ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ - Դաս 3. մաս 2

 

Դյուրուսույց Աստվածաշնչյան Քոլեջ

Լեյքվուդ, Կալիֆոռնիա

 

ԴԱՍԸՆԹԱՑ N05. ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍ 3. Մաս երկրորդ

ՍՏՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ

 

Կոնսպեկտ

 

1.  Ստության ոգու գործունեության դրսևորումները մեր օրերում.

ա.  Նշանակետը՝ Աքաաբ թագավորը (3Թագ. 22.21,22).

բ.   Այսօր՝ հովվական ու ավետարանչական դաշտում:

1)   Ստության ոգու ազդեցությամբ ամուսնալուծված կինը, ով այդ մասին մի քարոզի ազդեցությամբ արթնանալով՝ ելք էր փնտրում.

2)   Եբր.12.17-ի տարբեր մեկնաբանություններ («Ապաշխարության տեղ չգտավ հոր մոտ, թեպետ և արցունքով խնդրեց այն»).

ա)  Անկեղծ ապաշխարությունն անհնար է, եթե որոշակի չափն արդեն անցել է (դասագրքի մեկնաբանությունը).

բ)   Եսավի ապաշխարությունը անկեղծ չէր, քանի որ նա զղջում էր ոչ թե իր մեղքի համար, այլ՝ օրհնության կորստի.

գ)   Եսավի զղջումը չէր կարող հետ բերել Հակոբի ստացած օրհնությունը:

3)   Ճշմարտությունն ատողների վիճակի վտանգավորությունը (2 Թես. 2.10,11).

ա)  3 Թագ.22-ում Աքաաբ թագավորի՝ ճշմարտությունն ընդունելու հնարավորության մերժումը (3Թագ.22.8).

բ)   Երբ Աքաաբը Միքիային բանտ նետեց, այն ժամանակ Աստված թույլ տվեց, որ ստության ոգին մոտենա Աքաաբին սուտ մարգարեների շրթունքներով.

գ)   ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԱՍՏԾՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼԸ, որովհետև այդ պահին դուռ է բացվում ՍՏՈՒԹՅԱՆ ՈԳՈՒ համար.

գ.   Ստության ոգու գործունեության մեթոդները.

1)   Խոսում են որևէ մարդու միջոցով.

2)   Կամ՝ ուղղակիորեն, ինչպես լսելի ձայնով, այնպես էլ տպավորությունների կամ հանգամանքների միջոցով.

3)   Կարող են խոսել դժոխքի գոյության, բժշկության, բարեխոսյալների փրկության, Սուրբ Հոգով լցվելու, հափշտակության մասնակցության դեմ և այլն

2.  Աստծու ձայնը տարբերելու մասին.

ա.  2 Կոր.13.13-ում՝ Սուրբ Հոգու հաղորդության մասին (կոյնոնիա՝ նաև Սուրբ Հոգու պատասխանատվությունը մեր ընկերակցության մեջ):

1)   Յուրաքանչյուր վերածնվածի արտոնությունն է Աստծու Հոգով առաջնորդվելը (Հռ.8.14).

2)   Այդ պատճառով անհրաժեշտ է հրաժարվել «բուրդ փռելու» մեթոդից (Դատ.6.36-40).

3)   Երբ աղոթքով կոնտակտի մեջ ենք մտնում Տիրոջ հետ (1Կոր.14.2), դուրս գալով անձի ոլորտից (1Կոր.14.14), մեր հոգին դառնում է առաջնորդության միջոց (Առ.20.27՝ «Մարդու հոգին Տիրոջ ճրագն է»).

բ.   Սուրբ Հոգով առաջնորդվելու կերպերը.

1)   Ներքին վկայության միջոցով (Մարկ.2.8).

ա)  Մեր վերածննդի մասին (Հռ.8.16).

բ)   Սուրբ Հոգու ուսուցումը ստանալու համար (1 Հովհ.2.27).

2)   Խղճմտանքի միջոցով (Հռ.9.1:Գործք.23.1).

ա)  Հանդիմանելու մեղքի համար (1Հովհ.3.20,21).

բ)   Պետրոսը Կոռնելիոսի պատվիրակների հետ պիտի գնար առանց խղճմտանքի խայթի (Գործք.10.20).

3)   Տեսիլքների միջոցով.

ա)  Հոգևոր տեսիլքներ ոչ ֆիզիկական աչքերով (Գործք.9.10,16-ում՝ Անանիան և Պողոսը).

բ)   Հափշտակվածություն, երբ մարմնի զգայարանները կորցնում են իրենց զգայունությունը (Գործք.10.9-17՝ Պետրոսի տեսիլքը).

գ)   Բացահայտ տեսիլքներ (Ղուկ.24.13-31՝ Հիսուսի հայտնությունը Էմավուսի ճամփորդներին).

4)   Մարգարեությունների միջոցով.

ա)  Հին կտակարանի մարգարեությունների մեծ մասի նման Հոգով ներշնչված ու լույսով ողողված մտքերի և հրեղեն խոսքի միջոցով.

բ)   Հոգևոր աչքերի առջև հառնող տեսիլքների և երազների միջոցով (Դանիելի տեսիլքը 4 գազանների մասին՝ 7-րդ գլուխ, Հովսեփի և մոգերի երազները՝ Մաթ.ավ. 1-ին և 2-րդ գլուխներում).

գ)   Սուրբ Հոգու ձայնի միջոցով (Ես.6).

դ)   Նշանների միջոցով (Ագաբոսն իր ձեռքերն ու ոտքերը կապելով՝ մարգարեացավ Պողոսի առաջիկա ձերբակալության մասին՝ Գործք.21.11).

5)   Լեզուներով պատգամի թարգմանության միջոցով (1Կոր.14.27).

գ.   Առաջնորդության ստուգումը (1Թես.5.21:1Կոր.14.29).

1)   Աստծու խոսքի միջոցով (1Հովհ.4.1-3).

2)   Կատարման հավաստիության միջոցով (Ամբակում 2.3).

3)   Աստծու զավակների ներքին վկայության միջոցով (1Կոր.2.11: Հովհ.10.4,5).

4)   Փառավորելու է Աստծուն (Հովհ.16.14).

5)   Շինություն է պատճառելու մարդկանց (1Կոր.14.3):

3.  Քրիստոսի հաղթանակը սատանայի ստության դեմ Իր սպասավորության սկզբում (Մաթ.4).

ա.  Փորձության մասին.

1)   Երբ այն Աստծուց է, ապա հավատարմության քննություն է՝ մեր հավատքը բարձրացնելու նպատակով (Ծննդ.22՝ Աբրահամի փորձությունը).

2)   Երբ սատանայից է, մեղքի հրապուրանք է (Հակ.1.14: 1Թես.3.5).

3)   Հիսուս անապատը տարվեց Սուրբ Հոգուց՝ Հոր առջև հավատարմության քննություն տալու, բայց և սատանայից փորձվելու՝ նրա նկատմամբ հաղթանակ տանելու (Մաթ.4.1).

բ.   Առաջին փորձությունը.

1)   Մեր նախածնողները տեղիք տվեցին սատանայի կասկածին իրենց մտքում, ինչը հարուցեց անհավատություն նրանց սրտում և արտահայտվեց գործողությամբ (Ծննդ.3.1-6).

2)   Մեր Տերը սատանայի կասկածանքին («Եթե Դու Աստծու Որդին ես») և Հոր հոգածության նկատմամբ անվստահությանը պատասխանեց՝ 2Օր.8.2,3-ը մեջբերելով. «Գրված է, թե ոչ միայն հացով կապրի մարդ, այլ Աստծու ամեն մի խոսքով».

3)   Քանի որ Հիսուս մարդու համար Աստծու խոսքը հավատքի վահան, հոգևոր սնուցում և հաղթական սուր էր (Մաթ.4.4).

գ.   Երկրորդ փորձությունը.

1)   Սատանան ջանում է նաև խեղաթյուրել Աստծու խոսքը (91 սաղմոսից մեջբերված 11 և 12 խոսքերը վերաբերվում են Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողին և ոչ՝ սեփական ճանապարհով ընթացողին).

2)   Նաև փորձում է Տեր Հիսուսին Սուրբ Հոգուց կախվածության գալիք երեք ու կես տարվա սպասավորության, նաև Գողգոթային տանող շավղից դուրս հանել դեպի հրաշագործությամբ Իր անձի փառավորումը (Հովհ.6.14,15).

3)   Մինդեռ Հիսուսը կարիքը չուներ ստուգելու Աստծու խոսքը, որովհետև Նա վստահում էր Հոր հավատարմությանը՝ Ինքն էլ հավատարիմ լինելով (Հայտն.1.5:19.11).

դ.   Փորձության մեջ հաղթության օրհնությունը.

1)   Պարտված սատանան ժամանակավորապես թողեց Հիսուսին (Ղուկ.4.13).

ա) Ամեն մի փորձություն մի հնարավորություն է սատանայի նկատմամբ հաղթանակ տանելու. բ) Որքան շատ են փորձությունները, այնքան շատ՝ այդ հնարավորությունները. գ) Որքան ծանր է փորձությունը, այնքան մեծ՝ հաղթանակը

2)   Փորձության ժամանակ արժանանում ենք Աստծու պահպանությանը.

ա) Ըստ Մարկ.1.13-ի՝ Հիսուս անապատում շրջապատված էր գազաններով. բ) Մնալով հավատքի, Հոգու և երկրպագության ոլորտում. գ) Այդ ոլորտում Տերը դառնում է նաև մեր Անվտանգությունը.

3)   Փորձությանը նաև մեզ համար հաջորդում է հրեշտակների սպասավորությունը: Ամեն:

 

***

ՍՏՈՒԹՅԱՆ ՈԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

«Ու մի ոգի ելավ ու Տիրոջ առջև կանգնեց ու ասաց. «Նրան ես կխաբեմ»: Ու Տերն ասաց նրան. «Ի՞նչ միջոցով»: Նա ասաց. «Ելնեմ ու նրա բոլոր մարգարեների բերանը սուտ ոգի լինեմ»: Տերը ասաց նրան. «Դու պիտի խաբես ու պիտի հաջողես, ելի'ր ու այնպես արա»» (3Թագ. 22.21,22):

Այստեղ հանդիպում ենք ստության մի ոգու, որի նշանակետը Աքաաբն էր: Նա մտադիր էր սուտը մարգարեների միջոցով հավատացնել Աքաաբին, որոնցով առաջնորդվում էր:

Այսօր էլ հովվական ու ավետարանչական դաշտում հաճախ ենք հանդիպում ՍՏՈՒԹՅԱՆ ՈԳԻՆԵՐԻ գործունեությանը մարդկանց կյանքում:

ՄԻ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ

Միջին Արևելքում մի եկեղեցու արթնության ժողովի ժամանակ, մի կին ճչալով բեմին մոտեցավ: Նախկինում երբեք չէի տեսել որևէ մեկին, որ այդպես անհանգստանար իր մեղքի համար և Աստծուն դիմեր` դրանից ազատագրվելու համար: Նա հուսահատ էր: Արցունքները հոսում էին այտերին: Նրա ձայնից երևում էր, որ իսկապես տառապում է և աղաղակում էր Աստծուն ներման ու ողորմության համար: Տեսնելով նրա հուսահատ վիճակը՝ հովվին ասացի, որ ուշադրություն դարձնի նրա վրա` առանձին աշխատանք տանելով նրա հետ:

Հովիվը պատասխանեց. «Որքան որ գիտեմ, եկեղեցում չկա որևէ անձ, որ աղոթի նրա հետ»:

«Ինչո՞ւ»,- հարցրեցի: Նա ասաց, որ հավաքույթից հետո կպատմի ինձ: Երբ մոտեցա, որպեսզի օգնեմ այդ կնոջը, նա աղաղակում էր. «Աստվա¯ծ իմ, ի՞նչ պետք է անեմ: Ես մեղավոր եմ, կորսված, ապրում են շնության մեջ: Ասա' ինձ, ի՞նչ անեմ»:

Վերջապես հովիվը և իր կինը եկան ու ծնկեցին նրա կողքին:

Պարզվեց, որ այս երիտասարդ կինը ժամանակին լուրջ քրիստոնյա է եղել, երիտասարդների ավագ: Երջանիկ ամուսնություն է ունեցել մի երիտասարդի հետ, ով հոգատար է եղել իր հանդեպ և կանոնավոր հաճախել է եկեղեցի` վայելելով Տիրոջ և սուրբերի հաղորդակցությունը:

Այնուհետև ստության ոգին սկսել է իր աշխատանքը: Կինը սկսել է դժգոհել ամուսնուց և իր սիրտը դարձրել մեկ ուրիշին: Թեև նրա ամուսինն անկեղծ ու հավատարիմ էր, սակայն ստության ոգին մատնացույց է անում մի շարք պատճառներ (որոնցից ոչ մեկը Աստվածաշնչային չէր)`  ամուսնուց բաժանվելու և ուրիշի հետ ամուսնանալու համար: Նա Աստծու Խոսքից գիտեր« որ դա անթույլատրելի է, բայց հավատալով ստության ոգուն՝ շփոթության մեջ է հայտնվում:

Վերջապես որոշեց խուրհուրդ հարցնել հովվից, ով իմաստությամբ մատնանշում է Աստծու խոսքը` ամուսնության և բաժանության վերաբերյալ: Շատ անգամներ հովիվն ու նրա կինը հոգևոր ուսուցման ժամեր են անցկացնում նրա հետ: Հաճախ թվում է, թե կինը համոզվել է՝ վերադառնալու և Աստծու կամքը կատարելու: Բայց երբ նա հեռանում էր նրանցից, ստության ոգին «լուսո հերշտակի կերպարանքով» հավատացնում էր նրան, որ երբեք երջանիկ չի լինի, եթե սրտի ցանկությունը չկատարի:

 

ՄԵՂՔՆ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ ՀԱՆԴԵՊ

Վերջապես, հովվի հորդորանքին հակառակ, նա բաժանվում է, ամուսնանում ուրիշի հետ և մեկ ուրիշ եկեղեցի հաճախում:

Ստության ոգին հավատացնում է նրան, որ խղճմտանքը և մեղքի ներքին գիտակցումը չեն անհանգստացնում իրեն, այլ քրիստոնյաների անհավանությունը: Նոր շրջապատում անհանգստության պատճառ չուներ. նրան վերաբերվում էին որպես լավ քրիստոնյայի և արժանի ավագի ծառայության: Մանավանդ, որ հովիվն անձամբ երրորդ անգամ էր ամունսացել:

Երբ ես տեսա« առաջին անգամ էր, որ նա իր նախկին եկեղեցին էր եկել: Նրան հետաքրքրել էր իմ քարոզը ՍՏՈՒԹՅԱՆ ՈԳԻՆԵՐԻ մասին: Պատգամի միջոցով Աստված բացեց նրա աչքերը, և նա հասկացավ, որ ուշադրություն է դարձրել օտար մի ձայնի, որ դժոխքից էր գալիս՝ ընդունելով այն  որպես Աստծու ձայն (Հովհ.10.4,5): Սատանան նրան ներկայացել էր որպես «լուսո հրեշտակ» (2Կորնթ.11.14): Այդ ձայնը համոզել էր նրան. «Արա՛ այդպես: Դա' է ճիշտը: Աստված ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ է տվել քեզ համար»:

«Հիմա հասկանում եմ, որ մեղքի մեջ եմ ապրել և լսել ստության ոգուն: Ու թվում էր, թե դա Աստծու ձայնն է»:

 

ՄԵՐԺԵԼ ՍԱՏԱՆԱՅԻ ՍՈՒՏԸ

«Այս ձայնն ասում էր, որ ես իմ ամուսնու հետ Աստծու կամքով չեմ ամուսնացել, որ դա մարդու կողմից է եղել: Եվ քանի որ Աստված չի միացրել մեզ, ուրեմն մեր համատեղ կյանքը մեղք է: Համոզված էի, որ գտել եմ այն մարդուն, ում Աստված է ընտրել ինձ համար: Այնուամենայնիվ, Տիրոջն ասացի. «Եթե չես ուզում այս մարդու հետ իմ ամուսնությունը, այնպես արա, որ մեր հարսանիքը տեղի չունենա»: Աստված չմիջամտեց: Եվ ես կարծում էի, թե Աստծու կամքով է իմ նոր ամուսնությունը:

Հիմա հասկանում եմ, թե ինչու դատապարտության զգացում չունեցա: Այս երեկո ստության ոգու մասին քարոզից հետո Աստված բացեց իմ աչքերը: Ես հասկացա, որ երբ խստացրել էի սիրտս ու մերժել ճշմարտությունը, Աստված թույլ էր տվել, որպեսզի ստության ոգին մոտենար ինձ»:

Հիմա նա սրտի ցավից լաց էր լինում. «Ես մեղավո¯ր եմ, ապրում եմ շնության մեջ: Ի՞նչ եմ անելու: Ես լսել եմ ստության ոգուն: Ինչո՞ւ մերժեցի Աստծու Խոսքը և Նրա ճշմարտությունը: Ի՞նչ եմ անելու»:

Ես չէի կարող որևէ խորհուրդ տալ նրան, ոչ էլ՝ հովիվն ու նրա կինը: Իսկ Աստված Իր խոսքը նրան արդեն ասել էր: Եվ ամեն երեկո նա բեմի մոտ էր` տալով նույն հարցը` ի՞նչ եմ անելու:

 

«ԱՆԿԵՂԾ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐ Է, ԵԹԵ ՈՐՈՇԱԿԻ ՉԱՓՆ ԱՐԴԵՆ ԱՆՑԵԼ Է»

Եսավն անսուրբ էր և «ապաշխարության տեղ չգտավ հոր մոտ, թեպետ և արցունքով խնդրեց այն» (Եբր. 12.17):

Չեմ ասում, որ շնության մեղքն աններելի է: Ջրհորի մոտ կանգնած Սամարացի կինը շնության մեջ էր, որ գտավ Հիսուսին (Հովհ.4): Հիսուսը շնացող մի կնոջ ասաց. «Ես էլ չեմ դատապարտում քեզ: ԳՆԱ' ԵՎ ԱՅԼԵՎՍ ՄԵՂՔ ՄԻ' ԳՈՐԾԻՐ» (Հովհ.8): Բայց սատանան այս հոգուն հասցրել էր ծայրահեղ վտանգավոր մի վիճակի՝ ստության ոգու միջոցով տանելով նրան ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ կամավոր մերժմանը և մեղքի մեջ մնալուն:

Միայն Աստված կարող է ասել, թե երբ կամ որտեղ է մարդը հատում այդ սահմանը և խստացնում է իր սիրտը: Այդ պատճառով էլ շատ վտանգավոր է, երբ մարդ մեջք է դարձնում Աստծու ճշմարտությանը և ստության ոգու առաջ դուռ բացում:

 

ՃՇՄԱՐՏՈՒԹՈՒՆՆ ԱՏՈՂՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

«Քանի որ նրանք ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՍԵՐԸ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ, որպեսզի ապրեն: Այդ պատճառով Աստված մոլորության ներգործություն կուղարկի նրանց, որ հավատան ստության: Եվ դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր չհավատացին ճշմարտությանը, բայց ՀԱՎԱՆԵՑԻՆ ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ» (2 Թես. 2.10,11):

3 Թագ. 22-ում Աքաաբ թագավորը ճշմարտությունն ընդունելու հնարավորություն ուներ, սակայն մերժեց այն: Միքիա մարգարեի համար ասում էր. «Ես նրան ատում եմ, քանզի ինձ համար լավ մարգարեություն չի անում» (3Թագ.22.8):

Այսօր շատերը առողջ վարդապետությունը տանել չեն կարող և Եսայի մարգարեի ժամանակակիցների նման ասում են. «Մեզ համար ուղիղ բաներ մի' մարգարեացեք» (30.10): Նրանք ուզում են լսել իրենց ՍՐՏԻ ուզածը: Ճշմարտությունը մերժելով` Աքաաբը Միքիային բանտ նետեց և լսեց իրեն հաճելի բաներ ասողներին: Եվ այն ժամանակ Աստված թույլ տվեց, որ ստության ոգին մոտենա Աքաաբին սուտ մարգարեների շրթունքներով և համոզի նրան՝ մահվան ուղղություն վերցնելու:

Աստծու մարգարեն, որ ճշմարտություն էր մարգարեանում, ասաց Աքաաբին. «Իսրայելին հովիվ չունեցող ոչխարների պես լեռների վրա ցրված տեսա» (3Թագ. 22.17):

Մինչդեռ Աքաաբի մարգարեները ստության ոգով ներշնչված ասում էին. «Ռամովթ-Գաղաադ ելի'ր ու հաջողություն պիտի ունենաս, և Տերը նրան թագավորի ձեռքը պիտի մատնի» (22.12):

Այնպես որ Միքիայի վերջին խոսքերը թագավորին այս եղան. «Եթե խաղաղությամբ դառնաս, Տերը ինձանով չի խոսել» (խոսք 28):

ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԱՍՏԾՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼԸ, որովհետև այդ պահին դուռ է բացվում ՍՏՈՒԹՅԱՆ ՈԳՈՒ համար, որը գալիս է լուսո հրեշտակի կերպարանքով և մարդկանց անեծքի տանում:

Ահա սա էր, որ տեղի էր ունեցել այս երիտասարդ կնոջ հետ: Այն դեռ այսօր պատահում է շատերի հետ: Նրանց պաշարում է «ՈւԺԵՂ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ, որ ՍՏԻՆ ՀԱՎԱՏԱՆ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՆ ՈՎՔԵՐ ՉՀԱՎԱՏԱՑԻՆ  ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ, այլ ՀԱՎԱՆԵՑԻՆ ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ» (2 Թես. 2.10,11):

 

ԵՐԿՈՒ ՄԵԹՈԴ

Ստության ոգիները մարդկանց վրա ազդում են երկու ձևով: Նրանք խոսում են որևէ մարդու միջոցով,  ինչպես Աքաաբի դեպքում, կամ՝ ուղղակիորեն: Սա կարող է լսելի ձայնով լինել: Հաճախ, սակայն, կարող են խոսել տպավորությունների կամ հանգամանքների միջոցով:

 

ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԵԼ ԱՍՏԾՈՒ ՁԱՅՆԸ

Աստված ժամանակ առ ժամանակ իր ժողովրդին հատուկ նախազգուշացումներ է ուղղում վտանգավոր իրավիճաների վերաբերյալ: Նա խոսում է երազներով (Գործք 2.17), Սուրբ Հոգու ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ (1Կորնթ.12.8-10):

Աստծու ձայնը ճանաչելու համար չպետք է մերժել ամեն մի գերբնական դրսևորում, այլ պետք Է քննել Սուրբ Գրքով. «Սիրելինե'ր, մի' հավատացեք ամեն հոգու, այլ փորձեցե'ք հոգիները, թե արդյո՞ք Աստծուց են» (1Հովհ. 4.1): Քանի որ Աստված ԻՐ ՀՈԳՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԻՐ ԽՈՍՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՉԻ ԽՈՍՈԻՄ:

ԵՐԲ «ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ» ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՆ

Վերջերս մի տիկին ասաց ինձ. «Աստված ամբողջ օրը խոսում է ինձ հետ»: Հետո սկսեց որոշ բաներ ասել, որ հակասում էին Աստծու խոսքին: Ասացի. «Տիկի'ն, այսօր Ձեզ հետ խոսողը Տերը չի եղել, քանի որ Աստված մարդկանց երբեք չի ասում այնպիսի բաներ, որոնք հակառակ լինեն Իր Խոսքին»:

Կինը պատասխանեց. «Հնարավոր չէ, քանի որ ձայնն ասում էր, որ Տերն է»:

«Յուրաքանչյուր ձայն, որ հակառակ է Աստծու Խոսքին,- պատասխանեցի ես, - կարող է գալ միայն դժոխքից: Աստված և Իր Խոսքը ԵՐԲԵՔ ԱՆՀԱՄԱՁԱՅՆ չեն կարող լինել միմյանց»:

Որքա¯ն հեշտ է խաբել այն մարդկանց, ովքեր աղոթքի մեջ Տիրոջ հետ հաղորդակցություն չունեն:

ԵՐԲ ՍՏՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ ԽՈՍՈՒՄ Է ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Բժշկության համար մոտեցող մի երիտասարդ կնոջ հարցրեցի« թե հավատու՞մ է, որ Աստված կբժկի իրեն: Նա պատասխանեց« որ մի ձայն էր լսել« որ շարունակաբար ասել էր իրեն« թե չի բժշկվի: Հավանաբար Աստծու կամքը չէ« որ բժշկվի:

Ես ասացի նրան« որ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասված« թե Աստված մերժում է բժշկել Իր ժողովրդին: Նաև նշեցի« որ նա լսել է ստության ոգու ձայնը: Նրա հավատը սկսեց բարձրանալ, ես աղոթեցի նրա համար: Եվ ԱՍՏՎԱԾ ԲԺՇԿԵ'Ց ՆՐԱՆ:

 

ՍՏՈՒԹՅԱՆ ՈԳԻՆԵՐԻ ԶԱՆԱԶԱՆ ԳՈՐԾԵՐԸ

Ստության ոգիները ոմանց հուսահատեցնում են« որ իրենց սիրելիների փրկության համար չաղոթեն: Այդ ոգիները տանջանք են պատճառում Աստծու շատ զավակների` ասելով« որ նրանք Հափշտակությանը բաժին չեն ունենա Հիսուսի գալստյան ժամանակ:

ՄԻ ՄԻՍԻՈՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

«Աստծու ժողով» եկեղեցուց մի միսիոներուհի հոդված էր տպագրել «Պենտեկոստալ Ավետարանչություն» ամսագրի 1952թ. դեկտեմբերի 28-ի համարում, որտեղ նկարագրված էր այն սարսափելի պայքարը« որ նա ունեցել էր միսիոներական դաշտում ստության ոգու հետ բախվելիս: Այդ միսիոներուհին մեծ և արդյունավետ սպասավորություն է կատարել ավելի քան 50 տարի: Սակայն այդ փորձությունը տեղի է ունեցել նրա ծառայության 10-րդ տարում: Նա ծածուկ էր պահել այն այնքան ժամանակ« մինչև Աստված Իր Սուրբ Հոգով մղել էր նրան« որ հայտնի այդ մասին՝   ուրիշների քաջալերության համար:

ՍԱՏԱՆԱՅԻ ՍՏՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՄԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՊԱՏՈՒՄ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Քրիստոսն անձամբ Իր ծառայության սկզբում սատանայի հետ մենամարտ ունեցավ« որտեղ հակառակորդը փորձում էր կասկած հարուցել նրա մեջ: Սա ստության ոգու կողմից հաճախակի օգտագործվող մեթոդներից մեկն է, երբ մեկ կասկածանքը տանում է մեկ այլ կասկածանքի՝ Աստծու վրա ունեցած հավատքը կոտրելու նպատակով:

ՔԱՆԴԵԼ ՍՏՈՒԹՅԱՆ ՈԳԻՆԵՐԻ ԿԱՊԱՆՔՆԵՐԸ

Բազմաթիվ մեղավորների ստության ոգիները շարունակ հուսահատեցնում են. «Դու չե'ս կարող փրկվել, չափազանց մեղավոր ես և չես կարող մեղավոր կյանքից հրաժարվել»:

Շատերը« ում արթնության ժողովներում Աստծու Հոգին ապաշխարության է կանչում« մի ձայն նրանց դեպի բեմը գնալուց հեռու է պահում. «Մի' շտապիր, դեռ ժամանակ կա, վաղն ավելի հարմար կլինի»: Միլիոնավոր մարդիկ կորցնում են Քրիստոսին գալու իրենց վերջին հնարավորությունը և դժոխք գնում՝ այդ ոգիներին անսալով:

Շատեր այդպես էլ խաղաղություն և օրհնություն չեն գտնում« չեն ճաշակում Աստծու մեծ զորությունը« որն իրենց է պատկանում« քանի որ ստության ոգիներին են հավատում« որ շշնջում են նրանց ականջներին. «Դա քեզ' համար չէ« այսօրվա՛ համար չէ»:

Շատերն էլ կատարյալ առողջություն կունենային« եթե ստության ոգուն չլսեին« որն ասում է. «Աստծու կամքը չէ քեզ բժշկելը: Քո դեպքը բացառիկ է: Դու բավարար հավատ չունես« բժշկության և հրաշքների ժամանակներն անցել են« դրանք միայն առաքյալների ժամանակ են եղել»:

Ստության ոգիները շատերին կանխել են Սուրբ Հոգով լցվելուց` ասելով նրանց. «Սուրբ Հոգու լեցունությունը քեզ համար չէ»:

Անկասկած, բազմաթիվ մարդիկ կձախողվեն հափշտակության ժամանակ« երբ ունկնդրեն այն ձայնին« որն ասում է. «Տերն ուշացնում է Իր գալը»: Քո ուտել- խմելու, ենթակաների ու թույլերի վրա բռնություն գործադրելու ժամանակն է» (Մաթ. 24.28):

Շատ մարդիկ ուշ կհասկանան դժոխքի իրականությունը« որովհետև նրանք հավատացել են ստության ձայնին« որն ասում է. «Դժոխքը գերեզմանն է»: Միլիոնավոր մարդիկ կտառապեն հավիտյանս« քանի որ հավատացել են ստին. «Պետք չէ վախենալ, Աստծու սերը չի կարող հավիտյանս պատժել Իր ստեղծած էակներին»:

Իսկ Աստծու խոսքն ասում է.«ՎԵ'Ր ԿԱՑ« ՈՎ ՔՆԱԾ« և կանգնի'ր մեռելների միջից« ու Քրիստոս պիտի լուսավորի քեզ» (Եփես. 5.14):

«Եվ կճանաչեք ճշմարտությունը« և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. 8.32):

Ժամանակն է ստության ոգիների կապանքները քանդել« ովքեր ջանում են խորամանկորեն հուսահատեցնել, թակարդը գցել« կողոպտել և կործանել:

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն