ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ - Դաս 2. մաս 1

 

 

 

Դյուրուսույց Աստվածաշնչյան Քոլեջ

Լեյքվուդ, Կալիֆոռնիա

 

ԴԱՍԸՆԹԱՑ N05. ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍ 2. Մաս առաջին

ՉԱՐ ՈԳԻՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ. ԿԱՊԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՈԻՄԸ

 

Կոնսպեկտ

 

1. Սատանա և չար ոգիներ. համառոտ ակնարկ

Աստծու Խոսքը՝ հոգևոր ոլորտի մասին տեղեկատվության միակ ճշմարիտ աղբյուրը (Հռ.3.4).

Սատանայի անունները՝ Հակառակորդ (1Պետ.5.8), Բեեղզեբուղ (Մաթ.12.27), Ստության հայր (Հովհ.8.44), Վիշապ (Հայտն.12), Այս աշխարհի աստված (2Կոր.4.4).

ա.    ԾԱԳՈՒՄԸ.

-      Սուրբ Գրքում նշվում է մի խումբ հրեշտակների մեղանչման մասին (2Պետ.2.4: Հուդա6),

-      Սատանան նախկինում օծյալ քերովբե էր, իմաստությամբ և գիտությամբ կատարյալ, որը իր հպարտության մեղքի պատճառով մերժվեց և հեռացվեց (Եզ.28.12-19),

-      Սուրբ Գիրքը պատկերացում է տալիս սատանայի մեղքի մասին (Ես.14.12),

-      Սատանայի առաջացման ժամանակը (Ծննդ.1.1-ի և 1.2-ի միջև՝ ըստ «Խզման» տեսության [տե՛ս Հավելված 1-ը]: Ես. 14.17),

-      Սատանան հրեշտակների մեջ ունեցավ իր դաշնակիցները (Մաթ.25.41: Հայտ.12.4):

բ.     ԲՆՈՒԹՅՈՒՆԸ.

-      Ի սկզբանե մեղանչում է (1Հովհ. 3.8),

-      Մարդասպան է (Հովհ. 8. 44: Ծննդ. 3. 1-6),

-      Ստության հայր է (Հովհ. 8. 44):

գ.     ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ.

-      Լուսո հրեշտակի կերպարանք է ստանում (2Կոր. 11.14),

-      Անհավատներին մտքով կուրացնում է (2Կոր. 4. 4),

-      Հափշտակում է Աստծո խոսքի սերմը և որոմ ցանում (Մաթ. 13. 19,25),

-      Չարախոսում է (Հայտ. 12.9,16: Զաք. 3.1),

-      Կանգնած է հիվանդությունների և վախի ետևում (Գործք. 10.38),

-      փորձիչ է (Մաթ. 4. 1-11: 1Թես. 3.5),

-      Որոգայթում է (1Տիմ. 3.7: 2Տիմ. 2.26),

-      Մտնում է սիրտը` բնակվելու (Հովհ. 13. 2,27),

-      Ձգտում է մարդուն ամբողջովին կլանել(1Պետ. 5. 8),

-      Ունի իր սպասավորները (2Կոր. 11. 14,15),

-      Հանդես է գալու երրորդությամբ` սատանա (Հայտ. 13.2), նեռ (Հայտ. 13.1: 1Թես.2.8), սուտ մարգարե (Հայտ. 13.11: 16.13):

դ.     ՍԱՏԱՆԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, աստիճանակարգությունը (Եփ. 6. 12),

-      Իշխանություններ,

-      Պետություններ,

-      Աշխարհակալներ (Դան. 10. 13,20),

-      Չար ոգիներ (Մաթ. 12. 43-45):

Տեսակները՝ ստության ոգի («Նրան ես կխաբեմ…Ելնեմ ու նրա բոլոր մարգարեների բերանը սուտ ոգի լինեմ»՝ 3Թագ.22.21,22), վախի (2Տիմ.2.7), հարցուկ (Գործք.16.16-18), մոլորության (1Տիմ.4.1) և այլն

ե.     ՍԱՏԱՆԱՅԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏԾՈ ՈՐԴՈՒ` ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿՈՂՄԻՑ (Ծննդ. 3.15: 1Հովհ. 3.8).

-      Հիսուս Իր երկրային գործունեության ընթացքում ազատագրում էր չար ոգիներից մարդկանց (Մաթ. 8.16: Գործք. 10. 38),

-      Հիսուս Իր խաչի քավչարար մահով սատանային պարտության մատնեց և Ադամի սերնդի համար նրա իշխանությունից ազատվելու հնարավորություն ստեղծեց (Հովհ. 12.31: Ղուկ. 10. 18: Եբր. 2. 14),

-      Հիսուս, դժոխք մտնելով և հարություն առնելով Իր խաչի հաղթանակը սատանայի նկատմամբ գործնականում իրագործեց (Կող. 2. 15: Եփ. 4. 8):

զ.     ԵԿԵՂԵՑՈՒ ԴԻՐՔԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՆԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ (Հռ.16.20).

-      Արթուն մնալ (1Պետ. 5. 8) և սատանային տեղ չտալ (Եփ. 4. 27),

-      Աստծո սպառազինությունը հագնել (Եփ. 6. 11,13-18) և սատանային հակառակ կանգնել (Հակ. 4. 7),

-      Սատանային կապել (Մաթ. 18. 18: 12. 29) և նրա  ենթկաներին հեռացնել (Ղուկ. 10.19: Մարկ. 16.17):

է.     ՍԱՏԱՆԱՅԻ ԱՊԱԳԱՆ.

-      Պիտի կապվի հազարամյա թագավորության ժամանակ (Հայտ. 20. 1-3),

-      Կարճ ժամանակով  պիտի արձակվի (Հայտ. 20. 7,8),

-      Պիտի դատվի և նետվի  հավիտենական կրակի լիճը (Հայտ. 20. 9,10: 1Կոր. 6.3 ):

2.  Դիվային ճնշման մասին.

ա.  Դիվային ճնշումը` վախ, անհանգստություն, գրգռվածություն, ֆիզիկական կամ մտավոր տառապանք: Չար ոգու կողմից կառավարումը՝ առանց նրա կապանքների մեջ լինելու (Աքաաբը 3Թագ. 22-ում: Ղուկաս 6.18-ում՝ դիվային ճնշման մասին).

բ.   Կապանքներ, որոնք առաջացնում են հիվանդություններ կամ արատներ, առանց անձի ոլորտները կապելու (Ղուկաս 13.11-13: Հավատավոր կինը Հովհ.8.39-ում):

գ.   Ճնշման հետևանքով առաջացած ներքին կապանքներ.

1)   Սիրիացի կնոջ դստեր դեպքում ճնշումը՝ ներսից (Մատթ. 15.22: Մարկոս 7.26,29,30):

2)   Ուսերին երկու դև ունեցող մարդու ազտագրությունից հետո չար ոգու վերադարձը և կրկին հեռացումից հետո Սուրբ Հոգով լցվելը (Մաթ.12.44):

3)   Ֆլորիդայի Սեյնթ Պիթերսբուրգում ժողովի ժամանակ աղոթքի շարքին մոտեցած կինը, որն ազատագրվում է գլխին կուտակված և տանջալից ձայներ արձակող ամպից:

3.  Դիվահարության կամ կապանքի մասին.

ա. Դիվային կապանքի բացատրությունը (ըստ Ուեբստերի բառարանի).

1)   Գադարացի դիվահարը (Ղուկաս 8)՝ դիվային կապանքի մեջ.

2)   Լուսնոտ տղայի դեպքը Մատթ. 17.14-16-ում.

բ.   Հիսուսը՝ ազատարար.

1)   Եսայի 61.1.

2)   Գործք10.38.

3)   Հիսուսը եկել է ազատագրելու՝ անկախ ճնշման ծանրությունից և տևականությունից. (Հովհ. 8.36).

***

Աթեիստները պնդում են, որ գիտական ուսումնասիրությունները չեն հայտնաբերել չար ոգիների գոյությունը:

Այնուամենայնիվ, հոգևոր ոլորտի մասին Աստծու Խոսքն է տեղեկատվության միակ ճշմարիտ աղբյուրը և պետք է միայն նրանից ամուր բռնել (Հռոմ. 3.4):

 

ՍԱՏԱՆԱՅԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

1Պետր. 5:8-ում մեզ ասվում է. «Արթո'ւն մնացեք, հսկեցե'ք, որովհետև ձեր հակառակորդը` սատանան, մռնչացող առյուծի պես պտտվում ու փնտրում է` թե ո'ւմ կուլ տա»: Աստվածաշունչը անվանում է նրան նաև` Բեեղզեբուղ, Ստության հայր, Վիշապ: 2Կորնթ.4.4-ում նա կոչվում է «Այս աշխարհի աստված»:

 

ՍԱՏԱՆԱՅԻ ԵՎ ՆՐԱ ՈԳԻՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ

Եսայի 14.13,14-ից կարող ենք գաղափար կազմել սատանայի մեղքի մասին. «Երկինք պիտի ելնեմ ու իմ աթոռն Աստծու աստղերից վեր պիտի բարձրացնեմ և ժողովի լեռը, հյուսիսի մոտերը պիտի բնակվեմ. ամպերի բարձրությունների վրա պիտի ելնեմ, Բարձրյալին պիտի նմանվեմ»:

Հենց որ Արուսյակն ընտրեց իր սեփական կամքը, նա ընկավ և ուրիշներին էլ համոզեց, որ ապստամբեն Աստծու իշխանության դեմ: Աշխարհում դևերն այսօր ընկած հրեշտակներն են, որոնք մի ժամանակ հրաշալի երկնային էակներ էին և շրջապատում էին Աստծու գահը: Առաջնորդվելով Արուսյակի կողմից՝ հրեշտակների մեկ երրորդ մասն (Հայտն. 12.4) ապստամբեց Ամենակարող Աստծու դեմ և երկնքից վայր շպրտվեց:

Հիսուսն ասաց. «Ես տեսա Սատանային` կայծակի նման երկնքից վայր ընկնելիս» (Ղուկաս 10.18): Արուսյակը` լույսի որդին, դարձավ դև, և հրեշտակների մեկ երրորդ մասը, ովքեր հետևեցին նրան` Աստծու դեմ ապստամբելով, դարձան չար ոգիներ, ովքեր ճնշում, տանջում, խաբում են մարդկանց և փափագում ողջ մարդկությանը կործանել:

Սատանան իր շտաբը տեղավորել է երկնքի և երկրի միջև: Աստծու Խոսքը կոչում է նրան «Օդի իշխան» (Եփես. 2.2): Այսպիսով, մեր պատերազմն այսօր ոչ միայն Սատանայի` դևի դեմ է, այլ նաև ընկած մյուս հրեշտակների` չար ոգիների դեմ: «Որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չի, այլ` իշխանությունների և  պետությունների, այս խավար աշխարհի իշխանների, երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփես. 6.12): Ուշադրություն դարձնենք, որ Սուրբ Գիրքն ասում է, թե մեր պատերազմը ԽԱՎԱՐԻ ԻՇԽԱՆՆԵՐԻ դեմ է: Ոչ միայն մեկ իշխանի` Սատանայի, այլ՝ ԻՇԽԱՆՆԵՐԻ դեմ (հոգնակի թվով է): Այսպիսով` մեր պատերազմը այսօր դևի և չար ուժերի`  ՈԳԻՆԵՐԻ դեմ է: Այդ ոգիները ղեկավարում են խավարը և բնակվում են, ըստ ոմանց, եկրրորդ երկնքում, որը երկրի մթնոլորտում է: Նրանք չեն ապրում «Երկնքում»` Աստծու տանը, որտեղ հրեշտակներն ու արդարներն են:  Այնտեղից նրանք վայր են գցվել:

Պողոս առաքյալը ցույց է տալիս, թե ինչ տեսակի սպառազինության կարիք ունենք, որպեսզի դիմադրենք և պատերազմենք նրանց դեմ (Եփես. 6.13-18): Ուրացող քրիստոնյան ամենախոցելի դիրքում է: Քանի որ Սատանան ամենագետ չէ, ուստի նրա զորությունը սահմանափակ է, և իր դժոխային կործանիչ աշխատանքի կամ երկրի վրա անեծք բերելու համար նա օգտագործում է չար ոգիներին: Սրանք գործում են «իշխանների» հսկողության ներքո: Նրանց դիմակայելու համար պետք է միշտ Սուրբ Հոգով լցվենք և արյան տակ ծածկված մնանք:

Չար ոգիների թիվն անհայտ է: Թվում է, որ նրանք ավելի շատ են, քան այս երկրագնդի մարդկությունը: Գադարացի դիվահարը (Ղուկաս 8.30) իր մեջ նույնիսկ լեգիոն ուներ, որը երեքից վեց հազարանոց բանակ է:

 

ՉԱՐ ՈԳԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Չար ոգիրները չունեն ֆիզիկական մարմին, նրանք փնտրում են մարդկային կամ կենդանու մարմին` նրանց մեջ բնակվելու համար (ինչպես գադարացի դիվահարի միջադեպում): Հեռացվելուց հետո նրանք նույն մարդու մեջ կրկին վերադառնալու հնարավորություն են փնտրում. «Երբ պիղծ ոգին դուրս է գալիս մարդուց, շրջում է անջուր տեղերում, հանգիստ փնտրելով, և չի գտնում: Այն ժամանակ ասում է. «Վերադառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա». և գալով՝ նրան գտնում է պարապ, մաքուր և հարդարված: Այն ժամանկ գնում է և իր հետ բերում ուրիշ յոթ իրենից ավելի չար ոգիներ ու մտնելով`  բնակվում են այնտեղ. և այն մարդու վերջն ավելի չար է լինում, քան  առաջ էր» (Մաթ. 12: 43-45):

Չար ոգին իր ազդեցությունը ջանում է տարածել մարդու մարմնի, անձի և հոգու վրա՝  փորձելով կործանել նրան:

«Նրան ես կխաբեմԵլնեմ ու նրա բոլոր մարգարեների բերանը սուտ ոգի լինեմ» (3Թագ. 22:21,22): Ուշադրություն դարձնենք, որ այս ոգին ասաց, որ «ՍՏԻ ՈԳԻ ԿԼԻՆԻ»: Սուրբ Գրքում հանդիպում ենք նաև ոգիների այլ տարբերակումների՝ վախի (2Տիմ.2.7), հարցուկ (Գործք.16.16-18), մոլորության (1Տիմ.4.1) և այլն:

ԴԻՎԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ

Աքաաբը (3Թագ. 22) չար ոգու ազդեցության տակ ընկավ արտաքին աղբյուրից: Նա չար ոգով բռնված ՉԷՐ, այլ կառավարվեց նրանով իր մարգարեների միջոցով: Շատ անգամ մարդիկ ավելի շատ չար ոգու ՃՆՇՄԱՆ տակ են. այն դրսից է ազդում: Աստծու Խոսքը սովորեցնում է, որ մարդը չար ոգու կողմից կարող է կառավարվել, ճնշվել, տանջվել, առանց մրա կապանքների մեջ լինելու:

Չար ոգին կարող է մարդուն ֆիզիկապես կապել՝ առաջացնելով հիվանդություններ կամ արատներ՝ առանց նրա անձի ոլորտները կապելու. «Եվ ահա այնտեղ մի կին կար, որը տասնութ տարուց ի վեր ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՈԳԻ ուներ: Նա կծկվում էր ու երբեք չէր կարողանում ուղիղ կանգնել (Սատանան ֆիզիկապես կապել էր նրան): Եվ երբ Հիսուսը նրան տեսավ, Իր մոտ կանչեց և ասաց նրան. «Ո' վ կին, քո հիվանդությունից ազատ ես արձակված»: Եվ Իր ձեռքը դրեց նրա վրա ու նա անմիջապես ուղղվեց ու փառավորեց Աստծուն» (Ղուկաս 13.11-13): Հիսուսն այս կնոջը կոչեց «Աբրահամի դուստր», որ նշանակում է, թե այդ կինը հավատավոր էր (Հովհ.8.39): Փաստորեն այս կինը կապված էր ֆիզիկապես, սակայն չար ոգիներով չէր կառավարվում:

ԵՐԲ ՃՆՇՈՒՄԸ ՏԱՆՈՒՄ Է ԿԱՊԱՆՔԻ

Միասին նայենք Ղուկաս 6.18. «Նրանք, ովքեր ՉԱՐՉԱՐՎՈՒՄ ԷԻՆ պիղծ ոգիներից: Նրանք բժշկվում էին»:

«Եվ ահա այդ կողմերից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում Նրան. «Ողորմի' ր ինձ, Տե' ր, Դավթի'  Որդի, աղջիկս սաստիկ ՏԱՆՋՎՈՒՄ Է դևից» (Մաթ. 15.22): «Այդ կինը հույն էր ազգությամբ`  Սիրիական Փյունիկեից և աղաչում էր Նրան, որ դևն իր աղջկանից դուրս հանի» (Մարկոս 7.26): «Հիսուսն ասաց նրան. «Այս խոսքիդ համար գնա' , դևը դուրս եկավ քո աղջկանից»: Եվ իր տունը գնաց, տեսավ, որ դևը դուրս է եկել, և աղջիկը՝ պառկած մահճի վրա» (Մարկ. 7.29,30):

Նա, որ չարչարվում է դևի կողմից` վախի մեջ է, անհանգիստ, գրգռված, ֆիզիկապես կամ մտավորապես տառապում է: Չարչարանքը սկիզբ է առնում դրսից, սակայն շուտով այն անցնում է ներս: Սիրիացի կնոջ դստեր դեպքում դևը ներսից էր:

Վերջերս Հարավ կատարած արշավներից մեկի ժամանակ մի մարդ մոտեցավ աղոթքի շարքին. նա սատիկ տանջվում էր դևերից և հաղորդեց, որ երկու չար ոգի, նստած իր ուսերի վրա,  խոսում են իր և միմյանց հետ: Ես ասացի, որ չեմ տեսնում ոգիներին իր ուսերի վրա: Մարդն ասաց, որ ոչ մեկը, բացի իրենից, չի կարող տեսնել կամ լսել այդ ոգիներին խոսելիս: Նրանք իրական էին իր համար, քանի որ նա լսում էր, թե ինչպես էին անընդհատ խոսում իր հետ: Նա շարունակ տանջվում էր, անհանգստանում և տառապում դրանց ձեռքը: Նա փորձել էր սաստել և հեռացնել դրանց ու չէր կարողացել: Մի բան պարզ էր. նա սատիկ տանջվում էր և կարիք ուներ ազատագրման: Հենց ձեռքերս դրեցի այդ մարդու վրա և հրամայեցի, որ դևը հեռանա , նա սկսեց ուրախանալ և հայտարարեց, որ երկու դևերն էլ անհետացել են իր ուսերի վրայից: Նա չգիտեր, թե ուր գնացին դրանք, բայց` գիտեր, որ ԳՆԱՑԻՆ: Քանի որ տարբեր հարանվանություններից մարդիկ մեծ շարք էին կազմել, կապանքից ազատվելու համար, ես ժամանակ չունեի` ասելու նրան, թե ինչպես է պետք պահպանել ազատագրությունը:

Հաջորդ գիշեր նա կրկին եկել էր աղոթքի և ասաց, որ տուն գնալու ճանապարհին դևերից մեկը վերադարձել, կրկին նստել էր ուսին և ողջ օրը տանջել էր իրեն: Կրկին դևը հեռացնելուց հետո ես Մաթ. 12.44-ի համաձայն հրահանգեցի նրան, որ դևը իր նախկին տեղը ազատ չպետք է գտնի, երբ վերադառնա: Նա չի կարող մտնել այնտեղ, որը Սուրբ Հոգով է լցված: Իմ խորհրդով մարդը գնաց աղոթքի վրան, որպեսզի Աստծուն խնդրի՝ Սուրբ Հոգով լցվելու համար: Այս նույն մարդը երկու շաբաթ հաճախեց մեր ժողովներին: Ես մի քանի անգամ զրուցեցի նրա հետ և իմացա, որ թեև երկու անգամ զգացել է նրանց ներկայությունը, սակայն չար ոգիների համար իր ներսում արդեն տեղ չկար:

Սեյնթ Պիթերսբուրգում (Ֆլորիդա) ժողովի ժամանակ, մի կին աղոթքի շարքին միացավ, որ դիվային ճնշման տակ էր և ասում էր, թե կամ պետք է ազատագրվի կամ հոգեբուժարան գնա: Ահա նրա պատմությունը. «Անընդհատ խավար ամպ է կուտակվում իմ շուրջը: Որոշ ժամանակից այն հեռանում է, հետո իջնում ու սավառնում գլխիս վրա: Ամպից ձայներ են գալիս և խոսում ինձ հետ: Երբ այդ ամպը հեռանում է, վիճակս թեթևանում է, բայց երբ կրկին սավառնում է գլխիս շուրջ, ձայներն այնքան բարձր և տանջող են լինում, որ թվում է թե այլևս չեմ կարող տանել: Ինձ թվում է, որ շուտով հոգեբուժարան կգնամ»: Երբ այդ կինն ազատագրվեց, ամպն անհետացավ և այլևս տարօրինակ ձայներ չլսեց:

«Եվ թե ինչպես Աստված օծեց Հիսուս Նազովրեցուն Սուրբ Հոգով ու զորությամբ, որ շրջեց բարիք անելով ու ՍԱՏԱՆԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԲՈԼՈՐ ՃՆՇՎԱԾՆԵՐԻՆ ԲԺՇԿԵԼՈՎ, քանի որ Աստված նրա հետ էր» (Գործք.10.38): Ուեբստերի թարգամնությամբ ճնշված նշանակում է «հոգեպես ծանրության տակ լինել կամ ճզմվել, բեռնվել, մտքի ու մարմնի ծանրության զգացում և ընկճվածություն ունենալ»:

Որքա՜ն իրական և օրհնյալ է ազատագրման փորձառությունը նրանց համար, ում կյանքը խեղաթյուրվել ու աղավաղվել է այս սարսափելի ճնշման տակ, սակայն հիմա նրանք լույսի ու ազատության մեջ են և կարող են անցնել իրենց ամենօրյա պարտականությունների կատարմանը՝  առանց վախի և արգելքի:

 

ԴԻՎԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Դիվային կապանք ասելով՝ հասկանում ենք. «ՄԵԿԻՆ ՈՐՊԵՍ ԹԵ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ տիրելու կամ պահելու գործողություն մեկ այլ անձնավորության կողմից, ներգործության տակ գտնվելու կամ կառավարվելու իրավիճակ» (Ուեբստերի բառարան): Գադարացի դիվահարը (Ղուկաս 8) դիվային կապանքի մեջ էր. «Եվ շատ չար ոգիներ կային նրա մեջ» (Ղուկաս 8.30): Դիվահարության ժամանակ դևերը բնակվում են մարդու մեջ և ստրկացնում կամ կառավարում նրան:

Դիվահարության մեկ այլ դեպք գտնում ենք Մաթ. 17.14-16-ում. «Եվ երբ մոտեցան ժողովրդին, մի մարդ եկավ Նրա մոտ և ծնկի գալով Նրա առջև, ասաց. «Տե' ր, ողորմի' ր իմ որդուն, որովհետև տառապում է լուսնոտություից և չարաչար տանջվում է. շատ անգամ իրեն կրակի մեջ է նետում, շատ անգամ` ջրի: Եվ ես նրան բերեցի քո աշակերտների մոտ, և չկարողացան նրան բժշկել»: Այս ոգին անընդհատ ցանկանում էր կործանել տղային (Մարկոս 9.22):

 

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐՆ է

Հիշենք Հիսուսի խոսքերը. «Նա ինձ ուղարկեց աղքատներին ավետիս տալու, կոտրված սիրտ ունեցողներին բժշկելու, ԳԵՐԻՆԵՐԻՆ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ բանտարկյալներին բանտի բացվելը հռչակելու» (Եսայի 61.1): Հիսուսը եկել է ազատագրելու՝ անկախ ճնշման ծանրությունից և տևականությունից. «Եթե Որդին ձեզ ազատի, ՃՇՄԱՐՏԱՊԵՍ ԱԶԱՏ ԿԼԻՆԵՔ» (Հովհ. 8.36):

 

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՀԵԼՈՒ ԽՈՍՔԵՐ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ

Եսայի 14.12-14                                Եսայի 61.1                                       Եփես. 6.10-18

Եփես. 2.2                                         Ղուկաս 6.18                                     Ղուկաս 10.18,19

Գործք 10.38                                     Եփես. 4.27                                       Սաղմոս 119.45

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն