ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ - Դաս 4. մաս 2

 

ԴԱՍ 4. Մաս երկրորդ

ԿՐՔԻ ՈԳԻՆ. ՍԵՌԱԿԱՆ ԿԱՊԱՆՔՆԵՐ

 

Կոնսպեկտ

 

1. Կրքի ոգիների գործունեությունը.

ա.  Սեռական կրքի կապը այլ կրքոտ սովորույթների՝ ծխախոտի, թմրադեղի և ալկոհոլի հետ:

բ.   Համասեռամոլությունը՝ կրքի ոգու դրսևորում (Հռոմ. 1.24-28).

գ.   Կրքի ոգիները՝ անկման (Սամսոնը՝ Դատ.16-ում), սեռական հանցագործությունների և մարդու կործանման պատճառ.

2.  Հասարակությունը՝ ողողված սեռական սանձարձակության քարոզչությամբ

թերթերի ամսագրերի, պաստառների, ֆիլմերի, հեռուստահաղորդումների, արվեստի «գործերի», կրթական «բարեփոխումների» միջոցով, ինչպես նաև կառավարման մարմինների կողմից մարդու «իրավունքների» պաշտպանության, մի շարք «եկեղեցիների» թողտվության պատճառներով (տե՛ս Հավելված 5).

ա.  Լոս Անջելեսում տպագրված մի ամսագրի առաջին էջի նյութերի վերնագրերը (Դաս 4-ի մաս 2-րդում).

բ.   Ուիթնի Հյուսթոնի և Մադոննա Չիկկոնեի ողբերգության նախապատճառը՝ ընտանիքում.

գ.   Կրթական համակարգի «բարեփոխումները».

դ.   Էստրադային արվեստի «գործերը» (Փրեսլին, «Բիթլզը», «Ռոլինգ սթոուզը» և այլն).

ե.   Ֆիլմաշխարհի «նվաճումները» (Ուոլտ Դիսնեյի «գաղափարախոսությունը», Հարրի Փոթերի կախարդությունը, Հոլիվուդի բռնության, նյութապաշտության, անբարոյության, և դիվային «արտադրությունը»).

զ.   Պետական կառավարման մարմինների մտահոգությունը մարդու «իրավունքների» պաշտպանության նպատակով.

է.   Մի շարք «եկեղեցիների» թողտվությունը.

3. Ազատագրության ծառայությունն Ալենի արթնության ժողովներում (Մաթ.10.7,8).

ա.  Կրքի ոգիները՝ խաբեության դիմակով քողարկված.

բ.   Հիսուսի գերազանց իշխանությունը (Ղուկաս 10.19: Հովհ.8.32,36: 1Հովհ.4.4).

գ.   Սատանային դիմակայելու անհրաժեշտությունը (Հակ.4.7):

 

***

 

«Դրա համար էլ Աստված, ըստ ԻՐԵՆՑ ՍՐՏԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ, նրանց պղծության մատնեց, որ  իրենց անարգեն: Որոնք Աստծու ճշմարտությունը ստության հետ փոխեցին և երկրպագեցին ու պաշտեցին արարածներին՝ փոխանակ Արարչի, Ով հավիտյան օրհնյալ է: Ամեն: Այս պատճառով ԱՍՏՎԱԾ ՆՐԱՆՑ ՄԱՏՆԵՑ ԱՆԱՐԳ ԿՐՔԵՐԻ. և նույնիսկ նրանց կանայք բնական հարաբերությունը փոխեցին անբնականի հետ: Այդպես էլ տղամարդիկ, կնոջ բնական հարաբերությունը թողած, ԻՐԵՆՑ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՄՈԼՈՒՑՔՈՎ ՎԱՌՎԵՑԻՆ. տղամարդիկ տղամարդկանց հետ խայտառակություն էին գործում և իրենց անձերի մեջ ընդունում իրենց մոլության հատուցումը: Եվ քանի որ չկամեցան Աստծուն ճանաչել, Աստված էլ նրանց անարգ մտքերի մատնեց, որպեսզի անվայել բաներ անեն» (Հռոմ. 1.24-28):

Սա նույն ԿՐՔԻ ոգին է, որն էլ տեղի ունեցող շատ սեռական հանցագործությունների պատճառն է այսօր:

Վերջերս տպագրված ամսագրքում տեղեկացվում է, որ ԱՄՆ-ում այսօր կան 8 մլն. համասեռամոլներ, և բնակչության 1/20-ը այլասերված է: Սա նույն մեղքն է (որին սոդոմական մեղք ենք անվանում), որն Աստծու դատաստանն իջեցրեց Սոդոմի և Գոմորի վրա:

Թվարկում եմ Լոս Անջելեսում տպագրված մի ամսագրի առաջին էջի նյութերի վերնագրերը.

«ԿԻՆԸ ԲՌՆԱԲԱՐՈՒՄ Է ՄԻ ՊԱՏԱՆՈՒ»,

«Կարմրագլուխ մի գեղեցիկ մերկ մարմին բռնաբարվել էր բլուրների վրա»,

«Մի աղջիկ առաջարկում է մի տղայի, որ բռնաբարի իրեն 5 օր շարունակ»,

«Նավաստի կանայք բռնված են կրքի ոգով և տներն են մտնում գիշերով»,

«Ամրակազմ ատլետը հագնում է կանացի շորեր և մտնում կանանց անկողին»:

Նրանք չեն ազատվի մինչև ճշմարտությունը չիմանան. «Եվ դուք կիմանաք ճշմարտությունը և ճշմարտությունը  ձեզ ազատ կդարձնի» (Հովհ. 8.32):

 

ԿՐՔԻ ՈԳԻՆԵՐԸ՝ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

Սեռական կիրքը սերտ կապ ունի կրքոտ սովորույթների՝ ծխախոտի, թմրադեղի և ալկոհոլի հետ, որոնց մասին խոսվել է  առաջին մասում:

Եթե հարցնենք բանտի ճաղերի հետևում նստած ամրակազմ դատապարտյալին, ով սարսափելի սեռական հանցագործություն է գործել, նա կասի, թե ինչ-որ ճնշող ուժ է տիրում իրեն և հանցագործության մղում:

Ի՞նչն էր պատճառը Սամսոնի անկման (Դատ.16). մեկ բան` ԿԻՐՔԸ: Կրքի այդ նույն ոգիները տիրում են բազում մարդկանց այսօր` կործանելով նրանց հոգին, անձը և մարմինը:

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՂՈՂՎԱԾ ՍԵՌԱԿԱՆ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՄԲ

Սատանան կանանց և տղամարդկանց մտքի վրա ջանում է ներգործել պատկերների, զանազան պատմությունների, մինչև իսկ զվարճապատումների միջոցով, որոնք տպագրվում, ցուցադրվում են թերթերում, ամսագրերում, պաստառների վրա, ֆիլմերում, հեռուստահաղորդումներում և այլ միջոցառումների ժամանակ:

Շատ ուսուցիչներ իրենց օրինակով աշակերտներին սեռական սանձարձակության են քաջալերում:

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Այս չար ոգիները միշտ խաբեության դիմակով են քողարկվում: Նախանձն անվանվում է զգոնություն, տնտեսում, հպարտությունը` ինքնասիրություն, տկարության ոգին՝ որոշ չափազանցություն:  Այսպիսով, կրքի ոգին կարող է դիտվել որպես ֆիզիկական առանձնահատկություն, հիվանդություն, սովորույթ կամ սեռական գերցանկություն: Բայց եթե նրանց թույլ տրվի պահպանվել անհատի կյանքում, ապա շուտով ուրիշներին էլ կբերեն՝ «հյուրընկալությունը» վայելելու:

Սակայն Հովհ. 8.36-ում կարդում ենք. «Եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք»: Ուրեմն, ալելույա¯, չհանդուրժենք ո՛չ մի կապանք այսուհետև: Այլևս ո'չ մի ստորացում և պարտություն: Թող «Ի¯նչ խղճալի մարդ եմ ես, ո՞վ կազատի ինձ այս մահվան մարմնից» (Հռոմ. 7.21,24) աղաղակին հաջորդի՝ «Գոհություն Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 7.25):

 

ՄԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՊՔ

Մեկի մասին, ում կապանքը քանդվեց ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ:

Մի երեկո, երբ մտա լսարան քարոզելու, 24 տարեկան մի երիտասարդ մոտեցավ ինձ: Նա եկել էր այդտեղ, որովհետև կրքի ոգին սարսափելի կապանքի մեջ էր պահում նրան մանկությունից ի վեր: Նա ծնվել էր քրիստոնեական ընտանիքում, սակայն չէր ազատվել այդ չար ուժից. իր ներսում ինչ-որ բան երբեք չէր քանդվում: Նա այնքան էր ձախողվել, որ նույնիսկ եկեղեցու հովիվը  վստահություն չուներ Աստծու համար ապրելու նրա ցանկության վրա: Երիտասարդը մտածում էր, որ ԲՌՆԱՑՈՂ ԵՎ ԶՈՐԱՎՈՐ այդ ուժից երբեք ՉԵՐ ԿԱՐՈՂ ԱԶԱՏՎԵԼ ՄԻԱՅՆ ԻՐ ԱՂՈԹՔՈՎ:

Ասացի նրան, որ այդ երեկո նա կազատագրվի չար ոգուց, եթե ԻՐՈՔ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ԴՐԱՆԻՑ: Չէ՞ որ Քրիստոսն ավելին էր անում, քան միայն Խոսքը քարոզելը. Նա հեռացնում էր չար ոգիներին, ազատում գերիներին:

Երբ Քրիստոսն աշակերտներին ուղարկեց քարոզելու, ասաց. «ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ԲԺՇԿԵՑԵՔ…ԴԵՎԵՐԻՆ ՀԱՆԵՑԵ'Ք…» (Մաթ.10.7,8):

Երբ Փիլիպպոսը Սամարիա էր գնում, նա Քրիստոսին քարոզելուց ավելին արեց այնտեղ. բժշկեց հիվանդներին« հեռացրեց չար ոգիներին:

Այս երիտասարդ մարդը, որի մասին պատմում եմ, ողջ կյանքում Աստծու Խոսքը լսել, ինքնուրույն աղոթել, ապաշխարության որոշում էր կայացրել: Բայց իրականում վերստին չէր ծնվել, որպեսզի «հներն անցնեին»` համաձայն 2 Կորնթ. 5.17-ի:

Որոշ դեպքերում, ինչպես գերգեսացի դիվահարն էր, պետք է ազատվել չար ոգիների իշխանությունից՝ ՆԱԽՔԱՆ «Հիսուսի ոտքերի մոտ նստելը» (Ղուկաս 8.35): Եվ առաջին բանը, որ Հիսուսն արեց այս մարդու համար` դևի իշխանությունից ազատելն էր:

Քարոզից հետո երիտասարդը բեմ բարձրացավ: Նա ծնկի եկավ և սկսեց աղոթել: Երբ կանգնեցի նրա կողքին, ձեռքերս դրեցի իր վրա: Մտադիր էի չար ոգուն հրաման տալ, որ դուրս գա նրանից: Երբ հպվեցի մարդուն« նա գետին տապլվեց: Հոգևոր մարդկանց մի խումբ աղոթքով միացավ ինձ: Ես ծնկեցի նրա կողքին, սկսեցի աղոթել և հանդիմանել դիվական ուժերին: Երբ աղոթում էի, երիտասարդը սկսեց շնչասպառ լինել: Նա բռնեց կոկորդը ձեռքերով և ինձ նայելով ասաց. «Եթե շարունակես այդպես աղոթք անել, ես հենց այստեղ խեղդամահ կլինեմ»:

Տերը հայտնեց, որ չար ոգին էր խոսում, որպեսզի դադարեցնեի աղոթքը: Երբ շարունակեցի աղոթել, մարդը կրկին սկսեց խեղդվել և հետո՝ փսխել: Երբ շրջվեցի նրա կողմը, ինչ-որ մեկը արագորեն դուրս հանեց թաշկինակը, որ վերցնի փսխուքը: Այն ժամանակ շատերը սարսափեցին, երբ տեսան այդ մսեղեն զանգվածը թաշկինակի մեջ: Դրանից հետո մարդու դեմքին ժպիտ հայտնվեց և սկսեց փառաբանել Աստծուն: Նա սկսեց աղաղակել. «Նա գնա¯ց, փա¯ռք Աստծու, գնա¯ց»:

Եվ որպես ապացույց՝ նա Աստծու համար և հաղթական կյանք ապրեց:

 

ՀԻՍՈՒՍԻ ԳԵՐԱԶԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կրքի ոգին արագ բռնում է գերուն իր շղթաների մեջ՝ մինչև դժոխք կհասցնի: Սակայն սատանան ավելի մեծ չէ, քան Աստծու զորությունը, որ հասանելի է Իր հետևորդներին, ովքեր հավատում են Նրա խոստումներին: Հիսուսն անձամբ ասաց. «Ես տեսա Սատանային` կայծակի նման  երկնքից վայր ընկնելիս: Ահա, ՁԵԶ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՏԱԼԻՍ…ԹՇՆԱՄՈՒ ՈՂՋ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ» (Ղուկաս 10.18,19): Նաև՝ «Դուք Աստծուց եք, որդյակնե'ր, և հաղթեցիք չարին, քանի որ Նա, որ ձեր մեջ է, ավելի մեծ է, քան նա, որ աշխարհի մեջ է» (1Հովհ. 4.4):

 

ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ

ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ նպատակ դրեցինք այս ճշմարտությունները ներկայացնել յուրաքանչյուր քարոզարշավի ժամանակ, որն է կոչվեց ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ: Այս ծառայությունների ժամանակ քարոզելուց հետո բեմ էինք հրավիրում չար ոգիներից բոլոր ճնշվածներին, կապվածներին և բռնվածներին: Վիճակագրությունը ցույց էր տալիս, որ կապվածների 50%-ը կրքի ոգիներով էին բռնված: Մի ծառայության ժամանակ հարյուրավորներ էին եկել ազատագրվելու: Եվ աղոթքից հետո շատերը վկայեցին, որ նրանք իսկապես ազատվեցին խավարի զորությունից: Անհաջող բուժում անցած հարբեցողները և շատերը, ովքեր ծխախոտից ու թմրադեղերից հրաժարվելն անհնար էին համարում, նաև սեռական կապանքներ ունեցողները և այլասերվածները Աստծու զորությամբ ազատագրվում էին:

Սա չի նշանակում, որ այս անձինք երբևէ կրկին չեն փորձվի: Յուրաքանչյուրիս նման նրանք պետք է այսուհետև ևս հակառակ կանգնեին սատանայի գայթակղությանը (Հակ.4.7), և չար ոգիները, որոնք նախկինում հպատակեցրել էին նրանց, այլևս չէին կարող կառավարել նրանց:

 

ԲՈԼՈՐԸ, ՈՎՔԵՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ, ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԱՏ ԼԻՆԵԼ

Քանանացի կնոջը Հիսուսն ասաց. «Ո'վ կին, մեծ է քո հավատը, թող ՔՈ ՈՒԶԱԾԻ ՊԵՍ լինի քեզ» (Մաթ. 15.28): Նա կամենում էր, որ իր աղջիկը ազատ լիներ, չընդունեց «ո'չ» պատասխանը և իր մտադրությունից հետ չդարձավ: Եվ ոչինչ չկարողացավ կանգնեցնել նրան ճանապարհի կեսին:

 

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՀԵԼՈՒ ԽՈՍՔԵՐ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ

Մաթ. 10.28

Հովհ. 8.32

Մաթ. 15.28

Ղուկաս 10.18,19

Մաթ.  10.7,8

Հռոմ. 1.24-28

Հովհ. 8.36

Հռոմ. 7.21,24

1 Հովհ. 4.4

 

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն