Եզրասի գիրքը

  • Print

ԵԶՐԱՍ

Վերադարձը գերությունից, տաճարի կառուցումը, Երուսաղեմի վերականգնումը

(կամ` տաճարի վերականգնումից դեպի պարիսպների վերակառուցումը)

 

Այս երեք գրքերը հինկտակարանական պատմության եզրափակիչ մասն են կազմում: Ընդգրկում են 538-432թ.թ. Ք.ա.: Այդ շրջանում ծառայել են վերջին 3 փոքր մարգարեները` Անգեն, Զաքարիան և Մաղաքիան:

Ք.ա. 536-516թ.թ. տեղի ունեցավ Տաճարի վերականգնումը Զորաբաբելի կառավարման և Հեսուի քահանայության ներքո (Եզրաս 3-6): Այս շրջանում են գործում Անգե և Զաքարիա մարգարեները:

ա. Իսրայելը եգիպտական գերությունից ազատագրվում է մոտ Ք.ա.1445թ., ինչի մասին կարդում ենք Ելից գրքում: Աստված բազմիցս նախազգուշացնում է Իր ժողովրդին, որ եթե հավատարիմ չմնա Ուխտին, ապա կրկին կգերեվարվի այլ ժողովուրդների կողմից (Երեմ.2.14-25): Երբ Իսրայել ժողովուրդը մերժում է իր Աստծուն, Տերը նրա դեմ է բարձրացնում Ասորեստանին ու Բաբելոնին:

1)   Ք.ա. 722թ. Ասորեստանը գերեվարում է 10 հազար իսրայելացու (4Թագ.17.24- 41):

2)   Ք.ա. 606-586թ.թ. Իսրայելն ավերում է Բաբելոնը:

3)   Ք.ա. 606-536թ.թ. տեղի է ունենում բաբելոնյան 70-ամյա գերությունը` Երեմիայի կողմից մարգարեացված (Երեմ.25.11):

բ.   Ինչպես Իսրայելի գերությունը կատարվում է երեք ալիքով (Ք.ա. 606, 598 և 586թ.թ.), այդպես էլ վերադարձն է իրականանում երեք փուլով (Ք.ա. 536, 457, 444 թ.թ.).

1) Ք.ա. 536թ. Զորաբաբելի ղեկավարությամբ գերությունից վերադառնում են մոտ 50 հազար մարդ: Եվ նույն տարին կառուցվում է զոհասեղանը, մատուցվում են զոհաբերություններ:

Ք.ա. 535 թվին  սկսվում է տաճարի վերակառուցումը և կասեցվում:

Ք.ա. 520 թվին աշխատանքը վերսկսվում է Անգեա և Զաքարիա մարգարեների կողմից:

Ք.ա. 516 թվին Տաճարի վերակառուցումն ավարտվում է:

2) Ք.ա. 539-331թ.թ. Պարսկաստանը դառնում է աշխարհակալություն

Ք.ա. 478 թվին Եսթերը դառնում է Պարսկաստանի թագուհի:

Եթե ասորական և բաբելոնյան թագավորները արտագաղթեցնում էին նվաճված ժողովուրդներին իրենց երկրներից և բնակեցնում այլ ժողովուրդների մեջ, ապա պարսկական թագավորները, ընդհակառակը, նրանց վերադարձնում են հայրենիք: Եզրասի գրքում հիշատակվում են երեք պարսկական թագավորներ` Կյուրոսը (Էլամի վրա` Ք.ա. 559-ից, Միդիա-Պարսկաստանի վրա` Ք.ա.549-529թ.թ.), ով Ք.ա.539-ին նվաճում է Բաբելոնը, Արտաշեսը (Ք.ա.529-522թ.թ.), ով հիշատակվում է Եզրասի 4.7,11,23-ում ու կասեցնում է Տաճարի շինարարությունը և Դարեհ I-ը (Ք.ա. 521-485թ.թ.), ով թույլ է տալիս ավարտելու Տաճարը (Եզրասի 6): Վերջինիս հետ է կապված նշանավոր Բիհիսթունյան արձանագրությունը: Ահա այդպես, իր գահակալության առաջին տարում Կյուրոս թագավորը տալիս է հրեաներին հայրենիք վերադարձնելու հրամանը (մոտ Ք.ա.539 կամ 538-ին): Պարսից մյուս թագավորներին կանդրադառնանք Նեեմիայի և Եսթերի գործունեության հետ կապված:

3) Ք.ա. 457-432թ.թ. Երուսաղեմի պարիսպները վերակառուցվում են Նեեմիայի կուսակալության և Եզրասի քահանայության ժամանակ, որի ընթացքում ծառայում է Մաղաքիա մարգարեն:

Ք.ա. 457 թ. Երուսաղեմ են վերադառնում ավելի քան 17 հազար միայն տղամարդ Եզրաս քահանայի ղեկավարությամբ:

Ք.ա. 444թ-ին Նեեմիա կուսակալը զինվորական ջոկատով գալիս է Երուսաղեմ` վերակառուցման նպատակով:

Ք.ա. 432թ. Նեեմիան վերադառնում է Պարսկաստան:

Եզրասի գրքում ընդգրկված են երկու շրջաններ (Տաճարի և պարիսպների կառուցումը):

Նեեմիան նկարագրում է միայն երկրորդ շրջանը:

Եսթերի գրքում պատմվում է այս երկու ժամանակաշրջանների միջև ընկած իրադարձությունների մասին:

գ.  Պատմաբանական և Աստվածաբանական թեմատիկան

Իր նշանակությամբ գերությունից վերադարձը կարելի է համեմատել Եգիպտոսից ազատագրման հետ, որովհետև երկու շրջանում էլ տեղի են ունենում նույն իրադարձությունները.

1)      Տաճարի և պարիսպների բարձրացումը.

2)      Օրենքի վերականգնումը, որտեղ Զորաբաբելը, Եզրասն ու Նեեմիան ունենում են Մովսեսի դերակատարությւոնը.

3)      Թշնամիների դեմ պայքարը.

4)      Ոչ հրեաների հետ խառն ամուսնությունների փորձությունը, կռապաշտությունը:

Այսպիսով Աստված Իր ժողովրդին տալիս է նոր հնարավորություն` Տաճարի վերակառուցումով անցնելու պարիսպների բարձրացմանը:

Եկեղեցու զարթոնքից դեպի Աստծու թագավորության ընդարձակումը նույնքան արդիական է նաև այսօր:

 

Եզրաս, 1-ին գլուխ

 

1.1. «Երեմիայի բերանով ասված Տիրոջ խոսքը կատարելու համար` Տերն արթնացրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին…» .

ա.  Իսրայել ժողովուրդը մի կողմից` Աստծու գավազանի, մյուս կողմից` Նրա բազկի ներգործության տակ.

1)   Տերը նախատեսում է, թե ինչպես օգտագործել և' հայրական գավազանն` Իր ժողովրդին դաստիարակչական շրջանով տանելու, և' Իր բազուկը` նրան վերականգնելու համար.

2)   Երեմիան նախօրոք մարգարեացել էր բաբելոնյան գերության յոթանասնամյա շրջանի մասին իր գրքի 25.11,12-ում և 29.10-ում.

3)   Եթե Իսրայելին գավազանի հարվածներ հասցնելու գործում Աստված օգտագործել էր Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքային (4Թագ.24,25 գլուխներ` Ք.ա. մոտ 606-586թ.թ.), ապա վերականգնման նպատակով` պարսից Կյուրոս թագավորին (Ք.ա. 539թ.), ում մասին նրա պատմական թատերաբեմում հայտնվելուց մոտ 150 տարի առաջ մարգարեացել էր Եսայի մարգարեն (Ք.ա. 740-700թ.թ.` Ես.44.26-28: 45.1,13): Ի դեպ, Եսայու կանխասացությունը պատճառ էր դարձել, որ որոշ հետազոտողներ մարգարեությանը վերագրեն երկակի հեղինակություն` պատճառաբանելով, թե իբր երկրորդ Եսային տեքստի մեջ ներդիր է կատարել առաջինից մոտ 200 տարի հետո:

բ.   Աստծու բազուկը շարժող բարեխոսական աղոթքը.

1)   Համաձայն Աստծու գործելակերպի սկզբունքի` Բարձրյալը բազուկը շարժում է` Իր մարդկանց բարեխոսական աղոթքին ի պատասխան.

2)   Դանիելի մարգարեության 5-րդ գլխում Բաղդասար արքայի Աստվածընդդեմ խնջույքը հրահրում է Կյուրոսի արշավանքի արդյունքում Բաբելոնի անկումը: Սակայն ինչպես Ելից 17-ում Ամաղեկի դեմ պատերազմի ելքը որոշվում էր Մովսեսի, Ահարոնի և Ովրի աղոթքով, այդպես էլ Իսրայելի թշնամի Բաբելոնի անկումը պայմանավորված էր տասնամյակներ շարունակ բարձրացող Դանիելի աղոթքով (Դան.6.10-ում Երուսաղեմյան տաճարի կործանումից հետո առավոտյան և երեկոյան զոհաբերությունների փոխարեն Դանիելն օրը երեք անգամ աղոթք էր բարձրացնում Աստծուն).

3)   Համաձայն Դանիելի մարգարեության 9-րդ գլխի` Երեմիայի կողմից կանխասացված գերության ժամկետի ավարտին մոտենալը Դանիելի համար ոչ թե հանգիստ շունչ քաշելու առիթ էր, այլ մարգարեության իրականացման նպատակով բարեխոսական աղոթքի մարտահրավեր:

 

Ի դեպ, որոշ հետազոտողներ էլ կասկածի տակ են առնում Դանիելի գրքի պատմականությունը (որի 9-րդ գլխում հանդիպում ենք Մեսիայի գալստյան տարեթվի կանխասացությանը)` պատճառաբանելով, թե 5.31-ի, 6.1,28-ի և 9.1-ի շրջանում Դարեհ անունով թագավոր չի եղել պարսից արքունիքում: Խոսքը չի վերաբերում դրանից մոտ 15 տարի հետո պարսկական գահը նվաճող Դարեհ I-ին:

Սակայն հույն պատմիչ Քսենոֆոնը հիմք է տալիս միդիական թագավորազն Կիակսար II-ին նույնացնել վերոնշյալ Դարեհի հետ գոնե երկու պատճառով.

ա)  Նա ակտիվորեն օգնել է Կյուրոսին Բաբելոնի նվաճման գործում և հենց Կյուրոսի կողմից էլ թագավոր է դրվել Բաբելոնի վրա.

բ)   Միդիական Կիակսար և պարսկական Դարեհ անուններն ունեցել են նույն իմաստը` ինքնակալ, տիրակալ:

 

1.2-4. Կյուրոսի հրովարտակը Երուսաղեմում Աստծու տան շինարարության մասին.

1)   Կյուրոսի նախանձավորությունն Աստծու տան շինարարության համար բարեխոսական աղոթքի ներգործության հետ միասին մեզ կարող է ասել նաև հասարակական կյանքի ոլորտներում Աստծու ժողովրդի հոգևոր հեղինակության տարածման մասին.

2)   Կենդանի Աստծու հանդեպ Կյուրոսի ներկայացված վերաբերմունքը կարող է ունենալ հետևյալ պատճառները`

ա)  Նա նույնացնում է պարսից Ահուրամազդային (Երկնային աստված) Ճշմարիտ Աստծու հետ.

բ)   Համաձայն հրեա պատմիչ Հովսեփոս Փլավիոսի` արքունիքի բարյացկամությունը հրեաների նկատմամբ պայմանավորված էր Դանիելի` որպես վարչապետի մեծ հեղինակությամբ (նաև` Դան.6.25-28).

3)   Հնարավոր է, որ Դանիելը Կյուրոսին ներկայացրած լիներ դար ու կես առաջ եղած Եսայու մարգարեությունը նրա թագավորության մասին:

 

1.5,6. Արթնության խմորումը.

1)   Եզրասը մասնավոր կերպով նշում է, որ հոգևոր զարթոնքի աղբյուրը Աստված Ինքն էր, ինչը միշտ հատուկ է եղել բոլոր արթնությունների ժամանակ.

2)   Հուդայի և Բենիամինի տոհմապետերի, քահանաների և ղևտացիների նախանձավորությունը Երուսաղեմ վերադառնալու և Աստծու տունը բարձրացնելու համար հիշեցնում է Եգիպտոսից դուրս գալուց հետո խորանի բարձրացումը, իսկ հետագայում էլ` Տաճարի կառուցումը: Այդ ասում է, որ հոգևոր արթնությունը միշտ ուղեկցվել է ճշմարիտ երկրպագությամբ.

3)   Պարսկական աշխարհակալության բնակչության կողմից նյութական աջակցությունն էլ նմանվում է Եգիպտոսից դուրս գալիս իսրայելցիների հարևանների թանկարժեք գանձերի նվիրատվությանը (Ել. 11.2: 12.35,36), ինչը վկայում է արթնության ազդեցության մասին ողջ հասարակության վրա:

 

 

1.7-11. Տիրոջ տան անոթների վերադարձը.

1)   Իշխան Սասբասարի հարցում, ում Կյուրոսի գանձապետը հանձնում է Տիրոջ տան անոթները, չկա միանշանակ մեկնություն, արդյոք նա Զորաբաբե՞լն է, թե՞ գերեդարձությունը վերահսկող ժամանակավոր նախարար.

2)   Վերադարձի ճանապարհն ամիսներ շարունակ բռնում են մոտ 50 հազար մարդ (այսօր էլ արթնության համար անհրաժեշտ է կոնկրետ անձանց ընծայահեղումը).

3)   Վերադարձվող անոթները ժամանակին Տաճարից կողոպտվել էին Նաբուգոդոնոսորի կողմից (4 Թագ.24.13: 25.14,15), որոնք էին.

-  պղնձե թաղարներ, թիակներ, մսահաններ, կրակարաններ ողջակեզի սեղանի սպասարկման համար (Ելից 27.3: 38.3),

- պղնձե անոթներ արյան համար (Ելից 24.6),

-  ոսկե սկուտեղներ (պնակներ) յուղով շաղված ալյուրով հացի ընծայի համար (Թվ.7.13,19),

-  ոսկե սկուտեղներ, խնկամաններ, գավաթներ գինու ընծայահեղման համար (Ելից 25.29: 37.16):

ա)  Դրանք տասնամյակներ շարունակ օգտագործվել էին հեթանոսական տաճարում (2 Մն.36.7): Ոմանց վիճակվել էր նաև օգտագործվել Բաղդասարի գինարբուքի ժամանակ.

բ)   Աստված սակայն պահպանել էր դրանք` Երեմիայի կանխասացության համաձայն վերադարձնելու նպատակով (Երեմ.27.21,22).

գ)   Մենք նույնպես պիտի չհադուրժենք անարգանքի անոթ դառնալ, այլ պիտի փափագենք լինել պատվական անոթներ` «սրբված և ամեն բարի գործերի համար Տիրոջն օգտակար» (Հռ.9.21: 2Տիմ.2.21): Մատակարարելու համար գողգոթյան զոհասեղանի շնորհներն այլոց` տարածելով Քրիստոսի կյանքի համը, սիրո բուրմունքը և երջանկության կենսուրախությունն ամենուր...

 

Եզրաս, 2-րդ գլուխ

Վերադարձող հրեանների ցանկը, նրանց նվիրատվությունը տաճարի շինարարության համար.

 

1.   Եզրաս 2.1-ում վերադարձողներն անվանվում են գավառացիներ, որովհետև Հուդայի երկիրը գերեվարության պատճառով վերածվել էր Պարսկաստանի ծայրամասի: Սակայն Զորաբաբելի ղեկավարությամբ վերադարձը, ով Դավթի տոհմի օրինական ժառանգորդն էր, մեզ կարող է ասել Հովաքինի հետնորդներին եղած անեծքի (Երեմ.22.24-30) շրջանցման մասին: Եվ իսկապես, համաձայն Ղուկասի ավետարանի տոհմածառի (Ղուկ.3.27)` Զորաբաբելը սերում է նաև Դավթի որդի Նաթանի սերնդից:

Աստծու շնորհքը այսօր էլ միջոցներ է փնտրում անհատի, Եկեղեցու և ամբողջ ազգերի վերականգման համար:

2.   Եզր 2.3-20-ում նշվում են վերադարձող հրեա ընտանիքների, 2.21-35-     ում` տարբեր հրեական քաղաքներից վերադարձողների անունները: Մինչդեռ 2.59-60-ում նշվում են այն հրեաների անունները, ովքեր զերծ մնալով ուծացումից, այսուհանդերձ կորցրել էին իրենց տոհմաբանական արմատները: Դրան հակառակ` 2.43-54-ում և 2.55-58-ում նշվում են նաթանայիմների և Սողոմոնի ծառաների անունները, ովքեր իսրայելական ծագում չունեին, սակայն ինչպես գերության էին տարվել, այդպես էլ կամովին վերադառնում են Երուսաղեմ: Ընդ որում նաթանայիմները տաճարի բանվորական ծառայությանը կոչված գաբավոնացիների սերնդից էին:

Աստծու տանը, Քրիստոսի մարմնի, զորաբանակի և հարսի պատկանելության զգացումը երբեք չպիտի լքի մեզ:   

3.   Եզր 2.2-ում նշվում է Հեսու քահանայապետի անունը, ով Ահարոնյան քահանայական տոհմից էր (Թվ. 25.10-13: 1Մն.6.15: Եզր 3.2: Անգե. 1.1: Զաք 3.1):

2.36-39-ում նշվում են քահանաների, 40-42-ում ղևտացիների անունները: Սակայն 61-63-ում խոսվում է այն քահանաների որդիների մասին, ովքեր նույնպես իրենց տոհմածառը չէին պահպանել: Արդյունքում նրանք քահանայությունից զրկվում են (ներառյալ` զոհից ուտելը` Ղևտ. 22.10) Զորաբաբելի կարգադրությամբ մինչև Ուրիմով և Թուրիմով նրանց վերաբերյալ Տիրոջից հստակ առաջնորդություն ստանալը (Ել. 28.30: Ղևտ. 8.8: Թվ. 27.21: 2Օր. 33.8: 1Թ. 10.22: 23.2,4,10-12: 28.6:1Մն. 10.14: Նեեմ. 7.65: Հես. 9.14: Դատ. 1.1,2: 20.18):

Աստծու սպասավորը չի կարող զատվել Քրիստոսից, Նրա եկեղեցուց և Ավետարանի գործից:  

4.   Գերությունից վերադարձող հրեաների ընդհանուր թիվը ( ներառյալ Եզր. 2-ի և Նեեմ. 7-ի տվյալները) կազմում է մոտ 50 հազար:

Արթնության մեջ յուրաքանչյուր զինվոր դերակատարություն ունի:

5.   Եզր. 2.68-70-ում պատմվում է`

ա)  Տաճարի վերակառուցման համար կամավոր ընծաների (ինչպես և 1-ին տաճարի ժամանակ` 1Մն. 29.1-9) մասին, որը միշտ ավելին է լինում, քան սոսկ պարտականության կատարումը (2Կոր. 8.11).

բ)   Ավետյաց երկիրը վերադարձողների` իրենց քաղաքներում բնակության մասին, ինչը հիշեցնում է 1-ին մուտքն այնտեղ:

Արթնության համար այսօր էլ պահանջվում է մեր ընծայահեղումը, նրա տարածման նախանձավորությունը և Քրիստոսակենտրոն արդյունավետ և նպատակաուղղված միաբանությունը:

 

 

Եզրաս, 3-րդ գլուխ

 

ա. Երկրպագության վերականգնումը.

3.1.  Վերաբնակեցումից հետո Իսրայելցիները յոթերորդ ամսին հավաքվում են Երուսաղեմում մեկ մարդու պես.

1)   Յոթերորդ ամսին էին կատարվում երեք կարևոր տոներ` Շեփորահարության, Քավության և Տաղավարահարաց (Ղևտ.23.24-44).

2)   Տաղավարահարաց տոնը կապված է նաև Սողոմոնի տաճարի նավակատիքի հետ (2 Մնաց.5.3).

3)   Նման համախմբում վերջին անգամ տեղի էր ունեցել 70 տարի առաջ.

4)   90 տարի հետո Նեեմիան և Եզրասը կրկին անցկացնում են այդպիսի տոնակատարություն.

5)   Բոլոր նշված դեպքերում Տաղավարահարաց տոնի նշումն ասում էր ազգային վերածննդի մասին.

      Այսօր արթնության համար կրկին անհրաժեշտ է այդ միասնականությունը:

3.2.  Հեսու քահանայապետը, Զորաբաբելը և նրանց եղբայրները նախաձեռնում են նախ զոհասեղանի վերականգնումը` Մովսեսի գրքի համաձայն ողջակեզների մատուցման նպատակով.

1)   Ողջակեզը հատուկ նշանակություն ուներ զոհերի համակարգում (Ղևտ.1).

2)   Նրա շնորհիվ ապահովվում էր Աստծու հետ հաղորդակցությունը (Ելից 29.42).

3)   Նրա կատարումով նաև նորոգվում էր Տիրոջ հավատարմության ուխտը (համաձայն Ղևտ.1-ի):

3.3.  Պատմվում է, որ զոհասեղանը վերականգնվում է իր նախկին տեղում.

1)   Անցած 70 տարիների ընթացքում ասորա-բաբելական քաղաքականության հետևանքով Քանանու երկիրը բնակեցվել էր այլազգիների կողմից.

2)   Զոհասեղանի կառուցման անհրաժեշտությունը կապված էր նաև տեղաբնակների կողմից սպասվող վտանգի հետ.

3)   Կրկին ներգաղթած իսրայելցիները հավատում էին, որ պաշտամունքի վերականգնումով կարժանան Աստծու պաշտպանությանը.

4)   Զոհասեղանի վերականգնումը նույն տեղում ասում էր նախագերության շրջանի պաշտամունքի հետ անխզելի կապի մասին.

5)   Զոհասեղանի բարձրացումով Իսրայելը հավաստում էր, որ որպես Աստծու ժողովուրդ կոչված էր Նրա պաշտամունքին:

      Այսօր ևս Գողգոթյան ողջակեզը (խաչի քարոզությունը) պիտի դառնա արթնության առանցքը` գին պահանջելով նաև մեզանից:

3.4-6-ում նկարագրվում է, թե ինչպես վերականգնվում են մշտենջանական, ամսագլուխների, սուրբ տոների, կամավոր ընծաների ողջակեզները մինչև տաճարի հիմնարկեքը.

1)   Ամենօրյա զոհերը կատարվում էին ողջ ժողովրդի անունից, ինչն արտահայտում էր ուխտի հավատարմություն և գոհություն.

2)   Շաբաթական զոհաբերությունները խորհրդանշում էին եգիպտական ստրկությունից ազատագրությունը.

3)   Ամսագլուխների զոհաբերությունը հաստատում էին պաշտամունքի շարունակականությունը.

4)   Իսրայելի տոնացույցի մեջ մտնում էին նաև այնպիսի հայտնի տոներ ինչպիսիք էին` Զատկին նախորդող Բաղարջակերաց օրերը, Շաբաթների (Պենտեկոստեի) տոնը.

5)   Նշված տոների կատարումը նախորդեց տաճարի վերականգնմանը.

      Ինչպես տաճարի կառուցմանը նախորդեց պաշտամունքի վերականգնումը, այդպես էլ Եկեղեցու զարթոնքի համար անհրաժեշտ է Սուրբ Հոգու հետ մտերմությունը:

 

Եզրաս, 3-րդ գլուխ 7-13

Տաճարի վերականգման` որպես արթնության նախապատրաստությունը

 

Այս հատվածի յութաքանչյուր պարբերության մեջ զուգահեռ է անցկացվում առաջին տաճարի բարձրացման հետ.

1.  3.7-ը (քարհատների և հյուսների վարձատրությունը, փայտանյութ բերող սիդոնացիների և տյուրացիների կերակրումը)  համապատասխանում է Ա Մն. 22.2-4-ին և Բ Մն. 2.15-16-ին:

Այն ասում է արթնության համար միջոցների առատ հավաքագրման և տրամադրման անհրաժեշտության մասին:

2.   3.8-ում նշված ամսաթիվը հիշեցնում է Բ Մն. 3.2-ը: Եթե տաճարի վերականգնման նախապատրաստության 2 տարվան գումարվի կառուցման 5 տարին (6.15), ապա ստացված 7 տարին կհամընկնի Գ Թագ. 6.38-ում նշվածի հետ:

Այն խոսում է արթնության համար ժամանակի անմնացորդ նվիրման մասին:

3.  3.8,9-ում աշխատանքի կազմակերպման գործում ղևտացիների ակտիվ դերակատարության նշումը («Վեր կացան մի մարդու պես` իբրև վերակացու, Աստծու տան գործն անելու համար») նույնն է, ինչ և Ա Մն. 23.4-ում:                                                                                       

Այն կարևորում է արթնության գործում առաջատար սպասավորների միաբան առաջնորդությունը:

4.  3.10,11-ում շինարարությանն ուղեկցող տոնի նկարագրությունը («Երբ ... տաճարի հիմքը դրին, այնժամ կանգնեցրին քահանաներին զգեստավորված` փողերով և ղևտացիներին ... ծնծղաներով` Տիրոջն օրհնելու համար») համանման է առաջին տաճարի ընծայման հանդիսությանը (Բ Մն. 5.11-13: 7.3):

Այն պահանջում է, որ արթնությունը մշտապես ուղեկցվի փառաբանությամբ ու երկրպագությամբ:

5.  3.12,13-ում նկարագրված ուրախության ճիչերը, ի տես տաճարի հիմքը դնելուն, հակադրվում են այն ծերունիների լացին, ովքեր վաղ երիտասարդության շրջանում տեսել էին առաջին տաճարը:         Սա ընդգծում է, որ արթնությունն արժանանում է մի կողմից` նոր սերնդի փրկության ուրախությանը, մյուս կողմից` ավագ սերնդի գնահատությանը և երախտագիտությանը ` անկախ արթնության մասշտաբներից:   

 

Սույն հատվածը մեզ համար հոգևոր դաս է պարունակում արթնությունների օրինականության, հաջորդականության և նրանցում սերունդների համագործակցության մասին:

 

Եզրաս, 4-րդ գլուխ

 

1.   Եզրաս 4.1-3-ում պատմվում է, թե ինչպես Սամարիայում Ք.ծ.ա. 722թ. Հյուսիսային թագավորության անկումից հետո վերաբնակեցրած թշնամական և բազմաստվածության հետևող ժողովուրդները, որ իրենց չաստվածների կողքին տեղ էին տալիս նաև Ճշմարիտ Աստծուն, ջանում են համոզել Զորաբաբելին և նրա զինակիցներին` մասնակցելու տաճարի կառուցմանը:

Զորաբաբելը, Հեսուն և նրանց զինակիցները, մնալով անդրդվելի, մերժում են նրանց համագործակցությունը, քանզի Իսրայելը Քանան տեղափոխվելուց հետո, երբ դաշինք է կնքել այլազգիների հետ, հետևել է նրանց կռապաշտությանը (4Թագ.17գլ.):

Դաս 1. Աստծու Եկեղեցին այսօր էլ պիտի մերժի ճշմարիտ պաշտամունքի համատեղումը կռապաշտության հետ, ճշմարիտ երկրպագուների միաբանությունը էկումենյան լիբերալիզմի հետ:

2.   Եզրաս 4.4,5,24-ում պատմվում է այն մասին, որ հոգևոր թշնամիները համագործակցության մեջ մերժվելուց հետո դիմում են բացահայտ դիմակայության:

4.5-ում նշվում է, որ նրանք սկսում են կաշառել պարսից պաշտոնյաներին` հրեաներին տաճարի կառուցումը արգելելու նպատակով:

Այսպիսով, ընդդիմախոսներին հաջողվում է տաճարի շինարարությունը կասեցնել մոտ 17 տարի` մինչև Դարեհ թագավորի (522-486թ.թ. Ք.ծ.ա) երկրորդ տարին (520թ. Ք.ծ.ա):

Դաս 2. Աստծու Եկեղեցին, մերժելով ոչ-Քրիստոսակենտրոն էկումենիզմը, այսօր էլ պատրաստ պիտի լինի ընդդիմախոսների բազմակողմանի դիմակայությանը:

3.   Եզրաս 4.6-23-ում, ցույց տալու համար ճշմարիտ արթնությանը դիմակայության միատեսակությունը բոլոր ժամանակներում, առաջ անցնելով տաճարի շինարարության ժամանակաշրջանից, պատմվում է Երուսաղեմի պարիսպների կառուցման դեմ ուղղված շարժման մասին:

Ի դեպ, 4.8-ից մինչև 6.18-ը գրված է արամերեն, որն այդ ժամանակների դիվանագիտական լեզուն էր:

ա.  Եզրասը պատմում է, որ Հուդայի և Երուսաղեմի վերաբնակ հրեաների դեմ թշնամական անբաստանագրեր են գրվել թե' Ասուերոս թագավորի (կամ` Քսերքս, 486-465թ.թ. Ք.ծ.ա), թե' Արտաշես քագավորի օրոք (465-424թ.թ. Ք.ծ.ա):

Եզրաս 4.11-16-ում ներկայացված ամբաստանագրում խոսվում է Իսրայելի ազատատենչ պատմության և պարիսպների կառուցման մեծ վտանգների մասին: Մասնավորապես նշվում են հրեաների տնտեսական անկախության հեռանկարը («հարկ, տուրք, մաքս չեն տա»), հրեաների պատճառով Եփրատ գետից այն կողմ գտնվող մարզի (Սիրիա, Փյունիկիա, Պազեստին) հնարավոր կորուստը.

բ.   Արտաշես թագավորն իր պատասխանում (4.17-22) հաստատում է ժամանակին Իսրայելի` իշխող պետություն լինելը տարածաշրջանում, ապստամբությունների մասին տեղեկատվությունը պարսից արքունիքի հիշատակաց գրքերում (արխիվում), ինչի մասին արձանագրված է նաև Սուրբ Գրքում (4Թագ.23.26,27: 24.18-20: Երեմ.1.14-16).

գ.   Թագավորի նամակն ավարտվում է հրեաների նկատմամբ աչալուրջ լինելու և պարիսպների կառուցումը կասեցնելու հանձնարարությամբ, ինչն իսկույն բռնությամբ ի կատար է ածվում Հռեում խորհրդականի և Սամաա ատենադպիրի ջանքերով:

Դաս 3. Թե' Աստծու տաճարի վերակառուցման (Եկեղեցու արթնության), թե' Երուսաղեմի պարիսպների բարձրացման (Աստծու թագավորության տարածման) դեմ դիվային մեծ ճնշումը պիտի արժանանա Եկեղեցու կողմից երկրպագության, հոգևոր պատերազմի, բարեխոսական աղոթքի, Ավետարանի գործի և Աստծու թագավորության տարածման համար անմնացորդ ընծայահեղման:

 

Եզրաս, 5-6 գլուխներ

 

5.1-2  Համաձայն Անգե և Զաքարիա մարգարեների միջոցով փոխանցված Աստծու պատգամի` Սաղաթիելյան Զորաբաբելն ու Հովսեդեկյան Հեսուն վերականգնում են տաճարի շինարարությունը` հակառակ պարսկական իշխանություններից թույլտվության բացակայությանը: Նրանց աջակցում են նաև մյուս մարգարեները:

5.3-5  Երբ տեղական իշխանությունները հետաքրքրվում են շինարարության վերականգնման հիմքով, իսրայելցի վերաբնակները նախ` համարձակորեն ներկայանում են նրամց (5.11`«Մենք Երկնքի Աստծու ծառաներն ենք...»), այնուհետև անկեղծորեն խոստովանում են Աստծու առջև իրենց հայրերի հանցավորության և դրա հետևանքով կրած պատիժների մասին:

Ի պատասխան նրանց հավատքի անկեղծության և համարձակության` Տերը հեղինակությամբ է օժտում, ինչի հետևանքով շինարարությունը շարունակվում է մինչև Դարեհ թագավորի հրամանի արձակումը.

 

Դաս 1. Աստծու ժողովուրդը մշտապես պիտի ձգտի ունենալ Նրա առաջնորդությունն իր գործունեության մեջ (մասնավորապես` դիմակայության ժամանակ)` հնազանդվելով Նրա պատգամին, ինչը կբերի Տիրոջ հեղինակությունն ու օրհնությունը շրջապատի մեջ:

 

5.6-17            Գերեդարձությունից վերադարձած իսրայելցիների հոգևոր արթնությունը և հավատքի համարձակությունը այնպիսի ազդեցություն են թողնում տեղական իշխանությունների վրա, որ Դարեհ թագավորին ուղղված նամակում նրանք, հակառակ իրենց հավատալիքներին`

-     իսրայելցիների պաշտած Աստծուն անվանում են Մեծ Աստված,

-     նշում են նրանց ձեռնարկած շինարարության հաջողության մասին,

-     վստահում լսած անկեղծ խոստովանությանը, վկայակոչում Կյուրոսի հրամանը,  աջակցությունը և Սասբասար նախարարի ծառայությունը,

-     խնդրում թագավորի արձագանքը:

 

Դաս 2. Մենք ևս վստահ լինենք, որ Եկեղեցու արթնությունն իր հետքը կթողնի նաև հասարակության բոլոր ոլորտներում, ներառյալ նաև իշխանական կառուցվածքները:

 

 

 

6.1-12            Աստծու նախախնամությամբ Մարաց գավառի Եկբատանա քաղաքում ոչ միայն գտնվում է տեղեկատվությունը Կյուրոս թագավորի` տաճարի շինարարության համար արձակված հրամանի, այլև Աստվածպաշտության վերականգնման և պաշտամունքային սպասքի վերադարձման մասին:

Արքան նաև հրամայում է ոչ միայն արգելք չլինել շինարարությանը, այլև ֆինանսավորել քահանաների ծառայության համար զոհացու անասունների և զոհերի մյուս տեսակների հայթհայթումը:

Նաև պատվիրում է, որ աղոթք բարձրացվի իր և զավակների համար:

Թագավորն իր հրամանի կատարման խախտման դեպքում դաժան պատիժներ է նախատեսում: Նաև կոչ է անում Ճշմարիտ Աստծուն` կործանելու հակառակորդներին:

 

Դաս 3. Արթնությունը կարող է փոխել նաև իշխանավորների սրտերը` ըստ ամենայնի օժանդակելու Եկեղեցուն և դիմելով նրա աղոթքի բարեխոսությանը:

 

6.13-15 Թագավորի հրամանին համապատասխան և մարգարեների քաջալերանքով Տիրոջ տաճարի կառուցումն ավարտվում է Ք.ծ.ա. 516 թվին:

6.16-18 Այնուհետև գերեդարձները քահանաների առաջնորդությամբ կատարում են տաճարի նավակատիքը` բերելով մեծ թվով զոհեր: Եվ քահանաներն ու ղևտացիները, Օրենքի գրքի համաձայն, լիարժեք անցնում են Աստծու տանն իրենց պարտականությունների կատարմանը` ընդգծելով հայրերի հավատքին հավատարմությունն ու հաջորդայնությունը:

6.19-22 Երկարատև ընդմիջումից հետո վերջապես համազգային տոնակատարությամբ նշվում են նաև Զատիկը և Բաղարջակերաց յոթօրյա տոնը` այս ամենի մեջ Աստծու զորացնող բազկին ապավինելով:

 

Դաս 4. Արթնությունը պիտի կրի շարունակական բնույթ` Սուրբ Հոգու զորությամբ ընդունելու էստաֆետը նախորդ սերնդից և հանձնելու հաջորդին:

 

Եզրաս, 7 գլուխ

 

Եզրասի գրքի այս երկրորդ մասում (7-10 գլուխներ) պատմվում է Իսրայել ժողովրդի վերականգման շրջանի արթնության երկրորդ փուլի մասին:

Առաջին փուլում (536-516 թթ Ք.ծ.ա.) Աստված օգտագործում էր Զորաբաբելին և Հեսուին:

Երկրորդ փուլում Աստված գործածում է Եզրասին, իսկ հետո նրան է միանում նաև Նեեմիան (Ք.ծ.ա. 457-432 թթ):

Այս երկու շրջանների միջև ընկած ժամանակահատվածը կազմում է շուրջ 60 տարի: Եվ այս շրջանի իրադարձությունների մասին պատմվում է Եսթերի գրքում (Եսթերը Պարսկաստանի թագուհին է դառնում Ք.ծ.ա. 478թ):

 

1.   Տեղեկություններ Եզրասի մասին (Եզր. 7.1-10).

ա. Եզր. 7.1-5-ում բերվում է նրա տոհմածառը, որի համաձայն Եզրասը սերում է քահանայապետական ընտանիքից և հանդիսանում է Սարաիայի՝ Հուդայի մինչբաբելոնյան ժամանակաշրջանի նախավերջին քահանայապետի որդին (IՄն. 6.14):

Եզրասը ժրաջան մի դպիր էր, ընդ որում հետբաբելոնյան ժամանակաշրջանում դպիրների դերակատարությունը կրոնի ուսուցման գործում զգալիորեն մեծացել էր:

բ.   Եզր 7.6-9-ում համառոտ նշվում է Եզրասի առաջնորդությամբ Բաբելոնից դեպի Երուսաղեմ ուղևորվող խմբի մասին հետևյալը.

1)   Չորսամսյա ուղևորությունը, ինչպես Մովսեսի ժամանակ, սկսվում է առաջին ամսից, երբ նշվում էր Զատիկը (Ել. 12.2):

Այսպիսի ընկալումը տեղավորվում է Աստծու ժողովրդի փրկության պատմության, նրա կյանքում Աստվածային առաջնորդության համատեքստում:

2)   Այն թույլ է տալիս նաև հետնորդներին համանման իրավիճակները նկատել նաև սեփական փորձառության մեջ:

3)   Տերն այսօր էլ կամենում է բարձրացնել հոգևոր հետնորդների, ովքեր փնտրում են Աստծու մատնահետքերն ու առաջնորդությունը իրենց կյանքում:

գ.   Այս գլխում երեք անգամ նշվում է, որ Աստծու ձեռքը Եզրասի հետ էր (6,9,28 համարներում):

Եզր. 6.10-ում նշվում են դրա երեք պատճառները.«Եզրասը պատրաստել էր իր սիրտը, որ Տիրոջ օրենքը փնտրի, կատարի և Իսրայելի մեջ սովորեցնի...».

1)   Քանի որ Եզրասը հավատում էր, որ Աստծու խոսքը նրա ժողովրդի միակ ուղեցույցն էր (Եզր. 7.6)

2)   Նա փափագում էր հասկանալ Աստծու ծրագրերն ու ճանապարհներն իր ժողովրդի համար (իմաստուն էր՝ 7.25).

3)   Այսօր նույնպես Աստված փնտրում է իր խոսքը սիրող, պահող և նրա ճշմարտության տարածմանը նախանձավոր Եզրասների, որոնց կարող է օգտագործել արթնության համար:

 

2. Եզրասի լիազորությունները (7.11-26).

Արտաշես թագավորն իր նամակում Եզրասի առջև դնում է երեք խնդիր.

ա.  Նա պետք է ղեկավարի Բաբելոնից Երուսաղեմ եկող խմբի ուղևորությունը (7.13)

բ.   Նա պետք է Երուսաղեմ հասցնի տաճարի համար հատկացված ընծաները (7.15-20), փոխանցի գանձապետներին ուղղված արքայական հրամանը, աջակցի տաճարի զոհերի և մյուս ծառայությունների կատարմանը:

գ.   Եզրասը պիտի պարզեր, թե հրեական կրոնական օրենքը հարգվու՞մ էր արդյոք Հուդայում և Երուսաղեմում (7.14), ուսուցաներ չիմացողներին, նշանակեր պաշտոնյաներ կառավարման համար և խստությամբ պահանջեր դրա կատարումը (7.25,26):

Այդպես, արթնությունը միշտ ներթափանցել և ներթափանցում է հասարակական ու պետական կյանքի բոլոր ոլորտները: Եվ այդ պատասխանատվությունն ընկնում է Եկեղեցու վրա:

 

3. Եզրասի գոհության աղոթքը (7.27,28).

ա.  Եզրասն իր աղոթքում գոհանում է Տիրոջից Արտաշես արքայի սրտում Աստծու տան փառավորման նախանձավորության, իր հանդեպ բարյացկամության, Աստծու ձեռքը իր վրա լինելու և իր թիմի համար:

բ.   Դրա արտացոլումը տեսնում ենք Արտաշես արքայի նամակում, որում խոսվում է երկնքի Աստծու, Նրա հանդեպ տածած երկյուղի և Նրա օրենքի կատարյալ դպիրի (Եզրասի), թագավորի և նրա խորհրդականների նվիրատվության, արքայական գանձարանի աջակցության, տաճարի ծառայողներին հարկերից ազատման մասին:

գ.   Եզր. 7.6-ում կարդում ենք, թե պարսից արքան բավարարել էր Եզրասի բոլոր խնդրանքներին, քանի որ Աստծու ձեռքը նրա վրա էր:

Այդ պայմանը ուժի մեջ է նաև այսօր. որպեսզի մեր առջև հարթվեն բոլոր ճանապարհները, անհրաժեշտ է նախ, որ Աստծու ձեռքը մեզ վրա լինի...

 

Եզրաս, 8 գլուխ

 

Այս գլխում Եզրասը երեք անգամ օգտագործել է «Մեր Աստծու բարի ձեռքը մեզ վրա էր» արտահայտությունը (18, 22, 33 համարներում):

Ըստ դրա` գլուխը կարող ենք բաժանել երեք մասի.

1.  Ուղևորության մասնակիցների մասին հաշվետվությունը.

ա.  1-14 համարներում ներկայացված են տոհմապետների անուները և նրանց տոհմակիցների թիվը (ընդհանուր առմամբ` ավելի քան 5000 մարդ, որը մոտ 8 անգամ պակաս է քան առաջին խմբում` Եզր.2.64,65` 42360 մարդ).

Այս հաշվետվությունը մեզ կարող է ասել այն մասին, որ Աստծու ժողովրդի առաջնորդները ուղղակի պատասխանատվություն են կրում արթնության համար:

բ.   15-20 համարներում խոսվում է խմբում ղևտացիների ավելացման Եզրասի փափագի իրականացման մասին.

1)   Ինչպես արդեն նշվել է վերադարձի առաջին փուլի կապակցությամբ, ղևտացիների առկայությունն անհրաժեշտ էր սերնդե սերունդ հոգևոր արժեքների փոխանցելիության արձանագրման նպատակով:

Համար 18-ում Աստծու բարի ձեռքի աջակցության նշումը հաստատում է այդ.

2)   Այդ պատճառով էլ Եզրասն, ազդեցիկ մարդկանց ուղարկելով, կարողանում է Քասիփիայից հրավիրել մի խումբ ղևտացիների և տաճարի ծառայողների` 8.16-20 (ենթադրվում է, որ այնտեղ նրանք ունեին իրենց ծառայությունը).

3)   Ղևտացիների կարևորումը ասում է նաև այն մասին, որ Արթնության մեջ ամենահամեստ թվացող սպասավորություններն անգամ անհրաժեշտ են:

2.  Ուղևորության պահպանությունը.

ա.  21-23 համարներում պատմվում է ուղևորության համար արված ծոմապահության մասին.

1)   Եզրասը ճիշտ չէր համարում ուղևորության պաշտպանության համար արքայից զինվորական ջոկատ խնդրելը:

Քանի որ այն կնսեմացներ Աստծու ձեռքն իրենց հետ լինելու մասին արքունիքում իրենց արած դավանությունը.

2)   Այդ պատճառով էլ նրանք Ահավայի գետի մոտ (Բաբելոնի մոտակայքում, որտեղ այն թափվում էր Եփրատի մեջ) ծոմապահություն և աղոթք են անում:

Հին կտակարանում Աստծու ժողովուրդը ծոմ էր պահում (կերակուրից հրաժարվում որոշակի ժամանակով)`

ա)  արտահայտելով իր խոնարհումը և հնազանդությունը Աստծուն.

բ)   փնտրելու Նրա շնորհն ու բարեհաճությունը, օգնությունն ու պաշտպանությունը.

գ)   հետևյալ մասնավոր դեպքերում.

(1)  քավության օրը (Ղևտ.16.29-31: 23.26-32:).

(2)  ապաշխարության ժամանակ (3Թագ.21.27-29:Նեեմ.9.1,2:Հովել2.12,13:Հովնան3.4-10).

(3)  մեծ խնդիրների (2Թագ.12.16-23: 3Թագ.21.20-27),  վտանգի (2Թագ.20.3: Եզրաս 8.21-23), հիվանդության (2Թագ.12.15,16) և մահվան ժամանակ (1Թագ.31.13).

(4)  որևէ առաքելության պատրաստվելիս (Ելից 34.28: 2Օր.9.9-18).

(5)  արթնություն և վերականգնում փնտրելիս (Դան.9.3-19).

3)   Դա չի ասում այն մասին, որ այլ իրավիճակներում, ինչպես Նեեմիայի դեպքում (2.9), Աստված չի կարող պաշտպանել Իր ժողովրդին մարդկային հնարավորություններ օգտագործելով:

Եվ յուրաքանչյուր մասնավոր դեպքում անհրաժեշտ է դիմել Տիրոջ կոնկրետ առաջնորդությանը:

բ.   24-30 համարներում պատմվում է Աստծու տան ընծաների (ավելի քան 28 տոննա) պահպանության մասնավոր հանձնարարականի մասին:

Այն խոսում է Աստծու գործի համար յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվության օգտին:

3.  Ուղևորության բարեհաջող ավարտը.

ա.  8.31,32-ում ներկայացվում է ուղևորության հաջող ավարտը (մոտ 900 մղոն երկարությամբ).

Աստծու բազկի պահպանությունը Եզրասը վկայակոչում է նաև ուղևորության ընթացքում թշնամիներից կամ դարանակալներից պաշտպանվածության առիթով.

բ.   8.33,34-ում գրված է քահանաներին և ղևտացիներին Տաճարի ընծաների հանձնման, իսկ 8.39-ում կուսակալաներին և իշխաններին արքայական հրամանագրերի փոխանցման մասին (Պարսկական թագավորությունում կար 22 սատրապություն, որոնցից յուրաքանչյուրը բաժանված էր ստորաբաժանումների).

Դաս. Յուրաքանչյուր սերունգ միշտ կանգնում է հոգևոր ազատագրության և արթնության ընտրության առջև:

Օգտվենք նաև մե'նք ընտրության իրավունքից:

 

ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՍՐԲԱՑՈՒՄԸ

 

Եզրաս, 9-10 գլուխ

 

1. Մեղքի նկատմամբ անհանդուրժողականության անհրաժեշտությունը.

ա. Եզր.9.1,2 - Երուսաղեմ վերադառնալուց չորս ամիս հետո (Եզր.10.9 ó 7.8) Եզրասը տեղեկանում է Հուդա վերադարձած Իսրայելցիների` տեղացիների հետ կայացած խառն ամուսնությունների մասին:

բ.   Եզր.9.3,4 - Եզրասի արձագանքը (հանդերձների պատռումը, մազերի պոկումը) ասում են նրա  սգի և ստացած հոգեկան ցնցման մասին:

Բանը նրանում է, որ դեռևս 2Օր.7.1-5-ում Տերը արգելել է օտարազգիների հետ խառնամուսնությունները, որոնց հետևանքով իսրայելցիները դառնում էին նրանց կռապաշտությանը.

գ,   Նոր կտակարանի հավատացյալները նույնպես կոչված են զատվելու մեղքի աշխարհից (2Կոր.6.14-18):

 

2.  Մեղանչածների համար փոխանորդական բարեխոսական աղոթքի անհրաժեշտությունը.

Եզր.9.5-15 - Եզրասի աղոթքը.

ա.  9.6,7 - Բարեխոսը հարազատ ժողովրդի հանցանքների համար իր խոստովանությունը բերում է որպես անձնական վիշտ. հանցանքներ, որոնց պատճառով Իսրայել ժողովուրդը մատնվել է տառապանքների.

բ.   9.8,9 - Եզրասն անդրադառնում է Աստծու ողորմածության Իսրայելի գերեդարձությանը, պարսից արքաների կողմից բարյացկամությանը:

9.10-13 - Արտահայտում է իր զղջումը` այդ ամենի դիմաց հարազատ ժողովրդի կողմից Աստծու պատվիրանի խախտման համար.

գ.   9.14,15 - Եզրասը, սեփական մեղավորությունն ու անարժանությունն ընդունելով, վկայակոչում է Աստծու արդարությունը` անկախ իր ժողովրդի նկատմամբ Նրա արդարադատության դրսևորումից:

 

3.  Ճշմարիտ ապաշխարությունը միշտ տանում է կյանքի փոփոխության.

ա.  Եզր.10.1-4.

1)   Աղոթող խոստովանող և աղոթող Եզրասի շուրջը հավաքվում է զղջացող իսրայելցիների մի մեծ բազմություն.

2)   Սեքենիան առաջարկում է ուխտ անել Աստծու հետ հեռացնել օտար կանանց,  վերադառնալ օրենքի պահպանությանը:

Նաև քաջալերում է Եզրասին շտկելու եղածը` հավաստիացնելով իրենց աջակցությունը նրան.

3)   Այսօր նույնպես Աստծու օծյալը կարիքն ունի նման թիմակիցների:

բ.   Եզր.10.5-14.

1)   10.5-9 - Պատվիրանազանցությունը շտկելու երդումից հետո` իսրայելցիները Եզրասի ղեկավարությամբ բոլոր հայրենակիցներին հրավիրում են համահավաքի Երուսաղեմում: Չներկայացողների համար սահմանվում է ունեցվածքի նզովում և համայնքից վտարում.

2)   Երեք օրում բոլոր գերեդարձները հավաքվում են տաճարի մոտ` հոգով համակված լինելով Աստծու երկյուղով և միաժամանակ անձրևներից ցրտահարվելով:

3)   10.10-14 - Եզրասը պատվիրում է հավաքվածներին` խոստովանելու իրենց հանցանքը և զատվելու օտար կանանցից, ինչին ժողովուրդը տալիս է իր համաձայնությունը:

Միայն թե մարդիկ խնդրում են, որ մեղանչածների դատն արվի մաս-մաս և հանգամանորեն` փարատելու Աստծու բարկությունը:

գ.   Եզր.10.15-44.

1)   10.15-17 - Խնդրի լուծմամբ զբաղվելու համար 10 օրվա ընթացքում (10.9 ó 10.16) Եզրասի ղեկավարությամբ ստեղծվում է մի հանձնաժողով, իսկ գործերի քննությունը տևում է մոտ 75 օր (10.16 ó 10.17):

2)   10.18-44 - Ընդհանուր առմամբ քննվում է 110 մարդու գործ այդ թվում` քահանաների, ղևտացիների և տոհմիկների:

3)   Արդյունքում մեղավորները պետք է երդվեին` բաժանվելու օտար կանանցից: Նաև պիտի որոշվեր մեղքի զոհ բերելու հարցը (Ղևտ.5.14-26):

 

Դաս. Արթնությունների ժամանակ միշտ բարձրանում է Աստծու ժողովրդի սրբացման հարցը:

Comments:

Add comment


Security code
Refresh