ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ - Դաս 3. մաս 1

 

 

Դյուրուսույց Աստվածաշնչյան Քոլեջ

Լեյքվուդ, Կալիֆոռնիա

 

ԴԱՍԸՆԹԱՑ N05. ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍ 3. Մաս առաջին

ՏԿԱՐՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ

 

Կոնսպեկտ

 

1.  Հիվանդության պատճառները.

1)   Մեղքը՝ հիվանդության պատճառ (Հռ.5.12), կամ՝ հիվանդությունը՝ մեղքի հետևանք (2Օր.28.58-61: Մարկ.2.5: Հովհ.5.14: Հակ.5.16).

2)   Չար ոգիների ճնշումը մարդու մարմնի, անձի և հոգու վրա՝ հիվանդության պատճառ (Ղուկ.13.11: Գործք.10.38: Մարկ.16.17,18).

ա)  Դիվահարության դեպքեր Մարկոս 5-ում և 9.14-29-ում.

բ)   Մաթ.12.22-ում՝ համրության և կուրության ոգու հեռացումը: Մարկ.9.24-ում՝ համրության և խլության ոգու.

գ)   Կատարակտը (աչքի ոսպնյակի մթնագնում), որն առաջանում է աչքի վրա աճող և լույսին արգելք հանդիսացող կենդանի օրգանիզմներից, հնարավոր է, որ ներբնակվող ոգիների հետևանք լինի: Նմանապես՝ քաղցկեղը, ուռուցքները, խպիպը: Երբ նրանք հեռացվում են, գոյացությունը մահանում է: Հրաշքի դեպքում կարող են անմիջապես անհետանալ:

3)   Ֆիզիկական պատճառներ.

ա)  Սննդակարգի խախտումը (Սկզբում՝ բուսական՝ Ծննդ.1.29: Հետո՝ նաև կենդանական՝ բացառությամբ արյան՝ Ծննդ.9.3,4: Գործք.15.28,29): Առանց չարաշահումների և չափավորությամբ (Մաթ.4.4: 1Կոր.9.25).

բ)   Հանգստի անտեսում (Յոթերորդ օրվա հանգիստը՝ նաև մարմնի համար՝ Ել.29.10).

գ)   Մարմնամարզության անտեսումը (2Տիմ.4.8-ի բնագրում՝ «քիչ ժամանակի համար»).

դ)   Վնասակար սովորույթներ՝ ընդդեմ Աստծու տաճարի (1Կոր.3.17-ում՝ Աստծու տաճարը չքայքայելու մասին: Հովհ.8.36-ում՝ մեր՝ ազատության կանչված լինելու մասին).

ե)   Անբարենպաստ կլիմայի կամ վարակի նկատմամբ անհոգություն (Մաթ.4.7-ում՝ Աստծուն չփորձելու մասին: Եթե պարտադրված ենք նման պայմաններում ծառայելու՝ հանձնվել Տիրոջ պաշտպանությանը).

4)   Էմոցիոնալ խանգարումների հետևանքները (վախ, հալյուցինացիաներ, զառացանք), որոնք առաջացնում են պսիխոսոմատիկ (հոգեմարմնավոր) հիվանդություններ՝ նյարդերի և մկանների ոչ նորմալ կծկումներ:

5)   Աստծու խոստումների անգիտությունը կամ հավատքով դրանք չգործադրելը:

2.  Բժշկագիտության դերը.

Մարդկային տառապանքների թեթևացում, սակայն ոչ՝ ունիվերսալություն:

3.  Դիվային ոգիներից ազատագրությունը՝ Հիսուսի տված իշխանությամբ.

ա. Ղուկ.8.43-ում նկարագրված կնոջ հավատքի նման անհրաժեշտ է ճեղքել կասկածանքի, վախի, սխալ ուսուցումների և հուսահատության արգելքները և Հիսուսին հպվել.

բ.   Եթե հիվանդության պատճառը տկարության ոգին է, ապա բժշկության համար միայն մեկ ճանապարհ կա. այդ ոգուց ազատվելը:

 

***

 

ՈՉ ԲՈԼՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ՈՐ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՈԳՈՒՑ

Թեև Աստվածաշունչը չի սովորեցնում, որ բոլոր հիվանդություններն առաջանում են չար ոգիների կապանքներից, սակայն չպետք է անտեսենք նաև այն փաստը, որ շատերի հիվանդություններն առաջանում են նրանց ճնշումից: Աստծու Խոսքի համաձայն հիվանդության առաջացման համար կան բազմաթիվ պատճառներ: Այնուամենայնիվ, հիվանդությունը աշխարհ է մտել որպես մեղքի հետևանք: Որոշ դեպքերում, հիվանդության առաջացման պատճառը «սպեցիֆիկ» մեղքն է: Այն դեպքերում, երբ բժշկվելուց հետո հիվանդությունը կրկնվում է, պետք է սիրտը քննել Հովհ.5.14-ի լույսի ներքո: Շատ հիվանդություններ առաջանում են մարմնի ոչ նորմալ խնամքի, նրա ֆիզիոլոգիական օրենքների խախտման, սխալ սննդակարգի, հանգստի պակասի, վնասակար սովորույթների, անզուսպ ապրելակերպի, անբարենպաստ կլիմայի կամ վարակից չպաշտպանվելու պատճառներով:

Պետրոսը, երբ առաջին անգամ հեթանոսներին Ավետարան էր քարոզում, հայտարարում էր. «Թե ինչպես Աստված օծեց Հիսուս Նազովրեցուն Սուրբ Հոգով ու զորությամբ, որ շրջեց բարիք անելով ու ՍԱՏԱՆԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԲՈԼՈՐ ՃՆՇՎԱԾՆԵՐԻՆ ԲԺՇԿԵԼՈՎ, քանի որ Աստված նրա հետ էր» (Գործք. 10.38): Թեև այս խոսքը խոսում է սատանայի կողմից ճնշվածների բժշկության մասին, սակայն այն չի ասում, որ բոլոր հիվանդությունները սատանայի ճնշումից են առաջանում: Մարկոս 16.17,18-ում առանձնացվում են դևեր հեռացնելու և հիվանդների վրա ձեռք դնելու բժշկության դեպքերը:

 

ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ՀԻՎՆԱԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԳԻՆԵՐ

Կան տարբեր տեսակի հիվանդությունների ոգիներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ինչ-որ ձևով տկարացնել մարմինը: Շատերը խուլ են, համր կամ խուլ ու համար համապատասխան ոգու առկայության պատճառով: Կան կուրություն առաջացնող ոգիներ: Կատարակտի (աչքի ոսպնյակի մթնագնում) ժամանակ, որն առաջանում է աչքի վրա աճող և լույսին արգելք հանդիսացող կենդանի օրգանիզմներից, հնարավոր է, որ այդ օրգանիզմների մեջ բնակվող ոգիներ լինեն:  Այլ օտար նորագոյացություններում, ինչպիսիք են քաղցկեղը, ուռուցքները, խպիպը, նույնպես կարող են բնակվել չար ոգիներ: Երբ նրանք հեռացվում են, գոյացությունը մահանում է և բժշկության ընթացքի մեջ սկսում է նվազել: Հրաշքի դեպքում այս նորագոյացությունները կարող են անմիջապես անհետանալ: Սակայն չպետք է հուսահատվել, երբ բժշկության ընթացքը դանդաղ տեղի ունենա:

 

ՉԱՐ ՈԳԻՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամենածանր դիվահարության դեպքը Մարկոս 5-ում է, որտեղ մեկ մարդու մեջ դևերի լեգիոն էր բնակվում: Այս դեպքի ուսումնասիրությունից տեսնում ենք, որ այդ դիվահարն ավելի շատ հոգու ազատագրման կարիքն ուներ, քան մարմնի: Ֆիզիկապես նա այնքան ուժեղ էր, որ անգամ շղթաներով չէին կարող կապել և սանձահարել: Նա գերեզմաններում էր բնակվում: Քրիստոսը հեռացրեց պիղծ ոգիներին նրանից (խոսք 13):

Անկասկած, այսպիսի շատ դիվահարներ, որոնք լցրել են այսօրվա հոգեբուժարանները,  կարող են ազատագրվել Աստծու զորությամբ:

Դիվահարության մեկ այլ դեպք նկարագրված է Մարկոս 9.14-29-ում: Հայրը բերել էր իր որդուն, որ «փրփրում էր, ատամները կրճտացնում և ցամաքում»: Մաթեոսը ավելացնում է. «Տառապում է լուսնոտություից և չարաչար տանջվում. շատ անգամ իրեն կրակի մեջ է նետում, շատ անգամ` ջրի» (Մաթ.17.14): Շատերը  այս տեսակի դիվահարությունը փորձել են բուժել հոգեբուժների միջոցով, սակայն՝ անօգուտ: Դեղորայքը չէր կարող օգնել, քանի որ անհրաժեշտ է չար ոգիներին հեռացնել Հիսուսի զորավոր անունով:

 

ՊԻՂԾ ՈԳԻՆԵՐ, ՈՐ ԱՌԱՋ ԵՆ ԲԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խելագարությունը դիվահարության մի տեսակ է: «Ահա', Նրա մոտ բերեցին մի համր, դիվահար մարդ: Եվ երբ դևը դուրս եկավ, համրը խոսեց» (Մաթ. 9.32-33): «Այն ժամանակ Նրա մոտ բերեցին մի կույր և համր դիվահարի, և Նա բժշկեց նրան, այնպես որ, կույր ու համրը և' տեսավ, և' խոսեց» (Մաթ.12.22): «Համր և խո'ւլ ոգի, Ես հրամայում եմ քեզ, դրանից դո'ւրս արի և այլևս չմտնես նրա մեջ» (Մարկոս 9.25): Այստեղ տեսնում ենք խլության, համրության և կուրության դեպքեր` առաջացած հիվանդության ոգիներից:

«Եվ ահա, այնտեղ մի կին կար, որ տասնութ տարուց ի վեր թուլության ոգի ուներ: Նա կծկվում էր ու երբեք չէր կարողանում ուղիղ կանգնել» (Ղուկաս 13.11): Եթե այդ կինը այսօր գնար որևէ բժշկական հաստատություն, նրա վիճակը կախտորոշվեր «անբուժելի», թեև հնարավոր է, որոշ բուժումներ նշանակեին: Մինչդեռ այս կինը կապված էր չար ոգով (խոսք 16): Դեղորայքը, դիետան, թերապիան կամ էլ տաք լոգանքը, ինչպիսին էլ դրանք լինեին, չէին կարող հեռացնել չար ոգուն: Միայն Աստծու զորությունը կարող էր հեռացնել նրան և ազատել կնոջը:

Վերջին ժողողվներից մեկում մի կին ասաց ինձ, որ երեք անգամ վիրահատություն է տարել և հիմա էլ, բժիշկները տեղեկացնում են, որ կրկին վիրահատության կարիք ունի: Վիրաբուժությունը չէր կարողացել լիակատար բժշկել այս կնոջը:

Որքան էլ որակյալ վիրահատություն լինի, այն չի կարող չար ոգուն հեռացնել: Վիրահատությունը ժամանակավոր մեղմացում է բերում, երբ հեռացվում է հիվանդության մեջ ընդգրկված մասը, սակայն սա երաշխիք չէ, որ չար ոգին կրկին չի վերադառնա և տեղավորվի մարմնի մեկ այլ մասում:

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՐԳԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մենք շնորհակալ ենք Աստծուն, որ ոմանց գիտություն է տվել՝ թեթևացնելու այն մարդկանց տառապանքները, ովքեր դեռ չեն սովորել վստահել Աստծուն: Սակայն նրանք ամեն ժամանակ օգտակար չեն կարող լինել:

 

ԴԻՎԱՅԻՆ ՈԳԻՆԵՐԻՑ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՀԻՍՈՒՍԻ ՄԻՋՈՑՈՎ

Թեև շատերը բժիշկներից օգնություն են ստացել, սակայն կան մարդիկ, ովքեր Ղուկաս 8.43-ի կնոջ նման «ծախսել են իրենց ունեցվածքը բժիշկների վրա, սակայն չեն բժշկվել»: Այս անհույս կինը կատարյալ առողջացավ, երբ Հիսուսի մոտ եկավ:

Նման վիճակում գտնվող յուրաքանչյուր մարդ կարող է հետևել նրա օրինակին՝ կասկածանքի, վախի, սխալ ուսուցումների և հուսահատության արգելքները ճեղքելով և Հիսուսին հպվելով: Եթե հիվանդության պատճառը տկարության ոգին է, ապա բժշկության համար միայն մեկ ճանապարհ կա. այդ ոգուց ազատվելը:

 

ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏԱԳՐՎԵԼ

Մենք ձեզ համար լավ լուր ունենք. երբ Հիսուսը հեռացավ, Նա իշխանություն տվեց Իր սպասավորներին՝ կատարելու ԻՐ ԳՈՐԾԸ: Այսօր, ողջ աշխարհով մեկ Աստված մարդիկ ունի, ովքեր հետևում են Իր աստվածային առաջադրանքին. «Իմ անունով դևեր պիտի հանեն, և նոր լեզուներ պիտի խոսեն, օձեր պիտի բռնեն, և եթե մահացու թույն խմեն, նրանց պիտի չվնասի: Հիվանդների վրա ձեռք պիտի դնեն, և նրանք պիտի առողջանան» (Մարկոս 16.17,18):

 

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՀԵԼՈՒ ԽՈՍՔԵՐ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ

 

Գործք 10.38

Հովհ. 5.14

Ղուկաս 13.11-13

Մաթ. 9.32,33

Ղուկաս 8.43,44

Մարկ. 16.17,18

Մաթ. 8.17

Ղուկաս 7.21

Ղուկաս 8.2

Մաթ. 9.20-22

Մարկ. 6.5

Մաթ. 9.8

Ղուկաս 9.1,2

Մարկ. 6.13

 

 

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն