ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ - Դաս 9. մաս 2

 

Դյուրուսույց Աստվածաշնչյան Քոլեջ

Լեյքվուդ, Կալիֆոռնիա

 

 

ԴԱՍԸՆԹԱՑ N05. ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍ 9. Մաս երկրորդ

ՍԱՏԱՆԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Կոնսպեկտ

 

1. Սատանայի թագավորությունից պաշտպանվածությունը.

ա.  Սուրբ Հոգու ներբնակության անհրաժեշտությունը.

բ.   Ազատագրության պահպանության պայմանները.

գ.   Սատանայի թագավորությունից պաշտպանվածության քայլերը.

2. Վկայություն:

***

 

«Երբ պիղծ ոգին դուրս է գալիս մարդուց, շրջում է անջուր տեղերում, հանգիստ փնտրելով, և չի գտնում: Այն ժամանակ ասում է. «Վերադառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա». և գալով այն գտնում է դատարկ… Այն ժամանկ գնում է և իր հետ բերում ուրիշ յոթ`  իրենից ավելի չար ոգիներ, ու մտնելով`  բնակվում են այնտեղ. և այն մարդու վերջն ավելի չար է լինում, քան`  առաջ էր: Այսպես կլինի և այս չար սերնդին» (Մաթ. 12.43-45):

Ահա Աստծու Խոսքի զգուշացումը:

Մի քանիսը իրենց կապանքից ազատվելուց հետո չեն կամեցել ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ ԼՑՎԵԼ:

Ինչպես նախկինում նշել ենք, դևերն իրենց բնակության համար մարդու մարմին են փնտրում: Նրանք թողնում են իրենց բնակությունը միայն այն դեպքում, երբ հարկադրվում են, և նույնիսկ այդ ժամանակ էլ կրկին վերադառնալու հնարավություն են փնտրում:

Եթե ազատագրվածի սրտում Սուրբ Հոգին չի բնակվում, դա նշանակում է, որ այն ԴԱՏԱՐԿ Է: Այդ ժամանակ ԴԵՎԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐՍ ՄՏՆԵԼ:

Բայց, երբ ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ ՆԵՐԲՆԱԿՎԱԾ է, չար ոգիները գիտեն, թե ով է այնտեղ բնակվում. ընդ որում ոչ մեկից այնքան չեն վախենում, որքան Սուրբ Հոգուց:

 

ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՆԵՐԲՆԱԿՈՒԹՈՒՆԸ

«Տիրոջը պիտի ճանաչեք ու Նրան ճանաչելու հետևից պիտի գնաք. Նրա ելքը արշալույսի պես պատրաստված է ու Նա մեզ պիտի գա անձրևի պես, երկիրը ոռոգող վերջին անձրևի պես» (Ովսե 6.3):

Եթե Սուրբ Հոգին ազատագրյալի մեջ չի բնակվում, ապա նա վտանգավոր իրավիճակում է: Կարող է կրկին նախկին վիճակում հայտնվել: Ուրիշներն էլ վտանգի տակ են, եթե Աստծու պաշտպանությունից դուրս են, հատկապես այս վերջին օրերում:

Իսկ երբ մեղավորը մեղքի գիտակցումով, զղջումով, մեղքը թողնելու ու կամքն Աստծուն հանձնելու որոշումով և փրկարար հավատքով Հիսուսին ընդունում է իր սրտի մեջ, ապա Քրիստոսի Հոգին մտնում է նրա սրտի մեջ, ջնջում մեղքերը, վերածնում հոգին, միանում նրա հետ և ներբնակվում: Այդ ժամանակ մարդու հոգին պաշտպանված է սատանայի թագավորությունից:

«Եթե Հիսուսին մեռելներից հարություն Տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն Տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի Իր Հոգով, որ բնակվում է ձեր մեջ» (Հռ.8.11):

 

Ազատագրության պահպանության պայմանները.

Ազատագրությունը պահպանելու համար հարկ է հագնել Աստծու սպառազինությունը  (Եփ. 6.12-18: 2Կոր. 10.4,5) և Սուրբ Հոգով լցվել (Եփ. 5.18-20).

- «Եվ մի' արբեք գինով… այլ  լցվե'ք Հոգով» (Եփես. 5.18):

- «Այսուհետև, եղբայրնե'րս, զորացե՛ք Տիրոջով ու Նրա զորության կարողությամբ: Եվ Աստծու սպառազինությո՛ւնը հագեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարքներին դիմադրել: Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների դեմ, այս աշխարհի խավարի աշխարհակալների դեմ, այն չար ոգիների դեմ, որ երկնավորների մեջ են: Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չարության օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով հաստատ կանգնել: Արդ, հաստա՛տ կանգնեցեք, ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած: Եվ ձեր ոտքերին կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանի պատրաստությամբ: Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել: Եվ փրկության սաղավա՛րտն առեք ու Հոգու սուրը, որ Աստծու Խոսքն է: Աղոթքով ու աղաչանքո՛վ աղոթք արեք, ամեն ժամանակ՝ Հոգով, և սրա մեջ հարատևությամբ և աղաչանքով հսկեցե՛ք բոլոր սրբերի համար» (Եփես. 6.10-18):

 

Սատանայի թագավորությունից պաշտպանվածության քայլերը.

Առաջին`  ՓՐԿՎԵԼ Հիսուսի արյան զորությամբ.

Երկրորդ` ԼՑՎԵԼ Սուրբ Հոգու զորությամբ.

Երրորդ`  ՊԱՇՏՊԱՆՎԵԼ Աստծու սպառազինության անխոցելի զենքերով.

Չորրորդ` ՊԱՏԵՐԱԶՄԵԼ սատանայի դեմ Աստծու խոսքի և Հոգով աղոթքի միջոցով:

 

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Մի քանի տարի առաջ Արևմուտքի մեծ քաղաքներից մեկի` մեր կողմից հիմնված, աչքի ընկնող եկեղեցիներից մեկում էի: Ժողովի գովազդում մասնավորապես նշված էր, որ շատերն ազատագրվում են դևերից: Մի երեկո, ժողովը սկսելուց հետո գրասենյակի հեռախոսով մի տղամարդ հարցուփորձ էր անում հայտարարության վերաբերյալ.

«Ասում եք, որ շատերը ազատագրվո՞ւմ են դևերից: Կուզենայի իմանալ, թե կարո՞ղ եք որևէ բանով ինձ օգնել»: Նա շարունակեց՝ ասելով, թե ինչպես, լինելով երիտասարդ քրիստոնյա, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ բանակ էր գնացել և ենթարկվել պատերազմի սարսափներին: Ուրիշ երիտասարդ քրսիտոնյաների նման ինքը ևս հեռացել էր Քրիստոսից,  դադարեցրել երկրպագությունն ու աղոթքն առ Աստված: Հետո անարգ կրքերի էր մատնվել: Այդ ժամանակ սարսափելի ճակատամարտ էր տեղի ունեցել Բուլգում, իսկ ավելի մեծ պատերազմ սկսվել էր իր հոգում:Պատերազմի ավարտից հետո տուն էր վերադարձել և ամուսնացել մի անուշ քրիստոնյա աղջկա հետ, ով իրեն հավատարմորեն սպասել էր: Այժմ նա երկու հիանալի որդիների հայր էր: Նա չէր ցանկանում մեղք գործել, բայց անկարող էր ազատվել: Իր կյանքի այդ շրջանը նա գաղտնի էր պահել իր կնոջից: Սակայն վախենում էր, որ մի օր գաղտնիքը կբացվի: Նա ավելի շատ մտածում էր իր կնոջ և երեխաների մասին: Փափագում էր խաղաղություն, մաքրություն, անկեղծ քրիստոնեական կյանք ունենալ, բայց անհույս կապանքի մեջ էր:

Ես քաջալերեցի նրան, որ եկեղեցի գա և Աստծու երեսը փնտրի: Սակայն սատանան վախեցնում էր նրան, որ մեղքերն ի հայտ կգան և կինը կիմանա այդ մասին: Այսպիսով մի քանի օր անցավ, մինչև նա համարձակություն գտավ գալու: Ժողովի ժամանակ ԱՍՏՎԱԾ ԻՐ ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐԱՑՐԵՑ ԵՎ ԱԶԱՏԵՑ ՆՐԱՆ: Նա փրկվեց, ազատվեց չար ոգիների կապանքից և մկրտվեց Սուրբ Հոգով:

Երկու տարի հետո ես այդ նույն եկեղեցին վերադարձա մեկ այլ ուղևորության ժամանակ: Առաջին իսկ երեկոյին ցնծացի, երբ տեսա այդ երիտասարդին` իր կնոջ և որդիների հետ միասին նստած: Իմացա նաև, որ նա այդ եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի ու երիտասարդների առաջնորդներից մեկն է և հիմա ապրում է ուրախ, հաղթական քրիստոնեական կյանքով:

«Եղբա'յր Ալլեն,- ասաց նա,- ես երբեք չեմ վերադարձել իմ հին կյանքին, բայց կրքի ոգիները երկու անգամ ետ եկան և փորձում էին կրկին ինձ տիրել: Սակայն չար ոգիները չէին կարող այդ անել, քանի որ լցված էի Սուրբ Հոգով»:

Իր աշխատանքի վայրում նա առնչվում էր իր նախկին կապանքով բռնված ուրիշ մարդկանց հետ: Սակայն, Սուրբ Հոգով լցված, հավատի վահանով ու արդարության զրահով պաշտպանված լինելով և Հոգու սուրը գործածելով (որը Աստծու Խոսքն է), այս մարդիկ և չարը ոչ մի ազդեցություն չէին ունենում նրա վրա: Մի առավոտ, երբ ուշ էր քնից արթնացել և աշխատանքի գնացել, առանց Աստծու հետ հաղորդակցվելու, Աստված հանդիպել էր հենց իր գրասենյակում: Եվ չար ոգիները կրկին հետ էին շպրտվել:

Մենք նույնպես կարող ենք միշտ հաղթական կյանք ապրել, եթե Սուրբ Հոգով շարունակ լցվենք:

 

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՀԵԼՈՒ ԽՈՍՔԵՐ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ

Մաթ 10.7,8

1 Պետր. 2.21

Մարկ.16.20

Մարկ. 9.38

Մաթ. 28.20

Մաթ. 12.44,45

Գործք. 3.6

Ղուկաս 10.19

Հովհ. 14.12

1Թես. 4.13-18

Ղուկաս 9.1

Գործք. 1.8

Գործք. 4.29,30

Գործք. 10.38

1 Կորնթ. 12.28

Մաթ. 17.20,21

Հռոմ. 8.17

Ովսե 6.3

Եփես. 5.18

Եփես. 6.10-18

Գործք. 2.4

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն