մասին՝ որպես կախարդության և պարզ ասում. «Կռապաշտություն, կախարդություն, ատելություն, կռիվ, չարակամություն, բարկություն, հակառակություն, երկպառակություններ, բաժանումներ… Նախապես ասում եմ ձեզ, ինչպես և անցյալում զգուշացրել եմ, թե այսպիսի բաներն անողները Աստծու արքայությունը չեն ժառանգի» (Գաղատ. 5.20):

Հին կտակարանում ոչ միայն արգելվում էր սպիրիտիզմով զբաղվելը, այլ դրա համար մահվան էին դատպարտվում (Ելից 22.18): Ղևտաց. 19.31-ում ՏԵրն ասում է. «Վհուկներին ՄԻ' ՆԱՅԵՔ և հմայողներին բան մի' հարցրեք, որպեսզի ՆՐԱՆՑՈՎ ՉՊՂԾՎԵՔ»:

Աստվածաշունչը հայտարարում է, որ բոլոր այս սև գործերը զզվելի են Տիրոջ առջև. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մի մարդ, որ իր տղային կամ աղջկան կրակով անցկացնի կամ բախտագուշակություն անի, կամ հմայություն և կամ դյութություն անի: ՆԱԵՎ ԿԱԽԱՐԴ ԿԱՄ ՎՀՈՒԿ ԿԱՄ ՆՇԱՆԱԳԵՏ ԿԱՄ ՄԵՌԵԼԱՀՄԱ թող չգտնվի: Որովհետև ով որ այս բաներն անի, Տիրոջ առջև ԳԱՐՇԵԼԻ ԿԼԻՆԻ ու այս գարշելի բաների համար է, որ քո Տեր Աստվածը հալածում է նրանց» (2Օրինաց 18.10-12):

Մեռելահման կեղծ հաղորդակցություն է հաստատում մարդկանց և մեռածների հոգիների հետ:

Ըստ երևույթին,1Թագ. 28-ում Սամուելի հոգին հայտնվեց Սավուղին, ոչ՝ դիվական ոգին, այլ Աստծու ուղարկած հոգին: Այդ պատճառով կախարդը զարմացավ (խոսք 12), քանի որ այդ հայտնված հոգին իրեն «ծանոթ» ոգիներից չէր, որոնց նա սովոր էր: Նա սարսափեց:

Սավուղին ուղղված Սամուելի խոսքը ցույց է տալիս անհավանություն՝ մեռածի հետ հաղորդակցություն փնտրելու հանդեպ. Աստված է այն Միակը, Ում մարդիկ պետք է փնտրեն ճգնաժամի ժամանակ (խոսք 15,16):

Սավուղին տրված պատասխանը կորստաբեր էր: Դրանից սովորում ենք՝ (1) մեռած արդարների հոգիները ՉԵՆ ԿԱՐՈՂ ՓՈԽԵԼ Աստծու դատաստանը, (2) մեղք է, Տիրոջ Խոսքին հակառակ, վհուկի փնտրելը (1Մնաց. 10.13,14):

Սավուղը սկսեց կախարդի փնտրել այն ժամանակ, երբ ամբողջովին ընկել էր հավատից, այնպես որ, երբ Աստծուց պատասխան էր փնտրում, Աստված չէր պատասխանում նրան: Նա անուշադրության էր մատնել Աստծու պատվիրանը (Ելից 22.18). «Եվ մեռավ Սավուղը Տիրոջ դեմ արած ապստամբության մեղքի համար, որովհետև Տիրոջ խոսքը չպահեց, նաև վհուկի փնտրեց հարցնելու համար ու Տիրոջը չհարցրեց. ուստի Տերը նրան մեռցրեց ու թագավորությունը Հեսսեի որդի Դավթին դարձրեց» (1ՄՆաց. 10.13,14):

Բոլոր տեսակի սպիրիտիզմի և հեթանոսական կռապաշտության հետևում չար ոգիներն են: 1Կորնթ. 10.20,21-ում կարդում ենք. «Բայց ես ասում եմ, թե այն, ինչ հեթանոսները զոհում են, ԴԵՎԵՐԻՆ ԵՆ ԶՈՀՈՒՄ և ոչ թե Աստծուն… չեմ կամենում, որ դուք հաղորդ լինեք դևերին: Չեք կարող խմել և' Տիրոջ բաժակից, և' ԴԵՎԵՐԻ ԲԱԺԱԿԻՑ. չեք կարող մասնակցել և' Տիրոջ սեղանին, և՛ դևերի սեղանին»: Նրանք կարող են տեղեկություններ հայտնել, անցյալում թաքնված բաները ի հայտ բերել և նույնիսկ փորձել՝ ապագան գուշակելու: Այս պիղծ ոգիները մտնում են մարդկանց մեջ, ովքեր հանձնված են իրենց և օգտագործում նրանց տարբեր կերպերով:

 

ՉՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ ՕՏԱՐ ՁԱՅՆԵՐ, ԱՅԼ՝ ՓՆՏՐԵԼ ԱՍՏԾՈՒՆ

Շատ ձայներ կան այսօր աշխարհում, բայց Հիսուսն ասաց, որ Իր ոչխարները ճանաչում են Իր ձայնը և օտարի ձայնին ՉԵՆ ՀԵՏԵՎԻ (Հովհ. 10.4,5):

Աստծու զավակները կհետևեն Ճշմարիտ Հովվին` Քրիստոսին: Օտար ձայներին հետևողների վախճանը, որ հավատում են ԴԻՎԱՅԻՆ ՈՒՍՄՈՒՆՔԻ, հրապուրվում կեղծ ազատության խոստումներով, մահն է և կորուստը, քանի որ յուրաքանչյուր սուտ վարդապետություն հորինված է դժոխքում և մի նպատակ ունի` մարմնի ու հոգու լիակատար կործանումը:

3 Թագ. 22-ում Աքաաբ թագավորը առաջնորդվելով ստության ոգով կառավարվող 400 մարգարեների խոսքով, մահվան մատնվեց:

Բոլոր սուտ վարդապետությունները, որ մերժում կամ անտեսում են Աստվածաշնչի ճշմարտությունները, ինչպիսիք են` մարդու արարումը, մարդու էության ապականվածությունը և փրկության կարիքը, Քրիստոսի կուսական ծնունդը, արյան քավությունը, նոր ծնունդը, սրբությունը, չարերի հավիտենական պատիժը, ներշնչված են սատանայի կողմից և նպատակաուղված են մարդկանց կուրացնելու և կործանման առաջնորդելու:

Պողոս առաքյալը պատվիրում էր. «Այդպիսիններից հեռո՛ւ մնա» (2Տիմ. 3.5): Եվ անդամակցել ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՔԱՐՈԶՈՂ ԵԿԵՂԵՑՈՒ, որտեղ հավատում, քարոզում և ԳՈՐԾԱԴՐՈՒՄ են Աստծու ողջ Խոսքը:

 

 

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՀԵԼՈՒ ԽՈՍՔԵՐ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ

 

1ՄՆաց. 10.13,14

2ՄՆաց. 33.6

Ղևտ. 19.31

Ղևտաց. 20.6

Օրինաց 18.10-12

1Թագ. 28.3

4Թագ. 23.24

Եսայի 8.19,20

Գործք 16.16-18

2Կորնթ. 2.11

1Հովհ 4.1-6

2Կորնթ. 11.13-15

1Հովհ. 3.3

Եփես. 5.32

Հայտ. 19.7

2Թես. 4.13

2Տիմ. 3.5

2 Տիմ. 4.3,4

Մաթ. 25.46

Եփես. 5.27

Առակ. 14.12

Ղուկաս 16.22,23

Հայտ. 20.10, 15

1Տիմ. 4.3

Գաղատ. 6.15

Եփես. 2.8,9

2 Կորնթ. 5.17

Հովհ. 3.3

Հռոմ. 8.16

2Պետր. 2.1,20

Գաղատ. 5.21

Ելից 22.18

1Կորնթ. 10.20,21

3Թագ. 22.22

Հռոմ. 2.6-10

Հովհ. 10.27-29

 

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն