ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ - Դաս 8

 

 

Դյուրուսույց Աստվածաշնչյան Քոլեջ

Լեյքվուդ, Կալիֆոռնիա

 

 

ԴԱՍԸՆԹԱՑ N05. ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍ 8

ՎԱԽԻ ՈԳԻՆԵՐ

 

Կոնսպեկտ

 

1. Վախի կապանքը և դրդապատճառները.

ա.  Վախի ոգին.

բ.   Վախ առաջացնող հանգամանքներ.

գ.   Վախը անորոշ զգացումից.

2. Վախի կապանքի հետևանքները.

ա.  Վախը՝ պատճառ անպտղաբերության.

բ.   Վախը խանգարում է արձագանքել Սուրբ Հոգու շարժմանը.

գ.   Վախը կողոպտում է հավատքը.

3. Ազատագրությունը վախի կապանքից.

ա.  Քրիստոսը՝ ազատարար.

բ.   Ալենի անձնական վկայությունը.

գ.   Ալենի ազատագրական ծառայության վկայությունները:          

 

***

 

«Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չի տվել, այլ` զորության, սիրո և զգաստության» (2 Տիմ. 1.7):

 

ՎԱԽԻ ՈԳԻՆ

Հարյուրավոր մեղավորներ գնում են դեպի ԿՐԱԿԻ ԼԻՃԸ, որովհետև սատանան կապել է նրանց վախի ոգով: Եվ նրանք վախենում են նույնիսկ Աստծուն գալ, որովհետև վախենում են, թե չեն կարող այդ կյանքը ապրել, նաև վախենում են Աստծու անվան համար ծաղրվելուց  և հալածվելուց:

Խոսքը չի գնում Աստծու խոսքի և Նրա խոստումների անտեղյակության հետևանքով առաջացած անհավատության մասին, որը փարատվում է հե՛նց այդ Խոսքի միջոցով, ինչպես խավարն է ցրվում լույսը վառելիս. «Ուրեմն, հավատը լսելուց է, և լսելը` Աստծու Խոսքից» (Հռոմ. 10.17): Այլ՝ ՎԱԽԻ ՈԳՈՒ մասին, ինչի մասին կարդում ենք՝

«Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չի տվել, այլ` զորության, սիրո և զգաստության» (2Տիմ.1.7):

«Որովհետև վախը տանջանքի ենթակա է» (1Հովհ. 4.18):

Այստեղից՝ դրանք ՎԱԽԻ ՏԱՆՋՈՂ ՈԳԻՆԵՐ են:

Ոմանք լցված են վախով, փխրուն են, երկչոտ, լուռ տառապում են, պայքարում մենակ և վախենում են իրենց ներքին վիճակի ու անհանգստության մասին ասել իրենց ընկերոջը կամ հովվին: Սակայն որքան կամեցել են հաղթահարել այն, այնքան ավելի են ընկղմվել վախի մեջ:

Հազարավոր մարդկանց պահել են մետաղյա վանդակներում կամ հագցրել զսպաշապիկ վախի ոգու պատճառով: Դիվահարության դեպքերի մոտ 50%-ը, որոնք մեր ուշադրությունն են գրավել, վախի ոգուց են: Վախը կապում է և կաշկանդում մարդուն:

Արթնության ժողովներից մեկում ՎԱԽՈՎ ԲՌՆՎԱԾ մի կին եկավ. վախի տանջող ոգին կապել և իշխում էր նրան: Նա նման էր վանդակի մեջ դրված կենդանու, դեմքը ծածկված էր կնճիռներով և աչքերը՝ լի վախով: «Ես շա¯տ եմ վախենում»,- ճչում էր նա: Աղջիկներն էին նրան բերել այդ ժողովին, բայց նա չմոտեցավ աղոթքի շարքին: Ծառայությունից հետո հանդիպեցի նրան ու քաջալերեցի. «Այս վախերը հեռանալու են ձեզանից, արձակվելու են ձեր վրայից»: Սակայն նա աղաղակեց. «Այն երբեք չի' հեռանա: Այն չի պատրաստվում հեռանալ: Ուզում է հավիտյան պահել ինձ»:

 

ՎԱԽԻ ՏԱՐԲԵՐ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐ

Վախ առաջացնող հանգամանքներ: Ոմանք վախենում են տրանսպորտով երթևեկելուց: Ուրիշները հաճույքով գնացքով ճանապարհորդում են, բայց երբ անցնում են թունելով, սոսկում են մթությունից: Այլք սարսափում են մահից: Հիվանդները վախենում են, թե երբեք չեն ապաքինվի: Բժշկական սայլակին գամվածները, դեֆորմացվածները չարչարվում են այս ոգու կողմից: Նաև՝ նրանք, ովքեր անձնական կամ գործարար կյանքում հաջողություն չեն գտել և հուսահատ են: Համաձայն Ղուկաս 21.26-ի՝ շատերի սրտերը պիտի նվաղեն գալիք արհավիրքների պատճառով: Որոշ մարդիկ էլ զարհուրհում են խելագարվելու կամ ինքնասպանության մտքից: Վախի ոգու զոհերը գալիս են ազատագրության ժողովներին լացով, ճչալով, ոմանք էլ՝ լուռ ու սարսափահար: Ընդ որում՝ նրանցից շատերը ամիսներով կամ նույնիսկ տարիներով գտնվել են հոգեբուժարաններում:

Խոսքը չի վերաբերվում Աստծու խոսքի մեջ նշված փորձություններին, որոնք պատահում են բոլոր քրիստոնյաների հետ (1Կորնթ.10.13). Չէ՞ որ Քրիստոսն անձամբ անցել է այդ փորձություններով (Եբր. 4.15):

Վիճակագրությունն ասում է, որ 17 մլն. ամերիկացիներ մտավոր հիվանդություններով են տառապում: Տարեկան 300.000 հոգեկան հիվանդներ են հիվանդանոցներ ընդունվում:

 

ՎԱԽԻ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Շատերն անտեղյակ են մնում սատանայի գործի մասին, մինչև որ չար ոգիները կապում են միամիտ զոհերին և պահում նրանց մշտական վախի և տանջանքի մեջ: Եվ այդ մարդիկ տառապում են անորոշ վտանգի զգացումից:

 

ՎԱԽԸ՝ ՊԱՏՃԱՌ ԱՆՊՏՂԱԲԵՐՈՒԹՅԱՆ

Հին Կտակարանը Իսրայել ժողովրդին շարունակ քաջալերում էր վախին տեղիք չտալ:

Նոր Կտակարանում առաջին թշնամիներից մեկը կրկին վախն է համարվում:

Եկեղեցու ձեռքերը ոչ մի բան չի կարող այնպես կապել, որքան ՎԱԽԻ ՈԳԻՆ:

Մաթ. 25.25-ում («Եվ ես վախեցա ու գնացի քո տաղանդը թաքցրի. ահա' քո տվածը` քեզ») հանդիպում ենք մի մարդու, ում Աստված տաղանդ էր տվել և հրահանգել, որ այն օգտագործելով՝ շահույթ ստանա, սակայն ՆԱ ՎԱԽԵՑԵԼ ԷՐ այդ անել: Եվ Տիրոջ գալստյան ժամանակ այս մարդը ոչ մի բան չուներ տալու Նրան: Նա կապված էր վախով, որը պատճառ եղավ այս մարդու անկմանը և անպտղաբերությանը:

Նույն վախը նաև այսօր է տիրում շատերին:

 

ՎԱԽԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՇԱՐԺՄԱՆԸ

Վախն իր կապանքների մեջ է առել հազարավորներին: Հովիվները հաճախ վախենում են իրենց ժողովրդից և մեկը մյուսից, եկեղեցու անդամները` հովիվներից:

Հալածվելու և ծաղրվելու վախը շատ քրիստոնյաների պահում է ծիսական խեցու մեջ, մինչդեռ երբ Նեեմիայի օրերին Աստծու ուրախությամբ համակվեցին, Երուսաղեմի ուրախությունը լսվում էր նույնիսկ հեռուներում (Նեեմիա 12.43):

Եկեղեցիներում շատ քրիստոնյաներ այսօր խուսափում են ծառայելուց վախի պատճառով:

Աստծու Հոգին ժողովներում թեև այսօր էլ շարժվում է Իր քաղցրությամբ, զորությամբ և փառքով, երբ մարդկանց մեջ Նա գտնում է խոնարհություն, սակայն մարդկանց մեծամասնությունը վախենում է մտնել Սուրբ Հոգու շարժման մեջ և Աստծուն հոգով երկրպագել: Նրանցից շատերն իրենց սրտերում խորը փափագ և ծարավ են ունեցել` վայելելու Սուրբ Հոգու իրական շարժումը, բայց վախի պատճառով հրաժարվել են տեղ տալ Սուրբ Հոգուն, որովհետև վախեցել են որևէ մարմնավոր բան անելուց:

Ճիշտ է, ոմանք կարիք ունեն առողջ ուսուցման, որպեսզի խուսափեն անձի գործերից, սակայն հաճախ դրա փոխարեն ՎԱԽԵՆՈՒՄ են Սուրբ Հոգու շարժմանն արձագանքելուց: Թվում է, թե դա «առավել ապահով» է, բայց այդպիսի վախը  երբեք չի կարող հաղթության տանել:

Ուրեմն, այս վախի ոգին է կապում մարդկանց, որ խանգարվի Սուրբ Հոգու պարգևների գործածությունը, ինչպես Պողոսն էր զգուշացնում Տիմոթեոսին. «Ուստի հիշեցնում եմ քեզ, որ գործածես Աստծու այն պարգևը, որ ունես իմ՝ քո վրա ձեռք դնելով: Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չի տվել, այլ` զորության, սիրո և զգաստության»  (2Տիմ. 1.6,7):

Այն նաև առաջացնում է տանջալից վախեր, որոնք ողջ անհեթեթությամբ հանդերձ, իրենց զոհի կողմից մնում են անհաղթահարելի:

Սուրբ Հոգու պարգևներն ու դրսևորումները Աստծու մատակարարությունն են մեր հաղթական պատերազմի համար: Լավ է, երբ զինվորը թույլ չի տալիս, որ որևէ մեկը ձեռք տա իր հրացանին կամ ռազմամթերիքին, քանի որ դրանց սխալ օգտագործումը վնաս կբերի: Այսուհանդերձ, Ջոն Ուեսլին արթնության համար աղոթելիս աղաղակում էր, որ Աստված հնարավորինս ուղարկի արթնությունն առանց մոլեռանդության, բայց որ այն անպայման և մշտապես ուղարկի:

 

ՆԵՐՍԻՑ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐ

Ժամանակ կար, երբ արդարության համար հալածանք էր գալիս դրսից: Այսօր քրիստոնյաները հալածանք են կրում ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՍՈՒՄ. «Մարդու թշնամիները իր ընտանիքը պիտի լինի» (Մաթ. 10.36):

Այսօր մեր տեղական եկեղեցիներում, կան շատերը, ովքեր Սուրբ Հոգու պարգևներ ունեն և կարող են օրհնություն լինել ողջ համայնքի համար, սակայն վախենում են, թե ինչ-որ մեկը կարող է իրենց անուն դնել («ուշացած անձրև») կամ ծառայությունը վերագրել ինքնացուցադրմանը:

 

ՎԱԽԸ ԿՈՂՈՊՏՈՒՄ Է ՀԱՎԱՏՔԸ

Մարդիկ վախենում են Սուրբ Հոգով լցվելու համար խնդրելուց, որովհետև մտածում են, թե օտար լեզուների աղոթքն իրենցից կլինի. վախենում են, որ եթե Աստծուց հաց խնդրեն, Նա նրանց քար կտա:

Շատերը բժշկություն ստանալուն մոտենում են անհավատությամբ, քանի որ նրանք ԿԱՊԱՎԱԾ ԵՆ ՎԱԽՈՎ. վախենում են, որ երբեք չեն բժշկվի, քաղցկեղը կուտի իրենց կյանքը, իսկ խպիպը խեղդամահ կանի:

 

ՔՐԻՍՏՈՍԸ՝ ԱԶԱՏԱՐԱՐ ՎԱԽԻ ԿԱՊԱՆՔԻՑ

Նրանց անհրաժեշտ է քաջալերել, որ իրենց Բարեկամը, Ուսուսցիչը և Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը իրենց կողքին է և պատրաստ է ազատագրել նրանց:

Այդ մասին հաստատում են Աստվածաշունչը՝ հավիտենական և ամենակարող Աստծու անփոփոխ խոստումներով և հազարավոր մարդկանց փորձառությունը:

Հիսուսը եկավ՝

«որ ազատագրի նրանց, ովքեր մահվան վախով իրենց ողջ կյանքի ընթացքում ծառայության մեջ էին ապրում» (Եբր. 2.15):

«ԳԵՐԻՆԵՐԻՆ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ բանտարկյալներին բանտի բացվելը հռչակելու» (Ես. 61.1):

Հիսուսը կազատի նրանց, ովքեր գերության մեջ են և դուռ կբացի ամենի հանար, ով կապանքի մեջ է (լինի դա վախի, կրքի, հպարտության, նախանձի, ագահության, տկարության՝ քաղցկեղի, խպիպի, կատարակտի, հոդաբորբերի կամ այլ կապանքներ):

Եվ ես տեսել եմ, թե ինչպես են մարդիկ, Հիսուսի անունով դևին սաստելով, ազատագրվել են վախից:

Ազատագրական ծառայությունների ժամանակ ես աղոթել եմ հարյուրավոր մարդկանց համար, ովքեր կապված են եղել վախի տանջող ոգիներով և տեսել նրանց վախից ազատված: Եվ այնուամենայնիվ, այդ դիվական ոգիները ենթարկվում են Հիսուսի անվան իշխանությանը և հեռանում Հիսուսի անունով հրամայելիս:

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Մի քանի տարի առաջ հետևյալ փորձառությունն ունեցա: Մի սարսափելի վախ ճանկեց ինձ և այն գնալով մեծանում էր: Վախն այնքան մեծացավ իմ կյանքում, որ չէի կարողնում քարոզել: Շարունակ մի ձայն էի լսում, որ ասում էր, թե վերջին անգամ եմ քարոզում:

Ամեն անգամ, որ բացում էի Աստվածաշունչս, նույն ձայնն ասում էր. «Քո վերջին քարոզի ժամանակը մոտենում է»: Եվ այնքան լարված էի քարոզում, որ կծոտում էի շրթունքիս ներքին մակերեսին առաջացած կապտավուն գոյացությունը, որը մեծ թթի չափ էր և արյունահոսում էր:

Սատանան ամիսներով ասում էր ինձ, որ դա քաղցկեղ է և ավելի է մեծանում: Նա ասում էր.

-Ի՞նչ ես անելու, երբ այն սպառի քո շրթունքը: Ի՞նչ ես անելու, երբ այն քայքայի դեմքդ և ատամներդ դուրս ցցվեն: Այդ ժամանակ չես կարող կանգնել և քարոզել: Ի՞նչ ես պատրաստվում անել, երբ նայես քեզ հայելու մեջ և տեսնես երեսդ վիրակապով:

Վազում էի հայելու մոտ և տեսնում ինձ առանց քթի և բերանի, սպիտակ վիրակապով՝ ատամները դուրս ցցված:

Մտածում էի, որ չեմ կարող քարոզել բժշկության մասին, երբ ինքս հիվանդ եմ: Չեմ կարող հավատ քարոզել, երբ ինձ պակասում էր այն: Չեմ կարող քարոզել, որ Աստված երբեք չի ձախողում, քանի որ չէի կարողանում հավատալ, թե կազատագրի ինձ:

ՎԱԽԸ մոտեցնում էր ինձ մահվան: Օր ու գիշեր տանջվում էի: Այդ նորագոյացությունն այնքան էր մեծացել, որ ամեն քարոզի ժամանակ կծում էի այն և դրանից արյունահոսություն էր սկսում: Ես կուլ էի տալիս այդ արյունը, որ ոչ մեկը չիմանար:

Ես ղեկավարում էի արթնության մի ժողով Ուոմինգի եկեղեցիներից մեկում: Մի գիշեր ծառայությունից հետո հուսահատ էի: Եկեղեցում մնացի, որպեսզի աղոթեմ: Վշտից աղաղակում էի. «Աստված իմ, ես քարոզել եմ բժշկություն հիվանդներին, աղոթել եմ և Դու բժշկել ես նրանց: Դու մեծ բան ես արել ինձ համար: Բայց մի բան ևս պիտի անես ինձ համար: Ազատի'ր ինձ: Այլևս չեմ կարող քարոզել»:

Հասկանում էի, որ չեմ կարող ստանալ այդ բժշկությունը, մինչև չազատվեմ տանջող վախից: Չգիտեի, որ դա ՎԱԽԻ ՈԳԻՆ ԷՐ: Այն ժամանակ, երբ ծնկել էի ամբիոնի մոտ ու լաց էի լինում, Աստված խոսեց ինձ հետ` օգտագործելով Իր Խոսքը. «Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չի տվել, այլ` զորության, սիրո և զգաստության» (2 Տիմ.1.7): Նա հասկացրեց, որ այդ տանջող բանը վախի ՈԳԻՆ Է:

Կանչեցի այդ եկեղեցու հովվին. «Եղբայր, հավատում ե՞ք, որ վախի ոգի կա» (Այդ ժամանակ շատ քիչ բան գիտենք ոգիների մասին, և իմացածն էլ վախենում էինք մատնանշել` ծաղրանքի չենթարկվելու կամ հեղինակությունը չկորցնելու համար):

«Ալլե'ն, ես չգիտեմ դրա մասին»,- ասաց նա:

Ես ասացի նրան, որ իմ աղոթքի ժամանակ Աստված խոսել է ինձ հետ այդ մասին: Հարցրեցի նրան, թե արդյո՞ք հիշում է, որ ցույց եմ տվել իմ բերանի միջի գոյացությունը: «Այո',- պատասխանեց նա,- կամ Աստված պիտի բուժի քեզ, կամ էլ երբեք չես կարող քարոզել: Ալլե'ն, ես վախեցել եմ քեզ համար»:

Բացատրեցի նրան, որ Աստված ցույց է տվել, որ վախի ոգուց եմ տանջվում:

«Եղբայր,- շարունակեցի ես,- այն օր ու գիշեր ասում է ինձ, որ ես շուտով մահանալու եմ: Ուզում եմ, որ մի ձեռքը դնեք գլխիս և մյուսը` կրծքիս վրա և ասեք. «Հիսուս Նազովրեցու անունով, դու' վախի տանջող ոգի, բա'ց թող նրան»:

Երբ նա արեց իմ ասածի համաձայն, զգացի, որ մի բան թռչունի պես թռավ ու գնաց: Հասկացա, որ Աստված ազատագրեց ինձ վախից: Անկասկած, ոչ մի վախ կամ չարչարանք չմնաց:

Թռչկոտում էի, գոռում, պարում ու ճչում:

«Եղբա'յր,- գոչեցի ես,- ես ազատ եմ: Այդ վախի ոգին հեռացավ»: Եվ հանկարծակի, ինչպես լցվում է տարան, ես էլ սկսեցի լցվել: Նախկինում միայն լցված էի կասկածանքով, անհանգստությամբ, վախով, տանջանքով և ցավով: Իսկ հիմա լցվում էի մեկ այլ բանով, որը նման էր մեղրի քաղցրությանը: Դա հավատն էր, որը գալիս էր Աստծուց, Երկնքից, գերբնական հավատը:

Երբ գնացի լոգարան, սատանան ասաց, որ նայեմ շրթունքիս:

Սովորության համաձայն ամեն գիշեր նայում էի ուռուցքին, որ տեսնեի« թե իչքան էր մեծացել: Իմ առաջին միտքն առավոտյան նորից այդ ուռուցքն էր:

Իսկ այս գիշեր անցա հայելու մոտով, սակայն մերժեցի նայել ինձ:

Ո՛չ մի անհանգստություն« ո՛չ մի վախ և ո՛չ մի անհավատություն այլևս չունեի: Կար միայն հավատ, և այն ինձ լցնում էր ու հոգիս հեղեղում: Ես հաղթություն էի աղաղակում նույնիսկ այն ժամանակ« երբ զգում էի այդ գոյացությունը լեզվիս վրա: Գիտեի« որ այն դեռ այնտեղ էր: Բայց Աստված հեռացրել էր վախի ոգին: Գիտեի, որ սրտումս հավատ ու վստահություն ունեի Աստծու վրա, և որ Նա սուտ չի կարող խոսել:

Երբ ազատվում ես վախից, Աստված քեզ հավատ է տալիս: Բայց դու չես կարող հավատ ստանալ մինչև վախից չազատվես: Ջրի ու յուղի պես դրանք չեն կարող խառնվել միմյանց:

Ես անկողին մտա՝ ձեռքերս վեր բարձրացած աղաղակելով և գոհություն հայտնելով Աստծուն, որ ինձ ազատեց կասկածանքից, անհանգստությունից և վախից: Թեև դեռ բժշկության որևէ տեսանելի նշան չկար (ես չէի խնդրել բժշկության համար), սակայն փառաբանում էի Աստծուն բժշկության համար: ՎԱԽԸ, որ խանգարում էր իմ բժշկությանը, գնացել էր:

Ամբողջ գիշեր մանկան պես խաղաղ քնեցի: Առավոտյան, սովորության համաձայն, լեզվովս շոշափեցի այդ գոյացությունը: Այլևս չէի կարողանում գտնել դրա տեղը: Մտածեցի, որ երևի մյուս շրթունքիս վրա է: Փնտրում էի այն՝ կարծելով, թե մոռացել եմ տեղը: Լեզուս պտտեցի բերանիս ներսում. այն հարթ էր: Ոլորեցի շրթունքիս եզրը. ուռուցքի ոչ մի հետք չկար:

Ուրախությունից սկսեցի աղաղակել ու ցատկել: Գիշերը, երբ քնած էի, Աստված վիրահատել էր ինձ: Նա հեռացրել էր այդ ուռուցքը և ազատել ինձ:

Սա պատահել է 15 տարի առաջ, և ես դեռ քարոզում եմ Ավետարանը: Ալլելու՜յա:

 

ՎԱԽԻ ՈԳՈՒՑ ԱԶԱՏԳՐՄԱՆ ԱՅԼ ԴԵՊՔ

Գրանցամատյանումս շատ վկայություններ կան նրանց մասին, ովքեր ազատագրվել են վախից: Նրանք հիմա ապրում են ազատ և երջանիկ կյանքով: Այդ վկայություններից մեկը սա է. «Ես մասնակցեցի Ձեր ժողովին Գրեյթ Բենդում, Կանզաս: Մի օր քարոզում էիք ճնշող ոգու մասին: Դուք նկարագրեցիք մի աղջկա, ով կապված էր վախի ոգով այնպես, որ չէր կարողանում գիշերները քնել, քանի դեռ չէր համոզվում, թե ամուսինն իր կողքին է:

Ես էլ նույն ոգու զոհն էի՝ միայն մեկ տարբերությամբ. կարիք չունեի քնելու ժամանակ, որ ինչ-որ մեկը նստեր իմ կողքին: Երբ լույսն անջատվում էր գիշերը, թվում էր, որ մեկը թռչում է ինձ վրա՝  սպանելու համար: Այդ պատճառով էլ չէի քնում մութ սենյակում, քանի որ մղձավանջներ էի ունենում և հանկարծակի վեր էի թռչում՝ ահաբեկվելով, թե ինչ-որ մեկն այնտեղ կամենում է ինձ սպանել:

Բայց, փառք Հիսուսին, երբ Դուք այդ գիշեր խոսում էիք, զգացի Սուրբ Հոգու հպումը և հասկացա, որ ազատագրվելու եմ: Ինձ համար աղոթելուց հետո ասացիք, որ զգացել էք վախի տանջող ոգու հեռանալն ինձանից: Այդ գիշեր գնացի տուն, քնեցի այնքան առողջ և խաղաղ, ինչպես փոքրիկ երեխան` ԱՌԱՆՑ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԼՈՒՅՍԸ ՎԱՌԵԼՈՒ: Ես ԼԻԱԿԱՏԱՐ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱ»:

 

Մեկ այլ վկայություն` վախի ոգուց ազատագրման մասին.

«1952թ.-ի դեկտեմբերին, Աստված կանչեց ինձ ծառայելու, բայց մի վախ իր կապանքի մեջ էր  առնում ինձ շարունակ և ասում էի, թե չեմ կարող ծառայել: Վերջապես որոշեցի, որ չեմ ծառայի: Այդ օրվանից մինչև անցյալ հունիս բռնված էի դիվական ոգիներով:

Վախի ոգին իր հետ բերել էր այլ ոգիների և ես խելագարության աստիճանի էի հասնում:

Ինչ-որ մեկն ասում էր, որ կյանքիս վերջ տամ և տարբեր ձևեր էր առաջարկում: Այնպիսի վիճակի հասա, որ կարող էի անգամ հորս սպանել, քանի որ սկսել էի ատել նրան: Դա սատանան էր, որ ինձ հարկադրում էր այդ անել: Եվ ես չէի կարողանում աղոթել:

Մի գիշեր լսեցի Ձեր քարոզը «Ես վախենում էի» թեմայով, որը համապատասխան էր իմ վիճակին և հանկարծակի հասկացա, որ իմ ազատվելու գիշերն է: Դուք աղոթեցիք բոլոր նրանց համար, ովքեր կապված էին վախով: Սա եմ հիշում, որ Աստծու զորությունն իջավ և մի բան հեռացավ ինձանից: Աստված ներել է ինձ և ազատել. ես հիմա ազատ եմ:

Ես նաև բժշկվեցի նյարդային վիճակներից, կանացի խնդիրներից և վատ տեսողությունից:

Ազատագրվելուս  գիշերը, երբ  անկողին մտա« փառաբանելով Աստծուն Սուրբ Հոգով կրկին լցվելու համար, Աստված ցույց տվեց, թե ինչպես սև թռչունների մի երամ հանկարծակի թռավ և հեռացավ: Իր ողորմության համար իմ գոհությունը բավարար չէ»:

Հավանաբար մեկ այլ փորձառության մասին պետք է ասեմ, որի ժամանակ մեծ ազատագրում ունեցա ՎԱԽԻ ՈԳՈՒՑ:

Շատ տարիներ առաջ քարոզում էի Ստերլինգում« Կոլորադո: Հաճախակի կորցնում էի ձայնս հենց ծառայության մեջտեղում և չէի կարողանում խոսել: Այդ օրերին շատ եկեղեցիներ բարձրախոս չունեին: Եթե մեկը ուներ,պետք է հետը տաներ: Հաճախ հազիվ շշնջալով էի խոսում, շնչահեղձ լինելով, մի կերպ վերջացնում էի պատգամը:

Պահեր էին լինում, որ բառացիորեն չէի կարողանում խոսել: Ողջ օրը շշնջալով էի խոսում: Ծառայությունից առաջ ամբողջ օրն աղոթում էի ձայնիս համար:

Եթե բարձրախոս չէի ունենում ձեռքիս տակ, ոչ ոք չէր կարողանում լսել: Ձայնիս վիճակը գնալով  վատանում էր: Երբեմն հարկադրված հետաձգում էի ժողովը, քանի որ չէի կարողանում խոսել:

Այս խնդրից արդեն հոգնել էի, և այն տանջում էր ինձ: Հետևաբար, առաջին օրը, երբ ծառայություն չունենեինք, գնացի կոկորդի մասնագետի մոտ քննության: Ուզում էի իմանալ պատճառը, որ բուժվելուց հետո վկայեի այդ մասին:

Ես հակառակ չեմ բժիշկներին, բայց երբ հավատ ունենք ու վստահում ենք Աստծուն, այդ ժամանակ կարիք չունենք դիմելու ուրիշի:

Այն նույն ձայնը, որ երեք տարի առաջ ասում էր« թե շրթունքի քաղցկեղից մահանալու եմ, հիմա ասում էր, թե վիճակս չի լավանա  և այլևս չեմ քարոզելու:

Երբ բժշկի սպասասրահում էի, խորհում էի, թե ինչ-որ մեկը կարող էր տեսնել ինձ և մտածել, որ բժշկության քարոզիչը դիմում է բժշկի: Մի ամսագիր վերցրի և թաքնվեցի հետևում:

Կարիք չեղավ երկար  սպասելու: Բժիշկն ասաց. «Ձեր քարտից տեսնում եմ, որ քարոզիչ եք»: Հարցնում էր, թե ինչի մասին եմ քարոզում: Հազիվ մրթմրթացի` Ավետարան, որից նա հասկացավ, որ գործս լավ չեմ անում, քանի որ ձայն չունեի:

Ստուգումից հետո բժիշկն ասաց, որ իմ քարոզելու ժամանակն ավարտվել է:

Նա հաստատեց սատանայի խոսքը և առաջարկեց դադարեցնել քարոզելը, քանի դեռ որոշ չափով կարողանում եմ խոսել: Նա ասաց, որ եթե լարեմ ձայնս, ինչպես անում էի այն ժամանակ, ուրեմն ամբողջովին կկորցնեմ այն, քանի որ ձայնալարերս կոշտացել էին, դեֆորմացվել և անհարթ էին:

Ինչ-որ բան կոտրեց սիրտս:

Խորհրդակցեցի նաև այլ մասնագետների հետ, որոնք ճիշտ նույն բանն ասացին: Այն պահին, երբ երրորդ մասնագետը խորհուրդ տվեց կանգնեցնել քարոզելը և պաշտպանել ձայնալարերը, ոտքի կանգնեցի ու հայտարարեցի. «Երկու  մյուս մասնագետները նույն բանն են ասում, բայց օրհնյալ լինի Աստված, ես գնալու եմ քարոզելու: Կքարոզեմ այնքան ժամանակ, որքան ձայն կունենամ, իսկ երբ այլևս ձայն չունենամ, շշնջալով կքարոզեմ: Երբ դա էլ չկարողանամ անել, փա¯ռք Աստծու, գրատախտակ կվերցնեմ և կգրեմ նրա վրա: Ես չեմ պատրաստվում հրաժարվել քարոզելուց: Չեմ պատրաստվում պարտվել, այլ`  Ավետարանը քարոզել այնքան ժամանակ, մինչև մեռնեմ»:

Սատանան ասաց. «Իսկ հիմա ի՞նչ ես անելու, Ալլե՛ն»:

«Աստծուն օրհնել և քեզ պարտության մատնել, սատանա՛», -ասացի ես:

«Արդեն մի քանի ամիս է, փորձում ես դա անել, բայց չես կարողանում: Ավելի լավ է ձայնդ պաշտպանելու համար մեկ այլ գործ գտի'ր, քո քարոզելու ժամանակն ավարտվել է»:

Ողջ կեսօրին աղոթում էի, կռիվ տալիս ու պատերազմում սատանայի հետ: Երբ աղոթում էի, հասկացա, որ դուրս եմ եկել մի քանի տարի առաջվա նույն ՎԱԽԻ ՈԳՈՒ դեմ: Իսկ վախը տանջանք է պարունակում: Այն գերեզման է փորում քեզ համար: Վախը ցույց է տալիս մարմինդ քայքայված: Վախը բաժանում է Աստծուց, խանգարում է Նրա խոստումները ստանալ:

Աստված մի հովվի ուղարկեց, որ ինձ համար աղոթի: «Քարոզի'չ,-ասացի ես,- Դենվերից երեք լավագույն մասնագետներ ինձ ասացին, որ շշնջալուց ավելի երբեք չեմ կարողանալու խոսել: Նրանք առաջարկեցին դադարեցնել քարոզելը, բայց ես հենց նոր դրա համար աղոթում էի, և Աստված ուղարկեց Ձեզ այստեղ: Ուզում եմ, որ Ձեր ձեռքերը դնեք ինձ վրա»:

Նա հարցրեց, թե արդյո՞ք ցանկանում եմ, որ աղոթի ինձ համար: Չէ՞ որ բազմաթիվ անգամներ աղոթել էր ինձ հետ, բայց ոչ մի արդյունք չէր եղել: Սակայն այս անգամ պատրաստվում էի ինչ-որ բան ստանալ: Մի բան է ձեռքերն ինչ-որ մեկի վրա դնել և խնդրել, որ Աստված բժշկի նրան, մեկ այլ բան՝ նախ ազատվել կասկածանքից ու անհավատությունից և հետո ձեռք դնել ու ասել. «ՎԱԽԻ՛ ՈԳԻ« ՀԵՌԱՑԻ'Ր»:

Ես խնդրեցի, որ մի ձեռքը դնի գլխիս վրա, մյուսը` կրծքիս և սաստի այդ ՎԱԽԻ ՏԱՆՋՈՂ ՈԳՈՒՆ: Երբեք չեմ մոռանա, նա ինձանից կես կագուն բարձր էր« իսկ ես իրենից՝ երկու անգամ ավելի գեր: Նա այնպես խփեց գլխիս, որ հազիվ կարողացա ոտքերիս վրա կանգնած մնալ: «ԴՈ'՛Ւ« ՎԱԽԻ ՏԱՆՋՈ՛Ղ ՈԳԻ»«- հազիվ այսքանն էր ասել, երբ ոգին հեռացավ: Այնպիսի զգացում ունեի, թե կարծես ինչ-որ մեկը դատարկեց մի զամբյուղ: Կրկին ՀՍՎԱՏԸ հեղեղեց իմ հոգին:

Երբ այդ ոգին հեռացավ և սթափվեցի, լսեցի մի ծանոթ ձայն: Նախկինում լսել էի հովվին աղաղակելիս, բայց դա նրա ձայնը չէր: Սենյակում մեզանից բացի ուրիշ ոչ ոք չկար:

Կրկին այդ ձայնը գրավեց ինձ. դա իմ ձայնի նման էր:

Դա Ալլենն է. «Բժշկվա¯ծ եմ, բժշկվա¯ծ»: Վայրի հնդկացու նման թռչկոտում էի: Ձայնս այնքան մաքուր էր, որքան զանգը: Աստված ինձ մի նոր ձայն էր պարգևել: Նա թույլ տվեց ինձ գոռալ, քանի որ երեք մասնագետների կարծիքով չէի կարող քարոզել: ԱՍՏՎԱԾ ԲԺՇԿԵ՛Լ ԷՐ ԻՆՁ:

Մենք չենք կարող Աստծու համար լավագույնն անել, եթե կապված և տանջվում ենք ՎԱԽԻ ՈԳՈՒՑ:

Հիսուսը եկել է« որ «ազատագրի նրանց, ովքեր մահվան վախով իրենց ողջ կյանքի ընթացքում ծառայության մեջ էին ապրում » (Եբր. 2.15):

 

ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՄԵ՛ՐՆ Է: ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱԶԱ՛Տ ԼԻՆԵՆՔ, ՊԱՐՍՊԱՊԱՏ ՔԱՂԱՔ՝ ԸՆԴԴԵՄ ԹՇՆԱՄՈՒ

 

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՀԵԼՈՒ ԽՈՍՔԵՐ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ

Սաղմ. 118.6

1 Հովհ. 4.8

Առակ. 1.33

2Տիմ. 1.7

Սաղմ.56.4

Եբր. 2.15

Հոբ 3.25

Հռոմ. 8.15

Ղուկաս 21.26

Սաղմ. 46.2

Սաղմ. 64.1

Եսայի 14.3

Հայտն. 21.8

Եբր. 13.6

Եսայի 35.4

Առակաց 29.25

Մաթ. 8.26

Սաղմ. 27.1-3

 

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն