ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ - Դաս 1

 

Դյուրուսույց Աստվածաշնչյան Քոլեջ

Լեյքվուդ, Կալիֆոռնիա

 

 

ԴԱՍԸՆԹԱՑ N05. ԴԻՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍ 1

ՉԱՐ ՈԳԻՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ

 

Կոնսպեկտ

 

1. Դասընթացում քննարկվող հարցերը.

2. Չար ոգիների իրական լինելը.

3. Չար ոգիներից ազատագրության մասին.

ա. Չար ոգիների հարցը Աստվածաշնչում.

1)   Լեգիոնի դեպքը Ղուկաս 8.27-ում և Մարկոս 5.1-14-ում.

2)   Փիլիպոսի ազատագրական ծառայությունը (Գործք 8.6«7).

բ. Մերօրյա դեպքերի մասին.

1)   Նոպայի մեջ ընկած մարդը, ում բերանից արյուն էր գալիս և անասնական ձայն էր հանում (Մարկ.9.17-27՝ լուսնոտ պատանու դեպքը).

2)   8 տարի շարունակ համրացած մարդու բժշկությունը, երբ Հիսուսի անունով հեռացվում է համրության ոգին (Մարկ.16.17: Մաթ.9.32,33՝ «Երբ դևը դուրս եկավ, համրը խոսեց»):

3)   Երկու եղբայրների ազատագրությունը խլության ոգուց.

4)   Խլության ոգու հեռացման հետևողականությունը.

5)   11 ոգիների հեռացումը դիվահար կնոջից.

6)   «Ձայն Բժշկության» ամսագրից (դեկտեմբեր, 1951) «ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԿՈՒՅՐԸ ԿՐԿԻՆ ՏԵՍՆՈՒՄ Է» վկայությունը՝ կուրության ոգու հեռացումը.

գ. Սատանայի դեմ հոգևոր պատերազմի կոչը.

1)   Հիսուս պատվիրեց դևեր հանել՝ Մարկ.16.17.

2)   Պողոսը զգուշացումը Եփես. 6.11-13-ում.

 

***

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

«Ամուր բռնիր խրատը ու բնավ մի' թող. այն պահի'ր, քանզի քու կյանքդ նա է» (Առ. 4.13):

Ձեր երջանկությունը, մտքի խաղաղությունը, և կյանքը կարող են կախված լինել Խոսքը բռնելու չափից:

Անկասկած, հազարավոր մարդիկ, ովքեր այսօր հոգեկան հիվանդների համար նախատեսված հաստատություններում են կամ արդեն գերեզմանում, բնականոն և երջանիկ կյանք կապրեին, եթե ընդունեին, հավատային ու գործեին Աստծու Խոսքի՝ Չար ոգիների կապանքներից ազատագրման ուսուցման համաձայն:

Հիսուսն ասաց. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ո'չ թե ինչպես աշխարհն է տալիս, Ես տալիս եմ ձեզ: Ձեր սիրտը թող չխռովվի, ո'չ էլ վախենա» (Հովհ. 14.27):

Աստծու կամքը չէ, որ որևէ մեկը չար ոգիների կապանքների մեջ հայտնվի, ճնշվի և չարչարվի: Սակայն շատերը այդ ներգործության տակ են և դրա համար պատճառ կա: Այս դասընթացի նպատակն է, տեղեկացնել ձեզ այդ մասին:

Այստեղ ներկայացված պնդումները վերցված են Աստծու Խոսքից: Պարզաբանման և հաստատման համար շատ վկայություններ են մեջ բերված՝ ցույց տալու համար, թե ԻՆՉՊԵՍ է Աստված իրականացնում Իր խոստումները:

 

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ

Աստված Իր Խոսքում ազդարարում է. «Եվ դուք կիմանաք ճշմարտությունը և ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի» (Հովհ. 8.32,36):

Այս դասընթացը պատասխանում է հետևյալ հարցերին`

-          Արդյո՞ք չար ոգիներն իրական են.

-          Ինչպե՞ս են գործում նրանք այսօր.

-          Որտեղի՞ց են գալիս.

-          Ո՞վ կարող է հեռացնել չար ոգիներին.

-          Ինչպե՞ս կարելի է անվնաս մնալ դիվական զորությունից:

 

ա. ՉԱՐ ՈԳԻՆԵՐՆ ԻՐԱԿԱ՞Ն ԵՆ

Ուսումնասիրենք չար ոգիների հարցը Աստվածաշնչում և համեմատենք դրանք մերօրյա դեպքերի հետ:

Ղուկաս 8.27-ում կարդում ենք. «Եվ երբ նա նավից դուրս եկավ« անմիջապես գերեզմաններից նրա դեմ ելավ մի մարդ, պիղծ ոգուց բռնված« որ գերեզմաններում էր բնակվում« և նույնիսկ շղթաներով չէին կարողանում կապել նրան. որովհետև շատ անգամներ ոտնակապերով և շղթաներով  կապվել էր« բայց շղթաները կոտրտել ու ոտքերի կապերը փշրել էր« և ոչ ոք չէր կարողանում նրան զսպել: Եվ շարունակ գիշեր ու ցերեկ« գերեզմաններում ու լեռներում աղաղակում էր և ինքն իրեն քարերով վերքեր պատճառում » (Տե'ս Մարկոս 5.1-14): Հազարավոր դևեր կային այս մարդու մեջ (Ղուկաս 8.30): Երբ Քրիստոսը հեռացման հրաման տվեց, դևերը խոսեցին. «Ինձ մի' տանջիր»: «Եվ Հիսուսն անմիջապես հրամայեց նրանց, և պիղծ ոգիները դուրս եկան և խոզերի մեջ մտան: Եվ այն երամակը գահավիժեց դեպի ծովը (մոտ երկու հազարի չափ էին), և ծովում խեղդվեցին» (Մարկոս 5.13):

 

ԴԱԺԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավետարանը պատմում է, որ ազատագրվելուց հետո մարդը Հիսուսի ոտքերի մոտ էր: Այժմ նա հագնված էր և խելքը գլուխն էր եկել:

Այսօր էլ շատ հոգեբուժարաններ կան: Երբ մտնում ես այնտեղ, քայլում երկար միջանցքով, բազմաթիվ բանալիներ ես տեսնում բուժքրոջ մոտ, ով շատ դռներ է բացում առջևից և հետո հետևից փակում: Շատերն այնտեղ կարծես վանդակների մեջ են և շների պես ճանկռում են հատակը: Մի անգամ ականատես եղանք, թե ինչպես մի քանի հսկա մարդիկ ուժով տեղավորում են մի հիվանդի հատուկ շապկի մեջ: Որտեղի՞ց է գերմարդկային ուժը նրա մեջ: Շատ զարմացանք, երբ իմացանք, որ այդ մարդը ամենաշատ կարդացած անձնավորություններից մեկն է՝ ամերիկացի մի պրոֆեսոր: Իմացանք, որ մոտ մեկ ամիս է, որ այս նոպայի մեջ է:

Մեր մեծ վրանային քարոզարշավներից մեկի ժամանակ հսկիչներից մեկը գրոհեց բեմ. որտեղ ես նստած էի, և արագ տեղեկացրեց, որ վրանի հետևի մասում ինչ-որ մեկը նոպայի մեջ է: Մինչև կհասնեի այդ մարդուն, մի խումբ արդեն հավաքվել էր նրա շուրջը. ոմանք աղոթում էին, ոմանք էլ չգիտեին թե ինչ անեին: Երկու ուժեղ տղամարդ նրա լարված մարմինը պահում էին աթոռի վրա: Բերանից արյուն էր դուրս էր գալիս. նա ծամում էր իր լեզուն: Սարսափելի անասնական ձայն էր հանում այդ մարդը: Մի քանի րոպե առաջ այս մարդը նստած էր այնտեղ` իր երգարանը ձեռքին, երբ հանկարծ սկսեց փայտանալ ու կորցնել ինքնակառավարումը: Այն չէր կարող լինել առանց պատճառի:

Լսենք Մարկոս 9.17-27-ում լուսնոտ տղայի հորը. «Քեզ մոտ եմ բերել որդուս« որը համր ոգի ունի« որտեղ հասնում է` գետնով է տալիս նրան: Որդիս փրփրում է և ատամները կրճտացնում« փայտանում է ու զգայությունը կորցնում: Եվ շատ անգամներ էլ կրակի ու ջրի մեջ է գցել« որ կործանի նրան»: Երբ Քրիստոսը սաստում է պիղծ ոգուն, նա աղաղակելով ու տղային ուժգին ցնցելով, դուրս է գալիս: «Երբ Հիսուսը սաստեց դևին, և նա դուրս եկավ, տղան նույն ժամին բժշկվեց» (Մաթ. 17.18):

Մեր բժշկության ծառայություններից մեկում մի մարդ եկավ, որ չէր կարողանում խոսել. այդ մարդն արդեն ութ տարի էր, որ չէր խոսում: Իր կնոջ վկայությամբ ութ տարի առաջ նա կատարյալ խոսել է, երբ հանակարծ ինչ որ բան կաթվածի է ենթարկել նրա խոսակցական օրգանները: Համաձայն Մարկոս 16.17-ի՝ ձեռքերս դրեցի այդ մարդու վրա և հրամայեցի, որ ՀԻՍՈՒՍԻԱՆՈԻՆՈՎ խուլ ոգին հեռանա նրանից, և անմիջապես ժպիտ հայտնվեց մարդու դեմքի վրա: Նա բացեց իր բերանը և ութ տարվա մեջ առաջին անգամ սկսեց փառաբանել Աստծուն և ասել. «Նա հեռացա՛: Ես ազա¯տ եմ…»:

Եկե'ք այս դեպքը համադրենք ավետարանական վկայության հետ. «Նրա մոտ բերեցին մի համր, դիվահար մարդու: Եվ երբ դևը դուրս եկավ, համրը խոսեց, և ժողովուրդը զարմացավ, ասելով. «Իսրայելի մեջ այսպիսի բան երբեք չի տեսնվել»» (Մաթ. 9.32,33): Ժամանակն է վերադառնալ Աստվածաշնչին և սովորել ճշմարտությունը:

Երբ Հիսուսն ասաց. «Նրանք դևեր են հանելու» (Մարկոս 16.17), Նա հենց դա ի նկատի ուներ: Նա գիտեր, որ իր աշակերտները քարոզելու են Աստծու Խոսքը մարդկանց և նրանց Սատանայի ծուղակներից ազատելու ժամանակ  միշտ գործ էին ունենալու իրական չար ոգիների հետ:

Պողոսը զգուշացնում էր Եփեսոսի եկեղեցուն. «Ձեր վրա հագեք Աստծու սպառազինությունը« որ կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարքներին: Որովհետև մենք մարմնի և արյան հետ չենք պատերազմում, այլ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ, այս աշխարհի ԽԱՎԱՐԻ ԻՇԽԱՆՆԵՐԻ և ԵՐԿՆԱՎՈՐՆԵՐԻ ՄԵՋ ԵՂՈՂ ՉԱՐ ՈԳԻՆԵՐԻ ՀԵՏ: Դրա համար սպառազինվե'ք Աստծու ամբողջ սպառազինությամբ, որպեսզի չար օրում կարողանաք դիմադրել և այս ամենը կատարելուց հետո, կանգնել» (Եփես. 6.11-13):

Պողոսը զգուշացնում էր Տիմոթեոսին. «Արդ Հոգին հայտնապես ասում է« թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից ու ուշադրություն դարձնեն մոլորեցուցիչ ոգիների և դևերի վարդապետություններին» (1Տիմ.4.1): Սա լուրջ զգուշացում էր, որ չար ոգիները կարող են մոլորեցնել մարդկանց, Աստծու Խոսքից հեռացնել և ստին հավատացնել:

3 Թագ. 22-րդ գլխում կարդում ենք, որ մի խումբ մարգարեներ քաջալերում էին Աքաաբ թագավորին՝ դուրս գալու Ռամովթ-Գաղաադի ճակատամարտին. «Գնա', որովհետև Տերը նրան քո ձեռքը պիտի տա» (3Թագ.22.6): «Բոլոր մարգարեներն էլ այդպես էին մարգարեանում ու ասում. «Ռամովթ-Գաղաադ ելի'ր ու հաջողություն պիտի ունենաս և Տերը նրան թագավորի ձեռքը պիտի տա»» (3Թագ. 22.12):

Բայց այդ մարգարեները ղեկավարվում էին ՍՏՈՒԹՅԱՆ ՈԳԻՆԵՐՈՎ:

Ականջ դնենք Աստծու ճշմարիտ մարգարե Միքիայի խոսքերին. «Եվ Տերն ասաց. «Աքաաբին ո՞վ կարող է խաբել, որ Ռամովք-Գաղաադ գնա ու կորսվի ու մեկը այսպես ու մյուսը այնպես ասաց»: Ու մի ոգի ելավ ու Տիրոջ առջև կանգնեց ու ասաց. «Նրան ես կխաբեմ»: Ու Տերը նրան ասաց. «Ի՞նչ միջոցով»: Նա ասաց.«Ելնեմ ու նրա բոլոր մարգարեների բերանը սուտ ոգի լինեմ»: Տերը նրան ասաց. «Դու պիտի խաբես ու պիտի հաջողվես, ելի'ր ու այնպես արա'» (3Թագ.22.20-22):

Ալֆրեդ Ջ. Հաուֆի ասույթը.

 

«Մարդիկ իրենց հայրերի նման չեն հավատում, որ չար ոգիներ կան:

Նրանք լայն բացել են դուռը, որպեսզի «Նորին Մեծությունը» ներս մտնի:

Եվ չկա այնտեղ ոտքերի հետք, ոչ էլ կախարդական ճառագայթ՝ իր առջևից փայլող:

 

Բայց ո՞վ է փչում սարսափելի քամիները, որ կաթվածահար են անում սիրտն ու ուղեղը,

Ո՞վ է ամեն տարի դիակներ կուտակում՝ հարյուր հազարավորների կոտորածներով,

 

Ո՞վ է դժոխքի ավերիչ շնչով ոչնչացնում կյանքի բողբոջները երկրի վրա:

Ո՞վ է շան պես հետևում ծառայող սուրբին, ո՞վ է փոս փորում նրա համար:

Ո՞վ է մոլախոտ սերմանում դաշտում, մինչ Աստված ցորեն է սերմանում:

 

Ասում են, որ նա հիմա չի շրջում մռչացող առյուծի պես.

Ուրեմն ո՞վ է պատասխանատու շարունակական կոնֆլիկտների համար»:

 

բ. Հարց: Ինչպե՞ս են չար ոգիները գործում այսօր:

ՍԱՏԱՆԱՆ՝ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ

Այսօր աշխարհում հազարավոր մարդիկ գտնվում են չար ոգիների իշխանության և ներգործության ներքո, թեև կարող են դիվային կապանքների մեջ չլինել: Նրանք իրենց վրա զգում են դիվային ճնշումներ, կորցնում են ինքնուրույնությունը, մերժում Աստծու ճանապարհը:

Չար ոգիները կարող են խոսել« աղաղակել` օգտագործելով մարդու շրթունքները:

Կարող են տանջել մարդկանց:

Ավետարանից հայտնի է, որ նույնիսկ դևերի լեգիոն կարող է լինել մի մարդու մեջ:

Չար ոգիները կարող են սուտ ասել և հավատացնել մարդուն այդ սուտը:

Չար ոգիները կողոպտում են Աստծու Խոսքը:

Գուշակում են մարդու ապագան:

Ավետարանից գիտենք, որ չար ոգիները մի պատանու կրակի ու ջրերի մեջ էին գցել, որ սպանեն նրան:

Շատ անձինք են չար ոգիների կողմից խաբվել և սխալ որոշումներ կայացրել:

Ավետարանից գիտենք, որ չար ոգիները կարող են կուրացնել, խլացնել, համրացնել, ֆիզիկապես նրա մարմինը ծռել:

Կարող են գող և ավազակ դարձնել մարդուն:

Կարող են ստիպել մարդկանց, որ ինքնասպան լինեն:

Չար ոգիները կարող են նախանձով համակել մարդուն որևէ մեկի նկատմամբ՝ օր ու գիշեր խաղաղությունից զրկելով:

Կարող են դարձնել մարդուն ջորու պես համառ իր սխալի մեջ, առյուծի պես համարձակ՝ չարը գործելու կամ կատվի ձագի պես վախկոտ՝ բարու համար:

Չար ոգիները կարող են մարդկանց բանտ կամ հոգեբուժարան գցել: Միևնույն ժամանակ մարդը կարող է շատ խելացի լինել:

Դևերը միշտ բնակվելու տեղ են փնտրում մարդկանց մարմիններում կամ նրանց անձի մեջ, թեև մարդը կարող է չիմանալ այդ մասին: Նրանք կամավոր չեն հեռանում: Երբ նրանց վռնդում են, նրանք հնարավորություն են փնտրում կրկին վերադառնալու:

ԵՎ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՊԱՐՏՎԱԾ՝ ՀԻՍՈՒՍԻ ԿՈՂՄԻՑ

Քրիստոս եկավ մեզ ազատագրելու դիվային կապանքներից և ճնշումներից.

«ԵՎ ԴՈՒՔ ԿԻՄԱՆԱՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ԱԶԱՏ ԿԴԱՐՁՆԻ» (Հովհ. 8:32,36):

«ՏԵՐ ԵՀՈՎԱՅԻ ՀՈԳԻՆ ԻՄ ՎՐԱ Է, ՔԱՆԶԻ ՏԵՐՄ ԻՆՁ ՕԾԵՑ ՈՒ ՈՒՂԱՐԿԵՑ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ԱՎԵՏԻՍ ՏԱԼՈՒ, ԿՈՏՐԱԾ ՍԻՐՏ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ԲԺՇԿԵԼՈՒ, ԳԵՐԻՆԵՐԻՆ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԲԱՆՏԻ ԲԱՑՎԵԼԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ» (Եսայի 61:1):

Այնպես որ Քանանու երկրի հսկաները, ում առջև մորեխներ էինք թվում նախկինում, հիմա իրենք են մորեխներ դառնալու: Եկեք պատրաստվենք հաղթությունը հնչեցնելու` Գառան արյունով լվացված բազմության հետ միասին:

գ. ԻՐԱԿԱՆ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեպի հարավ կատարած մեր վրանային ժողովներից մեկում, մի մարդ բժշկության համար բերեց իր համր ու խուլ ընկերոջը: Պարզվեց, որ այդ երիտասարդ մարդը, որ 21 տարեկան էր, ի ծնե խուլ էր: Ձեռքերս դնելով այդ մարդու վրա` հանդիմանեցի խլության ոգուն` հրամայելով, որ Հիսուսի անունով հեռանա: Անմիջապես այդ մարդը ոչ միայն սկսեց լսել թույլ հնչյուններ, այլև մի քանի րոպե հետո սկսեց կրկնել. «Մամա՛, պապա՛, եղբա՛յր Ալլեն»: Մի քանի օր հետո նա արդեն կարող էր պարզ լեզվով նույնիսկ նախադասություններ արտասանել:

Այս երիտասարդը, որ արդեն ազատվել էր, 8 տարեկան փոքրիկ եղբայր ուներ, որ նույն խնդիրն ուներ` ի ծնե խուլ ու համր էր: Վերջին ժողովի ժամանակ, համաձայն Աստծու Խոսքի, մեր ձեռքերը դրեցինք երեխայի վրա և Հիսուսի անունով հրամայեցինք, որ պիղծ ոգին հեռանա: Մի վայրկյանում նա հեռացավ: Մի քանի րոպեից հետո տղան արդեն լսում էր ամենացածր հնչյունները և բառեր էր արտասանում: 

Մի վկայություն «Ձայն Բժշկության» ամսագրից, դեկտեմբեր, 1951՝ «ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԿՈՒՅՐԸ ԿՐԿԻՆ ՏԵՍՆՈՒՄ Է». «1951թ. մարտին ուղեղի կաթված ունեցա: Չորս օր գիտակցություն չունեի, որից հետո լրիվ կուրացա:  Որդիս տարավ ինձ Թիլեր` Տեխասի նահանգ, Ա. Ա. Ալլենի արթնության ժողովին և առաջնորդեցին դեպի նա, ով դրեց իր ձեռքերն ինձ վրա և աղոթեց` ասելով. «Դու' հիվանդության ոգի, որ այս մարդուն կուրացրել ես, ՀԻՄԱ Հիսուսի անունով կապում ու սաստում եմ քեզ ու հրամայում, որ հեռանաս»: Հետո նա հեռացրեց իր բթամատը աչքերիցս և հրաման տվեց, որ ես տեսնեմ: Աստված այդ պահին միանգամից բժշկեց ինձ: Ես տեսնում էի մարդկանց: Ես պարզ տեսնում էի ավետարանչին` նույնիսկ իր փողկապի և բաճկոնի գույնը: Փա¯ռք Աստծուն: Նախկինում կույր էի, բայց հիմա տեսնում եմ» (Ստորագրված է Ջ. Յ. Բրյանի կողմից):

Իմ արածը կուրության ոգուն սաստելն էր: Երբ հեռացրեցի մատներս մարդու աչքերից, նա անմիջապես սկեց բղավել. «Տեսնո¯ւմ եմ, տեսնո¯ւմ եմ, ես կարող եմ տեսնե¯լ»: Նրա ազատագրումը ԻՐԱԿԱՆ էր:

Վերջերս աղոթքի շարքում մի կին կար, որի մի ականջը մի տարի առաջ խլացել էր: Մատս դնելով խուլ ականջի մեջ` հրամայեցի. «Հիսուսի անունով, դո'ւ խլության ոգի, ասում եմ քեզ դո'ւրս արի»: Ուրախության ժպիտ հայտնվեց նրա դեմքին: Նա սկսեց ծափ զարկել և աղաղակել. «Ես կարող եմ լսե¯լ, լսո¯ւմ եմ»: Մինչ բազմությունն ուրախանում էր կնոջ հետ միասին, հանկարծակի նրա դեմքի արտահայտությունը փոխվեց: Ժպիտը սառչեց երեսին և մեծ վիշտ երևաց: Ցույց տալով իր ականջը` լաց եղավ.«Հիմա նորից խլացել եմ»: Երբ հրամայել էի, որ խլության ոգին դուրս գար, այն դուրս էր եկել, բայց անմիջապես մտել էր մյուս ականջը: Հենց որ հրամայեցի, որ ոգին դուրս գա և այսուհետև չվերադառնա, այն դուրս եկավ և նա լսեց կատարելապես:

Հանկարծ մի կին, որ նստած էր առջևի չորրորդ շարքում, ցատկեց և շարքերով ներքև վազեց, որտեղ ես էի կանգնած և սարսափը դեմքին ու մատները ականջներին աղաղակում էր. «Աստվա¯ծ իմ, Աստվա¯ծ իմ, ես խուլ եմ, չեմ կարող ոչինչ լսել»: Առաջին կնոջից խլության ոգին դուրս էր եկել և մտել այս կնոջ մեջ, և նա կատարյալ խուլ էր դարձել: «Ես նույնիսկ չեմ կարող լսել իմ ասածը»,-ասում էր նա: Նրա լսողությունը մինչև այս պահը նորմալ էր եղել, բայց ԱՅԴ ՊԱՀԻՆ հանկարծակի ամբողջովին խլացել էր: Սա ինձ համար ապացույց էր, որ ոչ միայն այս դեպքում, այլև շատ դեպքերում խլությունը ոգու արդյունք է: Ձեռքերս դրեցի կնոջ վրա և հրամայեցի, որ խլության ոգին դուրս գա: Իսկույն այս կինը ուրախությամբ աղաղակեց.«Գնա¯ց, գնա¯ց, շնորհակալություն Տեր, ես ազատվեցի»:

Գործք 8-ում կարդում ենք, թե ինչպես Փիլիպպոսի միջոցով Սամարիայում արթնության  մեծ քարոզարշավ էր տեղի ունենում: Շատ մարդիկ բժշկվում էին Աստծու ամենակարող զորությամբ, ազատ արձակվում Սատանայի զորությունից: Բազում մարդիկ հետևում էին Տիրոջը, ջրով մկրտվում. «Եվ ժողովուրդը ուշադիր ունկնդրում էր Փիլիպպոսի ասածներին, լսելով ու տեսնելով այն նշանները« որ նա անում էր: Քանի որ ՇԱՏ ԴԻՎԱՀԱՐՆԵՐԻՑ ՊԻՂԾ ՈԳԻՆԵՐԸ ՄԵԾԱՁԱՅՆ ԱՂԱՂԱԿՆԵՐՈՎ ԴՈՒՐՍ ԷԻՆ ԳԱԼԻՍ: Եվ շատ անդամալույծներ ու կաղեր բժշկվում էին» (Գործք 8.6«7):

Արևմուտքում մի անգամ ազատագրման մասին պատգամ տալուց հետո մի կին եկավ բեմի մոտ. ԱԶԱՏԱԳՐՄԱՆ մի հատուկ երեկո էր, երբ ձեռքերս դրեցի բոլոր աղոթքի կարիք ունեցողների վրա, ովքեր ճնշված, տանջված, կապված և բռնված էին պիղծ ոգիներով և դիվական զորությունով: Երբ այս կինը ինձ մոտեցավ աղոթքի համար, անմիջապես հայտնաբերեցի, որ նա դևով բռնված է և հասկացա, որ աղոթքի եկողների համար կարող է խնդիր առաջացնել: Ուստի խնդրեցի նրան, որ գնա մեծ աղոթասենյակ, որտեղ հետո իր համար կաղոթենք:  Աղոթքի շարքն ավարտելուց հետո, մի քանի սպասավորների հետ, ովքեր ինձ հետ էին  բեմի վրա և աղոթքների ընթացքում, գնացինք աղոթասենյակ, որտեղ տիկինը և մի քանի ուրիշներ նույնպես սպասում էին ինձ: Երբ ես կոչ էի ուղղել լսարանին, տիկինը մտահոգվել էր իր ազատագրության համար, բայց հիմա, երբ մենք աղոթասենյակ մտանք, նա գնաց դեպի պատը: Ես կարող էի տեսնել, որ նա վախով էր բռնված: Երբ նայեցի տիկնոջ աչքերին, ինձ թվաց, որ ուղղակի նայում եմ դևի աչքերին. նա բռնված էր չարի զորությամբ և դիվական ոգիներով: Երբ մոտեցա կնոջը, նա օտար ձայնով ասաց. «Ես դուրս չե'մ գա»:

Ասացի ինձ աղոթող ծառայողներին. «Սա այս կինը չի խոսում, այլ դևը՝ ներսից: Կրկին աղոթքի անցնե՛նք: Չար ոգիները պե՛տք է դուրս գան»:

Երբ ձեռքերս դրեցի կնոջ վրա, սև, աղերսող, օձանման աչքեր էին ինձ նայում, երբ նա կրկնում էր. «Դուրս չե'մ գա»:

Հաստատուն նայելով նրա աչքերին՝ ասացի. «Սատանա', դու սուտասան ես: Դու ԴՈՒՐՍ  կգաս»:

Անմիջապես զգացի, որ դևը հեռացավ: Սակայն գիտեի, որ այլ ոգիներ դեռ կային. քանի որ հոգումս այդպես էի զգում: Կրկին աղոթեցի` հրամայելով, որ չար ոգիները դուրս գան: Այդ ժամանակ նրանք մեկիկ մեկիկ դուրս էին գալիս` ասելով իրենց անունները: Այդ երեկո փառավոր հաղթանակ ունեցանք: Ինձ շրջապատող քարոզիչներն ուրախանում էին ինձ հետ միասին, երբ չար ոգիները ենթարկվում էին Հիսուսի անվանը ու հերթով հեռանում էին նրանից. մինչև ինը ոգի հեռացավ:

Այդ ժամանակ կինը սկսեց կրկին խոսել: Նա ասաց. «Նրանք այլևս չկան: Նրանք բոլորը դու՜րս եկան, բոլորը հեռացա՜ն»:

Բայց հոգումս զգում էի, որ դեռ բոլորը չեն հեռացել: Մեկ անգամ կրկին հրամայեցինք, որ չար ոգիները հեռանան:

Անմիջապես մեկ ուրիշ ոգի դուրս եկավ` ասելով. «Ես ստի ոգին եմ: Ես մեկն եմ, որ ասում էի, էլ չար ոգի չի մնացել և բոլորը հեռացել են»:

Հետո ամենավերջինը, որ հեռացավ` կրքի ոգին էր:

Շնորհակալություն Աստծուն, որ ազատագրումը այսօր իրական է, ինչպես Փիլիպպոսի օրերում, երբ Հիսուսի անունով դևերը հեռանում էին (Գործք 8):

 

 

ԱՅՍ ԴԱՍԻՑ  ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ

Հովհ. 8:32:

Եսայի 61:1

*Մաթ. 17:19-21:

Մաթ. 12:25-30:

Մարկոս 4:40:

Գործք 8:4-8:

Մարկոս 16:15-18:

Եփես. 6:10-18:

Փիլիպ. 2:5-11:

Փիլիպ. 4:13:

Մաթ. 6:5,6:

Մաթ. 6:17,18:

Մաթ. 6:22-24:

Մաթ. 7:7,8:

Մաթ. 10: 1,8:

Մաթ. 18:18,19:

Մաթ. 19:26:

Մաթ. 21:22:

Գործք. 10:38:

Գործք 19:11,12

1Պետր. 5:8,9:

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն