Ամբողջական Ավետարանի Շարժումը Քրիստոսի Եկեղեցու Առաքելության Համատեքստում

  • Print

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Վերապատվելի, պատվավոր դոկտոր Սամվել Նավոյան,
Հայաստանի Ամբողջաավետարանական Եկեղեցիների Համագործակցության քարտուղար,
Ամբողջաավետարանական քրիստոնյաների եկեղեցու ավագ հովիվ

 

Երևան - 2008

 

 

Բովանդակություն

 

Ներածություն

1. Աղերսված Եկեղեցու պատմությանը

ա.  Վաղ շրջանի Եկեղեցին (I-VIդ.դ.)

բ.   Եկեղեցու հետագա ձևախեղումն ու վերականգնումը

գ.   Ամբողջաավետարանական շարժման համառոտ ատմությունը

2. Քրիստոսի Եկեղեցու անայլընտրանք միաբանությունը

ա.  Ամբողջաավետարանական եկեղեցին՝ իրական ուժ

բ.   Եկեղեցին՝ ընդհանուր դիմակայության առջև

գ.   Առճակատումից դեպի համագործակցություն

3. Եկեղեցու հասարակական կոչումը

ա.  Արքայության Ավետարանը

բ.   Հասարակական կյանքի տարբեր ոլորտների համեմումը քրիստոնեական արժեքներով

գ.   Հաղթական թիմի մեջ

Հավելված.. Ամբողջաավետարանական քրիստոնյաների եկեղեցու հավատո հանգանակը

Օգտագործված գրականություն

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՔՐԻՍՏՈՍԻ

ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

 

Քրիստոսի Եկեղեցին, Աստվածաշնչի համաձայն, Նրան որպես Աստվածամարդու, Փրկչի ու Տիրոջ սրտի մեջ ընդունելով, վերածնվածների օրգանական միությունն է, որը մի կողմից՝ ներկայացնում է Աստծու Տունը (Բնակարանը և Ընտանիքը՝ օժտված Սուրբ Հոգով Նրա ներբնակությամբ[1] և Աստվածային կյանքով[2]), նաև ճշմարտությունը[3], մյուս կողմից՝ Քրիստոսի Մարմինը, որի անդամների սպասավորությունները միախառնվում են մեկ ընդհանուր սպասավորության մեջ[4], նաև՝ Զորաբանակը[5]։ Եկեղեցով արարչագործությունը շարունակվում է նոր հիմքով՝ ողջ տիեզերքը բովանդակելու Քրիստոսով[6]։ Այս առումով, պատկերավոր ասած, Եկեղեցին Քրիստոս-Փեսայի երկրորդ գալուստին սպասող Հարսն[7] է։

Եկեղեցու հիմնումը կապված է Հիսուս Քրիստոսի խաչելության, հարության, համբարձման և մանավանդ Սուրբ Հոգու հեղման հետ Հոգեգալստի օրը[8]։ Ինչ վերաբերում է Քրիստոսի Եկեղեցու առաքելությանը, ապա այն համառոտ ձևակերպենք հետևյալ նպատակների թվարկմամբ.

-    Եռամեկ Աստծու երկրպագությունը[9] և բարեխոսական աղոթքով Նրա հետ համագործակցությամբ Աստվածային մտահղացումների իրականացումը Երկրի վրա[10].

-    Աստծու սիրո միասնական ուղերձը լինելով՝ Քրիստոսի Փրկության և Արքայության Ավետարանի հռչակումը մարդկությանը[11] և կենսագործումը.

-    Հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների քրիստոնեական արժեքներով համեմումը։

Ամբողջաավետարանական (կամ Ավետարանական հավատքի, Ավետարանական-հոգեգալստական, բայց ո՛չ՝ հիսունական, ինչպիսի եզր հայերենում գոյություն չունի, թեև ոմանք սխալմամբ օգտագործում են այն) շարժման վարդապետական առանձնահատկությունը կայանում է երկրպագության և բարեխոսական աղոթքի, հաղթական կյանքի և արդյունավետ ծառայության համար անհրաժեշտ Սուրբ Հոգու լեցունությամբ զորություն ու շնորհներ ընդունելու մեջ։ Քրիստոսի Եկեղեցու մասը կազմելով՝ այն նոր ժամանակներում լայնորեն տարածվել է 20-րդ դարի սկզբում։

Հոդվածի նպատակն է ցույց տալ, որ մի կողմից՝ Ամբողջաավետարանական շարժման նշված փորձառությունը հատուկ է եղել Եկեղեցուն նրա ողջ պատմության ընթացքում, մյուս կողմից՝ Շարժումը, նոր ժամանակներում աստիճանաբար ձևավորվելով որպես հարանվանական եկեղեցի, դառնում է Ընդհանրական Եկեղեցու ժառանգության կրողներից և փոխկապակցված մասերից մեկը։

 

Կարդալ ամբողջությամբ...



[1] Պետրոսի առաջին ուղերձի 2.5, Ուղերձ եփեսացիներին 2.22։

[2] Ուղերձ եփեսացիներին 2.19, Ուղերձ հռոմեացիներին 8.29։

[3] Տիմոթեոսի առաջին ուղերձի 3.15։

[4] Առաջին ուղերձ կորնթացիներին 12.13-21։

[5] Երկրորդ ուղերձ կորնթացիներին 10.4-6։ Երկրորդ ուղերձ Տիմոթեոսին 2.3,4։

[6] Ուղերձ եփեսացիներին 1.10 և 3.9-11։

[7] Ուղերձ եփեսացիներին 5.25,26։ Հայտնություն 19.7։

[8] Գործք առաք.2։

[9] Ուղերձ եբրայեցիներին 13.15։

[10] Եսայու մարգ. 45.11։

[11] Ուղերձ հռոմեացիներին 1.16։

Comments:

Add comment


Security code
Refresh