Գիրք Ծննդոց

  • Print

ԳԻՐՔ  ԾՆՆԴՈՑ

ԳԼՈՒԽ 1.

 

ԾՆՆԴՈՑ 1.1.

1. Աստված. ա. Բնագրում` Էլոհիմ.

1)   Հին կտակարանում հաշվվում է Աստծու շուրջ 600 անուն: Աստծու հատուկ անունները Աստվածաշնչում հանդիպում են շուրջ 10000 անգամ. այսինքն` յուրաքանչյուր երկրորդ խոսքում.

2)   Դրանից 9 գլխավորները հանդիպում են առավել հաճախ. Էլոհիմ, Եհովա, Ադոնայ, Էլ-Շադայ, Էլ-Էլիոն, Էլ-Օլամ, Եհովա-Էլոհիմ, Եհովա-Ադոնայ, Եհովա-Սաբաովթ.

3)   Էլ նշանակում է Զորություն և բնականաբար արտահայտում է Աստծու զորությունն ու մեծությունը: Աստծու խոսքում օգտագործվում է 235 անգամ: Էլոահ նշանակում է Երդվյալ, Ճշմարիտ և արտահայտում է Աստծու միակ ճշմարիտ լինելը (հեթանոսական չաստվածների նկատմամբ): Աստծու խոսքի մեջ օգտագործվում է 89 անգամ: Էլոհիմ` նշանակում է Ամենազոր և Հավատարիմ Աստված, Ով երդումով խոստանում է պահպանել ճշմարտությունը: Աստծու խոսքի մեջ օգտագործվում է 2500 անգամ.

բ.  Ակնարկ Երրորդության մասին. 1) Վերցված է հոգնակի թվով, թեև ստորոգյալը եզակի թվով է. 2) Ծննդ.1.26-ում, 11.6,7-ում ստորոգյալը նույնպես հոգնակի է. 3) Այս ամենն ակնարկ է Աստվածաշնչական Աստծու Եռամեկ լինելու մասին.

գ.  Եռամեկ Աստվածը, Ով Ամենազոր է, մեր Հավատարիմ Աստվածն է (Սաղմ.146.5,6):

2. Աստեղծեց սկզբում.

ա. Բնագրում` բարա, որ նշանակում է ստեղծել ոչնչից, արարել, և որն օգտագործվում է միայն Աստծու համար (Եբր.11.3).

բ.  Սկզբում. Տիեզերքի և երկրի երիտասարդ տարիքի փաստարկներ (թեև գիտական որոշ աղբյուրներ տիեզերքի տարիքը համարում են 15-20 մլրդ., իսկ երկրինը` 4.5-5 մլրդ. տարի, սակայն Աստվածաշնչի համաձայն գոնե մարդկային քաղաքակրթու­թյան տարիքը չի գերազանցում 10000 տարուց).

1)   Ըստ տիեզերագնացության հետազոտությունների` Լուսնի վրա տիեզերական փոշին ընդամենը մի քանի սանտիմետր է, որը կարող է նստել 10000 տարուց քիչ ժամանակամիջոցում.

2)   Երկրի մագնիսական դաշտի լարվածությունը, որը գնալով նվազում է, արդեն 10000 տաի առաջ այնպիսի մեծություն կունենար, որի պայմաններում կյանք գոյություն չէր ունենա.

3)   Քանի որ Արեգակը սեղմվում է ժամում 1.5 մ արագությամբ, ապա 20 մլն. տարի առաջ այն արդեն կհպվեր Երկրին.

4)   Մայրցամաքները կոռոզիայի (քամու և ջրի ազդեցությամբ լվացում) հետևանքով արդեն 14 մլն տարի առաջ պիտի հավասարվեին ծովի մակերևույթին.

գ.  Մեր Արարիչը Սկիզբն է թե' ստեղծագործության (Սաղմ.102.25: Եբր.1.10: Ես.41.4), թե' փրկագործության (Հովհ.3.16):

3.  Երկինքը և Երկիրը.

ա. Հոգևոր Երկինքը (3Թագ.22.19: Հոբ.28.4-7: Մաթ.18.10) և նյութական տիեզերքը (Երեմ.33.25: 10.12: Զաք.12.1: Գործք.14.14: Եբր.11.3).

բ.  Նյութական տիեզերքի մասին որոշ տեղեկություններ.

Տիեզերքում հայտնի է մոտ 100000 գալակտիկա, ընդ որում միայն մեր գալակտիկայում կան Արեգակի նման 30 մլրդ-ից ավելի աստղեր: Մեր գալակտիկայի տրամագիծը 200000 լուսատարի է, իսկ լուսատարին այն հեռավորությունն է, որն անցնում է լույսը 1 տարում (300000 կմ/վ արագությամբ): Որոշ գալակտիկաներ միմյանցից բաժանված են միլիոնավոր լուսատարիներով:

գ.  Աստված Երկինքը ստեղծեց Երկրի համար, Երկիրը` մեզ համար, մեզ` Իրեն փառակից դարձնելու համար (Հռ.8.29,30: Եբր.2.10):

Հետևություն: Ամենազոր և Հավատարիմ Աստվածը մեզ արարեց` Իրեն փառակից դարձնելու համար:

Փառաբանություն: Փա~ռք Քեզ Ամենազոր և Հավատարիմ Հայր, ամեն բան մեր փառավորմանն ի նպաստ դնելու համար:

 

 

ԾՆՆԴՈՑ 1.2.

«Եվ երկիրն անձև ու դատարկ էր և խավար կար անդունդի վրա».

ա. «Խզման» տեսությունը.

1)      Առաջացել է 18-րդ դարի վերջին, ի պատասխան երկրաբանական գիտության առաջադրած պահանջների, թե երկրաբանական շերտերը առաջացել են շատ դանդաղ, և երկիրը շատ մեծ տարիք ունի (մոտ 4.7 մլրդ. տարի).

ա)  Նշենք, որ այսպես կոչված երկրաբանական սյունը դարձել է բարեշրջման տեսության այ­ցե­­քարտը, որի համաձայն այդ սյան համապատասխան շերտերում պահպանված բրածո մնա­ցորդները մեկնաբանվում են որպես պարզից՝ բարդ զարգացման ակնհայտ ապացույց.

բ)    Թեիստական բարեշրջման հետևորդներն էլ կարծում են, թե Աստված ստեղծել է միայն առաջին բջիջը և ուղղություն տվել կյանքի մյուս ձևերի զարգացմանը նրանից։ Ուրիշներն էլ գնացել են արարչագործության ամեն մի օրը ամբողջական դարաշրջան ընդունելու ճանապարհով.

գ)    «Խզման» տեսության ակունքներում մանավանդ կանգնած են եղել Շոտլանդական ազատ եկեղեցու առաջին նախագան Թոմաս Չալմերսը (1780-1847թթ.), Փեմբերը։ Այն մեծ մասսայականություն է ձեռք բերել Սքոուֆիլդի մեկնաբանություներով Աստվածաշնչի շնորհիվ (1909թ)։ Առավել հիմնավորված ներկայացվել է Արթուր Քասթենսի «Անձև ու դատարկ» գրքում (1970, Կանադա)։ Ընդունվում է Վերականգնման շարժման (ՈՒ.Լի.«Ծննդոց գրքի ուսումնասիրու­թյունը»), Յոնգի Չոյի, Գնել Դուրյանի և այլոց կողմից.

2)      Լեզվաբանական մեկնաբանությունը. 

ա)  Ծննդոց 1.1-ում օգտագործված է «բարա» բառը, որ նշանակում է արարել, իսկ 2.4-ում  2-րդ բայը, ինչպես նաև Ելից 20.11-ի բայը, «ասահ»-ն է (անել)։ «Խզման» տեսության կողմնակիցները «բարա»-ն վերագրում են սկզբնական արարմանը, իսկ «ասահը»՝ 6-օրյա վերականգնմանը.

բ)    Ծննդոց 1.1-ը 1.2-ի հետ կապող շաղկապը թարգմանում են «սակայն» իմաստով («վավ»), իսկ Ծննդոց1.2-ի 1-ին բայը թարգմանում են՝ դարձավ.

գ)    «Անձև ու դատարկ»-ը Ես.34.11-ում և Եր.4.23-ում («թոհու», «բոհու») օգտագործվում են դատապարտության և ավերման իմաստով, հետևաբար համաձայն «խզման» տեսության՝ նույն իմաստն ունի նաև Ծննդոց 1.2-ում։

3)      Աստվածաշնչական-Աստվածաբանական մեկնաբանությունը (ՈՒ.Լի)

ա)  Սատանայի առաջացումը.

(1)   Առաջին աշխարհում ուներ արքայական դիրք (Եզ.28.13III-ը համեմետել Դան.3.5-ի և 6.18-ի հետ)։ (ա) Տեր Հիսուսը նրան անվանում է այս աշխարհ իշխան (Հովհ 12.31)։ Նաև՝ Պողոս առաքյալը (Եփ.2.2). (բ) Ըստ  Ու.Լիի` Ղուկ.4.5-6-ում սատանայի վկայու­թյունն իր վերաբերյալ ասում է նրա՝ մինչադամական աշխարհի պարագլուխը լինելու մասին. (գ) Միքայել հրեշտակապետն անգամ (Դան.10.13) պարսավանքով չդատա­պարտեց նրան (Հուդ.6).

(2)   Օծյալ քերովբե էր (Եզ.28.14-ը համեմատել Ել.25.20-ի և Հայտ.11.19-ի հետ), ով ծածկում էր Աստծու տապանակը։ (ա) Աստծո գահի մոտ էր գտնվում (Եզ.10.1։1.26). (բ) Կրում էր Աստծու փառքը (Եզ.9.3։10.18) և արտոնություն ուներ Նրա փառքին ուղեկցելու (Եզ.28.14II-ը համեմատել Ելից 24.10,17-ի հետ). (գ) Հավանաբար, Տիրոջը երկրպագող առաջատար քերովբ խմբի ավագն էր (Համեմատել Եզ.10.20-ը 1.10-ի և Հայտ.4.7-ի հետ).

(3)   Տիեզերքի արշալույսի զավակն էր (Ես.14.12). Նրա ստեղծման օրից՝ թագավոր և քահանայապետ։

բ)    Ապստամբությունը.

(1)   Պատճառը  հպարտությունն էր (Եզ.28.12,17). (ա) Սատանան իր ուշադրության կենտրոնում դրեց իր պարգևները՝ մոռանալով Պարգևատուին. (բ) Այդպես նա ուզում է մեզ համար ևս ամենաարժեքավորը դարձնել ստացած շնորհները (բնական թե հոգևոր)։ Անգամ Պողոս առաքյալը ենթակա էր դրան(2 Կոր.12.7). (գ) Տեր Հիսուսը մեզ համար խոնարհության և Հորից կախվածության Օրինակն է (Փիլ.2.8).

(2)   Նպատակը. (ա) Ինքնամեծարումը, բարձրագույն դիրքի ձգտումը, Աստծուն հավասար լինելն էր (Ես. 14.13,14). (բ) Այդպես է բոլոր ապստամբությունների ժամանակ (Բաբելոնի աշտարակաշինությունը՝ Ծննդ.11.4։ Կորխը, Դաթանը, Աբիրոնը՝ Թվ.16.1-3։ Աբիսողոմը՝ 2.Թագ.15.10-12). (գ) Տեր Հիսուսը, ընդհակառակը, սիրո վայրեջքը նախընտրեց, որի պատճառով Հոր աջ կողմը բարձրացավ (Փիլ.2.7,9)։

(3)   Ընթացքը. (ա). Սատանան ինքն ապստամբեց (Եզ. 28.15-18։ Ես.14.13,14). (բ)  Նրան միացավ հրեշտակների 1/3-ը (Հայտ. 12.4,9։ Մաթ.25.41։ Եփես.2.2։ 6.12), ովքեր գտնվում են մթնոլորտում. (գ) Ըստ «Խզման տեսության»` սատանային միացան երկրաբնակները ևս (Ֆիլդձը նշում է, որ նրանք անձնավորված չէին ? ).

-    «Խզման» տեսությունը, վկայակոչելով Ս. Գ. համարները, որտեղ հոգիները տարբեր­վում են հրեշտակներից (Գործ.23.8,9), չար հրեշտակներին երկնային ծագում է վերագրում, ոգիներին՝ երկրային.

-    Ելնելով Մաթ.12.43-45-ից, 8.28-32-ից՝ ենթադրում են, թե չար ոգիները գերադասում են բնակվել ջրերում.

-    Պատճառը համարվում է այն, որ Աստված չար ոգիներին («նախկին երկրաբնակնե­րին») ջրով պատժեց (նախաադամյան ջրհեղեղով ?), որն էլ իբր հիշատակվում է Ծննդոց 1.2-ում։

գ)    Դատապարտությունը.

(1)   Սատանան հեռացվեց Երկնքից, ընկավ դժոխք (Եզեկ..28.15-18. 28.16-ում նշված «առևտուրը» կարելի է թարգմանել զրպարտություն։ Ես.14.15)։ Չար հրեշտակները օդում են,ոգիները՝ երկրի վրա և ջրում. (ա) Այսուհանդերձ, դատը դեռ չի իրագործվել. (բ) Դեռ սատանան գործում է երկրի վրա (1 Պետ.5.8։ 2 Կոր.4.4։ 11.14։ Գործք 5.3։ 2 Կոր.2.11). (գ) Չար հրեշտակները իշխում են (Եփես.6.12), թեև նրանցից ոմանք կապված պահվում են դատի համար (2 Պետ. 2.4։ Հուդա 6), դևերը նույնպես գործում են (Մաթ.12. 43-45).

(2)   Երկինքն ու Երկիրը նույպես դատապարտվեցին.

(ա) Հոբ.9.5-7-ը «խզման» տեսությունը վերագրում է այդ դատին.

(բ)   Խավարը նույնպես համարում է դատապարտության խորհրդանիշ (Ելից 10.21,22։ Հայտ. 16.10).

(գ)   Այն ինչ դատապարտում է Աստված, դառնում է «անձև ու դատարկ»:

(3)   Եվ այնուամենայնիվ, սատանայի թագավորության դատապարտությունը պիտի իրականցվի.

(ա) Հիսուս երկրի վրա սկսեց դրա իրականացումը (1 Հովհ.3.8, Եբր.2.14)։

(բ)   Այսօր եկեղեցին պիտի օգտագործի իր իշխանությունը՝ սատանային կապելու (Մաթ.18.18), նրանից ավար հափշտակելու (Մաթ.12.29), հոգևոր պատերազմը մղելու (Եփես.6.12), չար ոգիներին հեռացնելու (Մարկ.16.17)։

(գ)   Նա դեռ 1000-ամյայում կկապվի (Հայտ. 20.2,3)։ Սատանան կդատվի և իր հրեշտակների ու չար ոգիների հետ կրակի լիճը կգցվի (Հայտ. 20.9, 10,14)։

բ. Պարզ Աստվածաշնչական տեսակետ.

1) Լեզվաբանական բացատրություններ.

ա)  Թեև Ելից 20.11-ում 6-օրյա արարչագործության մասին խոսելիս օգտագործվում է «ասահ»(անել) բայը  (ի տարբերություն Ծննդոց 1.1-ի, որտեղ օգտագործվում է «բարա» (ստեղծել) բայը), սակայն «ասահ»-ը այստեղ ունի «ստեղծել» իմաստը։ Օրինակ, Նեեմ.9.6-ում նույնպես «ասահ»-ն է օգտագործված, սակայն այն վերաբերում է երկնքին, երկնից երկնքին և «նրանց զորքերին» և բնականաբար ունի «ստեղծել» իմաստը։ Մյուս կողմից՝ Ելից 31.17-ում նույն 6-օրյա արարչագործության համար օգտագործված է «բարա» բառը։ Բացի այդ, այդ երկու բայերը զուգահեռաբար օգտագործվում են նույն իմաստով (ոճական զուգահեռաբանություն) Եսայ.41.20-ում, 43.7-ում, Ծննդոց 2.4-ում (վերջին դեպքում ՈՒ.Լին արհեստականորեն կտրում է դրանք իրարից).

բ)   Ծննդոց 1.1-ը 1.2-ին կապող շաղկապը («վավ») միացնող շաղկապ է, որը պետք է թարգ­մանել՝ «և» («ընդ որում» իմաստով)։ Ծննդոց 1.2-ի 1-ին բայը («հայեթահ») պետք է թարգ­մա­նել «էր» (եբրայերեն «հայահ»՝ լինել) և ոչ թե՝ «դարձավ», որովհետև 1.2-ում ներկայացվում է 1.1-ին վերաբերող 3 պնդում.

գ)   Թեև «անձև և դատարկ» («թոհու» և «բոհու») զույգը Երեմ.4.23-ում և Եսայ.34.11-ում օգտասգործվում է պատժի հետևանքով ավերված  և դատարկ լինելու իմաստով, սակայն այդտեղից չի հեռտևում, թե նույն իմաստը պիտի ունենա, նաև, Ծննդոց 1.2-ում։ Ինչ վերաբերվում է Ես.45.18-ին, որտեղ որտեղ օգտագործվում է «թոհու» բայը («…այն պարապ չստեղծեց, այլ բնակության համար»), ապա այստեղ պետք է տեսնել Աստծու նպատակը երկիրը բնակեցնելու համար, այլ ոչ թե երկրի սկզբնական նկարագրությունը։

2)   Հոգևոր բացատրություններ.

ա)  Հռոմ.5.12։ 8.19-22։ 1Կոր.15.45։ Եբր.2.9,10 և այլ համարներից հասկանում ենք, թե առա­ջին մարդով՝ Ադամով, մեղքն ու նրա կործանարար հետևանքները աշխարհ եկան, և ոչ մի հիմք չունենք նախաադամյան շրջանի մարդկանց կամ երևակայական բուսական, կենդանական աշխարհի կործանման մասին դատողություններ անելու.

բ)   ՈՒիտնես Լին Հոբ.9.5-7-ում Աստծու բարկության գործադրման հետևանքով առաջացած աղետները կապում է նախաադամյան երևակայական աղետի հետ, մինչդեռ բնական է այն կապել Նոյի ջրհեղեղի հետ (Մաթ.24.37-39։ 2 Պետ.3.6,7)։

գ)   Ծննդոց 1.29,30-ից իմանում ենք, որ սկզբում մարդը և կենդանական աշխարհը բուսակեր են եղել։ Մինչդեռ բրածո մնացորդների տարեգրությունը, պարունակելով բռնության, մահվան և հիվանդությունների բազմաթիվ վկայություններ, խոսում է հետջրհեղեղյան շրջանի մասին։

3)   Տրամաբանական-գիտական փաստարկներ

ա)  Եթե Աստված կործանել է տիեզերքը Ծննդոց 1.1-ի և 1.2-ի արանքում, ապա ինչպե՞ս է պահպանվել այդ շրջանի բրածո մնացորդների տարեգրությունը.

բ)   Այդ դեպքում մի՞թե Աստված 6-օրյա «վերականգնման» շրջանում ստեղծեց նաև երկրաբանական շերտերը քարացուկների հետ միասին.

գ)   Եվ մի՞թե Նոյի ջրհեղեղի համար այլևս հետքեր չեն մնում (Ծննդոց 6.17;7.19-24).

դ)   Վերջում անդրադառնանք Երկրի «ծեր» տարիքի «ամենահուսալի» ապացույցներից մե­կին՝ ռադիոակտիվ ածխածնի հարաբերակցության մեթոդին։ Մեռած բույսերի և կենդանի­նե­րի մոտ C14-ը տրոհվում է և C14/C12 հարաբերության միջոցով կարելի է որոշել դրանց մահ­վան թվականը (Հայտնի է նաև, որ յուրաքանչյուր 5730 տարին մեկ C14-ի քանակը կիսվում է)։ Այս մեթոդով բույսերի և կենդանիների բրածո մնացորդներին վերագրում են միլիոնավոր տարիներ։

Մեթոդի թերությունները։

(1) Հաշվի չի առնվել որ մթնոլորտում C14-ի և C12-ի հավասար քանակներ ունենալու համար անհրաժեշտ է մոտ 30000 տարի.

(2)  Լիբրին, երբ առաջին անգամ կիրառել է այդ մեթոդը, պարզվել է, որ C14-ի և C12-ի ենթադրյալ  հավասարակշռությունը դեռ չի ստեղծվել  մթնոլորտում (ուրեմն Երկրի տարիքը փոքր է 30000-ից)։

(3)  Սկզբում Երկրի շուրջ գոյություն ունեցած շոգեջրային թաղանթը պաշտպանել է տիզերական ճառագայթումից, որի հետևանքով, նաև C14-ի առաջացումից։

Նույն դերն է խաղացել նաև նախկինում Երկրի մագնիսական դաշտի մեծ լարվածությունը.

ե) Ռադիոակտիվ մեթոդով թվագրման մեկ-երկու «նմուշ».

(1)  Նոր սպանված ծովափոկի մահվանը վերագրվել է 1300 տարի.

(2)  Կենդանի խխունջի խեցու ստուգմամբ որոշվել է, որ այն արդեն 27000 տարի մեռած է։

գ«Եվ Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրայով»։ Բնագրում՝ թուխս էր նստում.

1)   Նա Կյանքի Հոգին է.

2)   Ստեղծագործության ժամանակ Հոր մտահղացումը և Որդու Խոսքը Նա է իրագործում.

3)   Այդպես էլ փրկագործության ժամանակ. Հոր սերը և Որդու շնորհքը Նա է մեզ հաղորդում (2 Կոր. 13.13)։

 

6 օրյա արարչագործության տեսության դասերը.

1) Պարզ հավատքով ընդունել Աստծու խոսքը՝ այն չհարմարեցնելով իրադրությանը, այլ թույլ տալով, որ մեծացնի մեր հավատքը։

2)   Հավատալ, որ Աստված երբեք կես-կատար չի թողնում Իր գործը (նաև՝ մեր նկատմամբ Իր մտահղացումը).

3)   Հանձնվել Կյանքի Հոգուն՝ թույլ տալով, որ մեզ հոգևորապես ձևավորի և ըստ նշանակության օգտագործի (Որովհետև առանց Նրա կյանքի և մեր մեջ ու մեզ հետ Սուրբ Հոգու աշխատանքի՝ մենք անձև ու անբնակ ենք)։


ԱՌԱՋԻՆ ՕՐԸ (Ծննդ.1.3-5).

 

1.   Ծննդոց 1.1-ում խոսվեց մասնավորապես ժամանակի ու տարածության մեջ մատերիայի ստեղծման մասին:

ա.  Ըստ «Խզման» տեսության՝ լույսն արդեն գոյություն էր ունե­ցել եր­կրի վրա, բայց սատանայի անկումը խավար էր բե­րել։ Եվ հիմա Աստված թույլ տվեց, որ լույս ծա­գի, և լույսը խավարից զատվեց։

Արևն ու մյուս լուսատուները թեև չեն նշվում մինչև չոր­րորդ օրը, սակայն դրանց թույլ տրվեց, որ նորից փայլեն երկրի վրա։ Իսկ չորրորդ օրը հնչած խոսքը վերաբերում է Արեգակնային համակարգի կար­գավորմանը։

բ.   Վեցօրյա արարչագործության տեսության համաձայն՝ Աստված ստեղծում է էներգիայի ամենահիմնական տեսակը` լույսը, որն անմիջական առնչություն ունի մատերիայի բոլոր ձևերի հետ (հիշենք մարմնի զանգվածի և էներգիայի առնչությունը` E = mc2): 

1)   Լույս ասելով՝ ի նկատի պիտի ունենանք ողջ էլեկտրամագնիսական սպեկտրը, որը կազմված է ալիքի տարբեր երկարություն ունեցող ճառագայթներից (գամ­մա, ռենտգենյան, ուլտրամանուշակագույն, տեսանելի լույսի, ին­ֆրա­կար­միր, միկրոալիքային, ռադիոալիքային ճառագայթներ)։ Հայտնի տեսաբան ֆիզիկոս Վայսկոպֆը նշել է, որ իր գոյության արշալույսին Տիեզերքը լցված է եղել տարբեր տեսակի ճառագայթներով մինչև Արեգակի առաջացումը։

2)   Հավանաբար, ինչ-որ մի ստացիոնար աղբյուրից պտտվող երկրի վրա ուղղվել են լույսի ճառագայթները, մինչև չորրորդ օրը ստեղծված Արեգակը դարձավ լույսի նոր աղբյուր։

3)   Այս տեսությունը «օր» հասկացողությունը ընդունում է տառացի։ Այսպիսով, արարչագործական ակտերի ժամանակը չափվում է Երկրի պտույտով, անգամ երբ Արեգակը չէր ստեղծվել, ինչը խոսում է տիեզերագիտական երկրակենտրոն-մարդակենտրոն սկզբունքի օգտին, որի համաձայն տիեզերքն Աստված ստեղծել է ։մարդու, նրա կյանքն ապահովելու, հետևաբար նաև` Երկրի համար:  

Դրա փաստարկներն են.

ա) «Օր» հասկացողությունը չէր կարող առաջին անգամ այլաբանորեն օգտագործվել Սուրբ Գրքում.

բ) Ծննդ.1.5-ում այն սահմանվում է որպես ցերեկվա և գիշերվա հերթագայություն (ի դեպ` Հին կտակարանում այդ բառերն օգտագործվել են յուրաքանչյուրը 100 անգամ և միշտ տառացի իմաստով).

գ) Եթե արարչագործության 6 օրը չհասկանանք տառացիորեն, ապա`

(1)  Ելից 20.9-11-ում անիմաստ կդառնա 6-օրյա աշխատանքային մոդելը.

(2)  Հակասական կթվա Ադամի տարիքը Ծննդոց 5.5-ում.

(3)  Ծննդ.1.14-ում երկնային լուսատուների միջոցով ժամանակի ընթացքի որոշման թվարկման մեջ անորոշ կլինի նաև «տարի» հասկացողությունը, մինչդեռ Տերը հաստատում է դրանք այլ հատվածներում` կապելով Իր ուխտի անսասանության հետ (Երեմ.23.20-26: 31.35-37: Սաղմ.104.20-23).

2. Հոգևոր մեկնաբանության փորձ.

ա.  «Եվ Աստված ասաց…» (Ծննդ.1.3).

1)   Ինքինշխան և ամենակարող մեր Աստվածն Իր կամքն իրականացնում է Իր խոսքի միջոցով (Ես.55.11).

2)   Խոսքը ներկայացնում է նաև մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Ումով ամեն բան ստեղծվեց (Հովհ.1.1-3: 1Կոր.8.6: Եփ.3.9: Եբր.1.2: Սաղմ.33.6,9: Առ.8.22,23,30,31).

3)   Ահա ինչպես Հոգու գործին հետևում է Աստծու արարչագործ խոսքը ստեղծագործության ժամանակ, այնպես էլ Հոգու գործն է անհրաժեշտ, որպեսզի Աստծու կենդանի խոսքը հայտնվի ու իրագործվի մեր կյանքում (Եփ.6.17` «Եվ Հոգու սուրն առեք, որ Աստծու խոսքն է»).

 

բ.   «Թող լույս լինի, և լույս եղավ».

Սուրբ Գիրքը զուգահեռ է անցկացնում արաչագործության առաջին օրվա և Քրիստոսի` իբրև Լույս մեր սրտերում ծագելու միջև (2 Կոր.4.6: Հովհ.1.9,10).

Երբ Հոգին բաց է անում մեզ համար Աստծու խոսքը, ապա Նրա լույսը ողողում է մեզ:

գ.   «Եվ Աստված տեսավ, որ լույսը բարի է» (Ծննդ.1.4).

1)   Աստծու ստեղծագործությունն ինքնին բարի է, նպատակային և օգտակար (Ծննդ.1.31: 1Տիմ.4.4).

2)   Աստված Ինքն է Բարության Աղբյուրը (Սաղմ.118.1: 34.8: 119.68: Հռ.12.2), Հիսուս` մեր Բարի Հովիվը (Հովհ.10.11), Նրա Հոգին` մեր Բարի Առաջնորդը (Սաղմ.143.10: Նեեմ.9.20).

3)   Մեր կյանքում ևս միայն Տերը կարող է լինել ամեն բարի գործերի թե' Սկզբնավորողը, թե' Կատարողը (Փիլ.1.6: Հռ.7.18: Հակ.1.17: 1Թես.1.3: Գաղ.5.6):

դ.   «Եվ Աստված զատեց լույսը խավարից».

1)   Աստված սահմանազատում է խավարի, քաոսի շրջանը լույսի, կարգավորման շրջանից.

2)   Քրիստոս, մեր սրտերի մեջ ծագելով, մեզ նույնպես զատում է մեղքի խավարից (Գործք 26.18: 1 Պետ.2.9: Հովհ.5.24: Եփ.5.8).

3)   Տիրոջ լույսով մենք ևս լույսը տարբերում ենք խավարից և սահմանազատվում նրանից (Ես.5.20: Սաղմ.36.9: Եբր.5.14: 1Կոր.2.14,15):

ե.   «…Եվ իրիկուն ու առավոտ եղավ` առաջին օրը» (Ծննդ.1.5).

1)   Մեր հոգևոր կյանքում երբեմն նույնպես երեկոյանում է, թեև Նոր Երուսաղեմում գիշեր չի լինելու (Հայտ.21.25).

2)   Հետևաբար խավարից զատվելով` կոչված ենք լուսո մեջ քայլելու (1 Հովհ.1.7: Մաթ.5.14-16).

3)   Նաև լուսո զենքերը հագնելու:

3. Դասեր.

ա.  Հանձնվե'նք Հոգուն` Խոսքի լույսով մեր կյանքը ողողելու համար.

բ.   Սահմանազատվե'նք խավարից.

գ.   Հագնե'նքն լուսո զենքերը և նրա մե'ջ քայլենք:

 

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԸ (Ծննդ.1.6-8).

1.   Ըստ «Խզման» տեսության՝ վերականգնվում, իսկ Վեցօրյա արարչագործության տեսության՝ ստեղծվում է մթնոլորտը.

ա.  «Հաստատություն»-ը եբ­րա­յերենում երկնակամար իմաստն ունի.

1)   Մթնոլորտի կառուցվածքը.

ա)  Երկրի մակերևույթին մթնոլորտի ամենամոտ շերտը ներքնոլորտն է (տրոպոսֆերա)` մինչև 20կմ բարձրությամբ: Նրանում է օդի ողջ զանգվածի 80%-ը: Այնտեղ են առաջանում անձրևը, ձյունը, կարկուտը, ծիածանի գույները, կայծակը, ամպրոպը և ուժեղ փոթորիկները.

բ)   Վերնոլորտը հասնում է մինչև 60կմ բարձրության: Մոտ 25-30 կմ բաձրության վրա օզոնի շերտն է, որը կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը.

գ)   Միջնոլորտի բարձրությունը` մինչև 80կմ.

դ)   Ջերմոլորտը կամ իոնոսֆերան հասնում է մինչև 1000կմ-ի, որտեղ առաջանում են բևեռափայլերը.

ե)   1000կմ-ից բարձր  արտաքին ոլորտն է (էքսոսֆերա), որտեղ համարյա օդ չկա և ջերմաստիճանը հասնում է մինչև 2000o C-ի։

2)   Աստվածաշնչական պատկերացումը մթնոլորտի մասին .

ա)  Հոբ 28.25-ը վաղօրոք ասում է օդի կշռի մասին: Սաղմ.104.2-ը, Ես.40.22-ը պատկերացում են տալիս նրա զանգված ունենալու մասին.

բ)   Սակայն մինչև Կոպեռնիկոս (15-16 դ.դ.) և Գալիլեյ (16-17 դ.դ.) ընդունված էր օդի անկշռելիությունը.

գ)   Աստվածաշնչական պատկերացումը հաստատվել է Տորիչելիի փորձով 1646թ., որով չափվել է մթնոլորտային ճնշումը։

3)   Նշանակությունը.

ա)  Այն կյանքի գոյության կարևոր պայմանն է մարդու, բուսակենդանական աշխարհի շնչառության, բիոքիմիական ֆունկցիա­ների և այրման պրոցեսի համար։

Եթե մթնոլորտում գազերի ճշտորեն որոշված հարաբերակցությունը (ազոտ` 78%, թթվածին` 21%, այլ գազեր` 1%) փոխվեր հօգուտ թթվածնի, ապա դա կբերեր մի կողմից` Երկրի վրա գտնվող վառելանյութի այրման արագացմանը (որի վտանգավորությունն արտահայտվում է օրինակ կայծակի ժամանակ), մյուս կողմից` օրգանիզմի բիոքիմիական պրոցեսների արագացմանը (որը կտաներ կյանքի կարճացման): Իսկ եթե այդ հարաբերակցությունը փոխվեր հօգուտ ազոտի, ապա մի կողմից` այրումը կթուլանար, մյուս կողմից` բիոքիմիական պրոցեսների դանդաղումը կյանքը կկասեցներ.

բ)   Մթնոլորտի շնորհիվ ցերեկը Արեգակի ճառա­գայթներից Երկրի մա­կերևույ­թն ուժեղ չի տաքանում, գիշերն էլ չի սառչում։ Մյուս կողմից` ջուրը պահպան­վում է Երկրի վրա. գոլորշին խտանում է և նորից վերադառնում Երկիր (ջերմության կարգավորման և ջրապահպանության գործառույթը).

գ)   Այն պաշտպանում է Երկիրը մետեորների հարված­ներից և դրանից առաջացող հրդեհ­ներից, օզոնային շերտը՝ ուլտրամանուշա­կագույն ճառագայթներից։ Բացի այդ իոնոսֆերայի (ջերմոլորտ) շնորհիվ ռադիոկապ է ստեղծվում Երկրի տարբեր վայրերի միջև։

բ.   «Եվ Աստված ասաց… և Աստված շինեց հաստատությունը».

1)   Բարեշրջականները կարծում են, թե Երկրի մթնոլորտը կյանքի առաջացման շրջանում չի պարունակել թթվածին, քանի որ նոր առաջացած օրգանական միացությունները ակնթարթորեն կօքսիդանային, ինչը կխանգերեր կյանքի առաջացմանը: Նրանց կարծիքով թթվածինն առաջացել է հետագայում բույսերի շնորհիվ: Սակայն այս դեպքում կյանքը չէր կարող առաջանալ առանց օզոնային պաշտպանական շերտի, որը դիմակայում է մահաբեր չափերով ընկնող ուլտրամանաշակագույն ճառագայթներին: Իսկ օզոնն առաջանում է թթվածնից.

2)   Անհերքելի այնպիսի փաստերը, ինչպիսիք են ստորջրյա և վերգետնյա վաղ շրջանի օքսիդացված նստվածքները, բարձրօքսիդացված վաղ շրջանի երկաթահանքերն ասում են այն մասին, որ վաղ շրջանում Երկիրը չի ոըւնեցել նոսր մթնոլորտ:

3)   Անհեթեթ է նաև բարեշրջականների այն վարկածը, թե կյանքի առաջացման համար ամիակի և ազոտ պարունակող այլ նյութերի շատ մեծ քանակություն է եղել ջրում: Որովհետև եթե ազոտի ողջ երկրային պաշարն էլ տարբեր միացությունների ձևով խառնվեր ջրին, ապա համաշխարհային օվկիանոսում այն նշանակալից հետք չէր թողնի:

գ. «Եվ բաժանեց հաստատության տակի ջրերը հաստատության վրա եղող ջրերից».

1)   Մթնոլորտի շնորհիվ շոգեջրային թաղանթը բաժանվել է Երկրից՝ առաջացնելով ջերմոցային էֆեկտ.

ա)  Այս դեպքում լույսը ցրվում է տարբեր ուղղություններով` հանդիպելով թաղանթին: Միաժամանակ այն պահում է նաև Երկրից բարձրացող ջերմությունը: Առաջանում արևադարձային կլիմա.

բ)   Ջերմաստիճանի միատեսակությունը բացառում է ճնշումների տարբերությունը, հետևաբար` քամիների և տեղումների առաջացումը: Սակայն առաջանում է բարձր խոնավություն (Ծննդ.2.5,6).

գ)   Շոգեջրային թաղանթը նույնպես պաշտպանում էր Երկիրը ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

2)   Շոգեջրային թաղանթը նպաստում է արևադարձային գիգանտ բույսերի և կենդանիների առաջացմանը, որոնց քարացուկները պահպանվել են.

ա)  Կանադայում Վանկուվեր կղզու հյուսիսում` արմավենու տերևների, Նոր-սիբիրյան կղզիներում` արևադարձային անտառների, մամոնտների, Ալյասկայում` ուղտերի, առյուծների, վագրերի, ձիերի, Հարավային բևեռում` փարթամ անտառների.

բ)   Հսկայական են քարացուկների չափերը. շուշանազգի բույսերի երկարությունը` 12 մ, ձիաձետը` 15մ, փայտոջիլի տրամագիծը` 30սմ, ճպուռի թևերի բացվածքը` 1մ, կակղամորթի խեցու տրամագիծը` 2մ, ռնգեղջուրի բարձրությունը` 6 մ, ուղտինը` 3.5մ, թռչուններինը` 3մ, եղջերուի եղջյուրի լայնությունը` 3.5 մ…

գ)   Մարդու կյանքի տևողությունը մինչև Ջրհեղեղը միջին հաշվով 900 տարի էր: Ջրհեղեղից հետո 600 տարվա ընթացքում հասնում է 175 տարվա; Այսօր` 70-80 տարի:

Ի դեպ, շոգեջրային թաղանթը վերացվել է հենց Ջրհեղեղի ժամանակ:

2. Հոգևոր հնարավոր նշանակությունը.

ա.  Մթնոլորտը կարող է ասել Քրիստոսի` մեր հոգևոր շնչառությունը, կյանքի նախապայմանը  լինելու  մասին (Հովհ.20.22: 1Կոր.15.45: 2 Կոր.3.17):

բ.   Այն կարող է ասել նաև Քրիստոսով մեր պաշտպանության մասին, որը ձեռք է բերվում սատանայի նկատմամբ Հիսուսի անունով մեր իշխանության կիրառությամբ (Մաթ.18.18: 16.17; Ղուկ.10.19: 2Կոր.10.3,4: Եփ.6.12-18) և Սուրբ Հոգու աղոթքով ստանայի հենակետերի  հրթիռակոծությամբ.

գ.   Մթնոլորտը մեզ համար կարող է նաև խորհրդապատկերել` խաչակրությամբ ու Հոգով քայլելով հոգևորի` մարմնավորից զատումը (Եբր.4.12: Հռ.8.6: Կող..3.1-3):

3. Դասեր.

ա.  Աղոթքով ներշնչե'նք, դավանե'նք և փառաբանե'նք Տեր Հիսուսին` որպես մեր հոգու Շչառությունը.

բ.   Դավանե'նք Քրիստոսով մեր պաշտպանվածությունը, Նրա անունով կիրառե'նք սատանայի նկատմամբ մեր իշխանությունը, արձակե'նք Սուրբ Հոգու աղոթքի հրթիռները սատանայի հենակայանների վրա.

գ.   Քրիստոսի մեջ մնալով, խաչակրությամբ ու Հոգով քայլելով, մեկ օրգանիզմի զգացողությամբ ապրելով` հոգևորը զատե'նք մարմնավորից.

1)   Հովհ.14.4,5` «Իմ մեջ մնացեք…».

2)   2 Կոր.4.10` «Հիսուսի մահը… կրում ենք, որ Հիսուսի կյանքն էլ… հայտնվի».

Գաղ.5.24-ը` մարմնի ցանկությունները  խաչը հանելու մասին.

Գաղ.5.25-ը` հոգևոր կյանք ապրելու համար Հոգով քայլելու մասին (պերիպատեո` ազատ քայլելը` 5.22,23-ում նկարագրված Հոգու պտուղը բերելու համար).

3)   Գաղ.6.16-ը` նոր մարդու միասնաբար Հոգով քայլելու մասին (ստոյխեո` շարային քայլք):

 

 

 

ԵՐՐՈՐԴ ՕՐԸ (Ծննդ.1.9-13).

1.  «Եվ Աստված ասաց. «Երկնքի տակի ջրերը մեկտեղ հավաքվեն և ցամաքը երևա»: Եվ այնպես եղավ» (1.9).

«Եվ Աստված ցամաքը կոչեց Երկիր…» (1.101).

Երկրակեղևի առաջացումը.

ա. Կառուցվածքը.

1)   Ապարները.

ա)  III օրն առաջացավ երկրակեղևը` լեռնային շրջաններում մի քանի տասնյակ կիլոմետր (մոտավորապես 70-80), իսկ օվկիանոսի տակ մի քանի կիլոմետր (մոտավորապես 5-10) հաստությամբ: Դա Երկրի միջին շառավղի (6371 կիլոմետր) մի մասն է կազմում (մեծ մասը կազմում են մինչև 3000օC ջերմաստիճան ունեցող միջուկը և մինչև 1500օC ջերմաստիճանի հասնող միջնապատյանը).

բ)   Իր հերթին, երկրակեղևը մայրցամաքներում եռաշերտ է (նստվածքային, գրանիտային, բազալտային), իսկ օվկիանոսի տակ` երկշերտ (նստվածքային, բազալտային).

գ)   Եվ, իհարկե, երկրակեղևը օժտվեց օգտակար հանածոներով (սև և գունավոր մետաղներ, թանկարժեք քարեր, շինանյութեր, քիմիական հումք, վառելանյութեր և այլն).

2)   Մակերևույթը.

ա)  Երկրի մակերևույթի առավել խոշոր ձևերն են օվկիանո­սային գոգավորությունները և մայրցամաքները, իսկ վերջիններում` հարթավայրերն ու լեռները.

բ)   Հարթավայրերը, ըստ բարձրության, բաժանվում են դաշտավայրերի (մինչև 200 մետր), բարձրադիր հարթավայրերի (200-500 մետր) և սարահարթերի (500 մետրից բարձր): Կան նաև իջվածքներ (օվկիանեսի մակարդակից ցածր տեղադրված հարթավայրեր).

գ)   Լեռներն, ըստ բարձրության, լինում են ցածր (մինչև 1000 մ), միջին բաձրության (1000-2500 մ) և բարձր (2500 մետրից բարձր): Նրանք հաճախ առաջացնում են լեռնաշղթաներ և լեռնաշխարհներ: Ենթադրվում է, որ մինչև ջրհեղեղը բարձր լեռները չեն գերազանցել 3000 մ.

3)   Երկրագնդի և երկրակեղևի` Աստծու իմաստությամբ հաշվարկված չափերի մասին (Հոբ.38.3,4) բավական է ասել (Խարչլաայի «Աստվածաշունչը և գիտությունը» ժողովածուի համաձայն).

ա)  Եթե երկրակեղևի հաստությունը 3 մետրով ավելի լիներ, ապա նրանում եղած մետաղը կօքսիդացվեր ողջ ազատ թթվածնից, ինչն անհնար կդարձներ կենդանական աշխարհի գոյությունը.

բ)   Եթե Երկրագնդի չափերը հավասարվեին Լուսնի չափերին, ապա Երկրի ձգողության ուժը 6 անգամ կփոքրանար, որի հետևանքով այն չէր կարող պահել ո'չ իր ավազաններում եղող ջուրը, ո'չ` մթնոլորտը.

գ)   Իսկ եթե Երկրի չափերը կրկնապատկվեին, ապա նրա ձգողության ուժը, մթնոլորտային ճնշումը կկրկնապատկվեին, ինչը կխանգարեր կյանքի գոյությանը Երկրի վրա.

բ.  Մայրցամաքային հոսընթացի (դրեյֆ) տեսությունը.

1)   Աստվածաշնչական բացատրությունը.

ա)  Ծննդ.1.9,10-ից կարելի է եզրակացնել, որ սկզբում մայրցամաքը միասնական է եղել (անվանում են Պանգեյ).

բ)   Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ Աստված ոչ միայն խառնեց լեզուները (Ծննդ.11.1-9), ինչպես նաև ցրեց ողջ Երկրագնդով մեկ.

գ)   Դրանից հետո, Աստված Երկիրը բաժանեց Փաղեկի օրոք (Փաղեկ նշանակում է բաժանում).

2)   Երկրաբանության վկայությունը.

ա)  Մարդիկ հնուց նկատել են, որ աշխարհի քարտեզի վրա արևելյան և արևմտյան կիսագնդերը, ասես, համընկնում են միմյանց հետ.

բ)   Դարասկզբին երկրաբանները նշել են, որ Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի ափերը կազմված են միատեսակ երկրաբանական շերտերից, որոնք պարունակում են նման բուսական և կենդանական բրածո մնացորդներ.

գ)   Վերջին տասնամյակներում երկրաբանները հաստատում են, որ Երկրի ցամաքը սկզբում կենտրոնացվել է մի տեղում.

3)   Հոսընթացի տեսության բացատրությունը.

ա)  Երկրակեղևը կազմված է մի քանի մասից (ինչը կարելի է համեմատել եփած ու ճաքճքած ձվի կեղևի հետ), որոնք, ասես, լողում են տաք միջնապատյանի վրա.

բ)   Ինչ-որ մի ժամանակ մեծ մայրցամաքը տրոհվել է, և նրա մասերն աստիճանաբար հեռացել են միմյանցից: Իրենց տեղում մնացել են Աֆրիկան, Եվրոպան, իսկ մյուս մայրցամաքները շատ հեռու են տեղաշարժվել.

գ)   Մայրցամաքների դանդաղ տեղաշարժերը շարունակվում են նաև այժմ (Ատլանտյան օվկիանոսը լայնանում է): Դրա հետ միասին Սկանդինավյան թերակղզին բարձրանում է (տարեկան` 1սմ): Հյուսիսային Ամերիկայի Հուդզոնի ծովածոցին հարող շրջանները` նույնպես: Դրան հակառակ` Հոլանդիայի տարածքը տարեկան 3մմ իջնում է (այն արդեն ծովի մակարդակից 10-15 մ ցածր է և ծովափի երկայքով հարյուրավոր կմ երկարությամբ բարձր պատնեշներ են կառուցվել).

գ.  Հոգևոր դասեր.

1)   Աստված ամեն բան ստեղծում է կյանքի առաջացման ու պահպանման համար (ա կետ): Այդպես է նաև այսօր.

2)   Աստված ամեն բան ծառայեցնում է Իր մտահաղացման իրականացմանը (բ կետ): Լեզուների խառնակումը և մայրցամաքային հոսընթացը` Իսրայել ժողովրդի առաջացման, նրանով` Փրկչի գալուստի, Փրկչով` ճշմարիտ միության (Եկեղեցու միաբանության) համար.

3)   Ուրեմն, Նրա ստեղծագործությունները մեզ թո'ղ ասեն Նրա կամքին մեր կամքի միացման մասին:

[Խորհրդածենք լեռների մասին.

(1)  Սինա լեռան վրա Աստված Իր Հոգով իջավ և տասնաբանյան տվեց (Ել.19.16-20), լեռան վրա Հիսուս Իր թագավորության «Սահմանադրությունը» հռչակեց (Մաթ.5,6,7 գլուխներ), Գողգոթայի բլրի վրա մեծ միացում կատարեց (Մաթ.27.33-38).

(2)  Դարձյալ լեռան վրա Աբրահամն Իսահակին զոհաբերելու քայլ արեց (Ծննդ.22.1-10).

(3)  Եղիան լեռան վրա երկնքից կրակ իջեցրեց և անձրևի համար աղոթք արեց (3 Թագ.18.36-45), Հիսուս` աղոթելիս այլակերպվեց (Մաթ.17.1-8), Ձիթենյաց լեռից համբարձվեց (Ղուկ.24.50-52: Գործք 1.12):

 Թո'ղ այդ լեռները մեզ համար նույնպես խորհրդանշեն Տիրոջ հետ մեր հանդիպումը, Նրա էջքին մեր անձնուրացությամբ պատասխանումը և, մանավանդ, Նրա հետ հավիտյան գահակալումը:]

 

2.  «…Հավաքված ջրերը կոչեց ծով: Եվ Աստված տեսավ, որ բարի է» (1.10II).

Ջրոլորտի ձևավորումը.

ա. Կազմը.

1)   Բաղկացած է օվկիանոսներից, ծովերից, լճերից, գետերից, ատորերկրյա ջրերից, մթնոլորտ թափանցած ջրային գոլորշիներից և այլն: Եկրագնդի մակերեսի միայն 71%-ը զբաղեցնում է 3800մ միջին խորությամբ Համաշխարհային օվկիանոսը.

2)   Ջուրը գտնվում է շրջապտույտի մեջ, որի շնորհիվ կապ է հաստատվում ջրոլորտի, մթնոլորտի և երկրակեղևի միջև.

3)   Գտնվում է պինդ, հեղուկ, գազային վիճակում:

բ. Նշանակությունը.

1)   Երկրի վրա ջերմակարգավորիչ մեծ դեր է խաղում.

ա)  Ցերեկը Երկրի մակերևույթը պահպանում է կիզիչ ճառագայթումից, իսկ գիշերը` սառումից,

բ)   Օվկիանոսի ջուրը ձմռանը ջերմություն է հաղորդում շրջապատին, իսկ ամռանը` զովություն.

գ)   Սառելիս ընդարձակվում է և առաջացնում հեղուկ վիճակից ավելի թեթև սառույց, որը սառը կլիմայի պայմաններում ապահովում է ջրի տակ կյանքի գոյությունը…

2)   Ունի կենսապահպան նշանակություն.

ա)  Հեղուկներից լավագույն լուծիչն է.

բ)   Օրգանիզմները սնունդն ընդունում են ջրի մեջ լուծված.

գ)   Օրգանիզմներում կազմում է գերակշռող մասը (օրինակ, մարդու մարմնի ավելի քան 60%-ը):

3)   Ունի մեծ կիրառական նշանակություն.

ա)  Գյուղատնտեսության մեջ` ոռոգման համար.

բ)   Արդյունաբերության մեջ` շատ արտադրությունների համար.

գ)   Էներգետիկայում` հիդրոէլեկտրակայանների համար.

դ)   Տրանսպորտում` նավարկության համար.

ե)   Օգտակար հանածոների առաջացման համար` նավթ, գազ, աղի պաշարներ,

զ)   Հարուստ կենդանական ու բուսական աշխարհի համար,

է)   Հանքային աղբյուրների և գեյզերների շուրջ առաջացող տրավերտինի նստվածք­ների համար, որից ցեմենտ և այլ քիմիական նյութեր են ստանում և այլն.

գ.  Հոգևոր խորհուրդը.

1)   Այսպիսով, արարչագործության առաջին 3 օրերին  տեղի է ունենում 3 զատում.

ա)  լույսը` խավարից, երկնայինը` երկրայինից, կյանքը` մահվանից.

2)   Ցամաքը կարող է խորհրդանշել Հարուցյալ Քրիստոսին, Ով է միայն Կյանքի աղբյուրը (1 Պետ.1,3).

ա)  Այդպես III օրը Հիսուս հարություն առավ (Ղուկ.24,1-8).

բ)   Ջրհեղեղից հետո ջրածածկ երկիրը կրկին վերականգնվեց (Ծննդ.7,17-24 <=> 8,13-17,22).

գ) Հորդանանն անցնելով` Իսրայելը մտավ Քանանի երկիրը (Ծննդ.12,1,5,7 <=> Ել.3,8: 6,8: 2 Օր.4,22, Հես.4,1-3,8,9).

3)   Դաս.

ա)  Ուղղորդվել դեպի կյանքը (Հռ.8.6. «Մարմնին  ուղղված միտքը մահ է, հոգուն ուղղվածը` կյանք և խաղաղություն»).

բ)   Ապրել (քայլել) Հոգով/հոգով (Գաղ. 5.16,25) և Քրիստոսի օրենքով (1 Կոր. 9.19-21).

գ)   Դավանել, որ Քրիստոսը մեր Կյանքն է, Կյանքի օրենքը և բխումը:

 

3. Ծննդ.1.11-13.

3.1. Բուսականության ստեղծումը.

ա. Դասակարգումը.

1)   Ի տարբերություն արևելահայերեն թարգմանության` արևմտահայերենում բուսական աշխարհը դասակարգվում է 3 խմբի` «կանաչ խոտ…, սերմ տվող խոտ… պտղատու ծառ» (բնագրում I և II խմբերը բնորոշող բառերը տարբեր են` «դեշե» և «էսե»).

2)   Աստվածաշնչական դասակարգումը մի կողմից` պարզ է, մյուս կողմից` գիտական և ելնում է բույսերի կառուցվածքի ու սերմերի առանձնահատկություն­ներից.

ա)  I  խմբում սերմը չի նշվում (այն աննկատ, միաբջիջ սպոր է, ինչպես օրինակ` բակտերիաների, ջրիմուռների, սնկերի, քարաքոսների և, մինչև իսկ մամուռների և պտերանմանների մոտ): Խմբում, օրինակ, ջրիմուռներին հատուկ են  կանաչ քլորոպլաստները, իսկ բարձրակարգերին` կանաչ տերևները («դեշե»-ն այլ թագավորություններում` կանանչեղեն):

բ)   II խմբում սերմը նշվում է. սրանցից են մերկասեր թփերը (օրինակ` գիհին), ծածկասեր (ծաղկավոր) խոտաբույսերն ու թփերը, որոնց սերմերը գտնվում են ծաղկի վարսանդից առաջացող չոր պտղի ներսում: Այն խմբին տերևների հետ միասին հատուկ է նաև զարգացած ցողունը.

գ)   III խմբում նշվում են ծածկասերմ և մերկասերմ ծառերը, որոնցից առաջիններում սերմը գտնվում է պտղում, մյուսներում` կոնում, և ունեն ամուր բուն:

3)   Հետաքրքրական է, որ բուսական աշխարհի առաջացման համար 1.5-2 մլրդ-ից  մինչև 130 մլն տարի տվող գիտնականները, այնուամենայնիվ, հաստատում են, թե բույսերի մշակմամբ մարդիկ զբաղվում են շուրջ 10-15 հազար տարի:

բ. Հարստությունը.

1)   Հաշվված են մոտ 0.5 մլն տեսակի բույսեր, որոնցից միայն ծաղկավորների թիվը գերազանցում է 200000-ին.

2)   Բազմազան են նաև նրանց չափերն ու կյանքի տևողությունը. անտեսանելի բակտերիաներից մինչև 100 մ բարձության հասնող էվկալիպտները (նվենի), գոլորշու ազդեցությամբ 20 րոպեում ոչնչացող բակտերիաներից մինչև հազարամյա կաղնիները .

3)   Այս ամենին ավելացնենք, որ արարչագործության ժամանակ ավելի մեծ է եղել բուսական աշխարհի տեսականին, իսկ շոգեջրային թաղանթը բացառիկ պայմաններ է ստեղծել նրա փարթամության համար (հիշենք քարացուկներում պահպանված 1 մ-անոց մամուռները, 12 մ-անոց շուշանազգիները, 15 մ-նոց ձիաձետը և այլն).

 

գ.  «…իր տեսակի պես» կամ տեսակների մեջ ներդրված արարչական ծրագրերը.

1)   Հիշենք, որ գենետիկան հայտնաբերել է, թե քրոմոսոմներում գաղտնագրված հրահանգների համաձայն` մի տեսակի սահմաններում փոփոխություններ կարող են լինել, բայց ոչ` տեսակի անցում մյուսին.

2)   Յուրաքանչյուր տեսակի համար գաղտնագրված են ժառանգական հատկանիշներ.

3)   Քրոմոսոմներում ներդրված են նաև տվյալ տեսակի հետագա զարգացման և վերարտադրության ծրագրերը:

3.2.    Բուսական աշխարհի նշանակությունը.

ա. Ֆոտոսինթեզի հրաշքը.

Բույսերը կենսոլորտի միակ օգանիզմներն են, որ շրջապատից վերցնում են պարզ անօրգանական նյութեր (ջուր, ածխաթթու գազ) և լույսի առկայությամբ տերևների բջիջների քլորոպլաստներում սինթեզում են բարձր օրգանական նյութեր (օսլա, շաքար), ինչպես նաև անջատում են թթվածին:

բ.  Ստորակարգ բույսերի նշանակությունը.

1)   Բակտերիաները մահացած բույսերն ու կենդանիները, վերածում են հումուսի (բուսահող), հումուսը` հանքային աղերի (որոնք հողից կլանում են բույսերը): Ազոտաբակտերի մահացումից հետո ծաղկավոր բույսերն ազատական միացու­թյուն­ներ են ստանում, իսկ կաթնաթթվային բակտերիաների շնորհիվ կաթը վերածվում է մածնի, կաթնասերը` թթվասերի.

2)   Ջրիմուռներն օգտաործվում են որպես կեր ձկների համար, պարարտանյութ, անասնակեր, իսկ որոշ տեսակներ` անգամ մարդու սննդի համար. օրինակ, լամինարիան` Ճապոնիայում, կարմիր ջրիմուռները` հրուշակեղենի արտադրու­թյան մեջ: Ջրիմուռներից ստանում են նաև քացախաթթու, սպիրտ, յոդ, կալիումական աղեր և այլն:

3)   Հաշվված է ուտելի սնկերի 40 տեսակ, որոնք ոչ միատեսակ են սննդարար: Խմորասնկերը (դրոժ) օգտագործում են հացի արտադրության մեջ, իսկ պենիցիլի բորբոսասնկից ստանում են պենիցիլին դեղանյութը:

Քարաքոսները կերակուր են եղջերուների համար, հումք` օշարակ ու սպիրտ, ներկ ստանալու համար և այլն:

գ.  Բարձրակարգ բույսերի նշանակությունը.

1)   Տորֆամամուռի ճահճուտներում արդյունահանում են տորֆ, որն օգտագործվում է դաշտերի պարարտացման, ախտահանիչ կարբոլաթթու, խեժ ստանալու համար, լավագույն վառելանյութերից է և այլն.

2)   Պտերանմանների քայքայումից առաջանում է քարածուխ, ձիաձետները կրացնում են հողը, գետնամուշկի սպորներից ստանում են դեղահաբեր և այլն.

3)   Մերկասերմերն (սոճի, եղևնի) օգտագործվում են խեժ և բևեկնայուղ, շաքար, գլյուկոզ, վանիլին, սպիրտ, զմուռս, օճառ (նաև` պլաստմասաներ, լաքեր, շինանյութ, արհեստագործական նյութեր, թուղթ), ստանալու համար և այլն: Իսկ ծաղկավոր, մասնավորապես մշակովի բույսերի նշանակության մասին ավելորդ է նշել մարդու, հատկապես նրա սննդի համար: Բավարարվենք միայն այդ խմբից որոշ տեսակներ նշելով.

ա)  հացազգիները,

բ)   վարդազգիներից` մեզ հայտնի պտղատու ծառերը, հատապտղատու թփերն ու խոտաբույսերը,

գ)   խաչածաղկավորներից` կաղամբը, բողկն ու մանանեխը,

դ)   ընդավորներից` ոլոռը, լոբին, բակլան, սոյան, ոսպն ու սիսեռը,

ե)   մորմազգիներից` կարտոֆիլն ու պոմիդորը,

զ)   Շուշանազգիներից` սոխն ու սխտորը,

է)   բարդածաղկավորներից` արևածաղիկը և այլն:

3.3. Հոգևոր նշանակությունը.

ա. Աստծու կյանքի առաջացումը.

1)   Այդ կյանքը մենք ստանում ենք ապաշխարությամբ և փրկարար հավատքով Աստծու խոսքի սերմի և Սուրբ Հոգու միջոցով (Հակ.1.18: 1Պետ.1.2,3; Հովհ.3.5)` վերածննդի ստեղծագործական ակտով.

2)   Այն անսահման հարուստ է (Հովհ.10.10),  սակայն բոլորից մոտ արտահայտվում էր ոչ միատեսակ չափով.

3)   Ունի իր դրսևորման ուրույն (իր տեսակի պես) օրինաչափությունները (1Հովհ.3.9): Պայմաններն են` հավատքի մեջ մնալը (Հովհ.15.4,5), Հոգով/հոգով քայլելը (Գաղ.5.16,25);

բ.  Աստծու կյանքի նշանակությունը.

1)   Այն կոչված է տարածել մեր շուրջը Քրիստոսի անուշահոտությունն ու քաղցը (2 Կոր.2.14,15).

2)   Կախված մեր հավատքի ու նվիրման չափից` կարող է մեծ նշանակություն ունենալ կամ չունենալ շրջապատի համար (Ծննդ.1.30: 1 Կոր.3.14): Հետևաբար, եթե հավատքի ու Հոգու մարդ չլինենք, ապա մեր մեջ ներդրված աննման կյանքը կարող է միայն ստորակարգ բույսերի նշանակությունն ունենալ.

3)   Եթե հաստատվենք ներքին մարդու մեջ և միաձույլ Հոգով/հոգով ապրենք, ապա մեր մեծ կոչմանն ու նշանակությանը կծառայենք բարձրակարգ բույսերի նման:

գ.  Դաս. Դառնանք հավատքի և Հոգու մարդիկ, որպեսզի մեր մեջ ներդրված Աստծու կյանքը շարունակ աճի և իր նշանակությանը ծառայի:

 

 

 

ՉՈՐՐՈՐԴ ՕՐԸ (Ծննդ.1.14-19).

 

1. Ծննդ.1.14-19-ում ասվում է, որ այդ օրը ստեղծվեցին Արևը, Լուսինը և աստ­­ղերը։ Այնուհետև կարդում ենք, որ երկնային մարմինների առաջին գործառույթը լուսա­տուներ լի­նելն է, իսկ լույսը սնուցիչ դեր է խաղում Երկրի բոլոր ֆիզի­կական և կենսաբանական գործընթացներում։ Ի լրացումն դրա՝ երկնային մարմիններն ունեն նաև ժամանակի չափման գործառույթ։

ա. Արդեն առաջին օրվա կապակցությամբ նշվեց, որ «Խզման» տեսու­թյան համաձայն՝ չորրոդ օրը հնչած խոսքը վե­րաբերում է ստեղծ­ված երկնային մարմինների լուսարձակ­մանը, իսկ վեցօրյա արարչագոր­ծության տեսության համաձայն՝ լույս ասելով՝ ի նկատի պիտի ունենանք ողջ էլեկտրամագնիսական սպեկտրը։ Մենք մեջ ենք բերել հայտնի տե­սա­բան ֆիզիկոս Վայսկոպֆի պնդումը, որ իր գոյության արշալույսին տիե­զերքը լցված է եղել տարբեր տեսակի ճառագայթներով մինչև Արե­գա­կի առաջացումը և եզրակացրել, որ հավանաբար ինչ-որ մի ստա­ցիոնար աղբյուրից պտտվող Երկրի վրա ուղղվել են լույսի ճառա­գայթ­ները, մինչև չորրորդ օրը ստեղծված Արեգակը դառնա լույսի նոր աղբյուր։

բ. Աստծու տիեզերական հրաշքը գերազանցում է մարդկային ամեն մի երևակայության, ընդ որում՝ տիեզերքի կառուցվածքին հատուկ են երկնային մարմինների համակարգվածությունը, հիե­րար­խի­կությունը (աս­տի­ճանակարգությունը), ընդհատու­նու­թյու­նը։ Արե­գակը և դրա շուրջը պտտվող մոլորակ­ները կազմում են Արեգակնային համակարգը, որոնցից մի քանիսը իրենց արբանյակ­ներով հանդերձ առաջացնում են ենթահամակարգեր։  Աստղերը, լինելով ինքնալուսատու շիկացած գազային գնդեր և նմանվելով Արեգակին, շարժվում են հարյուրավոր կիլոմետր/ վայրկյան արագությամբ, բայց միմյանց չեն բախվում, որովհետև նրանց միջև հեռավորությունը վիթխարի է։

1Կոր.15.41-ում կարդում ենք, որ աստղերը տարբերվում են միմյանցից «փառքով»։ Ներկայումս Հերցշպրունգե-Րեսելի գրաֆի­կում նրան­ցից յուրաքանչյուրը դասակարգված են՝ ըստ իրենց ջերմաս­տի­ճանի և լույսի պայծառության։

Արեգակին ամենամոտ աստղից լույսը (ունենալով 300000 կմ/վ արագություն) Երկիր է հասնում ավելի քան 4 տարում, մինչ­դեռ Արեգակից՝ մոտավորա­պես 8 րոպեում։ Ի դեպ՝ երկնային յու­րա­քանչյուր մարմնից լույսը հասել է Երկրին իրենց արարման պահից։

Աստղերը կազ­մում են ցրված և գնդաձև աստղակույտեր՝ բաղ­կացած մի քանի տասնյակից մինչև միլիո­նա­վոր աստղերից։ Իրենց հերթին աստղա­կույտերը կազմում են գալակ­տի­­կաներ։ Արեգակը մեր գալակտիկայի (Ծիր կաթին) կազմի մեջ մտնող 150 միլիարդ աստղերից մեկն է։ Անդրոմեդա համաստեղությունում գտնվող պարուրաձև գալակ­տիկան, որ ամենամոտ գալակտիկաներից մեկն է, մեզնից հեռու է մոտա­վորապես 1 միլիոն լուսատարով։ Իսկ գալակտիկաներից ամենահե­ռավորները գտնվում են մեզանից մի քանի միլիարդ լուսատարի հեռավ­որության վրա։ Գոյություն ունեն  նաև գալակտիկաների կույտեր։ Օրինակ՝ մեր Ծիր կաթինը և 20-ից ավելի գալակտի­կաներ կազմում են Գալակ­տիկաների տեղական խումբը։ Գալակտի­կա­ների այդ կու­յտերն էլ առաջացնում են գեր­կույ­տեր։ Մեզ ծանոթ տիեզերքի մասը անվանվում է Մետագալակ­տիկա։ Մեր գալակտիկայի սահմաններից դուրս ժամանա­կակից հեռա­դի­տակով տեսնվում են 1 միլիարդ գալակտիկաներ։

Ծննդ.22.17-ում Տերն ասում է Աբրահամին, որ նրա սերունդը կլինի երկնքի աստղերի և ծովի ավազի չափ։ Դա ասվում է մեզանից մոտ 4000 տարի առաջ, երբ Աբրա­համն անզեն աչքով երկնակամարում կարող էր տեսնել ընդամենը 4000 աստղ։ Հաշվված է, որ տիեզերքում կան 1025 թվով աստղեր։ Փաստորեն կա­րելի է ասել, որ այդ թիվն ամենաքիչը կարող է հավասարվել ծովի ավազի թվին։

գ. Նշենք, որ Երկիրն իր տարատեսակ և քիմիական կառուցվածքով, կենդանի էակների բազմազանությամբ անհամե­մատ ավելի բարդ է, քան աստղերը՝ հակառակ դրանց մեծ չափերին։ Այնպես որ, այն իր նշանա­կու­թյամբ, ասես, դառնում է ֆիզիկական տիեզերքի կենտրոնը, որի պարա­մետ­րերն ամենամեծ ճշտությամբ նպաստում են նրա վրա կյանքի առաջացմանը։

Այդ պարամետրերը կարելի է բաժանել երկու խմբի՝ տիեզերքի և Արեգակնային համակարգի ֆիզիկական պարամետրեր.

1) Խոսելով տիեզերքի ֆիզիկական պարամետրերի մասին՝ Գնել Դուրյանը նշում է, որ Երկիր մոլորակի վրա կյանքը հավա­նական դարձնե­լու համար Արեգակը պետք է բավարարեր հետևյալ պայմաններին՝

- Այն պետք է կայուն կերպով արտադրեր իր էներգիան և միաժա­մանակ բավական հեռու գտնվեր ուրիշ աստղերից, մինչդեռ տիե­զերքում աստղերի 1/3-ը արտադրում է փոփոխական ջերմություն.

- Պետք է մաս կազմեր պարուրաձև մի գալակտիկայի՝ գտնվե­լով նրա կենտրոնից հեռու և որոշակի արագությամբ պտտվելով նրա շուրջ, մինչդեռ 1 միլիարդ գալակտիկաներից միայն կեսն են լրացնում այս պայմանը և նրանց մաս կազմող աստղերի ընդամենը 10%-ն է տեղակայված կյանքի գոյության համար նպաստավոր պայման ստեղծող շրջանում.

- Կյանքի գոյությունն ապահովող աստղը պետք է ունենա մետաղների առատ պաշար, որոնք ժամանակի ընթացքում կհայթհայթեն ծանր տարրեր։

Իսկ Արեգակը բավարարում է սրանց նման 40-ից ավելի պայմանի։

2) Խոսելով Արեգակնային համակարգի դարձյալ 40-ից ավելի պարամետրերի մասին՝ Գնել Դուրյանը նշում է հետևյալ 5-ը.

- Եթե Երկիր մոլորակի հեռավորությունը Արևից 5%-ով ավելի մոտ լիներ, ապա ողջ ջուրը կգոլորշիանար, իսկ եթե 10%-ով հեռու լիներ՝ սառույց կդառնար։ Մինչդեռ առանց հեղուկ ջրի օրգանական կյանքը չի կարող գոյություն ունենալ.

- Մոլորակի ուղեծիրը պետք է լինի գրեթե շրջանաձև և իր առանցքի շուրջ պտտվի 24 ժամում։ Դրանից ավելի արագ պտտվե­լու դեպքում կառաջանան մրրիկներ, որոնք կքանդեն կառույցները։ Դանդաղ պտտվելու դեպքում մոլորակի մեկ երեսը կտաքանա 50 աստի­ճա­նից ավելի, իսկ մյուսը կսառի՝ ոչնչացնելով կենդանական կյանքը.

- Եթե Երկրի արագացումը (9.8 մ/վ2) 10%-ով ավելի լիներ, մթնոլոր­տում կկուտակվեին թունավոր ու կենսակործան ամոնիակ և մեթան գազերը, իսկ 10%-ով պակաս լինելու դեպքում ջրային գոլորշիները կհեռանային Երկրի մակերևույթից.

- Լուսնի զանգվածը (կազմում է Երկրի զանգվածի 1/3 մասը) ապահովում է մոլորակի պտտման առանցքի 23 աստիճան թեքությունը և հետևաբար տարվա 4 եղանակի հերթագայությունը.

-     Երկրի և Յուպիտերի միջև կան մինչև 100 կմ մեծության բազմա­հազար աստղաքարեր, որոնցից 400-ը (1 կմ և ավել մեծությամբ) հատում են Երկրի ուղեծիրը։ Այնուամենայնիվ, Յուպիտերն իր վիթխարի զանգ­վածի և Երկրից ունեցած համա­պատասխան հեռավորության շնորհիվ դրանք կլանում է՝ նվազեցնելով նրանց հոսքը դեպի Երկիր։

 

 

2.  Ծննդ.1.16-ում Արեգակի, Լուսնի և աստղերի ստեղծման հոգևոր մեկնաբանության փորձ.

ա. Քրիստոսը` Արեգակ.

1)   Համաձայն Մաղ.4.2I-ի Քրիստոս Արդարության Արեգակն է, Ում ճառագայթները բերում են բժշկություն: Ըստ Մաթ.4.16-ի` Քրիստոսի լույսն ազատում է մահվանից.

2)   Միաժամանակ, ըստ Ղուկ.1..78,79-ի` Նա ծագող Արեգակն է, Ով կյանք և խաղաղություն է բերում.

3)   Ըստ Մաղ.4.2II-ի` Քրիստոս-Արեգակը աճեցնում է մեզ (դարձնում «պարարտ, ոստնող հորթեր»).

բ.  Եկեղեցին` Լուսին.

1)   Եկեղեցու արտացոլումը.

ա)  Հովսեփի երազի (Ծննդ.37.9) և Երգ Երգոցի 6.10-ի բաղդատությունը կարող է ասել, թե Եկեղեցին Քրիստոս-Արեգակի լույսն արտացոլող Լուսինն է.

բ)   Հայտն.4.5-ում 7 ճրագները (ջահերը) 7 Հոգիներն են` ներկայացնելով յոթնապատիկ բռնկված Սուրբ Հոգուն: Սուրբ Հոգին է Եկեղեցու ջահը.

գ)   Ըստ Հայտն.1.20-ի` տեղական եկեղեցիները Տիրոջ ճրագակալներն են:

2)   Չափը.

Եկեղեցին էլ, ցավոք, Լուսնի նման կարող է կիսով չափ, քառորդ մասով, և այլն, արտացոլել Տիրոջը.

3)   Արտացոլման նշանակությունը.

ա)  Տերն ուզում է խոսել տեղական եկեղեցիների միջոցով (Հայտն.3.22` «Ով ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին»).

բ)   Երբ եկեղեցուն հակառակ ենք կանգնում, նմանվում ենք նրան, ով գիշերը մեջքով կանգնում է Լուսնի կողմը.

գ)   Մինչդեռ, հոգևոր աճի համար վերածննդից հետո անհրաժեշտ է հաստատվել տեղական եկեղեցում:

գ.  Տիրոջ սուրբերը` աստղեր.

1)   Երբ նրանք քայլում են լույսի մեջ (1Հովհ.1.5-7), ապա ավելի ու ավելի միասնական են դառնում Տիրոջ հետ և Նրա հետ փայլում Արեգակի նման (Մաթ.13.43).

2)   Այսպիսով, դառնում են աշխարհի լուսատուները (Մաթ.5.14: Փիլ.2.15) և սկսում լույս տալ անգամ այն ժամանակ, երբ տեղական եկեղեցիները հավաքակա­նորեն քիչ են լույս տալիս (Հայտն.1.20 - Եկեղեցու հրեշտակները` աստղեր).

3)   Դան.12.3-ի համաձայն` նրանք շատերի փրկության միջոց պիտի դառնան Տիրոջ ձեռքերի մեջ:

Աղոթքի 3 նյութ. Խնդրենք, որ Տերն ավելի ու ավելի հայտնի Իր լույսը մեզ համար, մեր մեջ ու մեր միջոցով:

 

 

 

 

 

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՕՐԸ. Ծննդ.1.20-23-ում խոսվում է ջրային կեն­դա­­նի­ների և թռչունների ստեղծման մասին՝ ըստ իրենց տեսակ­ների։

ա. Ջրային կենդանիների և թռչունների ստեղծումը.

1)   Ինչպես Ծննդ.1.11,12-ում Երկրի հողն օգտագործվեց բուսական աշխարհի ստեղծման համար, այնպես էլ այստեղ ջուրը` ջրային կենդանիների արարման նպատակով: Իսկ կենդանական աշխարհի ստեղծումը տարբերվում է բուսա­կանից: Նախ` ինչպես Ծննդ.1.1-ում, այնպես էլ այստեղ` 1.21-ում, գործածվում է «բարա» (արարել) բայը: Սա նշանակում է, որ օրգանական կյանքի ստեղծումն արարչագործական առանձին ակտ է: Այն հաստատվում է նաև կենդանիներին «շնչով» (տվյալ դեպքում` օրգանական կյանքով) օժտելը (1.20).

2)   Ծննդ.1.20-ում երբ խոսվում է ջրային զեռունների ստեղծման մասին, իհարկե, ձկներից բացի պետք է նկատի ունենալ նաև երկկենցաղներին, իսկ  1.21-ում հիշատակված մեծամեծ ձկները (բնագրում` «տանին», որը նշանակում է հրեշ) կարող են հիշեցնել դինոզավրերին.

3)   Թռչունների հիշատակումը ցամաքային կենդանիներից առաջ հաստատում է վերջիններից նրանց զարգացման ցածր աստիճանի մասին:

բ.  Օրգանական կյանքի առաջացումը` բանական մտահղացման կենսագործման աևդյունք.

1)   Հայտնի է, որ համաձայն Լինեյի համակարգի՝ կենդա­նա­կան աշխարհի դասա­կարգ­ման հիմնական կատեգորիաներն են՝ տիպը, դասը, կարգը, ընտանիքը, ցեղը, տեսակը և ենթատեսակը։ Աստվա­ծաշնչական տեսակը (եբրայերեն` «մին») համապատաս­խանում է Լինեյի դասա­կարգ­ման տեսակից մինչև ընտանիքը ընկած կատեգորիաներին։ Այսօր հաշվվում են կենդա­նիների մոտավորապես 1.5 մլն տեսակ։ Նրանք դա­սակարգվում են միաբջիջ և բազմաբջիջ կենդանիների, իսկ բազմաբջիջ­ները՝ ողնաշավորների (քորդավորներ) և անողնա­շարավորների։

Եթե միավորենք 5-րդ օրը արարված ջրային կենդանիներին և թռչուններին 6-րդ օրվա առաջին մասում ստեղծված «ընտանի անասուն­ների, սողունների ու երկրի գազանների» հետ, ապա կստանանք կենդանական աշխարհի հետևյալ պատկերը` միաբջիջ նախակենդանիների տիպը (մոտ 20000 տեսակ), բազմաբջիջ սպունգ­ները (5000), աղեխորշավորները (9000), տափակ որդերը (6000), կլոր որդերը (10000), նեմերտինները՝ (10000), օղակավոր որդերը (8000), հոդվածոտա­նիները (մոտ 1 մլն), փափկամորթները (100000), մամռակեն­դանիները (3000), փշամորթները (4500), այնուհետև՝ ողնաշարավոր ձկները (20000), երկկենցաղները (2000), սողուն­ները (4000) և կաթնասունները (8000)։ Խոսելով կենդանիների նշանակության մասին՝ բավական է ասել, որ նախակենդանիներից մարդը ստանում է թանկարժեք շինանյութ (կիր), իսկ նրանց առկայու­թյունն ասում է մոտակա նավթահանքերի մասին, փափկա­մար­­մինների խեցիներից ստացվում է հղկաթուղթ, մարգարիտ, սադափ, պատրաստում են կոճակներ, անձրևորդները հումուսով հարստաց­նում են հողը, խաղողի խխունջը և խեցգետնակերպերը օգտագործվում են սննդի համար, մրջյունները նպաստում են հողա­գոյացմանը, մեղուները մեղր են տալիս և թիթեռների հետ միասին մեծ դեր խաղում բույսերի խաչաձև փոշոտման մեջ, աղբակիր բզեզներն ունեն առողջապահական նշանակություն, թթենու շերամից մետաքս են ստանում, սանիտար-միջատները ոչնչացնում են օգտակար բույսերի վնասատուներին, ձկներից ստանում են սպիտա­կուց­ներով հարուստ սնունդ, վիտամիններ, երկկենցաղները (որոնց մի մասը օգտագործվում է որպես սնունդ) ոչնչաց­նում են ոչ միայն գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուներին, այլև մարդու և ընտանի կենդա­նիների զանազան հիվանդությունները տարածողներին, թռչուն­­ները տարածում են բույսերի սերմերը, և թռչնաբուծությունը բարձրո­րակ մթերք ու ձու է տալիս, աղվափետուրներն օգտա­գործվում են կենցա­ղում, անասնաբուծու­թյունը մարդուն ապա­հովում է մսով, կաթով ու ճարպով, ինչպես նաև`կաշվով, բրդով ու մորթով, թափոններից ստանում են պարար­տա­նյութեր, ձիերն անփոխարի­նելի են բարձրադիր լեռնային շրջաններում և այլն.

2)   1924 թվին ռուս քիմիկոս Ա.Ի.Օպարինը հպոթեզ է ներկայացնում այն մասին, որ մթնոլորտի էլեկտրական լիցքերի և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ նրա բաղադրիչները քիմիական ռեակցիների մեջ են մտնում, ինչի հետևանքով առաջանում են տարբեր օրգանական մոլեկուլներ, այդ թվում` ամինաթթուներ, ազոտական հիմքեր և այլն, որոնք անհրաժեշտ են կենսապոլիմերների առաջացման համար: Այստեղից նա եզրակացնում է, որ ժամանակի ընթացքում այդպիսի գործընթացը բերել է նշված նյութերի մեծ քանակի առաջացմանը ջրերում: Նրանք հետագայում դրսևորել են կենսաբանական ակտիվություն` կուտակվելով նախաբջջային համակարգերով և բջիջներ առաջացնելով:  1952թ. Ստենլի Միլերն ամիակի, մեթանի, ջրածնի և եռացրած ջրի խառնուրդն էլեկտրական լիցքերի կայծերի ներգործությանն է ենթարկում հերմետիկորեն փակված ապակյա սարքում և ստանում ամինաթթուներ, որոնցից էլ կազմվում են կենդանի մատերիայի հիմքը` սպիտակուցները: Չորս տասնամյակ հետո սակայն նա, հակառակ համախոհ գիտնականների ոգևորությանը, հիասթափված արձանագրում է. «Կյանքի առաջացման հարցն անհամեմատ ավելի բարդ է, քան ես և մարդկանց մեծամասնությունը կարող ենք պատկերացնել»: Իսկ դեռևս 1967 թվին անգլիացի փիլիսոփա, ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Պոլանին իր «Ֆիզիկային ու քիմիային գերազանցող կյանքը» հոդվածում հայտարարում է, թե քիմիան ու ֆիզիկան ընդունակ են բացատրել ամեն բան, բացի մարդկանց կողմից ստեղծված մեքենաներից և կենդանի օրգանիզմներից:Նա նշում է, թե ավտոմեքենայի յուրաքամչյուր մասի աշխատանքը կարելի է բացատրել ֆիզիկայի և քիմիայի օրենքներով, սակայն ավտոմեքենայի ինքնին գոյությունը պահանջում է քիմիայի և ֆիզկայի շրջանակից դուրս բացատրություն: Ինչ-որ մեկը սահմանել է այն ոչ-ստանդարտ ինֆորմացիայով հագեցած պայմանները, որոնցում ֆիզիկայի և քիմիայի օրենքներն աշխատում են ավտոմեքենայում` օգտակար արդյունքի հասնելու նպատկով: Պոլանին պնդում է, թե նույն խնդիրը գոյություն ունի նաև կենդանի օրգանիզմների դեպքում: Քիմիայի շրջանակներում հնարավոր է հասկանալ նրանց գործառնության սկզբունքները, սակայն կենդանի օրգանիզմներում ներդրված ինֆորմացիայի առաջացումը մեզ տանում է դեպի արտաքին մի աղբյուրի: Սրանում էլ հենց կայանում է կյանքի բանական մտահղացման վարկածի էությունը:

3)   Բրիտանացի աստղագետ Ֆրեդ Հոյլը  և աստղագետ ու մաթեմատիկոս Չանդրա Վիկրամասինգհը գիտահետազոտական որոնումների հետևանքով գալիս են կյանքի` Բարձրագույն բանականության կողմից ստեղծված լինելու համոզմանը` ասելով, թե այն չափազանց բարդ է` բնական ճանապարհով առաջանալու համար: Նրանք հաշվարկում են, որ Երկրի վրա կյանքի պատահական առաջացաման հավանականությունը փոքր է 1/1040000-ից, ինչը համարժեք է այն բանին , որ տորնադոն, աղբարկղով անցնելով, հավաքի մի «Բոյինգ 747»:

Իր հերթին, գենետիկան ցույց է տալիս.

ա)  ԴՆԹ-ի քրոմոսոմներում գաղտ­նագրված «հրահանգների» համաձայն՝ տեսակի սահման­նե­րում նշանակալից փոփոխություններ կարող են լինել, բայց ոչ՝ մի տեսակի անցում մյուսին..

բ)   Ամեն մի տեսակի համար գաղտնագրված են ժառանգական հատկանիշներ, օրինակ՝ թռչունների համար բույնի կառուց­ման ընդունակությունը և այլն.

գ)   Ավելին, քրոմոսոմներում ներդրված են տեսակի հետագա զարգացման և վերարտադրության արարչական ծրագրերը (Սաղմ.139.16։ Հոբ.10.8)։

Մասնավորապես, դոկտոր Գնել Դուր­յա­նն իր «Մտավորականը և 21-րդ դարը» գրքում գրում է. «Բնո­րոշ­ված բար­դութ­յուն կոչ­վում է թվե­րի և տար­րերի մի շարք, որն իր մեջ պա­րու­նա­կում է ուղ­ղա­կի կամ ծած­կագր­ված հա­ղոր­դա­գրութ­յուն։ Բնութ­յան մեջ բնո­րոշ­ված բար­դութ­յու­նը ա­մի­նաթ­թու­նե­րի շարքն է կամ շղթան, ո­րոնք կազ­մում են սպի­տա­կուց­ներ։ Սպի­տա­կուց­նե­րը կազմ­ված են 20 տար­բեր ա­մի­նաթ­թու­նե­րից, ո­րոնք և ստեղ­ծում են հա­ղոր­դագրա­կան շղթա­ներ։ Շղթա­յի մեջ որևէ փո­փո­խութ­յուն չե­զո­քաց­նում է սպի­տա­կուց­նե­րի դե­րը, ճիշտ այն­պես, ինչ­պես տա­ռե­րի ինք­նա­կամ փո­փո­խութ­յու­նը ի­մաստ ու­նե­ցող բա­ռում կա՛մ ­փո­խում է, կա՛մ ­քան­դում բա­ռի ի­մաս­տը։

Անհ­նար է ման­րէ­նե­րի գո­յութ­յու­նը վե­րագ­րել զուտ պա­տա­հա­կա­նութ­յան։ Օ­րի­նակ՝ ա­մե­նա­փոքր կեն­դա­նի վի­րու­սը պետք է բաղ­կա­ցած լի­նի 239 սպի­տա­կուց­նե­րից, ո­րոնք ի­րենց հեր­թին կազմ­ված են 20 հա­ջոր­դա­կան խմբե­րի բա­ժան­ված 445 ա­մի­նաթ­թու­նե­րից, և սրան­ցից միայն ձախ թե­քում ու­նե­ցող ա­մի­նաթ­թուն է, որ կազ­մում է կեն­դա­նի բջիջ։ Միայն պա­տա­հա­կա­նութ­յան օ­րենք­նե­րով այս վի­րու­սի գո­յութ­յան հա­վա­նա­կա­նութ­յու­նը կազ­մում է 1/10138000-ի…

Ճիշտ այս­տեղ է, որ հան­րա­ծա­նոթ կեն­սա­քի­միա­բան Մի­քա­յել Բե­հեն գիտ­­նա­կան­նե­րի ու­շադ­րութ­յու­նը հրա­վի­րել է «անկր­ճա­տե­լի բար­դութ­յուն» գա­ղա­փա­րի վրա։ «Անկր­ճա­տե­լի բար­դութ­յու­նը» զա­նա­զան մա­սե­րից բաղ­կա­ցած մի հա­մա­կարգ է, ո­րը փո­խա­դարձ ազ­դե­ցութ­յամբ օ­ժան­դա­կում է հա­մա­կար­գի գոր­ծու­նեութ­յա­նը։ Ե­թե այս հա­մա­կար­գի մեկ ան­դամն իսկ ընդ­հա­տի իր դե­րը, հա­մա­կար­գի գոր­ծու­նեութ­յու­նը իս­կույն կկազ­մա­լուծ­վի։ Նույնն է նաև բջի­ջը. տասն­յակ հա­զա­րա­վոր սպի­տա­կուց­նե­րից մե­կի կամ եր­կու­սի բա­ցա­կա­յութ­յու­նը ար­գե­լա­կում է բջջի գոր­ծու­նեութ­յու­նը՝ որ­պես ապ­րող և վե­րար­տադ­րող հա­մա­կար­գի։ Սա կոչ­վում է անկր­ճա­տե­լի կամ ան­վե­րա­ծե­լի բար­դութ­յուն, որը բնո­րոշ­ված (հաղոր­դագրություն պարունակող) բար­դութ­յուն ունի։ Նրա մեջ բա­ղադ­րիչները հա­­վաք­վում են միա­ժա­մա­նակ (ոչ քայլ առ քայլ), և կա­ռուց­վում է հրա­շա­լի կեն­սա­տար­րա­գի­տա­կան մի հա­մա­կարգ. սա պա­տա­հա՞ր­ է, թե՞ ծրա­գիր։

ԴՆԹ­-ի վիթ­խա­րի տե­ղե­կութ­յու­նը հա­վա­սար է 1000 հա­տո­րա­նոց մի գրքի, ո­րի յու­րա­քանչ­յուր հա­տո­րը բաղ­կա­ցած է 500 է­ջից։ Ա­հա բնո­րոշ­ված մի բար­դութ­յուն. ինչ­պե՞ս ­կա­րե­լի է այս հսկա­յա­կան տե­ղե­կագ­րութ­յան կա­ռույ­ցը վե­րագ­րել զուտ պա­տա­հա­րի».

Գնել Դուր­յա­նը նաև նշում է, թե կյան­քի ծա­գում­նա­բա­նութ­յան ոլոր­տի գիտ­նա­կան­նե­րի հա­մոզ­մամբ ին­ֆոր­մա­ցիան կազ­մում է տիե­զեր­քի և բնութ­յան հիմ­նա­քա­րը։ Տիե­զեր­քը, նյու­թը և է­ներ­գիան ի­րենց գո­յու­թյամբ պար­տա­կան են Աստ­ծու Խոս­քին՝ Հի­սուս Քրիս­տոսով ար­տա­հայտ­ված։ Այդ ին­ֆոր­մա­ցիան է նյութն ու է­ներ­գիան օժ­տում պար­տադ­րա­կան ու պա­տա­հա­կան օ­րենք­նե­րով, անկրճա­տե­լի բար­դութ­յուն­նե­րով, կյան­քի բյու­րա­վոր տար­բե­րակ­նե­րով։ Այդ է պատ­ճա­ռը, որ կի­բեռ­նե­տի­կա­յի հիմ­նա­դիր Նոր­բերտ Վի­ներն ա­սել է. «Ինձ հա­մար ան­հաս­կա­նա­լի է սպի­տա­կուց­նե­րի բարդ ու դի­տա­վոր­յալ կազմ­ված­քը, և նրանց գոր­ծու­նեութ­յու­նը զուտ պա­տա­հա­կան ըն­թացք հա­մա­րե­լը».

Այս է պատճառը, որ Ծննդոց գրքի I գլխում կարդում ենք, թե Աստված և՛ բուսական, և՛ կենդանական աշխարհի ներկայացուցիչներին ստեղծել է որպես առանձին կենսաբանական տեսակներ (1.11,12,21, 24,25):

գ.  Հոգևոր դասեր.

1)   Ծննդ.1.22-ում կարդում ենք Աստծու կողմից կենդանական աշխարհի օրհնության մասին: Եվ հակառակ մարդու անկման պատճառով բնության խաթարմանը` այն այսօր մեզ համար պիտի շարունակի մնալ Աստծու անսահման հանճարի առջև խոնարհվելու և Նրան մեծարելու մի պատճառը.

2)   Աստծու կողմից Իր ողջ ստեղծագործությունը մարդուն ի սպաս դնելը նույնպես մեզ պիտի մղի որդիական անսահման երախտագիտության և գոհության.

3)   Համեմատություններ.

ա)  Արարչագործության առաջին օրը լույսի ստեղծումը համեմատեցինք մեզ վերածնող Քրիստոսի խոսքի, Հոգու և կյանքի լույսի հետ.

բ)   Երկրորդ օրը մթնոլորտի ստեղծումը` Քրիստոսին որպես մեր հոգու շնչառության, պաշտպանության և մարմնավորից զատման հետ.

գ)   Երրորդ օրը ցամաքի զատումը` Քրիստոսի մեզ համար հարության, իսկ բուսականության ստեղծումը` Աստվածային կյանքի մեր մեջ առաջացման հետ.

դ)   Չորրորդ օրը լուսատուների ստեղծումը` Քրիստոսին որպես Եկեղեցի արտացոլելու հետ:

ե)   Հինգերորդ օրը` ջրային կենդանիների և թռչունների, իսկ վեցերորդ օրվա առաջին մասում ցամաքային կենդանիների ստեղծումը մեզ կարող է ասել հոգևոր կյանքի մեջ աճի անհրաժեշտության մասին.

-  ջրային կենդանիները թող խորհրդանշեն մեր հոգևոր կենսունակությունն աշխարհում (լինենք աշխարհում, բայց ոչ` աշխարհը մեր մեջ).

-  թռչունները` պրոբլեմների մեջ մեր հաղթական ճախրումը (Ես.40.31` «Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես…»).

-  իսկ ցամաքային կենդանիների ստեղծումը` աշխարհի մարդկանց հոգևոր սնուցման մեր կոչումը…

 

 

 

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՕՐԸ (Ծննդ.1.26-29).

 

Վեցերորդ օրվա երկրորդ մասում Աստված ստեղծեց մարդուն «Իր պատկերով և նմանությամբ»` օժտելով նրան իշխանությամբ ողջ աշխարհի վրա (1.26,27)։

1.28-ում կարդում ենք Աստծու օրհնության մասին:

1.29,30-ում պատմվում է ստեղծագործությունների նկատմամբ Աստծու հոգատարության մասին:

1.31-ում խոսվում է Աստծու ստեղծագործությունների ներդաշնակության մասին:

Երկրորդ գլխում ավելի է ման­րամաս­նվում 3-րդ« 5-րդ« 6-րդ օրերի ստեղծագործա­կան ակտերը:

ա. Խավարի բավիղներում.

1) Խորհրդային տարիներին տպված Հայկական հանրագիտա­րա­նում մարդը ներկայացված է որպես երկրային կենդանի օրգանիզմների բարձ­րա­գույն աստիճան, որը պատկանում է քորդավորների տիպի կաթ­նասունների դասի պրիմատների կարգի հոմինիդների ընտանիքի մարդ սեռի բանական մարդ տեսակին։

2) Ըստ հին չինական փիլիսոփայական պատկերացումների (Ք.ծ.ա.6- Ք.ծ.հ.4-րդ դ.դ.)՝ մարդն առա­ջացել է այն բանից հետո, երբ սկզբնական եթերը (ցին) բաժանվել է երկու սկզբի՝ ինի և յանի (լույսի և խավարի)։ Նա կոչված է հաղթահարել աշխարհի այդ պառակտվածությունը՝ միավո­րելով իր մեջ խավարը և լուսավորը։

3) Հին և միջնադարյան հնդիկ փիլիսոփաները (Ք.ծ.ա.7-Ք.ծ.հ.16-րդ դ.դ.) արա­րու­մը մասնավորապես կա­պել են տիեզերական սեռական ակտի հետ, պակաս "ուղղափառ" մտա­ծող­ները՝ ջրի, կրակի կամ քամու հետ։ Բուդդիզմը, որում իշխում է կյանքի համաշխարհային անդեմ գործ­ըն­թացի դրույթը, պատկերում է 31 մակարդակից կազմված տիե­զերական մի բուրգ, որի 5-րդ մակարդակի վրա մարդն է, 12-ից 27-ում՝ Բրահման, 28-ից 31-ում՝ մաքուր միտքը կամ Բուդդայի տիեզերական մարմինը։

4) Անտիկ փիլիսոփաներ Անաքսիմանդրը (Ք.ծ.ա.7-6 դ.դ.) և Հե­րակ­լիտ Եփեսա­ցին (Ք.ծ.ա.6-5 դ.դ.) բնության գործընթացները կապել են տիեզե­րա­կան տարերքների փոխհարաբերությունների, միմյանց նկատ­մամբ նրանց արդարացի հատուցման հետ։ Ստոիկները (Ք.ծ.ա.3-րդ դարից մինչև մեր թվար­կության առաջին դարերը) համարում էին, որ աշխարհի և յուրաքանչյուր մարդու ճակատագիրը որոշում է անդեմ աստվածը, որի մի մասը մարդկային բանականությունն է։

5) Ֆրանսիացի «լուսավորիչները» (Լամետրի, Դիդրո, Հելվեցիուս, Հոլ­բախ, Վոլտեր, Ռուսո՝ 17-18 դ.դ.) գրավում եին բացահայտ մատերիա­լիս­տական կամ դեիստական դիրքեր, մինչդեռ «լուսավորչակա­նու­թյունը» Ան­գլիայում գերադասում էր սկեպտիցիզմն ու ագնոստիցիզմը (Հոբս, Լոկ, Հյում)։

6) Ռուս «լուսավորիչները» (Ռադիշև, Պնին, Կունիցին, Բեստուժև, Պո­պու­գաև՝ 18-19 դ.դ.) մարդուն համարում էին բնության լավագույն մասը՝ բարձրա­գույն ստեղծագործությունը, որի առավելությունը մյուս էակնե­րից կայանում է բանականության մեջ։

7) Մարքսիզմը գտնում է, որ մարդու էությունը բնութագրող գծերը (մտածելու, հա­ղոր­դակցվելու, աշխատելու ընդունակությունները, բարո­յա­կան զգացում­ներն ու գեղագիտական ապրումները) ձևավորվում են հասարակական հարաբերությունների համակարգում աշխատանքային գործունեության պրոցեսի մեջ ներգրավման հետևանքով։

 

բ. Բարեշրջության տեսությունը.

1) 19-րդ դարում ֆրանսիացի Լամարկը և անգլիացի Դարվինը հորինեցին, իսկ հետագայում Մյուլլերը, Հեկկելը և այլք զարգացրին մի տեսություն, որի համաձայն մոտ 3-4 միլիարդ տարի առաջ օվկիանոսում քիմիական տարրերից առաջացել են միաբջիջ օրգանիզմներ, նրանցից՝ բազմաբջիջներ և այնուհետև հաջորդաբար՝ անողնաշարա­վոր­ներ, ձկներ, երկկենցաղներ, սողուններ, միջատներ, թռչուններ, կաթնասուն­ներ, ապա՝ մարդը։ Դրա կենսաբանական գործոններն են՝

-  տեսակների մոտ որոշ սերունդներում դրական շեղումների առաջացումը.

-  գոյության կռվի հետևանքով թույլերի անհետացումը.

-  բնական ընտրության պայմաններում լավ հարմարվածների պահպանվելը.

-  ժառանգականության շնորհիվ լավ հատկանիշների փոխանցումը.

-  երկար ժամանակի ընթացքում նոր տեսակների առաջացումը.

2) Բարեշրջությունը մարդու առաջացման մասին.

Մարդն իբր առաջացել է կապկից կամ մարդն ու մարդանման կա­պիկը ունեցել են ընդհանուր նախնիներ։ Այս դեպքում վերը նշված կեն­սա­բանական «գործոններից» բացի բերվում են նաև սոցիալական «գոր­ծոններ»՝ աշխատանքը, հասարակական կյանքը, խոսքը։ Բա­րեշրջա­կան­ները գտնում են, թե հայտնաբերել են մարդու նախնիներին ժամանա­կակից, մոտ 5 մլն. տարի առաջ ապրած, բարձր զարգացած երկոտանի մարդանման կապիկների (ավստրալոպիթեկների) կմախքային մնացորդ­ները։ Նրանք նշում են մարդու կազմավորման 3 փուլ.

-  հնագույն մարդիկ (կապկամարդիկ), որ ապրել են մեզանից իբր 1.5 միլիոնից մինչև մի քանի հարյուր հազար տարի առաջ (պիթեկանտրոպ­ներ, սինանտրոպներ).

-  հնադարյան մարդիկ, ովքեր ապրել են իբր մի քանի հարյուր հազա­րից մինչև մի քանի տասնյակ հազար տարի առաջ (նեանդերթալցիներ).

-  առաջին ժամանակակից մարդիկ, ովքեր ապրել են մի քանի տասնյակ հազար տարի առաջ (կրոմանյոնյան մարդ).

3) Բարեշրջության տեսության ներքին հակասականությունը.

ա)  Մարդու և կապկի կառուցվածքի նմանության՝ համեմատա­­կանկազմախոսության փաստարկն ավելի ասում է նրանց ընդհա­նուր Արարիչ ունենալու մասին (Հակառակ դեպքում պետք է մտածել, թե Արեգակնային համակարգությունը «առաջացել» է ատոմի միջուկի բարեշրջությունից, որովհետև նրանք միմյանց նման են).

բ)   Սաղմիզարգացմանընթացքումմարդուբարեշրջականփու­լերի արտացոլման փաստարկին կարելի է առարկել մասնա­վորապես հետևյալ փաստով. միամսյա սաղմն ունի ծալքեր, որոնք հետագայում դառնում են մարդու պարանոցը, սակայն այդ շրջանում ձկան խռիկների նմանություն ունեն.

գ)   Բարեշրջության հետևանքով իբր պահպանված, սակայն իրենց գործառնությունը կորցրած մնացորդայինանդամների (օրի­նակ, կույր աղիքի) փաստարկը կարելի է հերքել նրանով, որ կապիկները կույր աղիք չունեն (մինչդեռ ճագարներն ունեն լավ զարգացած կույր աղիք. այդ դեպքում մի՞թե մարդն իր ծագումով ավելի մոտ կլինի ճագարներին…).

դ)   Երկրաբանական շերտերում բացակայում են բարեշրջության ապացուցման համար անհրաժեշտ միջանկյալբրածոմնացորդները.

ե)   Բրածո «մարդկանց» կմախքայինմնացորդների մասին.

-  Պիլթդաունյան «մարդն» իրենից ներկայացնում էր կապկի ծնոտ և ժամանակակից մարդու գանգ, իսկ նեբրասկյան «մար­դը» բարեշրջական երևակայությամբ կառուցվել էր մի ատամից, որն, ինչպես հետո պարզվեց, խոզի ատամ էր.

-  Սինանտրոպների մնացորդները ներկայումս կորել են, իսկ հավայան «մարդու» շերտում գտնվել են նաև ժամանակակից մարդու գանգեր.

-  Նախկինում նեանդերթալցուն պատկերում էին կապկի ու մարդու կեցվածքների միջև միջանկյալ դիրքով, իսկ հիմա պարզվել է, որ հայտնաբերված կմախքի տերը ուղղակի տառապել է ռախիտով կամ արտրիտով.

զ)   Եթե մարդու 300 տրիլիոն բջիջներից մեկի տրիլիոն մոլեկուլ­ներից մեկի 2000 ատոմները միմյանց հանդիպեն 2 վայրկյա­նում 500 տրիլիոն անգամ, ապա 1 մոլեկուլի կազմության համար կպահանջվի 10252 տարի (համաձայն հավանակա­նու­թյան տեսության)։ Նկատի ունենանք, մանավանդ, բջջի աներևա­կայելիորեն բարդ կառուցվածքը, որն ունի նրա սահ­ման­ներից դուրս կատարվողի մասին տեղեկացնող արտաքին թաղանթ (յուրօրինակ «ռադար-ռադիոտեղորոշիչ»), նյութերի մուտքն ու ելքը վերահսկող  պլազմատիկ թաղանթ (յուրօրի­նակ «մաքսային ծառայություն»), սպիտակուցների ար­տադրու­թյան «ֆաբրիկաներ»՝ ռիբոսոմներ, յուրօրինակ «մար­սո­ղության օրգաններ»՝ լիզոսոմներ, «էներգետիկ կայանների» դեր կատարող միտոքոնդրիումներ, էնդոպլազմատիկ ցանց, որը ռիբոսոմներից դեպի բջջի օրգանոիդներ սպիտա­կու­ցները տեղափոխող «տրանսպորտային համակարգ» է, սպի­տա­կուց­ները արտաքին թաղանթներին մոտեցնող Գոլջիի կոմպլեքս, կորիզ, որը պարունակում է ապագա սերունդների ժառան­գական նյութից (ԴՆԹ) կազմված քրոմոսոմներ, կորիզակ, որը կառավարում է ներբջջային պրոցեսները.

Հետևաբար, բարեշրջակաների ողջ հեքիաթային երևակայու­թյունը չի հերիքի 1 բջջի, էլ չենք ասում՝ պարզ և բարդ օր­գա­նիզմների կամ առավել ևս մար­դու մարմնի առաջացման նպա­տակով պահանջվող ժամանակաշրջանը որոշելու հա­մար։

Նաև թռու­ցիկ հա­յացք գցենք մարդ­կա­յին օր­գա­նիզ­մի հրաշ­քի վրա, ո­րը կա­ռուց­ված է հե­նա­շար­ժիչ հա­մա­կար­գից (ճար­տա­րա­գի­տա­կան ար­վես­տի բո­լոր կա­նոն­նե­րով՝ 206 ոսկր­նե­րից), սիրտ-ա­նո­թա­յին հա­մա­կար­գից (ո­րում ար­յան շրջա­նա­ռու­թյու­նը կա­տար­վում է 26 վայրկ­յա­նում, իսկ սիր­տը նոր­մալ պայ­ման­նե­րում կա­տար­վող րո­պեում 72 զար­կե­րի թի­վը կա­րո­ղա­նում է հասց­նել անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում մինչև 200-ի՝ 2 զար­կե­րի միջև վայրկ­յա­նի 1/16 մա­սում լրիվ հանգս­տա­նա­լով), մար­սո­ղա­կան հա­մա­կար­գից (ո­րում լյար­դը յու­րա­քանչ­յուր վայրկ­յա­նում ըն­դու­նում է ար­յան մի­լիո­նա­վոր մե­ռած գնդիկ­ներ, տրո­հում է դրանք և ա­ռան­ձին բա­ղադ­րա­մա­սերը պահ­պա­նում նոր գնդիկ­նե­րի կա­ռուց­ման նպա­տա­կով), մի­զա­սե­ռա­կան հա­մա­կար­գից (ո­րում ե­րի­կամ­նե­րը օ­րա­կան 1 տոն­նա­յից ա­վե­լի ար­յուն են մաք­րում մնա­ցորդ­նե­րից), ինչ­պես նաև, նյար­դա­յին, շնչա­ռա­կան, ներ­զա­տիչ, գեղ­ձե­րի հա­մա­կար­գե­րից և զգա­յա­րան­նե­րից։ Ե­թե ա­վե­լաց­նենք այս ա­մե­նին մարդ­կա­յին բա­նա­կա­նութ­յու­նը, գե­ղե­ցի­կի նրա զգա­ցու­մը, բա­րո­յա­կան գի­տակ­ցութ­յու­նը, հոգևոր էությունն ու աստ­վա­ծա­պաշ­տութ­յան մղու­մը, ա­պա մեզ մնում է սաղ­մո­սեր­գո­ւի նման բա­ցա­կան­չել. «Գո­հա­նո՜ւմ եմ Քե­զա­նից, որ ա­հա­վոր և զար­մա­նա­լի կեր­պով ստեղծ­վե­ցի (Սաղմ.139.14)»։

4) Մարդ­կա­յին ԴՆԹ-ն բաղ­կա­ցած է 3 մի­լիարդ զույգ հիմ­քե­րից, ո­րոնք կազ­մվում են ի­նը մի­լիոն չորս տար­բեր նուկ­լեոիդ­նե­րից, յու­րա­քանչ­յուր նուկ­լեոիդն ու­նի 40 ա­տոմ­նե­րի խումբ։ Այս ԴՆԹ­-ի կա­ռույ­ցը կազմում է զույգ պա­րույր, ո­րոնք ի­րար ա­գուց­ված են չորս նուկ­լեոիդ­նե­րի շղթա­նե­րով, և այս բո­լո­րը հա­մակց­ված է, չա­փված-ձև­ված։ ԴՆԹ-ն մեկ մետր եր­կա­րութ­յամբ պա­րու­րաձև շղթա է, որն ամ­փոփ­վում է մեկ հա­զա­րե­րորդ սան­տի­մետր մե­ծութ­յուն ու­նե­ցող մի­ջու­կում։

Դոկտոր Գնել Դուրյանը գրում է, որ երբ ա­մե­րիկ­յան գիտ­նա­կան­նե­րը և ճար­տա­րա­գետ­նե­րը սար­քե­ցին Վի­կինգ տիե­զե­րա­նա­վը և ու­ղար­կե­ցին Հրատ մո­լո­րակ, այն փա­փուկ վայ­րէջք կա­տա­րեց մո­լո­րա­կի մա­կե­րե­սին և կա­տա­րեց մե­քե­նա­յական ու քի­միա­կան մոտ հա­զար գոր­ծո­ղութ­յուն՝ Հրա­տի վրա կյան­քի հետ­քեր փնտրե­լով։ Վի­կինգ տիե­զե­րա­նա­վը մեկ խո­րա­նարդ մետր ծա­վալ ու­ներ, և մենք այն կո­չե­ցինք ճար­տա­րա­գի­տա­կան գլուխ­գոր­ծոց։ Կեն­դա­նի բջի­ջը, որ հա­զար մի­լիարդ ան­գամ ա­վե­լի փոքր է, քան Վի­կինգ տիե­զե­րա­նա­վը, մեր օր­գա­նիզ­մի պարզ հիմ­նա­քարն է։ Յու­րա­քանչ­յուր բջիջ կա­րող է կա­տա­րել 40000 գոր­ծո­ղութ­յուն և ա­վե­լին՝ վե­րար­տադ­րել իր կա­ռույ­ցը մի քա­նի ժամ­վա ըն­թաց­քում։ Այս հրա­շա­լի կա­ռուց­ված­քի գո­յութ­յու­նը կա­րե­լի՞ է վե­րագ­րել ան­կախ, պա­տա­հա­կան օ­րենք­նե­րից ա­ռա­ջա­ցած հա­մա­կար­գի։ Արդ­յոք ո՞րն է այս դեպքում ավելի հավաստի. պատահա՞րը, թե՞ ծրագրա­վորումը։

Իսկ ԴՆԹ­-ի վիթ­խա­րի տե­ղե­կատվութ­յու­նը, ինչպես արդեն նշվել է, հա­վա­սար է 1000 հա­տո­րա­նոց մի գրքի, ո­րի յու­րա­քանչ­յուր հա­տո­րը բաղ­կա­ցած է 500 է­ջից։ Ա­հա բնո­րոշ­ված մի բար­դութ­յուն. ինչ­պե՞ս ­կա­րե­լի է այս հսկա­յա­կան տե­ղե­կագ­րութ­յան կա­ռույ­ցը վե­րագ­րել զուտ պա­տա­հա­րի».

 

գ. Մարդու մասին Աստվածաշնչական պատկերացումները.

1) «Ստեղծենք» բայի հոգնակի ձևը կարող է ակնարկել Աստծու եռանձնությունը:

2) Աստված տիեզերքը ստեղծում է մարդու, իսկ նրան` Իր փառքին մասնակից դարձնելու նպատակով: Մյուս կողմից` մարդու ստեղծումն ասում է հոգևոր կյանքի հասունացման անհրաժեշտության մասին:

Նշենք նաև, որ Ադամը իր մեջ ներառում էր մեզ բոլորիս.:

3)  Մարդու Աստվածապատկեր լինելու մասին.

ա) Ծննդ.1.26,27-ում կարդում ենք, որ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ՝ Իրեն արտահայտելու համար։ Մի կողմից՝ 2Կոր.4.4-ում,  Կող.1.15-ում և Եբր.1.3-ում ասվում է, որ Քրիստոսն է Աստծու պատկերը, մյուս կողմից՝ Հռ.9.23-ում և 2Կոր.4.7-ում մենք ենք Քրիստոսի փառքն ու գանձը կրող անոթը, որ պիտի կերպարանվենք Նրա պատկերով ու արտա­ցոլենք Նրան (2Կոր.3.18).

բ) Նկատենք, որ Եռամեկ Աստվածը, Ով արարել էր եռակերպ տիե­զերքը (նյութ, ժամանակ և տարածություն), մարդուն նույնպես ստեղծել է եռակազմ (1 Թես.5.23)։

Ծննդոց 2.7-ում նախ կարդում ենք, որ Աստված մարդու մեջ կյանքի շունչ փչեց: Եբրայերեն գոյականը («ռուաչ») նշանակում է քամի, շունչ, հոգի (Հին կտակարանում գործածվում է 232 անգամ, իսկ նոր-կտակարա­նական համարժեքը՝ պնևման՝ 288 անգամ)։ Համապատաս­խան բայը ռուահն է:

Շունչ ներարկելը արտահայ­տում է կյանքով օժտելը: Այս հատվածում ավելի ճիշտ կլիներ թարգմանել՝ «կյանքերի» շունչ։ Որովհետև մարդու մեջ առաջանում է թե՛ հոգի, թե՛ օրգանական, թե՛ հոգեբա­նա­կան կյանք։ Եվ մարդը դառնում է ամբողջական անձնավո­րություն (նեֆեշ, որը Հին կտակարանում հանդիպում է 475 անգամ, իսկ նրա նոր կտակարանական համարժեքը՝ փսիխին՝ 50 անգամ)։

Հայտնի է, որ անձը բովանդակում է բանականություն (Առ.19.2՝ «Առանց գիտության անձը լավ չէ»), զգացմունքներ (Սաղմ.42.1՝ «Իմ անձը փափագում է Քեզ, Ո՜վ Աստված») և կամք (Հոբ.7.15՝ «Իմ անձը ընտրում է խեղդվելը և մահը»), իսկ հոգին՝ խիղճ (Հռ.9.1՝ «Իմ խղճմտանքը վկայում է ինձ Սուրբ Հոգով»), հաղորդակցության մղում (Հովհ.4.24՝ «Աստված Հոգի է, և Նրան… երկրպագում են հոգով ու ճշմարտությունով») և ներըմբռնում (1Կոր.2.11՝ «Մարդկանցից ով գիտի մարդու բաները, եթե ոչ՝ մարդու հոգին, որ նրանում է»)։ Առավել հավանական է, որ սիրտն իր մեջ ներառում է հոգին ու անձը:

Մաթ.22.37-ում մեզ պատվիրված է սիրել Աստծուն ողջ անձով (փսիխի), իսկ Փիլ.3.3-ում՝ Նրան պաշտել հոգով (պնևմա)։ Հակ.1.21-ում խոսվում է անձի փրկության (տեղի է ունենում վերածննդից հետո ողջ կյանքի ընթացքում), իսկ 1Կոր.5.5-ում՝ հոգու փրկության մասին (տեղի է ունենում վերածննդի ժամանակ).

գ) Արարչագործությամբ Աստված ներկայանում է Իր իշխանությամբ ու զորությամբ, նպատակայնությամբ, զարգացման և կարգ ու կանոնի միտումով, իմաստությամբ, Իր ստեղծագործությունների նկատմամբ սիրով, հոգատարությամբ, ինչպես նաև կատարելությամբ: Իսկ մարդու աստվածապատկեր լինելը (եբրայերեն` «ցելեմ»` նաև նկարագիր) կարող է ասել նրա` Աստծու հետ հաղորդակցության կոչման, բանականության ու գեղեցիկի ընկալման, ստեղծագործական ունակության, ինչպես նաև կամային լինելու, կառավարամն ձիրքի և կատարելության ձգտման մասին:

Մարդու աստվածանմանությունը («դեմուտ», որ տառացիորեն նշանակում է կավահողի կարմրություն) կարող է ներկայացնել այն բարոյահոգևոր որակները (սեր, ողորմածություն, կարեկցանք, ներում, հավատարմություն և այլն), որոնք հատուկ են Աստծու էությանը:

Ի սկզբանե մարդու հոգևոր էությունը գերազանցում է նրա սեռական, սոցիալական, ազգային պատկանելիությանը և այլն:

Թեև անկումով մարդը կորցրեց իր աստվածապատկերությունը և աստվածանմանությունը ֆունկցիոնալ առումով, սակայն նրա մեջ պահպանվեցին դրանք կառուցվածքային առումով: Եվ Աստծու պատկերն ու նմանությունը մեր մեջ վերականգնվում են վերածննդով ու հոգևոր աճով:

4) Ծննդ.1.26,28-ում խոսվում է նաև մարդուն` որպես Աստծու ներկայացուցչին, տրվող իշխանության մասին, անշուշտ, ոչ միայն կենդանական աշխարհի վրա։ Ընդ որում, իշխելը ոչ թե ունի շահագործման այլ կառավարման իմաստ: Քանի որ, Տերը մեզ է ընտրել Երկրի վրա Իր թագավորության տարածման համար, հետևաբար և կոչված ենք` աղոթելու (Մաթ.6.18), սատանային կապելու (Մաթ.16.19։18.18), նրա թագավո­րու­թյան դեմ հաղթական պատերազմ մղելու (2Կոր.10.3-5։ Եփ.6.11-13), մեր ոտքերի տակ խոր­տակելու (Հռ.16.20) և Քրիստոսի հետ Երկրի վրա այժմ (Հռ.5.17), Հազարամյայի ընթացքում (Հայտն.20.4,6), ինչպես նաև հավիտյանս հավիտենից թագավորելու (Հայտն.22.5)։

5) Աստծու օրհնությունը 1.27-ում և 1.28-ում վերաբերում է ամուսնությանը և ընտանիքի ստեղծման կարևորմանը:

6) 1.29,30-ում խոսվում է մարդու և կենդանական աշխարհի կերակրման մասին (ընդ որում` բուսական սննդով)` արտահայտելով սիրող Երկնային Հոր հոգածությունն ու խնամքն Իր ստեղծագործությունների հանդեպ:

7) Ծննդոց 1-ին գլուխն ավարտվում է Աստծու ստեղծագործությունների ներդաշնակության հաստատումով. «Եվ Աստված Իր ողջ արածը տեսավ. ահա շատ բարի էր…»:

 

Հոգևոր դաս.

  1. Գնահատե'նք և տրվե'նք Աստվածապատկեր մեր կոչման իրականացմանը.
  2. Տե'ր կանգնենք կառավարման մեր հոգևոր իշխանությանը.
  3. Ի փառս Աստծու` վայելե'նք մեզ համար նախատեսնված օրհնություններն ու հայրական սիրո նախախնամությունը:

ԳԻՐՔ  ԾՆՆԴՈՑ

ԳԼՈՒԽ 2.1-3

 

2.1.  «Եվ կատարվեցին Երկինքն ու Երկիրը և նրանց բոլոր զարդերը (զորքը)»:

2.2.  «Եվ Աստված կատարեց յոթերորդ օրն Իր գործը… և յոթերորդ օրը հանգստացավ Իր բոլոր գործերից»:

2.3.  «Եվ Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբեց այն, որովհետև նրանում հանգստացավ Իր բոլոր գործերից…»:

 

1.  Ծննդոց գրքի հեղինակը, գրվելու ժամանակը, կառուցվածքը և ոճը.

ա. Վավերագրական տեսությունը և Աստվածաշնչական քննադատությունը.

1)   1753թ. ֆրանսիացի գիտնական Ջեն Ասթրիքը Ծննդոց գրքի իր ուսումնասի­րության մեջ պնդում է, թե Մովսեսը նյութը քաղել է երկու տարբեր հեղինակների կողմից գրված վավերագրերից: Նա հենվում է հետևյալ երեք փաստերի վրա.

ա)  Գրքի որոշ հատվածներում Աստծու համար օգտագործվում է Էլոհիմ, մնացածներում` Յահվե բառը.

բ)   Կան կրկնվող պատումներ (մասնավորապես արարչագործության մասին` 1-ին և 2-րդ գլուխներում).

գ)   Տարբեր գրական ժանրեր են օգտագործված.

2)   1787թ. Ջ.Գ.Էիքորնն ենթադրյալ վավերագրերին տալիս է համապատաս­խանաբար` J ` Յահվիստ (Եհովա կամ Յահվե բառից) և E ` Էլոհիստ (Էլոհիմ բառից) անունները:

Ավելի ուշ նշում է, որ Ծննդոցի անհայտ մի հեղինակ է հավաքել այս երկու աղբյուրները:

3)   1805-1807թթ. Դե Վիտեն եզրակացնում է, թե Երկրորդ Օրինացը գրվել է Մովսեսից մոտ 700 տարի հետո` Հովսիայի օրոք, իսկ Մնացորդած գրքերն արժանահավատ չեն, քանզի կրոնի մասին գրում են ավելի շատ, քան Թագավորաց գրքերը: Բացի այդ Երկրորդ Օրինացի լեզուն և ընդհանուր բնույթը տարբերվում են նախորդ գրքերից. նրանում պահանջվում է, որ բոլոր զոհաբերությունները կատարվեն Տիրոջ ընտրած վայրում, այլ ոչ` բնության մեջ (բլուրների վրա, ծառերի տակ և այլն)` գլուխ 16: Իսկ նման խիստ կանոններ չեն եղել մինչև Ք.ծ.ա. 7-րդ դարը: Այդ Հովսիան է ոչնչացնում բնական սրբատեղիները Ք.ծ.ա. 622թ. և պահանջում, որ պաշտամունքները կատարվեն միայն Երուսաղեմում (4Թագ.22:23).

4)   19-րդ դարի վերջում Վելհաուզենը, սինթեզելով այլոց գաղափարները և ոգեշնչվելով բարեշրջության տեսությամբ, ստեղծում է իր, այսպես կոչված, վավերագրական տեսությունը` Ծննդոցի «աղբյուրների» թիվը հասցնելով 4-ի` J, E, P, D: Այնտեղ`

ա)  J-ն ընդգրկում է Ծննդոցի կեսը և Ելիցից ու Թվոցից փոքր հատվածներ.

բ)   E-ն` Ծննդոցի 1/3-ը և դարձյալ Ելիցից ու Թվոցից փոքր հատվածներ.

գ)   P-ն` Քահանայական կոդեքսը, ընդգրկում է Ծննդոցի 1/6-ը (առաջին 17 և 23 գլուխ­ները և Ելից 25-Թվոց 36-ի մեծ մասը).

դ)   D-ն` Երկրորդ Օրինացը:

Նա կարծում է, թե D-ին հայտնի են միայն J-ի և E-ի տվյալները, իսկ P-ին` բոլոր երեքի տվյալները: Այսպիսով Հնգամատյանի նյութերը կարգավորվում են հետևյալ կերպ` J -> E - > D -> P:

J-ի և E-ի զոհաբերությունները համապատասխանում են Թագավորացի պրակտիկային և կատարվում ամենուր; D-ն արտացոլում է Հովսիայի կենտրոնացման բարեփոխումը, իսկ P-ում գլխավոր դերակատարությունը վերագրվում է քահանայությանը:

Հիշյալ «աղբյուրների» առաջացումը թվագրվում է այսպես. J-ին` 850 Ք.ծ.ա., E-ին` 750թ. Ք.ծ.ա., D-ին` 622 Ք.ծ.ա., իսկ P-ին` 500թ. Ք.ծ.ա.:Ահա այս գրավոր աղբյուրներից էլ Ք.ծ.ա. 5-րդ դարում Եզրասի օրոք, իբր, կազմվում է ժամանակակից Աստվածաշունչը: Եթե J-ն և E-ն, ստեղծված լինելով Մովսեսից մոտ 600 տարի հետո, հավաստի չեն կարող լինել, ապա առավել ևս D-ն և P-ն:

5)   Վելհաուզենի գաղափարները, ցավոք, առավել շուտ ընդունվում են անգամ Աստվածաշնչի ներշնչվածությունը դավանող բողոքական աստվածաբանների կողմից (Ս.Ռ.Դրայվեր և այլք).

Այնուհետև առաջանում են Աստվածաշնչային երկու տիպի քննադատություններ. ցածր, որը զբաղվում էր տեքստաբանությամբ, և բարձր, որը որոշում էր յուրաքանչյուր գրքի հեղինակին ու տարեթիվը, ուսումնասիրում էր ոճը և պատմական ճշմարտացիությունը:

6)   Հետագայում Հունկելը (1901), Ալտը (1929), Նոթը (1930), ֆոն Ռադը (1930) որպես քննադա­տական դպրոցի ներկայացուցիչներ, գտնում են, որ թեև Ծննդոցի աղբյուրները ուշ են գրվել, սակայն նրանցում բերված ավանդույթերը հին են: Այսպիսով որոշ չափով վերականգնվում է  Հնգամատյանի պատմական արժեքի հանդեպ հավատը.

7)   Ավելի ուշ Ու.Ֆ.Օլբրայթը, Ռ. դե Վոյը իրենց հնագիտական ուսումնասիրու­թյուններով ապացուցում են, որ Հնգամատյանի նյութը վստահելի է` անկախ նրա բաղադրիչների գրման ժամանակից: Նրանք նշում են, որ Հնգամատյանը գրվել է Ք.ծ.ա. 1000 թվից շուտ` արտացոլելով Ք.ծ.ա 2000-1300թ.թ. պատմությունը.

8)   Սակայն 1970-ական թվականներին սկսվում է մերժման նոր ալիք: Թ.Լ.Թոմսոնը 1974թ. մերժում է Աստվածաշնչի արժանահավատությունը, Ռ.Ռենդտորֆը 1970թ. հայտարարում է, թե անհայտ մի խմբագիր Աբրահամի, Հակոբի և Հովսեփի մասին տարբեր պատումներից ստեղծել է մի ընդհանուր տեքստ, իսկ Յ. վան Սետերսն Աստվածաշնչի ժամանակաշրջանը բերում է Ք.ծ.ա 6-րդ դար:

բ.  Վավերագրական տեսության հակասականությունը:

Փոլ Բ. Հոֆֆը խոսում է դրա հետևյալ փաստարկների մասին.

1)   Աստծու երկու անունների օգտգործումը դեռևս բավարար հիմք չէ` որոշակի հատվածներին տարբեր հեղինակներ վերագրելու համար:

ա)  Հնգամատյանի շատ գլուխներում Աստծու ոչ մի անուն չի նշվում.

բ)   Եթե որոշ հատվածներում գործածվում է Էլոհիմ անունը` շեշտադրելով Արարչի մեծությունը, ապա ուրիշներում` Յահվե անունը` ընդգծելով Նրա և մարդու հարաբերությունները.

գ)   Այլ հատվածներում էլ այդ անունները միասնաբար են գործածվում:

2)   «Կրկնությունների» մասին վարկածը.

ա)  Ծննդոց 1-ին գլխում բերվում է արարչագործության ընդհանուր նկարագրու­թյունը, իսկ երկրորդում` մանրամասնումը, ինչը եբրայական գրականության ոճական առանձնահատկություններից է.

բ)   Իրար նման նկարագրութոյւններն իրականում տարբեր դեպքեր են. օրինակ` Հագարի փախուստը երկու տարբեր իրավիճակներում, Աբրահամի ստի կրկնումը և այլն:

3)   Թվային տարբերությունները.

Ծննդ.6.19-ում նշվում է կենդանիների ընդհանուր կարգը, իսկ 7.2-ում` ըստ տիպերի մանրամասն տեղեկությունները:

4)   Ոճական տարբերությունները.

Նույն հեղինակի ոճը կարող է փոխվել` ելնելով թեմայից (ինչպես գրում է Գ.Վենհամը): Չէ՞ որ Հնգամատյանը պարունակում է թե' պատմություն ու զրույցներ, թե' օրենքներ և թե' քահանայական ծիսակարգեր:

5)   Որոշ լրացոմների մասին.

Ծննդ. 14.14-ում գրված է Դան քաղաքի մասին, որն այն ժամանակ անվանվում էր Լեսեմ կամ Լայիս: Թեև Դանի բնակիչներն այն գրավում են հետագայում (Հեսու 19.47: Դատ.18.29), սակայն նախկին անունը նորով փոխարինելու բացատրական նշումը մարգարե-գրագրի կողմից բնագիրն ավելի ընկալելի է դարձրել:

6)   Սուրբ Գրքի «քննադատների» մեծ տարաձայնություններն անգամ միմյանց ոչինչ չեն կարող ապացուցել: Այնպես որ նրա ընթերցողներին մնում է վերադանալ Հնգամատյանի վկայությանը Մովսեսի` Սուրբ Հոգուց ներշնչվածության մասին:

գ.  Ավանդական ընկալումները.

1)   Փոլ Բ. Հոֆֆը բերում է Մովսեսի հեղինակության հետևյալ փաստարկները.

ա)  Աստվածաշնչական համարները.

(1)  Որոնք ասում են Մովսեսի հեղինակության մասին` Ել.17.14: 24.4: 34.28:  Թվոց.33.2: 2Օր.31.9, 22, 24:

(2)  Հին կտակարանի գրողները Հնգամատյանը վերագրում են Մովսեսին` Հեսու 1.7,8: 23.6: 3Թագ.14.6: 21.8: Եզրաս 3.2: Նեեմիա 8.1: Դանիել 9.11-13:

(3)  Հիսուսի և Նոր կտակարանի գրողների վկայությունը. Մաթ.8.4:19.7,8: Ղուկ.5.14:16.29: Հովվհ.7.19, Գործք 3.22: 15.1,21: Հռ.10.5: 2Կոր.3.15:

բ)   Հեղինակի աշխարհագրական տեղեկացվածությունը.

Հեղինակը ճշգրտորեն նկարագրում է Սինայի թերակղզու աշխարհագրական առանձնահատկությունները, ինչը համընկնում է Եգիպտոսից հեռանալուց հետո Մովսեսի երկար տարիների փորձառության հետ:

գ)   Հնագիտական փաստարկները.

Օգտագործվող տիպիկ եգիպտական անունները և տեխնիկական տերմիններն ասում են այն մասին, որ հնգամատյանի հեղինակն ապրել է Եգիպտոսում:

դ)   Մովսեսի հոգևոր որակները.

Մովսեսը մոտիկից ճանաչել էր Աստծուն և Նրանից ստացել տասնաբանյան, ինչպես նաև օրենքի մյուս կանոնները:

2)   Աստվածաշնչի գրման ժամանակը.

Ու.Լ.Բաքստերը, Վիլհեմ Մյոլեռը, Վ.Հ.Գրինը, Օ.Թ.Էլիսը ցույց են տալիս, որ`

ա) Ղևտացվոց գրքի տերմինաբանությունը համապատասխանում է Ք.ծ.ա. 1400 թվի ուգարական ծիսակարգի հետ:

բ)   Սինա լեռան ուխտի կարգը և Երկրորդ Օրինաց գիրքը շատ նմանություններ ունեն Ք.ծ.ա 1000-2000 թթ. Միջին արևելքի միջազգային պայմանագրերի և Համուրաբիի օրենքների (Ք.ծ.ա. 1750թ.) հետ:

գ)   Ծննդ.1-11 գլուխներում նկարագրված նախապատմությունըւ համապատաս­խանում է Գիլգամեշի մասին էպոսին, Ջրհեղեղի մասին շումերական պատումին, որոնք թվագրվոմ են Ք.ծ.ա. երկրորդ հազարամյակի սկզբին: 17-25 գլուխներում նահապետների կյանքի պատմությունը զուգահեռ է գնում Ք.ծ.ա. երկրորդ հազարամյակի ընթացքին, իսկ 37-50 գլուխներում Հովսեփի պատմու­թյունը համապատասխանում է Եգիպտոսում Ռամեսիդների ժամանակաշրջանին:  

դ)   Ք.ծ.ա. 8-րդ դարի մարգարեներ Ամովսը և Հովսիան արդեն նրանից մեջբերում են անում:

3)   Ծննդոցի պատմական հավաստիությունը.

ա)  Նուզիի և Մարիի հուշատախտակները հաստատում են Ծննդոցի ճշգրտությունը նախահայրերի արմատների վերաբերյալ.

բ)   Միջին արևելքի ավերակների պեղումները հաստատում են Աստվածաշնչի դեպքերի ճշգրտւթյունը:

4)   Հնգամատյանի կառուցվածքը.

ա)  Միլգրոմի և Մակոնվիլի հետազոտությունները հաստատում են, որ Երկրորդ Օրինացի գրման ժամանակը համապատասխանում է Հնգամատյանում զբաղեցված տեղին.

բ)   Կլայնզի և Ուայբրեի նորագույն հետազոտությունները հաստատում են Հնգամատյանի ամբողջականությունը:

2. Մեկնության փորձ.

ա.  Ծննդ. 2.1-ում Երկնքի ու Երկրի ստեղծումը ներկայացված է «կատարվեցին» բայով («վայեհուլու»), որն ունի ավարտվել-ամբողջանալ իմաստը: Իսկ «զորքը» ասում է Աստծու ստեղծագործության ներդաշնակության ու կարգավորվածության մասին:

բ.   Ծննդ.2.2-ում յոթերորդ օրը նշված Աստծու հանգիստը դառնում է հիմքը շաբաթի (Ելից 20.11): Այն մի կողմից` մեզ համար օրինակ է յոթերորդ օրը ֆիզիկական հանգստի, մյուս կողմից` Աստծու պաշտամունքի և մարդկանց ծառայության:

գ.   Ծննդ.2.3-ում խոսվում է Աստծու` յոթերորդ օրը օրհնելու և սրբելու մասին: Այն առնչվում է Քրիստոսով մեր հավիտենական հանգստի հետ, որը մտնում ենք հավատքով (Եբր.4.4,9): Այն զատված-սրբված է մեզ համար և լեցուն` Աստծու օրհնու­թյուններով: Եվ եթե այդ հանգիստը հաջորդեց Աստծու վեցօրյա արարչա­գործությանը, ապա մեզ համար այն նախորդում է փրկությանը և սպասավորությանը:

 

Հոգևոր դաս.

Հավատքով մտնե'նք Քրիստոսի մեջ, Քրիստոսով և Քրիստոսի համար սրբված, օրհնյալ և կատարյալ հանգստի մեջ` պատրաստված ստեղծագործությամբ և փրկագործությամբ (Եբր.4.11: Կող.1.16-18):

 

 

 

ԳԼՈՒԽ 2.4-7

 

2.4.  «Սրանք են Երկնքի ու Երկրի ծնունդները…»:

2.5.  «Եվ դաշտի բոլոր բույսերը տակավին Երկրի վրա չկային,

և դաշտի բոլոր խոտերը տակավին չէին բուսել,

որովհետև Եհովա Աստվածը Երկրի վրա անձրև չէր բերել,

և մարդը չկար` հողի վրա գործելու»:

2.6.  «Այլ Երկրից գոլորշի էր դուրս գալիս և ողջ հողի երեսը ջրում»:

2.7   «Եվ Եհովա Աստվածը հողի փոշուց շինեց մարդուն,

և նրա ռնգերի մեջ կենդանության շունչ փչեց,

և մարդը կենդանի հոգի եղավ»:

 

1.  Ծննդ.2.4.

Արարչագործության այս երկրորդ պատումը ներկայացնում է Աստծու մտահղացման իրականացման կերպը:

Իսկ այդ իրականացման միջոցը կյանքն էր:

2.  Ծննդ.2.5,6.

ա.  Որոշ մեկնաբաններ կարծում են, թե 2.5-ում ոչ թե պատկերվում է արարչա­գոր­ծու­թյան երրորդ օրվա սկիզբը, այլ վեցերորդ օրվա առաջին մասը, երբ մարդը չէր ստեղծվել: Նրանք նշում են, որ այստեղ խոսքը գնում է մշակաբույսերի մասին, որ պիտի երևան գային մարդու ստեղծումից և նրա երկրագործությունից հետո.

բ.   2.6-ում մենք հանդիպում ենք շոգեջրային թաղանթի հետևանքով Երկրի վրա առաջացած ջերմոցային էֆեկտին: Արարչագործության երկրորդ օրվա մասին խոսելիս արդեն ասվել էր, որ այն առաջացել էր մթնոլորտի շնորհիվ:

Նշվել էին`

-    լույսը տարբեր ուղղություններով ցրելու,

-    Երկրից բարձրացող ջերմության պահպանումով  մերձարևադարձային կլիմայի առաջացման,

-    ջերմաստիճանի միա­տեսակության պատճառով ճնշումների տարբերության բացառման,

-    ինչպես նաև քամիների ու տեղումների բացակայության,

-    բարձր խոնավության առկայության,

-    Երկիրն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանման մասին:

գ.   2.6-ում արդեն ներկայացվում է Աստծու պատկերով ստեղծված մարդու` Արարչի հետ համագործակցության կոչման մասին (հողի մշակումը):

3.  Ծննդ.2.7.

ա.  Արարչագործության վեցերորդ օրվան անդրադառնալիս արդեն ասվել էր, որ ճիշտ կլիներ «կենդանության շունչը» թարգմանել «կյանքերի շունչ»: Խոսվել էր նաև մարդու եռակազմության, նրա անձի և հոգու գործառույթների, մարդու աստվածա­պատկե­րության, աստվածանմանության և նրան տրված իշխանության մասին:

բ.   Ավելացնենք, որ «կյանքների շունչի» եբրայերենը «նիշմաթ հայիմ»-ն է, որտեղ «նեշաման» շունչն է: «Կենդանի հոգի»-ն, որ ճիշտ կլիներ թարգմանել «կենդանի անձ», եբրայերեն «նեֆեշ հայա»-ն է: «Նեշամա»-ից առաջանում է «նաշամ» («ոգեշնչել»), իսկ «նեֆեշ»-ից` «նաֆաշ» («ոգեշնչում զգալ») բայերը: Այսպիսով մարդկային անձն իր կյանքը ստանում է անմահ հոգուց` «նեշամա»-ից: Ահա, այդ «նեշամա»-ի կենսական ուժն էլ «րուահ»-ն է` մարդու հոգին:

գ.   Հոբ.32.8-ում կարդում ենք. «Մարդու մեջ հոգին է, և Ամենակարողի շունչն է նրան հանճար տալիս»: Այստեղ մարդու հոգու համար օգտագործված է «րուահ» բառը, իսկ Ամենակարողի շունչի համար` «նեշամա Շադայ»-ը:

 

Հոգևոր դասը.

Սուրբ Գիրքը մեզ ներկայացնում է անձի իշխանությունից ազատագրության խաչի ներգործության մասին (Խաչի, այսպեսկոչված, երրորդկողմը)։ Համառոտ անդրադառնանք դրան.

ա)  Նպատակը. Մեզ ամբողջովին նվաճելու համար Սուրբ Հոգին ներգործում է ամեն օր մեր անձերի վրա խաչի երրորդ կողմով (անձը կոտրող զորությամբ)՝ 2Կոր. 4.10.

բ)   էությունը.

Անձնուրացության և խաչակրության արտահայտություններն են.

Սուրբ Հոգու` մեր անձը կոտրող զորությամբ մենք ազատվում ենք`

- զգացմունքների իշխանությունից (Մաթ. 10. 37-39).

- անձի ինքնապահպանման բնազդից (Մարկ. 8. 31-35).

- օրինավոր զբաղմունքների կապվածությունից (Ղուկ. 17. 26-33).

- Աստծու գործի մեջ անձի եռանդից (Հովհ. 12. 24-36).

գ)   Միջոցները. Մեր անձը կոտրելու նպատակով Ս. Հոգին գործածում է հետևյալ միջոցները.

- Իր զորությունը (1Կոր.2.4։ 1Թես.1.5).

- Աստծու խոսքի սուրը (Եբր. 4. 12,13).

- Տիրոջ՝ Հայրական գավազանը (Եբր. 12. 6-11).

դ)   Անձը կոտրելու Սուրբ Հոգու կերպը (2Կոր. 12. 7).

- Ոմանց մոտ`  դանդաղ, ուրիշների մոտ`  կտրուկ, արագ.

- Ոմանց մոտ`  հեշտ, ուրիշների մոտ` ցավագին.

Ասվածից հետևություն անենք, որ Տերը մեր անձը նվաճելու համար կարող է օգտագործել նաև հիվանդությունը /Յոնգի Չոյի տասնամյա հիվանդությունը, Հեյգինի ձեռքի կոտրվելը պաշտամունքի ընթացքում/.

ե)   Հետևանքը. Անձը կոտրված Աստծու զավակի սպասավորությունը պտղաբեր է (Հովհ.12.24-26

 

ԳԼՈՒԽ 2.8-14.

ԱՍՏԾՈՒ ՄՏԱՀՂԱՑՈՒՄԸ ՄԱՐԴՈՒ ՀԱՆԴԵՊ,

ՄԱՐԴՈՒ ԱԶԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՄՏԱՀՂԱՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐԸ

 

1.  Աստծու մտահղացումը մարդու հանդեպ.

2.8.  «Եվ Տեր Աստվածն արևելքի կողմը Եդեմի մեջ մի պարտեզ տնկեց և Իր ստեղծած մարդուն դրեց այնտեղ»:

2.9 ա, բ. «Եվ Տեր Աստվածն աճեցրեց Երկրի բոլոր ծառերը` տեսնելու համար հաճելի և ուտելու համար քաղցր,
և պարտեզի մեջտեղում` Կենաց ծառը…»:

2.10ա . «Եվ մի գետ էր դուրս գալիս Եդեմից` պարտեզը ջրելու համար…»:

 

ա. Մեկնության փորձ.

1)   «Արևելքի կողմը» - Բառացի` Քանանից արևելք:

Հոգևոր առումով` արևի լույսով ներկայացված Աստծու փառքի մեջ:

2)   «Եդեմի մեջ» - Եբրայերեն` բավականություն, վայելք:

Աշխարհագրական վայրի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ. Հայկա­կան լեռնաշխարհի հարավային մասը, Իրաքի հարավը, Բահրեյն կղզին:

Հոգևոր առումով խորհրդանշում է Աստծու հետ հաղորդակցության, անձի զարգացման և մեղքին անհաղորդ մարմնի` Աստծու հոգածության վայելքին ու բերկրությանն արժանանալը:

3)   «Պարտեզ տնկեց» - Եբրայերեն` գան:

Հոգևոր առումով նշանակում է կյանքի պտղաբերման վայրը (1 Կոր.3.9. «Դուք Աստծու մշակությունն (այգին) եք»):

4)   «Աստվածն աճեցրեց Երկրի բոլոր ծառերը` տեսնելու համար հաճելի…» .

Հոգևոր առումով ունի նաև Աստծով ուրախանալու և հաճության խորհուրդը (Հռոմ.14.17` «Աստծու թագավորությունը … ուրախություն է Սուրբ Հոգով»):

5)   «...Ուտելու համար` քաղցր».

Հոգևոր առումով ունի կյանքի սնուցման իմաստը:

6)   «…Պարտեզի մեջտեղում` Կենաց ծառը».

ա)  Կենաց ծառն ունի մարդու համար պատրաստված անմահության խորհուրդը.

բ)   Հոգևոր առումով` (1) Աստված ներկայանում է որպես Կյանքի աղբյուր մարդու համար. (2) Եթե Տիեզերքի կենտրոնում դրվում է Երկիրը, նրա կենտրոնում` Եդեմի պարտեզը, ապա պարտեզի կենտրոնում Կենաց ծառն է և մարդը` նրա առջև.

(3)    Կենաց ծառը Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է (Հիսուսը` Որթատունկ` Հովհ.15.5), Ով կոչված է մեզ օժտելու կյանքով, դառնալով մեր բավարարությունը և վայելքը:

գ)   Կենաց ծառն ասում է նաև Աստծուց կախվածության սկզբունքի մասին.

(1) Մարդը կոչված է` Աստվածային կյանքով լցվելու համար.

(2)  Հայտն.22.14-ի համաձայն` Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի հնազանդության շնորհիվ.

(3)  Իսկ Աստվածային կյանքը, որպես Կենաց ծառի պարունակություն, բնություն և արդյունք, սկսվում է արարչագործությամբ Ծննդ.1:2-ով և շարունակվում Նոր Երուսաղումում Հայտն.21:22-ով:

7)   «Եվ մի գետ էր դուրս գալիս Եդեմից` պարտեզը ջրելու համար…».

ա)  Կենաց ծառի կողքին (որը Ելից 25.34-ում ներկայացվում է Սրբությունում գտնվող ոսկե աշտանակով, երկու կողմից տարածվող իր երեքական ճյուղերով, սկահներով, գնդիկներով (խնձորակներ) և ծաղիկներով), Ծննդ.2-ի այս հատվածում նշվում է նաև Կենաց գետը` պտղաբերության նպատակով Երկիրը ոռոգելու նպատակով.

բ)   Հոգևոր առումով Այն Սուրբ Հոգու գետն է (Հովհ.7.37,38)` Աստծու կյանքի թարմ շրջանառությունը մեր մեջ ապահովելու համար: Սաղմ.36.8-ում` Տիրոջ տան Պարարտության և հաճության գետը.

գ)   Իսկ Հայտ.22-ում Կենաց գետը բխում է Աստծու գահից:

բ. Հոգևոր դասը.

1)   Աստծու հավիտենական մտահղացումը մարդու հանդեպ Իր` մեր վայելքը լինելն է.

2)   Այն իրականանում է մեր հավատքի հնազանդության ճանապարհով.

3)   Որի շնորհիվ Քրիստոսով Իր կյանքին հաղորդ ենք դառնում և Սուրբ Հոգով նրա զորությունը միշտ ճաշակում:

 

2.  Մարդու ազատակամությունը.

2.9գ. «…Եվ բարին ու չարը գիտենալու ծառը»:

 

ա. Մեկնության փորձ.

1)   Չարի և բարու իմացության ծառը ներկայացնում է մեր նախածնողների առ Աստված վստահության քննությունը.

2)   Խոհրրդանշում է մարդկային փորձերի և սխալների, Աստծուց անկախության ճանապարհը.

ա)  Նրա արտադրանքը մահն է` թե' ֆիզիկական, թե' հոգևոր (որն ապականում է նաև մարդկային անձը) և թե' հավիտենական առումներով.

բ)   Սկսվում է Եդեմից (Ծննդ.2:3).

գ)   Եվ շարունակվում Հայտն.20-ում (Հայտն.20.9,10,14,15` «Բանսարկուն… գցվեց Կրակի լիճը, որտեղ էին գազանը և սուտ մարգարեն: Եվ կչարչարվեն.. հավի­տյանս հավիտենից… Մահը և դժոխքը գցվեցին Կրակի լճի մեջ. սա երկրորդ մահն է: Եվ եթե մեկը գրված չգտնվեց Կյանքի գրքի մեջ, Կրակի լճի մեջ գցվեց»):

3)   Նրա հետևում կանգնած է սատանան.

ա)  Որ Եդեմում գործածեց օձին (Ծննդ.3.1).

բ)   Քրիստոսի մարդեղության ժամանակ` Հուդային (Հովհ.13.2,27).

գ)   Եվ Կարող է օգտագործել անգամ` (1) Սուրբ Գրքի` մեր իմացությունը (Հովհ.5.39,40` «Քննեցե'ք գրքերը, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, և նրանք են, որ ինձ համար վկայում են: Եվ դուք չե'ք կամենում Ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք»).

(2)  Մարդկային սրտի բարի նախանձավորությունը, ինչպես Պետրոսի դեպքում (Մաթ.16.21-23` «…Եվ Նա դարձավ, ասեց Պետրոսին. «Հետի'ս գնա, սատանա', դու գայ­թակղու­թյուն ես ինձ, որովհետև միտք չես առնում Աստծու, այլ` մարդկանց բաները»»).

(3)  Նաև յուրաքանչյուր վիճակ, երբ Աստվածային կյանքից կախվածությա մեջ չենք ապրում:

բ. Հոգևոր դասը.

Մերժե'նք չարի և բարու մարդկային իմացության սկզբունքը, որի հետևում կանգ­նած է սատանան, և հարե'նք Աստծուց մշտապես կախվածության սկզբունքին:

 

3.  Մարդու հանդեպ Աստվածային մտահղացման իրականացման ակնարկները.

2.10բ. «…Եվ այնտեղից բաժանվում ու չորս գլուխ էր դառնում»:

2.11.         «Մեկի անունը Փիսոն է. սա պտտվում Եվիլայի ողջ երկիրը, ուր որ ոսկին է»:

2.12.         «Եվ այն երկրին ոսկին ազնիվ է. այնտեղ է սուտակը և գահանակը»:

2.13.         «Եվ երկրորդ գետի անունը Գեհոն է. սա պտտվում է Քուշի ողջ երկիրը»:

2.14.         «Եվ երրորդ գետի անունը Տիգրիս է. սա գնում է Ասորեստանի առջևով:

Եվ չորրորդ գետը Եփրատն է»:

 

ա. Մեկնության փորձ.

1)   Փիսոնը` եբրայերեն` «ազատ հոսող».

Վերջերս Սաուդյան Արաբիայի տարածքում հայտնաբերվել է մի հին գետի հուն, որը միանում է Տիգրիսի և Եփրատի գետաբերանին.

2)   Եվիլայի երկիրը (որը նշանակում է` հարկադրում է աճել) ընկած է Կարմիր ծովից դեպի արևելք:

Հոգևոր առումով` ա) նրա ոսկին խորհրդանշում է մեզ համար պատրաստված Աստվածային բնությունը.

բ)  Այսպիսով, Սուրբ Հոգու գետի հոսքը նպաստում է մեր աճին` օժտելով մեզ Աստվածային բնությամբ.

գ)  1Կոր.3.12-ում այն խորհրդանշում է մեր հոգևոր կարևորագույն շինանյութը, իսկ Հայտն.1-ում Աստծու եկեղեցիները ներկայացված են որպես ոսկե աշտանակներ.

3)   Գետի հոսքը առաջացնում է նաև սուտակ (մարգարիտ).

ա)  Հայտն.21.21-ում նկարագրվում է, որ Նոր Երուսաղեմի 12 դռները մարգարիտից են, որը խորհրդանշում է մեր վերածնունդը.

բ)   Այն առաջանում է կակղամորթի մեջ ավազահատիկ ընկնելուց, որը շերտ առ շերտ պատվում է նրա կենսահյութով.

գ)   Այդպես մենք մխրճվեցինք Քրիստոսի մեջ խաչի վրա` Նրան վերքեր պատճառելով: Սակայն Նա մեզ հետո պատեց վերածննդի կյանքով: Այդ պատճառով էլ Մաթ.13.46-ում Տեր Հիսուս ներկայանում է որպես մեզ` Իր թանկարժեք մարգարիտներին, գտնելու համար ողջ ունեցվածքը տվող Վաճառականը:

/Ի դեպ` 1Կոր.3.12-ում մարգարիտին փոխարինում է արծաթը, որը խորհրդանշում է մեր փրկագործությունը խաչի արյան գնով:/

4)   Գետի հոսքի շնորհիվ առաջանում է նաև գահանակը` որպես թանկագին քար (օնիքս, եղնգաքար).

ա)  Եղնգաքարը, ինչպես նաև 1Կոր.3.12-ում և Հայտն.21.18-20-ում նշված մյուս թանկագին քարերն ասում են մեր կերպարանափոխության վերաբերյալ Աստվածային ծրագրի մասին: Հայտնության նշված հատվածում դրանցով կառուցվում են Նոր Երուսաղեմի պարիսպները.

բ)   Թանկարժեք քարերը, որպես հանքապարներ, ունենում են կա'մ հրաբխային ծագում (ճնշման և ջերմաստիճանի ներգործությամբ), կա'մ առաջանում ջրի հոսքի և ճնշման ներգործությամբ: Ադամանդն օրինակ` առաջանում է ածխածնից ջերմաստիճանի և ճնշման հետևանքով.

գ)   Այդպես մեր կերպարանափոխության համար անհրաժեշտ են նաև Սուրբ Հոգու կրակը (2Կոր.3.18), Քրիստոսի խոսքի կենսաբուխ ջրերը (Հովհ.10.10) և սրի հարվածները (Եբր.4.12), ինչպես նաև հայրական գավազանի ներգործությունը (Եբր.12.5-11):

5)   Սակայն մեր ծառայության մեջ ավելի շատ օգտագործում ենք մարդկային բնու­թյան անպտուղ փայտը` Աստվածային ոսկու փոխարեն, ապականության խոտը` փրկագործության արծաթի փոխարեն և շնչավոր միջոցների եղեգը (կամ` ցորենի կալսումից առաջացած ծղոտը)` կերպարանափոխության թանկարժեք քարերի փոխարեն (1Կոր.3.12-15): Մինչդեռ, Նոր Երուսաղեմի կառուցման համար անօգուտ լինելով (Եփես.2.22), նրանց Ատյանի կրակն է սպասում:

6)   Երկրորդ գետը, որ հավանաբար Եփրատի մի բազուկն է եղել, Գեհոնն է, որ թարգմանվում է` հորդահույզ: Ու այն հոսում է Քուշիի երկրով, որը հետո Եթովպիայի անունը դառնալով, նշանակում է սևադեմ:

Ահա այսպես, Աստվածային կյանքի հորդահույզ ջրերը մեզ` սևադեմ մեղավորներիս, ի զորու են կերպարանափոխելու:

7)   Երրորդ գետը Տիգրիսն է (նշանակում է արագահոս, ուժգին), որն անցնելով Ասո­րես­տա­նով (թարգմանությունը` բնակավայր)` կոչված է հասնելու բոլոր մարդ­կանց: Եվ վերջապես` Եփրատը, ունենալով քաղցր իմաստը, պիտի դարձնի մեզ պտղաբեր:

բ. Հոգևոր դասը.

Թու'յլ տանք, որ Քրիստոս` մեր Վայելքը,

քուշեցիներիս

Աստվածային կյանքի հոսքի` Հոգու Իր գետով և Իր բնության ոսկով

կերպարանափոխի և դարձնի պտղաբեր:

 

ԳԼՈՒԽ 2.15-25.

 

1.  Կենսագործունեության երկու սկզբունքները, Աստծու հետ համագործակցությունը և Նրա արգելքը.

2.15.         «Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում, որ նա այն մշակի և պահպանի»:

2.16,17. «Եվ Տեր Աստված պատվիրեց մարդուն ասելով. «Պարտեզի ամեն ծառից համարձակ կեր: Սակայն Բարու և չարի գիտության ծառից մի կեր, որովհետև նրանից կերած մահով պիտի մեռնես»:

 

ա. Կրկին Կենաց և Բարու ու չարի գիտության ծառերի` որպես երկու սկզբունքների մասին (Ծննդ.2.9).

Ինչպես նշվեց, Բարու և չարի իմացության ծառի սկզբունքը, խորհրդանշելով Աստծուց անկախությունը, հակասում է Կենաց ծառի` Աստծուց կախվածության սկզբունքին: Եթե վերջինս տանում է կյանքի, ապա Աստծուց անկախությունը և թեկուզ կարճատև մեկուսացումը Կյանքի աղբյուրից մահ է բերում:

1)   Այդ երկու հակադիր սկզբունքների իրացմանը համապատասխան` Աստվածաշնչում մենք հանդիպում ենք երկու կենսաճանապարհի.

ա)  Կյանքի գիծը, սկսվելով Ադամից, ով անկում ունենալով` հետագայում անցնում է Աստծու հայրական գավազանի ճանապարհով, շարունակվում է Աբելով, Սեթով, Ենոքով, Նոյով, Աբրահամով, Իսահակով, Հակոբով, Մովսեսով, Հեսուով, Գեդեոնով, Սամուիլով, Դավիթով, Դանիելով, Տեր Հիսուս Քրիստոսվ և նորկտակարանական հավատացյալներով` իր հավիտենական հանգրվանը գտնելով Նոր Երուսաղեմով…

Հիսուս Իր աշակերտներին բերեց կյանքի ճանապարհի մեջ: Հոգեգալստի օրվանից սկսած դրա մեջ մտան ուրիշ շատերը: Սակայն մի քանի դար հետո Եկեղեցին ընդհանուր առմամբ հետաճ ապրեց` կենդանի Քրիստոսին փոխարինելով Աստվածաշնչագիտությամբ:

Այնուամենայնիվ, հաղթական քրիստոնյաները, դարերի ընթացքում մնալով կյանքի գծի վրա, ինչպես նաև ամեն աստվածայինը Կենաց գետի հորձանքներով կբերվեն  դեպի Նոր Երուսաղեմ (Հայտն. 21.10-22.4):

բ)   Անկախության ճանապարհը, ընդունվելով Կայենի կողմից, իր դրսևորումը գտավ նախ մինչջրհեղեղյան մշակույթի մեջ, և դարձավ արատավոր: Իսկ հետջրհեղեղյան մշկույթը հանգեց բաբելոնյան աշտարակաշինության կռապաշտությանը:

Թեև  Հին կտակարանը և Օրենքը գտնվում էին կյանքի ճանապարհի վրա, սակայն հրեա կրոնավորները վերաբերում էին նրան որպես գիտության: Անկախության գծի մեջ կարող ենք հիշատակել Նեբրովթին (Ծննդ.10.8-11), Փարավոնին (Ելից.7.13,22 և այլն), Նադաբին և Աբիուդին (Ղևտ.10.1,2), տասը հետախույզներին (Թվ.13.28,32,33), Կորխին և նրա համախոհներին (Թվ.11.1-3), Սավուղին (1Թագ.15.8,11,22,23), Աբիսողոմին (2Թագ.15.10-13), Աքաբին (3Թագ.16.30-32), Հուդային (Հովհ.12.4-6), Բաղաամին, Նիկողայոսյաններին և Հեզաբելին (Հայտն.2.14,15,20,24) և այլն:

Հայտնության 17 և 18 գլուխներում կարդում ենք Աստծու դեմ ապստամբող կրոնաքաղաքական համակարգի` Մեծ Բաբելոնի մասին:

Մեծ Բաբելոնը և Աստվածային կախվածությունից դուրս գտնվող ամեն բան, Դան.7.10-ում հիշատակված հրեղեն գետի զորությամբ կքշվի Կրակե լիճը (Հայտն.20.10, 14.15: 21.8):

գ)   Այսպիսով, Աստվածաշնչի վերջում մենք հանդիպում ենք մի կողմից` անկախ իմացության ավարտը խորհրդանշող և անհագուրդ Կրակե լճին, մյուս կողմից` Կյանքի գծի ավարտը հանդիսացող և մարդկային հոգու ծարավը հագեցնող Կենաց ջրերի քաղաքին: Դրանք փաստորեն ներկայացնում են Բարու և չարի իմացության և Կենաց ծառերի հունձքերը:

Անհրաժեշտ է գիտակցել, որ Աստվածային կյանքն անթաքույց է, մինչդեռ մահը խորամանկելով դրսևորվում է իմացության կերպարանքով: Այդպես նաև կրոնավորությունն է զատում Աստվածաշունչը կենդանի Քրիստոսից:

2)   Աստծուց կախվածության կամ մեղքի գերության միջև ընտրությունը կանգնում է յուրաքանչյուրիս առջև մշտապես.

ա)  Մի կողմից` մեր նախածնողների անկումով մեղքը, որպես բնություն մտել է մեր մեջ.

բ)   Մյուս կողմից` Քրիստոսին փրկարար հավատքով մեր սրտերի մեջ ընդունելով և վերածնվելով` Աստված, որպես Կենաց ծառ, Սուրբ Հոգով մտնում է մեր հոգիների մեջ.

գ)   Հռոմ. 7-րդ գլխում ներկայացված է մեղքի բնության և Աստծու խոսքին միացած մեր մտքի հավանության միջև ընթացող պայքարը, որտեղ մենք պարտություն ենք կրում: Սակայն Հռոմ.8.2-ում հայտնաբերում ենք մեր մեջ Կենաց ծառը` Կյանքի Հոգու օրենքը, որն ազատագրում է մեղքի և մահվան օրենքից.

(1)  Այս երկու օրենքը ներկայացնում են երկու ծառերի սկզբունքները.

(2)  Քրիստոնեական փորձառության սկզբում մենք վայելում ենք Քրիստոսին` որպես մեր Կենաց ծառի և Կենաց գետի.

(3)  Այնուամենայնիվ, պիտի շարունակենք ճաշակել Նրան, որքան էլ Աստծու խոսքից խորունկ ճշմարտություններ բացվեն մեզ:

3)   Հոգևոր դասը.

Մեզ մշտապես անհրաժեշտ է ընթանալ Կյանքի` Աստծուց կախվածության ճանապարհով:

բ.  Աստծու հետ համագործակցության մեր պատասխանատվությունը. «…Որ նա այն մշակի և պահպանի» (Ծննդ.2.15):

1)   Պարտեզի մշակումը.

ա)  Անհրաժեշտ է պտղաբերության համար.

բ)   Հոգևոր մեկնաբանություն.

Հողը կարող է նրկայացնել մարդու սիրտը, սերմը` Հիսուսին Իր խոսքով:

Հողի մշակումը մարդու սրտի փխրեցումն է, որպեսզի այն լինի բաց, կոտրված և պատրաստ` Կենաց ծառի սերմը և Հոգու անձրևի բարեբեր ներգործությունն ընդունելու համար:

2)   Պարտեզի պահպանումը.

ա)  Իրականանում է մարդուն տրված իշխանության դրսևորմամբ.

բ)   Հոգևոր նշանակությունը Եդեմի և ողջ երկրի պարսպապատումն է` ընդդեմ սատանայի:

3)   Հոգևոր դասը.

Պարտեզի մշակմամբ բա'ց լինենք Կենաց ծառի համար և պահպանությամբ փա'կ լինենք  Բարու և չարի գիտության ծառի համար:

գ. Աստծու արգելքը. «…Սակայն Բարու և չարի գիտության ծառից մի կեր» (Ծննդ.2.17).

1)   Աստված կամենում է, որ մարդը հաղորդակցվի Իր հետ և կյանք ընդունի.

Այն ոչ միայն պատվեր է, այլև` նախազգուշացում.

2)   Այստեղ նշված մահն ամենից առաջ նշանակում էր հոգևոր մահ, իսկ ֆիզիկական մահը տեղի ունեցավ դարեր հետո (Ծննդ.5.5):

3)   Հոգևոր դասը.

      Մենք պատասխանատու ենք մեր` Կյանքի կամ մահվան աղբյուրներից ճաշակելու համար:

 

2.  Ադամի իշխանության դրսևորումը, ինքնագիտակցման գալը և ընտանիք կազմելու նախապատրաստությունը.

2.19.         «Եվ Տեր Աստված հողից շինեց բոլոր դաշտի կենդանիները և երկնքի բոլոր թռչունները և բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նրանց ինչ անունով կկոչի. և ինչպես Ադամը կոչեց ամեն շնչավոր կենդանու` դա է նրա անունը»:

2.20.         «Եվ Ադամը բոլոր անասուններին ու երկնքի թռչուններին և դաշտի բոլոր գազաններին անուններ դրեց, բայց Ադամին իր նման մի օգնական չգտնվեց»:

ա.  Կենդանական աշխարհը ստեղծվել էր Ադամին ենթակա դարձնելու համար (նա էր նրանց անուններով կոչում):

բ.   Ադամի` կենդանական աշխարհին անուններ տալը նշանակում էր նաև նրանց էությունը սահմանել:

գ.   Նշված կենդանիներից ոչ մեկը չէր կարող լրացնել և ամբողջացնել Ադամին:

      Այնպես որ, մինչ Ադամին հարսնացու տալն Աստված պատրաստում է նրան` ինքնագիտակցվելու որպես մյուս արարածներից տարբեր էակ:

 

3.  Ամուսնության և Եկեղեցու խորհուրդները.

ա. Ամուսնության խորհուրդը

2.18.         «Եվ Տեր Աստված ասաց . «Լավ չէ, որ մարդը մենակ լինի. նրա նման մի օգնական ստեղծեմ իրեն հարմար»:

1)   Մարդը դեռ ավարտուն չէր:

Ավարտուն դառնալու համար անհրաժեշտ էր ամուսնությունը:

Եվ եթե Ծննդ.1-ում ամուսնության մեջ կարևորվում էր որդեծնությունը, ապա Ծննդ.2-ում` ամուսինների մտերմությունն ու համագործակցությունը:

Ինչպես Մ.Հենրին է ասում Աստված կնոջը չստեղծեց մարդու գլխից որպեսզի գերազանցի նրան, և ոչ` ոտնաթաթերից, որպեսզի կոխրճվի, այլ նրա կողոսկրից, որպեսզի դառնա նրա հավասար ընկերակիցը, պաշտպանյալը և սրտին մոտ, որպեսզի դառնա նրա սիրելին:

Եվ ամուսնությունը դարձավ Աստծու օրհնության առաջին շրջանակը երկրի վրա (Մաթ. 19. 4-6), իսկ ընտանիքը` հասարակական կարևորագույն ինստիտուտներից մեկը:

      Եբրայերենում «օգնական» բառն ասում էր ամուսնու անբավարարվածության և նրա հոգևոր աշխարհի ձևավորման մեջ կնոջ աջակցության մասին:

Եբրայերեն «իրեն հարմար» արտահայտությունը նշանակում է լրացնող և կողքին կանգնող:

Այնպես որ կինը կոչված էր կիսելու ամուսնու պատասխանատվությունը և համագործակցելու ընդհանուր նպատակի մեջ:

2)   Ամուսնությունը ծառայում է Աստծո փառքի, երկու անձերի ամբողջացման (միմյանց ընկեր և օգնական լինելով) և հավատացյալ զավակներ աճեցնելու նպատակին (Հեսու 24.15: Ծննդ.2.18: Սաղմ.128.3,4)։

3)   Ամուսնությունը ցմահ ուխտ է Աստծո երկու զավակների` այր և կնոջ միջև (2Կոր.6.14-18: 1Կոր.7.39)։ Այն կարող է քանդվել կողմերից մեկի անբարոյության պատճառով (Մաթ.19.9:5.32: Եբր.13.4: 1Կոր.7.10,11)։

4)   Ամուսնությունը երկրի վրա Աստծո օրհնած առաջին միությունը լինելով (Ծննդ.1.28)` այժմ էլ օրհնվում է եկեղեցու աղոթքով (1Կոր.7.39)։

5)   Աստվածաշունչը այր և կնոջ փոխհարաբերությունների մասին.

ա)  Այրը պետք է`

-        սիրի իր կնոջը Քրիստոսի սիրով (Եփ.5.25),

-        իմաստությամբ և պատվով վարվի կնոջ հետ որպես  “կենաց շնորհքի ժառանգակցի” (1Պետ.3.7), իսկ եթե կինն անհավատ է և ուզում է մնալ ամուսնական ուխտի մեջ, ապա չբաժանվի (1Կոր. 7.12,14-16) ու նրան շահի,

-        հավատարիմ մնա կնոջը (Մաթ.5.27,28: 1Կոր.7.10: 11.2-5  ճշտել համարը)։

բ)   Կինը պետք է`

-        սիրո հնազանդություն ցուցաբերի ամուսնուն, որպես ընանիքի գլխի (Եփ.5.22-24: 1Կոր.11.3: 1Տիմ.2.11-14),

-        ակնածանք տածի ամուսնու նկատմամբ (Եփ.5.33) և եթե նա անհավատ է ու ուզում  է մնալ ամուսնական ուխտի մեջ, ապա` չբաժանվի (1Կոր.7.13-16: 1Պետ.3.1-6) ու նրան շահի,

-        հավատարիմ մնա ամուսնուն (1Կոր.7.2-5)։

 

 

 

 

բ.  Խորը քնի և կողոսկրի խորհուրդը.

2.21.         «Եվ Տեր Աստված մի խոր քուն բերեց Ադամի վրա, և նա քնեց, ու նրա կողի ոսկրերից մեկն առավ և նրա տեղը միս լցրեց»:

1)   Եբրայերեն «քուն» բառը (տարդեմա) ցույց է տալիս, թե պիտի տեղի ունենար վիթխարի հոգևոր նշանակություն ունեցող մի իրադարձություն:

2)   Ադամի ստեղծումը խորհրդապատկերն էր այն բանի, որ Աստված, հանձին Հիսուս Քրիստոսի, մարդկային բնություն պիտի հագներ:

Հիսուս պիտի դառնար 1Կոր.15.45-ում նշված առաջին Ադամը:

      Ադամի քունը խորհրդանշում էր Հիսուս Քրիստոսի խաչի մահը:

3)   Ադամի կողոսկրի հանումը կարող է խորհրդապատկերել խաչելության ժամանակ Հովհ.19.31-34-ում նշված Հիսուսի կողի խոցումը հռոմեացի զինվորի կողմից, որի հետևանքով թափվեցին մակարդված արյունը և ջուրը:

Ինչպես կողոսկրը, այնպես էլ Հիսուսի կողից բխած ջուրը խորհրդանշանն են Աստվածային կյանքի:

Ադամի կողոսկրի հանումը և խաչյալ Հիսուսի կողի խոցումը կարելի է համեմատել նաև Ելից 17.6-ում (1Կոր.10.4) Մովսեսի գավազանով ճեղքված ժայռի հետ, որից անապատում բխեց փափագելի ջուրը:

Մովսեսի գավազանն այստեղ խորհրդապատկերում էր օրենքը, որի հարվածն իջավ Խաչյալ Հիսուսին ներկայացնող ժայռի վրա:

 

 

գ.  Եկեղեցու խորհուրդը.

1)  Ծննդ. 2.22. «Եվ Տեր Աստված այն կողի ոսկրից, որ Ադամից էր հանել, մի կին շինեց ու նրան բերեց Ադամի մոտ»:

      Ադամի արթնանալը կարող է ասել Հիսուսի հարության մասին:

1Պետ.1.3-ի համաձայն` մենք վերածնվում ենք շնորհիվ Նրա հարության, և ըստ 1Կոր.15.20,21-ի`Նրա հարությամբ ծնունդ առավ Եկեղեցին:

 

2)  Ծննդ.2.23. «Եվ Ադամն ասաց . «Սա հիմա ոսկր է իմ ոսկրից, մարմին է իմ մարմնից. սրան կկոչեն կին, որովհետև սա մարդիցն առնվեց»:

ա)  Եբրայերեն «տղամարդ» թարգմանվում է «իշ» բառը, իսկ կին` «իշա» բառը: Նրանց ընդհանուր արմատ ունենալը խոսում է հոգևոր ընդհանրության մասին:

բ)   Սակայն Եկեղեցու իրական բովանդակությունն իր մեջ չի ներառնում մեր մարդկային բնության հակումները:

Քրիստոս մեր մեջ ներբնակվել է որպես Կենդանարար Հոգի, և բաշխված Քրիստոսի Կյանքի հանրագումարն է ներկայացնում Եկեղեցին (Կող.3.11):

գ)   Ճշմարիտ Եկեղեցին լիովին պիտի ձերբազատվի մեր հին հակումներից և ավելի ու ավելի արտացոլի Քրիստոսին (Գաղ.2.20, Փիլ.1.21):

 

 

3)  Ծննդ.2.24. «Սրա համար մարդը կթողի իր հորն ու մորը և կհարի իր կնոջը, և մեկ մարմին կլինեն»:

ա)  Հորը և մորը թողնելը չէր նշանակում նրանց նկատմամբ պատասխա­նատվու­թյան վերացում (Ելից 20.12), այլ նաև այլ պատասխանատվության ստանձնում:

      Մեկ մարմին լինելը ուներ նաև ընդհանուր զավակներ ունենալու նշանակությունը:

բ)   Մեկ մարմին լինելու հոգևոր խորհուրդը.

Համաձայն 1Կոր.6.17-ի` վերածնվածը մեկ հոգի է դառնում Նրա հետ:

Ըստ Եփես.5.29-32-ի` մենք Նրա մարմնի անդամներն ենք:

Երգ Երգոցը Քրիստոսին ներկայացնում է որպես մեր Սերը, իսկ մեզ Նրա սիրելին:

Այսպիսով, կոչված ենք մեկ լինելու Նրա և միմյանց հետ:

գ)   Եթե Ծննդ.2-ում խոսվում է ամուսնության խորհրդի մասին, ապա Հայտն.19.7-9-ում նկարագրվում է Եկեղեցու պսակադրությունը Քրիստոսի հետ, իսկ Հայտն.21 և 22 գլուխներն ասում են մեր` Քրիստոսի հետ հավիտենական միության մասին:

 

4)  Ծննդ.2.25. «Եվ նրանք երկուսը մերկ էին` Ադամը և իր կինը, և չէին ամաչում»:

ա)  «Մերկ էին» (եբր.` արում) ունի նաև խորաթափանց և թափանցիկ, բաց իմաստները, ինչը նրանք կորցրեցին անկումից հետո:

բ)   Մյուս կողմից` մեղքի բնություն չունենալու պատճառով անգամ մերկությունը անմեղ էր և ամոթ չէր առաջացնում:

գ)   Նոր հարաբերությունների հոգևոր խորհուրդը.

Այսպիսով, Աստված դառնում է կենտրոնը, իրականությունը և կյանքը Եկեղե­ցու, իսկ Եկեղեցին Նրա փառքի արտացոլումը և իշխանության իրականացումը ողջ տիեզերքում:

 

5)  Ամփոփում.

Ծննդ.1.1-2.3-ը մեզ ասում է մարդու վերաբերյալ աստվածային մտահղացման մասին` որպես Նրա տեսիլքը և ճարտարապետական նախագիծը, 2.4-25-ը` նրա իրականացման ճանապարհի մասին:

Հայտն. 21 և 22 գլուպները աստվածամարդկային կառույցի ավարտուն շինու­թյունն են ներկայացնում:

Ծննդ.3-Հայտն.20-ն այդ շինարարության գործընթացի մասին են պատմում:

 

ԳԼՈՒԽ 3.1-7

ՄԱՐԴՈՒ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ, ԸՆԹԱՑՔԸ և ԱՐԴՅՈՒՆՔԸ.

 

1. Պատճառը.

 ա. Սատանայի փորձությունը.

    1)      3.1.          «Եվ օձը ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները…»:

  ա) Օձի մեջ մարմնավորված էր սատանան (2-րդ Կոր. 11.3: Հայտ.12.9: 20.2):

        Մաթ. 4.3-ում սատանան` փորձիչ.

     (1) Ընկած հրեշտակապետի փառքի մասին` Եզ. 28.11-15-ում.

     (2) Աստծու իշխանությանն ընդդիմանալու մասին` Ես. 14.13,14-ում.

     (3)Մեղանչած հրեշտակների մասին`2-րդ Պետ. 2.4-ում և Հուդ. 6-ում.

  բ) Մի կողմից` օձի խորամանկությունը կարող է նշանակել նրա աննկատ հայտնվելը, հեշտությամբ թաքնվելը, մարդկանց դյութանքին չհանձնվելը (Ժող. 10.11: Սաղմ. 58.6: Երեմ.8.17) և զոհին դյութելը.

  գ) Մյուս կողմից` սատանայի` մարդուն արգելված հոգևոր ոլորտները տանելը

  (օձը եբրայերեն` նախաշ, թարգմանվում է ֆշշացնել, դյութել, հմայել):   

     2)     3.1     «Եվ կնոջն ասաց. «Իրա՞վ Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից                                     չուտեք»:

       Սատանան կասկած է բերում Աստծու խոսքի, նրա բարության ու սիրո        նկատմամբ.

3)      Երբ մեր նախամայրը պատասխանում է, որ Աստծու արգելքը վերաբերում է Բարու և չարի իմացության մահաբեր ծառից ճաշակելուն (3.2,3) , սատանան շարունակում է.

            3.4,5       «Բնա'վ չեք մեռնի: Այլ Աստված գիտի, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և Աստծու պես կլինեք` բարին ու չարը իմացող»:

  ա) Ըստ Հովհ. 8.44-ի` սատանան` ստության հայր.

  բ) Ըստ Հայտ. 12.9-ի և 20.2-ի` բանսարկու, ով զրպարտում է Աստծուն մարդու առջև և մարդուն` Աստծու առջև.

  գ) Իսկ բոլոր ինքնակոչ աստվածները դատապարտված են կործանման, ինչպես Նեռը (Եր. 10.10,11: 2-րդ Թես. 2.4):

 բ. Անկման բուն պատճառը` մարդու մեջ.

   1) Թեև սատանան անկման սկզբնական գործոնն էր, սակայն անկման բուն պատճառը դարձավ մարդն ինքը.

   2) Սատանան, որպես թիրախ, ընտրեց մեր նախամորը, որովհետև նա' չէր պատգամն Աստծուց անմիջականորեն ստացել: Այնուամենայնիվ պարտավոր էր ինքնուրույն չգործել.

   3) Մյուս կողմից` մեր նախահայրը տեր չկանգնեց իր պատասխանատվությանը, այլ միացավ կնոջ անհամաձայնությանը.

 

 

 գ. Սատանայի գայթակղության գործելակերպը.

   1) Գայթակղության դրսևորումները.

     ա) Այն հրամցնում է` ուրիշներին օգտագործելով (Եվային` օձի, Ադամին` Եվայի միջոցով).

     բ) Հաճախ ոչ թե լիովին հակասում է Աստծու խոսքին, այլ կասկած է բերում նրա հանդեպ (ինչպես Աստվածաշնչական քննադատության դեպքում, որին հաջորդում են պրագմատիզմը, օկուլտիզմը և այլն).

     գ) Արարչի բազմաթիվ օրհնություններից մարդու ուշադրությունը շեղում է դեպի Նրա արգելքները.

     դ) Ժխտում է մեղքի մահաբեր հետևանքները («Չե'ք մեռնի»)` հակառակ Աստծու հստակ նախազգուշացմանը (Մաթ. 13.40-42: Հայտ. 20.11-15 և այլն).

     ե) Արժեքները ներկայացնում է աղավաղված կերպով (Ես. 5.20,21).

     զ) Ներգործում է մարդկային էության բոլոր ոլորտներում (մարմին, անձ).

     է) Յուրաքանչյուր անհատին մոտենում է համապատասխան կերպով (օրինակ Ադամին` կնոջ միջոցով` 1-ին Տիմ. 2.14: Ծնն . 3.17 և այլն):

    2) Աստծու խոսքը, ընդդեմ գայթակղության, կոչում է հոգևոր արթնության և աղոթքի (Մաթ. 26.41).

    3) Եփ. 6.12-18-ում բերված է, ընդդեմ սատանայի, մեր սպառազինությունը:

  

2. Անկման ընթացքը (3.6).

  ա. Ադամը և Եվան`

     1) աղոթքով Աստծուն չդիմեցին.

     2) իրենց հոգուն չանսացին.

     3) գործեցին մարմնի և անձի թելադրանքով:

  բ. Պտուղը`

    1) համեղ էր` ուտելու համար (ներգրավվում է մարմինը),

    2) հաճելի էր աչքերին (ներգրավվում են անձի զգացմունքները),

    3) փափագելի` իմաստուն և ակնառու դարձնելու համար (ներգրավվում է բանականությունը` ի հակառակ հոգևոր ընկալման):

    Այս ամենին հետևում է կամքի գործողությունը:

  գ. Զուգահեռները.

    1) 1-ին Հովհ. 2.16,17-ում աշխարհի սերը ներկայացված է մարմնի ցանկության, աչքերի ցանկության և այս կյանքի ամբարտավանության մեջ.

    2) Հիսուսի փորձությունն անապատում (Ղուկ.4.1-13) նույնպես անդրադառնում էր`

      ա) նախ` մարմնին (քաղցը),

       բ) անձին (արքայական փառքն ու իշխանությունը),

      գ) Աստծու խոսքի իմացությամբ հոգևոր աշխարհը սեփական կամքի կատարման համար օգտագործելուն («Քեզ վա'յր գցիր»): 

 

4.      Անկման արդյունքը (3.7`«Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին և իմացան, թե մերկ     են…»).

  ա. Մարդը համակվեց ժառանգաբար փոխանցվող մեղքի բնությամբ (Ծնն. 8.21: Հռ. 7.14,17,18: Սաղմ. 51.55: Եփ. 2.3)` անկարող դառնալով ազատագրվել նրա իշխանությունից (Հռ. 7.10, 19,23: Գաղ. 5.17).

 բ. Նա դարձավ եսակենտրոն (Մարկ. 8.34,35: Ղուկ. 12.19-21) և սատանահպատակ (Եփ. 2.2: Հովհ. 14.30).

 գ. Մատնվեց հոգևոր մահվան` կորցնելով Աստծու հետ հաղորդակցությունը (Ծնն. 2.17: Հռ. 6.12: Ես. 59.2: Եփ. 4.18,19):

 

Հոգևոր դասեր. 1. Մերժե'լ սատանայի գայթակղությունները

                             2. Մերժե'լ Աստծու սիրո նկատմամբ նրա կասկածն ու անվստահությունը

                             3. Չհանդուրժե'լ Աստծու հետ հաղորդակցության կորուստը:

 

 

ԳԼՈՒԽ 3.8-15.

ՄԱՐԴՈՒ ԱՆԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՓԱՐԱՏՄԱՆ

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

 

1.  Աստծու փնտրումը մարդուն.

ա. Ծննդ. 3.8. «Եվ Տեր Աստծու ձայնը լսեցին, որ օրվա զով ժամանակ շրջում էր պարտեզում. և Ադամն ու իր կինը թաքնված մնացին Եհովա Աստծու երեսից պարտեզի ծառերի մեջ».

Ծննդ. 3.9. «Եվ Տեր Աստված կանչեց Ադամին և ասաց նրան. «Ու՞ր ես»»:

Մարդկային միջոցներից պատրաստված (թզենու տերևներից) բարետեսության «հանդերձանքը» չի կարող բավարարել անգամ մեղավորի խղճմտանքին, ուր մնաց` Աստծու ամենաթափանց հայացքին:

Ու թեև մեղանչած մեր նախածնողները, չհասկանալով Աստծու հայրական սերը, թաքնվում էին Նրա երեսից, սակայն Արարիչը փնտրում է Իր մեղավոր արարածներին («Ադա'մ, ո՞ւր ես…»):

բ.  Ծննդ. 3.10. «Եվ նա ասաց. «Քո ձայնը լսեցի պարտեզում և վախեցա, որովհետև ես մերկ էի, և թաքնվեցի»»:

Ադամի պատասխանը հիշեցնում է Սպերջենի մի քարոզի օրինակը ծովահենների կող­մից գերեվարված եվրոպացիների մասին, ովքեր մեջքին իջած մտրակի հար­ված­­ների ցավից գերության նավը արագորեն հետ են թիավարում`սեփական ձեռքերով իրենց հեռացնելով առջևում հայտնված հայրենակիցների փրկարար նավից:

գ.  Ծննդ. 3.11. «Եվ ասաց. «Ո՞վ պատմեց քեզ, թե դու մերկ ես, արդյո՞ք այն ծառից, որի համար քեզ պատվիրեցի, որ նրանից չուտես, կերար»».

Աստված Իր հարցերով մարդուն ուզում է բերել խոստովանության.

1)   Ծննդ. 3.12. «Եվ Ադամն ասաց. «Այն կինը, որ ինձ տվիր, նա տվեց ինձ այն ծառից, և ես կերա»»:

Մարդը սակայն, խուսափելով մեղքի գիտակցումից, պատասխանատվությունը դնում է կնոջ վրա:

Ավելին. մեղադրում է անգամ Աստծուն` կնոջն իրեն տալու համար.

2)   Ծննդ. 3.13. «Եվ Տեր Աստվածն ասաց կնոջը. «Դա ի՞նչ ես արել»: Եվ կինն ասացՕձն ինձ խաբեց, և ես կերա»»:

Նմանապես կինը, ի պատասխան Աստծու հարցումին, մեղքը գիտակցելու, զղջալու և խոստովանելու փոխարեն մեղադրում է օձին.

3)   Այսպես, մարդ արարածը, սկսած ծագումից, իր հանցանքների պատասխա­նատվու­թյունը միշտ տեսնում է այլոց մեջ:

 

2.  Աստծու դատապարտությունը օձին.

ա. Ծննդ. 3.14ա. «Եվ Տեր Աստվածն ասաց օձին. «Որովհետև արեցիր այս, դու անիծյալ լինես բոլոր անասուններից և դաշտի բոլոր կենդանիներից, փորիդ վրա գնաս…»»:

1)   Ի տարբերություն մարդկանց` Աստված ոչ մի հարց չտվեց օձին, այլ դատապարտեց նրան անեծքով.

2)   Օձի սողալը կարող է խորհրդանշել սատանայի գործունեության մասշտաբների սահմանա­փակումը Երկրով.

3)   Մինչդեռ մենք, Քրիստոսի հետ գահակից լինելով Երկնքում, կոչված ենք մերժելու հակառակորդի երկրաքարշ սողումը:

բ.  Ծննդ.3.14բ. «…Եվ հող ուտես կյանքիդ բոլոր օրերում»:

1)   Երբ երկրային և հողողեն կյանքով ենք ապրում, դառնում ենք չարի կերակուրը (1Պետ.5.8` «Սատանան մռնչող առյուծի պես փնտրում է, թե ում կուլ տա»).

2)   Սակայն մենք կոչված չենք սատանայի կերակուրը դառնալու.

3)   Երբ հոգևոր կյանքով ենք ապրում, հաղթում ենք թշնամուն (Հռ.16.20` «Սատանան շուտով թող խորտակվի ձեր ոտքերի տակ»):

գ.  Եփ. 6.12-18-ում, ինչպես գիտենք, բերված է, ընդդեմ սատանայի, մեր սպառազինությունը (ճշմար­տու­թյան գոտին, արդարության զրահը, Խաղաղության Ավետարանի կոշիկները, հավատքի վահանը, փրկության հույսի սաղավարտը, Աստծու խոսքի սուրը և Սուրբ Հոգով աղոթքի «միջմայրցամաքային ռազմավարական ռմբաձիգ հրթիռները»):

Իսկ Հովհ.12.11-ում կարդում ենք Հիսուսի անվան զորությամբ և Նրա վկայության խոսքով մեր հաղթության մասին:

 

3.  Տիրոջ խոստումը` որպես Ավետարանի հռչակում.

Ծննդ. 3.15. «Եվ թշնամություն եմ դնում քո և կնոջ մեջտեղ, և քո սերնդի ու նրա սերնդի մեջտեղ…»:

ա. Հակառակ այն բանին, որ սարսափահար մարդը սպասում էր Աստծու մահվան դատավճռին, իրականում արժանանում է Շնորհաց փրկարար խոստումին.

1)   Օձի և կնոջ միջև թշնամությունը.

Կինը խորհրդանշում է` մեր նախամորը, Տիրամորը և Աստծու ողջ ժողովրդին:  Վերջինս ներկայացված է Ծննդ.37.9-ի Հովսեփի երազում, ինչպես նաև Հայտն.12.1-ում (Արևով զգեստավորված, ոտքերի տակ Լուսինն ունեցող և գլխին 12 աստղերով պսակված):

Իսկ Աստծու ժողովուրդն ամբողջապես դասակարգվում է հետևյալ կերպ` նահապետներ, Իսրայել և Եկեղեցի:

Օձի և կնոջ միջև թշնամությունը վերաբերում է սատանայի և Աստծու ժողովրդի միջև եղած դիմակայությանը, որն իր արտահայտությունը գտավ դեռևս Աբելի սպանությամբ (1Հովհ.3.12):

Ըստ Սուրբ Գրքի` սատանան հարձակվել է Հոբի դեմ (Հոբ.1.6-12:2.1-7), Իսրայելի և Դավթի դեմ (1Մն.21.1), Հեսու քահանայապետի դեմ (Զաք.3.1,2):

Կնոջ և օձի միջև հակամարտությունը ներկայացված է նաև Հայտն.12.13-17-ում («Եվ վիշապը… գնաց պատերազմ անելու նրա մյուս զավակների հետ…»):

2)   Օձի սերնդի և կնոջ սերնդի միջև եղած թշնամությունը.

Կնոջ սերնդի մասին հիշատակումը ներկայացնում է Ավետարանի բարի լուրը` դառնալով յուրօրինակ Նախաավետարան Հին կտակարանում:

Այն նկատի առնելով` Ադամն իր կնոջ անունը պիտի դներ Եվա (ապրող, կյանք)` Ծննդ.3.20:

Կնոջ սերունդը Տեր Հիսուսն է` ծնված կույսից (Ես.7.14: Մաթ.1.23: Գաղ.4.4):

Օձի սերունդը խորհրդանշում է սատանային հետևող մարդկանց (Իժերի ծնունդներ` Մաթ.3.7, չարի որդիներ` Մաթ.13.38, սատանայի որդիներ` Հովհ.8.44: 1Հով.3.8,10):

Օձի սերնդի և կնոջ սերնդի միջև թշնամության մի արտահայտումն  էր մանուկների կոտորածը Մաթ.2.13-22-ում:

Իր հերթին` Մաթ.12.29-ում կարդում ենք, որ Տեր Հիսուս Երկրի վրա իշխանություն էր իրականացնում սատանայի նկատմամբ:

3)   «…Նա քո գլուխը ջախջախի, և դու նրա գարշապարը խայթես» (Ծննդ.3.15)

Եբր.2.14-ում կարդում ենք, որ Հիսուս իր մահով պիտի խափանի մահվան իշխանությունն ունեցող սատանային, իսկ 1Հովհ.3.8-ում` թե պիտի քանդի նրա գործերը:

Սաղմ.22.16-ում արդեն մարգարեացված էր Աստվածամարդու խաչելիությունը («…Իմ ձեռքերն ու ոտքերը ծակեցին»), իսկ 2Կոր.12.7-ում կարդում ենք Պողոս առաքյալի մարմնի վրա սատանայի խայթոցի դրսևորման մասին:

Այսպիսով, կնոջ սերնդի մասին խոստումը և օձի ապագա ջախջախումը ներկայացնում է Ավետարանի բարի լուրը` ընդդեմ սատանայի գողգոթյան հաղթանակի մասին:

բ.  Գողգոթյան խաչով ձեռք բերված ողջ ազատագրական  փրկությունը.

1)   Փրկություն մեղքի դատապարտությունից՝ քավություն (Հռ.3.23-25).

Քավությունը՝ 1Հովհ.2.2 (հիլասմոս) = փրկագնում՝ 1Կոր.6.20 (լուտրոու) + հաշտություն՝ Հռ.5.11  (կատալագե).

2)   Փրկություն օրենքի անեծքից՝ Գաղ.3.13,14.

Հիվանդությունից (Ես.53.5), աղքատությունից  և անհաջողակությունից (3Հովհ.2։Եփ.1.3).

3)   Փրկություն մեղքի իշխանությունից (Հռ.6.6).

Մեղքի մարմնից, մեղքի բնության և հին մարդու իշխանությունից.

4)   Ազատագրություն սատանայի իշխանությունից (Կող.2.15).

5)   Ազատագրություն աշխարհի իշխանությունից (1Հովհ.2.15).

6)   Ազատագրություն մահվան իշխանությունից (Եբր.2.14,15).

7)   Ազատագրություն անձի իշխանությունից՝

-  Զգացմունքների (Մաթ.10.37-39).

-  Ինքնապհապանման բնազդի (Մարկ.8.35-37).

-  Օրինավոր զբաղմունքների կապվածության (Ղուկ.17.26-33).

-  Սպասավորության մեջ անձի միջոցների (Հովհ.12.24-26).

գ.  Կնոջ հավաքական սերունդը.

1)   Երբ Տեր Հիսուսը ծնվեց մսուրում, ինչպես նաև երբ խաչվեց Գողգոթայի վրա, Նա դեռևս Կնոջ եզակի սերունդն էր.

2)   Հարությունից հետո սակայն Նա, վերարտադրվելով և բազմապատկվելով, դարձավ Առաջինը շատ զավակների մեջ (Հռ.8.29: Եբր.2.10), Կենդանարար Հոգի (1Կոր.15.45), Գլուխը Եկեղեցի-մարմնի` ներդնելով Իրեն նրա մեջ որպես Հաղթական սերունդ.

3)   Եկեղեցու` որպես Հաղթական սերնդի մասին ասում են հետևյալ համարները` Եփես.1.20-23 -> 2.6: Մարկ.16.17,18: Ղուկ.10.19: Ընդ որում` Եկեղեցու Գլխի համբարձմանը Երկրորդ գալուստի ժամանակ կհետևի Նրա մարմնի հափշտակությունը, ում նույնպես վիճակված է Քրիստոսի հետ երկաթյա գավազանով կառավարել ժողովուրդներին (Հոյտն.2.26,27), ինչի մասին կարդում ենք նաև Սաղմ.2.9-ում, Հայտն.12.5-ում և 20.1-6-ում:

Այսպիսով մեր հաղթությունը սերմվում է Ծննդ.3.15-ում և հնձվում Հայտն.20-22 գլուխներում: Հայտն.21.2,9,10-ում Կինը վերածվում է Նոր Երուսաղեմի:

Կնոջ Սերունդը դառնում է Նոր Երուսաղեմի կենտրոնը (Հայտն.21.22,23:22.1):

Իսկ Ծննդ.3-ի օձը, որ Հայտնությունում վիշապ է դառնում, իր ավարտը գտնում է Կրակե լճում (Հայտն.20.10):

 

ԳԼՈՒԽ 3.16-24.

ՏԻՐՈՋ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ  ԸՆԿԱԾ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԻՆ, ՓՐԿԱԳՆՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՊԱՏԿԵՐԻ ՏՐՈՒՄԸ ԵՎ ԿԵՆԱՑ ԾԱՌԻ ԱՆՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1.  Տառապանքի` որպես դաստիարակչական միջոցի կիրառումը.

ա. Տառապանքի նպատակը.

1)   Ինչպես Ծննդ.3.15-ում նշվեց, թե Աստված անկում ունեցած մեր նախածնողներին հռչակեց Իր Փրկության Ավետարանը, այնուամենայնիվ նրանց ենթարկեց տառա­պանքի.

2)   Մինչդեռ տառապանքը հետապնդում էր մի նպատակ` սահմանափակել ապականված և քմահաճ մարդուն` հենց հանուն նրա պաշտպանության.

3)   Սահմանափակումները, այնուամենայնիվ, մարդուն կարող են լինել անցանկալի:

բ.  Կնոջ տառապանքը.

1)   Ծննդ. 3.16. «Եվ կնոջն ասաց. «Շատ պիտի շատացնեմ քո հղիության ցավերը, և ցավով զավակ ծնես…»»:

ա)  Աստծու դաստիարակչական գավազանի հարվածին առաջին հերթին արժանա­ցավ մեր նախամայրը, ով էլ առաջինը նախաձեռնեց պատվիրանազան­ցությունը.

բ)   Աստված կնոջը տվեց ցավեր որդեծնության համար, որն իր մեջ ներառում է և հղիությունը և ծնունդը.

գ)   Պողոս առաքյալը վերոհիշյալ խոսքին հակադրում է 1Տիմ.2.15-ը, որտեղ խոս­վում է կնոջ որդեծնությամբ փրկվելու մասին, երբ ապրում է հավատքի, սիրո և սրբության կյանքով: «Փրկվել» բառը, ինչպես նաև Սուրբ Գրքի այլ հատված­ներում նշանակում է ազատագրվել մեղքի հետևանքներից: Այստեղից` հակա­ռակ մարդկությանը անկում բերած իր մեղքին` կանայք, ովքեր նվիրաբերվում են զավակներ ունենալու և նրանց հոգևոր դաստիա­րա­կություն տալու դժվարին առաքելությանը, ազատագրվում են իրենց նախկին անփառունակությունից` բարեպաշտության համբավ ձեռք բերելով:

2)   «…Եվ դեպի քո մարդը լինի քո փափագը…»:

Ոմանք այստեղ տեսնում են կնոջ կախվածությունը տղամարդուց` ի հակառակ սատանայի փորձությանը ենթարկվելիս նրա անկախության:

3)   «…Եվ դեպի քո մարդը լինի քո փափագը և նա իշխի քեզ վրա»:

ա)  Երբ նշված հատվածը համեմատում ենք Ծննդոց 4.7-ի հետ («Մեղքը… քեզ է փափագում, բայց դու իշխիր նրա վրա»), ապա կարելի է եզրակացնել, որ խոսքը գնում է կողմերի հակամարտության մասին (առաջին դեպքում` այր և կնոջ, երկրորդ դեպքում` մեղքի և մարդու).

բ)   Սակայն, նախածնողների փոխհարաբերությունների այդպիսի խախտումը ի հայտ եկավ անկման հետևանքով.

գ)   Այսպիսով, կնոջ նկատմամբ դաստիարակչական ևս մի սահմանափակում է դառնում նրա կողմից ամուսնու իշխանությունը ճանաչելը:

 

գ.  Տղամարդու տառապանքը.

1)  Ծննդ. 3.17. «Եվ Ադամին ասաց. «Որովհետև դու լսեցիր քո կնոջ խոսքին, և կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ` ասելով. «Նրանից չուտես», անիծյալ լինի երկիրը քո պատճառով…»:

Ծննդ. 3.18. «Եվ նա փուշ ու տատասկ բուսցնի քեզ համար, և դաշտի խոտն ուտես»:

ա)  Երկրի անեծքն արտահայտվում է նրա` փուշ ու տատասկ (մոլախոտեր) աճեցնելով, բնության աղավաղումով` փափագելով վերականգնման (Հռ.8.19,22` «Ստեղծվածների եռան­դա­գին ակնկալությունը Աստծու որդիների հայտնությանն են սպասում… Որովհետև… ստեծվածները մինչև հիմա միասին հառաչում են և ցավի մեջ են»).

բ)   Այդ պատճառով էլ դժվարությունները մարդուն կուղեկցեն բոլոր աշխատանքներում, որոնք նախկինի նման չեն լինի արգասաբեր` թեև մնալով որպես օրհնություն (Ծննդ.2.15).

գ)   Եվ մարդը կոչված է դրանք հաղթահարելու:

2)  Ծննդ. 3.17. «…Նեղությունով ուտես նրանից կյանքիդ բոլոր օրերում»:

Ծննդ. 3.19. «Երեսիդ քրտինքով հաց ուտես…»

ա)  Մարդու աշխատանքին պիտի հետևեն տառապանքն ու նեղությունը.

բ)   Եվ այդ անխոնջ ու քրտնաջան աշխատանքը պիտի շարունակվի ողջ կյանքի ընթացքում.

գ)   Սակայն ինչպես արդեն նշվեց վերևում, տառապանքը մարդու համար ունի պաշտպանական նշանակություն:

3)  Ծննդ. 3.19. «…Մինչև որ հետ դառնաս դեպի երկիրը, որովհետև նրանից առնվեցիր, նրա համար, որ հող էիր դու ու դեպի հողը դառնաս»:

ա)  Մեղքի հետևանքով Աստված մարդուն մատնում է ֆիզիկական մահվան.

բ)   Նրա համար պատրաստելով նաև փրկության ճանապարհը.

գ)   Սակայն ֆիզիկական մահը կարող է մարդուն տանել հավիտենական դատապարտության, եթե նա մերժի Աստծու պատրաստած ճանապարհը:

 

2.  Փրկագնման խորհրդապատկերի տրումը.

Ծննդ. 3.20. «Եվ Ադամն իր կնոջ անունը Եվա դրեց, որովհետև նա եղավ բոլոր կենդանիների մայրը»:

Ծննդ. 3.21. «Եվ Տեր Աստված Ադամի և նրա կնոջ համար կաշվե հանդերձներ շինեց և հագցրեց նրանց»:

ա. Քրիստոսով արդարացման խորհրդապատկերը.

1)   Ինչպես արդեն նշվել է, թզենու տերևներով ծածկվելը չէր կարող վերացնել Սուրբ Աստծու ներկայության պատճառած վախը մեղանչած նախածնողների մեջ.

2)   Այնուամենայնիվ, լսելով Ծննդ.3.15-ում հռչակված փրկության և ազատագրու­թյան նախաավետարանը, մեր նախահայրը դավանում է իր հավատքը` նախամորը Եվա (ապրող կամ կյանք) և բոլոր ապրողների մայրը կոչելով.

3)   Սեփական ջանքերով արդարանալու միտումը խորհրդանշող թզենու տերևների փոխարեն Արարիչը նրանց մերկությունը ծածկում է կաշվե հանդերձներով.  

ա)  Մարդու ֆիզիկական մահվան փոխարեն առաջինը զոհացու անասուններին մահվան մատնելով.

բ)   Ազդարարելով մեր փրկության համար Քրիստոսի փոխանորդական մահը.

գ)   Եվ հայտնելով Քրիստոսով մեր իրական արդարացման խորհրդապատկերը (1Կոր.1.30` «Իսկ դուք Նրանից Հիսուս Քրիստոսի մեջ եք, որ Աստծուց մեզ համար եղավ… արդարություն և… փրկություն»: Գաղ.3.27` «Քանի որ ամենքդ, որ Քրիստոսի մեջ մկրտվեցիք, Քրիստոսին եք հագած»):

բ.  Զոհի փոխանորդական մահը.

1)   Կաշվե հանդերձների առկայությունը նախ` արյունալի զոհաբերություն է ենթադրում (Եբր.9.22` «Առանց արյուն թափվելու թողություն չի լինում»: 1Պետ.1.18-20`« Գիտենալով, որ… փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն վարմունքից… Քրիստոսի պատվական արյունով , ինչպես մի անբիծ և անարատ գառի: Որ նախապես ճանաչված էչ Աշխարհի սկզբից առաջ, բայց ժամանակների վերջում երևաց ձեզ համար»).

2)   Հիշյալ զոհաբերությունը մեր նախածնողներին կարող էր ասել զոհի փոխանորդական մահվան մասին: Ինչպես Հովհ.1.29-ում Հովհաննես Մկրտիչը մատնացույց է անում Հիսուսին` որպես մեր փոխանորդական զոհի («Ահա', Աստծու Գառը»).

3)   Եվ երբ մենք հավատքով արձագանքում ենք Խաչի զորության կենարար ավետարանին, անհապաղ զգեստավորվում ենք Քրիստոսով, որպես մեր արդարությամբ, ազատագրվելով հավիտենական դատապարտությունից:

գ.  Ծածկող հանդերձները` Քրիստոսի հետ մեր միասնանալու մասին.

1)   Ճշմարիտ փոխանորդությունը հիմնվում է Քրիստոսի հետ հավատքով մեր միասնացման վրա.

2)   Հավատքով Քրիստոսի հետ միասնանալով` մենք յուրացնում ենք խաչի փոխանորդական մահվան ողջ հարստությունը.

3)   Հավատքով Քրիստոսի հետ միասնանալով` մենք հագնում ենք Նրան` որպես մեր Իրականությունը:

 

3.  Կենաց ծառի ճանապարհի փակումը.

ա. Պատճառը.

Ծննդ. 3.22. «Եվ Տեր Աստված ասաց. «Ահա Ադամը եղավ իբրև մեզնից մեկը, որ բարին ու չարն իմանա, և հիմա միգուցե իր ձեռքը մեկնի և Կենաց ծառից էլ առնի և ուտի ու հավիտյան ապրի»»:

1)   Իր կատարած ընտրությամբ մարդը բռնեց ինքնահաստատման ճանապարհը.

2)   Այնուամենայնիվ, Աստված Իր բարությամբ և ողորմությամբ չէր կամենում, որ ընկած և մեղավոր մեր նախածնողները, վարակված մեղքի բնությամբ, այդ վիճակով ապրեին հավիտյան: Մյուս կողմից` մեղավոր մարդը չէր կարող ճաշակել Կենաց ծառից, որն անձնավորում էր Ճշմարիտ Աստծուն.

3)   Այստեղից բխում է, որ մինչև իրական փրկագործությունը Աստված պիտի փակեր Կենաց ծառի ճանապարհը:

բ.  Փակման միջոցները Եդեմում և դրանց ներգործության այլ դրսևորումներ մինչև գողգոթյան փրկագործությունը.

1)  Եդեմում. Ծննդ. 3.24. «Եվ արտաքսեց Ադամին և Եդեմի պարտեզի դիմաց քերովբեներ դրեց և ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը` Կենաց ծառի ճանապարհը պահելու համար».

ա)  Քերովբեները.

      Քերովբեները նարկայացնում են հրեշտակային կարգերից մեկը, որոնք հիշատակվում են Աստվածաշնչում, ինչպես օրինակ` սերովբեները (Ես.6.2), գահաթոռ հրեշտակները, տերությունները, պետությունները, իշխանությունները (Կող.1.16), հրեշտակապետերը (1Թես.1.16), հրեշտակները (Հայտն.19.14):

(1)  Համաձայն Եզեկ.9.3-ի, 10.4-ի, 11.22-ի և Եբր.9.5-ի` քերովբեները ներկայացնում-կրում էին Աստծու փառքը.

(2)  Ըստ Հռ.3.23-ի` մեղանչած մեր նախածնողներն Աստծու փառքից զրկվեցին.

(3)  Հետևաբար Կենաց ծառին տանող ճանապարհը նախ` փակվեց Աստծու փառքի միջոցով, որը մարդուն չէր կարող թույլ տալ` հպվելու Նրա հետ մինչև իրական փրկագործությունը.

բ)   Սուրը.

Համաձայն 2Օր.32.41,42-ի, Ես.66.16-ի, Երեմ.12.12-ի և այլն` սուրը ներկայաց­նում է Աստծու արդարադա­տու­թյու­նը, որը պահանջում է նրա գործադրու­մը.

գ)   Սուրը` բոցեղեն.

(1)  Համաձայն 2Օր.4.24-ի, 9.3-ի, Եբր.12.29-ի` կրակը խորհրդանշում է Աստծու սրբությունը.

(2)  Եբր.12.24-ում ասվում է, որ առանց սրբության ոչ ոք չի կարող Աստծուն տեսնել.

(3)  Այնպես որ ամեն անմաքուր բան այրվում է Աստծու սրբության կրակով:

2)  Աստծու փառքը, սրբությունն ու արդարադատությունը Սինա լեռան վրա (Ելից 19.10-20.21).

ա)  Սինա լեռը ծածկվում է Աստծու փառաց ամպով (Ելից 19.9,16: 24.16,17).

բ)   Լեռան վրա նաև Աստծու մաշող կրակն էր (Ելից.19.16,18), որը պատշաճ հեռավորություն էր պահանջում իսրայելցիներից (Ելից.19.21,22` «...Միգուցե սահմանից անցնեն Եհովային տեսնելու համար և նրացից շատերը կորչեն: Եվ Եհովային մոտեցող քահանաներն էլ սրբվեն, որ միգուցե Եհովան նրանց վրա հարձակի»).

գ)   Սինա լեռան վրա Աստված Մովսեսին տվեց նաև իր տասը պատվիրանները (Ելից 21.17), որոնք ներկայացնում էին Նրա արդարադատության պահանջները:

3)  Աստված` Խորանի Սրբության Սրբոցում.

ա)  Աստծու փառաց ամպը մշտապես լցնում էր Սրբություն Սրբոցը (Ղևտ.16.2), իսկ Ուխտի տապանակի քավության կափարիչի վրա գտնվում էին թևատարած և գլխահակ քերովբեները (Ելից.25.18-20): Քերովբեներ էին ասեղնագործված նաև Սրբություն սրբոցը Սրբությունից զատող վարագույրի վրա (Ելից 26.31-34).

բ)   Երբ Ահարոն քահանայապետի Նադաբ և Աբիուդ որդիները Սրբարան են մտնում օտար կրակով (Ղևտ.10.1-3), այրվում են Սրբություն սրբոցից եկած Աստծու սրբության կրակով.

գ)   Միաժամանակ Ուխտի տապանակի մեջ գտնվում էր Տասնաբանյա օրենքը (Ելից 40.20,21: Եբր.9.3,4), որը ներկայացնում էր Նրա արդարությունը:

դ.  Քրիստոսի խաչի մահվան բավարարումն Աստվածային պահանջներին.

1)   Աստծու արդարությանը.

ա)  Խաչի վրա Քրիստոս մեր փոխարեն մեղավոր դարձավ.

բ)   Որպեսզի Նրանով, մասնավորապես արյան քավությամբ, մենք Աստծու արդարները դառնանք (2Կոր.5.21).

գ)   Եվ այլևս Աստծու արդարությունը մեզ չի կարող հետ պահել Նրանից:

2)   Աստծու սրբությանը.

ա)  Խաչի զոհաբերությամբ և արյան հեղումով մենք սրբվում-զատվում ենք Աստծու համար (Եբր.13.12: 10.10).

բ)   Սրբանում ենք մեր դիրքով (Եբր.10.14).

գ)   Եվ Նրա սրբությունն այլևս մեզ համար խնդիր չի հարուցում:

3)   Աստծու փառքին.

ա)  Երբ Քրիստոս խաչվեց, տաճարի վարագույրը, որի վրա ասեղնագործված էին փառաց քերովբեները, պատռվեց վերից վար (Մաթ.27.50,51), ինչն ապացուցում էր, որ վարագույրի պատռումը կատարվեց Աստծու կողմից.

բ)   Այսպիսով, մարդու և Աստծու միջև եղած պատնեշը վերացվեց (Հռ.3.24` «Ձրի արդարանում են Նրա շնորհքով, այն փրկության ձեռքով, որ Քրիստոս Հիսուսում է»).

գ)   Եվ մարդը Քրիստոսի փրկարար շնորհով արտոնությունն ունեցավ մտնելու Աստծու ներկայության, Նրա փառքի մեջ (Եբր.4.16).

(1)  Նրա արյամբ բացված նոր և կենդանի ճանապարհով (Եբր.10.19,20).

(2)  Կրելով նաև խաչի հաղթական զորությունը մեր հին մարդու և մեղքի բնության վրա (Հռ.6.6), որի հետևանքով դրանք այլևս հավիտյանս չեն ուղեկցի մեզ` փարատելով մեր Երկնավոր Հոր Եդեմում եղած մտահոգությունը (Ծննդ.3.22).

(3)  Մեր հոգու` Սրբություն սրբոցի մեջ ճաշակելով Աստծուն` որպես Ճշմարիտ Կենաց ծառի (2Կոր.13.13: 2Տիմ.4.22: Գաղ.6.18):

 

ե.  Ծննդ. 3.23. «Ուստի Տեր Աստված հանեց նրան Եդեմի պարտեզից, որ երկիրը գործի, որտեղից առնվել էր»:

1)   Մինչ այդ մարդն արդեն կոչված էր մշակելու երկիրը (Ծննդ.2.15)` նրա վրա իշխանություն ունենալով  (Ծննդ.1.28).

2)   Այնուամենայնիվ, Աստված Ծննդ,1.28-ում տրված Իր օրհնությունից մարդուն  լիովին չի զրկում և նրան տրված մշակութային հանձնարարականը («Աճեցեք և շատացեք, և լցրեք երկիրը և տիրեք նրան…») մնում է ուժի մեջ.

 3)  Մեր նախածնողների անկումով սատանան իշխանություն ձեռք բերեց երկրի վրա` դառնալով այս աշխարհի իշխանը (Հովհ.14.30: 2Կոր.4.4: 1Հովհ.5.19):

ա)  Սակայն Աստված, անսահմանորեն սիրելով մարդկությանը, Եդեմից նրան արտաքսելով` Իրենից կախվածության մեջ դրեց և դեպի Իր խոստումն ուղղեց.

բ)   Այնուհետև, Իր Որդու զոհաբերության գնով փրկագնեց նրան (Հովհ.14.6) և սատանային հաղթեց.

գ)   Ի վերջո, Իր հավիտենական մտահղացումը իրականացրեց և մարդուն Իրեն փառակից դարձրեց (Հովհ.3.16: Հայտն.21.1-8):

 

ԳԼՈՒԽ 4.1-8.

ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆԿՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄԸ

 

1.  Երկրորդ սերնդի ապրելակերպի դասը.

ա. Նախածնողների ոգևորությունն առաջին զավակով.

Ծննդ. 4.1. «Եվ Ադամը ճանաչեց իր կնոջը` Եվային, և նա հղացավ և ծնեց Կայենին, և ասաց. «Մարդ ստացա Տիրոջով»»:

1)   Նախամոր խոսքը («Մարդ ստացա Տիրոջով») ներդաշնակում է Ադամի` իրեն տրված անվանը` Ապրող (Ծննդ.3.20): Միանալով Աստծու Շնորհաց նախաավետարանին տրված նախահոր արձագանքին (Ծննդ.3.15).

2)   Իրենց անդրանիկին Կայեն անվանելով (ստացվածք)` նրան համարեցին Աստծուց ընդունած լավագույն ստացվածքն ու ձեռքբերումը.

3)   Բառացիորեն մեր նախամայրն ասում է. «Մարդ ստացա` Եհովային».

ա)  Նրա ընկալմամբ հավանաբար անդրանիկ զավակը Ծննդ.3.15-ում տրված` Կնոջ սերնդի խոստման կատարումն էր.

բ)   Այնինչ 3.15-ի իրական կատարումը տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի ծննդով, ինչի մասին մարգարեանում է Եսային (7.14:9.6).

գ)   Եվ մսուրում ծնված Մանուկը պիտի կոչվեր Եհոշուհա` Փրկիչ Աստված (Մաթ.1.21):

բ.  Առաջին զավակների զբաղմունքների խորհուրդը.

Ծննդ. 4.2. «Եվ դարձյալ ծնելիս` ծնեց նրա եղբայր Աբելին: Եվ Աբելը ոչխարների հովիվ էր, բայց Կայենը երկրագործ էր»:

1)   Կայենն ավելի գործնական զբաղմունք ուներ. հողագործությամբ սնունդ էր հայթհայթում իր կարիքների բավարարման համար.

2)   Մինչդեռ այն ժամանակներում ոչխարները որպես կերակուր չէին օգտագործում (համեմատել Ծննդ.1.29-ը 9.3-ի հետ).

ա)  Աբելը ոչխարներն օգտագործում էր զոհաբերության նպատակով.

բ)   Այսպիսով, Աբելն Աստծու սպասավորն էր.

գ)   Հավանաբար նրան գրավել էր ծնողների պատմածն Արարչի կողմից անասունների զոհաբերման և նրանց մորթուց պատրաստած կաշվե հանդերձներով ծածկվելու մասին.

(1)  Աբելը կարծես հավատքով յուրացրել էր այն ճշմարտությունը, թե միայն անարատ զոհով մեղավորը կարող է համարձակվել մոտենալ Աստծուն.

(2)  Նրա արյունով բավարարելու Աստծու արդարության, սուրբ բնության և փառքի պահանջներին.

(3)  Ինչպես նաև հագեցնելու իր խորունկ հոգևոր կարիքները.

(ա)   Մի հավատքով, որը բխում է Աստծուց և Նրա խոսքից,

(բ)  Ուղղորդում դեպի Քրիստոսին` Նրա փրկագործությանը և Անզուգական անձի անպատմելի կատարելությանը.

(գ)  Խարսխելով մեզ Նրա անփոփոխ էության և փրկարար զոհաբերության վրա.

3) Աբելի անունը (ունայնություն) ասում է, թե այն ամենը, ինչ Աստծուն ծառայելուն ի սպաս չի դրվում, ունայնություն է:

 

 

գ. Դասը.

1)   Թեև նախածնողների առաջին երկու զավակները հավասարապես ունեին մեղքի նույն բնությունը, սակայն Աբելն ավետարանական հավատի և ապրելակերպի օրինակ էր մեզ համար.

2)   Կայենը` անկման և Աստծու փրկության ճանապարհից նահանջի.

3)   Այսօր մեր առջև դրված է նույն ընտրությունը.

մնա՞լ անկման մեջ ու շարունակել այն Կայենի նման,

թե՞ Աբելի նման հետևել փրկության հավատի և կենսագործման ճանապարհին:

 

2.  Կրոնավորության սկիզբը.

ա. Հողագործության պտուղների ինքնահաճ զոհաբերումը.

Ծննդ. 4.3. «Եվ օրեր անցնելուց հետո` Կայենը երկրի պտղից Եհովային ընծա մատուցեց»:

1)   Կայենի պաշտամունքը համապատասխանում էր մարդկային իր պատկերացում­ներին` ներկայացնելով իր աշխատանքի արդյունքը հանդիսացող` երկրագոր­ծու­թյան պտուղների զոհաբերությունը.

ա) Գործք 17.25-ում կարդում ենք. «Եվ ոչ էլ մարդկաց ձեռքով է պաշտվում, իբր մի բանի կարոտ. Նա է ամենին կյանք և շունչ և ամեն բան տվողը».

բ)   Այդ մասին է ժամանակին ասել նաև Դավիթը. «Ես ո՞վ եմ և ո՞վ է իմ ժողովուրդը, որ կարողություն ունենանք այսպես ընծա մատուցելու, որովհետև ամեն բան Քեզանից է, և Քո ձեռքից ստացած` տվեցինք քեզ» («ԶՔոյս ի Քոյոց, զՔեզ մատուցանեմք»` 1Մնաց.29.14).

գ)   Մենք միայն կարող ենք փառաբանել Տիրոջը` հավատքով Նրա փրկարար շնորհքն ընդունելու համար.

2)   Մինչդեռ Աստծու արդարադատությանը բավարարող զոհաբերությունն ուղեկցվում է արյան հեղումով (Եբր.9.22).

3)   Կայենի ինքնահնար պաշտամունքը դառնում է նախադեպը մարդկային կրո­նաստեղ­ծության համար` համակված արտաքին և ցուցադրական բարեպաշտու­թյամբ:

բ.  Աստծու տված գնահատականը.

1)   Ծննդ. 4.4. «Եվ Աբելն էլ մատուցեց իր ոչխարների անդրանիկներից և նրանց պարարտներից: Եվ Տերը նրա ընծային նայեց»: Նույնը` նաև Եբր.11.4-ում:

Ծննդ. 4.5ա. «Բայց Կայենին ու նրա ընծային չնայեց…»:

ա)  Ինչպես տեսնում ենք, ի հակառակ Աբելի անդրանիկ և պարարտ ոչխարների զոհաբերության ընդունելությանը, Տերն ուշադրության չի արժանացնում Կայենի ընծան.

բ)   Ոմանք Աբելի զոհաբերության ընդունելության մեջ տեսնում են`

(1)  Ոչ թե արյան հեղմամբ ուղեկցվելը (ինչպես Ղևտ.2-րդ գլխում և 5.11-ում նշվածները` հացի ընծա, ալյուր), այլ բարեպաշտությունը (1Հովհ.3.12), լավագույնը և հավատքով (Եբր.11.4) մատուցելը.

(2)  Անդրանիկների զոհաբերումն ասում է այն մասին, որ Բարձրյալն Ինքն է կենդանի էակներ ծննդաբերելու Զորության Աղբյուրը.

(3)  Նաև խոհրհդապատկերն է Աստծու Որդու` որպես Անդրանիկի  (Հռ.8.29:Եբր.1.6).

գ)   Իսկ Կայենի զոհաբերության մերժման մեջ նշում են`

(1)  Հնազանդության և սրբության փոխարինումը ծեսով.

(2)  Չար գործերը (1Հովհ.3.12) և ճանապարհը (Հուդա 11).

(3)  Անիծված երկրի պտղի բերումը.

2)   Ծննդ. 4.5բ. «…Եվ Կայենը շատ բարկացավ ու երեսը կախեց».

Այսպես կրոնավոր մարդիկ հաճախ բարկանում են, երբ նրանց գործերը չեն գնահատվում.

3)   Մինչդեռ անհնրաժեշտ է պարզել, թե որն է ծառայության հիմքը` Աստծու խոսքն ու հայտնությու՞նը, թե՞ մեր պատկերացումներն ու հայտնագործությունը կրոնի ոլորտում:

գ.  Աստծու սիրո աշխատանքը.

1)   Ծննդ. 4.6. «Եվ Տերը Կայենին ասաց. «Ինչո՞ւ ես բարկացել և ինչո՞ւ ես երեսդ կախել»»:

Հակառակ Աստծու հետ Կայենի անհաղորդությանը`Տերն Իր ողորմածությամբ դիմում է բարկացած արարածին.

2)   Ծննդ. 4.7ա. «Չէ՞ որ եթե բարի լինես, կբարձրացնես…»

Արարիչը նշում է, թե բարին` Աստծուց կախվածության և հավատի ճանապարհը, հարկադրում է գլուխը բարձրացնել.

3)   Ծննդ. 4.7բ. «…Բայց եթե բարի չլինես, մեղքը դռանդ մոտ պառկած է և նա քեզ է փափագում, բայց դո'ւ իշխիր նրա վրա»:

Սեփական ինքնահաստատման ճանապարհի (բարի չլինելու) դռանը մեղքն է պառկած` ջանալով կլանել մարդուն (համեմատել 1Պետ.5.8-ի հետ).

ա)  Ըստ ոմանց` խոսքը գնում է սատանայի մասին.

բ)   Մյուս կողմից` Աստծու ճանապարհի մերժումը դուռ է բացում նաև մեղքի իշխանության համար.

գ)   Դաս.

Փորձության ժամին մեր հայացքն ուղղե'նք միայն Տիրոջը` երբե'ք չանտեսելով Նրա հայրական խոսքը և վստահելով հզոր բազկին:

3.  Կրոնավորության մահաբեր պտուղը.

ա. Առաջին եղբայրասպանությունը.

Ծննդ. 4.8. «Եվ Կայենն իր Աբել եղբոր հետ խոսեց, և երբ նրանք դաշտում էին, Կայենը վեր կացավ իր եղբայր Աբելի վրա ու սպանեց նրան»:

Կայենին մեղանչելուց չկանգնեցրեց անգամ անձամբ Աստծու հորդորը:

1)   Այսպիսով, Աստծու հետ հարաբերությունների խզումից հետո`

ա)  խեղվում են նաև մարդկային փոխհարաբերությունները.

բ)   բռնությունը, արյունահեղությունը և մահը մտնում են աշխարհ.

գ)   մարդը հանդգնում է յուրացնել մարդկային կյանքի հանդեպ Աստվածային իշխանությունը.

2)   Ըստ 1Հովհ.3.12-ի` Կայենն իր եղբորը սպանեց, որովհետև «իր գործերը չար էին»: Իսկ համաձայն Հովհ.8.44-ի («…Նա սկզբից մարդասպան էր… ստախոս էր և ստության հայրը»)` սատանան դրդողն էր Աբելի սպանության.

3)   Այսպիսով, մարդկության հետագա անկման պատճառը դարձան Կայենի հրաժարումն Աստծու փրկության ճանապարհից և հետևումը սատանային:

բ.  Հաղթության պայմանը.

1)   Մեղքին և սատանային հաղթելու համար մեզ նախ անհրաժեշտ է հրաժարվել կրոնավորությունից.

2)   Դավանելով Հիսուսին` որպես մեր Իմաստությունը, Արդարությունը, Սրբությունը և Փրկությունը (1Կոր.1.30).

3)   Որպեսզի, ինչպես Պոլ Լիթլն է ասել, մեր քրիստոնեությունն անձնավորվի Հիսուս Քրիստոսով (Հռ.7.24,25):

գ.  Ահազանգ բոլոր ժամանակների համար.

1)   Կրոնավորության ճանապարհին մարդն առաջացավ Իր անկման մեջ` սպանություն կատարելով.

2)   Այդ է փաստում նաև Եկեղեցու պատմությունը, երբ Կաթոլիկ եկեղեցին շարունակեց Հռոմեական կայսրության` քրիստոնյաների արյունը թափելու գործը: Դժբախտաբար կրոնական հողի վրա առճակատումը շարունակվում է մինչև այսօր.

3)   Եվ այսպես, սեփական իմացությանը հետևելու ճանապարհին մարդը ստեղծեց իր կրոնական պատկերացումները, մերժեց Աստծու փրկության ճանապարհը և գահավիժեց մարդասպանության խորխորատը:

Ընտրե'նք Աբելի հավատքի և Աստծու համար նվիրաբերումի ճանապարհը և մերժե'նք Կայենի կրոնավորությունն ու ատելությունը:

 

ԳԼՈՒԽ 4.9-16.

ԿՐՈՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆԿՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 

1.  Ծննդ. 4.9. «Եվ Տերն ասաց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»: Եվ նա ասաց. «Չգիտեմ, մի՞թե ես եղբորս պահապանն եմ»»:

ա. Կրոնավորության էությունը.

1)   Կրոնավորության ազդեցությունը կրել են և կարող են կրել Աստծու շատ զավակներ:

      Մաթ.16.21-23-ում կարդում ենք, թե ինչպես Աստծու հայտնությունը ստացած Պետրոսն ուզում է հետ պահել Հիսուսին փրկագործության համար պահանջվող տառապալից մահից.

2)   Այդպես սատանան, ինչպես Կայենին, հաճախ է առաջարկում Աստծու գործը կատարել ինքնահաճ կերպով:

      Ընթանալու ինքնաապավինման, սեփական արդարության և ջանքերի, մարդ­կային մշակույթի արգասիքը հանդիսացող կրոնական ճանապարհով.

3)   Մինչդեռ Պողոս առաքյալը Փիլ.3.9-ում մատնանշում է, որ Քրիստոսի մեջ մեզ տանում է ոչ թե օրենքի կատարման վրա հիմնվող մարդկային արդարու­թյունը, այլ առ Քրիստոս հավատքով ընդունվող Աստծու արդարությունը:

բ.  Կրոնավորության հետևանքը.

1)   Կրոնավորությունը Կայենի մեջ առաջացրեց նախանձ` ճշմարիտ երկրպագու­թյունից փայլատակող դեմքը Արարչին հառած Աբելի հանդեպ.

2)   Փարիսեցիների այդ դաժան նախանձի դեմ է ուղղված Մաթ.23.35-ում Տեր Հիսուսի հանդիմանու­թյունը.

3)   Եվ նրանք պատասխանատու են արդարների արյան հեղման համար` սկսած Աբելից մինչև տաճարում սպանված Զաքարիան:

գ.  Կրոնավորության շարունակական անկումը.

1)   Նախորդ հատվածում մենք խոսեցինք, թե ինչպես կրոնավորությունը տանում է նախանձի, հետո` բարկության, այնուհետև` եղբայրասպանության:

      Աբելը դառնում է առաջին մարտիրոսը:

ա)  Սպանությունից հետո Կայենը ստում է Աստծուն` ի պատասխան եղբոր մասին Նրա հարցմանը: Թեև Արարչի հարցումը, ինչպես Ծննդ. 3.9-ում («Ու՞ր ես, Ադամ»), գալիս էր ապաշխարության արթնացման մղումից.

բ)   Իսկ մենք գիտենք, որ Հովհ.8.44-ում Կայենի եղբայրասպանությունը հետևանք է սատանայի սադրանքի, Աստծու երկրպագուների նկատմամբ թշնամության և մարդկային ցեղի ոչնչացման` նրա ծրագրի գործադրման.

գ)   Նույն կերպ, երբ այնտեղ խոսվում է սատանայի` ստության հայրը լինելու մասին, նկատի պետք է առնել նաև Կայենի ստախոսությունը.

2)   Կայենը ստության հետ միասին անցնում է ամբարտավանության («...Մի՞թե ես եղբորս պահապանն եմ»).

3)   Այսպիսով, մարդկության երկրորդ սերնդում արդեն առանձնանում է մարդկային երկու կատեգորիա`

ա)  Կայենը ներկայացնում է բարու և չարի սեփական իմացության հետևորդներին, ում ճանապարհը տանում է դեպի Մեծ Բաբելոնը (Հայտն.17:18).

բ)   Աբելը ներկայացնում է իրենց հայացքը դեպի Աստծուց կախվածությունը հառողներին, ովքեր ընդգրկվում են Նոր Երուսաղեմում (Հայտն.21:22):

 

2.  Ծննդ. 4.10. «Եվ Նա ասաց,.«Ի՞նչ ես արել, քո եղբոր արյան ձայնը երկրից բողոքում է Ինձ»»:

ա. Երբ մեղավորը շարունակ մերժում է հնարավորությունները...

1)   Սիրող Աստվածը մեղավորին միշտ առաջնորդում է ապաշխարության.

2)   Կայենը այսպիսով ստանում է ևս մի հնարավորություն` անկեղծ խոստովանու­թյան և ապաշխարության.

3) Սակայն երբ մեղավորը համառում է իր ճանապարհին, փոխանակ քավչարար      արյամբ ծածկվելու և «օձի գլուխը» ջախջախող խաչի ներգործության տակ գալու`

ա) Ապա հայտնվում է սատանայի առավել ճնշող վերահսկողության ներքո.

բ) Մինչդեռ Աստված միշտ հետևողական է Իր արդարադատության մեջ.

գ) Միաժամանակ ` հոգածու տառապողների հանդեպ:

բ.  Հավատքով արդարացման առաջին օրինակը Հին կտակարանում.

1)   Ի հակառակ Կայենի` Աբելը սակայն գիտակցում էր իր մեղավորությունը.

ա)  Այդ պատճառով էլ, հետևում է ծնողների պատումին` եդեմական զոհաբերու­թյան մասին.

բ)   Նա հեղում է հոտի անդրանիկների արյունը, որպես Քրիստոսի զոհի խորհրդա­պատկեր, իր մեղքերի քավության համար և այրում նրանց ճարպը` Աստծուն բավարարություն պատճառելու համար (այլ թարգմանություններում պարարտ­ներին բերելու փոխարեն նշված է «ճարպը»).

գ)   Հետագայում Թվ.18.17-ում պատվիրվում է, որ իսրայելցիներն իրենց հոտի անդրանիկները զոհ մատուցեն Տիրոջը նույն կերպ. արյունը հեղեն քավության, իսկ ճարպն այրեն Նրա բավարարության համար:

2)   Ահա, Աբելի ներքին ուրախության փորձառությունն արժանանում է կրոնավոր Կայենի նախանձին ու ատելությանը.

3)   Աբելը դառնում է Աստծու ուղերձը` մեր մարմնի ջանքերին չվստահելու մասին (Փիլ.3.3), անգամ երբ հալածվում ենք մարմնավորների կողմից (Գաղ.4.29):

գ.  Քրիստոսով արդարացման խորհրդապատկերը.

1)   Քրիստոս նույնպես Իր գողգոթյան զոհաբերությամբ դարձավ մեր քավությունը և Աստծու արդարադատության բավարարությունը:

      Նա թե' մեր Զոհն է, թե' Ճշմարտությունը, Աստծուն տանող Ճանապարհն ու Փրկությունը, թե' Կյանքը հավիտենական.

2)   Զուգահեռներ` Աբելի և Քրիստոսի միջև.

ա)  Եբր.11.4-ում նշված Աբելի արդարությունը դառնում է օրինակը Քրիստոսի արդարության (Գործք 7.52: 22.14).

բ)   Աբելի հովվությունը խորհրդանշանն է Քրիստոսի Ճշմարիտ հովվության (Հովհ.10.11,14).

գ)   Աբելի սպանվելը եղբորից խորհրդապատկերն է Քրիստոսի` հրեա եղբայրների կողմից մահվան մատնվելու.

դ)   Իսկ Աբելի արյան կանչը (Ծննդ.4.10) դառնում է Հիսուսի առավել խոսուն արյան նախա­դեպը, սոսկ:

      Եվ Հիսուսի փրկարար ու մաքրարար արյունը խոսում է հենց Երկնքի գահից.

3)   Այսօր ևս մենք խորագույն կարիքն ունենա Հիսուսի արյան ներգործության` Նրա մեջ ծածկվելու, մաքրվելու և Աստծուն բավարարություն պատճառելու:

      Նաև հայտարարելու Պողոսի նման. «Քրիստոսի հետ խաչը ելա, և այլևս կենդանի եմ ոչ թե ես, այլ` Քրիստոս իմ մեջ: Եվ ինչ-որ հիմա կենդանի եմ մարմնով, Աստծու Որդու հավատքով եմ կենդանի, որ ինձ սիրեց, և Իր անձն ինձ համար մատնեց» (Գող.2.19,20):

3.  Աստծու ներկայությունը` մեծագույն անհրաժեշտություն.

ա. Աստծու բացակայությունը մեր կյանքում` անեծք.

1)   Ծննդ. 4.11. «Եվ հիմա դու անիծյալ լինես այն երկրից, որ իր բերանը բացեց եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու»:

Ծննդ. 4.12ա. «Երբ երկիրը գործես, նա այլևս իր արդյունքը չտա քեզ…»

ա)  Երկիրն առավել մեծ անեծքի տակ ընկավ

բ)   Նախկինում փուշ ու տատասկ էր աճեցնելու (Ծննդ.3.17,18).

գ)   Այժմ, հակառակ Կայենի ջանքերին, այն արդյունաբեր չի լինելու: Ավելին. երկրի անեծքը փոխանցվում է նաև Կայենին.

2)   Ծննդ. 4.12բ. «…Երկրի վրա աստանդական… լինես»:

Ծննդ. 4.16. «Եվ Կայենը Տիրոջ երեսի առջևից դուրս գնաց և Նայիդ երկրում բնակվեց` Եդեմի արևելքում»:

ա)  Աստանդական` վտարանդի, տարագիր, աքսորյալ:

      Խոսքը վերաբերում է Աստծու ներկայությունից դուրս գալու մասին.

բ)   Եթե Աստծու ներկայության մեջ չենք ապրում, ապա բնակությունը Երկրի վրա մեզ բավարարություն չի պատճառում.

գ)   Մինչդեռ Աստծու ներկայությունը մեր բնակավայրը Երկնքի է վերածում.

(1)  Ըստ Սպերջենի` Երկինքն անգամ առանց Քրիստոսի դժոխք է դառնում, իսկ դժոխքը Նրա ներկայությամբ դրախտի է փոխվում.

(2)  Այդ է պատճառը, որ շատ Աստծու զավակներ Աստծու հետ հաղորդակ­ցության իրենց լավագույն օրերը բանտում են ապրել (Գուստավ Շմիդտ, Վիկտոր Լևչուկ և այլք).

(3)  Ուրեմն, մերժե'նք այն ամենը, ինչը մեզ դուրս է բերում Աստծու ներկայությունից.

3)   Ծննդ. 4.12գ. «…ու թափառական լինես».

ա)  Երբ մարդը չունի կյանքի նպատակ.

բ)   Հետևաբար` մշտական բնակություն (քոչվոր կյանք է վարում).

գ)   Նաև` հանգիստ և բավարարություն (հակառակ Առ. 28.1-ի`«Ամբարիշտը փախչում է առանց մեկի հալածելու, բայց արդարները առյուծի պես ապահով են»).

/Որոշ թարգմանություններում`«Ահ ու դողի և երերման մեջ պիտի լինես երկրի վրա»:/

բ.  Աստծու հայրական սրտին անճանաչությունը` սարսափի աղբյուր.

1)   Ծննդ. 4.13. «Եվ Կայենն ասաց Տիրոջը. «Իմ մեղքն ավելի մեծ է քան թե թողությունը»»:

ա) Երբ մարդը չունի Աստծու սիրող, հայրական սրտի հայտնությունը, չունի նաև     այդ սիրո հանդեպ վստահությունը.

բ) Ոմանք`«Իմ պատիժը կրելու կարողությունիցս մեծ է»: Տարբերությունն առաջացել է եբր. «ավոն» բառի երկիմաստությունից.

գ) Վերջին դեպքում Կայենն ավելի հստակ է արտահայտում Աստծու սիրո հանդեպ իր անվստահությունը.

2)  Ծննդ. 4.14ա.        «Ահա ինձ այսօր երկրի երեսից արտաքսեցիր, և ես Քո երեսից պիտի թաքնվեմ, և երկրի վրա աստանդական ու թափառական պիտի լինեմ…»

   ա) Կայենի արձագանքի մեջ, ավաղ, չի նկատվում ապաշխարության ոչ մի ակնարկ.

բ) Իրականում նա ինքն է թաքնվում Աստծու երեսից, ինչպես և իր ծնողները (Ծննդ. 3.8).

գ) Մինչդեռ Տերը և բարձրագույն հոգևոր աշխարհն են ծածկված մեղավորից.

3)   Ծննդ. 4.14բ.         «…և կլինի որ ամեն ինձ գտնողը կսպանի»:

ա)  Երբ մարդը չի ապաշխարում, Տիրոջ երկյուղն ունենալու փոխարեն` նա սարսափով է համակվում.

բ)   Կայենը վախենում էր արյան վրեժից.

գ) Նա իր շրջապատից ոչ մի լավ ակնկալիք չունի, որովհետև մարդկանցից սպասում է այն բացասականը, ինչն ինքը ուրիշի նկատմամբ ցուցաբերեց:

գ.  Աստծու նախախնամությունը (հոգածությունը) արարածների հանդեպ.

Ծննդ. 4.15.     «Եվ Տերն ասաց նրան. «Ուրեմն, ով որ Կայենին սպանի, նրանից յոթնապատիկ վրեժ առնվի»: Եվ Տերը մի նշան դրեց Կայենի վրա, որ ամեն ով գտնի նրան` չսպանի»:

1)   Արդար լինելով` Աստված դատապարտում է սպանությունը, իսկ նոր սպանություն կատարողին առավել մեծ պատասխանատվության է ենթարկում.

2)   Միաժամանակ Բարձրյալը մարդուն հնարավորություն է թողնում Իր հետ հաղորդակցության համար (Կայենը շարունակում է օգտվել Աստծուն դիմելու և Նրա խոսքը լսելու հնարավորությունից).

3)   Եվ կամենում է աշխարհն անվտանգ դարձնել բոլոր մարդկանց համար ` Իր աստվածային սիրով ու բարությամբ ջանալով մեղավորին բերել ապաշխարության և խաղաղության («Եվ Տերը մի նշան դրեց Կայենի վրա, որ ամեն ով գտնի նրան` չսպանի»).

   ա) Հնարավոր է, որ նշանը վերաբերում է Կայենին մահվան չդատապարտելու    Աստծու խոստմանը.             

բ) Ոմանք կարծում են, թե այն սկիզբ է դնում գրին, իսկ «նշանը» գաղափարագիր էր.

գ) Ուրիշները նշանը համարում են սրբազան պաշտպանության արտաքին մի հատկանիշ, որը կհարկադրեր մարդկանց զգուշորեն վերաբերվել նրա հետ:

 

ԳԼՈՒԽ 4.17-24.

ԿԱՅԵՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կայենյան քաղաքակրթության հիմնումը.

Ծննդ. 4.17. «Եվ Կայենը գիտցավ իր կնոջը և նա հղացավ և ծնեց Ենոքը. և մի քաղաք էր շինում, և այն քաղաքի անունն իր որդու անվան նման Ենոք դրեց»:

ա.  Քաղաքային կյանքի ստեղծումը.

1)   Կայենն ամուսնանում է իր քույրերից մեկի հետ, որոնց մասին նշվում է Ծննդ.5.4-ում: Հետագայում նման ամուսնությունն արգելվում է Ղևտ.17.7-17-ում.

2)   Կայենի քաղաքաշինությունը չի ավարտվում.

3)   Հին աշխարհում քաղաքները դառնում են կենտրոնները տնտեսական, մշակու­թային և կրոնական կյանքի` հիմք ստեղծելով պետությունների կազմավորմանը:

բ.   Քաղաքի պաշտպանությունը` Աստծու պաշտպանության փոխարինիչ.

1)   Սկզբում Աստված էր մարդու պաշտպանությունը, կենսամատակարարումը, ներքին հարստության աղբյուրը և ուրախությունը.

2)   Մարդը, կորցնելով Աստծու հետ հաղորդակցությունը և իր հոգևոր կյանքի աղբյուրը, ջանաց իր կյանքում Նրա բացակայությունը լցնել աստվածամերժ քաղաքակրթությամբ` օգտագործելով արարչատուր շնորհները.

3)   Ի վերջո` Կայենյան քաղաքակրթությունն իր արդյունավորումը գտնելու է Հովհաննու հայտնության Մեծ Բաբելոնում (գլ.18):

գ.   Քաղաքի անվանակոչության խորհուրդը.

1)   Քաղաքն անվանակոչելիս Կայենը, հակառակ իր հորը` Ադամին, չհամագործակցեց Աստծու հետ (Ծննդ.2.19).

2)   Նա նորակառույց քաղաքն անվանեց որդու` Ենոքի անունով.

3)   Իսկ Ենոք նշանակում է սկզբնավորող: Եվ նրա անունը դարձավ նոր քաղաքակրթության սկզբնավորման խորհրդանիշը:

 

2.  Ղամեքը` կայենյան քաղաքակրթուայն տիպիկ ներկայացուցիչ.

Ծննդ. 4.18.        «Եվ Ենոքը ծնեց Գայիրադը, և Գայիրադը ծնեց Մայիելը, և Մայիելը ծնեց Մաթուսայելը, և Մաթուսայելը ծնեց Ղամեքը»:

Ծննդ. 4.19. «Եվ Ղամեքը երկու կին առավ իրեն` մեկի անունը Ադդա և երկրորդի անունը Սելլա էր»:

Ծննդ. 4.23. «Եվ Ղամեքն իր կանանցը` Ադդային ու Սելլային ասաց «Լսեցե'ք ձայնս, ով Ղամեքի կանայք, ականջ դրեք իմ խոսքին, որ մի մարդ սպանեցի` ինձ վերք, ու մի երիտասարդ` ինձ հարված լինելու համար»»:

Ծննդ. 4.24. «Եթե Կայենի վրեժը յոթնապատիկ առնվի, ապա Ղամեքինը` յոթանասուն ու յոթ անգամ»:

ա.  Ստեղծագործական ունակությունը` զուգակցված ապականության հետ.

1)   Ղամեք նշանակում է ուժեղ, հզոր:

2)   Հնագույն պոեզիայում առաջին անգամ Ղամեքի չափածո խոսքի մեջ ենք հանդիպում պարալելիզմի բանաստեղծական հնարքին (զուգահեռաբանություն).

3)   Այնուամենայնիվ, վերոհիշյալ համարները ստեղծում են Ղամեքի ապականյալ կերպարը, որը զուգակցվում է ստեղծագործական ունակությունների հետ:

բ.   Բազմակնության սկզբնավորողը.

1)   Ղամեքը հիմք է դնում բազմակնությանը` հակառակ Ծննդ.2.21-24-ի Աստվածային պատգամին.

2)   Նրա առաջին կնոջ անունը` Ադդա, նշանակում էր զարդարանք, իսկ երկրորդինը` Սելլա` ստվեր կամ ծածկ.

3)   Այստեղից կարող ենք եզրակացնել, որ բազմակնության սկզբնավորողը լինելով` Ղամեքի ընտանեկան կյանքի առանցքը ցանկասիրությունն էր:

գ.   Բռնության և արյունահեղության գահավեժ ընթացքը.

1)   Սպանության մասին Ղամեքի տեղեկացումը երկու մեկնաբանություն ունի.

2)   Կայենի հիշատակումը կարող է ասել նրա սպանության մասին.

ա)  Ոմանք կարծում են, որ Ղամեքը միաժամանակ երկու սպանություն է կատարել.

բ)   Նաև` որ սպանությունը կատարվել է առանց դիտավորության.

գ)   Այսուհանդերձ, Ղամեքի հայտարարությունն իր անվտանգության պահպանության մասին («…Ղամեքինը` յոթանասուն ու յոթ անգամ») հնչում է ավելի շատ որպես իր թշնամիների դեմ հոխորտանք (Այն, ի տարբերություն Կայենի դեպքի, չի արտաբերվում Աստծու շուրթերից).

3)   Համաձայն երկրորդ մեկնաբանության` Ղամեքը սպանությունն իրականացրել է ինքնապաշտպանության նպատակով:

      Այդ դեպքում Ղամեքի խոսքն ընկալվում է որպես դաժանասիրտ մարդու պարծանք:

 

3.  Աստվածամերժ մշակույթի ապականվածությունը.

Ծննդ. 4.20. «Եվ Ադդան ծնեց Հոբելը, որ վրանաբնակների և խաշնարածների հայրը եղավ»:

Ծննդ. 4.21. «Եվ նրա եղբոր անունը Հոբալ էր, որ բոլոր քնարահարների և սրնգահարների հայրը եղավ»:

Ծննդ. 4.22. «Եվ Սելլան էլ ծնեց Թոբել-Կայենը, որ պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում, և Թոբել-Կոյենի քույրն էր Նաաման»:

Ծննդ. 4.18.        «Եվ Ենոքը ծնեց Գայիրադը, և Գայիրադը ծնեց Մայիելը, և Մայիելը ծնեց Մաթուսայելը, և Մաթուսայելը ծնեց Ղամեքը»:

ա.  Մշակույթ, որը չի ծառայում իր կոչմանը.

1)   Ղամեքի որդիներից Հոբելը ներկայացնում էր տնտեսությունը (անասնապա­հությունը).

2)   Հոբալը երաժիշտ էր և երաժշտական գործիքների ստեղծողը:

ա)  Լինելով ցանկասեր հոր և պճնամոլ մոր զավակը` Հոբալի երաժշտությունը հավանաբար արտացոլում էր ընտանեկան իրականությունը.

բ)   Այն ուղղված էր խլացնելու արդար Աբելի արյան կանչը.

գ)   Ինչպես այսօր շատերի արվեստը խլացնումէ Գողգոթայի վրա թափված սուրբ արյան ճիչը.

3)   Ղամեքի երրորդ որդին (Սելլա կնոջից) Թոբել-Կայենն էր, ով դարձավ արհեստագործության և մետաղագործության հիմնադիրը.

ա)  Հետաքրքրական է, որ այստեղ պղնձի մշակումը դրվում է երկաթի մշակումից առաջ.

բ)   Թոբել-Կայենը նաև զինագործ էր.

գ)   Ում պատրաստած զենքով էլ, հավանաբար, հայրը կատարել էր անզեղջ սպանությունը:

 

բ.   Կայենի հետնորդների շարունակական անկումը.

1)   Եթե Ծննդ. 4-րդ գլխում հանդիպում ենք Կայենի հետնորդներին, ապա 5-րդում` Սեթի.

2)   Հակառակ այն բանին, որ Կայենի հետնորդների ապրած կյանքի ժամանակը չի նշվում, Սեթի հետնորդների երկարակյացությունն առանձին ուշադրության է առժանանում.

3)   Նաև բնութագրական է Կայենի հետնորդների անունների նշանակությունը.

-  Գայիրադ` շարունակ անկում ապրող,

-  Մայիել` Աստծու կողմից ոչնչացված,

-  Մաթուսայել` մահ փնտրող:

գ.   Նաամայի ապականությունը.

1)   Կայենյան քաղաքակրթությանը բնորոշ է նաև Ղամեքի` երկրորդ կնոջից ունեցած աղջկա`Նաամայի կերպարը.

2)   Նաամա նշանակում է իրեն գրավիչ դարձնող (արտաքնապես).

3)   Որոշ մեկնաբաններ կարծում են, թե Նաամայի անունն ասում է նրա վատահամբավ զբաղմունքի և թողած տխրահռչակ հետևանքների մասին:

 

ԳԼՈՒԽ 4.25,26.

ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ

 

Ծննդ. 4.25. «Եվ Ադամը դարձյալ մոտեցավ իր կնոջը, և նա մի որդի ծնեց, և նրա անունը կոչեց Սեթ, որովհետև ասաց. »Աստված ինձ մի ուրիշ սերունդ տվեց Աբելի փոխարեն, որին Կայենը սպանեց»»:

Ծննդ. 4.26. «Եվ Սեթին էլ մի որդի ծնվեց, և նրա անունը կոչեց Ենոս. այն ժամանակ սկսվեց Եհովայի անունը կանչելը»:

 

1.  Աստծուն կանչելու նշանակությունը.

ա.  Աբելից դեպի Սեթ և Ենոս.

1)   Ծննդ.4-ից մենք առանք Կայենի ինքնահնար կրոնավորության ճանապարհի մերժման և Աբելի` Աստծուն մեր կյանքն ընծայահեղելու ու ճշմարիտ երկրպա­գության ճանապարհի ընտրության դասը.

2)   Աբելի անունը (ունայնություն) խորհրդանշում էր աստվածամերժ մարդկության ունայնությունը (ինչպես Սողոմոնն է ասում. «Ունայնություն ունայնությանց. ամեն բան արևի տակ ունայնություն է»` Ժող.1.2,3):

Իսկ Ենոսի անունը (փուխր, մահկանացու) խորհրդանշում էր մարդու թուլու­թյունը, պարտության հակումը, ինչի գիտակցումը նրան կարող էր թույլ չտալ գնալու ինքնաապավինման ճանապարհով (Սեթի հետնորդների բնութագիրն է).

3)   Կրոնավորության մերժումը և ճշմարիտ երկրպագության ընտրությունը, Աստծուց անկախ կյանքի ունայնության ու տկարության գիտակցումը բերում է Աստծու անունը կանչելուն (Սեթ նշանակում է հիմք, փոխարինում կամ պարգև, ինչը խորհրդանշում է աստվածպաշտության վերականգնումը Երկրի վրա).

ա)  Ենոսով վերսկսվում է Աստծու անունը կանչելը.

բ)   Ինչպես արդեն նշվել է Եհովա և մյուս Եհովիստական անուններն ընդհանրա­պես խորհրդանշում են Աստծու հարաբերությունները մարդու հետ.

գ)   Մարդը սկսում է կանչել իր հետ անմիջական հարաբերություններ փնտրող Աստծուն:

բ.   Ստուգաբանության փորձ.

1)   Տիրոջը կանչելը սոսկ աղոթելը չէ.

2)   Եբրայերեն նշանակում է աղաղակել, հունարեն` անունը կանչել (բարձրաձայն):

      Ողբ Երեմ.3.55,56-ում կարդում ենք. «Ես կանչեցի Քո անունը, Ով Տեր, խորագույն գուբից: Ձայնս լսեցիր, մի' ծածկիր ականջդ իմ հառաչանքից, իմ աղաղակից:

Դու մոտեցար իմ` Քեզ կանչած օրը, ասեցիր` մի' վախեցիր: Իմ հոգու դատը վարեցիր, Ով Տեր, Դու փրկեցիր իմ կյանքը».

3)   Ես.12.2-6-ում առավել շատ նյութ կա Տիրոջը կանչելու մասին խորհրդածելու. «Ահա Աստված է իմ փրկությունը: Ես հուսում եմ և չեմ վախենա, որովհետև իմ զորությունն ու գովասանքը (երգը) Տեր Եհովան է, և Նա ինձ փրկություն եղավ:

Եվ դուք ուրախությամբ ջուր կքաշեք փրկության աղբյուրներից:

Եվ այն օրը կասեք. «Գովաբանեցե'ք Տիրոջը, կանչեցե'ք Նրա անունը, պատմեցե'ք ազգերի մեջ Նրա գործերը, հիշեցե'ք, որ բարձր է Նրա անունը:

Օրհնեցե'ք Տիրոջը, որ մեծամեծ բաներ է արել, որոնք ճանաչված են ողջ երկրում»:

Աղաղակի'ր և ցնծա' (բացականչիր), ով Սիոնի բնակչուհի, որովհետև մեծ է քո մեջ Իսրայելի սուրբը»:

Ինչպես տեսնում ենք, մեզ անհրաժեշտ է ջուր քաշել Աստծու փրկության աղբյու­րից` Նրան գովաբանելով, կանչելով, գործերը պատմելով, աղաղակելով և ցնծա­լով: Հետևաբար այս վեց բայերը լրացնում են միմյանց:

գ.   Աստծուն կանչելը` որպես դավանանք.

1)   Շատերն են Հին կտակարանում կանչել Տիրոջ անունը: Բավական է հիշել`

-  Աբրահամին` Ծննդ.12.8,

-  Իսահակին` Ծննդ.26.25,

-  Մովսեսին` 2Օր.4.7,

-  Հոբին` Հոբ 12.4,

-  Հաբեսին` 1Մն.4.10,

-  Սամսոնին`Դատ.16.28,

-  Սամվելին` 1Թագ.12.10,

-  Դավթին` 2Թագ.22.4,

-  Հովնանին` Հովն.1.6,

-  Եղիային` 3Թագ.18.24,

-  Եղիսեին` 4Թագ.5.11,

-  Երեմիային` Ողբ 3.55,

      Նրանք նաև կանխահայտնել են, թե մարդիկ պիտի կանչեն Տիրոջ անունը`
Հովել 2.32: Սոփ.3.9: Զաք.13.9:

      Ընդ որում, Հովելի մարգարեությունում նախ` ասվում է Սուրբ Հոգու ապագա հեղ­ման (2.28,29), իսկ հետո` մարդու արձագանքի` Տիրոջ անունը կանչելու մասին:

      Գործք 2.17,18-ում Պետրոսը մեջբերում է Հովելի մարգարեությունը Սուրբ Հոգու հեղման մասին, իսկ 2.21-ում` Տիրոջ անունը կանչելու արձագանքի մասին.

2)   Նոր կտակարանում նույնպես կարևորվում է Տիրոջ անունը կանչելը.

ա)  Գործք.7.58,59-ում հանդիպում ենք առաջին մարտիրոս Ստեփանոսին. «Կան­չում էր և ասում. «Տեր Հիսուս, ընդունիր իմ հոգին, - և ծունկ դրեց ու բարձր ձայ­նով աղաղակեց. - Տեր այդ մեղք մի համարիր դրանց», - և այս ասելով ննջեց».

բ)   Գործք 9.14-ում Պողոսը, ով եկել էր հալածելու Տիրոջ անունը կանչող քրիս­տոն­յա­ներին, Անանիայի պատգամով ինքը պիտի կանչեր այդ անունը (Գործք 22.16).

գ)   Հովելի 2.32-ը Պողոս առաքյալը կրկնում է Հռ.10.12,13-ում («…Ամենը, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի»).

3)   Այսպիսով, Տիրոջ անունը կանչելը ցուցադրանք չէ, այլ դավանանք.

ա)  Այդ է պատ­ճառը, որ Մաթ.7.23-ում Տեր Հիսուս ասում է, թե ամեն Տեր ասողը դեռ չի կարող համարվել Նրա ճշմարիտ հետևորդը: Քանի որ Տիրոջը կանչելը Նրա անունով Անձին կրթնելն է, անվամբ ներկայացված  էությանն ապավինելը, խոսուն հավատքի դավանությունը կյանքի և գործի.

բ)   Մյուս կողմից` լուռ հավատքը հաճախ արտահայտում է համարձակության բացակայությունը.

գ)   Ոմանք Ծննդ.4.26-ի մեջ ընդգծում են աստվածպաշտությունը հասարակական կյանքի երևույթ դարձնելը (3Թագ.18.24) այն մարդկանց կողմից, ովքեր միավորված են հույսի, հավատի և սիրո հոգևոր զորությամբ:

2.  Տիրոջ անունը կանչելու հետևանքները.

ա.  Ինչպես արդեն ասվեց Հռ.10.13-ում, Աստծու անունը կանչելը Նրան որպես փրկություն է մեր մեջ բերում.

Ես.12.4-ի` փրկության աղբյուրից ջուր քաշելուն միանում է Սաղմ.116.13-ը. «Փրկության բաժակը կառնեմ և ջուր կքաշեմ».

բ.   Նաև ազատագրություն է նեղությունից (Սաղմ.18.6: 81.7: 118.5), վշտից (Սաղմ.50.15) ու մահվանից (Սաղմ.116.3,4).

գ.   Աստծու առատ ողորմությանն է մեզ մասնակից դարձնում (Սաղմ.86.5` «…Ողոր­մու­թյունով հարուստ ես Քեզ կանչողների համար»).

դ.   Հոգևոր արթնություն է բերում (Ես.64.7` «Եվ Քո անունը կանչող չկա` արթնություն ունեցող, որ Քեզանով զորանար»).

ե.   Տանում է Սուրբ Հոգու հեղումն ընդունելուն (Գործք 2.17,21).

զ.   Մեր հոգևոր քաղցն ու ծարավը հագեցնելուն (հիշենք Ես.55.1-ը` «Ո~վ բոլոր ծարավածներ, ջրերի մո'տ եկեք…»).

է.   Նրա ներկայությունը վայելելուն և մեր բոլոր կարիքներին բավարարություն գտնելուն:

3. Սուրբ Գիրքը Տիրոջ անունը կանչելու կերպի մասին.

ա.  2Տիմ.2.22-ում Պողոս առաքյալը կոչ է անում Տիրոջ անունը կանչել սրտի մաքրությամբ.

բ.   Սոփ.3.9-ը` մաքուր շրթունքներով.

գ.   Սաղմ.81.10-ը, նկատի առնելով հավատքի մեծությունը, լայն բացված շրթունքներով.

դ.   2Տիմ.2.22-ը կոչ է անում հետևել «արդարության, հավատքի, սիրո և խաղաղության» Տիրոջ անունն այլ կանչողների հետ միասնաբար.

ե.   Կյանքի բոլոր օրերին (Սաղմ.88.9: 116.2):

 

Դաս. Համալրե'նք Տիրոջ անունը կանչողների բանակը:

 

ԳԼՈՒԽ 5.

ՍԵԹՅԱՆՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ՏՈՀՄԸ

 

1.  Երբ տոհմաբանությունը խոսում է.

ա. Մարդու աստվածային կոչման հաստատումը.

Ծննդ. 5.1. «Սա Ադամի ազգաբանության գիրքն է, երբ Աստուած ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան»:

5.2. «Արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց և ադամ, այսինքն՝ մարդ անվանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց»։

1)   Ինչպես տեսնում ենք, Ծննդ.5-ում տրվում է Ադամի տոհմաբանությունը Սեթի գծով, իսկ տոհմաբանությունն արտացոլում է սերունդների հաջորդականու­թյունն ու կապը.

2)   Մի անգամ ևս անդրադառնալով մարդու աստվածապատկեր բնույթին` Ծննդոց գիրքը, ասես, հաստատում է մարդու  կոչումը և աստվածային արարումը.

3)   Նաև հիշատակում է Աստծու կողմից ամուսնական օրհնությունը:

 

բ.  Սեթյանների երկարակյացությունը և փոփոխականությունը` Ծննդ. 5.3-20.

5.3. «Ադամը հարյուր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց և անունը դրեց Սեթ»։

5.4. «Սեթին ծնելուց հետո Ադամն ապրեց ևս ութ հարյուր տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր»։

5.5. «Ադամը մեռավ՝ ապրելով ինը հարյուր երեսուն տարի»։

 

5.6. «Սեթը հարյուր հինգ տարեկանին ծնեց Ենոսին»։

5.7. «Ենոսին ծնելուց հետո Սեթն ապրեց ևս ութ հարյուր յոթը տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր»։

5.8. «Սեթը մեռավ՝ ապրելով ինը հարյուր տասներկու տարի»։

 

5.9. «Ենոսը իննսուն տարեկանին ծնեց Կայնանին»։

5.10. «Կայնանին ծնելուց հետո Ենոսն ապրեց ևս ութ հարյուր տասնհինգ տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր»։

5.11. «Ենոսը մեռավ՝ ապրելով ինը հարյուր հինգ տարի»։

 

5.12. «Կայնանը յոթանասուն տարեկանին ծնեց Մաղաղայելին»։

5.13. «Մաղաղայելին ծնելուց հետո Կայնանն ապրեց ևս ութ հարյուր քառասուն տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր«։

5.14. «Կայնանը մեռավ՝ ապրելով ինը հարյուր տասը տարի»։

 

5.15. «Մաղաղայելը վաթսունհինգ տարեկանին ծնեց Հարեդին»։

5.16. «Հարեդին ծնելուց հետո Մաղաղայելն ապրեց ևս ութ հարյուր երեսուն տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր»։

5.17. «Մաղաղայելը մեռավ՝ ապրելով ութ հարյուր իննսունհինգ տարի»։

 

5.18. «Հարեդը հարյուր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին«։

5.19. «Ենոքին ծնելուց հետո Հարեդն ապրեց ևս ութ հարյուր տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր»։

5.20. «Հարեդը մեռավ՝ ապրելով ինը հարյուր վաթսուներկու տարի»։

1)   Ծննդ.4-րդ գլխում Կայենի հետնորդների մասին խոսելիս ասվել էր, որ նրանց ապրած կյանքի տարիների թիվը չի նշվում` Աստծու առջև արժեքավոր չլինելու պատճառով.

2)   Ծննդ.5.3-ում խոսելով Ադամի պատկերի ու նմանության փոխանցման մասին Սեթին` նկատի  է առնվում նաև մեղանչական բնության փոխանցումը:

Սեթի հետնորդների թվում հանդիպում ենք Մաղաղայելին, որ նշանակում է Աստծուն գովաբանող. այն խոսում է նրա աստվածպաշտության մասին:

Մաղաղայելի որդու Հարեդ անունը (իջնող, ընկնող) մեկնիչները վերագրում են թե բարձրունքներից սեթյանների իջնելուն, թե բարոյական թուլացմանը.

3)   Այս տոհմաբանության մեջ կարևորվում է նաև նրանց երկարակյաց կյանքի ընթացքում զավակներ ունենալը` որպես մշակութային հանձնարարականի կատարման պայման: Իսկ առաջին մարդկանց երկարակյացությունը կարելի է բացատրել նրանով, որ մեղքը նոր էր սկսել իր ավերիչ ազդեցությունը:

      Երկրի վաղ շրջանի բնակլիչների երկարակյացության մասին պատմվում է նաև եգիպտական, բաբելական, փյունիկյան, պարսկական, հնդկական և հունական ավանդույթներում:

 

գ.  Տոհմածառը և մահվան իշխանությունը.

1)   Ծննդ.5-ի և Ղուկ.3-ում Քրիստոսի տոհմաբանության բաղդատումն ասում է այն մասին, որ Սեթի հետնորդների կյանքը հող է պատրաստում Հիսուս Քրիստոսի հայտնության համար.

2)   Եվ այնուամենայնիվ, Ծննդ.5-ի տոհմաբանությունը կրում է մարդկության անկ­ման կնիքը` մահվան իշխանությունը: Ինչպես Հռ.5.12,14-ում ենք կարդում. «Մեկ մարդով մեղքը մտավ աշխարհ և մեղքով` մահը… Մահը թագավորեց Ադամից մինչև Մովսես»:

Իսկ մարդկային ողջ ստեղծագործական հանճարը չի կարող նրան ազատագրել այդ իշխանությունից.

3)   Մաթ.1-ում Քրիստոսի տոհմածառում մահվան մասին չի հիշատակվում` ասես ակնարկելով մահվան խափանումը Քրիստոսով (2Տիմ.1.10` «…Որ խափանեց մահը և լույսի մեջ բերեց կյանքն ու անմահությունն Ավետարանի միջոցով»):

Որովհետև Քրիստոս դարձավ մեր կյանքի անվտանգությունը` հարուցյալ, հաղթական և փառավոր:

Մեր կոչումն է այսօր ևս ապրել Աստծու առջև արժեքավոր մի կյանք` Նրա մտահղացման կենսագործման, Քրիստոսին ներկայացնելու նպատակով:

 

2.  Աստծու անունը կանչելուց դեպի Աստծու հետ քայլելը.

5.21. «Ենոքը վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային»։

5.22. «Ենոքը Մաթուսաղային ծնելուց հետո սիրելի եղավ Աստծուն երեք հարյուր տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր»։

5.23. «Ենոքը ապրեց երեք հարյուր վաթսունհինգ տարի»։

5.24. «Ենոքը սիրելի եղավ Աստծուն։ Նա անհայտացավ, որովհետև Աստված նրան տարավ իր մոտ»։

ա. Ենոքի հափշտակությունը.

1)   Այսուամենայնիվ, Ադամի` Սեթով 10 սերունդների մեջ կար մեկը, ով մահ չտեսավ` Ենոքը (5.24): Ի դեպ նա Ադամի ժամանակակիցն է եղել ավելի քան 300 տարի:

Ինչպես կարդում ենք Եբր.11.5-ում. «Հավատքով Ենոքը փոխվեց, որ մահ չտեսնի և չէր գտնվում… որ նրա փոխվելուց առաջ վկայվեց, թե հաճո էր Աստծուն».

2)   Այսպիսով, Ենոքի կողմից Աստծու փրկության ճաշակումն ամբողջական էր` առանց անկման հետևանքը հանդիսացող մահվան մատնության.

3)   Ենոքի Երկինք տեղափոխվելը հռչակումն է մահվան դեմ հաղթության և խորհրդա­պատկերը Եկեղեցու հափշտակության (1Թես.4.15-17): Այն ազդարա­րում է մեզ վերապահված ազատությունը հավիտենական մահվանից (Հայտն. 21.7,8) և Սիրո Աստծու հետ հավիտենական ընկերակցությունը:

բ.  Տոհմածառում` մահվան դեմ հաղթություն.

1)   Ծննդ.4.26-ում խոսվեց երրորդ սերնդով Տիրոջ անունը կանչելու մասին.

2)   Սակայն մահվանը հաղթելու խորհուրդը բացվեց 7-րդ սերունդը ներկայացնող Ենոքին.

3)   Եվ համաձայն 5.22,24-ի` Իր հետ ընկերակցող Ենոքին Աստված հափշտակեց Երկրից` պահպանելով մահից:

գ.  Աստծու հետ քայլելը.

1)   Ենոքի հափշտակությանը նախորդեց նրա 300-ամյա աստվածահաճո ընթացքը Երկրի վրա: Իսկ քայլել Աստծու հետ նշանակում է ապրել Նրա ներկայության մեջ, վայելել Նրան` առաջնորդությանն անսալով.

2)   Մենք նույնպես կոչված ենք ոչ միայն կանչելու Տիրոջ անունը, այլև` քայլելու Նրա հետ, Նրանից կախվածության կյանք ապրելու, Նրա հայտնություններով առաջ­նորդ­վելու: Ապրելու ոչ միայն Տիրոջ համար, այլև Նրա կամքի համաձայն և Նրա հետ.

3)   Ղուկ.24-ում կարդում ենք, թե ինչպես հարության օրը Հիսուս քայլում էր Երուսաղեմից Էմավուս գնացող երկու աշակերտի հետ` նրանց Իր հարության հայտնությունը տալով Երուսաղեմ վերդարձնելու համար.

ա)  Ենոքի հափշտակությունը հանկարծակի չէր կարող լինել.

բ)   Նրա ընթացքը միշտ ուղղվում էր դեպի վեր, օրավուր ավելի մտերմացնելով Աստծու հետ, մինչև Երկնքի հպումը.

գ)   Եվ այս ամենն այն դեպքում, երբ Ենոքը շրջապատված էր ապականված աշխարհով (Հուդ.15-ում կարդում ենք, Ենոքի մարգարեության մասին, թե Տերն Իր երկրորդ գալուստով պիտի դատապարտի ապականյալ ամբարիշտներին):

 

3.  Տիրոջ հետ քայլելու նախապայմանները.

5.25. «Մաթուսաղան հարյուր ութսունյոթ տարեկանին ծնեց Ղամեքին«։

5.26. «Ղամեքին ծնելուց հետո Մաթուսաղան ապրեց ևս յոթ հարյուր ութսուներկու տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր»։

5.27. «Մաթուսաղան մեռավ՝ ապրելով ինը հարյուր վաթսունինը տարի»։

5.28. «Ղամեքը հարյուր ութսուներկու տարեկանին ծնեց որդի»։

5.29. «Նա նրա անունը դրեց Նոյ։ Ղամեքն ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցավերից և այն երկրից, որ անիծեց Տեր Աստված»»։

5.30. «Նոյին ծնելուց հետո Ղամեքն ապրեց ևս հինգ հարյուր իննսունհինգ տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր»։

5.31. «Ղամեքը մեռավ՝ ապրելով յոթ հարյուր յոթանասունյոթ տարի»։

5.32. «Նոյը հինգ հարյուր տարեկանին ծնեց երեք որդի. Սեմին, Քամին և Հաբեթին»։

 

ա. Տիրոջ հետ քայլելու համար` անձնուրացություն.

1)   Տիրոջը կանչելը դեռ անձնուրացության չի տանում.

2)   Մինչդեռ Տիրոջ հետ քայլելը հնարավոր է միայն մեր խոհերից, զգացումներից ու ընտրու­թյունից հրաժարվելով.

3)   Նաև անհրաժեշտ է հարության կյանքը և Աստծու ներկայությունը ճաշակելու համար:

 

բ.  Տիրոջ հետ քայլելու համար` հավատք.

1)   Եբր.11.5-ում կարդում ենք Ենոքի հավատքի մասին.

2)   11.6-ում հավատքի մասին նշվում է երկու բնութագրիչ`

ա)  Հավատքն անհրաժեշտ է Աստծու ներկայությունն ընդունելու համար.

բ)   Հավատքը վստահում է Աստծուն փնտրողներին` Նրա վարձահատույց լինելուն.

3)   Այսպիսով Ենոքը հավատքով փնտրում էր Աստծուն, իսկ Աստված, վարձահատույց լինելով, պահպանում է նրան մահից:

 

գ.  Ջրհեղեղի մասին մարգարեությունը.

1)   65 տարեկան հասակում Ենոքը որդի է ունենում և անվանում Մաթուսաղա (Ծննդ.5.22):

Մաթուսաղա նշանակում է «երբ մեռնի, այն կուղարկվի», ինչը մարգարեություն էր ջրհեղեղի մասին:

      Երբ բաղդատում ենք Ծննդ.5.25-ը (Ենոքը 187 տարեկանում ունենում է Ղամեքին), 5.28-ի (Ենոքի որդի Ղամեքը 182 տարեկանում ունենում է Նոյին) և և 7.11-ի հետ (Նոյը 600 տարեկան էր, երբ սկսվում է ջրհեղեղը), ապա ստացվում է, որ Մաթուսաղայի մահվան տարիքը (5.27) համընկնում է ջրհեղեղի տարվա հետ.

2)   Ի դեպ Մաթուսաղան, 243 տարի ապրելով Ադամի ժամանակներում և 98 տարի` Սեմի օրերին, կապող օղակն է դառնում եդեմական և հետջրհեղեղյան շրջանների միջև.

3)   Ջրհեղեղի մասին մարգարեանում է նաև Նոյի հայրը` Ղամեքը (5.29` «Նրա անունը Նոյ կոչեց` ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից և ձեռքերի ցավից, այն Երկրի պատճառով, որին Տերն անիծեց»»):

Սեթի սերնդից այս Ղամեքը բոլորովին տարբեր է Կայենի սերնդի Ղամեքից: Նրա վերոհիշյալ խոսքի մեջ մենք տեսնում ենք Երկրի անեծքից ազատվելու փափագը: Եվ իր որդուն անվանելով Նոյ (Նոյ նշանակում է հանգիստ)` նա ակնկալում էր այդ ազատագրությունը:

Հենց Նոյն էլ կոչված էր Սեթի սերունդներին մխիթարություն բերելու նախ`  իր բարեպաշտությամբ` որպես «արդարության քարոզիչ» (Եբր.11.7), իսկ հետո նաև` հետջրհեղեղյան շրջանում Աստծու հետ ուխտի նորոգմամբ:

 

Դաս.  Բոլոր ժամանակներում արթնությունների համար անհրաժեշտ է, որ Տիրոջ անունը կանչելուն հետևի Նրա հետ քայլելը:

Տիրոջ հետ քայլող` տերնտես հավատացյալները դառնում են արթնությունների կենսաբուխ անոթները:

Մենք կոչված ենք դառնալու մեր ժամանակի տերնտես զավակները:

 

Ծննդ. 5.1. «Սա Ադամի ազգաբանության գիրքն է, երբ Աստուած ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան»:

5.2.  «Արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց և ադամ, այսինքն՝ մարդ անվանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց»։

5.3.  «Ադամը հարյուր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց և անունը դրեց Սեթ»։

5.4.  «Սեթին ծնելուց հետո Ադամն ապրեց ևս ութ հարյուր տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր»։

5.5.  «Ադամը մեռավ՝ ապրելով ինը հարյուր երեսուն տարի»։

5.6.  «Սեթը հարյուր հինգ տարեկանին ծնեց Ենոսին»։

5.7.  «Ենոսին ծնելուց հետո Սեթն ապրեց ևս ութ հարյուր յոթը տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր»։

5.8.  «Սեթը մեռավ՝ ապրելով ինը հարյուր տասներկու տարի»։

5.9.  «Ենոսը իննսուն տարեկանին ծնեց Կայնանին»։

5.10.         «Կայնանին ծնելուց հետո Ենոսն ապրեց ևս ութ հարյուր տասնհինգ տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր»։

5.11.         «Ենոսը մեռավ՝ ապրելով ինը հարյուր հինգ տարի»։

5.12.         «Կայնանը յոթանասուն տարեկանին ծնեց Մաղաղայելին»։

5.13.         «Մաղաղայելին ծնելուց հետո Կայնանն ապրեց ևս ութ հարյուր քառասուն տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր«։

5.14.         «Կայնանը մեռավ՝ ապրելով ինը հարյուր տասը տարի»։

5.15.         «Մաղաղայելը վաթսունհինգ տարեկանին ծնեց Հարեդին»։

5.16.         «Հարեդին ծնելուց հետո Մաղաղայելն ապրեց ևս ութ հարյուր երեսուն տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր»։

5.17.         «Մաղաղայելը մեռավ՝ ապրելով ութ հարյուր իննսունհինգ տարի»։

5.18.         «Հարեդը հարյուր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին«։

5.19.         «Ենոքին ծնելուց հետո Հարեդն ապրեց ևս ութ հարյուր տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր»։

5.20.         «Հարեդը մեռավ՝ ապրելով ինը հարյուր վաթսուներկու տարի»։

5.21.         «Ենոքը վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային»։

5.22.         «Ենոքը Մաթուսաղային ծնելուց հետո սիրելի եղավ Աստծուն երեք հարյուր տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր»։

5.23.         «Ենոքը ապրեց երեք հարյուր վաթսունհինգ տարի»։

5.24.         «Ենոքը սիրելի եղավ Աստծուն։ Նա անհայտացավ, որովհետև Աստված նրան տարավ իր մոտ»։

5.25.         «Մաթուսաղան հարյուր ութսունյոթ տարեկանին ծնեց Ղամեքին«։

5.26.         «Ղամեքին ծնելուց հետո Մաթուսաղան ապրեց ևս յոթ հարյուր ութսուներկու տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր»։

5.27.         «Մաթուսաղան մեռավ՝ ապրելով ինը հարյուր վաթսունինը տարի»։

5.28.         «Ղամեքը հարյուր ութսուներկու տարեկանին ծնեց որդի»։

5.29.         «Նա նրա անունը դրեց Նոյ։ Ղամեքն ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցավերից և այն երկրից, որ անիծեց Տեր Աստված»»։

5.30.         «Նոյին ծնելուց հետո Ղամեքն ապրեց ևս հինգ հարյուր իննսունհինգ տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր»։

5.31.         «Ղամեքը մեռավ՝ ապրելով յոթ հարյուր յոթանասունյոթ տարի»։

5.32.         «Նոյը հինգ հարյուր տարեկանին ծնեց երեք որդի. Սեմին, Քամին և Հաբեթին»։

 

Ծննդ. 5-րդ գլխում նահապետների տարիքը տրվում է` ըստ եբրայական բնագրի: Նախորդ դասին օգտագործվել է Սեպտուագինտը:

 

ԳԻՐՔ  ԾՆՆԴՈՑ

ԳԼՈՒԽ 6.

ՏԻՐՈՋ ՀԵՏ ՔԱՅԼԵԼՈՎ` ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՒՄ

 

1.  «Աստծու որդիների» երեք մեկնություններ.

6.1.  «Եվ եղավ որ մարդիկ սկսեցին շատանալ Երկրի վրա և աղջիկներ ծնեցին իրենց»:

6.2.  «Աստծու որդիները տեսնելով մարդկանց աղջիկներին, որ գեղեցիկ էին, ամեն հավանածներից իրենց համար կին էին առնում»:

6.4.  «Եվ հսկաներ կային այն օրերը երկրի վրա, և այնուհետև էլ բոլոր Աստծու որդիները մարդկանց աղջիկների մոտ էին մտնում, և նրանք նրանց համար ծնում էին. սրանք այն զորավորներն էին, որ վաղուց անվանի մարդիկ էին»:

 

ա. «Աստծու որդիները»` ընկած հրեշտակներ.

1)   Ըստ Աստվածաշնչի ասորական թարգմանության, Փիլոն Ալեքսանդրացու, Հովսեպոս Փլավիոսի, Հուստինոս փիլիսոփայի, Իրինեոսի, Աթենագորասի, Կղեմես Ալեքսանդրացու, Տերտուղիանոսի, Ամբրոսիոսի, մեր ժամանակներում  Վ.Նիի, Ու.Լիի, Ջոն Մաք-Արթուրի և այլոց` Աստծու որդիները հրեշտակներն են, ինչպես կարդում ենք Հոբ.1.6-ում և 2.1-ում:

Այդ կարծիքն է հայտնում նաև Գ.Ն.Փեմբերը «Երկրի վաղ դարաշրջանը» գրքում:

2)   Այս տեսակետի կողմնակիցները վկայակոչում են Հուդայի թղթի 6,7 համարները.

-  «Եվ այն հրեշտակները, որոնք իրենց իշխանությունը չպահեցին, այլ բնակությունը թողեցին…» հատվածը մեկնաբանում են նրանց կողմից Երկրի մթնոլորտը թողնելը (Եփ.2.2: 6.12).

-  «…Ինչպես Սոդոմ ու Գոմոր և նրանց շուրջը եղած քաղաքները, հենց սրանց նման  պոռնկելով և ուրիշի մարմնի հետևից գնալով` օրինակի համար մեր առջև դրված են` հավիտենական կրակի դատաստանն ընդունելով» հատվածը մեկնաբանում են այսպես. Սոդոմի, Գոմորի ու շրջակա քաղաքների բնակիչները, հետևելով դիվային հրեշտակների օրինակին (որոնք կենակցում են մարդկանց դստրերի հետ), «ուրիշի մարմնի հետևից գնացին»:

3)   Այս տեսակետի համաձայն` կանանց հտ կենակցության մեջ մտած դիվային իշխանների սերունդները, լինելով յուրօրինակ պիղծ խառնուրդ, հենց իրենցից  էլ ներկայացնում են այդ հսկաներին:

Թվ.13.33,34-ում հայտնվող նեֆելիտները` հսկաները, իսկ մի ուրիշ թարգմանությամբ` ընկածները, նույնպես մեկնաբանվում են որպես այդպիսի անբնական միության հետևանք:

Այդպես է պատճառաբանվում, որ ինչպես հիշյալ սերունդների, այնպես էլ Սոդոմի և Գոմորի բնակիչների հանդեպ Աստված բնաջնջման ճանապարհն է ընտրում:

Եվ հենց այդ հրեշտակիներին խավարի կապերի մեջ է պահում (2Պետ.2.4).

բ.  «Աստծու որդիները»` զորավորների որդիներ.

1)   Շատ հրեա ռաբիներ «Աստծու որդիները» թարգմանում են «զորավորների որդիներ».

2)   Նրանք կարծում են, թե այստեղ խոսք է գնում թագավորների` հարեմներ ստեղծելու մասին.

3)   Այդ դեպքում «ամեն հավանածներից» դարձվածքը կարող է ներառել ամուսնացող աղջիկների հետ առաջին գիշերն անցկացնելը, նաև` ամուսնացած կանանց սեփականելը:

գ.  «Աստծու որդիները»` Սեթյանները.

1)   Ըստ Հովհան Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու, Երանելի Թեոդորիտի, Կյուրեղ Ալեքսանդրացու, Հերոնիմոսի, Օգոստինոսի և շատ նոր մեկնիչների` Աստծու որդինեը Սեթի սերունդն են, իսկ մարդկանց աղջիկները` Կայենի:

      Որպես ապացույց կարելի է բերել 2Օր.14.1-ը, որտեղ Իսրայել ժողովուրդն անվանվում է Աստծու որդիներ, կամ Ղուկ.3-ի տոհմածառը, որտեղ Ադամը ներկայացվում է որպես Աստծու որդի.

2)   Այսպիսով Սեթի սերունդները, ցանկասիրության մատնվելով, միավորվում են Կայենի հետնորդների դստրերի հետ և հոգևոր անկում ապրում.

3)   Տեղի է ունենում կայենյան քաղաքակրթության ներթափանցում սեթյանների մեջ, որը հիմնվում է ֆիզիկականի և շնչավորի վրա: Այդպիսի չափանիշ­ներն էլ հենց արտահայտված են «զորավոր» և «անվանի» բնութագրիչներում:

Սակայն շուտով նրանց անունները մոռացվում են, մինչդեռ մարդկությունը վերստին սկզբնավորվում է արդար և հոգևոր Նոյով…

 

2. Աստծու արձագանքը մարդկային ապստամբությանը` դատապարտություն և շնորհք.

ա. Մարդու մինչջրհեղեղյան բարոյական գահավիժումը.

6.3.  «Եվ Տերն ասաց. «Իմ Հոգին մարդու վրա միշտ չմնա, այն պատճառով, որ նա մարմին է. այլ նրա օրերը հարյուր քսան տարի լինեն»»:

6.5.  «Եվ Տերը տեսավ, որ շատացել է մարդկանց չարությունը Երկրի վրա, և նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար են ամեն օր»:

6.11.         «Եվ երկիրը Աստծու առաջն ապականվեց, և երկիրն անօրիությամբ լցվեց:»:

6.12.         «Եվ Աստված տեսավ երկիրը և ահա ապականված էր, որովհետև ամեն մարմին իր ճանապարհն ապականել էր երկրի վրա»:

6.13.         «Եվ Աստված ասեց Նոյին. «Բոլոր մարմնի վերջը եկել է Իմ առջև, որովհետև Երկիրը նրանց պատճառով անիրավությամբ լցված է, և ահա Ես նրանց պիտի փչացնեմ Երկրի հետ»»:

 

Ծննդ. 6.5-ում ասվում է մարդու սրտի խորհուրդների մեծ չարության, 6.11-ում և 13-ում Երկրի` անօրինություններով ու անիրավություններով լցվելու, իսկ 6.12-ում  և 11-ում` յուրաքանչյուրի և ողջ երկրի ապականության մասին:

Ծննդ.6.3-ում մարդը մարմին է անվանվում հետևյալ իմաստներով.

1)   նկատի առնելով` մարդու մարմինը (1Կոր.5.3:6.16: Կող.2.5: 2Կոր.10.11), նրա ծագումը (Հռ.1.3: 9.3,8), մարդկային գոյությունը (Գաղ.2.20: Հովհ.1.14), գործունեությունը (2Կոր.11.18: Գաղ.6.11-14).

2)   մարդու ընկած բնությունը (1Կոր.15.50,53), մեղանչականությունը (Հռ.7.18: 8.2,6: Գաղ.5.22,23).

3)   մարդու շնչավոր բնությունը (Գաղ.5.17: 1Կոր.3.3):

 

բ.  Աստծու արդարադատությունը և ողորմությունը.

6.6.  «Այն ժամանակ Տերը զղջաց, որ Երկրի վրա մարդուն ստեղծեց և Իր սրտի մեջ տրտմեց»:

6.7.  «Եվ Տերն ասաց. «Երկրի երեսից ջնջեմ մարդուն, որ ստեղծեցի, մարդուց մինչև անասունը, մինչև սողունը և երկնքի թռչունը, որովհետև զղջում եմ, որ նրանց ստեղծել եմ»»:

6.17.         «Եվ Ես ահա երկրի վրա ջրհեղեղ պիտի բերեմ այն ամեն մարմինը կորցնելու համար, որի վրա կենդանության շունչ կա երկնքի տակ, և Երկրի վրայ ինչ-որ կա պիտի սատկի»:

6.18.         «Բայց Իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապանը կմտնես դու և քո որդիները, և կինդ, և որդիների կանայք քեզ հետ»:

 

1)   Աստված տրտմում է մարդու մեղքերի (Եփես.4.30), զղջում մարդուն ստեղծելու համար:

Աստծու տրտմությունն ասում է մարդու նկատմամբ մեծ սիրո, իսկ զղջումը` ափսոսանքի մասին, որովհետև ազատ ընտրության իրավունքը մարդն ի չարն օգտագործեց.

2)   Որոշում է կայացնում մարդկության և  բոլոր արարածների ջրհեղեղով բնաջնջման մասին:

      Ջրհեղեղի մասին Սուրբ Գրքում ունենք նաև այլ հատվածներ (Հոբ 12.5: 22.16: Ես.54.9: Մաթ.24.37-39: Ղուկ.17.26,27: 1Պետ.3.20: 2Պետ.2.5: 3.5,6: Եբր.11.7).

3)   Տապանը կարող է խորհրդանշել գողգոթյան խաչը. այն ներկայաց­նում է Աստծու դատապարտությունը մեղքի հանդեպ: Միաժամանակ` սիրո քա­վու­­թյունը մեղավորի հանդեպ: Այդ պատճառով էլ Ծննդ.6.17-ին հետևում է 6.18-ը:

 

գ.  Մարդկության ապստամբության հետևանքները.

6.3.  «Եվ Տերն ասաց. «Իմ Հոգին մարդու վրա միշտ չմնա այն պատճառով, որ նա մարմին է. այլ նրա օրերը հարյուր քսան տարի լինեն»»:

6.17.         «Եվ Ես ահա Երկրի վրա ջրհեղեղ պիտի բերեմ այն ամեն մարմինը կորցնելու համար, որի վրա կենդանության շունչ կա երկնքի տակ, և Երկրի վրայ ինչ-որ կա պիտի սատկի»:

1)   Ոմանք այս հատվածը մեկնաբանում են որպես մարդու հոգու անջատում նրա մարմնից: Սակայն այն կարելի է ընկալել նաև, որ Աստծու դեմ մարդու ապստամբության առաջին հետևանքը լինում է Սուրբ Հոգու հեռացումը նրանից.

ա)  Բնագրում Սուրբ Հոգու` մարդու վրա չմնալու փոխարեն գործածված է «մարդու համար միշտ չի պայքարի» ձևը: Սուրբ Հոգու մասին Ծննդ. գրքում այս երկրորդ հիշատակությունն ասում է Նրա հետևողական աշխատանքի մասին:

բ)   Այսպիսով, Նա աջակցել է թե' Աբելին, թե' 5-րդ գլխում նշված` Սեթի հետնորդներին, այդ թվում` Աստծու հետ քայլող Ենոքին:

գ)   Փաստորեն, հակառակ Սուրբ Հոգու աշխատանքին, մարդու ապստամբությունը հասնում է իր սահմանագծին:

Շատերը «նրա օրերը հարյուր քսան տարի լինեն» հատվածից եզրակացնում են, թե ջրհեղեղը տեղի է ունենում 120 տարի հետո:

2)   Մարդու ապստամբության երկրորդ հետևանքը լինում է կործանարար ջրհեղեղը (Ծննդ. 6.17).

3)   Հիսուս Աստծուց կախվածությունը կորցրած մեր ժամանակաշջանը նմանեցնում է Նոյի դարաշրջանի հետ. «…Ուտում էին, խմում, զվարճանում , ամուսնանում…» (Մաթ..24.37-39):

Եվ մի օր Արարիչը հայտնի կերպով կմիջամտի մարդկության կյանքին, ինչպես Նոյի ժամանակներում…

 

3.  Նոյի հոգևոր որակները.

6.8.  «Նոյը Եհովայի առջև շնորհք գտավ»:

6.9.  «Այս է Նոյի ծնունդը: Նոյը մի արդար և կատարյալ մարդ էր իր դարում:
Նոյն Աստծու հետ քայլեց»:

6.10.         «Եվ Նոյը երեք որդի ծնեց` Սեմը, Քամը և Հաբեթը»:

6.14.         «Ահա դու քեզ համար … մի տապան շինիր…»:

 

ա. Աստծու հետ ընկերակցությունը («Նոյն Աստծու հետ քայլեց»).

Նոյը ժառանգել էր իր նախահայրերի` Ադամի, Աբելի, Ենոսի, Ենոքի հոգևոր օրհնու­թյուն­ները.

1)   Տիրոջ առջև շնորհք գտավ.

ա)  Այստեղ շնորհքն առաջին անգամ է հիշատակվում: Այն ներկայացնում է ոչ միայն Աստծու պարգևը, այլև Աստծուն` որպես ինքնապարգևում մեզ համար.

բ)   Սակայն Աստված Իր շնորհքը տալիս է այն փնտրողին, ինչի կարիքը մենք ունենք յուրաքանչյուր ակնթարթ.

գ)   Այսպիսով, Շնորհատու Աստված Ինքն է դառնում Նոյի զարությունն ու աջակցությունը` դիմակայելու ապականյալ դարի ոգուն.

2)   Նոյն ապրում է հավատքով (Եբր.7.11)` հայացքն Աստծուն ուղղելով.

ա)  Գիտենք, որ հավատքը հուսացածի նյութականացումն է, աներևույթի ստույգությունը (Եբր. 11.1)։

Առաջանում է Աստծու խոսքից՝ Սուրբ Հոգու միջոցով (Հռ. 10.17).

բ)   Չի հիմնվում զգայարանների վրա (Հովհ. 20.24), չի առաջնորդվում զգացմունքներով (Մաթ. 1.22,23), այլ սրտից է և հոգուց (Հռ. 4.17-21).

գ)   Նայում է անցյալի փաստին (1Պետ.2.24), մերժում ներկայի բացասական նշանները, տեսնում պատասխանը (Փիլ. 4.13):

Արտահայտվում է դավանությամբ, փառաբանությամբ (Եբր 13.15), գործադրու­թյամբ (Հակ. 2.26) մեր կյանքի բոլոր ոլորտներում մերժելով արգելքները`

(1)  կասկածների (Հակ.1.6-8),

(2)  Աստծու կամքի չիմացության (Հռ.12.2),

(3)  անհնազանդության (Հռ.1.5),

(4)  բացասական դավանության (Առ. 6.2),

(5)  պասսիվության (Եբր.6.12),

(6)  անհետևողականության (Եբր.6.12),

(7)  սիրո բացակայության (Գաղ.5.6)։

3)   Արդար կոչվեց.

ա)  «Ժառանգ եղավ հավատքով եղող արդարությանը» (Եբր.11.7), ինչպես Աբրահամը (Հռ.4.3,9).

բ)   Արդար կյանքով ապրեց: Ծննդ.6.9-ում օգտագործված է նաև կատարյալ (անարատ) բառը, ինչը նրան զատում է իր ժամանակի մարդկանցից.

գ)   Որովհետև Աստծու շնորհքի ընդունմանը միշտ ուղեկցում են արդարացումն ու արդարության կյանքը (Հռ.5.21).

բ.  Նոյը հայտնության մարդ էր.

1)   Հավատքով ընդունեց Աստծու հայտնությունը (Ծննդ.6.17).

2)   Երբ Աստված նրան Իր սիրտը բացեց` ժամանակի մարդկությանը գնահատականը տալով (Ծննդ.6.13).

3)   Իսկ այդ գնահատականը չի տարբերվում մեր ժամանակաների բնութագրումից (2Տիմ.3.1-3):

գ.  Նոյը` քարոզիչ և շինարար.

1)   Բռնության, այլասերվածության և անօրինության ժամանակներում արդարության քարոզիչ դարձավ (1Պետ.2.5):

Ոմանք Ծննդ.5.32-ում հիշատակված Նոյի որդիների անունների կրկնությունը վերագրում են այն բանին, որ Նոյը նրանց նույնպես ուղղորդում է դեպի Աստվածպաշտության շավիղները.

2)   Աստծու արդարադատությունն է հռչակում.

3)   Փրկության տապանն է կառուցում Աստծու մտադրության իրականացման նպատակով (Ծննդ.6.14):

 

Հոգևոր դասը.Աստծու շնորհքին կռթնելով ու Նրա հետ ընկերակցելով` Նոյի նման դառնանք Նրա խոսնակներն ու  Նոր հասարակության շինարարները:

 

ԳԼՈՒԽ 6.14-16.

ՏԱՊԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

1.  Նոյը` ռեֆորմատոր.

ա. Ծննդ.1-ին և 6-րդ գլուխների հակադրությունը.

1)   Ծննդոց առաջին գլուխը մեզ հաղորդում է լուսավոր տրամադրություն.

ա)  Համաձայն Ծննդ.1.26-ի` Աստված մարդուն ստեղծեց` Իրեն արտահայտելու համար (Իր պատկերով և նմանությամբ).

բ)   Այնուհետև մարդուն նաև օժտեց իշխանությամբ` որպես Իր ներկայացուցիչը Երկիրը կառավարելու համար.

գ)   Վեցօրյա արարչագործության ընդհանուր գնահատականը կարդում ենք Ծննդ. 1.31-ում. «Եվ Աստված տեսավ բոլորն ինչ-որ արել էր, և ահա շատ բարի էր».

2)   Ծննդ. 6-րդ գլխում Աստծու գնահատականը մարդու և Երկրի վերաբերյալ տրամագծորեն փոխվում է.

ա)  Մարդը թաղվում է արատների մեջ.

բ)   Աստված խորին ափսոսանք է արտահայտում մարդու` ազատ ընտրության իրավունքն ի չարն օգտագործելու համար.

գ)   Արարիչը որոշում է կործանել Երկրի ապականությունը.

3)   Եվ այնուամենայնիվ, գտնվում է  մեկը` Նոյը, ով Աստծու առջև շնորհք է գտնում.

բ.  Նոյի կյանքը և գործը.

1)   Նոյը հայրերից հոգևոր հարուստ ժառանգություն էր ստացել.

-  Ադամից` փրկության ուղին` խորհրդապատկերված մերկությունը ծածկող կաշվե հանդերձներով (նա առաջինն էր, ով փրկութայան աղբյուրներից «ջուր քաշեց»` Ես.12.3).

-  Աբելից` զոհաբերության փորձառությունը` Ծննդ.4.4 (Աբելի աստվածահաճո զոհաբերությունը խորհրդապատկերում էր Քրիստոսին).

-  Ենոսից` Աստծու անունը կանչելը` Ծննդ.4.26 (այն վերականգնեց Աստծուն և Նրա օրհնություններին հաղորդ լինելը).

-  Ծննդ.5.3-28-ում Սեթի հետնորդների որդեծնությունն ու պտղաբերությունը.

-  Ենոքից` Աստծու հետ քայլելը` Ծննդ.5.22-24.

2)   Նոյն Աստծու հայտնության փրկարար տապանը կառուցեց.

3)   Այն, խորհրդապատկերելով Քրիստոսին և Նրա Եկեղեցին, Նոյի ընտանիքին նոր սերնդի ձևավորմանը տարավ:

գ.  Շնորհընկալ մարդիկ` յուրաքանչյուր սերնդում.

1)   Աստված միշտ փնտրում է Իր շնորհքի կարիքն ունեցող մարդկանց` նրանց միջոցով նոր դարաշրջան սկսելու համար.

2)   Հետագայում Իսրայելի պատմության դժվար ժամանակներում Նա բարձրացնում է Դավթին:

Գերության շրջանում անգամ Նա գտավ Դանիելին (Դան.1.8).

3)   Այսօր Աստծու Եկեղեցին, օժտված լինելով Նրա կյանքով և բարձր կոչումով, նույնպես մեծ հանձնարարականն ունի` ներկայացնելու Արարչին Երկրի վրա և դառնալու դարաշրջանի բարենորոգիչը, Աստծու թագավորության սահմաններն ընդարձակելու` ընդդեմ խավարի իշխանության:

2.  Տապանի չափերը, կառույցը և նյութը.

ա. Տապանի չափերը.

6.15.         «Եվ այսպես պիտի շինես այն. «Տապանի երկարությունը երեք հարյուր կանգուն, լայնությունը հիսուն կանգուն և բարձրությունը երեսուն կանգուն»»:

1)   Ինչպես տեսնում ենք տապանի չափերը կարող ենք համապատասխանաբար ներկայացնել այսպես` 3x100, 5x10, 3x10 (կանգուն), որտեղ հանդես են գալիս 3, 5, 10 և 100 թվերը (1 կանգունը ≈ 0.46 մետր: Այսպիսով` 137x23x14 մ3):

Տապանի բեռնատարողությունը կարող էր հավասարվել մոտ  500 ստանդարտ երկաթուղային վագոնների տարողությանը: Այն կարող էր տեղավորել կենդանիների մոտ 18000 տեսակ և տեղափոխել 125000 ոչխար.

ա)  Տապանի չափերի մասին մեկնաբանության փորձը կբերվի հաջորդ կետում, սակայն նշենք, որ Ելից 25.10-ում նշված Ուխտի տապանակի չափերն են` 2.5x1.5x1.5 (կանգուն).

բ)   Նկատում ենք, որ Ուխտի տապանակի չափերի մեջ գործ ունենք 5-ի և 3-ի կեսերի հետ.

գ)   Ոմանք այս թվերի ոչ ամբողջ լինելու մեջ տեսնում են ուխտի մյուս կողմի անհրաժեշտության իմաստը:

2)   Թվերի մեկնաբանության մի փորձ.

ա)  3-ը կարող է դիտվել որպես Երրորդության խորհրդանիշ.

(1)  Աստվածաշունչը մեզ հայտնում է Մեկ Աստծու մասին (2 Օր.6.4: Ես.45.5: 1Կոր.8.4).

(2)  Եվ այնուամենայնիվ` Եռանձնյա (Մաթ.28.19).

(ա)   Գրիֆիթ Թոմասն իր «Աստվածաբանության հիմունքները» գրքում գրում է, թե «անձ» հասկացողությունը չի կարելի խիստ ընգծել Երրորդության դեպքում:

Խոսելով Աստծու էության և անձերի մասին` այդ հասկացությունները ճիշտ չէ նույնացնել մարդկային էության և անձերի հետ: Որովհետև մարդկային խոսքը ի զորու չէ ամբողջությամբ բացատրել Աստծու առեղծվածային խորհուրդը.

(բ)  Բերենք Երրորդության անձերի առանձնության և մեկության համարներ Աստվածաշնչից.

-  Հովհ.14.9-ում Հիսուսն ասում է Փիլիպոսին.«…Ինձ տեսնողը Հորը տեսավ».

-  Ըստ 2Կոր.3.17-ի` Տեր Հիսուսը Հոգին է, իսկ Ես.9.6-ի` Հավիտենականության Հայր.

-  Հովհ.1.1-ում Խոսքը, Ով Աստծու մոտ էր, նաև Աստված է.

-  Եփ.4.6-ում Հայրն է բնակվում մեր մեջ, Կող.1.27-ում` Քրիստոս, իսկ Հովհ.14.17-ում` Սուրբ Հոգին: Բնականաբար Երեքն էլ բնակվում են` որպես Մեկ Աստված.

-  Մաթ.28.19-ում Հիսուս պատվիրում է մկրտել Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով և այլն.

(3)  2Կոր.13.13-ում Հոր սերը մատուցվում է Որդու շնորհով, հրամցվում Սուրբ Հոգու հաղորդմամբ.

բ)   Ոմանք 5-ը մեկնաբանում են որպես Աստծու (1) և մարդու (4) թվերի գումար (4-ի` մարդու թիվը լինելու օգտին կարող է խոսել Հայտն.4.6-ում չորս էակների հիշատակումը և այլն).

գ)   Եթե ասվածին ավելացնենք 100-ի` լիություն (Մաթ.13.23) և 10-ի` ավարտու­նություն (Դան.1.12) խորհրդանշելը, ապա ոմանք Տապանի չափերի մեջ տես­նում են Եռամեկ Աստծու` մարդու հետ միաձուլման լիությունն ու ավարատու­նությունը.

3)   3-ին, 5-ին, 10-ին և 100-ին հանդիպում ենք նաև Վկայության խորանի չափերի մեջ.

ա)  Խորանի երկարությունը` 100 կանգուն (Ել.27.9,11), լայնությունը` 50 (Ել.27.12,13), իսկ բարձրությունը` 5 (Ել.27.18).

բ)   Խորանի վարագույրները` 15-ական կանգուն (Ել.27.14,15), որոնք պահվում էին 3-ական սյուներով և այլն.

գ)   Այսպիսով, եկեղեցաշինության մեջ ամեն բան պիտի ի սպաս դրվի Եռամեկ Աստծու հեը մարդու միավորմանը:

բ.  Տապանի կառույցը.

6.16.         «Տապանին լուսամուտ շինես և մինչև մի կանգուն կատարես նրա վերևից, և տապանի դուռը կողքից դնես. ներքնատնով, միջնատնով և վերնատնով շինես այն»:

1)   Տապանը եռահարկ էր.

ա)  Ստորակարգ կենդանիները հավանաբար ներքնահարկում էին, բարձրակարգ­ները` միջնահարկում, իսկ Նոյի ընտանիքը` վերնահարկում.

բ)   Կարելի է զուգահեռ անցկացնել Վկայության խորանի եռամասության հետ (գավիթ, Սրբություն, Սրբություն Սրբոց).

գ)   Այսպիսով, Տապանի եռահարկությունը կարող է խորհրդանշել հոգևոր հասունության երեք աստիճաններ` վերածնունդ, հոգևոր աճ և հասունություն.

 

 

2)   Տապանի լուամուտը.

ա)  Մեկ պատուհան էր վերևից` ուղղված դեպի երկինք (հավանաբար նաև ջրով ապահովման համար).

բ)   Աստծու տան մեջ կարող է լինել լույսի և հայտնության միայն մեկ` երկնային աղբյուր.

գ)   Եվ կախված հարկից` լուսավորությունն էլ կլինի համապատասխան պայծառության.

3)   Տապանի դուռը.

ա)  Այն միակն է` կողքից.

բ)   Խորհրդանշում է Տեր Հիսուսին (Հովհ.10.7).

գ)   Ու թեև Նոր Երուսաղեմի դռներն 12-ն են, սակայն յուրաքանչյուր կողմի 3 դռները ներկայացնում են հոգևոր նույն մեկ դուռը:

գ.  Տապանի նյութը.

6.14.         «Ահա դու քեզ համար խիժաբեր փայտից մի տապան շինիր, և տապանը խորշերով շինիր, և նրան ծեփիր կուպրով ներսից և դրսից»:

1)   Խիժաբեր փայտից (այլ թարգմանություններում` գոֆերից).

ա)  Գոֆերը` կիպարիս` խիժառատ նոճի.

բ)   Անջրանցիկ է, և նույնն է, ինչ Երգ Երգոց 1.17-ի մայրափայտը.

գ)   Խորհրդապատկերում է Խաչյալ Քրիստոսի հաղթականությունը, Ով դիմակայեց մահվան հորձանքներին.

2)   Ծեփված կուպրով` ներսից և դրսից.

ա)  Կուպրը եբրայերենի քավություն բառն է, ինչից ծագում է նաև Ուխտի տապանակի կափարիչի անվանումը.

բ)   Խորհրդանշում է Քրիստոսին` որպես մեր քավության ծածկույթը.

գ)   Ներսից` արյանը կռթնելով ներքին խաղաղություն ունենալու համար:

Դրսից`արյան` Աստծուն բավարարություն պատճառելու և սատանայի կողմից մեզ անձեռնմխելի դարձնելու համար.

3)   Երգ Երգոցի 1.17-ում տան եղևնափայտը Հարուցյալ Քրիստոսի խորհրդապատ­կերն է:

3.  Տապանը` Քրիստոսի խորհրդապատկեր.

Փիլ.2.12,13,15,16-ում կարդում ենք. «...Ահով և դողով գործեցեք ձեր անձերի փրկությունը: Քանի որ Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ` Իր հաճության պես... Լինեք անբիծ և անարատ որդիք Աստծու` առանց մեղադրանքի այն կամակոր և խոտոր ազգի մեջ, որոնց մեջ երևաք ինչպես լույս տվողներ: Կենաց խոսքը պահելով...»

ա. Տապանը` ամբողջական ազատագրության մասին.

1)   Այս հատվածում անձի փրկությունը գործելը չի վերաբերում մեղքի դատապար­տու­թյունից ազատագրությանը:

2)   Այն իրականանում է մի կողմից` Աստծու ներգործությամբ կամենալն ու անելը մեր մեջ առաջացնելով: Մյուս կողմից` առաքյալը պատվիրում է պահել Կենաց խոսքը` լուսավորվելու ու լույս սփռելու համար:

3)   Ինչպես տեսնում ենք, Նոյը և իր ընտանիքը փրկություն գտան նաև ժամանակի կամակոր և խոտոր սերնդի մեղսալի ազդեցությունից, ինչը մեզ քաջալերում է չշարունակել` սիրելու աշխարհը և արմատներ գցելու նրանում:

բ.  Տապանը` նոր սերնդին ու դարաշրջանին մասնակցության մասին.

1)   Նոյը քարոզչությունն ուղեկցում էր Տապանի շինարարության հետ.

2)   Մենք նույնպես կոչված ենք` կառուցելու այն, ինչ քարոզում ենք (1Կոր.3.10` «...Ամեն մեկը թող նայի, թե ինչ է շինում»).

3)   Նաև Քրիստոսի մեջ և Քրիստոսի հետ ապրելու` Նրան ներկայացնելու համար:

գ.  Տապանը` Եկեղեցու կառուցման մասին.

1)   Ապականյալ սերնդից դուրս գալով` Նոյը մտավ Տապանը.

2)   Մենք մտնում ենք Քրիստոսի մեջ (Հովհ.15.4).

3)   Իսկ 1Կոր.12.12-ում Քրիստոս ներկայացվում է որպես Մարմին-Եկեղեցին («...Մարմնի բոլոր անդամները շատ լինելով` մարմինը մեկ է. այսպես էլ` Քրիստոս»).

 

Հոգևոր դաս. Քրիստոսի մեջ մտնելով` դառնանք Եկեղեցու շինարարները և մեր դարաշրջանի ռեֆորմատորները:

 

ՋՐԻ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

 

6.12.         «Եվ Աստված տեսավ երկիրը և ահա ապականված էր, որովհետև ամեն մարմին իր ճանապարհն ապականել էր երկրի վրա»:

6.13.         «Եվ Աստված ասեց Նոյին. «Բոլոր մարմնի վերջը եկել է Իմ առջև, որովհետև Երկիրը նրանց պատճառով անիրավությամբ լցված է, և ահա Ես նրանց պիտի փչացնեմ Երկրի հետ»»:

6.17.         «Եվ Ես ահա Երկրի վրա ջրհեղեղ պիտի բերեմ այն ամեն մարմինը կորցնելու համար, որի վրա կենդանության շունչ կա երկնքի տակ, և Երկրի վրայ ինչ-որ կա պիտի սատկի»:

1Պետ.3.20,21. «…Ում Աստված Իր երկայնմտությամբ համբերում էր Նոյի օրերին, երբ տապանն էր պատրաստվում, որի մեջ քչերը, այսինքն` 8 հոգի, փրկվեցին ջրով:

       Հիմա էլ մեզ փրկում է ըստ նույն պատկերի, այսինքն` մկրտությամբ, (որ ոչ թե մարմնավոր աղտից ազատվելն է, այլ բարի խղճմտանքի վկայությունն է առ Աստված) Հիսուս Քրիստոսի հարության միջոցով»:

 

1.  Ամբողջական փրկության խորհրդապատկերները.

ա. Ամբողջական փրկության խորհուրդը ջրհեղեղի մեջ («Այդպես էլ մեզ մկրտությունն է փրկում…»).

1)   Անկման պատճառով մեղքի բնությունը մտավ մարդու մեջ.

ա)  Կայենը ներմուծեց ինքնահնար կրոնը, որը հիմք դրեց շնչավոր քաղաքակրթու­թյան և մարդկությանը տարավ աստվածամերժ ճանապարհով.

բ)   Ըստ Ծննդ.6-ի` ապականությունը տիրեց ողջ աշխարհին,

իսկ համաձայն Մաթ.24-ի և Ղուկ.17-ի` մեր ժամանակաշրջանը նմանվելու է Նոյի դարաշրջանին.

գ)   Սակայն ամբողջական փրկությունը մեզ ազատում է ոչ միայն Աստծու դատապարտությունից, այլև մեղքի, աշխարհի և սատանայի, ինչպես նաև անձի իշխանությունից (Գործք 2.40` «Ազատվեք այս թյուր ազգից»).

2)   Ջրհեղեղի ջրերը, որոնցով անցավ Նոյը, խորհրդանշում էին մկրտությունը (հսկա­յական ավազանում և տևակա­նո­րեն)` դառնալով նրա առաջին հիշատա­կությունը.

3)   Եթե տապանի ծեփումը ներսից խորհրդապատկերն էր արյան քավչարար ազա­տագրու­թյան,

ապա ջրհեղեղն ապականյալ աշխարհի դատապարտությունն էր` հանձին ջրախեղդ մեղավորների:

Մյուս կողմից` Նոյի համար այն ազատագրություն էր ապականյալ աշխարհի սերնդից:

բ.  Ամբողջական փրկության խորհուրդը Կարմիր ծովով  անցման մեջ.

1)   1Կոր.10.12-ում Իսրայելի անցումը Կարմիր ծովով դիտվում է որպես մկրտություն.

2)   Ելից գիրքը ներկայացնում է Իսրայել ժողովրդի ազատագրությունը Եգիպտոսի լծից.

ա)  Իսրայելցիները զատկական գառան արյունով փրկվեցին Աստծու դատապար­տու­թյունից.

բ)   Այնուամենայնիվ փարավոնը հետապնդեց նրանց.

գ)   Եվ Աստված Իր ժողովրդի համար բացեց Կարմիր ծովի ջրերը.

3)   Մովսեսի գավազանի բարձրացումով ջրերն ընկմեցին եգիպտացիներին (Ել.14.26-28):

ա)  Եգիպտացիների կործանումը խորհրդանշում էր սատանայի, հին մարդու և աշ­խար­հի իշխա­նու­թյունից ազատագրությունը.

բ)   Այսպիսով իսրայելցիներն արժանացան կրկնակի փրկության:

գ.  Ամբողջական փրկության խորհուրդը ջրի մկրտության մեջ.

1)   Նոր-կտակարանական դարաշրջանը սկսվեց Հովհաննես Մկրտչի կատարած մկրտությամբ.

2)   Քրիստոսի խաչը մեղքի, սատանայի և աշխարհի համար դարձավ դատապար­տություն, մեզ համար` դրանցից փրկություն (Հռ.5.9: Գաղ.1.4: 6.14).

3)   Տեր Հիսուսի անունով մկրտությունը դարձավ յուրօրինակ թաղում (Հռ.6.3` «Նրա մահվան մեջ մկրտվեցինք»: Կող.2.12` «Թաղվելով Նրա հետ մկրտությունով…»).

ա)  Մեզ հիշեցնելով Նոյի մկրտությունը համաշխարհային ջրհեղեղի գերեզմանոցում.

բ)   Նաև` իսրայելցիների մկրտությունը եգիպտացիներին կլանող Կարմիր ծովում.

գ)   Եվ խորհրդապատկերելով մեր ընկղմումը Քրիստոսի խաչի համապարփակ մահվան մեջ:

2.  Աստվածաշնչական այլ խորհրդանշաններ.

ա. Խորանի պղնձե ավազանը (Ել.30.18-21).

1)   Պղնձե զոհասեղանի վրա, որը խորհրդանշում էր Քրիստոսի խաչը, բերվում էին  մեղքի համար զոհերը.

2)   Սակայն քավչարար արյամբ անցնելով` անհրաժեշտ էր նաև լվացվել պղնձե ավազանում` ձերբազատվելու աշխարհի աղտոտություններից.

ա)  Տաճարի պղնձե մեծ ավազանի (տրամագիծը` 10 կանգուն, բարձրությունը` 5 կանգուն, շրջանագիծը` մոտ 30 կանգուն) և տասը տաշտերի (յուրաքանչյուրը` 10 մար ծավալով և 4 կանգուն տրամագծով) չափերը, պարունակելով 3, 4, 5 խորհրդավոր թվերը, ասում են Եռամեկ Աստծու` մարդու հետ միաձուլման նպատակի մասին (3Թագ.7.23,38).

բ)   Պղինձը սակայն խորհրդանշում էր Աստծու դատապարտությունը.

գ)   Տաշտերի թիվը` 10-ը, կրկին կարող է ներկայացնել վերոհիշյալ միաձուլման ավարտունությունը.

3)   Այսպիսով, նախ մեր հին մարդու աշխարհն անհրաժեշտ է թաղել պղնձե ավազանների ջրերի մեջ:

բ.  Ապակյա ծովը (Հայտն.4.6: 15.2).

1)   Հայտն.4.6-ում Գահի առջև տարածվում է ապակյա ծովը, որն իր բյուրեղյա թափանցիկությամբ և Աստծու փառքի արտացոլմամբ կարող է ներկայացնել ջրի մկրտության խորհրդի նպատակը մեր մեջ.

2)   Հայտն.15.2-ում ապակյա ծովի բռնկումը կրակով կարող է ասել հին ստեղծա­գոր­ծության կրակով անցնելու և մկրտության ջրերի մեջ ողջ թաղվածի` կրակե լճին մատնվելու մասին (2Պետ.3.10,12: Հայտն.20.10,14,15).

3)   Հայտն.15.2,3-ում ապակյա ծովի վրա կանգնած հաղթողները երգում էին թե' Մովսեսի երգը (ինչպես Կարմիր ծովն անցնելուց հետո), թե' Աստծուն Զոհաբերված Գառի երգը (Ով անցկացրեց նրանց մկրտության ջրերով):

գ.  Ծովի խնդիրն ապագայում.

1)   Այն ժամանակ ծովը բացակայում է (Հայտն.21.1)` խորհրդանշելով դատապար­տության վերացումը Նոր երկնքում ու երկրում.

2)   Այնուհետև հայտնվում է Աստծու ներկայությունը Նոր Երուսաղեմում` Աստծու թագավորության նոր ժամանակաշրջանում.

3)   Մկրտության ավազանը Եկեղեցում այսօր էլ ներկայացնում է հին մարդու կյանքի դատապարտությունը` Աստծու ներկայության մեջ ապրելու համար:

3.  Ջրով մկրտությունը` ուխտ Աստծու հետ.

ա. Աստծու հետ ուխտերը պատմության ընթացքում (եբր.` բերիթ, հուն.` դիաթեքե).

1)   1Պետ.3.21-ում խոսվում է «բարի խղճմտանքի պարտավորության» մասին, ինչը  միշտ հատուկ էր ուխտերին.

2)   Ծննդ.6.18-ում, 8.21-ում, 9.8-17-ում խոսվում է Նոյի հետ արված Աստծու ուխտի մասին (Երկիրը ջրով չկործանելու և Նոյին մեծաքանակ հետնորդներ տալու խոստումով).

3)   Այնուհետև Սուրբ Գրքում կարդում ենք Աստծու կատարած ուխտերի մասին այլոց հետ.

ա)  Աբրահամի հետ (Ծննդ.15.7-21: 17.3-14` թլպատությամբ).

բ)   Հետագայում Սինայական ուխտը լրացրեց այն (Ել.19-24: 32: 33.1: Հռ.4.13: Գաղ.3.17)` Իսրայելին դարձնելով Աստծու սեփական ժողովուրդը, իսկ Իսրայե­լը պիտի դառնար սուրբ ժողովուրդ (Ել.19.5: 2Օր.26.17: Երեմ.7.23: Եզեկ.11.20: Հովսիա 2.23):

Սինայական ուխտը զուգակցվեց արյան հեղումով (Ել.24.8) և Աստծու ներկայության մեջ ընթրիքով (Ել.24.11):

Ուխտի համար վկայում էին Տապանակում պահպանվող Տասնաբանյան և Ուխտի գիրք կոչվող հինկտակարանական օրենքների ժողովածուն (Ել.24.4,7: 20.22,23):

(1)  Այդ Ուխտը վերականգնվում է Ել.34.27-ում և հաստատվում Մովաբում (2Օր.29)` բարձրացնելով հուշաքարեր և Գեբաղ ու Գարիզին լեռների վրա հռչակելով, համապատասխանաբար, անեծքներ և օրհնություններ (2Օր.27).

(2)  Այն նորոգվում է Հեսուի օրերին (Հեսու 24:25)` կրկին հուշաքարի բարձրա­ցումով և նորոգված պայմանագրով.

(3)  Նաև Հովսիայի օրերին (4Թագ.22:23)` Մովսեսի օրենքի հայտնաբերումից հետո պաշտամունքի վերականգնումով և Զատկի տոնակատարումով.

(4)  Այնուհետև Եզրասի ու Նեեմիայի օրերին (Նեեմ.8-10: Եզր.10.3)` վերականգ­նելով շաբաթապահությունն ու տասանորդը և հրաժարվելով խառնամուս­նություններից, ինչը հաստատվում է իշխանների և քահանաների ստո­րագրությամբ (պայմանագրով` Նեեմ.8.1: 9.38).

գ)   Դավթի հետ (2 Թագ.7: Ես.55.3: Երեմ.33.21,26): Այն հիմնվում է Նաթանի մարգա­րեու­թյան վրա և Սաղմոսաց գրքում (2-110 սաղմոսներ) դառնում մեսիական կարևորագույն խոստումներից մեկը.

դ)   Ղևտացիների հետ (Մաղ.2.4,8).

4)   Ուխտի նախաձեռնությունը միշտ գալիս է Ողորմության Աստծուց և միայն դրա նորոգության դեպքերում մասամբ պատկանում է մարդկանց (Ել.34-ում, Հեսուի, Հովսիայի և Եզրասի դեպքերում):

Մինչդեռ Աստծու ժողովուրդը մտնում էր ուխտի մեջ` արդեն ստանալով Աստծու օրհնությունը և Նրա հետ հարաբերություններ մշակելով:

Եվ ուխտազանց պարտնյորներին կրկին Նրա մեջ վերադարձնելու համար` Հավատարիմ Արարիչը հաճախ հարկադրված գործածում էր հայրական գավազանը (Եզեկ.20.37).

5)   Երեմ.31.31-34-ում, 32.40-ում, Եզեկ.11.19-ում, 34.23-ում, 36.25-ում, 37.26-ում խոսվում է Շնորհաց և Խաղաղության Նոր ուխտի մասին, որը իրականանում է Մեսիայի գալուստով (Ես.55.3: Երեմ.32.40: Եզեկ.16.60):

Գաղ.3.15-17-ում և Եբր.9.15-20-ում «դիաթեքե» բառն օգտագործվում է կտակ իմաս­տով: Եվ ինչպես կտակն ուժի մեջ է մտնում ժառանգատուի մահով, այն­պես էլ Աստծու ուխտն իրականանում է Հիսուս Քրիստոսի խաչի մահով:

Քրիստոս դարձավ Նոր ուխտի Հիմնողը և Հին ուխտի Կատարողը (Ղուկ.22.10: 1Կոր.12.25: Եբր.9.15)

բ.  Երդումնեղբայրների ուխտը Հին կտակարանի ժամանակներում.

Կատարվում էր`

1)   Հանդերձների փոխանակումով (Դավթի և Հովնաթանի ուխտը` 1Թագ.18), ինչը խորհրդանշում է Քրիստոսի արդարության և մեր մեղքերի փոխանակումը.

2)   Գոտիների փոխանակումով, ինչն արտահայտում է մեր անկարողության, խնդիրների և Նրա զորության փոխանակումը («Նա, որ հարուստ էր, աղքատացավ, որ Նրա աղքատանալով մենք հարստանանք»).

3)   Զոհացու անասունի կիսումով` Ծննդ.15.9: Ըստ Ստեն Նիլի «Աստվածաշնչի կարմիր թելը» գրքի վկայության և Բրոքհաուզի հանրագիտարանի` նաև մեջք-մեջքի կանգնելուց հետո կեսերի շրջանցումը և դեմ առ դեմ հանդիպումը. այն կարող էր խորհրդանշել յուրաքանչյուր կողմի` իր համար մեռած և երդումնեղբոր համար կենդանի լինելը, ինչը տեղի պիտի ունենա տեր Հիսուսի և մեր միջև եղած ուխտում:

Այն ուղեկցվում էր փոխադարձ պարտավորությունների ստանձնումով և երդումով` Ծննդ.31.50-52.

4)   Աջ ձեռքերը միմյանց տալով` Եզեկ.17.18: 4Թագ.10.15 (Ըստ Ստեն Նիլի զուգակցվում էր նաև ափերի մեջ կտրվածք բացելով` արյան փոխներարկմամբ, ինչը կարող է խորհրդապատկերել Քրիստոսի արյան քավությունը).

5)   Անվանափոխությունով (Աբրամը դառնում է Աբրահամ, Ծննդ.15: Մենք` քրիստոնյաներ, Գործք 11.26).

6)   Ուխտի ընթրիքով (գինով և հացով)` Ծննդ.26.28,30: 31.45,46,54: Ել.24.11: Թվ.18.19: Հեսու 9.14.

7)   Հուշակոթողի բարձրացմամբ` Ծննդ.28: 31: 35.

գ.  Ջրով մկրտությունը` անձնուրացության ուխտ.

1)   Երբ Իսրայելն անցնում է Հորդանանով, և ուսերին Ուխտի տապանակը կրող քահանաները ոտքերը դնում են գետի մեջ, ջրերը կանգնում են (Հեսու 3.13-20).

ա)  Ուխտի տապանակը ներկայացնում է Քրիստոսին.

բ)   Ուսերին կրելը կարող է ասել խաչակրության մասին.

գ)   Այսպիսով ջրով մկրտությունը կարող է խորհրդանշել նաև խաչակրության մեր ընթացքը (Գաղ.2.19,20: 2Կոր.4.10,16).

2)   Ավետարաններում մենք կարդում ենք մեր կյանքի բոլոր ոլորտների վրա խաչի ներգործության մասին.

ա)  Մաթ.10.37-39-ում` զգացմունքների վրա.

բ)   Մարկ.8.35-37-ում` ինքնապահպանման բնազդի վրա.

գ)   Ղուկ.27.26-33-ում` օրինավոր զբաղմունքների կապվածությունների վրա.

դ)   Հովհ.12.24-26-ում` Աստծու սպասավորության մեջ անձի գործունեության վրա.

3)   Այնպես որ Կող.2.20-23-ում կարդում ենք, թե մենք մեռած և թաղված ենք այս աշխարհի սկզբունքների համար. «Եթե դուք Քրիստոսի հետ այս աշխարհի սկզբունքների համար մեռաք, էլ ինչու՞ աշխարհի մեջ կենդանի եղողների պես այսպիսի կանոնների ենք հնազանդվում, ասելով` մի' մոտեցիր, համը մի' առ… Որոնք իմաստության կերպարանքն ունեն ինքնակամ կրոնով և խոնարհության մարմին չխնայելով, բայց ոչ թե պատվի են արժանի, հապա մարմինը հագեցնելու են ծառայում»:

Հոգևոր դաս. Ջրով մկրտությունը թող մեզ համար դառնա ամբողջական փրկության հռչակում` թե' մեղքի դատապարտությունից, թե' հին մարդու, մեղքի, սատանայի և աշխարհի իշխանությունից, թե' անձի իշխանությունից:

Նաև` մեր Երդումնեղբոր հետ` Նրա համար  ընծայահեղվելու և Նրա կյանքով ու առաջնորդությամբ ապրելու հավիտենական ուխտ:

 

 

ԳԼՈՒԽ 6.19-22: 7.1-24.

 

1. Աստծու` մարդկության և կենդանական աշխարհի բնաջնջման որոշումը և իրականացումը (6.7,13,17: 7.4,6,10-12,17-24).

ա. Բնաջնջման որոշումը.

6.7.  «Եվ Տերն ասաց. «Երկրի երեսից ջնջեմ մարդուն, որ ստեղծեցի, մարդուց մինչև անասունը, մինչև սողունը և երկնքի թռչունը, որովհետև զղջում եմ, որ նրանց ստեղծել եմ»»:

6.13.         «Եվ Աստված ասեց Նոյին. «Բոլոր մարմնի վերջը եկել է Իմ առջև, որովհետև Երկիրը նրանց պատճառով անիրավությամբ լցված է, և ահա Ես նրանց պիտի փչացնեմ Երկրի հետ»»:

6.17.         «Եվ Ես ահա երկրի վրա ջրհեղեղ պիտի բերեմ այն ամեն մարմինը կորցնելու համար, որի վրա կենդանության շունչ կա երկնքի տակ, և Երկրի վրայ ինչ-որ կա պիտի սատկի»:

7.4.  «Յոթը օր հետո Ես քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև պիտի թափեմ երկրի վրա և երկրի երեսից պիտի ջնջեմ Իմ ստեղծած ամեն ﬕ էակի»»։

 

1)   Վերոհիշյալ Ծննդ.6.7,13,17 համարներում կարդում ենք մարդու ապականության պատճառով մարդկության կործանման Աստծու որոշման մասին.

2)   Սակայն 7.4-ում Արարիչը մեղավորների դարձի համար ևս 7 օր է շնորհում.

3)   Որովհետև մեր Երկնավոր Հոր նպատակը ոչ թե մեղավորին պատժելն է, այլ դարձի բերելը (Ղուկ.13.8,9` «…Այս տարի էլ թույլ տուր…»):

 

բ.  Ջրհեղեղը.

1)   7.6.  «Նոյը վեց հարյուր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղավ երկրի վրայ»։

7.10.  «Յոթը օր հետո Երկրի վրայ ջրհեղեղ եղավ»։

7.11ա.         «Նոյի կեանքի վեց հարյուրերորդ տարում, երկրորդ ամսի տասնյոթին…»:

7.11-ում նշված երկրորդ ամիսը վերաբերում է քաղաքացիական տոմարին, որը համընկնում է հոկտեմբեր ամսվա հետ.

2)   7.11բ. «…Ժայթքեցին ստորգետնյա բազում աղբյուրներ, բացվեցին երկնքի ջրվեժները»։

7.12.  «Երկրի վրայ անձրև թափվեց քառասուն օր ու քառասուն գիշեր»։

7.17.  «Երկրի վրայ քառասուն օր ու քառասուն գիշեր ջրհեղեղ եղավ։ Հորդացավ ջուրն ու բարձրացրեց տապանը, և տապանը կտրվեց գետնից»։

7.18.  «Ջուրն ավելի ու ավելի վարարեց, ողողեց երկիրը…»:

ա)  Ստորգետնյա աղբյուրների ժայթքումը կարող է վերաբերել Երկրի առանցքի տեղա­շարժի, հրաբուխների բռնկման, ցնցումների և երկրաշարժների, երկրա­կեղևի ճեղքման, մակընթացությունների, սարցադաշտերի հալման հետ ուղեկցվող հսկայական ջրազանգվածների հեղմանը.

բ)   Երկնային ջրավազանի հորդումը կապված է շոգեջրային թաղանթի պարպման հետ.

գ)   Որոշ գիտնականներ ջրհեղեղի սաստկությունը կապում են երկնային որոշակի մարմնին Երկրագնդի բախման հետ.

3)   7.19.  «Ջուրն այնքան սաստկացավ երկրի վրայ, որ ծածկեց երկնքի տակ գտնվող բոլոր բարձրաբերձ լեռները»։

7.20.  «Տասնհինգ կանգուն ավելի վեր բարձրացավ ջուրը և ծածկեց բոլոր լեռները։»

7.24.  «Ջուրը հարյուր հիսուն օր ողողեց երկիրը»։

ա)  Հաշվված է, որ ջրհեղեղի հետևանքով ջրի մակարդակի բարձրությունը չի գերազանցել 3 կմ-ը.

բ)   Երկրագնդի ռելիեֆի ներկա վիճակը որոշ գիտնականեր կապում են ջրհեղեղի ավարտին լեռնակազմական պրոցեսների սրման հետ, որի հետևանքով մի կողմից`ընդլայնվում է համաշխարհային օվկիանոսի ծավալը, մյուս կողմից` առաջանում են բարձրաբերձ լեռներ.

գ)   Ոմանք 7.4,17-ի («40 օր ջրհեղեղ եղավ») և 7.24-ի («Ջուրը 150 օր ողողեց երկիրը») միջև հակասություն են տեսնում, մինչդեռ 40 օրը վերաբերում է ջրհեղեղի ուժգնության շրջանին:

 

գ.  Մարդկության և կենդանական աշխարհի կործանումը.

7.21.         «Մեռան երկրի վրայ շարժվող բոլոր կենդանի էակները՝ թռչունները, անասուն­ներն ու գազանները, երկրի վրա սողացող բոլոր սողուններն ու բոլոր մարդիկ»։

7.22.         «Ցամաքի վրայ եղած ամեն բան, որ կենդանի շունչ ուներ իր ռունգերի մեջ, ոչնչացավ»։

7.23.         «Աստված բնաջնջեց երկրի երեսին գտնվող ամեն ﬕ էակ՝ մարդուց ﬕնչև անա­սուն, սողուններից ﬕնչև երկնքի թռչունները։ Նրանք վերացան երկրի երեսից…»։

 

1)   Արարչագործության և Ջրհեղեղի մասին պատումները թե' Աստվածաշնչում, և թե' այլ մշակույթներում կարող են ասել միևնույն պատմական իրադարձության նկա­րագրման մասին: Մինչդեռ նրանցում հանդես եկող տարբերություններ բացա­հայտում են էական աշխարհայացքային առանձնահատկությունները` արտա­ցոլելով հավիտենական արժեքների մասին Աստծու հայտնությունը չունեցող մարդկանց պատկերա­ցումները:

2)  Գոյություն ունի արարչագործության և ջրհեղեղի մասին ոչ աստվածաշնչական  270 պատում.

ա) Արարչագործության մասին պատումները.

(1) «Էնումա էլիշ» միջագետքյան պոեմը (թարգմանաբար` «Երբ վերևում»).

Այն բարձրաձայն կարդացվել է Բաբելոնում ամեն տարվա սկզբում:

Չեն պահպանվել պոեմի Ք.ծ.ա. 1-ին հազարամյակից ավելի վաղ պատճենները:

Ըստ Ե.Սպեյզերի և Թ.Յակոբսենի` այն ստեղծվել է Ք.ծ.ա. 2-րդ հազարամյակի առաջին կե­սում կամ երկրորդ կեսի մեջտեղում, իսկ ըստ Վ.Լամբերտի` Ք.ծ.ա. 1100 թվից ոչ վաղ:

Համաձայն այս պատումի` գոյություն են ունեցել 2 աստվածային էություններ` խմելու ջրի արական աստվա­ծային  մարմնավորում Ափսուն և ծովաջրի իգական աստվածային  մարմնավորում Թիամաթը: Նրանց միախառնման հետևանքով առաջանում է առաջին սերունդը` Լահմուն և Լահամուն` նշանակելով տիղմ: Այնուհետև երևան է գալիս երրորդ սերունդը` Անշարը և Կինշարը` որպես հորիզոն: Նրանցից առաջանում է երկնքի աստված Անուն, իսկ վերջինից` Էան:

Կրտսեր աստվածությունների բարձրացրած աղմուկը խանգարում են Ափսուին քնել, ինչի պատճառով, ծառայապետ Մամուի դրդմամբ և հակառակ կնոջ` Թիամաթի բողոքին, նա մտադրվում է սպանել նրանց: Սակայն նախ Էան է հասցնում սպանել Ափսուին` մոգական հմայանքի ենթարկելով նրան:

Թիամաթը, երդվելով իրականացնել սպանված ամուսնու մտադրությունը, ամուսնանում է Քինգուի հետ:

Մինչդեռ պոեմի գլխավոր հերոսը` Էայի որդի Մարդուքը, գերեվարում է Քինգուին և զինակիցներին, իսկ Թիամաթի մարմինը երկու կես է անում, որոնցից մեկից ստեղծում  է Երկինքը, մյուսից` Երկիրը:

Բանտարկված չաստվածներին Մարդուքը պարտավորեցնում է կառուցել իր բնակարանը` Բաբելոնը:

Շինարար չաստվածների բողոքի հետևանքով Մարդուքն ազատում է նրանց ֆիզի­կական աշխատանքից, իսկ Քինգուին սպանելով` նրա արյունից ստեղծում է մարդուն:

Պոեմն ավարտվում է Մարդուքի արքայական տիտղոսին նվիրված խնջույքով և նրան մեծարող հիսուն անունների թվարկումով:

Այսպիսով Թիամաթը խորհրդանշում է քաոսը, Մարդուքը` կարգ ու կանոնը:

(2) Ատրախասիսի մասին պատումը.

Պոեմը թվագրվում է Ք.ծ.ա. 1700 թվից ոչ ուշ: Երեք բարձրագույն չաստվածներ իրենց մեջ բաժանում են տիեզերքը. Անուն տիրում է Երկնքին, Էնլիլը` Երկրին, իսկ Էնկին` ջրին:

Էնլիլը խնդիր է դնում իր որդի չաստվածների առջև` փորելու Տիգրիս և Եփրատ գետերի հունը: Սակայն նրանց խռովության պատճառով սպառնում է վայր դնել իր պարտականությունները և գնալ Երկինք` Անուի հետ ապրելու համար: Միջնորդ դատավորի դերում հանդես եկած Էնկին առաջարկում է ստեղծել մարդուն` չաստվածներին ազատելով ծանր աշխատանքից: Այդ նպատակով չաստվածները սպանում են իրենցից մեկին` Վե-իլին` նրա արյունից, մարմնից, ինչպես նաև կավից ստեղծելով մարդուն (7 տղամարդու և 7 կնոջ), ինչին աջակցում է  Նինտու-Մամի չաստվածուհին: Վերջինս արժանանում է բոլոր չաստվածների Տիրուհու տիտղոսին:

 

(3) Էպիկական պոեմների համեմատումը.

«Էնումա էլիշ»-ի հիմնական նշանակությունը ոչ թե մարդու արարումն է, այլ աստվածածնությունը (թեոգոնիան):

Այն նաև Բաբելոնի հովանավոր չաստծու` Մարդուքի պատճառախոսությունն է (էթիոլոգիան):

«Արարիչ աստված»  մարդուքը վեցերորդ սերնդից է:

Բաբելացիների համար պոեմի ամենամյա հնչեցման նպատակը կարգ ու կանոնի հաղթանակի հռչակումն էր քաոսի հանդեպ:

Երկու պոեմներում  էլ  արարչագործությունը դրսևորվում է վերարտադրությամբ (Սկզբում եղել են երկուսը, որոնց միախառնումից առաջանում են հետագա սերունդ­ները, իսկ Երկինքն ու Երկիրն առաջանում են սպանված Թիամաթի մարմնից: Մարդը ստեղծվում է Քինգուի կամ Վե-իլի արյունից:):

Չաստվածներն էգոիզմ են դրսևորում, ինչպես նաև սեռական հարաբերությունների մեջ են մտնում: Այսպես, Անուի և նրա կնոջ` Երկիր-Կիի կենակցությունից առա­ջանում են բուսակա­նությունը, շատ չաստվածներ և չար ոգիներ:

Գլխավոր չաստված Ափսուն գործում է ոչ թե ինքնուրույն, այլ խորհրդական Մամուի թելադրանքով, ինչպես նաև ենթարկվում է Էայի հմայությանը և սպանվում:

Այսպիսով, աստվածությունը, ըստ հեթանոսական պատկերացումների, ինքնիշ­խան և սահմանափակ չէ, այլ գտնվում է ինչ-որ «մետաաստվածության» ոլորտի ազդեցության տակ (Եզեկիել Կաուֆմանի բնորոշումն է): Իսկ մարդը ստեղծվում է չաստվածներին ֆիզիկական աշխատանքից ազատելու նպատակով` չօժտվելով աստվածաշնչական արժանավորությամբ և իշխա­նությամբ:

բ)  Երկու ոչ աստվածաշնչական, միջագետքյան պատումներ ջրհեղեղի մասին.

(1) Գիլգամեշի մասին էպոսը.

Գիլգամեշն Ուրուքի արքան է եղել (Ծննդ.10.10-ում` Արեգ) Ք.ծ.ա. մոտ 2600թ.:

Ըստ Թորքիլդ Յակոբսենի` էպոսը գրվել է մոտավորապես Ք.ծ.ա 1600թ.:

Ժողովուրդը խնդրում է չաստվածներից մեկին, որ նա դաժան բռնակալ Գիլգամեշին տապալելու նպատակով բարձրացնի մի հակառակորդի: Այն դառնում է Էնկիդուն:

Էնկիդուի և Գիլգամեշի ճակատամարտում հաղթող չի լինում: Ավելին, նրանք դառնում են դաշնակիցներ` չար հրեշների դեմ մարտնչելով:

Երբ Գիլգամեշը մերժում է Իշթար չաստվածուհու ամուսնության առաջարկը, մահվան է մատնվում Էնկիդուն:

Մահվանից խուսափելու նպատակով Գիլգամեշը դժոխքի գալարուն ճանապարհ­ներում որոնում է իր նախնի Ութնապիշտիմին` անմահության գաղտնիքն իմանալու համար:

Ութնապիշտիմը փոխանցում է Էա չաստծու պատումը, թե մի անգամ Էնլիլը պատրաստվել է ոչնչացնել մարդկությանը ջրհեղեղի միջոցով: Այդ պատճառով Ութնապիշտիմը պետք է կառուցեր մի նավ և նրա մեջ վերցներ ընտանիքի անդամներին, նավաստիների, անասուններ ու արժեքավոր իրեր:

Յոթ օր ու գիշեր տևող ամպրոպից հետո նավը կանգ է առնում լեռան կատարին: Ջրերի հետ քաշվելուն պես Ութնապիշտիմը լքում է նավը և փառաբանում չաստված­ներին:

Էնլիլն Ութնապիշտիմին և նրա կնոջն անմահություն է շնորհում:

Գիլգամեշը վերադառնում է հայրենի Ուրուք: Նա անմահություն է գտնում` իր ժողովրդի հիշողության մեջ ապրելով Ուրուքը շենացնող ջանքերով:

(2) Ատրախասիսի մասին պատումի շարունակությունը..

Մարդիկ իրենց ստեղծումից հետո այնքան արագ արագ են բազմանում, որ բարձրացված աղմուկից հիմա էլ Էնլիլն է անքնությամբ տառապում և որոշում աղետների միջոցով բնակչության թիվը նվազեցնել:

Էնկի չաստծու միջոցով Ատրախասիսին հաջողվում է աղետը կանխել:

1200 տարի հետո Էնլիլը մտադրվում է «մռնչացող» երկրին պատժել այս անգամ երաշտով: Ատրախասիսին կրկին հաջողվում է մեղմել նեղսրտված չաստվա­ծությանը: Սակայն երբ երկրից բարձրացող աղմուկը դարձյալ հնարավոր չի լինում լռեցնել, Էնլիլը ջրհեղեղ է սկսում: Էնկիի խորհրդով Ատրախասիսը նավ է կառուցում` պաշտպանվելու 7 օր ու գիշեր շարունակվող կործանարար փոթորկից:

Չորացած երկիրը ոտք դրած Ատրախասիսը Ութնապիշտիմի նման զոհ է բերում չաստվածներին:

Հետագայում Երկրի բնակչության թվի նվազեցման նպատակով ստեղծվում են  չբեր կանայք, նորածիններին մահ բերող չսր ոգի և քրմուհիներ, որոնց արգելվում է որդեծնությունը:

(3) Էպիկական պոեմների համեմատումը և հակադրումը Աստվածաշնչին.

Գիլգամեշի էպոսում ոչինչ չի ասվում ջրհեղեղի պատճառի մասին, իսկ Ատրախասիսի մասին պոեմում Էնլիլին բարկացնում են ոչ թե մարդկանց մեղքերը, այլ աղմուկը: Բացի այդ Ատրախասիսի պոեմում փրկվում է միայն ինքը:

Միայն շումերական գրականության մեջ է ընդգծվում փրկված արքա Զիուսուդրայի բարեպաշտությունը:

«Գիլգամեշ» էպոսում Ութնապիշտիմի նավը խորանարդաձև էր; Բացի այդ նավարկումը հնարավոր է դառնում նավաստիների օգնությամբ: Նավում վերցվել էին բավականաչափ ոսկի և արծաթ, ինչպես նաև թխսի համար ձու:

Այնուամենայնիվ, Գիլգամեշի էպոսում Ութնապիշտիմի փրկությունը մնում է երկրորդ պլանի վրա: Իսկ Ատրախասիսի պոեմի ավարտը (Էնլիլի անպտղաբե­րության վերջնագրով) մարդկանց մեջ կարող էր առաջացնել միայն վախ և անվստահություն չաստվածների նկատմամբ:

Ի տարբերություն վերը նշված պատումների` Ծննդոցը պնդում է, որ ջրհեղեղի պատճառը մարդու մեղքն էր:

Նոյն Աստծու առջև շնորհք է գտնում, որովհետև քայլում է Նրա հետ: Այնպես որ, նա նավաստիների և ունեցվածքի կարիքը չուներ:

Բացի այդ, Նոյան տապանի չափերը համապատասխանում են նավարկության պահանջներին:

3)  Այսօր կործանարար ջրհեղեղի մասին են փաստում հիպոպոտամների սիցի­լիական գերեզմանոցը, դինոզավրերի գերեզմանոցը Սև բլուրներում, Ապառաժե լեռներում և Գոբի անապատում, ձկների գերեզմանոցը շոտլանդական դևոնական պլաստներում, Կենտրոնական Գերմանիայում հազարավոր ողնաշա­րավորների, միջատների, կակղամորթների և բույսերի նստվածքներում  և այլն:

 

2.  Ուխտի համաձայն` Աստծու կողմից Նոյի և նրա ընտանիքի փրկությունը.

ա. Աստծու ուխտը և պատվերը Նոյին.(6.14,18,21: 7.1).

6.14.         «Ահա դու քեզ համար … մի տապան շինիր…»:

6.18.         «Բայց Իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապանը կմտնես դու և քո որդիները, և կինդ, և որդիների կանայք քեզ հետ»:

6.21.         «Եվ դու առ քեզ համար ամեն ուտելիքներից որ ուտվում են, և քեզ մոտ հավաքիր, որ քեզ ու նրանց համար ուտելիք լինեն»:

7.1.  «Տեր Աստված ասաց Նոյին. «Դու և քո ողջ ընտանիքը մտե՛ք տապան, որովհետև մարդկային ցեղի մեջ ﬕայն քե՛զ գտայ արդար իմ հանդեպ»։

1)   Նոյան տապանն ամենահին և ամենախոշոր նավը դարձավ հին աշխարհի.

2)   Նրա կառույցը թույլ էր տալիս պահպանելու կայունությունը ջրի վրա` համապա­տասխանելով ջրի վրա լողացող մարմնի վրա ազդող ուժերի հավասարազորի  կիրառման կետին ներկայացվող պահանջներին.

3)   Եվ մեծ աղետի ժամանակ Նոյը կարող էր վստահել աստվածային չափանիշներով կառուցված տապանի հուսալիությանը (նախորդ դասերում նշված` Եռամեկ Աստծու հետ մարդու միաձուլման լիությանն ու ավարտունությանը):

 

բ.  Նոյի հնազանդությունը (6.22: 7.5,7,13).

6.22.         «Եվ Նոյն արեց բոլորը, ինչպես Աստված պատվիրել էր նրան, այնպես արեց»:

7.5.  «Նոյն արեց այն ամենը, ինչ պատվիրեց Տեր Աստված»։

7.7.  «Ջրհեղեղի պատճառով Նոյի հետ տապան մտան նրա որդիները, նրա կինն ու նրա որդիների կանայք»։

7.13.         «Այդ օրը Նոյի հետ տապան մտան Սեմը, Քամը, Հաբեթը՝ Նոյի որդիները, Նոյի կինը և նրա որդիների երեք կանայք»։

1)   Սաղմ.8.8-ում հիշատակվում է ծովային ճանապարհների, իսկ 107.25-ում մրրկալից նպաստաբեր քամիների մասին.

2)   Մետյու Մորին, ում անվանում են օվկիանոսագիտության հայրը, հայտնաբերել է մոլորակի վրա օդի շրջանառության և հզոր օվկիանոսային հոսանքների միջև եղած կապը: Այդ ամենը նրան օգնել է` կազմելու ծովային ուղևորությունների օպտիմալ երթուղիները, որոնք թույլ են տալիս` օգտագործելու օվկիանոսային հոսանքների եներգիան.

3)   Առ.3.5-ում կարդում ենք. «Քո ողջ սրտով Տիրոջն ապավինիր և քո իմաստությանը մի վստահիր: Քո ամեն ճամփաների մեջ Նրան ճանաչիր, ու Նա քո շավիղները պիտի ուղղի»:

Նոյը, հասկանալով այս ճշմարտությունը, լիակատար հնազանդությամբ գոր­ծադրեց այն:

 

գ.  Նոյի ընտանիքի փրկությունը (7.16II,18 II,23 II).

7.16 II.      «…Տեր Աստուած նրա ետևից փակեց տապանը»։

7.18 II.     «…Եվ տապանը լողաց ջրերի վրայ»:

7.23 II.      «…Կենդանի մնաց ﬕայն Նոյը…»։

1)   Աստծու ձեռքը, որը բացեց երկնային պատուհանների և ստորերկյա աղբյուրների դռները, փակեց տապանի դուռը.

2)   Հիսուս, ունենալով Դավթի (Հայտն.3.7) և դժոխքի ու մահվան (Հայտն.1.18) բանալիները, ողջ իշխանությունն ընդունեց Երկրի վրա (Մաթ.28.18).

3)   Եվ այսպես, Աստծու կողմից փակված դռների հետևում, որտեղ ոչ մի մարդկային կամ դիվային ազդեցություն չի կարող թափանցել, Նոյը կարող էր օգտվել իր Ազատարարի հետ հաղորդակցության վայելքից:

 

3.  Տապանը` կենդանական աշխարհի պահպանության միջոց հետջրհեղեղյան կյանքի համար (6.19,20,21: 7.2,3,8,9,14-16).

ա. Աստծու պատվերը Նոյին կենդանական աշխարհի մասին.

6.19.         «Եվ ամեն անասուններից և ամեն մարմնից երկու հատ ամենից տապանը բերես, որ քեզ հետ ապրեն. արու և էգ լինեն»:

6.20.         «Թռչուններից իրենց տեսակի պես, և անասուններից իրենց տեսակի պես, երկրի բոլոր սողուններից իրենց տեսակի պես, երկրի բոլոր սողուններից իրենց տեսակի պես, ամենից երկու հատ գան քեզ մոտ, որ ապրեն»:

6.21.         «Եվ դու առ քեզ համար ամեն ուտելիքներից… և քեզ մոտ հավաքիր, որ քեզ ու նրանց համար ուտելիք լինեն»:

7.2.  «Անպիղծ բոլոր կենդանիներից յոթը-յոթը՝ արու և էգ, կը մտցնես քեզ հետ, իսկ պիղծ բոլոր կենդանիներից երկու՝ արու և էգ»:

7.3.  «Նաև երկնքի անպիղծ թռչուններից յոթը-յոթը՝ արու և էգ, իսկ պիղծ թռչուններից երկու՝ արու և էգ, որ սերունդ պահպանուի ողջ երկրի վրայ»։

1)   Ոմանք փորձում են հակասություն տեսնել կենդանական տեսակների թվի մեջ: Կա թվացյալ հակասության հարթման երկու բացատրություն.

ա)  Հետևելով գրական ոճին` սկզբում  (Ծննդ.6.19,20) խոսվում է ընդհանրապես կենդանական տեսակների թվի մասին, իսկ հետո մասնավորվում մաքուր կենդանատեսակների համար պահանջվող թիվը (յոթական` Ծննդ.7.2,3).

բ)   Երկուսը վերաբերում է արական և իգական սեռին.

2)   Մինչ Նոր ուխտը մաքուր անասունները նրանք էին, որոնք պիտանի էին զոհաբերության համար.

3)   Ինչպես արդեն ասվեց, նախորդ դասում տապանի ներքին ծավալը (մոտ 40 հազար մ3) բավարար էր հազարավոր կենդանատեսակների և նրանց կերակուրի համար:

 

բ.  Կենդանական աշխարհի տեսակների մուտքը տապան.

7.8,9. «Մաքուր անասուններից ու անմաքուր անասուններից, թռչուններից և երկրի վրայ սողացող բոլոր սողուններից երկու-երկու՝ արու և էգ, Նոյի հետ մտան տապան, ինչպես պատվիրել էր նրան Տեր Աստված»։

7.14,15. «Նրանք և ամեն տեսակի գազան, ամեն տեսակի անասուն, երկրի վրայ սողացող ամեն տեսակի սողուն և ամեն տեսակի թռչուն մտան տապան՝ Նոյի մոտ, երկու-երկու բոլոր այն էակներից, որոնց մեջ կենդանության շունչ կար»։

7.16.         «Տապան մտնող էակները արու և էգ էին, ինչպես պատվիրել էր Աստված Նոյին…»։

1)   Նոյը ներս է մտցրել մատաղ կենդանիներին.

2)   Տապանում եղած կենդանիներն իրենց մեջ կրում են գենոֆոնդեր («գենետիկական ամբողջ բանկեր»), որոնք զարգանալով առաջացրել են այսօրվա տեսակների բազմազանությունը.

3)   Նավարկության մեջ գտնվող կենդանիները կարող էին գտնվել քնած վիճակում:

 

գ.    Աստծու պահպանությունը.

7.18 II. «…Եվ տապանը լողաց ջրերի վրա»:

7.23 II. «…Կենդանի մնաց ﬕայն Նոյը, նաև նրանք, որ նրա հետ տապանում էին»։

1)   Դատապարտության ջրերը ծառայեցին նոյան աննվաճ տապանի բարձրացմանը.

2)   Նոյի պահպանության տակ մտան նաև նրա զավակները: Ինչպես Աստված շնորհեց նավարկության ժամանակ նաև Պողոսի ուղեկիցներին (Ծննդ.27.24).

3)   Եվ եթե Ադամի անհնազանդության պատճառով անեծքի արժանացավ ողջ Երկիրը, ապա Նոյի հավատքի հնազանդության շնորհիվ պաշտպանություն գտան նաև կենդանական աշխարհի ներկայացուցիչները:

 

Հոգևոր դասեր.

1.   Բոլոր խնդիրների ժամանակ Նոյի նման վստահենք աստվածային առաջնոր­դության հուսալիությանը.

2.   Աստծու պահպանության մեջ վայելենք մեր Ազատարարի հետ հաղորդակ­ցությունը:

3.   Հավատքի հնազանդությամբ և Հոգու առաջնորդությամբ միջոց դառնանք մեր շրջապատի արթնության, պաշտպանության  և օրհնության համար:

 

 

ԳԼՈՒԽ 8.1-4.

 

1. Դատապարտության ջրհեղեղին ընդդեմ` մեր նոր իսկության Աստվածային ծրագրի իրականացումը.

Ծննդ.8.1. «Աստուած հիշեց Նոյին, նրա հետ տապանում գտնվող բոլոր գազաններին, բոլոր անասուններին ու բոլոր թռչուններին։ Աստուած հողմ բարձրացրեց երկրի վրայ, և անձրևը դադարեց»»։

8.2.  «Փակվեցին ստորգետնյա աղբյուրներն ու երկնքի սահանքները, դադարեց նաև երկնքից թափվող անձրևը»։

8.3.  «Ջուրը գնալով իջնում, քաշվում էր երկրի վրայից, և հարյուր հիսուն օր անց այն նվազեց»։

8.4.  «Յոթերորդ ամսի քսանյոթին տապանը նստեց Արարատ լեռան վրա»։

 

ա. Մեզ համար Աստվածային ծրագրերի իրականացման ժամանակը (Ծննդ.8.1ա).

1)   Աստված Իր սրտում միշտ ունի մեզ փորձությունից դուրս հանելու ծրագիրը:

Ինչպես Ես.49.15,16-ում է ասվում . «Մի՞թե կինն իր կաթնակեր մանկանը կարող է մոռանալ… Թեև նրանք մոռանան, բայց Ես քեզ պիտի չմոռանամ: Ահա Ես քեզ Իմ ձեռքերի մեջ նկարագրեցի, քո պարիսպները միշտ Իմ առջև են»:

Կամ` Փիլ.1.6-ում. «…Նա, որ ձեր մեջ բարի գործ սկսեց, մինչև Հիսւոս Քրիստոսի օրը պիտի կատարի».

2)   Միայն թե այն իրականացնելու համար, ինչպես Նոյը, անհրաժեշտ է անցնել պահանջվող 150 օրը:

Եվ այնուամենայնիվ Նրա սրտից, տեսադաշտից և ծրագրերից մենք երբեք դուրս չենք մնում.

3)   Այն ժամանակ մեզ համար պատրաստված օրհնությունը միջոց կդառնա նաև մեր առաջնորդյալների շինության համար:

բ.  Աստծու զորությունը` ի սպաս մեր հաղթությանը (Ծննդ.8.1բ,2,3).

1)   Աստված ամեն բան գործածում է մեր փրկության և օրհնության համար.

2)   Սուրբ Հոգու հողմով Նա կասեցնում է մահաբեր անձրևների հեղումը, ինչպես հետո Ել.14.21-ում ճեղքում է Կարմիր ծովի ջրերը` ճանապարհը բացելու Իր ժողովրդի համար:

Այնուհետև Իր Որդու անվան իշխանությամբ, խոսքի զորությամբ, արյան պահպանությամբ փակում է դիվային հարձակման աղբյուրները (Եփ.6.12-18).

3)   Եվ թշնամին տեղիք է տալու (Ղուկ.10.19)

գ. Քրիստոսի հարությունը` նոր կյանքի սկզբի, նոր ապրելակերպի և նոր հանրության համար (Ծննդ.8.4).

1)   Տապանի իջնելն Արարատ լեռան վրա կարող է խորհրդապատկերել Քրիստոսի հարությունը:

Հրեաներն ունեին երկու օրացույց` քաղաքացիական և կրոնական:

Քաղաքացիական տոմարի յոթերորդ ամիսը Եգիպտոսում զատկի ժամանակ դարձավ կրոնական տոմարի առաջին ամիսը (Ել.12.2): Եվ այսպես, նոր տոմարը սկսվում է զատկից:

Առաջին ամիսը կոչվում է Աբիբ (Ել.13.4), ինչը նշանակում է աճում, բողբոջում, ինչպես նաև հացահատիկի մատաղ հասկեր:

Այսպիսով հարությունը դառնւմ է մեր նոր տոմարի, նոր կյանքի սկիզբը:

2)   Տերը Հիսուսը խաչվեց զատկի օրը (Ել.12.6: Հովհ.18.28):

Երորդ օրը Նա հարություն առավ, ինչը համընկնում է տապանի` Արարատի վրա իջնելու օրվա հետ:

1Պետ.3.20,21-ում տապանով Նոյի ընտանիքի փրկությունը համեմատվում է Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ և ջրով մկրտությամբ խորհրդանշված փրկության հետ:

Ոմանք, համակված հարության խորհրդով, տապանում փրկվածների 8 թիվն անգամ դիտում են որպես հարության խորհրդանիշը (համընկնում է Հովհ.20.1-ում նշված` Հիսուսի հարության` շաբաթվա առաջին օրվա հետ), որպես փրկյալների` հարության կյանքով ապրելու իմաստը:

Ուրեմն, հարությամբ մենք նույնպես նոր ապրելակերպի մեջ ենք մտնում:

3)   Ութ փրկյալները, գտնվելով Քրիստոսին խորհրդապատկերող տապանի մեջ, չհպվեցին մահվան ջրերին, որոնց դիմակայում էր տապանը:

ա)  Եվ երբ տապանը դուրս եկավ ջրերից, ութը փրկյալները նույնպես դուրս եկան նրանից:

Եփ.2.6-ում կարդում ենք, որ մենք հարություն առանք Քրիստոսի հետ:

Ջրով մկրտվելով` մենք թաղում ենք մեր հին հանրությունը:

Եվ որպես Եկեղեցի` նոր հանրությունն ենք ներկայացնում:

բ)   Արարատը չորս անգամ է հիշատակվում Սուրբ Գրքում:

Առաջին անգամ Ծննդ.8.4-ում:

Երկրորդ և երրորդ անգամները` 4Թագ.19.37-ում և Ես.37.38-ում` ասորական Սենեքերիմ թագավորի հայրասպան որդիների` Արարատի երկրում պատսպար­վելու առիթով:

Չորրորդ անգամ` Երեմ.51.27-ում` ապականյալ Բաբելոնի դեմ դուրս եկող թագավորությունների մեջ առաջինը հիշատակելով, հաղթության դրոշով և շեփորահարությամբ նրանց հրավիրելով, զորավարներ նշանակելով և մեծ բանակներ բարձրացնելով:

գ)   Այսօր մենք միասնաբար կոչված ենք` Արարատ լեռան շուրջը կենսագործելու նոր սկզբի, հարության ապրելակերպի և հաղթական հանրության Աստվա­ծաշնչա­կան տեսիլքը…

 

 

ԳԼՈՒԽ 8.5-19

 

2.  Նոյը` կոչված նոր աշխարհակարգի առաջնորդության.

ա. Ագռավը` աշխարհի սիրո խորհրդանիշ.

8.5.  «Ջուրը ﬕնչև տասներորդ աﬕսը քաշվում էր, նվազում։ Տասնմեկերորդ ամսի առաջին օրը երևացին լեռների գագաթները»։

8.6.  «Քառասուն օր հետո Նոյը բացեց իր կառուցած տապանի պատուհանը»։

8.7.  «Նա արձակեց ﬕ ագռավ, որը գնաց, բայց չվերադարձավ, ﬕնչև որ ջուրը ցամաքեր երկրի վրա»։

 

1)   Համաձայն Ղևտ.11-ի` ագռավն անմաքուր թռչուն է.

2)   Ագռավը հավանաբար սկսեց սնվել ջրի երեսին լողացող խեղդված անասուններով.

3)   Ագռավը հիշեցնում է դատապարտված աշխարհի սերն ունեցողին:

Եվ 2Տիմ.4.10-ում կարդում ենք Դեմասի մասին, ով սիրեց աշխարհը և թողեց Պողոսին:

Հոգևոր դաս. Մեր խաղաղությունը և հաճությունը չփնտրենք մեղքի և դատապար­տության աշխարհում:

 

բ. Աղավնու մի քանի խորհուրդները.

8.8.  «Հետո նա ﬕ աղավնի արձակեց՝ տեսնելու, թէ ջրերը քաշվե՞լ են երկրի երեսից»։

8.9.  «Աղավնին իր ոտքը դնելու տեղ չգտնելով՝ վերադարձավ նրա մոտ՝ տապան, որովհետև ջուրը դեռ ծածկել էր ողջ երկիրը։ Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան և բերեց իր մոտ՝ տապան»։

8.10.         «Նա սպասեց ևս յոթ օր ու տապանից դարձյալ արձակեց աղավնուն»։

8.11.         «Աղավնին նրա մոտ վերադարձավ երեկոյան։ Նրա կտուցին ձիթենու ﬕ շյուղ կար։ Նոյը դրանից հասկացավ, որ ջրերը քաշվել են երկրի վրայից»։

8.12.         «Նոյը սպասեց ևս յոթ օր ու նորից արձակեց աղավնուն, որն այլևս նրա մոտ չվերադարձավ»։

 

1)   Ի հակառակ ագռավին` աղավնուն Երկրի վրա մահվան առկայությունը հետ բերեց տապան.

2)   Աղավնին վերադարձավ նաև երկրորդ անգամ` ձիթենու շյուղը կտցին, որով դարձավ կյանքի ավետաբերը Երկրի վրա:

ա)  Այն կարող է խորհրդանշել նորոգված մարդուն, ով իր խաղաղությունն ու բաժինը գտնում է Քրիստոսի մեջ.

բ)   Ձիթենու շյուղը կարող է ասել դատապարտությունից մեր ազատագրության և Քրիստոսով մեր ժառանգության մասին.

գ)   Աղավնին խորհրդապատկերում է մարդկության մեջ Քրիստոսով համերաշ­խությունը:

3)   Աղավնին կարող է խորհրդանշել նաև Սուրբ Հոգուն, ով մեզ նոր կյանքի է առաջնորդում

Հոգևոր դաս. Հիսուսին ընտրենք որպես մեր խաղաղությունը և հոգու հարստությունը:

 

գ. Մշակութային հանձնարարականի վերականգնումը.

8.13.         «Նոյի կյանքի վեց հարյուր մեկերորդ տարում, առաջին ամսի առաջին օրը ջրերը քաշվեցին երկրի վրայից։ Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը և տեսավ, որ ջուրը քաշվել է երկրի երեսից»։

8.14.         «Երկրորդ ամսի քսանյոթներորդ օրը երկիրը ցամաքեց»։

8.15-17. «Տեր Աստված Նոյին ասաց. «Դո՛ւրս եկէք այդ տապանից դու, քո կինը, քո որդիները և քո որդիների կանայք, նաև քեզ հետ եղող բոլոր գազանները, բոլոր էակները՝ թռչուններից ﬕնչև անասունները։ Դո՛ւրս հանիր քեզ հետ նաև երկրի վրայ սողացող բոլոր սողուններին, նրանք թող սողան երկրի վրայ։ Աճեցէ՛ք և բազմացե՛ք երկրի վրա»»։

8.18.         «Դուրս ելան Նոյը, նրա հետ նաև իր կինը, իր որդիներն ու իր որդիների կանայք»։

8.19.         «Երկրի բոլոր գազանները, բոլոր սողուններն ու բոլոր թռչունները՝ իրենց տեսակներով, դուրս ելան տապանից»։

 

1)   Ծննդ.7.11-ի և 8.14-ի համադրումից կարելի է եզրակացնել, որ Նոյն իր ընտանիքի հետ միասին տապանում մնաց 12 ամիս և 11 օր:

Եթե հաշվարկը կատարվում է լուսնային օրացույցով (այդ դեպքում տարին ունենում է 354 օր), ապա այն կազմում է 1 ամբողջ տարի.

2)   Տապանից Նոյի և ընտանիքի դուրս գալը կարող է խորհրդանշել դատապար­տության ջրերից նոր կյանք մտնելը (Հռ.6.3-5).

3)   Ծննդ.8.17-ում «աճեցեք և բազմացե'ք»-ը համապատասխանում է 1.28-ին, որով Աստված կրկնում է մարդուն տրված Իր, այսպես կոչված, մշակութային հանձնա­րարականը:

Աստծու հանձնարարականին հետևում է Նոյի հնազանդությունը (8.18): 

8.19-ում մենք կարող ենք տեսնել Նոյի իշխանության դրսևորումը կենդանական աշխարհի վրա:

Հոգևոր դասը. Տեր կանգնենք մշակութային հանձնարարականի իրականացմանը` հագեցած քրիստոնեական բովանդակությամբ.

ա)  Եթե մենք Աստծու թագավորության շրջանակը չենք տարածում մեր անձերից ու Եկեղեցուց դուրս, ապա մեր ավետարանական ուղերձն ամբողջական չէ.

բ)   Եկեղեցին կոչված է ներազդել հասարակական կյանքի բոլոր ոլորտների` բարոյական գիտակցության, ընտանիքի ինստիտուտի, ազգանվիրումի, գի­տամշա­կութային բնագավառի, կրթական համակարգի, զանգվածային լրատվա­միջոցների, տննտեսության և սոցիալական ոլորտի, կառավարման մարմինների վրա և այլն.

գ)   Սակայն թագավորության պարիսպները բարձրացնելուց առաջ (Նեեմ.3) անհրաժեշտ է`

-  վերականգնել Աստվածպաշտության տաճարը, ինչպես Եզրասի ժամանակ,

-  միաբանվել (Եփես.4.4-6-ում բերված հիմքերի վրա)` ընդունելու Տիրոջ ներկայությունը մեր մեջ (Մաթ.18.20), Նրա օրհնությունը (Սաղմ.133) և վարելու արդյունավետ հոգևոր պատերազմ (2Օր.32.30).

-  միաժամանակ ունենալով մեր կոչման և ծառայության բազմազանությունը (Հռ.12.3-8: 1Կոր.12.4-30: Եփես.4.1-16):

 

 

ԳԼՈՒԽ 8.20-22: 9.1,2,7

 

3.  Քրիստոսի զոհը` կանխումը անեծքի և միջոցն օրհնության.

ա.   Հոգևոր կյանքը` խաչակրության, Քրիստոսասուն և Քրիստոսաբուխ կյանք.

8.20.         «Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար։ Նա առավ բոլոր տեսակի անպիղծ անասուններից, բոլոր տեսակի անպիղծ թռչուններից և ողջակիզեց զոհասեղանի վրա»։

8.21ա. «Եվ Տեր Աստված հոտոտեց անուշ բույրը…»

1)   Նոյը Տապանից դուրս գալուց հետո նախ զոհասեղան կառուցեց (զոհասեղանի մասին առաջին հիշատակությունը Սուրբ գրքում) և Տիրոջ համար զոհաբե­րություն կատարեց` ի նշան երախտագետ ընծայահեղման (ողջակեզն ամբողջո­վին է այրվում, ոչ մի մաս չթողնելով ո'չ քահանայի, ո'չ զոհի տիրոջ համար, խորհրդանշելով անմնացորդ ընծայումը).

ա)  Զոհասեղանը և զոհերը խորհրդապատկերներ են.

բ)   Զոհասեղանը ներկայացնում է Քրիստոսի խաչը.

գ)   Զոհերը Քրիստոսի զոհաբերության տարբեր կողմերն են արտահայտում.

2)   Քրիստոսի խաչը կոչված է ներգործելու մեր կյանքի բոլոր ոլորտների վրա.

ա)  Այն ձերբազատում է մեզ անձոտությունից.

բ)   Թե' ծնողներ և զավակներ, թե' այր և կին հարաբերություններում.

գ)   Նաև մեր հոգևոր սպասավորության մեջ.

3)   Խաչի ներգործությունը զուգակցվում է մեր ամենօրյա կյանքում Քրիստոսին բուրելու հետ.

ա)  Նախ` Նրան ճաշակելու միջոցով.

բ)   Այնուհետև Նրան Հոր առաջ ներկայացնելով և միմյանց մատակարարելով.

գ)   Եվ Աստծուն բավարարություն և վայելք պատճառելով` դառնալով Նրա անուշա­հոտությունը (Ծննդ.4.4-ում` Աբելի զոհը: 2Կոր.2.15,16-ում` Աստծու զավակները: Փիլ.4.18-ում` Փիլիպեի եկեղեցու ընծան):

Հոգևոր դաս. Վերածննդից հետո մենք նույնպես կոչված ենք խաչի ներգործության տակ ապրելու` Քրիստոսին ճաշակելով, Նրան Հորը ներկայացնելով և միմյանց մատակարարելով:

 

բ.    Քրիստոսը` Կանխումն անեծքի.

8.21բ. «Տեր Աստված իր մտքում ասաց. «Մարդկանց չար արարքների համար Ես Երկիրն այլևս չեմ անիծի, որովհետև մարդկանց ﬕտքը մանկուց չարի ծառայու­թյան մէջ է։ Ես այլևս ոչ ﬕ կենդանի էակի չեմ պատուհասի, ինչպես արեցի»։

1)   Իր անկման պատճառով մարդն անեծքի տակ ընկավ (Ծննդ.3.17).

ա)  Մարդու սրտի ապականությունը գալիս է մանկությունից (նույնը` Ծննդ.6.5-ում).

բ)   Անեծքն իր մեջ կրում է տառապանք ու մահ.

գ)   Եթե թույլ տանք, որ դժգոհությունն ու տրտունջը, քննադատությունն ու բամ­բա­սանքը նվաճեն մեզ, մենք նույնպես կընկնենք անեծքի տակ: Եվ մահվան շունչը կտարածվի մեր շուրջը.

2)   Իսկ Աստծու ու մարդկանց առջև Քրիստոսին արտահայտելը կանխում է անեծքը: Քանի որ Աստված մեզ համար պատրաստել է օրհնություն և կյանք (Սաղմ.133.3).

3)   Այնուամենայնիվ, Քրիստոսամերժ մարդկությանը Երկրորդ գալուստին սպասում է Երկրի կործանում` կրակի այրումով (Ես.34.4: Միք.1.4: 2Պետ.3.7,10,12: 2Թես.1.8):

Հոգևոր դաս. Քրիստոսասուն և Քրիստոսաբուխ կյանքով մենք կոչված ենք մեր շուրջն անեծքի կանխման:

 

գ.    Նոյի հանձնարարականի իրականացումը Եկեղեցու կողմից.

8.22.         «Այսուհետև, քանի դեռ կա Երկիրը, թո'ղ չդադարեն սերﬓ ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»»։

9.1   «Աստված օրհնելով Նոյին ու նրա որդիներին՝ ասաց նրանց. «Աճեցէ՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք Երկիրն ու տիրեցե՛ք դրան»:

9.2   «Ձեր ահն ու երկյուղը թո'ղ լինի երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչուն­ների, Երկրի բոլոր զեռունների և ծովի բոլոր ձկների վրայ, որ ենթարկել եմ ձեզ»:

9.7   «Իսկ դուք աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք Երկիրը և բազմացե՛ք դրա վրա»:

1)   Զոհի մատուցումը դարձավ Երկրի օրհնության պատճառ.

ա)  Չի դադարելու սերմերի ցանքը, ինչը հոգևոր իմաստով կարող է նշանակել նաև Ավետարանի քարոզչությամբ Քրիստոսի Կենաց սերմերը մարդկանց տանելը.

բ)   Ցանքին պիտի հետևի նաև հունձքի օրհնությունը, որը հոգևոր առումով կարող է խորհրդանշել սերմնընկալ սրտերում Քրիստոսի կյանքի աճը.

գ)   Ցերեկն ու գիշերը, ամառն ու գարունը, ցուրտն ու տոթը մի կողմից` կարող են ասել հետջրհեղեղյան կյանքին բնորոշ հոլովույթի մասին, մյուս կողմից` առողջ հոգևոր կյանք ունենալու համար անհրաժեշտ փորձություններով և դժվարություններով անցնելու մասին.

2)   Դեռևս Ծննդ.1.26-ում անդրադարձել ենք մարդու Աստվածապատկեր կոչմանը և նրա մշակութային հանձնարարկանին.

ա)  Մարդը, սակայն, Աստծու սպասումները չարդարացրեց.

բ)   Այն ժամանակ Աստված Երկիրը դատապարտության ջրերով անցկացնելով` Նոյի ընտանիքին նոր կյանքի և հանրության կոչեց.

գ)   Եվ Ծննդ.9.1,2,7-ով Աստված հանձին Նոյի` կրկին իր գոյապատճառին վերադարձրեց:

Այնուամենայնիվ, Ծննդ.1.26-ի և 28-ի «իշխել»-ու և «տիրել»-ու փոխարեն մարդու մեղանչական բնության պատճառով 9.2-ում կարդում ենք. «Ձեր վախն ու երկյուղը Երկրի բոլոր գազանների… երկնքի բոլոր թռչունների վրա լինի… ձեր ձեռքն են տրված».

3)   Նոյին ուղղված հանձնարարականն այսօր վերաբերում է Եկեղեցուն.

ա)  Արտահայտելու Քրիստոսին (Կող.3.10` «Եվ հագեք այն նորը` գիտությունով նորոգված իր Ստեղծողի պատկերի պես…») և ներկայացնելու Նրան աշխարհում (2Կոր.5.20` «Քրիստոսի կողմից դեսպանություն ենք անում` որպես թե Աստված է բարեխոսում մեզանով»).

բ)   Երկնատուր իշխանությամբ ազդելու երկրային իրավիճակի վրա.

գ)   Բարեխոսական աղոթքներ առաքելով առ Աստված, հոգևոր պատերազմ մղելով ընդդեմ չարի և բարձրացնելով մեր պատասխանատու ստեղծարար հռչակումները:

Հոգևոր դաս. Իբրև Քրիստոսի Արտակարգ և լիազոր դեսպանները երկնատուր իշխանությամբ ներազդենք մեզ շրջապատող իրավիճակի վրա:

 

ԳԼՈՒԽ 9.3-6,8-17.

ՆՈՅԻՆ ՏՐՎԱԾ ՊԱՏՎԵՐՆԵՐԸ, ԱՍՏԾՈՒ ՈՒԽՏԸ ՆՈՅԻ ՀԵՏ ԵՎ

ՈՒԽՏԻ ՆՇԱՆԸ

 

1.  Նոյին տրված պատվերները.

ա. Սննդակարգի փոփոխությունը.

9.3.  «Ամեն մի կենդանի զեռուն թող կերակուր լինի ձեզ, ինչպես խոտն ու բանջարն եմ տվել»։

1)   Ջրհեղեղից հետո Աստված մարդուն թույլ է տալիս ընդունել կենդանական սնունդ.

2)   Հենրի Մորիսը դրանում տեսնում է Արարչի մտադրությունը` մարդուն ցույց տալու նրա և կենդանական աշխարհի միջև եղած որակական հսկայական տարբերությունը.

3)   Ոմանք կենդանական սննդի անհրաժեշտությունը կապում են նաև կլիմայական նոր պայմաններում մարմնի տոկունության ապահովման հետ:

բ.  Եվս երկու պատվեր.

9.4.  «Կենսատու արյուն պարունակող միս չուտեք»,:

9.5.  «Քանզի Ես էլ ձեր կենսատու արյունը կպահանջեմ, բոլոր գազանների, ինչպես նաև մարդու միջոցով (ձեռքից) կպահանջեմ այն։ Մարդու միջոցով (ձեռքից) պիտի պահանջեմ իր եղբոր հոգին»։

1)   Մարդուն արգելվում է արյուն ուտել, որովհետև մաքուր կենդանիների արյունը, ներկայացնելով նրանց կյանքը, նախատեսնվում է որպես զոհ մատուցման համար (իբրև Քրիստոսի արյան խորհրդապատկերը` Եբր.9.26): Այդ մասին կարդում ենք Ղևտ.17.11-ում. «Քանի որ մարմնի կենդանությունը արյան մեջ է. և Ես ձեզ տվի այն, որպեսզի սեղանի վրա ձեր հոգիների համար քավություն անեք…».

2)   Արյունը կերակրից և օդից անհրաժեշտ քիմիական նյութերը տեղափոխում է  մարմնի բջիջների մեջ` պահպանելու և նորոգելու, ինչպես նաև ապահովելու գիտակցությունը և ուղեղի մտածողության գործընթացը:

      Ի դեպ, Ծննդ.9.5-ում և Ղևտ.17.11-ում օգտագործված «կյանք» և «հոգի» բառերը եբրայերենում «նեֆեշ»-ն է.

3)   Ինչ վերաբերում է մարդու արյանը, որը ներկայացնում է նրա կյանքը, ապա այն առավել անձեռնմխելի է (9.6-ում դա փաստարկվում է  մարդու` Աստծու պատկերով ստեղծված, հետևաբար հոգով օժված լինելով):

Հետևաբար մարդասպանը պատասխանատու է Աստծու առջև:

գ.  Իշխանության հանձնարարականը.

9.6.  «Ով թափի մարդու արյունը, նրա արյան փոխարեն թող թափվի իր արյունը, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն»։

1)   Ծննդ.1.1-ից մինչև 9.6-ը չի խոսվում մարդու իշխանության մասին այլ մարդկանց նկատմամբ.

ա)  Եդեմի պարտեզում մինչև անկումը նա գտնվում էր Աստծու իշխանության տակ: Բացառություն էր կազմում միայն այր մարդու իշխանությունը կնոջ հանդեպ  (Ծննդ.3.16).

բ)   Անկումից հետո  մարդը կառավարվում է սեփական խղճի թելանդրանքով.

գ)   Սակայն խղճի կառավարման այդ շրջանի մասին Սուրբ Գիրքը դրական վկայություն չի տալիս.

(1)  Ղուկ.17.27,28-ում կարդում ենք. «Եւ ինչպես եղավ Նոյի օրով, այնպես կլինի և Մարդու Որդու օրով։ Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց».

(2)  Այստեղից հետևում է, որ մարդիկ անհոգ էին Աստծո հետ հարաբերու­թյուն­ների հարցում.

(3)  Ավելին. Երկիրը լցվում է նրանց չարագործու­թյուններով.

2)   Ծննդ.9.6-ով փաստորեն հիմք է դրվում, հանձին Նոյի, այլ մարդկանց նկատմամբ մարդու կողմից Աստծու ներկայացուց­չական իշխանության համար ` ապահովելու արդարությունը և աստվածապատկեր մարդու կյանքի անձեռմխելիությունը Երկրի վրա:

ա)  Այսպիսով, իշխանության աստվածային հանձնարարականը  տանելու է օրենսդիր և գործադիր իշխանության ստեղծմանը.

(1)  Մաթ.26.52-ում Հիսուսի խոսքը սուր վերցնողի` սրով ընկնելու վերաբերյալ համապատասխանում է Ծննդ.9.6-ին.

(2)  Հռ.13.4-ում Պողոս առաքյալը խոսում է իշխանության ներկայացուցչի` Աստծու սպասավորը լինելու մասին.

(3)  Հռ.13.3,6-ում նշվում է իշխանությունների սոցիալական գործառույթի մասին («…Բարի գործիր ու նրանից գովություն պիտի ընդունես… Այս պատճառով է, որ տուրք էլ ենք տալիս»): Նույնը 1Պետ.2.13-17-ում. «Հնազանդ եղեք ամեն մարդկային սահմանադրության Տիրոջ համար… բարեգործներին գովելու համար».

բ)   1Տիմ.4.3-4-ում Պողոսն անդրադառնում է Աստծու կողմից տրված կերակուրի ճաշակմանը.

գ)   Գործք 15.19,20-ում պահպանվում է արյունը չուտելու խորհրդապատկերը.

3)   Նոյի իշխանությունը խորհրդապատկերում է Աստծու թագավորու­թյունը Երկրի վրա.

ա)  Ծննդ.9.20-ում կարդում ենք Նոյի` հող մշակելու և այգի տնկելու մասին.

բ)   Մաղ.4.4-ում սակայն այգու տնկումը ներկայացվում է որպես խաղաղության խորհրդանշան.

գ)   Տեր Հիսուս Իր թագավորությունը Երկրի վրա հիմնում է Եկեղեցու միջոցով.

(1)  Մաթ.16.18-ում Նա ասում է Իր Եկեղեցու կառուցման, իսկ 16.19-ում` թագավորության բանալիների տրման մասին.

(2)  Քանի որ Երկնքի թագավորությունը, համաձայն Հռ.14.17-ի, դրսևորվում  է մարդկանց սրտերում` որպես «արդարություն, խաղաղություն, ուրախություն Սուրբ Հոգով».

(3)  Այսպիսով, երբ մենք Հոգով ենք ապրում, ապա այրերն իշխանություն են ունենում կանանց, ծնողները` երեխաների, ուսուցիչները` աշակերտների, ավագները` կրտսերների նկատմամբ:

Ինչպես Ահարոն քահանայապետի գավազանը, խաչի ներգործությունը խորհրդա­նշող մի գիշեր մնալով Վկայության խորանում, ծաղկում է առավոտյան` խորհրդապատկերելով հարության կյանքը, ինչը հեղինակություն է բերում նրա ծառայությանը (Թվ.17.3-10):

 

2.  Աստծու ուխտը Նոյի հետ.

9.8.  «Տեր Աստված, դիմելով Նոյին ու նրա որդիներին, որոնք նրա հետ էին, ասաց».

9.9.  «Ահա ես ուխտ եմ դնում ձեզ հետ, ձեզնից հետո եկող ձեր սերունդների հետ,»

9.10.         «Ձեզ հետ եղող բոլոր կենդանի էակների հետ՝ թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, այդ տապանից դուրս եկած բոլորի և երկրի բոլոր կենդանիների հետ»։

9.11.         «Ես ուխտ եմ դնում ձեզ հետ. այլևս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, ողջ երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս»։

ա. Ուխտը` համաձայնություն երկու կողմերի միջև.

1)   Ծննդ.6-րդ գլխի մեկնության ժամանակ խոսվել էր Հին կտակարանից առաջ Նոյի (Ծննդ.6.18:8.21:9.8-17) և Աբրահամի (Ծննդ.15.7-21:17.3-14) հետ արված ուխտերի մասին.

2)   Նաև հիշատակվել էին Իսրայել ժողովրդի հետ արված Սինայական (Ել.19-24) և Դավթի հետ արված ուխտերը (2Թագ.7).

3)   Նշվել էր, որ Երեմ.31.31-34-ում, 32.40-ում, Եզեկ.11.19-ում, 34.23-ում, 36.25-ում, 37.26-ում խոսվում է Շնորհաց և Խաղաղության Նոր ուխտի մասին, որը իրականանում է Մեսիայի գալուստով (Ես.55.3: Երեմ.32.40: Եզեկ.16.60):

Գաղ.3.15-17-ում և Եբր.9.15-20-ում «դիաթեքե» բառն օգտագործվում է կտակ իմաս­տով: Եվ ինչպես կտակն ուժի մեջ է մտնում ժառանգատուի մահով, այն­պես էլ Աստծու ուխտն իրականանում է Հիսուս Քրիստոսի խաչի մահով:

Քրիստոս դարձավ Նոր ուխտի Հիմնողը և Հին ուխտի Կատարողը (Ղուկ.22.10: 1Կոր.12.25: Եբր.9.15):

բ.  Նոյի ուխտի խորհուրդը.

1)   Տերն ուխտի մեջ է մտնում Նոյի, նրա հետնորդների և կենդանի էակների հետ, որ այլևս աշխարհը չի կործանվի ջրհեղեղով:

2)   Այդպես, ինչպես ասվել է 6-րդ գլխի մեկնության ժամանակ, ջրի մկրտությունը մեզ համար դառնում է ամբողջական փրկության հռչակում` թե' մեղքի դատապար­տությունից (Հռ.8.1), թե' հին մարդու (Հռ.6.6), մեղքի (Հռ.8.2), սատանայի (Եբր.2.14), մահվան (2Տիմ.1.10), աշխարհի (Հովհ.16.33: Գաղ.6.14), թե' անձի իշխանությունից (2Կոր.4.16):

3)   Նաև` մեր Երդումնեղբոր հետ` Նրա համար  ընծայահեղվելու և Նրա կյանքով ու առաջնորդությամբ ապրելու հավիտենական ուխտ (Գաղ.2.20: 2Կոր.12.9` «…Իմ զորությունը տկարության մեջ է կատարվում»: 2Տիմ.2.1` «…Զորացիր այն շնորհքով, որ Քրիստոս Հիսուսում է»: Հուդա 24,25` «Եվ Նրան, որ կարող է ձեզ անբիծ պահել և Իր փառքի առջև անարատ կանգնեցնել ցնծությունով, մեր Փրկչին` միմիայն Աստծուն` փառք ու մեծություն, զորություն ու իշխա­նություն…»):

գ.  Մենք` ուխտի զավակներ.

1)   Ջրհեղեղից հետո Նոյի ընտանիքի 8 անդամները դարձան Աստծու ուխտի ընկերները.

2)   Այսօր Տիրոջ Եկեղեցու անդամներս նույնպես համարվում ենք ուխտի զավակներ.

3)   Եվ Նրա ուխտը մեզ հետ ընդգրկում է Նոր կտակարանի բոլոր 27 գրքերը` Տիրոջ պահպանության և երաշխիքի թանկարժեք խոստումներով, որոնք մեզ մասնակից են դարձնում Աստվածային բնությանը (2Պետ.1.4):

 

3.  Ծիածանը` ուխտի նշան.

9.12.         «Տեր Աստված ասաց Նոյին. «Իմ ու ձեր միջև, ձեզ հետ եղող ամեն կենդանի էակի միջև գալիք բոլոր սերունդների համար Իմ հաստատած ուխտի նշանն այս է».

9.13.         «Իմ ծիածանը կկապեմ ամպերի մեջ։ Եվ դա թող լինի Իմ ու ողջ երկրի միջև հավիտենական ուխտի նշանը»։

9.14.         «Երբ երկրի վրա ամպեր կուտակեմ, Իմ ծիածանը թող երևա ամպերի մեջ»։

9.15.         «Այնժամ Ես կհիշեմ Իմ ուխտը, որ հաստատել եմ Իմ ու ձեր միջև և շնչավոր բոլոր էակերի միջև։ Այլևս ջրհեղեղ չի լինի, որպեսզի բոլոր էակները չոչնչանան»։

9.16.         «Թող Իմ ծիածանը լինի ամպերի մեջ, որպեսզի Ես տեսնեմ այն և հիշեմ Իմ ու երկրի վրա գտնվող բոլոր շնչավոր էակների միջև Իմ հաստատած հավիտենական ուխտը»։

9.17.         «Տեր Աստված ասաց Նոյին. «Այս է նշանն այն ուխտի, որ հաստատեցի Իմ ու ձեր միջև և երկրի վրա գտնվող բոլոր էակների միջև»»։

ա. Ծիածանը` ջրհեղեղից հետո.

1)   Ծիածանի առաջացման համար անհրաժեշտ են արևի լույսը և ջրի գոլորշիներն օդում.

2)   Մինչ ջրհեղեղը մթնոլորտի վերին շերտերում եղած շոգեջրային թաղանթը անտեսնալի է եղել մարդու համար.

3)   Շոգեջրային թաղանթի պարպումից հետո մեր ժամանակներում անձրևին կարող է հաջորդել ծիածանի առաջացումը` որպես հաստատումը Երկիրն այլևս ջրհեղեղով չկործանելու Աստծու խոստումի:

բ.  Ծիածանի խորհուրդը.

1)   Եզեկ.1.28-ում և Հայտն.4.3-ում Աստծու գահը շրջապատված է ծիածանով` որպես Նրա փառքի արտահայտություն.

2)   Ծիածանը նաև արտահայտում է Աստծու ողորմածությունն ու  հավատարմությունն Իր ուխտին:

ա)  Նրա ուխտն արտահայտվում է Իր խոսքով.

-  «…Նա հավատարիմ է մնում, Իր անձը չի կարող ուրանալ» (2Տիմ.4.13)

-  «Հավատարիմ է Աստված, որով կանչվեցինք հաղորդ լինելու Իր Որդուն»  (1Կոր.1.9).

-  «Եթե խոստովանենք  մեր մեղքերը, ապա Նա, հավատարիմ և արդար լինելով, կների մեր մեղքերը և կմաքրի ամեն անօրինությունից» (1Հովհ.1.9).

բ)   Եբրայերեն «քեշեթ» բառը նշանակում է նաև աղեղ: Հնում հաշտություն առաջարկելիս աղեղի կորությունն ուղղում էին դեպի իրենց կողմը.

գ)   Կորությամբ միշտ դեպի վեր ուղղված ծիածանը խոսում է Երկնքի կողմից Երկրին առաջարկվող հաշտության մասին.

3)   Ծիածանն Աստծու խոսքում ի վերջո հայտնվում է Հայտն.10.1-ում. «Ուրիշ Զորավոր Հրեշտակ էր իջնում երկնքից` ամպ հագած, և Իր գլխի վրա ծիածան կար, ու Իր երեսն արևի պես էր, և Իր ոտքերը` կրակի սյուների պես…»:

Ո՞վ կարող էր լինել Նա Հիսուսից բացի, որ «…Աստծու շնորհքով ամենի համար մահ» ճաշակելով «փառքով ու պատվով» պսակվեց (Եբր.2.9):

Որպեսզի տառապանքներով բացված ճանապարհով մեզ նույնպես Իր փառքին մասնակից դարձնի (Եբր.2.10):

Ծիածանն ուրեմն խորհրդանշում է նաև Աստծու փառքին մեր մասնակցությունը, Երկրի միացումը Երկնքին…

գ.  Նոր ուխտի նշանի հարստությունը.

1)   1Կոր.10.13-ում կարդում ենք. «…Հավատարիմ է Աստված… փորձության հետ ազատության միջոց էլ պիտի տա, որպեսզի կարող լինեք համբերել».

      Երբ մեր գլխավերևում կուտակվեն անբարենպաստ հանգամանքների ամպերը, հավատքի վստահությամբ պիտի կռթնենք Տիրոջ հավատարմությանը.

2)   Որովհետև մենք կոչված ենք` գտնվելու արյամբ ցողված Ուխտի տակ, որը ցրում է փորձության ամպերը, կանխում դատապարտության ջրերը, խափանում անեծքը և տեղում կյանք ու օրհնություն.

3)   Հետագայում կատարված ուխտերը նույնպես ունենում են իրենց նշանները.

ա)  Հինկտակարանական ուխտերը.

(1)  Աբրահամյան ուխտի նշանը թլպատությունն էր` մեղքի իշխանությունից ազատագրությունը ներկայացնելով որպես Աստծու ժողովրդին պատկանելու գրավական (Ծննդ.17.11).

(2)  Իսրայելյան ուխտինը` շաբաթը` որպես Քրիստոսին մեր հավիտենական  խաղաղությունն ու իրականությունը ունենալու արտահայտություն« (Ելից 31.13,17).

(3)  Դավթի ուխտինը` Նրա շառավիղը` այսինքն Քրիստոս Ինքը, որպես մեր Արտացոլում (2Թագ.7.11-16).

բ)   Տեր Հիսուսի Նոր ուխտի նշանը հաղորդության գավաթն էր (Ղուկ.22.20).

գ)   Ներառելով իր մեջ հինկտակարանական ուխտերից յուրաքանչյուրի նշանը…

 

Հոգևոր դաս. Իշխանության հանձնարարականի իրականացման համար հավատարիմ մնանք Տեր Հիսուսի հետ մեր ուխտին և արտացոլենք Նրա փառքը:

 

 

ԳԼՈՒԽ 9.18-29.

ՆՈՅԻ ՄԵՂՔԸ, ԱՆԵԾՔԸ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1.  Նոյի ձախողումը` պատճառ նրա զավակների քննության.

ա. Նոյի ձախողումը.

9.20 «Նոյը՝ հողագործ այդ մարդը, առաջինն էր, որ հող մշակեց և այգի տնկեց»։

9.21 «Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացավ իր տան մեջ»։

1)   Նոյը ոչ միայն ստացավ մեծ օրհնություն Աստծուց, այլև մեծ պատասխանատվու­թյան տակ դրվեց նոր մարդկության համար.

2)   Սակայն Նոյի հաջողությունը նրան անհոգ դարձրեց Աստծու ներկայության հարցում.

3)   Անհոգությունն իր հերթին պատճառ դարձավ սանձարձակության.

ա)  Անկումից հետո մեղավոր մարդը ֆիզիկապես մերկ պիտի չմնար.

բ)   Ղևտ.20.25,26-ում և 28.40-43-ում քահանաներին արգելվում էր մերկ մտնել Աստծու ներկայության մեջ.

գ)   Մեր հոգևոր մերկությունը ծածկում է Քրիստոսը (կրտսեր որդու պատմուճանը Ղուկ.15.22-ում, արքայադստեր ոսկեթել հանդերձը Սաղմ.45.13-ում):

Հոգևոր դաս. Մեր հաջողությունների մեջ նույնպես անհրաժեշտ է Աստծու ներկա­յու­թյան հանդեպ անհոգ չգտնվել և մնալ Քրիստոսի մեջ:

 

բ.  Քամի քննությունը.

9.22 «Քամը՝ Քանանի հայրը, տեսավ իր հոր մերկությունն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին»։

1)   Քամի հանցանքը ոչ միայն հոր սխալը տարածելու մեջ էր:

Նա վարկաբեկեց Աստծու իշխանության ներկայա­ցուցչին Երկրի վրա.

2)   Նոյի սխալը յուրօրինակ քննություն դարձավ Քամի համար.

3)   Այդպես Մարիամը դուրս եկավ եղբոր` Իսրայելի առաջնորդ Մովսեսի դեմ, ով ամուսնացել էր եթովպացի կնոջ հետ (Թվ.12.1,10):

Այդպես Աբիսողոմն ապստամբեց հոր` Դավիթ արքայի դեմ (2Թագ.15.10):

Հոգևոր դաս. Պատշաճ վերաբերմունք տածենք հոգևոր իշխանության հանդեպ:

 

գ. Սեմի և Հաբեթի քննությունը.

9.23 «Սեմն ու Հաբեթը, երկուսն էլ, հագուստներ առան իրենց ուսերին և, հետ-հետ գնալով, ծածկեցին իրենց հոր մերկությունը։ Նրանք մեջքով էին կանգնած, այնպես որ իրենց հոր մերկությունը չտեսան»։

1)   Նոյի սխալը քննություն դարձավ նաև Սեմի և Հաբեթի համար.

2)   Նրանք անգամ հրաժարվեցին նայել հոր մերկությանը: Եվ մոտեցան նրա մերկությունը ծածկելու համար.

3)   Բարոյական լինելուց բացի նրանց արարքը արտահայտում էր նաև Աստծու իշխանու­թյան հանդեպ պատշաճ վերաբերմունք:

Հոգևոր դաս. Մեր ուշադրությունը չկենտրոնացնենք ուրիշների մերկության վրա, այլ ջանանք ձեռք մեկնել նրանց:

 

2.  Նոյի անեծքը և օրհևությունը.

ա. Նոյի և Ադամի միջև եղած զուգահեռը.

9.24 «Նոյը սթափվելով գինովությունից՝ իմացավ, թե ինչ է արել իր նկատմամբ  կրտսեր որդին»:

1)   Նոյն Ադամի նման ստացավ մշակութային արարչական հանձնարարությունը, սակայն մեղանչեց.

2)   Ինչպես Ադամի դեպքում, Նոյի մեղքի հետևանքը դարձավ անեծքը (անիծվեց Քանանը):

3)   Ադամի նման Նոյի մերկությունը ծածկվեց, սակայն այս անգամ վերջինիս զավակների կողմից:

 

բ. Նոյի անեծքը.

9.25 «Եվ ասաց. «Անիծյալ լինի ստրուկ Քանանը և իր եղբայրների ծառան թող լինի»»։

1)   Քամի մեղքի պատճառով  նրա կրտսեր որդին արժանացավ Նոյի անեծքին.

2)   Այդպես Մովսեսի քույր Մարիամը հարվածվեց բորոտությամբ (Թվ.12.10):

Այդպես Աբիսողոմը մահվան մատնվեց (2Թագ.18.14,15).

3)   2Օր.26.16-ում անեծքի է արժանանում իր ծնողներին անարգողը.

ա)  Որովհետև, երբ զավակները չեն հարգում ծնողներին, ապա ընդվզում են Աստվածային կառավարման դեմ.

բ)   Եվ կորցնում են Աստծու օրհնությունը, որը նախատեսված է ծնողներին  պատվող զավակների համար (Եփ.6.2,3).

գ)   Ավելին. ծնողների նկատմամբ բռնությունը և չարախոսությունը բերում է մահվան (Ել.21.15,17: Մաթ.7.10):

Հոգևոր դաս. Մերժենք ծնողանարգությունը:

 

գ. Սեմի և Հաբեթի օրհնությունը.

9.26 «Նա ավելացրեց. «Օրհնյալ լինի Տեր Աստված՝ Սեմի Աստվածը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան»։

9.27 «Աստված թող բարգավաճեցնի (ընդարձակի) Հաբեթին, նա թող բնակվի Սեմի տանը (վրաններում), իսկ Քանանը թող լինի նրա ծառան»։

1)   Նոյի ձախողումն առիթ դարձավ Սեմի և Հաբեթի օրհնության.

2)   Աստված ներկայանում է որպես Սեմի Աստվածը, որովհետև նրա հետնորդներից է մարդկությունը ստացել թե' Հին, թե' Նոր կտակարանները (Հովհ.4.22):

      Սեմի վրանները խորհրդապատկերն են Վկայության խորանի, Տեր Հիսուս Քրիստոսի (Հովհ,1.14), և Նոր Երուսաղեմի (Հայտն.21.2,3).

3)   Նոյը խոսում է Հաբեթի ընդարձակման մասին, ով դարձավ եվրոպացիների նախահայրը: Իսկ եվրոպացիներն իսկապես ընդարձակվեցին վերջին 5 դարե­րում` սկսած Կոլումբոսի ժամանակներից: Ամերիկացիները, մասնավորա­պես, եվրոպացիների ընդարձակման հետևանքն են:

Հոգևոր դաս. Աստծու սպասավորների և ծնողների հանդեպ հարգանքով ընդունենք Նրա ընդարձակությունը:

 

3. Նոյի հետքը մարդկության կյանքում.

ա. Նոյի որդիներից առաջացած մարդկության երեք ճյուղավորումները (Գործք.17.26) .

9.18 «Նոյի՝ տապանից դուրս եկած որդիներն էին Սեմը, Քամը և Հաբեթը։ Քամը Քանանի հայրն էր»։

1)   Մարդկության երեք ճյուղավորումների հանգամանքը մեզ մի անգամ ևս ասում է արարչագործության մեջ եռամեկության դրսևորման մասին (Աստծու Երրոր­դությունը, մարդու եռակազմությունը, մատերիա-տարածություն-ժամանակ եռմիասնությունը, էներգիա-շարժում-երևույթ դրսևորումները և այլն).

2)   Եթե ազգաբնակչության աճի միջին արագությունը համարենք 0.5 տոկոս մեկ տարվա համար (այդպիսին էր Գերմանիայի բնակչության միջին աճը 20-րդ դարի առաջին կեսում` տանուլ տրված երկու համաշխարհային պատերազմներով հանդերձ), ապա Ջրհեղեղից անցած 5-5.5 հազար տարում Երկրի բնակչության թիվը կարո'ղ էր հասնել ժամանակակից մակարդակին:

Աստվածաշնչական պատումը հաստատում է նաև հին ժողովուրդների բանահյուսությունը.

3)   Պատմաբանների վկայությամբ`

ա)  Հաբեթը (թարգմանաբար` ընդարձակություն) հանդիսանում է հնդևրոպական էթնիկական խմբի նախահայրը: Հույների մոտ նա անվանվել է Իափեթոս, հնդիկ արիների մոտ` Պրա-Ջափաթի, հռոմեացիների մոտ` Յու-Պատեր (հետագայում` Յուպիտեր), իսկ վերջինից պոնտական արքաները ժառանգել են Եու-պատեր անունը (այստեղից էլ` նրանց հիմնած քաղաքներից մեկի` Եվպատորիա անունը).

բ)   Քամը (թարգմանաբար` այրող, սև) աֆրո-ասիական էթնիկական խմբերի նախահայրն է («գունավոր» ռասաները` դեղին, կարմիր, սև, շագանակագույն, ինչպես նաև ամերիկյան հնդկացիները, եգիպտացիները, շումերները, քետացիները և հին փյունիկացիները).

գ)   Սեմը (թարգմանաբար` նշան, անուն) սկիզբ է դնում մերձավոր-արևելյան  էթնիկական խմբին:

 

բ. Նոյը` մարգարե.

9.19 «Այս երեքն էին Նոյի որդիները, և ժողովուրդները սրանցից սերվելով տարած­վեցին ողջ երկրի վրա»։

Նոյի անեծքը և օրհնությունը, ինչպես Ծննդ.49-ում հանդիպում ենք Հակոբի մոտ, ունեին մագարեական բնույթ.

1)   Քանանը (թարգմանաբար` ենթարկվել)` Քամի կրտսեր որդին, իր ավագ եղբայրների հետ միասին պիտի հոգար մարդկության ֆիզիկական կարիքների մասին` երբեմն ստրկանալով սեմականների և հաբեթյանների կողմից:

      Քամի հետնորդներն են առաջինը `

ա)  մշակել կորտոֆիլը, եգիպտացորենը, ընդավորները, հացահատիկային բույսերը և այլն,

բ)   հայտնաբերել հիմնական շինարարական կոնստրուկցիաների, գործիքների և նյութերի տիպերը,

գ)   ստեղծել գործվածքներ և մանածագործական հարմարանքներ,

դ)   դարձել դեղորայքի, վիրաբուժության և բժշկական գործիքների գործածող­ները,

ե)   բացահայտել մաթեմատիկայի հիմունքները,

զ)   առաջ բերել առևտրի մեխանիզմը, փոստային համակարգը և այլն,

է)   օգտագործել թուղթը, թանաքը, փայտյա տպագրական ֆորմաները և գրենա­կան այլ  պիտույքները:

2)   Սեմի հետնորդները մարդկանց պետք է բերեին Աստվածաճանաչության (ընդ որում, ի տարբերություն հրեաների,  որոնցով մարդկությանը տրվեցին Սուրբ Գիրքը և Քրիստոս, բաբելոնյան և ասորական սեմականների, իսկ հետագայում արաբների միջոցով գլուխ բարձրացրեցին նաև հեթանոսության և իսլամի կեղծ կրոնները).

3)   Հաբեթյանները պիտի գրավեին Քամի հետնորդների հողերը, գործածելով նրանց տեխնոլոգիան` պիտի ապահովեին մարդկության ինտելեկտուալ զարգացումը:

Նաև պիտի բնակվեին Սեմի «վրաններում»` պաշտելով նրանց Աստծուն:

 

գ. Նոյը` կապող օղակ.

9.28 «Ջրհեղեղից հետո Նոյը ապրեց երեք հարյուր հիսուն տարի»։

9.29 «Նոյը ինը հարյուր հիսուն տարի ապրելուց հետո մեռավ»։

1)   Նոյի կյանքի հետջրհեղեղյան շրջանի ավարտը համըկնում է Աբրահամի կյանքի 58-րդ տարվա հետ.

2)   Հետևաբար, Նոյը եղել է Բաբելոնի աշտարակաշինության և իր հետնորդների սփռման ժամանակակիցը.

3)   Սակայն մինչև Ջրհեղեղը,  լինելով Մաթուսաղայի ժամանակակիցը, Ջրհեղեղից հետո Աբրահամին նա կարող էր փոխանցել սրբազան ավանդությունը, որը և հետագայում կհասներ Մովսեսին:

Հոգևոր դաս. Նոյի նման դառնանք սերունդների միջև կապող օղակ:

 

 

ԳԼՈՒԽ 10.1-5.

ՀԵՏՋՐՀԵՂԵՂՅԱՆ ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1.  Հաբեթի սերունդները.

10.1.         «Սրանք են Նոյի որդիների՝ Սեմի, Քամի, Հաբեթի սերունդները. ջրհեղեղից հետո որդիներ ծնվեցին նրանց»։

10.5.         «Սրանցից է, որ բաժանվեցին եւ ծովեզերքում բնակություն հաստատեցին ժողովուրդները՝ յուրաքանչյուրն ըստ իր երկրում ունեցած լեզուների եւ տոհմերի»։

Այս գլուխը համարվում է զարմանալիորեն ճշգրիտ պատմական փաստաթուղթ` Ծննդ.11-րդ գլխում տեղի ունեցող իրադարձություններից հետո ազգերի առաջացման և միգրացիայի մասին:

Հնագետների կողմից հայտնաբերված ոչ մի արձանագրություն իր ընդգրկումով չի կարող համեմատվել նրա հետ:

Այն ներդաշնակորեն համակցվում է ներկայումս կուտակված պատմական և հնագիտական տվյալների հետ` դժվար կացության մեջ դնելով Աստվածաշունչն առասպելների ժողովածու համարողներին:

Ականավոր հնագետ Վիլյամ Ֆ. Օլբրայտը Ծննդ.10-ին տվել է հետևյալ գնահա­տա­կանը. «Նրանում ներկայացված է ժամանակակից աշխարհի էթնիկական և լեզվա­բանական այնպիսի ապշեցուցիչ ընկալում, որ գիտնականները երբեք չեն դադարում զարմանալ. թե նրա հեղինակը որքան տեղեկացված է եղել այս հարցում»:

Սուրբ գրքի այս հատվածից հետևում է`

ա)  Երկրորդ անգամ քաղքակրթությունն իր սկիզբն է առնում Հայկական լեռնաշխարհից` ներկայացնելով մարդկության ընդհա­նուր ծագման ճշմարտությունը.

բ)   Մեկ Արարչին ուղղված մարդկության հավատի հաստատումը.

գ)   Վերոնշյալ ազգաբանության մեջ ազգերի` խորհրդանշանաբար ավարտու­նություն ներկայացնող 70 թիվը (Ծննդ.46.27-ում այն Եգիպտոս տեղափոխվող Հակոբի գերդաստանի թիվն է, Ել.24.9-ում` ժողովրդին ներկայացնող 70 ծերերի թիվը) ասում է այն մասին, որ Աստծու փրկության ծրագիրն ընդգրկելու է ողջ մարդկությանը:  

ա. Հաբեթի որդիները.

10.2.         «Հաբեթի որդիներն են Գամերը, Մագոգը, Մադան, Հավանը, Թոբելը, Մոսոքը և Թիրասը»։

1)   Ինչպես արդեն նշվեց նախորդ գլխի մեկնության մեջ, Հաբեթը (թարգմանաբար` ընդարձակություն) հանդիսանում է հնդևրոպական էթնիկական խմբի նախա­հայրը: Կրկնենք, որ հույների մոտ նա անվանվել է Իափեթոս, հնդիկ արիների մոտ` Պրա-Ջափաթի, հռոմեացիների մոտ` Յու-Պատեր (հետագայում` Յուպիտեր), իսկ վերջինից պոնտական արքաները ժառանգել են Եու-պատեր-ը (այստեղից էլ` նրանց հիմնած քաղաքներից մեկի` Եվպատորիա անունը):

Ինչպես Բիլ Կուպերն է նշում (իր «После потопа» գրքում), այս անունները ո'չ հունական, ո'չ հնդկական և ո'չ էլ լատինական ծագում ունեն, այլ ընդամենը Հաբեթ անվան տարակերպ փոփոխություններն են:

Ընդ որում, թե' հին կելտերը, թե' բրիտները, թե' սաքսերն իրենց արքայատների ծագումը կապել են Հաբեթի հետ.

2)   Գամերը դարձել է կիմերացիների նախահայրը, ովքեր սկզբնապես բնակություն են հաստատել Կասպից ծովի ափերին:

      Եզեկ.38.6-ում կիմերացիները նշվում են որպես հյուսիսային ցեղեր (հրեաները նրանց ճանաչել են բաբելոնյան գերության ժամանակ):

      Ասորացիները նրանց անվանել են Գիմիրայա: Արքա Էսարխադոնը (Ք.ծ.ա. 681-668թ.թ.) հայտնում է նրանց նկատմամբ իր հաղթանակի մասին, իսկ Աշուրբա­նապալ արքան իր տարեգրության մեջ հիշատակում նրանց ներխուժման մասին Լիդիա Գուգուի թագավորության ժամանակ (660թ. Ք.ծ.ա.).

3)   Մագոգի հետնորդները` մագոգացիները, հետագայում ըստ Հովսեփոս Փլա­վիոսի` հայտնի են դառնում որպես սկյութներ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, թե նրանք ձուլվել են ասքանազյանների հետ:

Հին իռլանդական կելտերն իրենց ծագումը սերում են Մագոգից.

4)   Մադանի սերունդները` մադանացիները, առավել հայտնի են դառնում  որպես միդիացիներ:

Ասորացիների մոտ Մադանն անվանվում է Ամադա, հույների մոտ` Մեդայ, իսկ հին պարսկական արձանագրություններում` Մադա:

Միդիացիների մասին տեղեկություններ են հասել ասորական Շալմանազեր 3-րդ արքայի գրություններում (858-824թ.թ. Ք.ծ.ա.), որտեղ նշվում է միդիացիների վրա  իր հարձակման մասին:

Ստրաբոնը և Հերոդոտը հաստատում են միդիացիների հնդևրոպական ծագումը:

Ք.ծ.ա. 631 թվից հետո նրանք միավորվում են ասքուզացիների և կիմերացիների հետ` ասորական լուծը թոթափելու նպատակով.

5)   Հավանի հետնորդներն ասորական աղբյուրներում անվանվում են Համանու, աքեմենյան գրություններում` Յաունա:

      Ասորեստանի հետ խոշոր ծովային ճակատամարտ են ունենում Սարգոն 2-րդի ժամանակ (Ք.ծ.ա. 721-705թ.թ.):

      Հոմերոսի Իլիականում Հավոնեսը ներկայացվում է որպես հոների տոհմապետ, իսկ հրեաները հույներին անվանում են Հևանիմ.

6)   Թոբելի սերունդների անունն առաջին անգամ հիշատակվում է Ասորեստանի արքա Թիգլաթպալասար I-ի արձանագրություններում` անվանելով Թաբալի (1100թ. Ք.ծ.ա.):

      Սկզբնապես նրանք բնակվել են Թեգարամայի (Թորգոմա) հարևանությամբ:

      Հետագայում Հովսեփոս Փլավիոսը հիշատակում է Թուբալի հետնորդներին, ովքեր ավելի ուշ կոչվում են իբերներ, իսկ հռոմեացիների կողմից` Իբերիա:

      Այն ժամանակակից Վրաստանի տարածքն է, որի մայրաքաղաքը պահպանում է Թոբալի անունը: Այստեղից Թոբելի հետնորդները Կովկասյան լեռներով անցնում են դեպի հյուսիս-արևելք` իրենց  հետքը թողնելով Տոբոլսկ քաղաքի անվան մեջ.

7)   Մոսոքի հետնորդներիանունը հաճախ հիշատակվում է Թուբալի հետ միասին:

      Ասորական աղբյուրներում գրվել է Թաբալի և Մուսկուի մասին, Հերոդոտի մոտ` Տիբերանոայի և Մոսկոայի մասին:

      Մեշեխի ժողովրդի մասին ամենավաղ հիշատակոթյունը թվագրվում է Ք.ծ.ա. 1200թ., որտեղ ասվում է, թե նա ջախջախել է Խեթական թագավորությունը:

      Թիգլաթպալասար I-ը հիշատակում է (Ք.ծ.ա. 1100թ.), որ Մուսկաայայի մարդիկ կարողանում էին մարտի դաշտ հանել մինչև 20 000 մարդու: Հետագայում նրանց մարտունակության մասին են նշում նաև ասորական այլ թագավորներ (Թուկուլտինինուրտա II, Աուրնազիպալ II, Սարգոն, Շալմանեզեր III):

      Հովսեփոս Փլավիոսն նրանց անվանել է Մոսոխենի և հայտնել, որ հայտնի են եղել կապադովկացիներ անունով:

      Որոշ հեղինակներ Ռուսիայի մայրաքաղաքի անունը կապում են Մոսոքի հետ.

8)   Թիրասի մասին ամենահավաղ հիշատակութոյւնը թողել է Ք.ծ.ա. 13-րդ դարում Եգիպտոսի փարավոն Մերենպտան` նրան անվանելով հյուսիսային նվաճող Տուրշա:

Հույներն անվանել են Տուրսենոյա` ճանաչելով նրա հետնորդներին որպես ծովահեն-ավազակներ:

Այժմ Թիրասը հայտնի է Թրակիա անունով:

Թիրասի հետնորդները նրան պաշտել են որպես աստծու:

Հավանաբար Թիրասին իրենց անվամբ պարտական են էտրուսկները:

Թիրասի անունով են կոչվել Աթիրաս գետը, հին Թրոաս քաղաքը և Թորոս լեռնաշխարհը:

բ.  Գոմերի որդիները.

10.3.         «Գամերի որդիներն են Ասքանազը, Րիփաթը և Թորգոման»։

1)   Ասքանազի հետնորդները բնակվել են Հայաստանի տարածքում:

Սակայն առավել ուշ հրեական աղբյուրներում Գամերը և Ասքանազը նույնաց­վում են գերմանական ժողովուրդների հետ: Ի դեպ, մինչև մեր օրերը գերմանա­կան հրեաները անվանվում են աշքենազիմ:

Ասորական արձանագրություններում նույնպես նշվում է Ասքուզա ցեղի մասին:

Համաձայն Երեմ.51.27-ի մարգարեության` Ասքանազը միանալու է Արարատի և Մինիի թագավո­րու­­թյուն­ների ապստամբությանը` ընդդեմ Բաբելոնի:

Հետագայում Հերոդոտի մոտ Ասքուզան վերանվանվում է Սկյութիա: Այլ աղբյուրների համաձայն սկյութացիները վերաբնակվում են Պոնտոսում (Մերձսևծովյան շրջան) և Բյութանիայում, որտեղ Ասքանիուս արնունով կոչվում է մի լիճ և նավահանգիստ, իսկ տարածքը` Ասքանիա.

2)   Րիփաթի սերունդներին Պլինիոսը, Մելոն և Սոլինուսն անվանում են րիփացիներ, րիփասներ: Առավել ուշ շրջանում հայտնի են դառնում որպես պափլագոնացիներ, ում գոյությունը հավաստում է նաև Հովսեփոս Փլավիոսը.

3)   Թորգոմայի հետնորդներն ապրում են Հայաստանում:

      Խեթական փաստաթղթերում Թեգարամայի տարածքը Ք.ծ.ա. 14-րդ դարում կողոպտվում է Եփրատից այն կողմ բնակվող թշնամիների կողմից:

Սարգոն 2-րդի և Սենեքերիմի արձանագրութուններում հիշատակվում է Թիլ-գարի-մանու մայրաքաղաքը, որը գտնվել է ժամանակակից Մալաթիայի հարևանությամբ:

Հովսեփոս Փլավիոսն երկիրն անվանում է Թրուգրամա:

Այն վերջնականապես ավերվել է Ք.ծ.ա. 695թ.:

գ.  Հավանի որդիները.

10.4.         «Հավանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, կիտացիներն ու դոդացիները»։

1)   Ելիսան էոլացիների նախահայրն է, որի անունը հաճախ է հանդիպում հունական պատմության մեջ: Նրա անունն են կրել հունական Էլիս և Էլիսուս քաղաքները, Էլաս մարզը:

Խեթերը նրանց անվանել են Ալասիա, եգիպտացիները` Առասա:

      Այս անունից է ծագել «հելենական» տերմինը.

2)   Թարսիսի հետնորդները (Թարտեզիս, Թարշիշ), հետազոտողների մեծ մասի կարծիքով, բնակվել են Իսպանիայում:

      Թարշիշ անունով է կոչվել ժամանակին Միջերկրական ծովը: Թարշիշի անունով նավ են կառուցել փյունիկացիները (հիշենք, որ Հովնանն այդպիսի մի նավով Թարսիս էր ուղևորվել Ք.ծ.ա. 8-րդ դարում): Հենց փյունիկյան արձանագրու­թյուններում էլ Ք.ծ.ա 9-րդ դարում հիշատակվում է Թարշիշ քաղաքը:

      Հովսեփոս Փլավիոսը հայտնում է, որ Թարսուս անունով է հայտնի եղել Կիլիկիա մեծ և գեղեցիկ քաղաքը.

3)   Կիտացիներն ապրել են Կիպրոսում` իրենց անունը տալով հին կիպրական Կիտիոն քաղաքին:

      Հովսեփոս Փլավիոսը քաղաքն անվանում է Կետիմուս.

4)   Դոդացիները (որոշ հրատարակություններում` ռոդացիներ) հույներին հայտնի են եղալ որպես դարդանացիներ Փոքր Ասիայից:

      Սկզբում նրանք ապրել են Տրոյայի շուրջ: Իսկ նրա առափնյա շրջանն այսօր կոչվում է Դարդանել:

Դոդացիներն իրենց նախահորը` Դոդոնեուսին, նույնացնելով Հաբեթի հետ, պաշտել են Յուպիտեր անվամբ` նրա պատվին կառուցելով քաղաքներ:

Եգիպտական գրություններում պահպանվել է դրդնի ժողովրդի անունը` որպես խեթերի դաշնակից:

Վաղ շրջանի բրիտներն իրենց ծագումը կապել են Դարդանուսի հետ:

 

 

ԳԼՈՒԽ 10.6-20.

ՀԵՏՋՐՀԵՂԵՂՅԱՆ ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

2.  Քամի սերունդները (ըստ Բիլ Կուպերի «После потопа» գրքի մեկնության).

Քամի հետնորդները բնակեցնում են Հարավային Արաբիան, Եգիպտոսը, Միջերկրական ծովի արևելյան և Աֆրիկայի հյուսիսային ափերը, ինչպես նաև Քանանը:

10.6. «Քամի որդիներն են Քուշն ու Մեստրեմը, Փուդն ու Քանանը»։

Քամի մասին Ուիլյամ Սթրեյչին 1612թ. գրել է. «…Քամը և նրա ընտանիքը պանդուխտներ էին, կամ նրանք քոչում էին հեռավոր անծանոթ երկրները, ուսմնասիրում և բնակվում նրանցում: Նաև Քամի ընտանիքի մասին ասվել է, թե որ երկրում բնակվեին նրա զավակները, նրանում անմիջապես մոռանում էին ճշմարիտ Աստծու մասին…»: Ամենուր, որտեղ նրանք բնակվում էին,. առաջանում են « Աստծու ճշմարիտ պաշտամունքի մաին անգիտություն… հեթանոսական հորինվածքներ… կեղծ աստվածների և սատանայի երկրպագություն» (Hogden M.).

Քամի որդիներն են Քուշը, Մեստրեմը, Փուդն ու Քանանը.

Փուդը (եգիպտական տարեգրություններում նաև` Փունտ, բաբելականներում` Փուտա) գտնվել է Եգիպտոսից արևմուտք ընկած հյուսիս-աֆրիկյան ծովափում, ինչը հաստատում են Դարեհ Մեծի (Ք.ծ.ա 522-486թ.թ.) արխիվի արձանագրությունները (Փուտիա):

ա. Քուշը և նրա որդիները…

10.7.         «Քուշի որդիներն են Սաբան, Եվիլան, Սաբաթան, Ռեգման և Սաբակաթան (Սեբեթաքահ)։ Ռեգմայի որդիներն են Սաբան և Հուդադանը (Դեդան)»։

10.8.         «Քուշը ծնեց Նեբրոթին։ Նա առաջին հսկան էր երկրի վրա (սկսեց երկրի վրա զորավոր լինել)»։

10.9.         «Նա քաջ որսորդ էր Աստծու առաջ։ Դրա համար էլ ասույթ դարձաւ. «Նեբրոթի պես քաջ է Տէր Աստծու առաջ»»։

10.10. «Նրա թագավորությունը սկիզբ առավ Բաբելոնում և ընդգրկում էր Արեքը, Աքադն ու Քաղանեն, որոնք գտնվում էին Սենաար երկրում»։

10.11. «Նեբրոթը ելավ այդ երկրից ու գնաց Ասուր, կառուցեց Նինվեն, Ռոբոթ քաղաքը, Քաղանը.

10.12 ինչպէս նաև Նինվեի ու Քաղանի միջև գտնվող Դասեմանը (Ռեսեն)։ Սա մեծ քաղաք էր»։

1)   Քուշի մասին Հովսեփոս Փլավիոսը գրել է. «Քուշի (Խուս) անունը ժամանակի ընթացքում ոչ մի չափով չի տուժել, քանի որ եթովպացիերը, որոնց նա կառավարում էր, անգամ մեր օրերին իրենց անվանում են քուշացիներ, և Ասիայի բնակիչները նրանց այդպես են կոչում»:

Քուշ անունը պահպանվել է եգիպտական գրություններում` վերաբերելով Նեղոսի երկրորդ և երրորդ ջրվեժների միջև ընկած տարածքին: Հետագայում անվանվել է Նուբիա:

Հիշատակվել է նաև ասորական Էսարխադդոն թագավորի (681-668թ.թ. Ք.ծ.ա.) տարեգրություններում` ներկայացվելով որպես Մուզուրի, Պաթուրիսի և Քուշի արքա:

Ոմանք ենթադրում են, թե Քուշի անունը պահպանվել է Բաբելական Կիշ քաղաքի անվանման մեջ:

2)   Սաբայից (Սբա) են սերվել սաբայացիները: Նրա անունով Ստրաբոնը նշում է Սաբայ քաղաքը և Արաբական թերակղզու արևմտյան ափին գտնվող Սաբա նավահանգիստը (վերջինիս մասին հիշատակում է նաև Հովսեփոս Փլավիոսը).

3)   Եվիլայի  անունով առաջացել է քամական ցեղ (նույն անունով գոյություն է ունեցել նաև սեմական ցեղ): Նրա հետնորդները բնակվել են Արաբական թերակղզու արևելյան` Պարսից ծոցի ափին:

Նրանց երկիրն անվանվել է Հավլան, Հովսեփիոս Փլավիոսի մոտ` Էվիլաս, ըստ Կաուչի` Հուվայիլա.

4)   Սաբաթայի հետնորդներին Հովսեփոս Փլավիոսն անվանում է սաբաթացիներ: Պտղոմեսին հայտնի էին որպես Սափթա: Բնակվում էին Արաբական թերակզղու արևելքում:

Սաբաթան պահպանվել է հին Շաբուաթ (Սաբոթա) քաղաքի անվանման մեջ (Խադրամաութի մայրաքաղաքը):

5)   Ռեգմայի (Ռաամա, որը մինչև այժմ պահպանվել է Արաբիայի հարավ-արևմուտքում) հետնորդները բնակվել են Եվիլայի երկրից ոչ հեռու` Ոփիրից արևելք: Առևտուր են արել Սիդոնի հետնորդների հետ Տյուրոս քաղաքում:

      Հովսեփիոս Փլավիոսն անվանում է Ռագմաս:

Ռեգմայի որդիներն են  Սաբան և Հուդադանը.

ա)  Սաբան (Շևա, Շվա), ըստ մինեական արձանագրու­թյուն­ների, Հյուսիսային Եմենի հարավային հարևանն է եղել (9-րդ դար Ք.ծ.ա.):

Հայտնի է նաև Ք.ծ.ա. 8-րդ դարի ասորական արձանագրություններից:

Եղել է համեմունքների երկիր (Մինեայի, Քաթաբանի և Հադրամաութի հետ միասին):

Նրա չափազանց պտղաբեր երկիրը ոռոգվել է Ադխանադ գետի ջրամբարտակի միջոցով կառավարվող իռիգացիոն համակարգի շնորհիվ:

Հիշյալ ամբարտակը հազար տարի գործելուց հետո փլվել է Ք.ծ.ա 542թ., ինչը հիշատակվել է Ղուրանում:

Հետագայում Սաբայի թագուհին այցելում է Սողոմոնին (3Թագ.10-րդ գլուխ):

բ)   Հուդադանի (Դեդանի) հետնորդները առևտուր են արել փյունիկացիների հետ: Ըստ սեպագիր արձանագրությունների` նրանք ապրել են Թայմայից 70 կմ հարավ-արևմուտք ընկած Ալ-Ուլա քաղաքում:

6)   Սաբակաթայի (Սեբեթաքահ) հետնորդներին Հովսեփոս Փլավիոսն անվանել է Սաբակտաս: Նրանք բնակվել են Հարավային Արամիայում ժամանակակից Եմենի տարածքում.

7)   Նեբրոթի պատմական իրականության փաստը բոլորովին կասկած չի հարուցում.

ա) Համարվում է, որ նա էր Բաբելոնյան խռովության հրահրողը, հեթանոսության գարշելի ձևերի (մոգություն, աստղագուշակություն, մարդու զոհաբերություն) և սեփական անձի պաշտամունքի հիմնողը (Մերոդախ անունով):

Նրա անունը պահպանվել է որպես ասորացիների պատերազմի աստված (Նեմրութ), բաբելոնյան չաստվածների արքա (Մարդուք), շումերական աստվածություն (Ամար-ութու), իսկ հռոմեացիները նրան երկրպագում էին Բարխուս անունով (սեմական բար-Քուշից` Քուշի որդի):

Նեբրոթի պատկերը դրոշմված է հին քաղդեական կենդանակերպում որպես  պաշտամունքի արժանացող Երկնից թագուհու ծնկներին նստած որդի, իսկ իրանյան և իրաքյան արաբները մինչև հիմա նրա անունն արտասանում են ակնածանքով:

Նեմրութի անունով է անվանվել ասորական գլխավոր քաղաքներից մեկը,  Արարատից ոչ հեռու գտնվող մի լեռ, նաև Սենաարի (Շումերական) հարթությունը (Նեմրութի երկիրը):

Բիրս Նիմրկդի ավերակները համարվում են Բաբելոնի աշտարակի մնացորդները:

Մի ժամանակ Կասպից ծովն անվանվել է Մար դե Բաքու (Բախուսի ծով)` համաձայն Վոլտեր Րեյլիի 1634թ. հրատարակված «Համաշխարհային պատմության» քարտեզի:

Նեբրոթը դառնում է հետջրհեղեղյան առաջին արքան: Նրա անունը ծագում է «մարադ» բայից, որը նշանակում է բարձրանալ - ապստամբել:

Վաղ բաբելոնյան կնիքներում Նեբրոթը պատկերված է առյուծի հետ մարտնչելիս:

բ) Ըստ Արարատյան և ռուսերեն թարգմանությունների` 10.11-ում ունենք. «Այն երկրից դուրս եկավ Ասուրը և շինեց Նինվեն» (Նինվեն` հետագայում Ասորեստանի մայրաքաղաքը;) և այլն:

Ասուրն ասորացիների նախնին է, ով սեմական լինելով հավանաբար չի ցանկացել ենթարկվել Նեբրոթին:

Հնագիտական պեղումներն ապացուցել են, որ Միջագետքի հյուսիսում հնագույն ժամանակներում ապրել են սեմականները, իսկ հարավում` շումերները:

Պեղումների շնորհիվ նաև հայտնաբերվել են Բաբելոնի, Արեգի (այժմ Վարկա), Աքադի (այժմ` Ագադե), Քաղանեի (Քաղնեի) ավերակները, որոնք ապացույցներն են նշված քաղաքների տնտեսական ծաղկման Ք.ծ.ա. 4-2 հազարամյակներում:

գ) Բաբելոնը` որպես Նեբրոթի թագավորություն, դառնում է ապստամբության խորհրդանիշը: Հայտն.18-րդ գլխում Բաբելոն անունը գործածվում է  Նեռի թագավորության համար, որի կործանումին հետևում է Քրիստոսի վերջնական հաղթանակը:

Այսպիսով` Նեբրոթը խորհրդանշում է Նեռին (2Թես.2.3-10:  Հայտն.13.5-8):

բ. Մեստրեմը և նրա որդիները.

10.13 «Մեստրեմը սերեց լուդիիմացիներին (ղուդացիներին), սենիիմացիներին (անամացիներին), սաղբիիմացիներին (ղաբացիներին), հեփթաղիիմացիներին (նեփթուքացիներին),

10.14. պատրոսոնիիմացիներին (պաթուրեսացիներին) և քասղոնիիմացիներին (քասղութացիներին), որոնցից սկիզբ առան փղշտացիներն ու կափթոորիմացիները (կափթորացիները)»։

1)   Մեստրեմի (Միցրաիմ) անունը կրող ժողովուրդը բնակվել է Եգիպտոսում:

Այդ պատճառով էլ ժամանակակից իսրայելցիները Եգիպտոսը հենց այդ անունով էլ կոչում են:

Ուգարիտյան գրություններում անվանվում է Մերմ, Ամարնայի սալիկներում` Միցրի, ասորական տարեգրություններում` Մուզուր, բաբելականում` Մուզրի, իսկ ժամանակակից արաբների կողմից` Միսր:

Համաձայն Հովսեփոս Փլավիոսի` եթովպական պատերազմում ոչնչացվել են Միցրաիմի 6 կամ 7 տոհմ (Լուդիմը, Անամիմը, Ղեգավիմը, Հեփթաղիմը` 10.13, Պաթուրեսիմը, Քաղսողիմը և Կափթորիմը` 10.14):

2)   Լուդիմը (ղուդացիները) Հովսեփոս Փլավիոսի կողմից անվանվել է Լուեդիմ, ապրել Հյուսիսային Աֆրիկայի ծովափին և իր անունը տվել Լիբիային: Եգիպտական տարեգրություններում` Լեբու:

3)   Անամիմի  (ըստ Հովսեփոս Փլավիոսի` Էնեմիմ) մասին քիչ տեղեկություններ են պահպանվել:

Սակայն ասորական Սարգոն II թագավորը հիշատակում է Ա-նա-մի երկրի մասին` Կափթարա (Կափթորիմ) երկրի հարևանությամբ:

4)   Ղաբաիմը (Սաղբիիմ, Լեգաբիմ, ըստ եգիպտացիների` Ռբվ) Հովսեփոս Փլավիոսի վկայության համաձայն գտնվել է Լիբիայում (Լիբիոս):

5)   Նեփթուքիմը (հին տարեգրություններում` Ն'թ'մքբ, ոը նշանակում է գետաբերան կամ ճահիճ, նաև` Նա-փթա-ոք-իմ) բնակվել է Նեղոսի գետաբերանում Եգիպտոսի արևմտյան մասում:

6)   Պաթուրեսիմը (Պաթրոսոիմ) բնակվել է վերին Եգիպտոսում: Եգիպտացիները նրան անվանել են Ն'թ'րս կամ Փթորես: Պաթրուիսիի նկատմամբ հաղթականի մասին է հաղորդում ասորական Էսարխադոն թագավորը (Ք.ծ.ա. 681-668թ.թ.):

7)   Քասքուղիմացիները (Քասլուքիմ) բնակվել են Հյուսիսային Եգիպտոսում կամ Կրետեում: Նրանից առաջացել են փղշտացիները:

8)   Փղշտացիներն ասորացիներին հայտնի եղել Փալաշտու և Փիլիստի, իսկ հույներին` Փալաստին անուններով: Հետագայում` Պաղեստին: Դեռևս Աբրա­հա­մի ժամանակներից զբաղեցրել են Քանանի տարածքի մի մասը:

Ք.ծ.ա. 8-րդ դարում ասորական նվաճումներից հետո դադարում են գոյություն ունենալուց:

9)   Կափթորացիները բնակվել են Եգիպտոսում: Այդ են հաստատում նաև ասորական (Կափթարա) և ուգարիտյան (Կպթր) արձանագրությունները:

գ. Քանանը և նրա որդիները.

10.15. «Քանանը ծնունդ տվեց Սիդոնին՝ իր անդրանիկ որդուն, քետացիներին,

10.16. հեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին,

10.17. խևացիներին, արվակացիներին (արուկեցիներին), ամինացիներին,

10.18. արադիոնացիներին (արվադացիներին), սամարացիներին և ամաթացիներին։ Դրանից հետո սփռվեցին քանանացիների ցեղերը»։

10.19. «Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդոնից մինչև Գերարա, որ Գազայի մոտ էր, մինչև Սոդոմ և Գոմոր, Ադամայից ու Սեբոյիմից մինչև Լասա (Ղասա)»։

10.20. «Ահա սրանք են Քամի որդիներն` ըստ իրենց ցեղերի (տոհմերի), ըստ իրենց լեզուների, իրենց երկրների ու իրենց տոհմերի (ազգերի)»։

1)   Քանաանի հետնորդները բնակվում են այն երկրում, որը հետագայում խոստացվում է Իսրայելին:

Սանխունիաթոնը և Փիլոնը Բիբլոսից հաստատում են, որ Քանաանի բնակիչները իրենց անվանումը ստացել են իրենց նախահորից:

Հույներին և փյունիկացիներին այն հայտնի է եղել Քնա'ան, եգիպտացիներին` Քն'նվ և Քին'ն, ասորացիներին` Քիննախու, հուրիներին` Քիննախնե անուններով: Քանաանի հետնորդները խոսել են սեմական լեզվով:

2)   Սիդոնի հետնորդները բնակվել են Քանաանի միջերկրածովյան ափին` իրենց անունը տալով Սիդոն քաղաքին: Հետագայում կոչվել են փյունիկացիներ:

Աքադացիների կողմից անվանվել են Սիդունու, Արամանի սալիկներում` Սա'իդունու, Հոսեփոս Փլավիոսի կողմից` Սիդոնիուս:

3)   Քետը դարձավ քեթացիների նախահայրը (ասորերեն` Խատտի): Նրանք առաջինն են հալել երկաթը:

      Ք.ծ.ա. 1800-900թ.թ. իրենց վերահսկողության տակ են պահել ողջ Փոքր Ասիան:

Արմանի սալիկներում պահպանվել են Քետացիների կառավարիչ  Սուբբիլու­լիումի և եգիպտական փարավոն Ամենհոտեպ IV-ի նամակագրությունը:

Ռամզես երկրորդը պատերազմել է նրանց հետ Կադեշի ճակատամարտում, որը հայտնի է դարձել մարտակարգերի կիրառմամբ և ավարտվել է քետացիների առավելությամբ:

4)   Հեբուսացիները (ըստ Հովսեփոս Փլավիոսի` Հեբուսեուս) բնակվել են Հուդայի լեռնային շրջաններում:

Գլխավոր քաղաքը հետագայում անվանվում է Երուսաղեմ (Արմանի սալիկնե­րում` Ուրուսալիմու):

5)   Ամորհացիները (ըստ շումերների` Մարտու, աքադների` Ամուրրու) սկզբնապես քոչվոր կյանք են վարել: Հետագայում գրավել են Բաբելոնը և նրան տվել ամենահզոր արքաներից մեկին` Համուրաբիին (անվանման մեջ պահպանելով Ամուրու-ն` ըստ Հովսեփիոս Փլավիոսի` Ամորեուս անունները):

6)   Գերգեսացիների անունը (ըստ Հովսեփոս Փլավիոսի` Գերգեսուս) պահպանվել է ուգարիտյան արձանագրություններում` որպես գրգս, բնգրգս և Գերգեսայի որդիներ, քետական աղբյուրներում` որպես Կարկիսա կամ Կվարկվիշա, եգիպտականում` որպես Կիրկաշ:

      Բնակվել են Հորդանանից դեպի արևելք` Գալիլիայի և Մեռյալ ծովի միջև:

      Հավանաբար Նոր կտակարանի գադարացիներն են:

7)   Խևացիները հին հույներին հայտնի են եղել որպես Խևաիոս, իսկ Հովսեփոս Փլավիոսին` Եվեոս: Նավեյան Հեսուի առաջնորդությամբ իսրայելական նվաճումների ժամանակ վերաբնակվել են Լիբանանի նախալեռներում:

Սողոմոն թագավորը հետագայում նրանց օգտագործել է որպես շինարարների:

8)   Արվակացիները (արուկեցիները) հայտնի են ասորական արքաներ Սալմա­նասար II-ի և Թիգլաթպալասար III-ի արձանագրություններում:

Եգիպտոսում Արմանի սալիկներում հիշատակվում են որպես Իրկատա:

Պաշտել են Աստարտա չաստվածուհուն:

Մեր օրերում հայտնի Թել-Արկվա քաղաքը եգիպտական փարավոն Թութմոս III-ին հայտնի է եղել Արկանտու անունով (ըստ Հովսեփոս Փլավիոսի` Արուկաս, հին հռոմեացիների` Լիբիական Կեսարիա):

9)   Ամինացիների (ասենացիներ, սենացիներ) անունը պահպանվել է ժամանակա­կից Նահար աս-Սին և Սին-ադարբ քաղաքների անվանումներում, որոնք գտնվում են Արկվայի մոտակայքում:

      Փյունիկացիների մոտ հիշատակվել են Ուսնու, ասորացիների մոտ` Ուսանա և Սինաու, ուգարիտյան արձանգրություններում` Սն անուններով:

      Ստրաբոնը նրանց քաղաքը անվանում է Սինա, Հերոնիմոսը` Սինի, Հովսեփոս Փլավիոսը` Սինեուս:

10) Արվադացիները բնակվել են Արվադի անունը կրող կղզում (այսօր` Ռուադ), որը գտնվում է Տրիպոլիից հյուսիս:

      Հնում հայտնի են եղել որպես հմուտ ծովագնացներ: Հետագայում կարևոր դեր են խաղացել Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների մեջ;

Աքադացիները նրանց անվանել են Արուդա, Հովսեփոս Փլավիոսը` Արուդեուս:

11) Սամարացիները (ցեմարացիներ) ասորացիների կողմից ճանաչվել են որպես Սիմիրա, եգիպտացիների կողմից` Սումուր: Նրանց անվանումը պահպանվել է Տրիպոլիից հյուսիս գտնվող Սումրա քաղաքի անվան մեջ:

12) Ամաթացիները (համաթացիներ) կրել են իրեն տահմապետի` Համաթի անունը:

Սարգոն II-ը պատմում է այդ քաղաքը նվաճելու մասին: Համաթում է Նաբուգոդոնոսորը հաղթել եգիպտացիներին Ք.ծ.ա. 605 թվին

Աքադացիներն այն անվանել են Ամաթու, եգիպտացիները` խմթու:

Հետագայում հույներն ու հռոմեացիները քաղաքը անվանել են Էպիֆանիա (մեր օրերում քաղաքը անվանվում է Համահ):

Ք.ծ.ա. 853 թ. ամաթացիները ջախջախել են ասորացիներին` նրանց դեմ հանելով 65 հազարանոց բանակ, 4 հազար մարտակարգ և 1000 ուղտ: Այս տվյալները ներկայացված են ասորական աղբյուրներում:

Ծննդ. 10.19-ում  նշվում են քանանացիների սփռման սահմանները` հյուսիսում Սիդոնից մինչև հարավում Գազան և հարավ-արևելքում Սոդոմից ու Գոմորից մինչև հյուսիս-արևելքում Ղասան:

 

Հոգևոր դասեր. 1. Մերժենք քուշյանների կռապաշտությունը հանձին Նեբրոթի և քանանացիների (ամորհացիների) անօրինությունները.

2.   Սեմի և Հաբեթի նման հարգենք հոգևոր իշխանությունը և ընդունենք Աստծու օրհնությունը.

3.  Բնակվենք «Սեմի վրաններում», գործածենք Քամի հետնորդների ծառայու­թյուն­ները և, հակառակ Մեստրեմի սերունդների մարգինալությանը պատ­մու­թյան թատերաբեմում, վերցնենք Աստծու թագավորության տարածման պատասխանատվությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

 

 

ԳԼՈՒԽ 10.21-32.

ՀԵՏՋՐՀԵՂԵՂՅԱՆ ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

3.  Սեմի սերունդները.

Նրանք զբաղեցնում են Հաբեթի և Քամի սերունդների միջև գտնվող տարածքն Արաբական թերակղզում, Փոքր Ասիայում և Իրանում:

ա. Սեմի որդիները.

1)  10.21. «Հաբեթի երեց եղբայրը՝ Սեմը, որ Եբերի բոլոր որդիների նախահայրն էր, նույնպես ծնեց որդիներ»։

      Սեմը սեմական ժողովուրդներ նախահայրն է:

2)  10.22.         «Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը»։

ա)  Ելամը (Էլամը) էլամյանների նախահայրն է, ովքեր բաբելացիներին հայտնի են եղել էլամթու, հույներին` էլիմայիս, հռոմեացիներին` էլիմեի, հին պարսկական արձանագրություններում` Հույու, միջին պարսկականներում` Խուզ անուն­նե­րով: Իսկ իրենք իրենց անվանել են Խալթամթի:

20-րդ դարի հնագիտական պեղումները ցույց են տվել, որ ժամանակակից Իրանի տարածքի մի մասը կազմող և հնագույն պետություն Էլամը սկզբնապես հիմնվել է սեմականների կողմից, որոնք հետագայում խառնվել են հնդեվրո­պացիների հետ.

բ)   Ասուրը ասորացիների նախահայրն է: Նրան կարելի է նույնացնել հին ասորա­կան Փուզուր Ասուր I արքայի հետ, ով թագավորել է Ք.ծ. 1960 տարի առաջ: Մինչև Ք.ծ.ա. 612 թիվը` Ասորեստանի գոյության ողջ ընթացքում, ճակատա­մարտերի և դիվանագիտական տեղեկագրերը կարդացվել են բարձրաձայն` դիմելով Ասուրի պատկերին: Ասորական արքաները ենթադրում էին, որ իրենց թագը կրում էին Ասուրի հոգու աստվածային թույլտվությամբ:

Ասորացիները այժմ բնակվում են Իրաքում, Թուրքիայում, Իրանում և այլուր:

Դանիել 7.4-ում կադում ենք. որ Ասորաբաբելական կայսրությունը ներկայացվում է արծվաթև առյուծի տեսքով, որի թևերը պոկվում են:

Նաում 3.18,19-ում ունենք մարգարեություն ասորական պետության կործանման մասին. «Քո հովիվները քնում են, ով Ասորեստանի թագավոր.. թո ժողովուրդը լեռների վրա ցրվեց…».

գ)   Արփաքսադը քաղդեացիների նախահայրն է, ում անունը (Արփ-քեշեդ) նշա­նակում է Քաղդիայի տարածքի սահմանը: Այդ փաստը հաստատվում է խուրիական սալիկներով, որտեղ նրա անունը ներկայացված է Արիփ-խուրրա (Քաղդիայի հիմնողը), աքադացիների մոտ` Արափխու, իսկ ասորացիների մոտ` Քաղդու (աստղագուշակներ և մոգեր):

      Պտղոմեոսն նրանց երկիրն անվանում է Արափիխիտիս: Մինչև այժմ պահ­պանվել է նրանց հնագույն բնակավայրն Արփախիա անունով, որը գտնվում է հին Նինվեից 4 մղոն հեռավորության վրա.

դ)   Լուդի (Ղուդ) հետնորդները (Լուդիմ) ասորացիներին և բաբելացիներին հայտնի են եղել Լուդու անունով: Ըստ Հովսեփոս Փլավիոսի` նրանց երկիրը (Լաուդ) առավել ուշ կոչվել է Լիդիա և գտնվել Փոքր Ասիայում:

      Լուդիացիները հայտնի են եղել որպես հմուտ նետահարներ և խոսել հնդեվրոպական լեզվով, ինչի մասին ասում են եգիպտական հուշարձանները:

      Երկիրը նվաճվել է պարսից Կյուրոս արքայի կողմից Ք.ծ.ա. 546թ.

ե)   Արամն արամեացիների նախահայրն է և աքադացիներին հայտնի է եղել Արամու, իսկ հույներին` սիրիացիներ անուններով: Ասորական արքա Թիկլաթ­պա­լասար I-ի արձանագրություններում (Ք.ծ.ա. մոտ 1100թ.) ասվում է, որ նրանք բնակվել են Տիգրիս գետից դեպի արևելք: Սակայն Թիկլաթպալասար III-ի ժամանակներում (400 տարի հետո) բնակվում են ողջ Միջագետքում:

      Արամերենը եղել է ասորական պետության լեզուն նրա գոյության վերջին տարիներին, իսկ հետագայում` Աքեմենյան Պարսկաստանի պետական լեզուն:

Դրանից հետո տեղափոխվում են արևմուտք` բնակվելով ժամանակակից Սիրիայի տարածքում: Արամու անունը փորագրված է Ուրի կավե սալիկի վրա:

Արամեական այբուբենից է առաջացել արաբականը:

բ.  Արամի որդիները.

10.23. «Արամի որդիներն են Հուսը, Եմուղը (Հուլ), Գադերն (Գաթեր) ու Մոսոքը (Մաշ)»։

ա)  Հուսի հետնորդների բնակության վայրի վերաբերյալ գիտության մարդկանց միջև դեռևս կա տարաձայնություն: Հնարավոր վայրը Հյուսիսային Արաբիան է, որը Հովսեփոս Փլավիոսն անվանում է Տրաքոնեա.

բ)   Եմուղի (Հուլ) հետնորդները տարածվել են Գալիլիական լճի հյուսիսում` իրենց անունը տալով Հուլե լճին և հովտին: Ներկայումս տարածքի ճահիճները չորաց­ված են և հողը մշակվում է.

գ)   Գադերի (Գաթեր) հետնորդները հիմնվել են Դամասկոսի հարավում: Ըստ Փլավիոսի` հետագայում անվանվում են բակտրիացիներ և հայտնի դառնում ուղտի իրենց տեսակով: Ուշ-ասորական ժամանակաշրջանում Բակտրիան բնակեցվում է հնդեվրոպական արիացիներով.

դ)   Մոսոքը (Մաշ, Միշալ) աքադացիների կողմից անվանվել է Մաշու, եգիպտա­ցիների կողմից` Մշ'ռ: Այս անվանումները վերաբերում են Լիբանանում ապրող մի ժողովրդի: Այն 1Մնաց.1.17-ում անվանվում է Մոսոք, որը չպիտի շփոթել Հաբեթի որդու հետ:

գ.  Արփաքսադի որդիները.

10.24. «Արփաքսադը /ծնեց Կայնանին, Կայնանը/ ծնեց Սաղային, իսկ Սաղան ծնեց Եբերին»։

1)  Սաղայի (Շելախ) մասին հանդիպում ենք Հովսեփոս Փլավիոսի մոտ:

Հունական ձեռքգրերում Արփաքսադի և Սաղայի միջև տեղավորված է Կայնանը, ով մտցված է նաև Տեր Հիսուսի` Ղուկասի ավետարանի 3-րդ գլխում մեջբերված տոհմածառում.

2)  Եբերի անունով կոչվում է եբրայական ժողովուրդը: Ոմանք եբրայեցիներ համա­րում են նաև Եբերի զավակ Հեկտանի հետնորդներ համարվող արաբական 13 ցեղերին:

3)  10.25.         «Եբերը ծնեց երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք երկիրը բաժանվեց (մարդիկ ցրվեցին), իսկ եղբոր անունը Հեկտան էր»։

ա) Հեկտանը ժամանակակից արաբներին հայտնի է Յակտան անունով: Հեկտանի հետնորդները որպես սեմականներ, կոչվում են «մաքուր» արաբներ: Մինչդեռ Քամի հետնորդներին անվանում են «մուստարաբներ» (կեղծ): Հեկտանա անունով ժամանակակից Մեքքայի կողքին կա քաղաք:

բ)  Հեկտանի որդիները.

10.26-29. «Հեկտանը ծնեց Էլմոդադին (Եղմովդադին), Սալեքին (Սաղափին), Ասար­մո­դին, Հարաքին, Հոդորամին, Եզելին (Ուզալին), Դեկլային (Դեկղային), Գեբաղին, Աբիմեելին, Սաբեիին, Ուփիրին, Եվիլային ու Հոբաբին։ Սրանք բոլորը Հեկտանի որդիներն են»։

10.30. «Նրանք բնակություն հաստատեցին Մասեից մինչև Սոփերա, որ գտնվում էր արևելյան լերան կողմը»։

(1) Էլմոդադ (Եղմովդադ) անունը թարգմանվում է սադրիչ: Նրա հետնորդների ցեղը հայտնի է դառնում Ալ-մորադ անունով.

(2)  Սալեքի (Սաղափ) հետնորդների ցեղն անվանվել է Սալիֆ: Այն եղել է եմենական ցեղ` ժամանակակից Սանայից 60 կմ հյուսիս գտնվող Սուլաֆ մայրաքաղաքով.

(3)  Ասար­մո­դի (Խացարմավեթ) հետնորդները բնակեցրել են 200 մղոն հեռավորո­ւթյան մի հովիտ, որն ընկած է եղել Արաբիայի հարավային ծովափին զուգահեռ և այժմ հայտնի է Խադրամաութ անունով: Այն թարգմանվում է` մահվան քաղաք.

(4)  Հարաքի (Երաք) հետնորդները քոչել են Արաբիայի հարավային շրջանները: Հարաք անունով քաղաքը (ըստ Հովսեփոս Փլավիոսի` Իերա, իսկ ըստ Աշուրբանապալի արձանագրությունների` Յարքի, ըստ Պտղոմեոսի` Երաքոմ Քոմ) գտնվել է Խադրամաութից որ հեռու.

(5)  Հոդորամ (ըստ Փլավիոսի` Ադորամ) անունով է կոչվել հարավ-արաբական մի ցեղ, որի քաղաքը Աշուրբանապալի արձանագրություններում անվանվել է Խուրարինա (Խարորամ) և գտնվել է Յարքիի հարևանությամբ.

(6)  Եզելն (Ուզալ) արաբական աղբյուրներում կոչվել է Ազալ, Հովսեփոս Փլավիո­սի մոտ` Այզել, իսկ ասորացիների մոտ` Ազալա: Այն Եմենի մայրաքաղաք Սանա քաղաքի հին անվանումն է.

(7)  Դեկլան (Դեկղա) աքադական և արամեական տարեգրություններում ներկա­յա­նում է որպես Դեկղատ, իսկ ասորականում` Իդիկղատ: Հունարեն թարգ­ման­վում է Տիգրիս: Նրա հետնորդները բնակվել են Արաբական թերակղզու հյուսիս-արևելքում.

(8)  Գեբաղին (Օվալ) արաբական պատմիչների մոտ անվանվել են Եբաղ, հին եմենյան գրություններում` Ավիլ (Աբեղ): Նրա հետնորդները բնակվել են եմենական Խադեյդա և Սանա քաղաքների միջև.

(9) Աբիմեելի (Աբիմայել) հետնորդները, համաձայն հին սաբեական գրություն­ների, բնակվել են Հարավային Արաբիայում.

(10) Սաբե (Շեբա) անվանն ազգաբանության մեջ հանդիպում ենք երեք անգամ (մեկին` Քամի հետնորդների շարքում, երկրորդին` այստեղ, երրորդին կհան­դի­պենք Աբրահամի շառավիղների թվում): .

(11) Ուփիրի (Ոփիր) հետնորդները բնակվել են Սաբայի և Եվիլայի միջև: Նրա անունը պահպանվել է Արաբիայի հարավ-արևմուտքում Մաափիր քաղաքի մեջ.

(12) Եվիլա անվամբ հայտնի են արաբական երկու ցեղեր, մեկը` քամյան (բնակվել է Արաբական թերակղզու արևելքում), մյուսը` սեմականը, բնակվել է Արաբա­կան թերակղզու արևմուտքում: Ստրաբոնն այն անվանել է Հաուլոթաղ, Հովսեփոս Փլավիոսը` Էվիլաթ, Պտղոմեոսը և Պլինիոսը հիշատակում են Կարմիր ծովի ափին գտնվող Ավալիս քաղաքի մասին.

(13) Հոբաբի հետնորդներն աքադացիներին հայտնի են որպես Յաբիբներ, իսկ նրանց քաղաքը կոչվել է Իուքաիբաբ.

գ)  Փաղեկը մեկնաբանվում է երկու նշանակությամբ.

(1)  Հինեբրայերեն այդ անվանը համապատասխանում է աքադերեն Փուլուկու-ն, որը նշանակում է` տարածքի բաժանում սահմանների նշմամբ: Նման կերպով ասորական Պալգու բառը նշանակում է հողատարածքի բաժանում ոռոգման համակարգի միջոցով: Այս իմաստով է «փեղեկ» բառն օգտագործված Հոբ 38.5-ում. «Կամ թե նրա (երկրի) վրա լարը ո՞վ քաշեց…»:

      Իր հերթին Բաբելոն անունը թարգմանվում է բաժանման վայր:

      Այսպիսով` ազգերի բաժանումը, ըստ Ծննդոց գրքի, տեղի է ունեցել հետջրհե­ղեղյան 5-րդ սերնդի` Փաղեկի  օրոք:

Ծննդ.10.21-30-ի ամփոփումը տրվում է 10.31-ով.

10.31.         «Ահա սրանք են Սեմի որդիներն` ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրի ու տոհմերի»։

 (2) Վերջին տասնամյակների հետազոտությունները ցույց են տվել, որ ջրհեղեղից հետո ոչ այնքան վաղ անցյալում տեղի է ունեցել ևս մեկ գլոբալ իրադար­ձություն` իր հետքը թողնելով Աստվածաշնչում:

      Այն էլ ավարտին է հասցրել Երկրի հետջրհեղեղյան դիմանկարը և բնակեցնող էկոհամակարգերը:

      Ինչպես հայտնի է, Երկրի պտտման առանցքն Արևի շուրջ նրա պտտման հարթության (էկլիպտիկա) նկատմամբ թեքված է 23.5 աստիճանով:

      Համարվում է, որ այդ անկյունը ներդաշնակորեն տատանվում է 22 և 24.5 աստիճանների միջև (մաթեմատիկորեն այդ շարժումը նկարագրվում է Նյուկոմբի բանաձևով):

Սակայն, երբ Ջորջ Դոդուելը հավաքում և գրաֆիկի վրա նշում է Երկրի առանցքի թեքու­թյան անկյան` տարբեր ժամա­նակների աստղագետների կողմից դիտարկված արժեքները վերջին 3 հազար տարիների ընթացքում, ապա պարզվում է, որ Երկրի առանցքն իրեն պահում է այնպես, թե կարծես 4.5 հազար տարի առաջ կրել է հզոր մի հարված: Այն պտտման առանցքը շեղել է մինչև 27 աստիճանի անկյունով, որից հետո տեղի է ունենում նրա դանդաղ վերադարձը ներկայիս նորմալ դիրքին:

Այսպես առաջացավ խոշոր տիեզերական մարմնի հետ Երկրի բախման հիպոթեզը (աստերոիդային հարվածի հիպոթեզ):

Շուտով այն հաստատվեց այլ հնագիտական և պատմական տվյալներով:

Հարվածի տարեթվի որոշմանը օգնեց Կառնակի հին եգիպտական Ամեն-Ռա տաճարի հետազոտությունները: Արևի Ռա չաստծուն նվիրված և կես կիլոմետրանոց սյունաշարի տեսք ունեցող այդ տաճարը տեղադրված է այնպես, որ տարին մեկ անգամ ամառային արևադարձի օրը ծագող արևի` դռներով ներս թափանցող ճառագայթները այն լիովին լուսավորում են: Սակայն ժամանակի ընթացքում արևի ճառագայթները դադարում են լու­սա­վորել տաճարի առանցքի երկայնքով, որի պատճառով դռները տեղափոխվում են: Ընդ որում դռների ամենահին դիրքը համապատասխանում է Երկրի առանցքի թեքության անկյան 25.2 աստիճանին: Այդ թիվը գերազանցում է Նյուկոմբի բանաձևով թույլատրվող մաքսիմալ արժեքին (24.5 աստիճան): Սակայն տաճարի դռների տեղաշարժման հնագիտական տարեթվերը և դրան համապատասխանող` Երկրի առանցքի թեքության անկյան արժեքները լիովին համապատասխանում են Դոդուելի կորին: Այն շարունակելով դեպի անցյալը` որոշվում է աստերոիդային հարվածի ժամանակը, որը հավասար է Ք.ծ.ա. 2345 ±5թ.:

Նշված իրադարձությունը համընկնում է Նոյի հետնորդների հենց 5-րդ սերնդի` Փաղեկի ժամանակաշրջանի հետ (հունարենում փաղեկ-պելեգ բառը   պահպանվել է արխիպելագ-ում):

Եթե Ծննդոց 10.25-ում նշված Երկրի բաժանումը վերաբերում է մարդկանց ցրմանը Բաբելոնի աշտարակաշինությունից հետո, ապա աստերոիդային հարվածը կարող էր դառնալ աշտարակի ավերման միջոցը:

Սակայն կարծիք կա, թե խոսքը վերաբերում է երկրակեղևի աղետային տրոհմանը:

Երկրաֆիզիկոսները վաղուց նկատել են մայրցամաքների առափնյա մասերի զարմանալի փոխլրացումը, ինչը վկայում է ժամանակին մեկ ընդհանուր մայրցամաքի գոյության մասին (Ծննդ.1.9` «…Որ ցամաքը երևա»):

20-րդ դարասկզբին Ալֆրեդ Վեգեները առաջարկել է մայրցամաքների դանդաղ հոսընթացների տեսությունը:

60-ական թ.թ. այն տարածվում է որպես երկրասալերի տեղաշարժման տեսություն:

Վերջին ժամանակներս ավելանում է այն գիտնականների թիվը, ովքեր հաստատում են մայրցամաքների աղետային տրոհման տեսակետը, որի շնորհիվ ավարտվել է Ջրհեղեղով սկսված` մեր մոլորակի կերպարանքի ձևավորումը:

Տրոհման հետևանքով կարող էին նաև բարձրանալ լեռնաշղթաներ` վերականգնելու երկրաղևի իզոստատիկ հավասարակշռությունը:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

(3)  Ծննդ10.32-ը կարելի է համադրել Գործք 17.26-30-ի հետ.

(ա)   10.32.         «Այս է Նոյի որդիների ցեղերի ծննդաբանությունն ըստ իրենց տոհմերի։ Ջրհեղեղից հետո աշխարհով մեկ սփռված ժողովուրդները սրանցից են առաջացել»։

(բ)  Գործք.17.26-30. «Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերին, որ բնակվեն ողջ երկրի վրա, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները, որ փնտրեն Աստծուն ու խարխափելով թերևս գտնեն Նրան. թեև Նա մեզնից յուրաքանչյուրիցս հեռու չէ, քանի որ Նրանով ապրում ենք և շարժվում ենք և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թե՝ մենք նրա զարմից ենք։ Եվ արդ, որովհետեւ Աստծու զարմն ենք, պէտք չէ խորհենք, թե Աստվածայինը նման է ոսկուն կամ արծաթին կամ քարին, որոնք ճարտարությամբ և մարդու խելքով են քանդակված։ Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք ապաշխարի».

(գ)  Աստված ազգերին ստեղծեց` Իր երեսը փնտրելու նպատակով:

      Վստահելու Իր նախախնամությանը և մեր աստվապատկեր կոչման համապատասխան` Նրան դառնալու:

 

ԳԼՈՒԽ 11.1-9.

 

1.  Բաբելոնի աշտարակաշինությունը.

ա. Անկումը Աստծու կառավարումից դեպի մարդկային կառավարում.

1)   Մինչ անկումը մեր նախածնողներն ապրում էին Աստծու ներկայության մեջ և կառավարվում Նրա կողմից (Աստվածային կառավարման շրջաև):

2)   Սակայն, անկումից հետո Աստծու ներկայության առաջնորդությանը փոխարինում է մարդկային խիղճը, որի պատճառով էլ այդ շրջանը կոչվում է խղճի կամ ինքնակա­ռավարման շրջան:

Ծննդ.3.7-ում իրենց մերկությունը գիտակցող մեր նախածնողների թաքնվելն Աստծու երեսից հենց հայտնում է այդ մասին:

3)   Հետագայում Կայենը կարողանում է սպանել իր եղբորը և ստել Արարչի առջև (Ծննդ.4.8,9), ինչն ասում էր խղճի վրա բռնանալու մասին: Այնուհետև Ծննդ.6.11-ում կարդում ենք, որ ողջ երկիրը լցվում է բռնությամբ:

Ահա, Ծննդ. 9-6-ում Արարիչը հայտարարում է մարդկային կառավարման շրջանի մասին («Ով մարդու արյուն թափի, իր արյունն էլ մարդուց պիտի թափվի…»):

Ահա, կառավարման այդ երեք տեսակների միջոցով էլ Արարչին հաջողվում է պահպանել մարդկային ցեղը:

բ.  Մարդու ապստամբությունն ընդդեմ Աստծու.

1)  11.1. «Այն ժամանակ ողջ երկիրը մեկ լեզվով, մեկ բարբառով էր խոսում»։

ա)  Շումերական «Էմերքար և Արատտայի տիրակալը» էպոսում նույնպես պատմը­վում է  մարդկության մեկ ընդհանուր լեզվի և լեզուների բաժանման մասին:

բ)   Միաժամանակ ժամանակակից լեզվաբանության մեջ գերակշռող է դառնում այն տեսությունը, թե լեզուներն առաջացել են մեկ ընդհանուր նախալեզվից (այսպես կոչված նոստրատիկ լեզվից):

գ)   Ներկայումս գիտականորեն ապացուցված է լեզվական այնպիսի խոշորագույն ընտանիքների ազգակցությունը, ինչպիսիք են` հնդեվրոպական, սեմա-քամա­կան, ալթայան, ուրալյան, քարթվելական, դրավիդական լեզվաընտանիքները:

2)  11.2. «Արևելքից տեղաշարժվելու ժամանակ նրանք Սենաար երկրում ﬕ դաշտ գտան և բնակվեցին այնտեղ»։

Սենաարը Տիգրիսի և Եփրատի ավազանում ընկած հարթավայրի անունն է, որը համարժեք է Շումեր անվանը: Այն համարվում է հնագույն քաղաքակրթության սկիզբը, որի խոշորագույն քաղաքներից էին Ուրը, Էրեդուն, Ուրուկը և Նիպուրը:

Թեև շումերները համարվում է քամյան, սակայն որոշ հայ հետազոտողներ նրանց վերագրում են հայկական ծագում:

3)  11.3.  «Նրանք ﬕյանց դիﬔլով՝ ասացին. «Եկեք աղյուս շինենք ու այն թրծենք կրակով»։ Աղյուսը նրանց համար ծառայեց իբրև քար, իսկ կուպրը՝ իբրև շաղախ«։

11.4. «Նրանք ասացին. «Եկեք ﬔզ համար քաղաք կառուցենք և աշտարակ, որի գագաթը հասնի ﬕնչև երկինք։ Համբավ (անուն) ձեռք բերենք ողջ աշխարհով մեկ սփռվելուց առաջ»»։

ա)  Բաբելոնում այդ սատանայի հրահրմամբ է մարդն ապստամբում ընդդեմ Աստծու:

      Ի հակառակ Երկիրը բնակեցնելու Աստծու պատվերի` մարդիկ որոշում են հզորանալ համակենտրոնացման միջոցով:

      Պատմագիտությունը նույնպես հաստատում է, որ քաղաքաշինության հիմքը դրվել է Միջագետքում շումերների կողմից Ք.ծ.ա. III հազարամյակում:

      Իսկ քաղաքներում կառուցում էին հիմնականում պաշտամունքային շինություններ և շտեմարաններ:

բ)   Բաբելոնյան աշտարակը նախատիպն է դառնում առավել ուշ կառուցված տա­ճարային աշտարակների (զիկուրատների): Զիկուրատները բրգաձև էին, իրար հաջորդող աստիճաններով, դրսից սանդուղքն էր, գագաթին` դամբա­րանը:

Դամբարանում չաստվածների համար տեղադրվում էր անկողին և մշտապես կերակուր պարունակող սեղան, իսկ սանդուղքը կառուցվում էր նրանց «իջնելու» և մարդկանց օրհնելու նպատակով:

      Բաբելոնի ավերակներից ոչ հեռու մինչև մեր օրերը պահպանված են մի աշտա­րակի մնացորդներ, որը արաբների կողմից անվանվում է «Բիրս Նիմրութ»: Նրա բարձրու­թյունը, ըստ հույն պատմիչ Հերոդոտի Ք.ծ.ա. 450 թվին արված նկա­րագրության,  մոտ 300մ է:

      Ոմանք էլ Աստվածաշնչում նշված աշտարակը նույնացնում են Բաբելոնի արհեստական լեռան վրա կառուցված Էթերմենանքի հսկայական աշտարակի հետ, որը Մարդուկ չաստծու տաճարն էր:

      Հռոմի, Հունաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի և այլ երկրների չաստվածների և Բաբելոնի հեթանոսական պանթեոնի միջև էական նույնություն է հայտնա­բերվել:

      Այդ հեթանոսական չաստվածները նաև նույնացվում էին Կենդանակերպի բազ­մաթիվ համաստեղությունների, Արեգակի, մոլորակների հետ, ինչը շուտով տա­նում է աստղագուշակության, ոգեկանչության և կռապաշտության դրսևորում­­ների (Ես.47.12: Ելից 22.18: 2Օր.18.10: Հռ.1.21-28):

գ)   Բաբելացիները ձեռնամուխ էին եղել աշտարակաշինությանը` նաև իրենց համար հռչակ ձեռք բերելու համար:

      «Մինչև երկինք» արտահայտությունն ասում է նրանց հնարավորություն­ների համարումի և փառասիրության մասին:

 

գ.    Աստծու միջամտության հետևանքները.

1)  11.5. «Տերն իջավ, որպեսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները»։

Աստված «իջավ», առանց սանդուղքի կարիքն ունենալու, և մարդկանց գտավ հեթանոսական պաշտամունքի մեջ:

2)  11.6. «Տերն ասաց. «Սրանք մեկ ժողովուրդ են, ունեն մեկ լեզու և սկսել են այդ գործն անել։ Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կաﬔնում են»։

Հոգևորապես կուրացած շինարարները, դիվային մոլուցքի մատնված, համառ էին աշտարակաշինությունն առաջ տանելու մեջ:

3)  11.7. «Արի իջնենք և խառնենք նրանց լեզուն այնպես, որ ոչ մեկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»։

11.8. «Տեր Աստված այնտեղից նրանց սփռեց աշխարհով մեկ, և նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց»։

11.9. «Դրա համար այն կոչվեց Խառնակություն (Բաբելոն), որովհետև Տեր Աստված այնտեղ խառնեց ողջ երկրի բնակիչների լեզուները և այնտեղից նրանց սփռեց աշխարհով մեկ»։

 

ա)  Մարդկանց ուղեղային կենտրոններում առաջացած զարմանալի փոփոխության հետևանքով նրանք հայտնաբերում են, որ չեն կարող հաղորդակցվել միմյանց հետ (հավանաբար բացառությամբ ընտանիք­ների անմիջական անդամների):

Արդյունքում դադարեցնում են շինարարությունը, և յուրաքանչյուր տոհմ ժամանակի ընթացքում տեղափոխվում է բնակության այլ վայր:

Այնուամենայնիվ, նրանք իրենց հետ կարող էին տանել կրոնական համակարգի հիշողությունը:

Այստեղից էլ` կրոնների հիմնական դրույթների նմանությունը:

Նրանք կարող էին տանել նաև Մեծ ջրհեղեղի հիշողությունը:

Այսպիսով, փառքի փոխարեն մարդիկ հայտնվեցին օտարության մեջ, ինչպես ժամանակին Ադամը (Ծննդ.3.23) և Կայենը (Ծննդ.4.12): Եվ ըստ բաբելացիների` «Աստծու դարպասները» անվանվեցին խառնակություն:

Սակայն այս դատապարտությունը նրանց կարող էր ուղղորդեր դեպի Աստծուն (Գործք.17.26,27: Ծննդ.12.3):

բ)   Սկզբնական շրջանում նոր վայրերում ներգաղթածները ապրում են կենդա­նիների որսի և մրգերի հավաքման միջոցով` բնակվելով քարանձավ­ներում կամ կոպիտ փայտաշեն ապաստարաններում:

Նրանք սկսում են գործիքներ պատրաստել քարից ու փայտից և անոթներ` կավից: Նաև փնտրում են օգտակար հանծոների հանքեր` մինչ կդրսևորէին դարբնի և շինարարի իրենց հմտությունները: Ներգաղթածները սկսում են ընտանի դարձնել կենդանի­ներին, զբաղվել գյուղատնտեսությամբ:

Այսպիսով, մարդկանց մի քանի սերունդ է անցնում, մինչև նրանք կհաղթահարեին զարգացման այդ շրջանը: 

Աստիճանաբար առաջանում են զանազան քաղաքակրթություններ և մշակույթներ, որոնց հանդիպեցինք 10-րդ գլխում:

Այսօր արդեն երկրագնդի վրա հաշվվում է ավելի քան 3000 լեզու:

գ)   Այնուամենայնիվ, հակառակ սատանայի հրահրմամբ Նեբրոթի ապստամբու­թյանը, Աստված իրագործում է Սեմի սերնդի միջոցով փրկության Իր ծրագիրը:

Իսկ Գործք 2-ում Պենտեկոստեի օրը, ի հակառակ Բաբելոնի խառնաշփո­թության, Սուրբ Հոգու հեղումով Աստված տարբեր լեզուներով խոսող մարդկանց բերում է Ավետարանի քարոզչության միաբանությանը:

 

Հոգևոր դաս. 1. Աստված մի կողմից օտարում է ապստամբներին` դրդելով նրանց Իրեն փնտրելու.

2.   Հավատարիմների միջոցով Նա ի հայտ է բերում Իր փրկության ծրագիրը.

3.   Բոլոր սերունդների համար նախատեսում է Իր Սուրբ Հոգու հեղումով արթնություն և հասարակության կերպարանափոխություն:

 

 

ԳԼՈՒԽ 11.10-32.

ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆՆ Ի ՀԱԿԱՌԱԿ` ՀԱՎԱՏՔԻ ՆԱԽԱՀՈՐ ՏՈՀՄԱԾԱՌԻ ՀՌՉԱԿՈՒՄԸ

 

 

1. Հավատքի նախահայրը` կռապաշտ ընտանիքից.

    ա. Սեմի սերունդների կրկնակի հիշատակումը.

1) 11.10.      «Սեﬕ սերունդները սրանք են. Սեմը հարյուրամյա հասակում, ջրհեղեղից երկու տարի հետո ծնեց Արփաքսադին»։

 11.11.      «Սեﬓ Արփաքսադին ծնելուց հետո ապրեց ևս հինգ հարյուր տարի։ Նա ծնեց ուստրեր ու դուստրեր և ﬔռավ»։

2) 11.12.      «Արփաքսադը երեսունհինգ տարի ապրեց և ծնեց Սաղային [ըստ Սեպտուագինտի` հարյուր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Կայնանին]»։

 11.13.      «Արփաքսադը Սաղային ծնելուց հետո չորս հարյուր երեք տարի ապրեց և տղերք ու աղջիկներ ծնեց:  [ըստ Սեպտուագինտի` Կայնանին ծնելուց հետո ապրեց ևս չորս հարյուր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և ﬔռավ։ Կայնանը հարյուր երեսուն տարեկան հասակում ծնեց Սաղային։ Կայնանը Սաղային ծնելուց հետո ապրեց ևս երեք հարյուր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և ﬔռավ]»։

3) 11.14.      «Սաղան երեսուն [ըստ Սեպտուագինտի` հարյուր երեսուն] տարեկան հասակում ծնեց Եբերին»։

 11.15.      «Սաղան Եբերին ծնելուց հետո ապրեց ևս չորս հարյուր երեսուն [ըստ Սեպտութագինտի` երեք հարյուր երեսուն] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և ﬔռավ»։

4) 11.16.     «Եբերը երեսունչորս [ըստ Սեպտուագինտի` հարյուր երեսունչորս] տարեկան հասակում ծնեց Փաղեկին»։

11.17.      «Եբերը Փաղեկին ծնելուց հետո ապրեց ևս չորս հարյուր երեսուն [ըստ Սեպտուագինտի` երկու հարյուր յոթանասուն] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և ﬔռավ»։

          Անունների նշանակությունը

            Սեմ-համբավ.

Արփաքսադ-բժշկող.

Սաղա-ուղարկել.

            Եբեր-ընկեր.

            Փաղեկ-բաժանում.

Ծննդոց 11.10-26-ում կրկնվում են 10.21-31-ում ներկայացված Սեմի սերունդները Փաղեկի գծով և շարունակվում մինչև Աբրահամ:

   

    բ. Աբրահամի հայրը` կռապաշտ.        

1) 11.18.   «Փաղեկը երեսուն [ըստ Սեպտուագինտի` հարյուր երեսունչորս] տարեկան հասակում ծնեց Ռագավին»։

11.19.       «Փաղեկը Ռագավին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր ինը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և ﬔռավ»։

          Ռագավ անունը (բարեկամություն) հայտնի էր հին հույներին և Հովսեփոս Փլավիոսին, իսկ աքադական գրություններում` որպես Ռա'ու:

Ռեու անունով կոչվում է Եփրատի վրա Անաթա քաղաքից ներքև գտնվող կղզին, որն աքադացիներին հայտնի է  Ռա'իլու, հույներին` Ռագու:

         

2) 11.20.   «Ռագավը երեսուներկու [ըստ Սեպտուագինտի` հարյուր երեսուներկու] տարեկան հասակում ծնեց Սերուքին։»

11.21.       «Ռագավը Սերուքին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր յոթը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և ﬔռավ»։

          Սերուքի անվամբ (զորություն) կոչվում է Խառանից արևմուտք գտնվող քաղաքը, որը աքադացիները անվանում են Սառուգի:

          Ոմանք կարծում են, որ Սերուքի անվան հունարեն տառադարձումից է առաջացել Սիրիա անունը:

 

11.22.       «Սերուքը երեսուն [ըստ Սեպտուագինտի` հարյուր երեսուն] տարեկան հասակում ծնեց Նաքորին։»

11.23.       «Սերուքը Նաքորին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ և ﬔռավ»։

11.24.       «Նաքորը քսանինը [ըստ Սեպտուագինտի` յոթանասունինը] տարեկան հասակում ծնեց Թարային»։

          Սերուքի որդի Նաքորի անվան (հևացող) վերաբերյալ պատմական տեղեկանքը կտրվի 11.27-ում նրա թոռանն անդրադառնալիս:

 

3) 11.25.   «Նաքորը Թարային ծնելուց հետո ապրեց ևս հարյուր տասնինը [ըստ Սեպտու­ա­գինտի` հարյուր քսաներկու] տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ և ﬔռավ»։

11.26.       «Թարան յոթանասուն տարեկան հասակում ծնեց Աբրաﬕն, Նաքորին և Առանին»։

          Թարան (Թերաք` թափառում) վերաբնակվում է Խառանում: Թերաք անունը հին-եբրայական գրականության մեջ զուգակցվում է Լուսնի չաստծու հետ:

          Կապ կա նաև Թերաֆիմ անվան հետ, որը ներկայացնում է տներում պահվող կուռքերին: Իսկ Հեսու 24.2,15-ում նշվում է Թարայի կռապաշտ լինելու մասին:

            Խառանից ոչ հեռու եղել է Թարայի անունը կրող մի քաղաք, որն ասորացիներն անվանել են Թուրաքի, աքադացիները` Թուրաքու, իսկ նրա ավերակները հետագայում հայտնի են եղել որպես Թիլ-Սա-Թուրաքի:

         

2. Աստծու կողմից պատմության ընթացքի նպատակաուղղումը.

           ա. Աբրահամը` պատմական անձնավորություն.

11.27.       «Թարայի սերունդը այս է. Թարան ծնեց Աբրաﬕն, Նաքորին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին»։

11.28.       «Առանը ﬔռավ իր հայր Թարայի կենդանության օրոք, իր ծննդավայրում՝ Քաղ­դեացիների երկրում Ուր քաղաքում [ըստ Սեպտուագինտի` Քաղդեացիների երկրում]»։

Ոմանք Եփրատի հարավային հոսանքում գտնվող Ուրի փոխարեն (ժամանա­կակից Իրաքի տարածքում) նկատի ունեն Խառանից (ժամանակակից Թուր­քիայի հարավ և Սիրիայի արևելք) ոչ հեռու գտնվող Ուր քաղաքը, որը քիչ հավանական է:

Սեմի սերունդներից հետո (11.10-26) 11.27-ից սկսվում է Թարայի սերնդի ներկայացումը:

           1)  Առանը (զորավոր)` Թարայի կրտսեր որդին, մահանում է իր ծննդավայրում` Ուր քաղաքում: Կարծվում է, որ Թարան որդու հիշատակը հավերժացնելու նպատակով էլ կառուցել է Խառան քաղաքը, որը գտնվել է Նինվե տանող գլխավոր ճանապարհի վրա: Իսկ ասորերեն գլխավոր ճանապարհը թարգմանվում է հենց <<Խառանու>>:

          Խառանը եղել է Լուսնի պաշտամունքի կենտրոններից մեկը(Լուսնի չաստվածը` Սին), ինչպես և Թարայի հայրենի Ուր քաղաքը:

            Այնտեղ պաշտել են նաև Նեբրոթին:

         2)  Նաքոր անունը բաբելոնյան գրություններում և Մարիի կավե սալիկներում դառնում է Նաքուր:

          Խառանը հետագայում հայտնի է դառնում որպես Նաքորի քաղաք` Աշուրբանապալի թագավորության շրջանում անվանվելով Նաքուրու: Հետագայում նրա ավերակներն անվանվում են Թիլ-Նաքիրի(Նաքորի բլուր):

            3) Աբրամը (հայր բարձր, Աբրահամ` բազմության հայր) հրեաների նահապետն է:

          Հին Բաբելոնում հայտնաբերված կավե մի սալիկի վրա փորագրված է Աբի-րամու, իսկ Էբլայի սալիկներում` Աբարամա անունները: Մի ուրիշ սալիկի վրա պահպանվել է Սարայի անունը:

            Հովսեփոս Փլավիոսը բաբելական պատմիչ Բերոզի` Ջրհեղեղից տասը սերունդ հետո հիշատակված արդար մարդուն նույնացնում է Աբրահամի հետ:

            Փլավիոսը հայտնում է նաև, որ Հեկատիոսը և Նիկողայոս Դամասկացին նշել են Աբրահամի անունը:

բ.      Փրկագործության նախապատրաստությունը.

1) Փաստորեն, Ադամի և Նոյի հետ ունեցած ուխտերի աննպատակամետությունից հետո մեր Տերը մարդկության պատմությունը տանում է դեպի Աբրահամով բոլոր ազգերի օրհնության ուխտը:

2) Աբրահամով առաջացող Իսրայել ժողովուրդը կռապաշտության մատնված աշխարհում կոչված էր` վկայելու Մեկ Աստծու մասին (2Օր.6.4: Ես.43.10-12), ընդունելու ու պահպանելու Աստծու հայտնությունները (Հռ.3.1,2: 2Օր.4.5-8) և իր միջավայրից Մեսիային առաջ բերելու (Ծննդ.3.15: 21.12: 28.10,14: 49.10: 2Թագ.7.16,17: Ես.4.3,4: Մաթ.1.1):

3) Այնուամենայնիվ, ի տարբերություն Իսրայելի, հեթանոսական ազգերը շարու­նա­կում էին մնալ խղճի և մարդկային կառավարման շրջանակում:

Հեթանոսական աշխարհի բարոյական պատմությունը ներկայացված է Հռ.1.21-32-ում, իսկ նրանց պատասխանատվությունն Աստծու առջև` 2.1-16-ում:

Այս ամենը դառնում էր նախապատրաստություն Ավետարանի ընդունելության համար (Հովհ.3.18,19,36: 15.22-24: 16.9: 1Հովհ.5.9-12):

 

 

 

3. Աբրամը` որպես հավատքի հոր հումք.

  ա.Կռապաշտական ժառանգությունը.

11.29.       «Աբրաﬓ ու Նաքորը ամուսնացան։ Աբրաﬕ կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքո­րի կնոջ անունը՝ Մեղքա։ Սա Առանի՝ Մեղքայի և Յեսքայի հոր դուստրն էր»։

            Թարայի կռապաշտության մասին գուցե ասում են նաև աղջիկների` Սառայի և Մեղքայի անունների առնչությունը Լուսնի Սին չաստծու կնոջ` Շարատուի (թագուհի) և աղջկա` Մաղքայի (արքայադուստր) անունների հետ:

            Սարան Թարայի աղջիկն էր, սակայն Աբրամի քույրը չէր մոր կողմից (Ծննդ.20.22):

            Նման ամուսնությունը արգելվելու էր հետագայում (Ղևտ 18,9: 20.17: 2Օր.27.22):  

բ. Հավատքի հոր բնական հոգեվիճակը.

11.30.       «Սարան ամուլ էր՝ երեխա չէր ունենում»։

11.31.       «Թարան իր որդի Աբրաﬕն, [ըստ Սեպտուագինտի` նաև իր որդի Նաքորին,] իր որդի Առանի որդի Ղովտին ու իր հարսին՝ իր որդի Աբրաﬕ կնոջը, Ուր քաղաքից [ըստ Սեպտուագինտի` Քաղդեացիների երկրից] առավ տարավ Քանանացիների երկիրը։ Նրանք հասան Խառան ու բնակվեցին այնտեղ»։

Ղովտի անվամբ են կոչել արաբները Մեռյալ ծովը (Ղովտի ծով):

Առանի անժամանակ մահը թերևս պատճառ դարձավ, որ Աբրամը որդեգրեր նրա որդի Ղովտին, իսկ Նաքովրն ամուսնանար նրա աղջկա` Մեղքայի հետ:

            Թվում է, թե Սարայի ամլության պատճառով  Աբրամը որպես իր ժառանգորդ նկատի ուներ Ղովտին:

11.32.       «Խառանում Թարան դարձավ երկու հարյուր հինգ տարեկան. Թարան Խառանում էլ ﬔռավ»։

            Համաձայն 11.36-ի` Թարայի մահվան ժամանակ Աբրամը պետք է լիներ 135 տարեկան:

            Մյուս կողմից` համաձայն 12.4-ի`Աբրահամն իր հորը թողեց Խառանում նրա մահվանից 60 տարի առաջ:

Հոգևոր դաս.    1. Մեր ձախողումներից հետո Երկնավոր Հայրը հաճախ ձեռնարկում է նոր հնարավորություններ մեր բարձրացումի համար:

2. Այդ նպատակի իրականացման հարցում Նրա համար խնդիր չէ մեր ամլությունը:

3. Միայն թե եղբորորդի Ղովտից մեր հավատքը պիտի ուղղենք մեզ  շնորհաց Իսահակ զավակ պարգևող Աստծուն:


Հավելված 2. Մշակութային հանձնարարականի կատարման հրամայականն այսօր.

 

ա) Գիրք Ծննդոցի առաջին գլխի համաձայն՝ Արարիչը, մարդուն ստեղծելով Իր պատ­­կերով ու նմանությամբ, պատասխանատվություն դրեց նրա վրա՝ տիրապետելու Երկրին և իր իշխանությունը տարածելու նրա վրա (ոմանք այն անվանում են մշակու­թային հանձնարարական)։ Դա նշանակում էր երկրային բոլոր համակարգերը բե­րել օպտիմալ արդյունավետության մի վիճակի՝ հենց ի շահ մարդկությանը։ Իսկ դրա համար նախ անհրաժեշտ էր հասկանալ երկրային գործընթացների բնությունը։

Ինչպես նշում է դ-ր Հենրի Մորիսը, վերոնշյալ գլխում խոսվում է արարչագոր­ծական երեք ակտերի մասին (Ծննդոց 1.1,21,27), որոնք էլ մատ­նացույց են անում տիեզերա­շենքի երեք տարբեր ոլորտները՝ նյութական, կենդա­նական և մարդկային։ Այդ երեք ոլորտներում մարդկության հետազո­տա­կան աշխատանքը և զարգացումը համապա­տաս­խանում է գիտությունների եռա­դասմանը՝ ֆիզիկականի (ֆիզիկա, քիմիա, երկրա­բա­­նություն, էկոլո­գիա, աստղագիտություն և այլն, որոնց վրա էլ հիմնվում են արդյունա­բերության ճյուղերը), կենդանական աշխարհի մասին (կենսաբանություն, ֆիզիոլոգիա, գենետիկա և այլն, ընդ որում՝ այս երկու դասերի միջոցով զարգանում են բժշկությունը, գյուղատնտեսությունը, կենսաճարտարագիտությունը և այլն) և հումանի­տարի կամ հա­սա­րա­կագիտականի (փիլիսոփայություն, հոգեբանություն, սոցիոլոգիա և այլն)։ Այդ է պատճառը, որ մեծ գիտնականներից շատերը կրեացիոնիստներ են եղել (ընդունել են տիեզերքի արաչագործությունը), ինչպես օրինակ՝ Նյուտոնը, Պասկալը, Կեպլերը, Բոյլը, Կելվինը, Պաստերը, Ֆարադեյը, Մաքսվելը, Լինեյը, Մենդելը, Ռիմանը, Ջոուլը և այլն։

Այս ամենից հետևում է, որ այսօր անթույլատրելի է գիտության և տեխնիկայի նվաճումների օգտագործումը անհատի ներաշխարհը վերահսկելու, մարդու գիտակցության և ենթա­գիտակ­ցության վրա ներազդելու և այլ նման նպատակների համար։ Այստեղից և հա­մանման հարցերից էլ բխում է գիտական հետազոտության և բարոյական արժեքների ու սկզբունքների անխզելի կապի անհրաժեշտությունը, ինչի մասին Եկեղեցին մշտապես պիտի բարձրաձայնի։

բ) Ինչ վերաբերում է արվեստին՝ որպես մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակի, իրականության գեղագիտական արտացոլման և մանավանդ մարդկանց գիտակցության ու զգացմունքների վրա ներգործության միջոցի, ապա գեղագիտական կատեգորիաների բուր­գի գագաթում պետք է դնել արվեստագետի իդեալը՝ որպես նպատակ և արդյունք։ Ի դեպ` իրականությունը արվեստում համակողմանի արտացոլելու մեջ աներևակա­յելի դեր է կատարում արվեստագետի աշխարհայացքը։ Եվ պատահական չէ, որ դեռևս Կանտն ու Հեգելը գտել են, որ աշխահայացքային շատ հարցեր կապված են հե՛նց գեղագիտական իդեալի հետ։ Իդեալը գեղեցկության սահմանն է, կատարելությունը։ Իսկ գեղեցիկը Աստվածային ծագում ունի (Տերտուղիանոս, Թովմաս Աքվինացի)։

Ս.Սաննիկովն իր «Քրիստոնեության պատմությունը» գրքում արձանագրում է, որ եվրոպական մշակույթը դեկադանսի (ֆր.՝ անկում), հոռետեսության ու հոգեզրկության բերեց նրանում հե՛նց շեշ­տադրման տեղափոխությունը իդեալից։ Վերաիմաստավոր­վեցին մարդու և հասարա­կության դերակատարությունները։ «Մարդն Աստծու պատ­կերից վերածվեց «ռեֆլեքսա­վոր­ված ագ­րե­գատի»… Քրիստոնեական իդեալներին եկան փոխարինելու… մարդկանց մեծ խմբի հանրագումարային արժեքները», որոնք «հեշտու­թյամբ փոխվում են»։ «Նման փիլիսոփայական, բարոյագիտական և մշակութաբանական դրույթները եվրոպական մշակույթը բերեցին ամբողջատիրության երկու արտաքնապես տարբեր, սակայն, ըստ էության, նման տարբե­րակների՝ հիտլերյան Գերմանիային և ստալինյան Խորհրդային Միությանը»։ Իսկ պոստմո­դեռ­նիզմի սպառողական փիլիսո­փա­յու­թյունը 20-րդ դարի կեսերից խզեց կապերն ավանդա­կանից, դարձավ մարմնա­կենտրոն ու մարմնապաշտ, սիրո վեհ զգաց­մուն­քը փոխարինվեց բնազդների բավա­րար­­մամբ։ Ռիթմը գերակայեց հարմոնիային՝ բազմա­պատկվելով անհա­վանական բարձրա­ձայնու­թյամբ։ Ներգործելով ենթագիտակցության վրա՝ այն վեր է հանում թաքնված, նսեմ լիցքերը՝ մարդուն ուղորդելով ավերումի։

Հարց է առաջանում, մի՞թե 21-րդ դարասկզբում ապրող Քրիստոսի ավելի քան 2 մլրդ. հետևորդ­ները (այն դեպքում, երբ առաջին դարում, համաձայն վիճակագրության, մեկ քրիստոնյային ընկնում էր 360 ոչ-քրիստոնյա, ապա 2000 թվին՝ ընդամենը 2) չպիտի դիմակայեն օկուլտիզմին, նորհեթանոսությանը, սատա­նապաշտու­թյանը, բացահայտ ան­բա­րո­յությանը, պոռնոգրաֆիային, հանցավորությանը, բռնությանը և փողի պաշտամունքին և կրկին բարձրացնեն իրենց մշակույթը։ Ունենալով այնպիսի ծով ժառանգություն, որի գանձերից են` Անդրեյ Ռուբլյովի խոհական սրբապատկերները, Դանթե Ալիգերիի (1265-1321) բարձրարժեք «Աստվածային կատակերգությունը», Բարձր Վերածննդի ամենաակա­նվոր ներկայացուցիչ Լեոնարդո դա Վինչիի (1452-1519) նշանա­վորագույն «Գաղտնի ընթրիք» որմնանկարը, հանճարեղ քանդակագործ-գեղանկարիչ Միքելանջելո Բուոնարո­տիի (1475-1564) կերտած Դավթի մոնումենտալ արձանը և Սիքս­տին­յան կապելայի Աստվածաշնչական թեմաներով նկարազարդումները, քրիստո­նեական դիմանկարի անգերազանցելի վարպետներ Ջորջոնեի (1477-1510), Տիցիանի (1485-1576) և Վերոնեզեի (1528-1588) գործերը, բարոկկոյի դարաշրջանի վարպետներ՝ Կարավաջոյի (1573-1610) «Պողոսի դարձը», «Մաթևոսի կոչումը» և Էլ Գրեկոյի (1541-1614) մեծարժեք կտավները, Հյուսիսային Վերածննդի մեծ վարպետ Ալբրեխտ Դյուրերի (1471-1528) Աստվածաշնչական գրաֆիկան, Բարեկարգման ժամանակաշրջանի ներկա­յա­ցուցիչներ՝ հոլանդացի նկարիչ Ռեմբրանտի «Անառակ որդու վերադարձը», օրա­տորային ժանրի բարձրունքին հասած Գեորգ Հենդելի և Իոհան Բախի ստեղծա­գոր­ծու­թյուն­ները։ Դրանց ավելացնենք Դոստոևսկու (1821-1881) կրոնափիլիսոփայական գրա­կա­նու­թյունը, Տոսլտոյ երևույթը (1828-1910), Ալեքսանդր Սոլժենիցինի երկերը։ Ավելացնենք նաև Առաքել Սյունեցու «Դրախտա­գիրք» և «Ադամգիրք» պոեմները (15-րդ դար)։ Վերջինս գրաքննա­դատները համեմատել են Դանթեի «Աստվա­ծային կատակեր­գության» և Միլտոնի (17-րդ դար) «Կորուսյալ դրախտի» հետ.

Դոկտ.-պրոֆ. Դ. Գասպարյանը «Սուրբ Գրիգոր Նարեկացին և 20-րդ դ. հայ գրականությունը» հոդվածաշարում[1] խոսում է մեր դարաշրջանում մարդու կատարե­լության նարեկա­ցիական ձգտման ստեղծագործական ընկալման մասին Հ.Թումանյանի, Մ.Մեծարենցի, Սիամանթոյի, Վ.Տերյանի, Ե.Չարենցի, Հ.Շիրազի, Պ.Սևակի և այլոց պոեզիայում։ Վերջում, անդրադառնալով Նարեկացու աղոթքի բարեխոսությանը, գրականագետն արձանագրում է. «Նարեկացին շարունակ­վում է…»։ Ի լրումն՝ հիշենք նաև Տիրան Չրաքյանի լուսատենչ ստեղծագործությունը։

Այսպիսով, իրենց գոյության իմաստը և կեցության նպատակները կորցրած մեր ժամանակներում կրկի՛ն քրիստոնեական արժեքներն են կոչված` մարդուն վերա­դարձնելու կյանքի իմաստը…


Հավելված 3. Հատվածներ Ջրհեղեղի մասին գիտամասսայական գրականությունից.

 

1.  Генри Моррис, Мартин Кларк "Ответ в Библии", М., Протестант, 1993 (1976, 1987 Cration-Life Publishers, Inc., Master Books Division).

ա.  Ջրհեղեղը` տեղայի՞ն.

Որոշ քրիստոնյա հեղինակներ առաջ են քաշում կոմպրոմիսային տարբերակ, որի համաձայն Ջրհեղեղը տարածաշրջանային բնույթ է կրել (Եփրատի և մյուս գետերի):

Սակայն այդ դեպքում կենդանատեսակների պահպանման նպատակով վերոնշյալ ծավալ ունեցող տապանի կառուցումը կդառնար անիմաստ:

Բացի այդ, այլևս նման ջրհեղեղ թույլ չտալու Աստծու խոստումը (Ծննդ.8.21: 9.11,15) դառնում է անկատար:

Հակասական է դառնում նաև ողջ մարդկության` Նոյի երեք որդիներից  առաջացման արձանագրումը (Ծննդ.9.1,19):

բ.   Ունիֆորմիզմի և էվոլյուցիոն տեսությունները` ընդդեմ աղետների տեսության.

1) Մինչև 19-րդ դարի առաջին կեսը երկրաբանության մեջ ընդունված  էր Ջրհեղեղի կամ Աղետների տեսությունը, որի համաձան նստվածքային ապարները և բրածո մնացորդները առաջացել են Ջրհեղեղի հետևանքով:

ա) 1795թ. շոտլանդացի երկրաբան Ջեյմս Հաթթոնը «Երկրի տեսությունը», իսկ 1838թ. Չարլզ Լայելը «Երկրաբանության սկզբունքները» աշխատություններում առաջ են քաշում ունիֆոր­միզմի կամ ակտուալիզմի հայեցակարգը, որի համաձայն ժամանակի ընթացքում երկրաբանական ֆակտորները չեն փոխվում: Այստեղից` ժամանակակից երկրաբանական գործընթացների ուսումնասիրության արդյունք­ներն ուժի մեջ են մնում մոլորակի համար նաև հեռավոր ժամանակներում:

1859թ. անգլիացի բնախույզ Չարլզ Դարվինն իր «Տեսակների առաջացումը բնական ընտրության միջոցով» գրքում պնդում էր, որ կյանքի բոլոր ձևերի առաջացումը նույնպես կարելի է բացատրել ընթացիկ բնական գործընթացների միջոցով:

Ունիֆորմիզմի և էվոլյուցիոնիզմի այս տեսությունները հանգեցրին երկրաբա­նական դարաշրջանների մասին պատկերացումներին` անտեսելով արարչագոր­ծության և ջրհեղեղի մասին աստվածաշնչական պատումները:

Այսպիսով, երկրաբանական ֆորմացիաների տարիքի որոշման համար օգտա­գործվում են բույսերի և կենդանիների բրածո մնացորդները այն ենթադրությամբ, որ բուսական և կենդանական աշխարհի «պարզ» ներկայացուցիչներ պարունակող շերտերն ավելի հին են «բարդ» բրածո մնացորդներ պարունակող շերտերից:

բ) Սակայն, երբ ռադիոակտիվ մեթոդով տարիքի որոշումը հակասում է հնէաբա­նա­կան (բրածո մնացորդների վաղեմությունն ուսումնասիրող գիտության` պալեոն­թո­լո­գիայի) թվագրմանը, էվոլյուցիոնիստները բացատրում են, թե երկրաբանական շերտն է ինչ-որ պատճառներով փոփոխություն կրել: Երբ  երկրաբանական ֆորմա­ցիաների միջև բացակայում են միջանկյալ շրջանները , ապա այն վերագրում են էռոզիային: Երբ տարբեր ժամանակաշրջանների բրածոները հայտնվում են միատեղ, ապա պատճառաբանում են շերտերի միախառնմամբ, երկրակեղևի փոփո­խու­թյուններով:

գ) Ինչ վերաբերում է դինոզավրերի նման խոշոր կենդանիների բրածո մնացորդ­ների պահպանմանը, ապա նրանք պետք է արագ թաղվեին, իսկ շերտերը արագ քարանային: Այսպիսով, աղետ պիտի տեղի ունենար` հատկապես արկտիկական շրջաններում գտնվող դինոզավրերի, մամոնտների մեծ գերեզմաններում:  Իսկ մադու և դինոզավրերի հետքերը նույն երկրաբանական ֆորմացիայում, դինոզավ­րերի ժայռապատկերները` արված Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի նախնա­դարյան ցեղերի կողմից, ինչպես նաև հին ժողովուրդների մոտ տարածված ավան­դու­թյունները վիշապների մասին խոսում են նրանց` նույն ժամանակաշրջանում ապրելու օգտին:

Հնէաբանական պեղումները, ասես, թույլ են տալիս մեզ` լսելու ջրհեղեղի ժամանակ կործանված արարածների` Աստվածաշնչում արձանագրված (Հռ.8.22: 2Պետ.3.6)  հառաչանքն ու ցավը:

2) Հետագայում էվոլյուցիոն տեսության գաղափարների մասայականացնողներ են դառնում`

- պատմության մատերիալիստական ընկալման տեսաբան Կարլ Մարքսը (1818-1883թ.թ.),

- համընդհանուր էվոլյուցիայի տեսաբան Հերբերտ Սպենսերը (1820-1903թ.թ.), ով հասարակական կյանքը վերլուծում էր կենսաբանական տերմիններով, իսկ բարոյականության չափանիշը համարում է շահը (ուտիիտարիզմի ուսմունքը),

- Ֆրիդրիխ Նիցշեն (1844-1900թ.թ.), ով իր վոլյունտարիզմի փիլիսոփայությամբ զարգացման համընդհանուր շարժիչ ուժ է համարում «գոյության պայքարը», որը վերաճում է «իշխանության կամքի»: Մերժելով քրիստոնեական կրոնը և ավան­դա­կան բարոյագիտությունը` նա քարոզում է «տերերի կաստա» դաստիարակելու գա­ղա­փարախոսությունը` «գերմարդու» անզուսպ ինդիվիդիալիզմով:

Արդյունքում, Նիցշեի ուս­մուն­քը դառնում է ֆաշիստական գաղափարախոսության աղբյուրներից մեկը…

3) Արդեն թերմոդինամիկայի երկրորդ օրենքը ցույց է տալիս, որ աշխարհում ոչ թե ընթանում է էվոլյուցիոն զարգացում, այլ գործում է տրոհման և քայքայման օրենքը:

Այդ օրենքը 1851թ. ձևակերպում է անգլիացի ֆիզիկոս ՈՒ.Թոմսոնը, իսկ նրանից անկախ 1850թ.` գերմանացի ֆիզիկոս Ռ.Կլաուզիուսը: Վերջինս 1865թ. մտցնելով էնտրոպիայի` համակարգի անկարգության չափը գնահատող նոր ֆունկցիայի գաղափարը, ցույց տվեց, որ ինքնաբերաբար ընթացող պրոցեսները շարժվում են անկարգության  մեծացման ուղղությամբ:

Այսօր արդեն կան շատ վկայություններ այն մասին, որ շերտերի մեծամասնությունն առաջացել են շատ արագ , այլապես բրածո մնացորդները նրանցում չէին պահպանվի:

Եթե 1963թ. հիմնված Կրեացիոն հետազոտությունների ընկերությանն (Creation Re­search Society) անդամակ­ցող գիտնականների թիվը կազմել է 700 մարդ, ապա նրանց թիվը հիմա անցել է 2000-ից այդ կազմակերպությունը հրատարակում է գիտական աշխատությունների եռամսյա ժողովածու` հոգուտ արարչագործության և ջրհեղեղի:

 

գ.   Ջրհեղեղի տեսության մի քանի ապացույց.

1) Քանի որ տապանի երեք հարկերից յուրաքանչյուրը բաժանված էր խորշերի (Ծննդ.6.14), ապա վերը նշված 125000 ոչխար տեղավորող տապանում կարող էին տեղափոխվել մոտ 50000 կաթնասուն, թռչուն, երկկենցաղ և սողուն:

Ըստ Ծննդ. 6.20-ի` Տերն Ինքն էր ուղղորդում  կենդանիներին դեպի տապանը` կենդանիների մեջ ներդնելով եղանակային պայմաններին արձագանքելու առեղծվա­ծային բնազդը: Իսկ երբ նրանք հայտնվում են տապանի մեջ և կերակրվում, վրա հասնող մութը և ցուրտը կարող էին արծարծել համանման իրավիճակներում քնելու աներևակայելի մղումը` կրկին Արարչի կողմից ներդրված:

Նկատի առնենք նաև այն, որ շոգեջրային թաղանթի առկայության պայմաններում կենդանիները քիչ թե շատ հավասարաչափ էին տարածված Երկրի վրա:

2) Ունիֆորմիզմի (երկրաբանական պրոցեսների ժամանակային անփոփո­խու­թյան) սկզբունքը ներկայումս կասկածի տակ է առնվում շատ էվոլյու­ցիո­նիստ­ների կողմից անգամ:

Բանը նրանում է, որ այսօր ընթացող պրոցեսները չեն կարող ասել անցյալի համապատասխան ֆորմացիաների կազմավորման մասին.

ա) Գոլորշիացման պրոցեսների հետևանքով առաջացած աղային նստվածքները քանակապես անհամեմատելի են երկրաբանական շերտերում գտնվող աղի և գիպսի հսկայական նստվածքների հետ.

բ) Նույնը վերաբերում է կորալային և կրային կազմավորումներին.

գ) Ժամանակակից գետերի կողմից բերվող ավազի և տիղմի կուտակումն անհամաչափելի է ավազի և թերթաքարերի ահռելի ֆորմացիաների հետ.

դ) Նմանապես նրանք չէին կարող ձևավորել այն խորը հովիտները, որոնցով հոսում են.

ե) Ժամանակակից հրաբուխներն ունակ չեն առաջացնելու երկրակեղևում գտնվող հրաբխային ապարների հսկայածավալ հաստությունն ու ձգվածությունը:

Երկրաբանական սյան միակ տրամաբանական բացատրությունը կարող է տալ ոչ թե ունիֆորմիզմը, այլ աղետների տեսությունը, քանի որ հիմքեր կան ենթադրելու, թե ֆորմացիաներն արագորեն առաջացել են ոչ թե առանձին-առանձին, այլ նրանց ողջ շարքը` առանց նշանակալից միջանկյալ ժամանակի: Եվ որ նստվածքների առաջացման, գոլորշիացման, հրաբուխների ժայթքման, ռադիոակտիվ տրոհման և այլ պրոցեսները ենթարկվել են մեծ տատանումների` կախված դրանք կառավարող գործոնների փոխություններից:

3) Ժամանակակից երկրաբանների դասակարգմամբ սառցադաշտի ժամանա­կաշրջանը` պլեյստոցենը, անմիջականորեն նախորդում է ներկա շրջանին, երբ մար­դը թողնում է գրավոր հիշատակություններ: Բարեշրջականնեը գտնում են, որ այն տևել է մեզանից 2 մլն տարի առաջ և ավարտվել 11000 տարի առաջ, մինչդեռ կրեացիոնիստները նրա տևողությունը վերագրում են ջրհեղեղով սկսված մոտ մեկ հազարամյա շրջանի հետ:

ա) Այդ ժամանակաշրջանում Կանադայի և Գրենլանդիայի հյուսիսից սառույցը շարժվում է` հասնելով մինչև Վիսկոնսինի և Նյու-Յորքի նահանգները և թողնելով մեծ մորենաներ (ավազի ու խճի բլուրներ), ակոսներ: Նման մի այլ սառցաշերտ շարժվում է Հյուսիսային Եվրոպայի վրա: Սակայն դրանց հնագույն հետքերը առավել հեշտ է բացատրել ջրի նստվածքներով, քան սառցակալումով.

բ) Որոշ աստվածաշնչական գիտնականներ սառցադաշտային ժամանակաշրջանը կապում են Ծննդ.1.2-ի հետ («Երկիրն անձև ու դատարկ էր»), մինչդեռ սառույցը երբեք Երկրի մակերևույթի 1/3-ից ավել չի ծածկել: Եվ երբ վերին լայնությունները ծածկվում էին սառույցով, ապա ստորինում անձրևներ էին տեղում (անգամ Սահարայի, Գոբի և Արաբական անապատներում): Այդ պատճառով էլ եվրոպական սառցաշեր­տերի եզրին հայտնաբերված «նեանդերթալցիները» ցրտի և խոնավության պատ­ճառով տառապում են ռախիտով ու արտրիտով, մինչդեռ վերը նշված անապատների տարածքում հայտնաբերվել են մարդկային կյանքի և ոռոգման համակարգերի մասին նյութեր.

գ) Այսուամենայնիվ բարեշրջական-երկրաբանները ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ սառցադաշտային ժամանակաշրջանի պատճառի շուրջ, քանի որ դրանից ավելի վաղ շրջանի շերտերը վկայում են մերձարևադարձային կլիմայի մասին:

(1) Մինչդեռ հավատացյալներս կրկին կարող ենք վկայակոչել շոգեջրային թաղանթի շնորհիվ ստեղծված «ջերմոցային էֆֆեկտը» (Ծննդ.1.6):  Իսկ հետո կրկին հարկ է անդրադառնալ ջրհեղեղին, որի ընթացքում վերից տեղացող անձրևներին միանում են նաև ստորերկրյա ջրերն ու մագման (Ծննդ.7.11: 8.2): Այն ուղեկցվում է երկ­րա­­շերտերի ուժգին փոփոխություններով և դարեր տևացող աղետալի երևույթներով:

(2) Երկրի ընդերքից դուրս եկած հսկայական ջերմային էներգիայի հետևան­քով մեծ քանակությամբ ջուր է գոլորշիանում, իսկ նրա զգալի մասն օդի շրջանա­ռության հետևանքով տեղափոխվում բևեռներ` թափվելով ձյան տեսքով ու վերածվելով սառցի: Հավանաբար այդ մասին է ասված Հոբ 37.9,10-ում, 38.22,23,29,30-ում:

(3) Ջրհեղեղի հետևանքով Երկիրը զրկվում է բուսականությունից, իսկ օդը` մեծ չափով նրա արտաշնչած ածխաթթու գազից: Աստիճանաբար մինչջրհեղեղյան սեր­մերը արմատ են գցում, աճում և սկսում ածխաթթու գազ արտաշնչել: Դրա ավելաց­մա­նը նպաստում է նաև սառցադաշտերի մոտ գտնվող տորֆաճահիճների առաջացումը:

Իր հերթին ածխաթթու գազի քանակի մեծացումը տանում է ջերմաստիճանի բարձրացմանը և սառցի հալմանը:

Սառցադաշտային ժամանակաշրջանում շատ խոշոր կենդանիներ չեն կարողա­նում դիմակայել կլիմայական պայմանների կտրուկ փոփոխությունը, իսկ սառցա­շերտերի նահանջից հետո շատ խոնավ շրջաններ չորանում են ու ամայանում:

Այսպիսով, մեծ ջրհեղեղին հետևած առավել փոքր աղետները` սառցակալումը, հրաբխային ժայթքումները, երկրի ջրազրկումը փոխում են նրա բնույթը և բնակությունը:

 

 

2.  "Книга ответов" Кен Хэм, Эндрю Снеллинг, Карл Виленд, М., Протестант, 1993г. (Creation Science Foundation Ltd. 1990).

ա. Ջրհեղեղի ջրի առաջացման և պարպման մասին.

1) Ծննդ.2.5,6-ում նշված ոռոգող գոլորշին կարող է նշանակել նաև հեյզերներ և աղբյուրներ: Իսկ Հայտն.14.7-ում խոսվում է Աստծու` ջրի աղբյուրների Ստեղծիչը լինելու մասին:

Ոմանք կարծում են, թե արաչագործության երրորդ օրը, երբ ջրերն անջատվում են ցամաքից, նրանց զգալի մասը հավաքվում է Երկրագնդի կեղևի ստվարաշերտի տակ: Եվ ջրհեղեղի ժամանակ առաջացած ճեղքվածքների պատճառով ժայթքում է հենց այդ ջրազանգվածը:  Բացի այդ, հրաբխային  ժայթքումների 90 տոկոսը դարձյալ ջուր է: Այդ է պատճառը, որ երկրակեղևի ջրհեղեղային շերտերում հանդիպում ենք հրաբխային շատ ապարների:

2) Դոկտոր Ջոզեֆ Դիլոուն հաշվարկել է, որ շոգեջրային թաղանթը պարունակել է հեղուկ ջրի մոտ 12 մետրանոց շերտին համարժեք գոլորշի (Dillow, J. 1981. the Watters Above, Moody Press, Chokago):

Ոմանք կարծում են, թե Ծննդ. 7.11-ում նշված «անդունդի աղբյուրների» ժայթքման հետևանքով հրաբխափոշին ներթափանցում է շոգեջրային շերտի տարածքը` նպաստելով «երկնքի պատուհանների»   բացմանը և ջրի հեղեղմանը:

Կրկին անդրադառնալով շոգեջրային թաղանթի գոյությանը` նշենք, որ նրա ապացույցներից մեկը կարող է լինել այն, որ Անտարկդիտայում հայտնաբերվել են ածխաշերտեր` տաք կլիմայում աճող բույսերի հետքերով: Իր հերթին, շոգեջրային թաղանթը պահպանել է Երկիրը բևեռների և հասարակածի միջև ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունից, օդային խոշոր զանգվածների տեղափոխությունից , տիեզերական ճառագայյթումից, ապահովել մթնոլորտային նպաստավոր ճնշում մարդկանց երկարակյացության համար:

3) 104 սաղմոսի 6-9-ում կարդում ենք. «Ջրերը լեռների վրա կանգնեցին: Քո սաստելուց փախչում են նրանք… Սարերը բարձրանում են, ձորերն իջնում… Դու սահման դրեցիր, նրանից չեն անցնի, հետ չեն դառնա, որ Երկիրը  ծածկեն»: Վերջին միտքը հաստատվում է նաև Ես.54.9-ում. «… Նոյի ջրերը մեկ էլ Երկրի վրայով չեն անցնի…»:

ա) Այսպիսով, մի կողմից` նոր լեռնաշղթաներ են բարձրանում ջրածածկ երկրից, մյուս կողմից` առաջանում ընդարձակ օվկիանոսային իջվածքներ` հեղեղաջրերը տեղավորելու համար: 

Հաշվարկվել է, որ Երկրի վրա պարունակող ջրային զանգվածը կարող է ավելի քան 3 կմ բարձրությսմբ պատել նրան, եթե Երկրագնդի մակերևույթը համահարթեցվի օվկիանոսի հատակի հետ: Այնպես որ, բարձր լեռնաշղթաները, օրինակ Հիմալայները, առաջացել են ջրհեղեղից հետո:

բ) Ջրային զանգվածների այդպիսի արագ տեղափոխման հետևանքով է առաջացել հողի էռոզիան, որը ցայտուն ձևով դրսևորվում է ԱՄՆ-ի Մեծ, Ավստրալիայի Այերս Ռոկ և այլ հեղեղատներում: Այդ է պատճառը, որ գետերի հովիտները նրանցում անհամեմատ ավելի բարձր են, քան ջրի մակերևույթը նրանցում:

գ) Երկրաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ երկրակեղևի երկու հավասար մակերեսներ ունեցող հատույթներ, անկախ նրանց բարձր կամ ցածր լինելուց, ունեն նույն կշիռը: 1889թ, ամերիկացի երկրաբան Դատոնը այդ երևույթն անվանել է իզոստատիկ հավասարակշռություն: Դրա պատճառն այն է, որ որտեղ երկրակեղը բարակ է (օրինակ օվկիանոսի հատակում) , ապարների խտությունը մեծ է, իսկ որտեղ հաստ է, խտությունը փոքր է:   

Ջրհեղեղի հետևանքով տեղի է ունեցել երկրակեղևի իզոստատիկ հավասա­րակշռու­թյան խախտում: Մի կողմից` հրաբխային ժայթքումների պատճառով լավան դուրս է եկել, մյուս կողմից` էռոզիայի հետևանքով մայրցմաքների հողը տարվել է դեպի ծովերի և օվկիանոսների հատակը: Սակայն, ջրհեղեղից հետո առաջանում է իզոստատիկ նոր հավասարակշռության անհրաժեշտությունը, ինչի մասին էլ խոսվում է Սաղմ.104-ում:

բ. Որոշ կենդանիների ամբողջական պահպանման պատճառը.

1) Ասում են, թե գիտնականներին հաջողվել է ուսումնասիրել մոտ 40 գործնականում պահպանված մամոնտների մարմիններ:

Ժամանակակից փղերի` բրդով ծածկված այդ նախնիների արագընթաց սառեցման օգտին է խոսում նրանց (օրինակ բերեզովյան մամոնտի) բերանում և ստամոքսում հայտնված կերակուրը: Բերեզովյան մամոնտի ստամոքսում հայտնված բույսերից մի քանիսն այսօր չեն աճում այդքան հյուսիս ընկած վայրում:

Որպեսզի ստամոքսահյութը չհասցներ մարսեցնել այդ բույսերը, անհրաժեշտ էր, որ մամոնտը շատ արագ սառեցվեր:

Եվրոպայում, Ալյասկայում և այլուր հայտնաբերված շատ մամոնտների ոսկորները պահպանվել են, բայց միսը` ոչ, որովհետև նրանք արագ սառեցման չեն ենթարկվել:

2) Սառեցման մեխանիզմը բացատրող հիպոթեզներից մեկի համաձայն` տեղի է ունեցել Երկրի բախում աստերոիդի հետ, որի հետևանքով պարպվել է շոգեջրային թաղանթը, և թափվել են սառցի կտորներ: Այս ամենը պատճառ է դարձել միլիոնավոր կենդանիների մահվան:

3) Պատահական չէ, որ Հոբ 38.29,30-ում կարդում ենք. «Սառը, ինչի՞ արգանդից է ելնում, ու երկնքի եղյամը ո՞վ ծնեց: Ջրերը քարի պես են լինում, պահվում, ու անդունդի երեսը սառում է»:

գ. Կրկին դինոզավրերի մասին (խոսվել է 1.բ.1)գ)-ում ).

Աստվածաշնչում նշվում է նաև ծովային հրեշի` լևիաթանի մասին Հոբ 41.1-ում, Սաղմ.74.14-ում, 104.26-ում, Ես.27.1-ում: Ընդ որում, եթե ընդունված է, որ Հոբն ապրել է մինչև Մովսեսը (15-րդ դար Ք.ծ.ա.), ապա Դավիթը` 10-րդ դարում Ք.ծ.ա., իսկ Եսային` 8-րդ դարում Ք.ծ.ա.:

Եվ հնարավոր է, որ այդ հսկա սողունները դեռևս ապրում են Երկրի վրա:

 

 

3.  "Очевидность сотворения мира. Происхождение планеты Земля", д-р Дж.С.Маклин, Роджер Окленд, Ларри Маклин, М., Протестант, 1991г. (ORA International of Canada. 1991).

ա.   Խնդիրներ կապված երկրաբանական սյան հետ.

1) Համաձայն բարեշրջականների` կյանքի առաջացումը Երկրի վրա բաժանված է հետևյալ դարաշրջանների.

ա) Երկրի ձևավորումը` մոտ 4.6 մլրդ տարի առաջ.

բ) Արխեյան էոն, որի ընթացքում առաջացել են պարզագույն միաբջիջ օրգանիզմները (մոտ 2,8-4 մլրդ տարի առաջ).

գ) Պրոտերոզոյան էոն, որի ընացքում.առաջացել են առաջին բազմաբջիջ բույսերը, իսկ հետագայում` բազմաբջիջ կենդանիները, տրոհվել է գերմայրցա­մաքը, տեղի են ունեցել Երկրի ամենամասշտաբային սառցակալումները մոտ 635 մլն. - 2,5 մլրդ տարի առաջ).

դ) Ֆաներոզոյան էոն`

- Պալեոզոյան դարաշրջան (մոտ 299-542 մլն տարի առաջ), որի ընթացքում կյանքը դուրս է եկել ցամաք, առաջացել են երկկենցաղ և սպորային բույսերը, ծառերն ու զեռունները:

Նրա Պերմյան ժամանակաշրջանում մահացել է տեսակների մոտ 95 տոկոսը.

- Մեզոզոյան դարաշրջան (մոտ 145-251 մլն տարի առաջ, որի ընթացքում առաջձանում են ձվադիր, հետագայում պարկավոր և ընկերքավոր կաթնասունները, դինոզավրերը և առաջին թռչունները):

Կավճի ժամանակաշրջանում տեղի է ունենում դինոզավրերի մահացում.

- Կայնոզոյան դարաշրջանը (11,7 հազարից 65,5 մլն տարի), որի ընթացքում առաջանում առաջին ժամանակակից կաթնասունները, մարդանման կապիկները:

Նրա Չորրորդային (անտրոպոգեն) ժամանակաշրջանում մահանում են շատ խոշոր կաթնասուններ, առաջանում են ժամանակակից մարդը  և քաղաքակրթությունը, ավարտվում է Սառցադաշտային ժամանակաշրջանը:

2) Համաձայն Աստվածաշնչի` Երկիրը սկզբնական շրջանում ենթարկվել է գլոբալ աղետի` Մեծ ջրհեղեղին, ինչի հետևանքով տեղի է ունեցել կենդանի էակների զանգվածային մահացում:

Հրաբխային ժայթքումները, տիեզերական մարմինների ռմբահարումը, ջրի և հետա­գայում սառցի խոշոր զանգվածների տեղափոխությունը, երկրակեղևի շերտերի տեղաշարժերն արագորեն ոչնչացրել են կյանքը Երկրի վրա:

3) Այդ պատճառով էլ կյանքի հետքերը երկրաբանական սյան շերտերում գտնվում են առանց որոշակի կարգի` հաճախ խառնված հրաբխային մնացորդների և ջրային նստվածքների հետ:

 

բ. Աստվածաշնչական տեսակետի հաստատումը երկրաբանական շերտերի և քարացուկների միջոցով.

1) Քարացուկների շերտը Բերգես Շեյլում.

ա) Գտնվում է Կանադայում` Բրիտանական Կոլումբիայի Ֆիլդ քաղաքի մոտ:

Առանձնապես հայտնի է տրիլոբիտների (ծովային հոդվածոտանիների) քարացուկ­ներով, որոնք բարեշրջականների կարծիքով ապրել են մեզանից մոտ կես մլրդ տարի առաջ (Պալեոզոյան դարաշրջանի Քեմբրյան ժամանակաշրջանում):

Տրիլոբիտների հետ միասին այնտեղ հայտնաբերվել են մեծ թվով անսովոր տեսակի կենդանիներ և բույսեր, որոնք հետագայում նկարագրվել են որպես էակներ գիտաֆանտաստիկ ոլորտից:

1980թ. հոկտեմբերի 9-ին «Վանկուվեր սան»-ում հրապարակված «Ինչպե՞ս ենք մենք գրանցված քարերում» հոդվածում նկարագրվում են ապշեցուցիչ կառուց­վածքային բարդություն ունեցող էակների այնպիսի քարացուկներ, որ պալեոն­թոլոգները չեն կարողանում դրանց տեղավորել ժամանակակից դասակարգման համապատաս­խան հայտնի խմբերի  մեջ:

Այդ երևույթը որոշ գիտնականների հարկադրում է` վերանայելու իրենց պատկե­րա­ցումները բարեշրջության մասին:

Հոդվածում օրինակ մեջ է բերվում Քեմբրիջի համալսարանից Հարի Ուիտինգթոնի կարծիքն այն մասին, թե բարեշրջության պատկե­րացումները կենդանություն ունեցող ամեն ինչը փոքրաթիվ նախնիներին բերելու վերաբերյալ ճշգրիտ չէ: Իրականում, հեռավոր անցյալում գոյություն է ունեցել տե­սակ­ների հարուստ բազմազանություն:

Տրիլոբիտի` որպես բազմաբջիջ պարզունակ ձևի առկայությունը կյանքի բարդ ձևերի հետ միևնույն շերտում կասկածի տակ է դնում կյանքի ձևերի` երկրաբա­նա­կան սյունով ներկայացված կարգավորված հաջորդականության գոյությունը: Մինչ­դեռ այս փաստը լիովին համապատասխանում է Աստվածաշնչական նկա­րագրու­թյան հետ:

բ) Բերգես Շեյլում քարացուկների` արևադարձային միջավայրի պատկանելիու­թյունը բարեշրջականները փորձում են բացատրել հեռավոր անցյալում Երկրի աշխարհագրական բևեռների տեղաշարժով` պայմանավորված կլիմայի փոփոխու­թյամբ: Սակայն Երկրագնդի տարբեր վայրերում հայտնաբերված քարացուկների զննումը բերում է այն եզրակացության, որ արևադարձային կամ մերձարևադար­ձային կլիման տարածվել է համաշխարհային մասշտաբով:

Այս փաստն իր հերթին խոսում է Երկրի վրա արդեն նշված նախաջրհեղեղյան շոգեջրային թաղանթի գոյության օգտին:

գ) Եվ այսպես, համաձայն Աստվածաշնչի, կյանքի` արևադարձային կլիմային մոտ պայմաններում գոյություն ունեցած ձևերը ոչնչացվել են աղետալի Ջրհեղեղի պատճառով: Այդ պատճառով էլ քարացուկների հանկարծակիորեն տեղափոխումը և թաղումը դրսևորվել է ոչ թե որպես մասնավոր երևույթ, այլ օրինաչափություն:

 

2) Լավ Բոունի շերտը.

Այն գտնվում է Ֆլորիդայի նահանգի Գեյնսվիլ քաղաքից 12 մղոն արևմուտք: 1974-1981թ.թ. այնտեղ արված պեղումները հայտնաբերել են Երկրի մակերևութային շերտում թաղված մոտ 100 տեսակի ողնաշարավոր: Դպրոցական շենքի ծավալով արված փորվածքում գտնվել է կենդանիների ավելի քան միլիոն քարացուկ: Փորվածքի որոշ մասերում բրածո մնացորդների խիտ դասավորության պատճառով հողաշերտի մեծ մասը կազմում են ոսկորներ:

«Գիտություն և մեխանիկա»  ամսագրի 1981թ. հատուկ թողարկման մեջ (էջ108-109) Լավ Բոունի շերտի մասին տպագրված հոդվածում պեղումների խմբի ղեկավար` պալեոնթոլոգ դոկտոր ասում է, թե մեր ժամանակներում համարյա անհնար է գտնել միևնույն վայրում 100 տեսակի ողնաշարավոր:

Սա ևս հաստատում է համաշխարհային ջրհեղեղի հետևանքով այդքան սահմանափակ ծավալում  կենդանատեսակների թաղման մասին:

Քարացուկների առաջացման ժամանակ գոյություն ունեցած միջավայրի արևադարձային կլիման նույնպես համապատասխանում է շոգեջրային թաղանթով շրջապատված Երկրի` Աստվածաշնչական մոդելի հետ:

3) Լա Բրեայի ասֆալտե հորանը.

Գտնվում Լոս Անջելես քաղաքի մոտ` իրենից ներկայացնելով նավթաբեր թերթաքարեր, որոնք տարածվում են ավելի քան 720 կմ երկարությամբ:

Լավ պահպանված միլիոնից ավելի քարացուկներ հայտնաբերվել են ավազատիղմի, խճի, ասֆալտի, նավթի, խեժի և ձյութի խառնուրդի մեջ:

Բազմաթիվ կաթնասունների` վագրերի, արջերի, հսկա գայլերի, ուղտերի, քարայծների, ձիերի, բիզոնների, ինչպես նաև թռչունների մնացուկների հետ միասին պահպանվել են նաև մարդու ողնաշարի ոսկորներ, ընդ որում` դեֆորմացված, կոտրված, խառը դասավորված: Դա թույլ է տալիս ենթադրելու, որ կենդանիները մարդկանց հետ միասին ենթարկվել են ջրհեղեղով ուղեկցված ընդհանուր աղետի:

4) Հիմալայի հարավում գտնվող Սայուոլիկ Հիլզ նախալեռների գտածոները.

Այնտեղ հայտնաբերվել են բազմաթիվ ծովային կենդանիների` ձկների, երկփեղկ կակղամորթների քարացուկներ:

Իմանուել Վելիկովսկին իր «Երկրի շերտերի բարձրացումը» գրքում գրում է, որ վերոհիշյալ վայրում հայտնաբերված բազմատեսակ և բազմաքանակ կենդանիների համեմատությամբ ժամանակակից ֆաունան թվում է շատ աղքատիկ:

Դ.Ն.Վադիան իր «Հնդկաստանի երկրաբանությունը» գրքում փորձում է բացատրել, թե խոտակերների, կրծողների, մսակերների, բարձրակարգ կաթնասունների, կապիկների այդ տարատեսակ համախմբությունը կարող է ասել տեսակների արագ էվոլյուցիայի մասին:

Սակայն քարացուկների մասայական կուտակումը Սայուոլիկ Հիլզի նախալեռներում բացառություն չէ: Կենտրոնական Բիրմայում հայտնաբերված մոտ 3000մ խորություն ունեցող շերտում նույնպես գտնվել են հարյուրավոր տարատեսակ քարացուկներ : Նրանից ներքև ընկած ավազաշերտի տակ կան հայուր հազարավոր ծառաբներ և գերաններ, ինչը թույլ է տալիս ենթադրելու, թե բուսական  և կենդանական աշխարհն այդտեղ թաղվել է աղետի, այլ ոչ թե աստիճանաբար ընթացող պրոցեսնեի հետևանքով:

5) Քենիայում հայտնաբերված «գանգ - 1470»-ը.

Գտնվել է Ռիչարդ Լիկիի կողմից 1972թ. Ռուդոլֆ լճից արեևելք: Այն տեղիք է տվել առեղծվածների:

Մի կողմից` շերտի հրաբխային տուֆի կալիում-արգոնյան թվագրումը նրա տարիքը գնահատում է 2.8 մլն. տարի` ևս մեկ միլիոն տարով ավելացնելով ժամանակակից մարդու էվոլյուցիան (մինչ այդ, Լուիս Լիկիի կողմից Տանզանիայում հայտնաբերված Homo տեսակի հնագույն ներկայացուցչի գոյությանը վերագրվել էր 1.8 մլն. տարի):

Մյուս կողմից` բազմաթիվ քարացուկներով հարուստ արևադարձային միջավայրը կրում է ջրհեղեղի և հրաբխային ժայթքումների հետքերը:

Բացի այդ ,«Նյութական աշխարհի ծագումը» գրքում Ռիչարդ Լիկին գրում է նաև նույն վայրում փղի քարացուկների կույտի մեջ Ջոն Հարիսի կողմից հայտնաբերված` ժամանակակից մարդու ստորին վերջավորություններից չտարբերվող ամբողջական ազդրոսկրի ու սրունքոսկրերի մասին :

Այսպիսով, «գանգ-1470»-ին  տրված տարիքը ճիշտ չի կարող լինել, իսկ նրա միջավայրի նկարագրությունը նույնպես հաստատում է ջրհեղեղյան աղետի մասին:

 

 

3.  "Очевидность сотворения мира. Происхождение планеты Земля", д-р Дж.С.Маклин, Роджер Окленд, Ларри Маклин, М., Протестант, 1991г. (ORA International of Canada. 1991).

գ. Քարացուկների առաջացման կրեացիոնիստական բացատրությունը:

Երկրակեղևի շերտերում պահպանվել են կյանքի զանազան ձևերի քարացուկներ:

Դրանք սառցի մեջ պահպանված ամբողջական օրգանիզմներ են, հանքատեսակ­ների առաջացման ընթացքում կոշտացած ոսկորներ կամ ատամներ, անգամ նուրբ հյուսվածքներ, սաթի մեջ հայտնված միջատներ, բույսերի դրոշմներ կամ կենդա­նիների հետքեր:

Բարեշրջականները գտնում են, որ քարացուկներն առաջացել են միլիոնավոր տարի­ների ընթացքում հյուսվածքներում աղերի աստիճանական կուտակման հետևանքով: Իսկ բույսերի դրոշմները և կենդանիների հետքերն արդյունքն են փափուկ տիղմի մեջ նրանց վրա գործադրված ճնշման, որոնք հետագայում ամրանալով` քարանում են:

Սակայն մենք գիտենք, որ կենդանի էակները և բույսերը մեռնելիս քայքայվում են :

Այնպես որ, նրանց քարացուկների առաջացման համար անհրաժեշտ է եղել , որ արագորեն թաղվեին ջրահոսքերի, ցամաքի զանգվածային տեղաշարժերի, մեծ մասշտաբներով հրաբխային ժայթքումների հետևանքով: Իսկ հետագա գործընթաց­ներում կարևոր գործոններ պիտի լինեին բարձր ջերմաստիճանն ու ճնշումը:

Ահա կրեացիոնիստները, ինչպես գիտենք, քարացուկների առաջացումը վերագրում են մեզ հայնտի համամո­լո­րա­կային մասշտաբով տեղի ունեցած  աղետներին:

Կան այս ամենը փաստող բազմաթիվ օրինակներ:

1) Ջրային կենդանիների քարացուկները.

ա) Ձկների քարացուկները.

Երկրաբաններին հետաքրքրել է այն հարցը, թե ինչպես են հայտնվել ամենա­տարատեսակ ձկների քարացուկները բարձրալեռնային շրջաններում:

Ըստ բարեշրջականների` միլիոնավոր տարիների ընթացքում ցամաքի հսկայա­կան զանգվածներ աստիճանաբար ծովի մակարդակից ցածր են իջել և ջրով ծածկվել:   Հետագայում ցամաքը կրկին բարձրացել է:

Սակայն հնէաբանական հայտնագործությունները ցույց են տալիս, որ ֆլորայի և ֆաունայի կործանումը տեղի է ունեցել հանկարծակի: Այդպիսի վկայությունների ենք հանդիպում Ռեդ Սենդստոունում (Մեծ Բրիտանիա): Այնտեղ կարմիր ավազաքարերի նստվածքները մոտ 25 հազար քառ.կմ մակերեսը ծածկում են 45 մ խորությամբ` վկայելով աղետի մեծ չափերի մասին: Իսկ մեռած և կարծրացած ձկների ձգված ողնաշարերի դիրքը ասում է աղետի հետևանքով ջղաձգման մասին:

Նման պատկերի հանդիպում ենք նաև Հյուսիսային Իտալիայում, որտեղ կրային թերթաքարերի շերտերում հայտնաբերվել են հազարավոր կողք-կողքի պառկած և քարացած ողնաշարներ, ինչպես նաև թեփուկների դրոշմներ, ինչը վկայում է այն մասին, որ ձկները թաղվել են մինչև նրանց նուրբ հյուսվածքների քայքայումը:

բ) Երկփեղկանի կակղամորթների թաղումը.

Կակղամորթների մահվանից մի քանի ժամ հետո նրանց խեցիների փեղկերը բացվում են: Մինչդեռ երկրագնդի տարբեր վայրերում (օրինակ Կանադայում` Ալբերտի մարզի Խոլկիրկ բնակավայրում) հայտնաբերված երկփեղկանի կակղա­մորթ­ների քարացուկներում դրանք փակված են: Իսկ նրանցից ոմանց վրա պահպանվել են հալված ապարների հետքերը:

Այդ վկայում է այն մասին, որ կակղամորթները հանկարծական մահվան են ենթարկվել:

Հալված լավայի մեջ պահպանվել են նաև ծովային կենդանիներ, ինչը նույնպես հաստատում է Աստվածաշնչական խոսքը «անդունդի աղբյուրների» բացման մասին: Այնպես որ հրաբխային ժայթքումներն ընդգրկել են  ինչպես ցամաքը, այնպես էլ օվկիանոսը:

գ) Շնաձկների քարացուկները.

ԱՄՆ-ի Օհայո նահանգում տասնյակ մետրերի խորությամբ քարաշերտերում հայնաբերվել են մինչև 6 մմ հաստություն ունեցող շնաձկների քարացուկներ:

Ինչպե՞ս շնաձկները կարող էին հայտնվել տիղմաշերտում միլիոնավոր տարիների գործընթացների արդյունքում, ինչին հավատում են բարեշրջականները:

Տրամաբանական է, որ նրանց առաջացումը համապատասխանում է ջրհեղեղի Աստվածաշնչյան բացատրությանը:

2) Բուսական ծագում ունեցող քարացուկները.

ա) Փայտանյութի քարացուկները և տերևների դրոշմները.

Շատ տարածված են նաև փայտե քարացուկները, որոնցում հնարավոր է տարբերել տարեկան օղակները, իսկ տերևների դրոշմների վրա` ջղերի դասավորությունը (օրինակ Կանադայում Ալբերտի մարզի Դրամհելլեր վայրում):

Դրամհելլերի կտրատված մակերևույթն առաջացրել է հրաբխային մոխրից և տիղմից, որոնք մեկընդմիջվում են քարածխի ոչ մեծ շերտերով, ինչը բարեշրջականները վերագրում են միլիոնավոր տարիների ընթացքում առաջացած նստվածքների հետ:

Ի դեպ, Դրամհելլերում հայտնաբերվել են նաև դինոզավրերի, երկփեղկ կակղա­մորթների և ոստրերի քարացուկներ: Ընդ որում, կյանքի տարբեր այդ ձևերից շատերը գտնվում են մագնիսական երկաթաքարերի մեծ կտորների մեջ:

Դարձյալ, համաձայն բարեշրջականների, նշված երկաթաքարերն առաջացել են մոլեկուլային տեղաշարժերի աստիճանական տևական գործընթացների հետևան­քով:

Սակայն մագնիսական երկաթաքարերի ուսումնասիրությունը հայտնաբերել է լավ պահպանված տերևների դրոշմներ, այլ բուսական հյուսվածքներ, փայտանյութեր, կենդանիների հետքեր: Օրինակ, նրանց բեկորներից մեկի վրա հստակ գծագրվում է ճպուռի թևիկը:

Տրամաբանական է, որ կառուցվածքային այդ մանրամասների պահպանումն ապահովող գործընթացը չի կարող լինել այնքան երկարատև, որքան ենթադրվում է ունիֆորմիստական երկրաբանության մեջ: Իսկ երկաթաքարի ուսում­նա­սիրությունը ցույց է տվել, այն առաջացել է մեծ ջերմաստիճանների ներգոր­ծության հետևանքով:

բ) Քարացած ծառերը.

Հայտնաբերվել են նաև հրաբխանյութերի նստվածքներից տասնյակ մետրեր հեռավորության վրա գտնվող քարացած ծառերի կուտակումներ (ամենախոշոր­ները` մինչև 60 մ հասնող բների երկարությամբ` Քարե անտառը ԱՄՆ-ի Արիզոնա նա­հանգի հարավ-արևելքում):

Բարեշրջականների կարծիքով հազարավոր գերանները, կենդանիների ոսկոր­ները, բույսերի կտորները միլիոնավոր տարիների ընթացքում քարացել են` գետերով և գետակներով ողողվող ճահիճներում մնալով ավազի, տիղմի և հրաբխային մոխրի նստվածքների տակ:

Սակայն դատելով մեր օրերում գետերի և գետակների նստվածքների առաջա­ցումից` նրանք չէին կարող անհրաժեշտ պայմաններ ապահովել թե' քարացուկների ձևավորման գործընթացի, թե' լայնամասշտաբ ավերումների մեխանիզմի համար: Բանը նրանում է, որ Քարե անտառում հրաբխային մոխրի հսկայական զանգված­ների նստվածքները կարող էին լինել առավել հզոր և մասշտաբային ժայթքումների հետևանքը, քան դրանք տեղի են ունենում մեր օրերում:

Հսկայական քարացած ծառերի կուտակումներ են հայտնաբերվել նաև ԱՄՆ-ի Ելոուստոունյան ազգային պարկում, որտեղ այդ ծառերը ծածկված են հրաբխային հանքատեսակով:

Այս ամենը կրկին խոսում է հանկարծակի տեղի ունեցած Աստվածաշնչական աղետների մասին:

գ) Բազմաշերտ քարացուկները.

Արագորեն տեղի ունեցած աղետների օգտին են խոսում նաև բազմաշերտ քարացուկները: ԱՄՆ-ի Թենեսի նահանգում հայտնաբերված ծառի քարացուկը, որի մասին պատմվում է "National Geographic" ամսագրի 1975թ. համարում, ստորին մասով գտնվում է քարածխի շերտում, իսկ վերինով` ավազաքարերի:

Այսպիսով` վերոնշյալ շերտերի առաջացումը տեղի է ունեցել այնքան արագ, որ փայտանյութը չի հասցրել փտել:

3) Աղետների հետևանքով կյանքի ձևերի ոչնչացման այլ ապացույցներ.

ա) Դինոզավրերի կործանումը.

Հաճախ դինոզավրերի մնացորդները գտնվում են այնպիսի դիրքերում, որոնք թույլ են տալիս ենթադրելու, թե կենդանիները ենթարկվել են հանկարծահաս բռնի մահվան: Նրանցից ոմանք հայնաբերվել են վարարաջրային նստավածքներում` պարանոցները և պոչերը կոտրված, մարմիններն ուղղված հոսանքի ուղությամբ: Բադակտուց դինոզավրերը հայտնաբերվել  են` հրաբխային մոխրի և տիղմի մեջ թաղված, լողացող կենդանինրի հատուկ դիրքով:

Բարեշրջականները բարդ տեսություններ են մշակում` բացատրելու, թե ինչպես ոչ ջրային այդ կենդանիները կարող էին մեռնել ջրի մեջ բռնի մահով և տալու դրան լոկալ աղետների բնույթ:

Նրանցից ոմանք նշում են կլիմայական պայմանների աստիճանական փոփոխությունը, այլք` հիվանդությունները և կերակրի բացակայությունը:

Սակայն դինոզավրեր հայտնաբերվել են նաև մագնիսկան երկաթաքարերի մեծաբեկորներում (1981թ. օգոստոսի 26-ին «Saskatoon Star» թերթում հրապարակված հոդվածոմ խոսվում է Կանադայում Ալբերտի նահանգի Հաքսլի բնակավայրի մոտ 80 տոննանոց մագնիսական երկաթաքարի մեջ հայտնաբերված դինոզավրի մասին ):

Հարց է առաջանում, թե ունիֆորմիզմն ինչպես կարող է բացատրել դինոզավրի մաշկի և ոտքերի դրոշմների պահպանությունը միլիոնավոր տարիների ընթացքում ժայռաբեկորների վրա:

Լուիս Ալվարեսն առաջարկել է նոր տեսություն, որի համաձայն դինոզավրերի և մյուս կենսաձևերի կործանումը կապվում է Երկրագնդի և  գիսաստղի կամ աստե­րոիդի բախման հետ: Դրա ապացույցներից մեկը հիմնվում է այն փաստի վրա, որ դինոզավրերի մնացորդներում հայտնաբերվել է ռուբիդիում, ինչը բավականաչափ առկա է տիեզերական մարմիններում:

Այսպիսի դատողությունները համապատասխանում են Աստվածաշնչական պատումին:

բ) Սառած քարացուկները.

Այդպիսի քարացուկներ գտնվել են ԱՄՆ-ում Ալյասկայի նահանգի Ֆերբենքսի շրջանում 1940-ական թ.թ.: Մաքհովենը գրում է, թե սառցակտորների մեջ պահպանված բույսերի, մասնավորապես արմատախիլ արված ծառերի և կենդանիների միախառնված հսկայական քանակությունը խոսում է վրա հասած աղետների պատճառով այլանդակվելու և կործանվելու մասին: 

Հյուսիսային Սիբիրում և Ալյասկայում հայտնաբերվել են նաև մամոնտներ` որոշ վայրերում նրանց ոսկորների հաստ շերտով պատված:

Մամոնտների մնացորդների ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե շատ արագ են սառեցվել: Ոմանց ստամոքսներում պահպանվել է չմարսված կերակուրը կամ բերանի խոռոչում` խոտը: Ուրիշների մարմինները վնասված են կամ մասնատված:

Մամոնտների հետ միասին սառցի մեջ գտնվել են նաև ուղտեր, ռնգեղջյուրներ, առյուծներ, բիզոններ, ձիեր, ոչխարներ և այլն:

Էվոլուցիոն տեսությունը, հիմնվելով ունիֆորմիստական հայեցակարգի վրա, չի կարող բացատրել այս ամենը, մինչդեռ բերված փաստերը հաստատում են Աստվածաշնչի` գլոբալ մասշտաբներով կատարված աղետի իրականությունը:

 

 

 

Հավելված 4. Հայ ժողովրդի ծագումը և Հայկ նահապետը.

 

Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմի որդին: Այստեղից էլ առաջացել են միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները:

ա. Հնագույն տեսակետը.

Հայկի դիցավեպը հեթանոս պատմիչ Մար Աբաս Կատինայի «Նախնյաց պատմությունից» բանաքաղությամբ ավանդել են Անանուն պատմիչը (Սեբեոս) և Մովսես Խորենացին: Առանձին պատառիկներ պահպանվել են Անանիա Շիրակացու, Ջվանշերի, Վանական վարդապետի և այլոց երկերում:

Հայկը եղել է Արարատ երկրի տիրակալը: Ըստ Ջվանշեր պատմիչի` Կովկաս լեռնաշղթայի, Պոնտոս և Կասպից ծովերի միջև տարածվող երկիրը Հայկը ժառանգել է հորից` Մասյաց և Արագած լեռների միջնատարածքում բնակվող Թորգոմից:

Հայկը, համախմբելով յուրայինների ուժերը, ապստամբում և թոթափում է աշշուրա-բաբելոնյան աշխարհակալության բռնապետ Բել-Նեբրոթին:

Բելը մեծ զորաբանակով ներխուժում է Արարատ երկիրը: Կադմոս թոռան միջոցով տեղեկանալով թշնամու ներխուժման մասին` Հայկը հասնում է Վանա լճի ափը և վճռական ճակատամարտում երեքթևյան նետով սպանում Բելին:

Ի պատիվ հաղթանակի` ճակատամարտի վայրում կառուցվում է Հայկաբերդ դաստակերտը, շրջակա գավառը կոչվում Հայոց ձոր, Բելի նետահարման բլուրը` Գերեզմանք:

Արարատյան տերության բնակիչները սկսում են կոչվել հայկազունք, հայկազարմք, հայք, իսկ աշխարհը` Հայք:

Վերլուծելով Ուրարտու - Արարատյան թագավորության (Ք.ծ.ա. 9-6 դ.դ.) աստվածա­պե­տական բնույթը` ավստրիացի արևելագետ Կ.Լեհման-Հաուպտը ցույց է տվել, որ նրանում համախմբված ցեղերն իրենց համարում են ռազմի գերագույն աստված «Խալդիի» որդիներ: Ընդ որում Հայկը և Խալդին նույնանում են:

Ըստ արևելագետ Ի.ՄԵշչանինովի` «խալ» անվան հիմքը «հայ»-ի հնչյունական տարատեսակն է:

Հայ ժողովուրդը Հայկին մի կողմից` զետեղել է ամենապայծառ աստեղատանը` նույնացնելով աղեղնավոր Օրիոնի, մյուս կողմից` «Գեղապատշաճ», «Խայտակն», «Քաջագանգուր», «Վարսագեղ» անվանելով` Հրահատ (Մարս) մոլորակի հետ:

Անանիա Շիրակացու և Վանական վարդապետի մոտ պահպանված ավանդույթ­ներում Հայկը համարվում է հայոց առաջին տոմարադիրը, ում ուստրերի ու դուստրերի անուններով կոչվել են տարվա ամիսները:

Ըստ Ղևոնդ Ալիշանի` բուն հայոց թվականի սկզբնավորումը, ի նշանավորումն բռնակալ Բելի դեմ տարած հաղթանակի, տեղի է ունեցել Ք.ծ.ա. 2492թ. օգոստոսի 11-ին.

բ. 19-րդ դարի երերումները.

5-րդ դարից մինչև 19-րդ դարի կեսերը հայերի ծագման հարցում անառարկելիորեն ընդունվում էր հայկական ավանդությունը` ձևակեպված Մովսես Խորենացու «Հայոց պատմության» էջերում:

19-րդ դարում հարցականի տակ է դրվում հայոց ծագումնաբանության վերաբերյալ ազգային ավանդության ճշմարտացիությունը:

Տարբեր ժամանակներում գերիշխող են դառնում Հնդեվրոպական նահայրենիքի տեղադրության տարբեր վարկածներ:

Ըստ Հարավ-արևելյան Եվրոպայում տեղադրման տեսակետի` հայերը գաղթել են Բալկանյան թերակղզուց Ք.ծ.ա. 8-6 դ.դ., մուտք գործել Ուրարտու, նվաճել այն և Ք.ծ.ա. 6-րդ դարում ստեղծել Երվանդունյաց թագավորությունը (այս տեսակետը դառնում է քաղաքական շահարկումների առարկա պատմության թուրք կեղծարարների կողմից):

Հայերի ծագման ասիական տեսակետի համաձայն` նրանք հնդեվրոպական ժողովուրդ չեն և առաջացել են ասիական ցեղերից:

գ.  Վերադարձ դեպի ակունքները.

1980-ական թ.թ. վերարծարծվեց Հնդեվրոպական նախահայրենիքի` Ք.ծ.ա.5-4-րդ-հազարմյակներում  Հայկական լեռնաշխարհում գտնվելու տեսակետը:

Մասնավորապես այդ են փաստում 1984թ. հայտնի արեվելագետներ Տ.Գամկրելիձեն և Վ.Իվանովն իրենց «Հնդեվրոպական լեզուն և հնդեվրոպացիները» աշխատությունում:

Ներկայումս ընդունվում է, որ հայերը Ք.ծ.ա. չորրորդ  հազարամյակի վերջին և երրորդի սկզբներին առանձնանում են հնդեվրոպական ընդհանրությունից:

Ք.ծ.ա. երրորդ-երկրորդ հազարմյակները եղել են հայկական ցեղային միությունների վաղ կազմավորումների ժամանակաշրջանը:

Ք.ծ.ա. 6-րդ դարում շնորհիվ միասնական պետականության ստեղծման ավարտվում է հայ ժողովրդի կազմավորման ընթացքը:

 

Աղբյուրներ`

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ («Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը» http://www.armin.am/am/Armenian_history_Ancient_period_Origin),

ՀՀ հանրագիտարան

 

Հավելված 5.

Դոկտոր Քենթ Հովինդն այլ բացատրություն է տալիս մայրցամաքների առաջացմանը և Երկրի աստերոիդային բախմանը.

 

1.   Նա չի ընդունում մայրցամաքների հոսընթացի տեսությունը հետևյալ պատճառներով.

ա.  Աֆրիկայի չափերը միայն 40%-ով փոքրացնելու դեպքում միայն կարող է համընկնել Հյուսիսային և Հարավային Ամերիկաների հետ, այն էլ`

-  Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի բացակայության դեպքում,

-  Եթե Եվրոպան և Հարավային Ամերիկան շրջենք ժամսլաքի հակառակ ուղղությամբ, իսկ Աֆրիկան` ժամսլաքի ուղղությամբ.

բ.   Օվկիանոսի հատակում ցամաքը միասնական է:

2.   Դոդուելի հայտնաբերած աստերոիդային հարվածը (Ք.ծ.ա. 2345 ±5թ.) առավել համապատասխանում է Ջրհեղեղի տարվանը (Ք.ծ.ա. ±2344թ.), այլ ոչ` Նոյից հետո հինգերորդ սերնդի` Փաղեկի ժամանակաշրջանին.

ա.  Սիբիրում և Ալյասկայում հայտնաբերված ամբողջությամբ սառած մամոնտների կերակուրի պահպանումը ստամոքսում կարող էր տեղի ունենալ միայն մինուս 185 աստիճանի դեպքում և մինչև 5 ժամվա ընթացքում, մինչդեռ Երկրագնդի վրա ամենացածր ջերմաստիճանը կարող էր լինել մինուս 88 աստիճան.

բ.   Այսպիսով, աստերոիդային բախումը բևեռի հետ մի կողմից` կարող էր  ապահովել այդպիսի ցրտություն, մյուս կողմից` էկլիպտիկայի նկատմամբ  Երկրի առանցքի անկյան մեծացումը և տատանումը (մոտ 1000 տարվա ընթացքում), երրորդ կողմից` ջրային թաղանթի վերացումը.

գ.   Ջրհեղեղից հետո Ծննդ. 8.22-ում Տերը խոստանում է, որ Երկրի ցանքն ու հունձքը և եղանակների հերթագայությունը չպիտի դադարեին.

դ.   Սառուցների կուտակումը բևեռների վրա պատճառ է դառնում երկրակեղևի ճեղքմանը, ստորգետնյա աղբյուրների բացմանը և ջրհեղեղի առաջացմանը (ի դեպ, Ջոմոլունգմայի գագաթը մինչև հիմա ծածկված է կակղամորթերով և խեցիներով, իսկ Կալիֆոռնիայում դիատոմային հողերում հայտնաբերվել են 24 մ երկարու­թյամբ շնաձուկ, 18 մ թևերի երկարությամբ պտերոդակտիլներ):

Ջրհեղեղին հետևում է սառցե ժամանակաշրջանը.

ե.   Բևեռներում սառցի հալման հետևանքով էլ ջուրը ծածկում է ցամաքի ցածրադիր մասերը և առաջացնում մայրցամաքներ:

 

 

Հավելված 6.Պատմական տեղեկանք  Ջրհեղեղից մինչև Աբրահամն ընկած շրջանի մասին.

ա. Բաբելոնյան պատմության ակնարկ

Հնագույն բաբելոնյան արձանագրություններում նշվում են 10 մինչջրհեղեղյան և հարյուր հետջրհեղեղյան թագավորներ ու 20 քաղաք:

1) Հետջրհեղեղյան առաջին արքայատունը Քիշն էր , որը գտնվում էր Բաբելոնի  նշանավոր աշտարակից ոչ հեռու:

Այնտեղ Լանգդոնը հայտնաբերել է մնչջրհեղեղյան նստվածքների մնացորդներ:

2) Հարավային Բաբելոնի մայրաքաղաքը եղել է Լագաշը, որում 1877-1901թ.թ. Սառժեցը հայտաբերել է մեծ գրադարան:

3) Էրեքում (Ուրուք) պեղումներ են կատարել Նյոլդքը և Ջորդանը 1928-33թ.թ., իսկ Կոլդևեյը` 1933թ.:

Այնտեղ կատարվել է Իշտար չաստվածուհու պաշտամունքը, որի ժամանակ կիրառվել է բռնի պոռնկություն:

4) Աքքադում, որտեղից դուրս է եկել Սարգոն Առաջինը (զորավար, շինարար և կրթության տարածող), հայտնաբերվել է մեծ գրադարան: Ենթադրվում է, որ նա եղել է եգիպտական Քեոփս փարավոնի ժամանակակիցը:

5) Բաբելոնյան արքայատունը Համուրաբիի թագավորության շրջանում հասել է իր բարձունքին (Ք.ծ.ա. մոտ 2000թ.)` Աբրահամի Քանան վերաբնակվելու ժամանակաշրջանում:

6) Ուրը մինչաբրահամյան ժամանակաշրջանում համարվել է հողագործության և նավագնացության կենտրոն: Պղնձով և մարմարով բեռնավորված նրա նավերը լողացել են Պարսից ծոցի ափերով: Աբրահամի ժամանակներում զիջել է Բաբելոնին:

Ս.Լ.Վուլեի ղեկավարությամբ 1922-34թ.թ. Պենսիլվանիայի համալսարանական և Բրիտանական թանգարանների համատեղ արշավախմբի պեղումների շնորհիվ հայտնաբերվել են քաղաքի նախապատմական, աբրահամյան ժամանակաշրջա­նի և Ք.ծ.ա. 6-րդ դարում Նաբոնիդուսի օրերի շերտերը:

Ընդ որում, պեղվել են Աբրահամի ժամանակների Լուսնի չաստված Նանարի և չաստվածուհի Նինգալի տաճարները, Շուբաթ թագուհու և անհայտ արքայի գերեզմանատները: Ի դեպ, թագուհու մեծաքանակ ոսկե զարդերի հետ միասին գտնվել են ամանեղեն և պալատական ծառայախմբի ոսկորները, ովքեր զոհ են մատուցվել թագուհու թաղման ժամանակ:

Դուրս են բերվել նաև, անդրշիրիմյան կյանքում թագուհու օգտագործման համար զետեղված պղնձե և կայծքարե բազմաթիվ սարքեր, ինչպես նաև կառքի մնացորդներ, որոնք պահպանվում են Ֆիլադելֆիայի համալսարանական թանգարանում:

բ.  Եգիպտական պատմության ակնարկ:

Ինչպես գիտենք, Եգիպտոսը հիմնել է Քամի որդի Միցրաիմը:

Ք.ծ.ա. 250 թ. եգիպտացի Մանետոն գրել է իր երկրի պատմությունը և բաժանել 31 դինաստիայի` սկսելով Մանեսից և հասցնելով մինչև Ալեքսանդր Մակեդոնացու կողմից նվաճման ժամանակին (Ք.ծ.ա. 332 թ.):

Եգիպտոսի պատմությունը բաժանվում է 3 խոշոր շրջանների`

1) Հին թագավորություն (III-VI արքայատներ). բուրգերի կառուցման ժամանակաշրջանը Ք.ծ.ա. 2700-2400 թ.թ..

2) Միջին թագավորություն (XI-XII արքայատներ). ջրանցքների կառուցման ժամանակաշրջանը Ք.ծ.ա. մոտ  2000 թ.,որը համընկնում է Աբրահամի ժամանակների հետ.

3) Կայսրության ժամանակաշրջանը`ընկած Եթովպիայից մինչև Եփրատ (XVIII-XIX արքայատներ). Եգիպտոսում հրեաների գտնվելու շրջանը:

Ներկայումս կա միտում` հասցնելու եգիպտական և բաբելական ժամանակագրությունները մոտ 2400 կամ 2500 թ.թ. Ք.ծ.ա.:

Եգիպտացիները Ջրհեղեղի մասին պատկերացում ունեին նախապատմական ժամանակաշրջանում, իսկ բուրգերի դարաշրջանը սկսվել է Ջրհեղեղից հետո:

գ. Հին Կտակարանական ժամանակագրության տարբեր մոտեցումները.

1) Ըստ Քլայնի ` Աստվածաշնչական սերնդաբանությունը չափազանց հակիրճ է և հնարավորություն չի կարող տալ պատմության ողջ ժամանակագրությունը ստանալու համար:

2) Մինչդեռ 1650 թ.արքեպիսկոպոս Աշերը Ադամի ժամանակին վերագրում է Ք.ծ.ա. 4004 թիվը:

Ջրհեղեղի տարեթիվը դառնում է Ք.ծ.ա. 2348 թիվը, Աբրահամի ծնունդը`

Ք.ծ.ա 1996 թիվը:

Համաձայն Ծննդ. V գլխի տոհմածառի` Ադամից մինչև Նոյ անցնում է 1656 տարի, իսկ ըստ XI գլխի` Ջրհեղեղից մինչև Աբրահամ` 427 տարի:

Այսպիսով` Ադամից մինչև Աբրահամ տևում է 2083 տարի:

3) Յոթանասնից թարգմանության համաձայն` Ադամից մինչև Ջրհեղեղ 2262 տարի է, Ջրհեղեղից Աբրահամ` 1307 տարի, իսկ Ադամից մինչև Աբրահամ` 3569 տարի:

Ըստ Սամարական Հնգամատյանի` Ադամից մինչև Ջրհեղեղ հաշվվում է 1307 տարի, Ջրհեղեղից Աբրահամ`1077 տարի, իսկ Ադամից մինչև Աբրահամ` 2384 տարի:

Ադամի ժամանակը, ըստ Սեպտուագինտի, Ք.ծ.ա. 5500 թիվն է (իսկ ըստ Սամարական Հնգամատյանի` հավանաբար Ք.ծ.ա. մոտ 4300 թ.):

դ. Աստվածաշնչական ժամանակագրությունը և ժամանակակից գիտությունը.

Հնագիտական ապացույցների հիման վրա Բաբելոնի և Եգիպտոսի պատմական ժամանակաշրջանի սկզբները տարբեր են գնահատվում. Բաբելոնինը` 5000-2400 թ.թ. Ք.ծ.ա. (շատերը հավանական են համարում 3400 թ. Ք.ծ.ա.), իսկ Եգիպտոսինը` 5500-2200 Ք.ծ.ա. (շատերի գնահատմամբ` 3000 թ. Ք.ծ.ա.):

Ինչ վերաբերում է երկու բնակավայրերի նախապատմական ժամանակաշրջաններին, ապա կարծիքներն այստեղ ավելի շատ են տարբերվում:

 Այսուամենայնիվ, հնագիտությունը ցույց է տալիս, որ մարդը Եփրատի և Նեղոսի հովիտներում հանկարծակի է հայտնվել և քաղաքակրթություն բարձրացրել: Իսկ շատ գիտնականների կարծիքով մարդկային քաղաքակրթության տարիքը Երկրի վրա չի գերազանցում վեցից յոթ (կամ` տասը) հազար տարվան:

 

 


[1] «Շողակն Արարատյան», 2005թ., NN3-7.

Comments:

Add comment


Security code
Refresh