ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ - Դաս 7

 

 

Դյուրուսույց Աստվածաշնչյան Քոլեջ

Լեյքվուդ, Կալիֆոռնիա

 

 

ԴԱՍԸՆԹԱՑ N05. ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍ 7

ԱՆՆԿԱՏ  ՈԳԻՆԵՐ (շարունակություն)

 

Կոնսպեկտ

 

4. Հպարտության ոգին.

ա.  Սեփական արտաքինի բացառիկության զգացողությունը՝ հպարտության արտահայտություն.

1)   Արուսյակը.

2)   Հեզաբել թագուհին.

3)   Ճշմարիտ Ավետարանչությունը և ճչացող արտաքինի հարցը.

բ.   Իշխանության սեփականաշնորհման զգացողությունը (կամ Նաբուգուդոնոսորի օրինակը):

գ.   Ռասայական, տոհմիկ պատկանելիության հպարտությունը.

դ.   Բացառիկ ընդունակություններ, շնորհներ, տաղանդ ունենալու հպարտությունը.

ե.   Հոգևոր շնորհներ ունենալու հպարտությունը (ամենապրոբլեմատիկը հպարտության դրսևորումների մեջ).

5. Ինքնասպանության ոգին.

ա.  Աստվածաշնչական օրինակներ (Սավուղը, Հուդան).

բ.   Ժամանակակից օրինակ.

գ.   Ինքնասպանության ոգու մերժումը.

6. Խոչընդոտող ոգիներ.

ա.  Կրոնավորների օգտագործումը.

բ.   Ամբոխի օգտագորումը.

գ.   Բարեկամների օգտագործումը (Դավիթ և Մեղքող, ավագ և կրտսեր որդիները  Ղուկաս 15-ում):

 

***

 

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՈԳԻ

«Այս չէ՞ այն մեծ Բաբելոնը, որ Ես Իմ զորությունով ու կարողությունով իմ մեծության փառքի համար թագավորություն շինեցի» (Դանիել 4.30): «Երբ Հեզաբելը լսեց, իր աչքերին ծարույր դրեց և իր գլուխը զարդարեց ու իր պատուհանից նայեց» (4 Թագ.  9.30): «…Որովհետև այն ամենը, ինչ ախարհում է` մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և կյանքի հպարտությունը , ոչ թե Հորից է, այլ` աշխարհից» (1Հովհ. 2.16):

Հպարտության բացառիկ օրինակ է ԱՐՈՒՍՅԱԿԸ:

Արուսյակը` «Արշալույսի որդին» (Եսայի 14.12), «Օծյալ քերովբեն» (Եզեկիել 28.14) երբ հպարտությամբ բարձրացավ, այն ժամանակ դժոխքն իջավ, երկրի խորերը: Այդպես էլ նա խորամանկորեն իր հպարտությամբ համակում է մարդուն, որպեսզի նրան կործանի:

Հպարտության մի արտահայտություն է սեփական արտաքինի բացառիկության զգացումը: Այն տիրել էր Հեզաբել թագուհուն (4Թագ. 9.30): Նա գիտեր, որ Հէուն բորբոքված գալիս է իրեն սպանելու: Բայց նա շպարվում է, գեղեցկանում` մտածելով, որ այդպես կարող է հաղթել Հէուին: Գիտեր, որ ր երիտասարդ ժամանակվա պես գեղեցիկ չէ, բայց հպարտության ոգին շշնջում էր նրա ականջին. «Դու դեռ ամենաչքնաղ տիկինն ես թագավորության մեջ: Դու առավելություն ունես« և եթե շպարվես, անգամ երիտասարդ Հէուն չի կարող անտարբեր մնալ: Որովհետև չկա մի տղամարդ, որ դիմակայի քո հմայքին»: Հեզաբելը նույնիսկ փախչելու փորձ չարեց, որ փրկվի, այլ հպարտությամբ հանդարտորեն գնաց իր կործանմանը:

Երբ քարոզիչը խոսում է հպարտության մասին, շատերը, ովքեր լցված են դրանով, չեն ուզում լսել այդ մասին: Հպարտության ոգին ասում է նրանց. «Նա քո մասին է խոսում, մի՛ լսիր»:

Հպարտությունը որոշակիորեն արտահայտվում է արտաքինից: Հովհաննեսն ասում էր. «Աչքերի ցանկությունը և կյանքի ամբարտավանությունը ոչ թե Հորից է, այլ` աշխարհից» (1Հովհ. 2.16): Որպես ավետարանիչ ես երբեք չեմ վատնում ժամանակս՝ հակառակ խոսելու շրթներկի ճչացող գույների, հոնքերը հանելու, եղունգներն անբնական ներկելու, ամեն շաբաթ մազերի գույնը փոխելու դեմ: ԽՆԴԻՐԸ ՍՐՏԻ ՄԵՋ Է: Սրտի հպարտությունը չհաղթահարած՝ մարդն արտաքուստ կարող է կեղծ խոնարհություն ցուցաբերել:

Իշխանության սեփականաշնորհման զգացողությունը: Ակնառու օրինակ է Նաբուգուդոնոսոր թագավորը (Դանիել 4), ով լցված էր հպարտությամբ: Շատ երկրներ էին նվաճել նրա բանակները և հարստությունն ու հաջողությունը ուղեկցում էին նրան: Թվում էր, թե նրա ապագան ապահովագրված էր: Եվ այնուամենայնիվ մի օր Աստված երկյուղալի և խռովեցնող երազով այցելեց նրան. «Ես` Նաբուգոդոնոսորս, երբ իմ տան մեջ հանգիստ էի ու պալատի մեջ զվարճանում էի…» (Դանիել 4.4): Եվ Դանիել մարգարեի միջոցով զգուշացրեց նրան: Բայց նույնիսկ զգուշացումից հետո՝ «Թագավորը խոսեց ու ասաց. «Այս չէ՞ այն մեծ Բաբելոնը, որ ես ԻՄ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՈՎ ու ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՈՎ  ԻՄ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՓԱՌՔԻ համար թագավորություն ՇԻՆԵՑԻ» (Դանիել 4.29,30):

Երդ դեռ խոսքը նրա բերանում էր, երկնքից ձայն լսվեց. «Քեզ եմ ասում, ով Նաբուգոդոնոսոր թագավոր, թագավորությունը քեզանից գնաց: Քեզ մարդկանց միջից պիտի վռնդեն, և քո բնակությունը դաշտի անասունների հետ պիտի լինի, թեզ պիտի թողնեն, որ արջառների պես խոտ ուտես, ու քո վրայով յոթը ժամանակ պիտի անցնի ՄԻՆՉԵՎ ԳԻՏԵՆԱՍ, ԹԵ ՄԱՐԴԿԱՆՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԲԱՐՁՐՅԱԼՆ Է ՏԻՐՈՒՄ ՈՒ ԱՅՆ ԻՐ ՈՒԶԱԾԻՆ Է ՏԱԼԻՍ» (Դանիել 4.31,32):

Եվ Նաբուգոդոնոսոր մեծ թագավորը դարձավ խելագար: Մարդկանց համար նա դաշտի անասուններից ավելին չէր հիմա: Այդպես յոթ տարի նա նվաստացավ: Բայց Աստված Իր ողորմությամբ վերականգնեց նրա հասկացողությունը (Դանիել 4.34) և հնարավորություն տվեց` Իր  առջև խոնարհաբար քայլելու: Եվ որպեսզի ողջ աշխարհին իր սովորած դասը պատմի, նա գրեց այդ մասին: Այն դարձավ Սուրբ Գրքի մի հատվածը (Դանիելի մարգարեության ողջ 4-րդ գլուխը), որը եզրափակվում է հետևյալ խոսքերով. «Հիմա ես` Նաբուգոդոնոսորս, Երկնքի Թագավորին եմ  գովում, բարձրացնում ու փառավորում, որովհետև նրա բոլոր գործերը ճշմարիտ են ու ճամփաներն արդար…» (Դանիել 4.37):

 

ՌԱՍԱՅԱԿԱՆ, ՏՈՀՄԻԿ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ («Մենք այսինչ հրաշալի ընտանիքից ենք և պետք է ընտանիքի պատիվը բարձրացնենք ամեն գնով»: «Մենք սպիտակամորթ ենք և  պատկանում ենք  առաջնակարգ ռասային»):

Հարավային նահանգներում քարոզարշավների ժամանակ նկատում էինք, որ շատ սպիտակամորթներ չէին գնում մկրտության սևամորթների հետ: Նման ձևով որոշ սևամորթներ չէին մկրտվում սպիտակամորթների հետ:

Սակայն« մենք կանգ չառանք և կեսօրին մոտ 700 մարդ մկրտեցինք: Երեկոյան Աստծու զորությունը սկսեց իջնել, և Սուրբ Հոգին սկսեց շարժվել: Ես քարոզեցի ռասայական հպարտության մասին այն 375 մարդկանց« ովքեր պետք է մկրտվեին կեսօրին« բայց Աստծուն չէին հնազանդվել: Ասացի« որ նրանք չափազանց հպարտ են մկրտվելու համար« որովհետև այնտեղ այլ գույնի մաշկ ունեցող մարդիկ կային: Եվ սպիտակամորթներն ու սևամորթները վազելով մոտեցան: Եվ Աստված հպվեց նրանց: Ես թռա ջրի մեջ և իմ շուրջս գտնվող հովիվներին ասացի. «Եկե'ք ինձ օգնելու»: Մարդիկ ճչում էին և լացում« որովհետև Աստված ցնցել էր նրանց և ազատել դժոխքից: Երբեք չէի տեսել« որ  ճոխ հագուստն այդքան շուտ կորցներ իր գեղեցկությունը: Նրանք մոռացել էին հանել անգամ իրենց գլխարկները: Տղամարդիկ մոռացել էին հանել իրենց գրպանների դրամապանակները« ձեռքերին կապված ժամացույցները: Ոմանք վազելով թռան ջրի մեջ` ասելով. «Աստվա¯ծ իմ« ուզում եմ մկրտվե՛լ դժոխք գնալու և կրակում վառվելը փոխարեն»:

Այն ամենամեծ մկրտության ծառայությունը դարձավ« որ երբևէ ունեցել էինք: Աստված կոտրեց մարդկանց սրտերը և ազատեց հպարտությունից: Որովհետև, երբ հպարտությունից ազատվում ես« այլևս հոգ չես անում« թե քո մաշկի գույնը սպիտակ է« դարչնագույն« դեղին« կարմիր, թե սև:

 

ԲԱՑԱՌԻԿ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ («Յուրաքանչյուրը պետք է տեսնի« որ ես ամենամեծ ընդունակություններ ունեցողն եմ»: «Ոչ մեկը չի կարող համեմատվել ինձ հետ»):

 

ՀՈԳԵՎՈՐ ՇՆՈՐՀՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ (ամենապրոբլեմատիկը հպարտության դրսևորումների մեջ)

Երբ հպարտանում ենք մեր հոգևոր շնորհներով՝ տեսիլքներով« երազներով և հայտնություններով« պարգևներով, ծոմապահության տևողությամբ, անգամ մեր ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՄԲ՝ մտածելով« որ Աստված հատուկ ձևով է սիրում մեզ:

Շատերը կարող են ունենալ վախի« տկարության, սպանության, կլեպտոմանիայի« ռիսկի ոգիներից ազատվելու կարիքը« ԲԱՅՑ ՍԻՐԵՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ:

Այս ոգին, «բարձրացնելով և կարևորելով» մեզ, իրականում ֆ‎իզիկական« մտավոր և հոգևոր կործանման է տանում. «Կորուստի առջևից` հպարտության ու կործանման առջևից ամբարտավանության ոգին է գնում» (Առակ. 16.18):

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ

«Պատերազմը Սավուղի վրա գնալով սաստկացավ, ու աղեղնավորները նրան գտան ու… սաստիկ վիրավորվեց: Սավուղն իր կապարճակրին ասաց. «Սուրդ քաշիր ու ինձ խոցիր. չլինի« որ այս անթլպատները  գան ու ինձ խոցեն և ինձ ծաղր անեն»: Բայց կապարճակիրը չուզեց« քանզի շատ վախեցավ: Սավուղը սուրն առավ ու նրա վրա ընկավ: Նրա կապարճակիրը Սավուղի մեռնելը տեսնելով` ինքն էլ իր սուրի վրա ընկավ ու նրա հետ մեռավ» (1Թագ. 31.3-5):

ՀՈՒԴԱՆ. Անկասկած նույն ոգին էր« որ նրան ստիպեց վզին պարանը գցել և կախվել (Մաթ. 27.3-5):

Երբեմն« երբ կյանքի պայքարը ցավ է պատճառում մարդուն« ինքնասպանության ոգին գալիս է իր առաջարկով. «Այլևս ապրելու կարիք չկա: Ինչո՞ւ վերջ չտաս կյանքիդ»:

Այս կինը ամիսներով պատերազմել էր այդ ոգու դեմ մեն մենակ: Ամուսինը լքել էր իրեն և մի երիտասարդ կնոջ հետ միացել: Թեև նա դրամական միջոցներ էր տրամադրել կնոջն ու դստերը, բայց նրանք երկուսն էլ հիվանդ են եղել: Երկարատև հիվանդության հետ միասին նա տառապում էր վշտից և շարունակ լալիս: Եվ ամեն գիշեր« երբ անկողին էր մտնում« քնաբեր էր փնտրում տուփի մեջ: Այդ ժամանակ ինքնասպանության ոգին հարկադրում էր« որ բոլոր քնաբեր հաբերն ընդունի և հավիտյան քնի: Եվ կինը չի կարողանում այլևս դիմակայել այս զորավոր ուժին: Մի գիշեր նա վերցնում է բոլոր հաբերը և այնուամենայնիվ դրանք կրկին հետ դնում տուփի մեջ:

Մի օր նրա դուստրը« մասնակցելով մեր քարոզարշավին և տեսելով Աստծու հրաշալի գործերը, մորը ժողովի է բերում: Երբ աղոթքի կոչ արվեց, մայրը շարքին մոտեցավ և կանգնեց իմ առջև: Երբ այդ կնոջը նայեցի« սիրտս լցվեց կարեկցանքով: Ես տեսնում էի նրա կոտրված սիրտը և հասկանում« թե նա ինչով էր անցնում: Ողջ հավատով աղոթեցի նրա ազատագրության համար: Երբ Գողգոթայի հաղթությունը նրա վրա հռչակեցի« ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ ՀԵՌԱՑԱՎ: ԱՍՏՎԱԾ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱԶԱՏԱԳՐԵՑ ՆՐԱՆ: Այդ գիշեր նա փրկվեց և լցվեց Սուրբ Հոգով:

Հաջորդ  երեկո նա վերադարձավ ժողովին հաղթության աղաղակներով: Ես նրան հնարավորություն ընձեռեցի« որ վկայություն տա վրանի տակ: Ահա նրա վկայությունը. «Ողջ օրը ես ազատության երգ եմ երգում: Ինքնասպանության ոգին մի տարի շարունակ ասում էր« թե ես երբեք  երջանիկ չեմ կարող լինել« ԱՅՍՕՐ ԵՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿ ԿԱՆԱՑԻՑ ԵՄ: Աստված ազատել է ինձ չար ոգուց և փաթաթել իմ կոտրված սիրտը: Նա ինձ մոխրի փոխարեն գեղեցկություն է պարգևել« փառաբանության պատմուճան` կոտրած սրտի փոխարեն, ուրախության յուղ` սգի փոխարեն: Անցյալ գիշեր առաջին անգամ էր տարվա մեջ« որ քնեցի առանց քնաբերների: Տարվա մեջ առաջին անգամ է« որ ուզում եմ ապրել: Հիմա իմաստ եմ տեսնում կյանքիս մեջ: Թող միայն Աստծուն գնա ամեն մի գոհություն»:

Մինչդեռ Աստված հատուկ պատգամ ունի մեզ համար. «Տեր Եհովայի Հոգին Ինձ վրա է« որովհետև Տերն Ինձ օծեց ու ուղարկեց՝ աղքատներին ավետիս տալու« կոտրված սիրտ ունեցողներին բժշկելու« գերիներին` ազատություն և բանտարկյալներին՝ բանտի բացվելը հրատարակվելու, Տիրոջ ընդունելի տարին ու մեր Աստծու վրեժխնդրության օրը հրատարակելու« բոլոր սգավորներին մխիթարելու« Սիոնի սգավորներին… մոխրի տեղ` փառք« սգի տեղ` ուրախության յուղ« կոտրված հոգու տեղ՝ գովության պատմուճան տալու: Եվ նրանց պիտի անվանեն արդարության բևեկնիներ« որոնք Տերը տնկել է Իր փառքի համար» (Եսայի 61.1-3.):

Ինչո՞ւ նստել հուսահատության մոխրի վրա վշտով և կոտրված հոգով: Հիսուսը մեր կողքին է կանգնած` Իր խոստումը կատարելու. մոխրի տեղ՝ փառք« սգի փոխարեն` ուրախություն և հաղթության աղաղակ« ու ծանրության փոխարեն՝ գոհություն տալու: Դա մերն Է: Կանգնե՛նք մեր ոտքերի և Աստծու խոստումների վրա, ուղղե'նք մեր բազուկները և ասենք. «Սատանա'« ես մերժում եմ քո սուտը:  Ես պիտի ԱՊՐԵՄ»:

Պահանջե՛նք մեր ազատությունը Հիսուսի անունով:

 

ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՈԳԻՆԵՐ

Դան.10.12-14-ում կարդում ենք Դանիելի աղոթքի պատասխանին սատանայի խոչընդոտման մասին: Նրա հաստատակամությունը աղոթքի մեջ հաղթահարեց այդ խոչընդոտը:

Նրանց պարտականությունն է խանգարել մարդկանց Աստծուց որևէ բան ստանալ և Նրա կամքը կատարել:

ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԿՐՈՆԱՎՈՐՆԵՐԻՆ

Փորձենք նրանց աշխատանքը տեսնել կույր Բարթիմեոսի դեպքում« որ նա տեսողություն չստանա. «Եվ երբ Նա մոտենում էր Երիքովին, մի կույր, ճանապարհին նստած, մուրացկանություն էր անում: Երբ ամբոխի ոտնաձայները լսեց, հարցրեց. «Ի՞նչ է կատարվում»: Եվ նրանք ասացին նրան, թե Հիսուս Նազովրեցին է անցնում: Նա էլ աղաղակեց ու ասաց.«Հիսո'ւս, Դավթի' Որդի, ողորմի'ր ինձ»: Եվ նրանք, ովքեր գնում էին առջևից, սաստում էին նրան, որ լռի: Իսկ նա ավելի էր աղաղակում ու ասում. «Դավթի' Որդի, ողորմի'ր ինձ»: Հիսուսը կանգնեց ու հրամայեց, որ նրան Իր մոտ բերեն: Եվ երբ նա մոտեցավ, հարցրեց նրան. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ»: Եվ նա ասաց. «Տե'ր, թող աչքերս բացվեն, որ տեսնեմ»: Եվ Հիսուսն ասաց նրան. «Տե'ս: Քո հավատը փրկեց քեզ»: Եվ նա անմիջապես տեսավ ու գնում էր Նրա հետևից` փառավորելով Աստծուն: Ժողովուրդն էլ այս տեսնելով` օրհնում էր Աստծուն» (Ղուկաս 18.35-43):

Կույր Բարթիմեոսն հավանաբար լսել էր Հիսուսի բժշկությունների մասին և հույս էր տածում« որ մի օր կստանար իր տեսողությունը: Խոչընդոտող ոգին, իր հերթին, մի աննկատ ծրագիր էր մշակել` խանգարելու Բարթիմեոսին: Եվ նա օգտագործեց Հիսուսին հետևողներին:

Բարթիմեոսի տեսողություն ստանալու ժամանակը այն պահն էր« երբ նա պետք է հանդիպեր Հիսուսին և հաղթեր խոչընդոտներին: Բժշկությունը ճանապարհին էր, քանի որ ՀԻՍՈՒՍՆ ԱՆՑՆՈՒՄ ԷՐ ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ: Բայց բժշկությունից բացի մեկ այլ բան էլ կար ճանապարհին. ԸՆԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ, որ կանգնած էին Բարթիմեոսի ու բժշկության հրաշքի միջև:

Երբ ամբոխն անցնում էր նրա մոտով« Բարթիմեոսը աղաղակեց բարձր ձայնով. «Հիսու՜ս, ԴԱՎԹԻ'  ՈՐԴԻ, ՈՂՈՐՄԻ'Ր ԻՆՁ»: Սա իրական հավատի աղաղակ էր: Հիմա՛ կամ երբե'ք: Նա ՊԵՏՔ Է կանգնեցներ Հիսուսին« նա ՊԵՏՔ Է ստանար իր բժշկությունը: Սա Ի՛Ր ԺԱՄԱՆԱԿՆ ԷՐ:

Կրոնավորներն իրենց գործն էին համարում հանդիմանել ժողովրդին« երբ նրանք աղաղակում են: Նրանք նույնիսկ Տիրոջը խնդրեցին« որ հանդիմանի Ծաղկազարդի օրը բարձր ձայնով  աղաղակող մանուկներին: Նրանք իրենց գործն են համարում սխալ փնտրելը« քննադատելը« բողոքելը« Հիսուսի և ուրիշների միջև կանգնելը« որպեսզի պահեն նրանց Տիրոջից հեռու:

Նույն բանը կատարվում է այսօր. երբ մարդը վճռում է հասնել Տիրոջը« որպեսզի ստանա իր հրաշքը Նրանից. ինչ-որ խոչընդոտ է ի հայտ գալիս:

ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԱՄԲՈԽԻՆ

Այն կինը« որ արյունահոսությամբ էր տառապում, Հիսուսից իր բժշկությունը ստանալու համար պարտադրված էր ամբոխը ճեղքելով անցնել (Մաթ.9.20-22): Նմանապես« մեր և Տիրոջ միջև ամբոխը այսօր էլ կարող է խոչընդոտ լինել:

ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ

Աստվածաշունչը մեզ բերում է Դավթի և Մեղքողի` նրա կնոջ օրինակը: Մեղքողը բացահայտորեն ծաղրեց Դավթին երկրպագության համար. «Երբ Տիրոջ տապանակը Դավթի քաղաքը եկավ« Սավուղի աղջիկ Մեղքողը պատուհանից նայելով` տեսավ« որ Դավիթ թագավորը Տիրոջը առջև ցատկոտելով պարում էր, ուստի նրան իր սրտի մեջ անարգեց: Դավիթն այնտեղից դարձավ իր տունը… Մեղքողը Դավթին դիմավորելու ելավ ու ասաց. «Իսրայելի թագավորը այսօր ի¯նչ փառավոր էր« երբ ծառաների ու իր աղախինների առջև ինքն իրեն մերկացրեց…»: Դավիթը Մեղքողին ասաց. «Ես այն Տիրո՛ջ առջև պարեցի« որ ինձ քո հորից ու նրա ողջ տնից ավելի ընտրեց և Իր ժողովրդի` Իսրայելի վրա իշխան դրեց: Այո'« ես այն Տիրոջ առջև եմ պարում»  (2Թագ. 6.16«20,21):

Մեղքողը` Դավթի կինը« ատեց նրան այդ անելու համար:

Շատերն ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ԵՆ իրենց կանանցից« շատ կանայք` իրենց ամուսիններից« որդիներից և դուստրերից իրենց երկրպագության համար: Շատերն արհամարհված են իրենց ծառայակիցների կողմից« որովհետև հրաշքներ, տեսլիքներ են փափագում և Պենտեկոստեի ողջ զորությունը :

Բայց Դավիթը հաստատամիտ էր: Նա ասաց. «Մեղքո՛ղ, դու չես կարող ինձ կողոպտել»:

Այդպես Ղուկասի 15 գլխում Անառակ Որդու վերադարձի առակում տեսնում ենք« թե ինչպես  ավագ որդին փորձում էր կողոպտել կրտսեր եղբոր վերադարձի ուրախությունը:

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն