ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ - Դաս 6

 

 

Դյուրուսույց Աստվածաշնչյան Քոլեջ

Լեյքվուդ, Կալիֆոռնիա

 

 

ԴԱՍԸՆԹԱՑ N05. ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍ 6

ԱՆՆԿԱՏ  ՈԳԻՆԵՐ

 

Կոնսպեկտ

 

1. Ագահության ոգին.

ա.  Ագահության ոգու դրսևորումներ.

բ.   Նրա հակառակությունը Ավետարանի տարածմանը.

գ.   Տասանորդի մասին հատվածներ Հին կտակարանից.

դ.   Հատվածներ Աստծուց մեր բացարձակ կախվածության մասին.

ե.   Հատվածներ Նոր կտակարանից.

2. Կլեպտոմանիա կամ գողության մոլուցք.

3. Ռիսկի՝ վտանգի տանող ոգին.

ա.  Աստվածաշնչյան օրինակներ

1)   Բաղտասար թագավորը.

2)   Իսրայելի Աքաբ թագավորը.

3)   Անանիան և Սափիրան.

4)   Կորխը, Դաթանն ու Աբիրոնը.

5)   Մարիամը:

բ. Ռիսկի ոգիները՝ ժամանակակից կյանքում.

1)   Դրսևորումներ.

2)   Սուրբգրային նախազգուշացումներ.

3)   Ռիսկի ոգու մերժումը:

 

***

 

Որոշ պիղծ ոգիների հեշտ է տարբերակել՝ ըստ  իրենց գործերի: Սակայն կան մի քանիսը, որ այնքան քողարկված են, որ սովորաբար մնում են աննկատ, որովհետև նրանց գործունեությունը դժվար է տարբերել մարդկային թերություններից:

 

ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ

Ագահության ոգին երբեմն այսպիսի մտքեր է բերում. «Տասանորդ տա՞լ: Ինչո՞ւ, դա այն մարդկանց համար է, ովքեր հնարավորություն ունեն: Եթե տասանորդ վճարես, երբեք չես կարող կարիքներդ հոգալ: Ավելի լավ է պարտքերը փակել և հետո նոր մտածել տասանորդի մասին: Գուցե առավել խելամիտ կլինի այդ փողը բանկ գցել նեղ օրվա կամ էլ ծերության համար, իսկ դոլարի փոխարեն տաս ցենտ ընծայել»:

Այդ ոգիները հակառակվում են ԱՎԵՏԱՐԱՆԸ ՏԱՐԱԾԵԼՈՒ համար անհրաժեշտ նվիրատվություններին: Նրանք սովորաբար չեն հակառակվում, երբ գումարը տրամադրվում է այնպիսի եկեղեցաշենքի համար, որտեղ մարդիկ ցուցադրում են իրենց նոր հագուստը, լսում կրոնական դասախոսություններ՝ համեմված քաղաքականությամբ, հոգեբանությամբ, տնտեսագիտությամբ և այլն: Նրանց թիրախն այն եկեղեցին է, որտեղ քարոզվում է Աստծու կենդանի Խոսքը մեղքից, հիվանդություններից, դիվային կապանքներից ազատվելու մասին,հավատացյալները մկրտվում են Սուրբ Հոգով, և Աստծու զորությունը դրսևորվում է Նրա պարգևներով:

Մինչդեռ դեռևս Հին կտակարանում ենք կարդում.

«Մի՞թե մարդն Աստծուն կկողոպտի, որ դուք ինձ կողոպտում եք. բայց դուք ասում եք՝ ի՞նչ ենք կողոպտել… տասանորդ ու ընծաներ» (Մաղ.3.8):

«Երկրի ողջ տասանորդը` թե' երկրի հունտերից, թե՛ ծառերի պտղից, Տիրոջն է. այն սուրբ  (զատված) է Տիրոջը» (Ղևտ. 27.30):

Իրականության մեջ մեր ողջ ունեցածը Աստծուց է.

«Որովհետև Իմն են անտառի գազանները… անասունները» (Սաղմ. 50.10):

«Սրծաթը Իմն է ու ոսկին Իմն է» (Անգե 2.8):

«Տիրոջն է երկիրը և նրա լիությունը» (Սաղմոս 24.1):

Աստված է սերմը տվողը (Ծննդոց 1.11), Աստված է անձրև տալիս (Հոբ 5.10): Այնպես որ, Նրանով է պայմանավորված մեր ողջ գոյությունը (Գործք 17.28), Նա է մեր առողջության (Երեմիա 30.17) և զորության (Սաղմոս 144.1) գրավականը:

Ու թեև ԱՄԲՈՂՋԸ պատկանում է Աստծուն, բայց Իր խոսքի քարոզության համար Նա պահանջում է միայն տասանորդը: Եվ Հիսուսը, խոսելով տասանորդի մասին, անձամբ ասաց. «Սրանք (տասանորդ տալը) պետք է անեիք և մյուսներն էլ չթողնեիք (արդարադատությունը, ողորմությունը և հավատքը)» (Մաթ. 23.23): Պողոսը հաստատում է ծառայության աջակցության նույն օրինակը՝ ասելով. «Միթե՞ միայն ես ու Բառնաբասն ենք պարտավոր աշխատել: Ո՞վ է իր ապրուստով զինվորություն անում, ո՞վ է, որ այգի է տնկում և նրա պտղից չի ուտում, կամ ո՞վ է, որ հոտ է արածեցնում և հոտի կաթից չի խմում: Այս բաները ես որպես մա՞րդ եմ ասում: Միթե՞ օրենքն էլ նույնը չի ասում:  Քանի որ Մովսեսի օրենքի գրքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը մի' կապիր»: Միթե՞ Աստված եզների համար էր հոգում, թե՞ այդ ամենը մեզ համար է ասում: Անկասկած, մեզ համար է գրված, թե` ով հերկում է, հույսով պիտի հերկի, և ով կալսում է, վայելելու հույսով պիտի անի: Եթե մենք ձեր մեջ հոգևոր բաներ սերմանեցինք, մե՞ծ բան է, որ ձեզանից մարմնավոր բաներ հնձենք: Եթե ուրիշները ձեր վրա այդ իշխանությունն ունեն, չէ՞ որ մենք առավել ևս ունենք: Բայց մենք այդ իրավունքը չգործադրեցինք, այլ ամեն ինչի համբերում ենք, որ Քրիստոսի ավետարանին արգելք չլինենք: Չգիտե՞ք, որ տաճարում ծառայողները տաճարից են կերակրվում, և նրանք, որ զոհասեղանի պատոնյաներ են` զոհասեղանից են բաժին վերցնում: Այդպես էլ Տերը սահմանեց, որ նրանք, ով Ավետարան են քարոզում, Ավետարանից ապրեն» (1Կորնթ. 9.6-14):

Աստված առանց մեր տասանորդի էլ կարող է գործել, բայց մենք չենք կարող որևէ բան անել առանց Աստծու: Կարո՞ղ է գողը երկինք գնալ առանց ապաշխարության (1Կորնթ. 6.10): Մի՞թե ավելի փոքր է նրա հանցանքը, ով կողոպտել է Աստծուն, քան նրանը, ով կողոպտել է իր ընկերոջը: Իսկ Աստված տասանորդը չվճարող մարդուն ԳՈՂ Է անվանում (Մաղ. 3.8):

Բազմաթիվ մարդիկ այսօր գողերի և կողպտիչների շարքին են դասվում, որովհետև ունկնդրում են ագահության ոգուն: Աստծու զավակները պիտի հակառակ կանգնեն սատանային և ՎՃԱՐԵՆ ԻՐԵՆՑ ՏԱՍԱՆՈՐԴՆԵՐԸ:

 

ԿԼԵՊՏՈՄԱՆԻԱ ԿԱՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԻՆՉ-ՈՐ ՄԻ ԲԱՆԻ ՏԻՐԱՆԱԼՈՒ ԲՈՒՌՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ (ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔ)

Կլեպտոմանիայի զոհը գողություն է անում, ոչ թե հանգամանքների բերումով, այլ ներքին  դրդումով: Եվ հաճախ գողացված իրերը կարող են արժեք չունենալ կամ նրա համար պիտանի չլինել:

Դա կարող է լինել բարետես, լավ ընտանիքից դուրս եկած, բարոյական և հասարակության կողմից հարգված մարդու հետ, որը քայլում է խանութների բաժիններով և չի կարողանում դիմադրել այնտեղից մի բան թռցնելու ցանկությանը՝ անհանգստության և ամոթի մատնվելով:

Ովքեր այս ոգու հարկադրանքից չեն ազատվել՝ գնալով ավելի ու ավելի մեծ բաներ են շորթում:

 

ՌԻՍԿԻ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱՆՈՂ ՈԳԻՆ

«Գնա' և արա' այն: Ոչ մի բան չի պատահի, որևէ մեկը երբևէ չի իմանա»:

«Շտապելու բան չկա, փրկության համար դու շատ ժամանակ ունես»:

 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

ԲԱՂՏԱՍԱՐ թագավորը (Դանիել 5):

Երբ նա խնջույքի ժամանակ գինով արբեց, հրամայեց սեղանի համար որպես սպասք բերել Երուսաղեմի տաճարից Նաբուգոդոնոսորի գերեվարած ոսկե և արծաթե անոթները:

«Նույն ժամին մարդու ձեռքի մատներ ելան ու աշտանակի դիմաց՝ թագավորական պալատի պատի ծեփի վրա գրեցին ու թագավորը այն գրող ձեռքի թաթը տեսավ... Թեկեղ՝ կշեռքով կշռվեցիր և պակաս գտնվեցիր» (Դանիել 5.5,27):

Մենք կարող ենք պատկերացնել, ինչպես թե՛ նվագախումբը, թե՛ հյուրերը ելքից դուրս փախան որքան հնարավոր է արագ, Բաղտասար թագավորի դեմքի արտահայտությունը փոխվեց, ճերմակեց, իսկ գոտկատեղի հոդերը և ծնկները ցնցվեցին: Այժմ նա մենակ, դեմ առ դեմ կանգնած էր Աստծու ցասման և դատի առջև:

Նրա ԲԱԶՄԱԹԻՎ ՌԻՍԿԵՐԻՑ մեկը այս անգամ ՉԱՆՑԱՎ, թեև հավանաբար համոզված էր, որ ամեն ինչ լավ կընթանա: Թերևս ռիսկի ոգու ձայնն էր հեշտությամբ համոզել, թե վտանգ չկա:

Իսրայելի ԱՔԱԱԲ թագավորը (3Թագ. 22):

Աքաբ թագավորը ռիսկի գնաց` մտածելով, որ ոչ մեկը չի կարող ճանաչել նրան, երբ նա քողարկվի: Մտածում էր« թե կհաղթի: Հավանաբար, շարունակ լսում էր այն ոգու ձայնը, որն ասում էր. «Գաղաադ ելի'ր ու հաջողություն պիտի ունենաս և Տերը նրան թագավորի ձեռքը պիտի մատնի» (3Թագ. 22.12):

Երբ մեկը լսում է և հնազանդվում ռիսկի ոգուն, իր գերեզմանն է փորում: Այդպես եղավ Աքաբի դեպքում: Մայրամուտի հետ միասին Աքաաբը մահացավ, և նրա մահվան պատճառը ստության ու ռիսկի ոգիները եղան:

 

ԱՆԱՆԻԱՆ ԵՎ ՍԱՓԻՐԱՆ

Անանիան և Սափիրան անշուշտ այս ռիսկի ոգու ազդեցության տակ էին, երբ իրենց վաճառած կալվածքի գումարի մի մասը թաքցրին: Պետրոսը Սուրբ Հոգու ներշնչումով առանց վարանելու ասաց, որ սատանան է դրել նրանց սրտում ստել. «Անանիա, ինչո՞ւ Սատանան քո սիրտը լցրեց, որ դու Սուրբ Հոգուն խաբես ու ագարակի գնի մի մասը թաքցնես» (Գործք 5.3): Ու թեև նրանց թվում էր, որ կպրծնեն, սակայն երկուսն էլ մահացան` Աստծու զորությունից զարկված:

ԿՈՐԽԸ, ԴԱԹԱՆՆ ՈՒ ԱԲԻՐՈՆԸ 250 իրենց կողմնակիցների հետ ռիսկի դիմեցին Թվոց 16-ում, բայց այն նրանց ողջ-ողջ դժոխք իջեցրեց:

ՄԱՐԻԱՄ (Թվոց 12):

Մարիամն Ահարոնի հետ միասին համարձակվեց դուրս գալ Աստծու մարգարեի՝ Մովսեսի դեմ՝ ասելով, թե Տերը իրենց միջոցով էլ է խոսում: Արդյունքում Աստված բորոտությամբ հարվածեց Մարիամին ու ասաց. «Նրա հետ բերնեբերան, հայտնապես եմ խոսում և ոչ թե առակով, ու նա Տիրոջ կերպարանքը տեսնում է. ուստի Իմ ծառա Մովսեսի դեմ խոսելուց ինչո՞ւ չվախեցաք» (Թվոց 12.8):

 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՅԱՆՔԻՑ

Մարդիկ շատ մեղքեր չէին գործի, եթե չխրախուսվեին« որ հաջողություն կունենան՝ այդ անելով:

Ինչո՞ւ է մարդը փոխանակում իր ունեցվածքը Լաս Վեգասի մոլախաղի պտույտների հետ, կանգնում «մեկձեռքանի ավազակի» մոտ՝ մինչև սնանկանալը: Որովհետև նա մի հարկադրող ուժի ներգործության տակ է, որն ասում է. «Այս անգամ նպատակիդ կհասնես»: Այս նույն պատճառով նա գրավի տակ է դնում իր ձեռքի ժամացույցը, մատանին, այլ արժեքավոր բաներ՝ մոլախաղի ավելի շատ պտույտների հնարավորություն ունենալու համար:

Սա նույն ռիսկի ոգին է, որ Ռենոյում մարդուն վերջին ցենտը դնել է տալիս, Մայամիում՝ վերջին գումարը ձիու վրա, իսկ Պետերբուրգում կարող է մարդուն գրազ խաղացնել շան վրա:

Մարդը, ով լսում է Աստծու ձայնը, զգում Սուրբ Հոգու մղումը դեպի արթնություն և հետո ասում՝ «Ո'չ այսօր», ռիսկի է գնում. նա «հանկարծ կկործանվի և բժշկություն չի գտնի»:

Մարդը, ով մեղք է գործում ճշմարտությունը ճանաչելուց հետո, ռիսկի է գնում, մտածելով« որ մեղքը չի հայտնաբերվի:

Մեջբերենք Սուրբ Գրքի նախազգուշացումները.

«Հիմա է ընդունելի ժամանակը» (2Կորնթ. 6.2):

«Հիմա է փրկության օրը» (2Կորնթ. 6.2):

«Այն անձը, որ մեղք է գործում, պիտի մեռնի» (Եզեկիել 18.4):

«Պետք է ձեզ վերստին ծնվել» (Հովհ. 3.7):

Մարդիկ փորձում էին խաղալ Աստծու հետ անդրջրհեղեղյան դարաշրջանում« երբ ջրի մեջ ընկղմվեցին: Կրկին փորձեցին Նրան Սոդոմի և Գոմորի օրերին և այրվեցին:

Ձեռքը, որ գրեց պատի վրա Բաղտասարի օրերին, կարող է գրել այսօր. «Կշեռքով կշռվեցիր…»:

Անհրաժեշտ է հակառակվել ռիսկի ոգիներին և ուղղել կյանքը Աստծու առջև:

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն