ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ - Դաս 9. մաս 1

 

Դյուրուսույց Աստվածաշնչյան Քոլեջ

Լեյքվուդ, Կալիֆոռնիա

 

 

ԴԱՍԸՆԹԱՑ N05. ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍ 9. Մաս առաջին

ՉԱՐ ՈԳԻՆԵՐԻՑ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Կոնսպեկտ

 

1. Չար ոգիների կապանքներից ազատագրման համառոտ տեսությունը.

ա.  Վերածննդի հետ միասին հավատացյալը պետք է ձգտի նաև չար ոգիների կողմից անձի և մարնի կապվածություններից ազատագրմանը (1Թես. 5.23: 2Կոր. 7.1).

բ.   Նշված ազատագրմանը պետք է նախորդի տվյալ կապանքի բացահայտումը Սուրբ Հոգու  լույսի տակ և Աստծու խոսքի հիման վրա (1Կոր. 12.10: Մարկ. 9. 16: 2Կոր. 4.4,6: 3Թագ. 22.21,22: 1Տիմ. 4.1).

գ.   1)   Անհրաժեշտ պայմանը մեղքին ու սատանային հակառակ կանգնելն է (Հակ.4.7:Եփ.4.27).

2)   Ազատագրության համար անհրաժեշտ է Հիսուսի անունով կապել սատանային և հեռացնել տվյալ կապանքը առաջացրած ոգուն (Մաթ. 18.18: Մարկ. 16.17).

3)   Ազատագրությունը պահպանելու համար հարկ է հագնել Աստծու սպառազինությունը  (Եփ. 6.12-18: 2Կոր. 10.4,5) և Սուրբ Հոգով լցվել (Եփ. 5.18-20).

2. Վերածնվածների՝ չար ոգիներին հեռացնելու իշխանությունը.

ա.  Հիսուսի ազատագրական ծառայության շարունակումը Նրա հետնորդների կողմից.

բ.   Քրիստոսի զորությունը՝ հասանելի Իր հետևորդներին.

գ.   Իշխանության կիրառությունը չվերածնվածների համար՝ հանգդնություն, վերածնվածների համար՝ քաջալերություն.

դ. Ազատագրության ծառայությունը՝ անսահմանափակ.

3. Աստվածային բժշկությանը տանող միջոցները.

ա.  Սուրբ Գրքում բժշկությունը՝ ավելի շատ խոսքով, քան՝ աղոթքով.

1)   Հիսուսի օրինակը, որն այժմեական է նաև այսօր.

2)   Հավատի անհրաժեշտությունը.

3)   Հավատքը սնելու համար աղոթքի և ծոմի պատվերը.

բ.   Սուրբ Հոգով մկրտվելը՝ անհրաժեշտություն.

գ.   Ազատագրման մի քանի դեպքեր.

1)   Ձեռք դնելով.

2)   Հանդերձներ, որոնց վրա աղոթքով ձեռք է դրվել.

3)   Ազատագրական ծառայության համար պահանջվող գինը:

 

***

 

ՈՎՔԵ՞Ր ՈՒՆԵՆ ՉԱՐ ՈԳԻՆԵՐԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Չորս ավետարանները պատմում են Հիսուսի ազատագրական ծառայության մասին երկրի վրա: Այս ծառայությունը պետք է շարունակվեր Նրա 12 աշակերտների և հետնորդների միջոցով. «Եվ երբ գնաք, քարոզե'ք և ասե'ք. «Երկնքի թագավորությունը մոտեցել է»: Հիվանդներին բժշկե' ք, բորոտներին մաքրե'ք, մեռելներին հարուցե'ք, դևերին հանե' ք. ձրի առել եք` ձրի էլ տվե'ք»  (Մաթ.10.7«8):

Ղուկաս 10-ում« երբ վերադառնում են յոթանասուն աշակերտները, ասում են. «Տե'ր, Քո անունով նույնիսկ դևերն են հնազանդվում մեզ» (Ղուկաս 10.17):

Սուրբ Գրքում կարդում ենք մի մարդու մասին« որ տասներկու կամ յոթանասուն աշակերտներից ՉԷՐ« սակայն Հիսուսի անունով դևեր էր հեռացնում. «Հովհաննեսը Նրան ասաց. «Վարդապե' տ, մեկին տեսանք, որ Քո անունով դևեր էր հանում, բայց չի հետևում մեզ. և մենք նրան արգելեցինք…»: Իսկ Հիսուսն ասաց. «Մի'  արգելեք նրան, քանի որ չկա մեկը, որ իմ անունով հրաշքներ գործի և կարողանա Ինձ հայհոյել» (Մարկոս 9.37«38):

Մինչև երկինք գնալը Հիսուսը Իր հետնորդներին խոստում տվեց. «Նա, ով հավատում է Ինձ, այն գործերը, որ Ես անում եմ, ինքն էլ պիտի անի, և դրանցից ավելի մեծ գործեր պիտի անի, որովհետև Ես Իմ Հոր մոտ եմ գնում» (Հովհ.14.12):

Հիսուսի վերջին առաջադրանքը Իր հետնորդներին սա էր. «Եվ այս նշանները պիտի ուղեկցեն նրանց, ովքեր հավատում են: Իմ անունով դևեր պիտի հանեն, նոր լեզուներով պիտի խոսեն, օձեր պիտի բռնեն, և եթե մահացու թույն խմեն, նրանց պիտի չվնասի: Հիվանդների վրա ձեռք պիտի դնեն, և նրանք պիտի առողջանան» (Մարկոս 16.15-18):

Եվ այնուհետև՝ «Երբ Տերը նրանց հետ խոսելը վերջացրեց, երկինք համբարձվեց և Աստծու աջ կողմում նստեց: Իսկ նրանք գնացին և ամենուրեք քարոզեցին, և Տերը գործակցում էր նրանց հետ ու Խոսքը հաստատում նշաններով» (Մարկոս 16.19,20):

Համաձայն Մաթ. 28.19,20-ի՝ Հիսուս ՆՐԱՆՑ ՀԵՏ Է, ՈՎՔԵՐ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԵՎ ՔԱՐՈԶՈՒՄ  ԱՎԵՏԱՐԱՆԸ:

Քրիստոսի երկինք համբարձվելուց հետո` Հոգեգալուստի օրը (Գործք 2) Եկեղեցին լցվեց Սուրբ Հոգու զորությամբ և շարունակեց Նրա ծառայությունը:

 

ՔՐԻՍՏՈՍԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՍԱՆԵԼԻ ԻՐ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻՆ

Ամեն վերածնվածի Աստծու զորությունը հասանելի է Նրա խոստումների վրա եղած հավատի և Սուրբ Հոգու միջոցով: Հիսուսի ազատագրական ծառայությունը նույնպես օրինակ եղավ մեզ համար` Իր սկսած գործը ավարտին հասցնելու համար. «Քանի որ դուք սրա համար կանչվեցիք, որովհետև Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց և օրինակ թողեց, որպեսզի Իր շավիղներին հետևեք» (1Պետր. 2.21):

Հիսուսն այնպիսի զորություն չօգտագործեց, որն անհասանելի լիներ Իրեն հետևողներին մինչև աշխարհի վերջը: Այդ նպատակով մեզ տրվեցին Սուրբ Հոգու պարգևները (1Կորնթ. 12):

Ստեփանոսը «հավատով ու զորությամբ լցված, մեծ հրաշքներ ու նշաններ էր անում ժողովրդի մեջ» (Գործք. 6.8):

Փիլիպպոսի` Առաջին եկեղեցու մյուս սարկավագներից մեկի գործունեության մասին Սամարիայում կարդում ենք. «Եվ ժողովուրդը ուշադիր ունկնդրում էր Փիլիպպոսի ասածներին, լսելով ու տեսնելով այն նշանները, որ նա անում էր: Քանի որ ԴԻՎԱՀԱՀԱՐՆԵՐԻՑ ՊԻՂԾ ՈԳԻՆԵՐԸ ՄԵԾԱՁԱՅՆ ԱՂԱՂԱԿՆԵՐՈՎ ԴՈՒՐՍ ԷԻՆ ԳԱԼԻՍ: Եվ շատ անդամալույծներ ու կաղեր բժշկվում էին» (Գործք 8.6,7):

Իսկ Պողոսի մասին Քրիստոսի համբարձումից 23 տարի հետո գրվում է. «Աստված ՆՇԱՆԱՎՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ էր անում Պողոսի ձեռքով: Մինչև անգամ նրա մարմնի վրայից թաշկինակներ ու գոգնոցներ էին տանում հիվանդներին, և ցավերը հեռանում էին  նրանցից, ՉԱՐ ՈԳԻՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԷԻՆ ԳԱԼԻՍ» (Գործք 19.11,12):

 

 

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՉՎԵՐԱԾՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՆԴԳՆՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱԾՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՝ ՔԱՋԱԼԵՐՈՒԹՅՈՒՆ

Պողոսի հրաշքներն այնքան ակնհայտ էին, որ նույնիսկ նրանք, ովքեր փրկարար հավատ չունեին, կարծում էին, թե Հիսուսի անունով կարող են չար ոգիներին հեռացնել (Գործք 19.13-18): Սակայն արդյունքում ենթարկվեցին նրանց հարձակմանը:

Այսօր էլ ոմանք հուսահատություն են ապրում, որովհետև փորձում են կիրառել Աստծու խոստումները` առանց հավատքի կյանքով ապրելու: Մինչդեռ Հիսուսի անվան հռչակումը մոգական  գործողություն չէ: Այն զորություն ունի, երբ օգտագործվում է նրանց կողմից, ում տրված է Նրա զորության լիազորագիրը:

Նրանք, ովքեր փորձ են անում օգտագործել Հիսուսի անունը` ԱՌԱՆՑ ԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ոչ միայն արդյունքի չեն հասնում, այլև կարող են վնաս կրել, ինչպես Սկևայի որդիները (Գործք 19.14-16):

Առաջին եկեղեցին զորավոր էր, քանի որ այդ եկեղեցու անդամները ունեին փրկարար և սուրբ կյանքով ապրելու հավատ, ինչպես ասվել էր. «Սուրբ եղե'ք, ինչպես Ես սուրբ եմ» (1Պետր. 1.16): Նրանք տեսել էին մեղքի բացահայտումը զանազանության պարգևի միջոցով և սուտ խոսողների պատիժը (Գործք 5): Նաև հավատում էին Հիսուսի խոսքին. «Նա, ով հավատում է Ինձ, այն գործերը, որ Ես անում եմ, ինքն էլ պիտի անի, և դրանցից ավելի մեծ գործեր պիտի անի, որովհետև Ես Իմ Հոր մոտ եմ գնում» (Հովհ. 14.12): Եվ Աստված գործում էր նրանց հետ` Իր Խոսքը հաստատելով նշաններով և հրաշքներով:

Աստված չի փոխվել: Այսօր էլ Եկեղեցին կարող է ունենալ նույն զորությունը, եթե նշված պայմանները կատարվեն:

Եվ ինչպես Հիսուսի համբարձումից 26 տարի հետո Պողոս առաքյալը գրեց Կորնթոսի եկեղեցուն, թե՝ «Եվ Աստված ոմանց Եկեղեցու մեջ դրեց, նախ` առաքյալներ, երկրորդ` մարգարեներ, երրորդ` վարդապետներ, հետո` ՀՐԱՇՔՆԵՐ, հետո` ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ, օգնություններ, կառավարելու շնորհներ, տարբեր լեզուներ» (1Կորնթ. 12.28), ապա այդ Եկեղեցին դեռ գործում է աշխարհում և կլինի մինչև փողի հնչելն ու առաջին հարությունը (1Թես.4.13-18): Եվ Եկեղեցու հավատավոր անդամներն այսօր էլ կարող են Հիսուսի զորավոր անունով բժշկել հիվանդներին և հրաշքներ գործել. «Եվ այս նշանները պիտի ուղեկցեն նրանց, ովքեր հավատում են: Իմ անունով դևեր պիտի հանեն, նոր լեզուներով պիտի խոսեն, օձեր պիտի բռնեն, և եթե մահացու թույն խմեն, նրանց պիտի չվնասի: Հիվանդների վրա ձեռք պիտի դնեն, և նրանք պիտի առողջանան» (Մարկ. 16.17,18):

 

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ

Սուրբ Գրքում ազատագրման ծառայությունը երբեք չի սահմանափակվել:

Աստված այնքան զորություն դրեց Եղիսեի ոսկրերի մեջ, որ նրա վրա ընկած մահացածը կենդանացավ (4Թագ. 13.21):

Սուրբ Հոգին այնպես էր շրջապատել Պետրոսին, որ նրա ստվերից հիվանդները բժշկվում էին և չար ոգիներից ազատգրվում (Գործք 5.15,16):

Նույն զորությունը հանգչում էր Պողոսի մարմնին հպվող թաշկինակների և հանդերձների վրա (Գործք 19.11,12):

Աստծու խոսքը այժմեական է նաև այսօր. «…Նրանց զորություն և իշխանություն տվեց բոլոր դևերի վրա և ախտերը բժշկելու» (Ղուկաս 9.1).

«Իմ անունով ինչ որ խնդրեք, պիտի կատարեմ այն, որպեսզի Հայրը Որդիով փառավորվի» (Հովհ 14.10-14):

 

Ե՞ՐԲ ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ ԵՎ Ե՞ՐԲ` ՀՐԱՄԱՆ ՏԱԼ

Սուրբ Գրքում հիվանդի վրա աղոթելու մասին շատ քիչ է նշված: Մեծ մասամբ իշխանություն ունեցողի կողմից հրամանի մի քանի խոսքը բավարար է: Հիսուսը չէր աղոթում հիվանդի համար, այլ ԲԺՇԿՈՒՄ ԷՐ նրան խոսքով կամ ձեռք դնելով և ՀՐԱՄԱՅՈՒՄ, ՈՐ ՉԱՐ ՈԳԻՆԵՐԸ ՀԵՌԱՆԱՆ: Պետրոսն ու Հովհաննեսը տաճարի Գեղեցիկ դռան մոտ նստած մարդու բժշկության համար չաղոթեցին: Նրանք Նազովրեցի Հիսուսի անունով ՀՐԱՄԱՅԵՑԻՆ, որ կաղը բարձրանա ու քայլի (Գործք 3.6): Պողոսը սկզբում աղոթեց, իսկ հետո ձեռքերը դրեց Պոպղիոսի հոր վրա ու ԲԺՇԿԵՑ նրան (Գործք 28.8):

Չար ոգիներն ու հիվանդությունները այսօր էլ հնազանդվում են ՀԻՍՈՒՍԻ ԱՆՎԱՆԸ և Աստծու մարդկանց տրված իշխանությանը: Այն օրվանից, երբ հասկացանք Աստծու Խոսքի այս ճշմարտությունը, ականատես եղանք բազմաթիվ մարդկանց հիվանդություններից (այդ թվում՝ խպիպ, ուռուցքներ, խոռոչների հիվանդություն, թոքախտ, ասթմա, սրտային հիվանդություն և այլն) ու դևերից ազատագրմանը: Դա արվում էր ՀԻՍՈՒՍԻ ԱՆՈՒՆՈՎ և այն իշխանությամբ, որ Աստված տվել է Իրեն հավատացողներին:

Շատ հիվանդություններ հետևանք են չար ոգիների ճնշման (Գործք. 10.38): Հիսուսը դրանից ազատագրման համար պատվիրեց հեռացնել դևերին (Մարկոս 16.17):

Կան նաև այլ դեպքեր, երբ անհրաժեշտ է աղոթք անել:

Նաև՝ մեղքերից դառնալ, սիրտը պատրաստել, ծոմ պահել և Աստծու երեսը փնտրել:

Այնուհետև՝ Հիսուսի անունով հրամայել չար ոգիների հեռացման համար:

Երբ Հիսուսի աշակերտները չկարողացան լուսնոտ տղայից դևը հեռացնել (թեև գիտեին Նրա անվան զորությունը և նախկինում կիրառել էին այն), ի պատասխան իրենց հարցումի, Հիսուսը  պատասխանեց. «Ձեր թերահավատության պատճառով. ճշմարիտ եմ ասում ձեզ, թե մանանեխի հատի չափ հավատ ունենաք ու այս լեռանը ասեք՝ տեղափոխվի'ր այստեղից` այնտեղ, այն կտեղափոխվի, և ոչինչ անհնարին չի լինի ձեզ համար: Սակայն այս տեսակին միայն ծոմապահությամբ և աղոթքով կարելի է հանել» (Մաթ.17.19,20):

Աստծու զավակներին դևերի վրա իշխանություն է տրված ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՎԱՏ ԿՈՒՆԵՆԱՆ: Երբ հավատը «ննջում» է Աստծու հետ հաղորդակցության պակասից, նրանք անզոր կդառնան: Որովհետև հավատը պետք է կերակրվի Աստծու հետ հաղորդակցությամբ, հաճախ մարմնի պահանջները մի կողմ դնելով, ծոմով և աղոթքով:

 

ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՎԵԼԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Աստծու որոշ զավակներ ցանկանում են զորությունն օգտագործել, սակայն մերժում են այդ զորության աղբյուրը` ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՎԵԼԸ: Հիսուսն անձամբ սկսեց Իր սպասավորության (մասնավորապես՝ բժշկության և ազատագրության) շրջանը, երբ Սուրբ Հոգով և զրությամբ օծվեց  (Գործք 10.38: Հովհ.1.33):

Նրա խոստումն Իր աշակերտներին հետևյալն էր. «Բայց դուք զորություն պիտի ստանաք, երբ Սուրբ Հոգին ձեր վրա գա, և Իմ վկաները պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և երկրի ծայրերում» (Գործք 1.8):

Եթե Հիսուսը քաջալերում էր աշակերտներին՝ սպասելու Սուրբ Հոգով լցվելուն, որ նրանց զորություն պարգևեր, ուրեմն մենք էլ այսօր զորություն ստանալու համար պետք է Սուրբ Հոգով լցվենք:

Առաջին եկեղեցին շատ զորավոր էր, որովհետև Հոգով լցված, Քրիստոսակենտրոն էր ու Աստծու երկյուղն ուներ: Դրանով էր պայմանավորված նրա բացառիկ աճը 120-ից (Գործք 1.15) մինչև 3000-ի (Գործք 2.41), 5000-ի (Գործք 4.4) և մեծ բազմության (Գործք 5.14):

Միայն այն ժամանակ այս մեղքով կուրացած, հեշտասեր, Քրիստոսամերժ, անձնակենտրոն, թմրադեղերին տրված և դատերով լցված աշխարհում արթնություն կսկսվի, երբ մարդկանց մի խումբ գտնվի, ովքեր կհամապատասխանեն վերոնշյալ պայմաններին:

Եկեղեցին պետք է բարձրացնի իր ձայնը, ինչպես առաջին դարում. «Եվ հիմա, ո'վ Տեր, նայի'ր նրանց սպառնալիքներին ու շնորհի'ր Քո ծառաներին, որ Քո Խոսքը ամենայն համարձակությամբ խոսենք` Քո ձեռքը բժշկելու համար մեկնելով և Քո սուրբ Որդու` Հիսուսի անունով նշաններ ու հրաշքներ կատարելու » (Գործք. 4.29,30):

 

ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԴԵՊՔԵՐ

Ձեռք դնելով:

Վուդդրայվեր-Ալթոնում, Իլլինոյս, 1952-ին մի կին պատրաստվում էր կրծքի քաղցկեղը (որ մի սարսափելի գունդ էր) վիրահատել աշխարհահռչակ մի վիրաբույժի մոտ և հիվանդանոց գնալու ճանապարհին կանգ էր առել ու եկել մեր ժողովին: Երբ նա կանգնել էր բժշկության համար աղոթքի շարքում, Աստված հայտնեց ինձ, որ այդ կինը կապված է ոգով: Ես, մոտենալով այդ կնոջը, ասացի. «Քաղցկեղի ոգի, հրամայում եմ քեզ Հիսուսի անունով, հենց ՀԻՄԱ հեռացի'ր կնոջ մարմնից»:

Կինն առողջացավ: Երբ նա գնաց Միննեսոտայի աշխարհահռչակ կլինիկան և հետազոտվեց  հայտնի վիրաբույժի կողմից, բժիշկը հայտարարեց, որ քաղցկեղի ոչ մի հետք չկա: Հաջորդ օրը այդ կինը վերադարձավ ժողովին և վկայեց բժշկության մասին:

Շատերը, ովքեր այսպիսի վիճակով գալիս են «Փրկություն-Սուրբ Հոգի-Արթնություն» կոչվող  մեր միջազգային ժողովներին, ազատագրվում են իրենց հավատով:

Յուքլանդում, Կալիֆոռնիա, կոկորդի քաղցկեղից տառապող մի կին ազատագրման աղոթքից անմիջապես հետո կանանց զուգարան գնաց և բերանից թափեց այդ քաղցկեղը:

Գրանթս Փասսում, Օրեգոն, երբ մի կնոջ համար երեք երեկո աղոթում էի, որ կոկորդի՝ մեծ որդի նման շարժվող ու տանջող քաղցկեղ ուներ, եկեղեցու ճանապարհին քաղցկեղը դուրս է թափվում: Նա եկեղեցի եկավ` հաղթություն աղաղակելով:

Տիկին Նոլա Շերին Կալիկո Ռոք Արկանզասից վկայում է. «Ձեռքիս վրա քաղցկեղ ունեի, որ գնալով շատ արագ աճում էր: Երբ մասնակցեցի Ա.Ա.Ալլենի հավաքույթին, եղբայր Ալլենն քաղցկեղին նզովեց Հիսուսի անունով ու հրամայեց, որ հեռանա: Մի քանի օրվա ընթացքում քաղցկեղը սկսեց չորանալ: Այն արմատներով դուրս եկավ՝ փորվածք թողելով ձեռքիս, ինչն աստիճանաբար լցվեց: Թեև բժշկվելուց երեք ամիս է անցել, ձեռքս երեխայի ձեռքի պես հարթ է, և մի փոքր սպի է մնացել: Այլևս ոչ մի ցավ չունեմ»:

Մեկ ուրիշի՝ Արքանզասից Մորհեդ Կրիքի վկայությունը, ով դեմքի քաղցկեղով մասնակցեց  մեր ժողովներից մեկին. «Աջ այտիս վրա, աչքիս մոտ սկսեց մի սարսափելի գունդ աճել: Շուտով պարզվեց, որ քաղցկեղ է: Այն շարունակեց տարածվել, աճել ու ավելի խորանալ: Մշտական ցավ ունեի: Մասնակցեցի Ալլենի ժողովին Յակիմայում, Վաշինգտոն: Եղբայր Ալլենը իր ձեռքերը ինձ վրա դրեց ու նզովելով քաղցկեղին, հրամայեց, որ հեռանա: Երեք օր հետո Աստծու Հոգին իջավ ինձ վրա անսովոր ձևով: Հասկացա, որ ինչ-որ բան է տեղի ունենում, քանզի քաղցկեղը սկսեց ցավել, հետո հանկարծակի անհետանալ: Ես վազեցի կնոջս մոտ ու ասացի, որ նայի: Քաղցկեղի որևէ նշան չկար: Նույնիսկ մաշկը, որտեղ քաղցկեղն էր եղել, հարթ էր և չէր գունաթափվել: Երեք ամիս անց ոչ մի ցավ չի վերադարձել»:

Մեկ այլ քարոզարշավին` Լուիսվիլ, Կենտուկի, մի կին 6 տարեկան աղջկա բերեց, ով ամբողջովին խուլ ու համր էր:

Երբ նրան իմ առաջ բերեցին, անմիջապես հասկացա, որ հիվանդության ոգով է կապված: Աստծու Խոսքի համաձայն՝ ձեռքերս նրա վրա դրեցի` ասելով. «Խուլ ու համր ոգի, ես հրամայում եմ քեզ Հիսուսի անունով, դո'ւրս արի»: Զգացի, որ հենց այդ ժամանակ ոգին հեռացավ: Անմիջապես փոքրիկ աղջիկը կարողացավ լսել նույնիսկ ամենացածր հնչյունները: Այնուհետև կրկնեց այն բառերը, որ ասում էինք:

Մեր գրանցամատյանում կան այսպիսի հարյուրավոր վկայություններ հիվանդություններից կամ հիվանդության ոգիներից ազատագրման ապացույցներով:

Եթե դիվային ոգու կապանք կա, վիրաբույժի դանակը կամ ճառագայթումը կարող են ժամանակավոր թեթևություն պատճառել, բայց մարնի այլ մասում այն կրկին կհայտնվի:

Ազատագրման միայն մեկ ՀԱՄՈԶԻՉ մեթոդ կա՝ Աստվածաշնչայինը. «Նրանք… դևեր կհանեն» (Մարկոս 16.17):

 

ՀԱՆԴԵՐՁՆԵՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ԱՂՈԹՔՈՎ ՁԵՌՔ Է ԴՐՎԵԼ

«ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ» ամսագրի 1952թ.-ի հունվարի համարից մի կնոջ  վկայություն, ում դեմքի վրա եղած քաղցկեղային գոյացությունից բժշկության համար Ալլենն աղոթել է՝ մի կտորի վրա ձեռք դնելով և նրան ուղարկելով. «Մոտ երկու ամիս էր, որ գոյացություն նկատեցի քթիս մոտ, որը տարածվեց մինչև աչքս: Այն շատ արագ էր մեծանում ու այնպիսի չափերի էր հասել, որ կպնում էր ակնոցներիս: Բժշկի գնացի: Նա ասաց, որ վիրահատությամբ կհեռացնի այն և անալիզի կենթարկի: Երբ ժամադրություն նշանակեց, որպեսզի վիրահատեր, չգնացի և որոշեցի այս խնդիրը թողնել Աստծուն: Գրեցի Ավետարանիչ Ա.Ա.Ալլենին՝ խնդրելով, որ աղոթի և Աստված հեռացնի այն: Փոստով նա ինձ աղոթած մի կտոր ուղարկեց` հրահանգելով, թե ինչպես պետք է օգտագործել: Ես դրեցի այդ կտորը ուռուցքի վրա և ՀԻՄԱ, ՓԱ՜ՌՔ ԱՍՏԾՈՒ, ԱՅՆ ՀԵՌԱՑԵԼ Է: Փառաբանում եմ Աստծուն, որ ազատեց ինձ այս ուռուցքից և շոնրհակալ եմ Իր ծառայողների համար, որ միշտ պատրաստ են օգնելու: Ստորագրված` Տկ. Ադա Հենդրիքսի կողմից, Կանիոնվիլ, Օրեգոն»:

«Եվ Աստված նշանավոր հրաշքներ էր անում Պողոսի ձեռքով: Մինչև անգամ նրա մարմնի վրայից թաշկինակներ ու գոգնոցներ էին տանում հիվանդներին, և ցավերը հեռանում էին  նրանցից, չար ոգիները դուրս էին գալիս» (Գործք 19.11,12):

Ուշադրություն դարձնենք, որ կտորը դնելով, մարդիկ ոչ միայն բժշկվում էին հիվանդությունից, այլ ՆԱԵՎ՝ ԱԶԱՏՎՈՒՄ ՊԻՂԾ ՈԳԻՆԵՐԻՑ:

Բազմաթիվ մարդիկ բժշկվել են այսօր օրհնված կտորների հպումով: Աստված սա սահմանել է նրանց համար, ովքեր չեն կարող հասնել մեզ, բայց կարող ենք ուղարկել նրանց աղոթած կտորներ: Սա Սուրբ-գրային մեթոդներից է:

Տերը ինչպես Պողոսի օրերում բժշկության համար օգտագործում էր օրհնված կտորները, այնպես էլ հիմա դեռ օգտագործում է դրանք: Այսօր հազարավոր հրաշքներ են տեղի ունենում այս հասարակ ծառայության միջոցով:

Աստված աչառություն չի անում: Նրանց, ովքեր հիվանդ են, պետք է այս կտորներն ուղարկել: Հիվանդները աղոթքի շարքին կանգնող մարդկանց նման պետք է հրահանգներին հետևեն: Երբ այս կտորները դրվում են հիվանդ մարդու մարմնին, նա այդ աղոթած կտորին պետք է մոտենա նույն հավատով, ինչպես եթե իրենց վրա ձեռք դնեին և աղոթեին: Եթե այսպես հավատա, նույն արդյունքը կունենա:

Ամառային ժողովներից մեկում մի կին մոտեցավ ինձ, ով մտահոգված էր իր հարբեցող ամուսնով: Իր ձեռքում գործվածքի մի կտոր ուներ: Նա հավատում էր, որ եթե իր ամուսինը հպվեր այդ աղոթած կտորին, կազատագրվեր խմիչքի ոգուց: Աղոթեցի այդ կտորի վրա: Նա ասաց, որ դնելու է ամուսնու բարձր տակ` հավատալով, որ չար ոգին կհեռանա իր ամուսնուց, երբ գլուխը դնի  բարձի վրա:

Չորս օր հետո նա եկավ և պատմեց, թե ինչ հրաշալի բան էր Աստված արել այդ կտորի միջոցով: Երեք օրվա ընթացքում, որ նա բարձի տակ էր դրել այդ կտորը, ամուսինը ազատագրվել էր խմիչքի ոգուց:

Ռոք կղզում, Իլլինիոյսի, մի կնոջ տված կտորի վրա աղոթեցի, որը տեղավորելու էր իր ամուսնու կոշկի մեջ: Կինն ասում էր, որ ամուսինը քաղաքի ամենահամեստ մարդկանցից է, բայց՝ դևով բռնված: Մարդը կոշիկը հագնելուց հետո 12 ժամվա ընթացքում փրկվել էր: 

Մեկ այլ կին կտորներից մեկը տարավ մեր վրանային ծառայությունից: Իր ամուսինը  չար ոգով բռնված էր և ասել էր, որ երբեք չի փրկվի: Այս կինը այդքան էլ խելացի չէր վարվել. գնդասեղով ամրացրել էր այդ կտորը ամուսնու գոտու վրա: Տեսնելով այս փոքրիկ կտորն ամրացված իր անդրավարտիքի գոտկամասին, ամուսինը հարցրել էր, թե ի՞նչ է դա: Նա քաղցրությամբ պահանջել էր, որ իր ամուսինը հագնի այն` առանց հարցուփորձ անելու: Ամուսինը ինչ-որ բան էր մրթմրթացել, որ չի հավատում կախարդանքի, բայց ի զարմանս կնոջ, հագել էր անդրավարտիքը:

Հաջորդ օրն ամուսինը գործից տուն վերադառանալով՝ զարմացրել էր իր կնոջը` ասելով, որ երեկոյան ցանկանում է նրա հետ գնալ Ալլենի Վրանային արթնության ժողովին: Այդ նույն գիշերը նա դարձի եկավ աղոթքի ժամանակ: Երբ ծառայությունից տուն էր վերադառնում, կտորը դեռ փակցված էի իր հագուստին: Հետո կինը բացատրեց, թե ինչ էր այդ կտորը, և որ նրա մեջ Աստծու զորությունը կա` ազատելու չար ոգիներից:

Աստված արտասովոր և հրաշալի բաներ է անում մեր օրերում:

ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Եթե մեր սիրելիներից մեկը, ընկերը կամ ուրիշը կապված է չար ոգիներով, ապա նրան կարող ենք հասցնել այդ կտորներից մեկը, և ՆՐԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԱՏԱԳՐՎԵԼ:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հիշենք, որ մենք. «Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ ենք. եթե կցորդ լինենք Նրա չարչարանքներին, ապա Նրա փառքին էլ հաղորդ կլինենք» (Հռոմ. 8.17):

Այնպես որ, մեր մեջ ներբնակված Աստծու զորությունը ոչ միայն հիվանդներին բժշկելու և հրաշքներ գործելու, այլև դևերին հեռացնելու համար է. «Ահա Ես ձեզ իշխանություն եմ տալիս՝ կոխրճելու օձերի ու կարիճների, ինչպես նաև թշնամու ողջ զորության վրա, և ոչ մի բան չպիտի  վնասի ձեզ» (Ղուկաս 10.19):

«Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Նա, ով հավատում է Ինձ, այն գործերը, որ Ես անում եմ, ինքն էլ պիտի անի, և դրանցից ավելի մեծ գործեր պիտի անի, որովհետև Ես Իմ Հոր մոտ եմ գնում » (Հովհ. 14.12):

Գողգոթայում պարտված սատանան զիջում է միայն այն ժամանակ, երբ հարկադրված է լինում: Դիրքը պետք է գրավել քայլ առ քայլ: Այդ անելու համար Աստծու ծառան ոչ միայն պիտի հավատա խաչի հաղթությամբ իրեն տրված լիազորությանը, այլև ապրի սրբության և խաչակրության կյանք: Եվ սատանան կպարտադրվի ընդունել իր պարտությունը:

Մենք կունենանք Աստծու զորությունը, եթե վճարենք պահանջվող գինը: Հիսուս վճարեց այն: Պետրոսը, Հովհաննեսը և Պողոսը նույնպես վճարել են: Դա նվիրման, անձնուրացության և զոհաբերության գինն է: Եթե ուզում ենք տեսնել Աստծու զորավոր գործերը մեր կյանքում և սպասավորության մեջ, մասնավորապես չար ոգիներով կապված բազում մարդկանց ազատագրություն բերելու, պետք է վճարենք այդ գինը:

 

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն