Ուսմունք Սուրբ Հոգու մասին

  • Print

ՈՒՍՄՈՒՆՔ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՄԱՍԻՆ

 

Համակարգված Աստվածաբանությունը կարելի է դիտարկել որպես Սուրբ Երրորդության Անձերի գործերի քննարկում: Հայր Աստված աշխատանք է կատարում արարչագործության և նախախնամության նպատակով, Որդին պատրաստում է ընկած մարդկության փրկագործու­թյունը, իսկ Սուրբ Հոգին կենսագործում է այն:

 

1.   Ուսմունքի կարևորության մի շարք պատճառները.

ա.  Սուրբ Հոգու միջոցով է հավատացյալը հաղորդակցության մեջ մտնում Աստվածության հետ: Նա մեր սրտերում է և գործում է մեր կյանքում.

բ.   Եթե Հոր աշխատանքը հատուկ կերպով ընդգծվում էր Հին կտակարանի շրջանում, Որդու­նը` Ավետարաններում մինչև համբարձումը, ապա Սուրբ Հոգունը` Հոգեգալուստից սկսած տարածվում է մինչև Եկեղեցու պատմության հետագա շրջանները.

գ.   Ժամանակակից մշակույթը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես փորձառության վրա, իսկ Աստծու ներկայությունը և հոգևոր կյանքը իրական են դառնում հե'նց Սուրբ Հոգու միջոցով:

2.   Սուրբ Հոգու ընկալման մի քանի դժվարությունների մասին.

ա.  Սուրբ Գրքում Աստծու Հոգու մասին տրված հայտնությունը նվազ հստակ է, քան Հոր և Որ­դու մասին եղածը (այն ծավալուն կերպով արծարծվում է միայն Հովհաննու Ավետարանի 14-16-րդ գլուխներում).

բ.   Դժվարություն կա նաև Սուրբ Հոգու կերպավորման հարցում. եթե Հայր Աստծու ընկալ­մանն օգնում է երկրավոր հոր կերպարը, իսկ Որդին հայտնվել է մարդկային կերպարան­քով, ապա Հոգին դժվար է ընկալվում Իր անշոշափելիության պատճառով.

գ.   Ավետարաններում Սուրբ Հոգու սպասա­վո­րու­թյունը ներկայացված է Որդուն բացահայտե­լու և փառավորելու համատեքստում (Հովհ.16.14): Սակայն ինչպես Որդու` երկրային կյանքի ըն­թաց­քում առ Հայրը եղած ենթակայությունը չի կարող ասել Նրա ցածր դիրքի մասին, այդպես էլ Հոգու ներկա դերակատարությունը` Սուրբ Երրորդության մեջ.

3.   Սուրբ Հոգու ուսմունքի պատմության մասին.

3.1. Վաղ շրջանի եկեղեցում.

ա.  Սուրբ Հոգին` Սուրբ Գրքի ներշնչման աղբյուր.

1)   Եթե Որոգինեսն (185-253/4թ.թ.) իր «Ընդդեմ Կելսոսի» երկում խոսում է Սուրբ Գրքի` Սուրբ Հոգուց գրված լինելու մասին,

2)   ջատագով Աթենագորաս Աթենացին (II դ.) իր «Միջնորդություն քրիստոնյաների համար» երկում նկարագրում է, որ Սուրբ Հոգին շնչել է մարգարեների մեջ, ինչպես երաժիշտը փչում է սրինգի մեջ,

3)   ապա Օգոստինոսն (354-430թ.թ.) «Ավետարանական հարցերը» երկում ընդգծում է, որ Սուրբ Հոգու դերը կայա­նում է` իրադարձությունների մասին հեղինակների հիշողությունները խթանելու և սխալներից պահպանելու մեջ.

բ.   Սուրբ Հոգին` Աստվածային Անձ.

1)   Եթե Իրինեոսն (177-202թ.թ.) իր «Ընդդեմ հերձվածողների» գործում Սուրբ Հոգուն դիտում է որպես Աստվածային իմաստություն,

2)   Որոգինեսը Հովհաննու Ավետարանի իր մեկնությունում խոսում է Որդու և Հոգու Հորից կախվածության մասին, իսկ Եվեբիոս Կեսարացին (IVդ.) «Ավետարանի ընդունման նախապատրաստությունը» երկում Սուրբ Հոգուն դասում է երրորդ կարգում,

3)   ապա Տերտուղիանոսն (II-IIIդ.դ.) իր «Ընդդեմ Պրաքսեասի» երկում, Սուրբ Հոգուն Աստված անվանելով, նշում է, թե Որդին և Հոգին ունեն Հոր նույն էությունը..

գ.   Սուրբ Հոգին` երկրպագելի.

1)   Աթանաս Ալեքսանդրացին (293-373թ.թ.) իր «Սուրբ Հոգու մասին Սերապիոն եպիսկոպո­սին ուղղված թղթում» գրում է Սուրբ Հոգու` Հոր և Որդու հետ համագոյակցության և Աստվա­ծային Անձ լինելու մասին: Նա նշում է, որ եթե 1Կոր.3.16-ում ասվում է Սուրբ Հոգու ներբնա­կությամբ մեր` Աստծու տաճար դառնալու մասին, ապա դա խոսում է Սուրբ Հոգու Աստվածային Անձ լինելու, Հոր և Որդու հետ մեկ բնություն ունենալու և Նրան երկրպագություն մատուցելու օգտին.

2)   Նաև Բարսեղ Կեսարացին (329-379թ.թ.) իր «Ճառ Սուրբ Հոգու մասին» երկում ապա­ցուցում է, որ հարկ է օրհնաբանել ու երկրպագել Սուրբ Հոգուն, ինչպես Հորը և Որդուն.

3)   Արդեն 2-րդ դարում, երբ ինչ-որ չափով մարել էր հոգևոր կրակը, Մոնտանոսի հետևորդ­ների շրջանում առաջա­նում է արթնություն՝ բորբոքելու Սուրբ Հոգու պարգևները Եկե­ղեցում։ Քրիստոնեական կյանքի բարձր նորմերը շեշտադրելով հանդերձ` ցավոք, Մոն­տա­նոսի կողմից մարգա­րեա­կան դրսևորումները հավասարեցվում են Սուրբ Գրքին:

Այսուհանդերձ, Սուրբ Հոգու շնորհների դրսևորումների մասին են վկայում առաքելական հայրերից ս. Կղեմես եպիսկոպոս Հռոմեացին (I-II դ.դ.) իր Կորնթացիների ուղերձում, 2-րդ դարի ջատա­գով­ների թագն ու պսակ Հուստինոս Վկան («Այժմ մենք կարող ենք մեր մեջ տեսնել կանանց և տղամարդկանց, ովքեր ունեն Սուրբ Հոգու պարգևները»), մեծագույն աստվա­ծա­բան ս. Իրինեոս եպիսկոպոսը (130-202թ.թ.) իր «Ընդդեմ աղանդների» գործում («Ոմանք հստա­կորեն և ճշմարտապես դևեր են հեռացնում, և նրանք, ովքեր այդպիսով մաքրվում են չար ոգիներից, հաճախ դառնում են Քրիստոսին և միանում եկեղեցուն։ Ուրիշներն ունեն կանխա­սացության պարգև. մարգարեական խոսք են խոսում։ Այլք տեսիլքներ են տեսնում և ձեռ­քերը դնում հիվանդների վրա և նրանք բժշկություն են ստանում… Մենք լսում ենք շատ եղբայրների Եկեղեցում, ովքեր մարգարեական պարգևներ են ձեռք բերել, Հոգու միջոցով խոսում են տարբեր լեզուներով, ընդհանուր շինության համար լուսաբանում մարդկան­ցից ծածուկ հարցեր, հռչակում են Աստծու խորհուրդները…»), Հիպոլիտոս եպիսկոպոսը (մահա­ցել է աքսորում 235/6թ.), լատինագիր առաջին մեծ աստվածաբան Տերտուղիանոսը II-III դ.դ. (հիշատակելով «որոշ մարգարե­ների, ովքեր չեն խոսում մարդկորեն, այլ Աստծու Հոգով, մարգարեանում էին ապագայի մասին և բացում մարդկանց սրտերը» և պատվիրում, որ երբ նրանք Հոգու հափշտա­կությամբ սաղմոսերգում են, տեսիլք տեսնում և աղոթում, միաժա­մա­նակ մեկնաբանեն), համաձայն եկեղեցա­կան ավանդության՝ վանական շարժման հիմնադիր Պախոմիոսի (282-343թ.թ.), Մակարիոս Անապա­տա­կանի (301-391թ.թ.) կյանքը և այլք.

3.2. Միջնադարում.

ա.  Վաղ շրջանի Եկեղեցում արդեն սկսվում են ձևախեղումներ, որոնք ուղեկցվում են նախ՝ հոգևոր երկրպագության թուլացմամբ, հետո՝ նաև Աստվածաշնչական ճշմարտություն­ներից նահանջով։

Այնուամենայնիվ, ագահության, փառասիրության ու անբարոյության, խավարի ու դաժանության ժամանակներում գտնվել են հոգևոր կղզյակներ, որտեղ չեն հաշտվել մեղքի, ուրացության ու բռնության հետ Եկեղեցում և տառապել են ՝ իրենց սրտերում փայփայելով Երկրի վրա Երկնքի լուսեղեն թագավորության տեսիլքի հաստատումը։

բ.   Հենց միջնադարյան կղզյակներում է բռնկվում շուրջօրյա աղոթքի երկրպագության ու բարեխոսության՝ Վանական շարժումից հասած կրակը։

1)   Այդպիսի աղոթք է բարձրանում 558թ. Բելֆաստի մոտակայքում գտնվող Բագորում կելտերի շրջանում (Կամնոկալոսի ջանքերով), որը գործնականում շարունակվում է 300 տարի.

2)   Աղոթքի շարժումը 8-րդ դարի կեսերին մուտք է գործում նաև Ֆրանսիա Բագորից եկած Կոլամբանուսի միջոցով, ինչն այնտեղ շարունակվում է 150 տարի։

3)   Այդ շրջանում Սուրբ Հոգու պարգևների դրսևորումները շարունակվում են արտահայտվել վանական շարժման մեջ (ըստ Օքսֆորդի արևելյան ուղղափառության պրոֆեսոր Նիկոլայ Զեռնովի՝ քրիստոնեության կողմից հաճախ չհետազոտված և չճանաչված շնորհների, Աստծու հետ հաղորդակցության խորհրդաբանության շեշտադրմամբ), ուղղափառ հայրերից Սիմեոն Աստվածաբանի (949-1022թ.թ.), 12-րդ դարում վալդենսների, Ֆրանցիսկոս Ասիզացու (1182-1226), վալդենսների ազդեցությունը իր վրա կրած Վինսենթ Ֆերարիի (1350-1419թ.թ.), կաթոլիկ միսիոներներ՝ Հնդկաստանի և Ճապոնիայի առաքյալ համարվող Ֆրանցիսկոս Քսավերիի (1506-1552թ.թ.), Լյուիս Բերտրանդի (1526-1581 թ.թ.) և այլոց մոտ։

գ.   IX դարում Արևմտյան եկեղեցին Հավատո հանգանակի մեջ Սուրբ Հոգու մասին հատվածում ավելացնում է Նրա` նաև Որդուց բխման մասին, ինչն անընդունելի է համարվում Արևելյան եկեղեցու կողմից և դառնում նրանց բաժանման արտաքին պատճառը (Արևելյան եկեղեցին պատրաստ էր համաձայնվել Սուրբ Հոգու` Հորից Որդու միջոցով բխմանը).

3.3. Նոր ժամանակներում.

ա. Բարեկարգման շրջանը.

1)   Լութերը խոսում է հավատացյալների սրտերում Սուրբ Հոգով սիրո հեղման և դրանով իսկ մարդու կյանքում Աստծու ներկայության մասին: Նա նաև ընդգծում է մեր մեջ գտնվող մեղքի բնության հանդեպ Սուրբ Հոգու հակամարտությունը: .

2)   Եթե Կաթոլիկ եկեղեցին պնդում է, թե Եկեղեցին է հաստատում Աստծու խոսքի Աստվածային ներշնչումը, ապա Կալվինը հռչակում է Սուրբ Հոգու կրկնակի վկայությունը. սկզբում Նա ներշնչել է մարգարեներին և առաքյալներին` գրելու Սուրբ Գիրքը, իսկ այժմ հասցնում է այն մարդու սրտին` վկայելով, թե Սուրբ Գիրքը Աստծու իրական խոսքն ու ճշմարտությունն է: Այսպիսով նա փաստում է Խոսքի և Հոգու միասնականությունը (Հովհ.14.26` «Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որ Հայրը կուղրակի Իմ անունով, Նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամենն, ինչ-որ խոսեցի»).

3)   Ջոն Ուեսլին տարբերում էր ապաշխարության դարձը Սուրբ Հոգու միջոցով ակնթարթային սրբացումից, որում հավատացյալն ունի իր կողմը.

բ.   Նահանջի շրջանը.

1)   Շուտով լութերական եկեղեցին թևակոխում է սխոլաստիկայի շրջանը, որն իր արտահայտությունն է գտնում մասնավորապես Ֆիլիպ Մելանքտոնի երկերում: Որպես հավատք սկսվում է դիտարկվել ճիշտ վարդապետությունը, իսկ Սուրբ Հոգու վկայությունը և հոգևոր փորձառությունը անտեսվում են.

2)   Այնուհետև Եկեղեցին թևակոխում է ռացիոնալիզմի շրջանը, երբ բանականությունը վերածվում է բարձրագույն հեղինակության և պահանջվում է, որ Աստվածաշնչական դոգմատները հաստատվեն նրանով: Դեիզմը սկսում է պայքարել մարդու կյանքում ակտիվորեն գործող Աստվածաշնչական Աստծու դեմ, և մերժվում է Աստծու Հոգու հետ հաղորդակցության կարևորությունը.

3)   Սուրբ Հոգու մասին ուսմունքի կարևորման դեմ է դուրս գալիս նաև ռացիոնալիզմի հակադիր դրսևորումը` ռոմանտիզմը: Նրա ներկայացուցիչ Ֆրիդրիխ Շլեյերմախերը պնդում է, թե կրոնի էությունը ոչ թե Աստվածաշնչական դոգմատների, այլ զգացմունքի մեջ է, ինչի վրա էլ պետք է կենտրոնանալ.

գ.   Հոգևոր երկրպագության դրսևորումների վերականգնումը.

1)   Երկրորդ բարեկարգման շրջանում.

ա)  Արդեն պիետիստները նախանձավորություն են դրսևորում Աստծու հետ հաղորդակցության ճշմարիտ և կենդանի փորձառություն ունենալու հարցում։ Նրանք հավատում են, որ Սուրբ Հոգու բոլոր պարգևները իրական են Եկեղեցու համար և պետք է գործնականում կիրառվեն։

բ)   1727 թվից սկսվում է հարյուրամյա շուրջօրյա աղոթքը մորավական Հերնհուտ ավանի համայնքում.

գ)   Ջոն Ուեսլին 1739-ին վկայում է Աստծու ներկայության ճաշակման, Նրա զորության բացառիկ հեղման իր փորձառության մասին, իսկ նրա ծառայությանը հատուկ էին նաև բժշկության հրաշքները և այլ գերբնական դրսևորումներ։ Նրա կարծիքով հոգևոր պարգևների չգործելու պատճառը մեռած ձևին հետևելն է.

դ)   Հոգևոր պարգևների ամբողջական դրսևորման հիշատակություններ կան Ֆրանսիայում «Սևենյան մարգարեների» և յանսենիստների շարժումներում 18-րդ դարում, 1803թ. Շվեդիայում սկսված պիետիստների, պրոֆեսոր Դավիդ Շպլայսի շվեցարական արթնության (1820թ.), Լոնդոնի երեցական եկեղեցու հովիվ Էդվարդ Իրվինգի և Շոտլանդիայում Քեմփբելի ծառայությամբ 1830-32թ.թ. սկսված «Նոր Հոգեգալստի» սպասման, 1858թ. Իռլանդական արթնության, 1867թ. ԱՄՆ-ում Ա.Սիմփսոնի (1843-1919) ու Ա.Գորդոնի կողմից սկսված Սրբության և 1875թ. Անգլիայի Քեսվիկ քաղաքի «Բարձրագույն կյանքի» շարժումների պատմության մեջ.

ե)   Սուրբ Հոգով մկրտության և Աստծու սիրո հզոր հեղման իրենց փորձառությունների մասին են վկայում նաև 19-րդ դարի «Աղոթքով արթնության» ծնունդ հանդիսացած ամենահայտնի ավետարանիչներ պրոֆեսոր Չարլզ Ֆիննին (1792-1875), Դուայթ Մուդին (1837-1899) և դոկտոր Թորին։ Ավելացնենք, որ դոկտոր Լ.Բեհերը Ֆիննիի ծառայությունը գնահատում է որպես «այդքան կարճ ժամանակում երբևէ տեղի ունեցած մեծագույն արթնություն», իսկ Մուդիի հիմնած Չիկագոյի Աստվածաշնչական ինստիտուտի առաջին նախագահ Թորին ուսուցանում է, որ վերածննդից հետո հոգևոր մկրտությունը կարևոր է արդյունավետ ծառայության համար.

2)   Ամբողջաավետարանական շարժման ծավալումը.

ա) Ջոն և Էլիզաբեթ Շերիլների «Աշխարհի երջանկագույն մարդիկ» գրքում պատմվում է, որ Ամբողջական Ավետարանի Գործարարների Միջազգային Ընկերակցության հիմնադիր-նախագահ Դեմոս Շաքարյանի հայրենի գյուղ՝ Արարատի փեշերին բազմած Ղարա Ղալայում  դեռևս 1891թ. արդեն կային ամբողջաավետարանական քրիստոնյաներ (մասնավորապես խոսվում է Դեմոսի տատիկի եղբայր՝ Մկրտիչ Մուշիկի մասին): Այն սկսվել է դրանից դեռևս տասնամյակներ առաջ Ռուսաստանում առաջացած համանման շարժման ներկայացուցիչների այցելությամբ։ 1900թ. ամբողջաավետարանական փորձառություն են ունենում Դեմոսի պապն ու տատը։ 1905թ. ռուս մարգարե Եֆիմի՝ եղեռնից խուսափելու հայտնության համաձայն՝ նրանք, ընատնյոք հանդերձ, ի թիվս ամբողջաավետարանական այլ ընտանիքների, տեղափոխվում են Լոս Անջելես։ Այնտեղ էլ 1906թ. ծանոթանում են Ացուզա փողոցի՝ ամբողջաավետարանական մեծ արթնության հետևորդների հետ։

բ)   Սակայն առաջին Ամբողջաավետարանական եկեղեցին առաջանում է ԱՄՆ-ի Թենեսիի և Հյուսիային Կարոլինայի նահանգների սահմանագծին գտնվող և Սրբության շարժմանը հարող համայնքում (ստեղծված 1886թ.), երբ 1896թ. այն ճաշակում է պարգևներով ուղեկցվող Սուրբ Հոգու հզոր հեղումը։ 1903թ. նոր առաջացած եկեղեցիները կազմում են «Աստծու եկեղեցի» միությունը (կենտրոնը՝ Քլիվլենդում), որի առաջնորդը մինչև մահ (1943թ.) դառնում է Ա.Թոմսոնը։ Շուտով այդ միության նոր եկեղեցիներ են ստեղծվում աշխարհի տարբեր երկրներում։

գ) Այնուամենայնիվ, 20-րդ դարում Ամբողջաավետարանական շարժման լայնամասշտաբ բռնկման համար մեծ նշանակություն ունեցավ Սուրբ Հոգու հեղումը ԱՄՆ-ի Թոփեքա քաղաքի (Կանզասի նահանգ)՝ Սրբացման շարժման քարոզիչ Չարլզ Փարհամի (1873-1929) Աստվածաշնչական դպրոցում, այնուհետև Հյուսթոնի Աստվածաշնչական դպրոցի նրա աշակերտ, սևամորթ քարոզիչ Վիլյամ Սեյմորի (1870-1929) ժողովներում, որոնք արդեն տեղի էին ունենում Լոս-Անջելեսի Բոնի Բրեյ փողոցի տներում, իսկ հետագայում Ացուզա 312-ում՝ հաճախ շուրջօրյա բնույթ կրելով և երեք տարի անընդմեջ շարունակվելով։ Ասես վերադարձել էր առաջին քրիստոնյաների սերը։ Մարդիկ գալիս էին՝ Աստծուն հանդիպելու համար։ Եվ հավասարվում էին հարուստն ու աղքատը, բարձրակիրթն ու կիսագրագետը։ Կատարվում էին բժշկություններ, դիվային ուժերից ազատագրություններ։ ԱՄՆ-ում գործում են նաև Աիմե Սեմփլ ՄաքՓերսընը (ում հիմնադրած «Անժելուս տաճարի» աղոթքի աշտարակում մինչև այսօր մատուցվում է շուրջօրյա աղոթք), նրա ավետարանչական ժողովներից մեկում ապաշխարած, իր ավետարանչական ներգործությամբ Ֆիննիի ու Մուդիի հետ համեմատված դոկտոր Չարլզ Փրայսը։ ԱՄՆ-ում և Աֆրիկայում իր օծյալ ծառայությունն է բերում Ջոն Լեյկը (1870-1935):

դ)   ԱՄՆ-ից միսիոներների շնորհիվ շարժումը տարածվում է Հնդկաստան ու Աֆրիկա։ Այն հասնում է նաև Նորվեգիա Մեթոդական եկեղեցու հովիվ, մեծ կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի աշակերտ և շնորհալի դաշնակահար Թոմաս Բարաթի միջոցով, ով 1906թ. գտնվում էր ԱՄՆ-ում։ Հետագայում նա գրում է՝ այնտեղ լույսով ու զորությամբ, Աստծու մեծ սերը փառաբանող երկրպագության երգով, ինչպես նաև իր հայրենիքի զարթոնքի համար աղոթքի կրակով բռնկվելու մասին։ Եվ երբ Բարաթը վերադառնում է Օսլո, ապա արթնության անձրևները հեղվում են նաև Եվրոպայի տարբեր երկրներից նրա հավաքույթներին եկած քրիստոնյա շատ ծառայողների վրա։

ե)   Այսպիսով, ամբողջաավետարանական կրակը տարածվում է Եվրոպայում Յոնաթան Պաուլի (1853-1931), Էրվին Լորենցի (1906-1985) և «Հոգևոր պարգևները» հայտնի գրքի հեղինակ Ռայնհարդ Ուլոնսկայի միջոցով Գերմանիայում, Ալեքսանդր Բոդիի, Սմիթ Վիգլսվորթի և հայտնի ուսուցիչ, «Հոգու պտուղն ու պարգևները» գրքի հեղինակ՝ Դոնալդ Ջիի (1891-1966) ծառայությամբ Անգլիայում, Լևի Պետրուսի (1894-1984) գործունեությամբ Շվեդիայում և այլն։

զ)   Շարժումը Խորհրդային Միություն է հասնում 1921թ. ԱՄՆ-ում և Բուլղարիայում  ամբողջաավետարանական եկեղեցիներ հիմնադրած Իվան Վորանաևի միջոցով։ Նա ձերբակալվում է 1930թ., մինչև 1943թ. ենթարկվում խոշտանգումների և մահանում սիբիրյան աքսորում, սակայն կատարվում է նրա երազանքը. ամբողջաավետարանական արթնությունն այսօր արդեն տարածվել է ԱՊՀ բոլոր երկրներում։

20-ական թվականներին ամբողջաավետարանական եկեղեցիներ առաջանում են արևելաեվրոպական երկրներից Ռումինիայում (մեծ հալածանքների հետ միասին), Հունգարիայում և այլուր։

է) Ներկայումս ամբողջաավետարանական համայնքներ կան թե՛ եվրոպական մյուս երկրներում (Ֆինլանդիա, Շվեյցարիա, Ավստրիա, Ֆրանսիա, Բելգիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիայ և այլն), թե՛ հարավամերիկյան երկրներում (մասնավորապես Չիլիում ու Բրազի­լիա­յում), թե՛ ասիական (մասնավորապես Հարավային Կորեայում ու Չինաստանում, վերջինում՝ 100 մլն. հետևորդ), թե՛ աֆրիկյան երկրներում (մասնավորապես Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում իր «սևամորթ Բիլի Գրեհեմ»՝ Նիկոլաս Բենգույով՝ կազմելով բնակչության 10%-ից ավելին, Ուգանդայում)։ Իսկ այնպիսի քարոզիչներ, ինչպիսիք են Օրալ Ռոբերտսը և Թոմաս Օզբորնը, հայտնի են դառնում ողջ աշխարհում։

3)   Սկսված ամբողջաավետարանական շարժումը, որը հետագայում անվանվում է ավանդական, ունենում է նաև երկու այլ դրսևորումներ՝ խարիզմատական և զորությունով ավետարանչության.

ա)  Խարիզմատական շարժումը.

(1)  Խարիզմատական (ինչպես արդեն նշվել է՝ Սուրբ Հոգու շնորհների) շարժման սկզբնա­վորման համար մեծ դերակատարություն է ունեցել քարոզիչ Դավիդ դե Փլեսին (1905-1986), ում Միսիաների միջազգային խորհրդի 1952թ. Գերմանիայում տեղի ունեցող համաժո­ղովում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Վիսերտ Հովթը խոստովանում է, թե ամբողջաավետարանականները հավատքի բարեպաշտության զորությամբ կարող են օգտակար լինել Խորհրդին։ Արդեն 1954թ. ԵՀԽ-ի ԱՄՆ-ի Էվանսթոն քաղաքում կայացած երկրորդ համաժողովում դե Փլեսին պատգամավորների հետ կիսում է Սուրբ Հոգու լեցունության իր փորձառությունը։ Հետագայում նա մասնակցում է նաև ԵՀԽ-ի չորրորդ՝ Ուփսալայի համաժողովին։

(2)  Այնուամենայնիվ, խարիզմատական շարժման սկիզբը համարվում է 1960թ., երբ եպիսկոպոսական հովիվ Դենիս Բենեթը Սուրբ Հոգու լեցունության իր փորձառության մասին կիսվում է համայնքի հետ։ Շուտով նույն վկայությունն են տալիս լութերական հովիվ Լարի Քրիսթենսոնը, անգլիկան Միքայել Հարփերը։ Խարիզմատական շարժման համար ուղի են հարթում նաև պտղաբեր հովիվ-ավետարանիչ Դավիթ Վիլքերսոնի «Խաչ և դաշույն» գիրքը՝ շատ երիտասարդների մղելով ապաշխարության (հատկապես ավանդա­բար կաթոլիկ համարվողների շրջանում), ինչպես նաև Կատրին Կուլմանի (1907-1976), Ջեկ Կոույի (1918-1957), Ա.Ալենի (1911-1970) և ալոց ծառայությունները։

(3)  1964թ. Դավիդ դե Փլեսին հրավիրվում է Վատիկանի երկրորդ ժողովին, որի հազարավոր մասնակիցներից շատերը նրա ծառայությամբ ճաշակում են Սուրբ Հոգու ներգործությունը։ Շուտով արթնության աղոթաժողովներ են ունենում ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքի Դուքվենսկի, Սաուսբենդ քաղաքի Նոթըր-Դամ համալսարանների կաթոլիկ ուսանողները, ինչի ալիքը արագ տարածվում է Կանադայում։ Սկսվում է կաթոլիկական խարիզմատական շարժումը, որին մասնակցում են բարձրաստիճան հոգևորականներ (Բելգիայի պրիմաս կարդինալ Զյունենսը, եպիսկոպոսներ): Խարիզմատական կաթոլիկական համաժողովների հետ միասին հրավիրվում են նաև էկումենիկ համաժողովներ Եկեղեցու ամենատարբեր հարանվանություններից տասնյակ հազարավոր գործիչների մասնակցությամբ, այդ թվում, ըստ հոգևորական Սերաֆիմ Ռոուզի, նաև Արևմուտքի ուղղափառ համայնքներից։ Մնալով իրենց եկեղեցիներում՝ նրանք նախանձավորություն են ցուցաբերում Սուրբ Հոգու դրսևորումների համար։

(4)  Այդ ընթացքում ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում առաջանում է նմանատիպ «Ջիզըս-փիփլ» շարժումը, որը սկսվում է Կոստա Մեսայի փոքրիկ եկեղեցում 20 երկարամազ հիպիների դարձով։ Շուտով նրանց են հարում հազարավոր «բրդոտ նորադարձներ», ում առաջնորդներից են Չաք Սմիթը, Արթուր Բլեսիթը և այլք։ Առաջանում են նախկին հարբեցողների և թմրամոլների համար վերականգնողական կենտրոններ, ինչպես նաև առաջին քրիստոնեական ռոք խմբերը, որոնք իրենց երգերում պատմում են Հիսուս Քրիստոսի հավատով ունեցած փրկության մասին։ Նրանց ներկայույթյունը Եկեղեցուն բերում է մարդկանց կարիքների հանդեպ առավել հոգատարություն ցուցաբերելու փորձառություն։

բ)   Զորությունով ավետարանչության շարժման նպատակը Սուրբ Հոգու զորությամբ յուրաքանչյուր քրիստոնյայի համակումն է և Ավետարանի քարոզությունը նրանց համար, ովքեր այն չեն ճաշակել։ 1980թ. սկսված այդ շարժման ակունքներում կանգնած են «Միջազգային ծառայությունների որթատունկեր» կազմակերպության ղեկավար, հովիվ Ջոն Ուիմբերը և Ֆուլերի ինստիտուտի պրոֆեսոր Պիտեր Վագները։

Զորությունով ավետարանչության շարժումը ունեցավ իր դերը՝ Եկեղեցում վերականգնելու ազատագրական, փառաբանության և երկրպագության այժմյան ծառայությունները, հավատքի գործնական կիրառությունը։ Նրա հայտնի ներկայացուցիչներից են հարավկորեացի ավագ հովիվ Դավիդ Յոնգի Չոն, Աֆրիկայի և Եվրոպայի կրակոտ ավետարանիչ, գերմանացի Ռայնհարդ Բոնկեն, ամերիկացի քարոզիչներ Քեննեթ Հեյգինը, Լեստեր Սամրալը, Բենի Հինը, շվեդ ուսուցիչ Ուլֆ Էկմանը և այլք։

 

4.  Սուրբ Հոգու Աստվածությունը.

ա.  Սուրբգրային համարներ, որոնցում Սուրբ Հոգի և Աստված հասկացությունները համարժեք են.

1)   Գործք.5.3,4-ում Պետրոսն Անանիային հանդիմանում է, որ Սուրբ Հոգուն ստելով` Աստծուն է ստել.

2)   1Կոր.3.16,17-ում Պողոսը մի կողմից` ասում է մեր` Աստծու տաճար լինելու մասին, մյուս կողմից` Սուրբ Հոգու ներբնակության մասին.

3)   1Կոր.6.19,20-ում մի կողմից` մեր մարմիններն Սուրբ Հոգու տաճար են հայտարարվում, մյուս կողմից` մեր մարմինների մեջ Աստծուն փառավորելու կոչ է արվում.

4)   Եթե 2Տիմ.3.16-ում խոսվում է Սուրբ Գրքի` Աստծուց ներշնչված, ապա 2Պետ.1.21-ում` Սուրբ Գրքի հեղինակների` Սուրբ Հոգուց ներշնչված լինելու մասին.

բ.   Սուրբ Հոգու հավասարությունը Հոր և Որդու հետ.

1)   Մաթ.28.19-ում պատվիրվում է ջրով մկրտել Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով.

2)   2Կոր.13.13-ում կողք-կողքի նշվում է Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքի, Հայր Աստծու սիրո և Սուրբ Հոգով հաղորդակցության մասին.

3)   1Կոր.12.4-ում, խոսելով հոգևոր պարգևների մասին, Պողոսը պարգևները վերագրում է Հոգուն, սպասավորությունները` Տեր Հիսուսին, ներգործությունները` Հայր Աստծուն.

4)   1Պետ.1.2-ում Պետրոսը խոսում է փրկագործության մեջ Հայր Աստծու կանխագի­տու­թյան, Սուրբ Հոգու սրբացման և Տեր Հիսուսի արյան քավության դերակատարություն­ների մասին.

գ.   Սուրբ Հոգու Աստվածային ստորոգելիները.

«Բնական» հատկանիշները.

1)   Ամենատեսությունը. 1Կոր.2.10,11-ում, խոսելով Սուրբ Հոգու ամենաթափանցության մա­սին, մի կողմից` ասվում է մարդկային հոգու` սրտի եղածը գիտենալու, մյուս կողմից` Աստծու Հոգու` Աստվածային բաները իմանալու մասին.

2)   Ամենազորությունը. Ղուկ.1.35-ում Բարձրյալի զորությունը և Սուրբ Հոգին հոմանիշներ են: Հռ.15.19-ում Պողոս առաքյալն իր ծառայությանն ուղեկցող հրաշքների զորությունը համարժեք է համարում Աստծու Հոգու զորությանը.

3)   Եթե Մաթ.19.25,26-ոմ խոսվում է մարդուն փրկելու` Աստվածային բացառիկ կարողու­թյան, ապա Հովհ.3.5-8-ում ասվում է մարդուն հոգևոր վերածնունդ տալու` Սուրբ Հոգու բացառիկ դերակատարության, Տիտ.3.5-ում` նորոգության, իսկ Հռ.8.11-ում` հա­րու­թյան` մեր մարմինները փառավորող զորության մասին.

4)   Հավիտենականությունը. Եթե Եբր.1.10-12-ում խոսվում է Աստծու հավիտենականության մասին, ապա 9.14-ում Սուրբ Հոգին է անվանվում Հավիտենական Հոգի.

5)   Արարչագործությունը և նախախնամությունը. Ծննդ.1.2-ում խոսվում է Աստծու Հոգու` ջրերի վրայով շրջելով կյանք ներարկելու, ապա Սաղմ.104.30-ում` երկրի վրա կյանքի պահպանության ու նորոգության մասին Սուրբ Հոգու շնորհիվ.

6)   Ամենուրեքությունը. Սաղմ.139.7-10.

7)   Ամենագիտությունը. Հովհ.14.26:16.12,13: 1Կոր.2.10,11: Հռ.8.26,27: Եփես.1.17.

Բարոյական հատկանիշները.

Մի կողմից`

1)   Սուրբ է. Ես.63.10,11:Հռ.1.4:Եփես.4.30.

2)   Ճշմարիտ է և ճշմարտություն. Հովհ.16.13: 1Հովհ.5.6.

3)   Արդարացի է և արդարադատ. Ես.4.4.

4)   Նախանձավոր է և մեղքը չհանդուրժող. Հովհ.16.8,9.

Մյուս կողմից`

5)   Կյանք է և Կյանքի աղբյուր. Հռ.8.2.

6)   Սեր է. Հռ.5.5:15.30.

7)   Բարի է. Նեեմ.9.20: Սաղմ.143.10.

8)   Մխիթարիչ է. Հովհ.14.26:15.26:16.7.

Դասեր. 1. Սուրբ Հոգին Աստվածության համտեսն է` Հռ.8.23.

2. Սուրբ Հոգու` Հորը և Որդուն մեր մեջ և միջոցով փառավորելու դերակատարությունը չի կարող նսեմացնել Նրա Աստվածային փառքը.

3. Վերջին ժամանակների արթնության և հափշտակության պատրաստվող Հարս-Եկեղե­ցին կոչված է ճանաչել Սուրբ Հոգու Աստվածությունը, վայելել Նրա ընկերակցությունը, կենսամատակարարությունը և մտերմությունը (2Կոր.13.13-ում` կոյնոնիայի իմաստները):

 

5.  Սուրբ Հոգու անձնականությունը.

Սուրբ Հագու Անձնավորության թեմայի արծածումը էական է արևելյան պանթեիստական կրոնների առկայության պայմաններում:

ա.  Սուրբ Գրքում Նրա մասին խոսելիս դերանունները դրվում են արական սեռով: Օրինակ` Հովհ.16.13,14-ում և Եփես.1.13,14-ում:

բ.   Ուրիշ հատվածներում Սուրբ Հոգին և Նրա գործունեությունը նույնացվում են որոշակի անձերի և նրանց գործերի հետ: Օրինակ` Հովհ.14.26-ում, 15-26-ում և 16.7-ում օգտագործ­վում է Մխիթարիչ եզրը, ինչը (Պարակլետոս) 1Հովհ.2.1-ում գործածվում է նաև Հիսուսի համար: Մասնավորապես Հովհ.16.7-ում Սուրբ Հոգին պիտի փոխարինի գնացող Հիսուսին:

գ.   Ինչպես Հովհ.17.4-ում Հիսուսն է փառավորում Հորը երկրի վրա, այնպես էլ 16.14-ում ասում է, թե Սուրբ Հոգին պիտի փառավորի Նրան:

դ.   Մաթ.12.28-ում, 28.19-ում, Գործք.2.33,38-ում, Հռ.15.16-ում, 1Կոր.12.4-6-ում, 2Կոր.1.21,22-ում, 13.13-ում, Գաղ.4.6-ում, Եփես.3.14-17-ում, 2Թես.2.12-ում, 1Պետ.1.2-ում, և Հուդա 20,21-ում Սուրբ Հոգին հանդես է գալիս Հոր և Որդու հետ միասին:

ե.   Գործք 15.28-ում ասվում է հեթանոսներին լրացուցիչ չծանրաբեռնելու հարցում  Սուրբ Հոգու և առաքյալների համաձայնության, 5.3,4-ում Անանիայի և Սափիրայի` Սուրբ Հոգուն ստելու, 7.51-ում` Նրան հակառակելու, Մաթ.12.31-ում` Նրա դեմ ուղղված հայհոյության ծանրագույն հանցանք լինելու մասին:

զ.   Սուրբ Հոգու անձնական հատկանիշները.

1)   Հովհ.14.26-ում Նա ուսուցանում է և հիշեցնում (բանական է).

2)   Եփես.4.30-ում խոսվում է Նրա տրտմության, իսկ Հռ.15.30-ում` սիրո մասին (ունի զգացմունքներ).

3)   1Կոր.12.11-ում Սուրբ Հոգին Իր պարգևները բաժանում է` ըստ Իր հաճության (օժտված է կամքով).

է.   Սուրբ Գրքում ասվում է Սուրբ Հոգու հոգևոր գործունեության մասին.

Նա հանդիմանում է մեղքը (Հովհ.16.18), վերածնում (Հովհ.3.3,5), բարեխոսում (Հռ.8.26), խոսում (Գործք.13.2:21.11),  վկայում (Հռ.8.16), առաջնորդում (Հռ.8.14), հայտնում (Եփես. 1.16-19), ներշնչում (2Պետ.1.21), քննում (1Կոր.2.10), սրբում (1Պետր.1.2), նորոգում (Տիտ.3.5), պարգևներ մատակարարում (1Կոր.12.11), հրաշքներ գործում (Գործք 8.39: Հռ.15.19), պտուղ բերում (Գաղ.5.22,23), մարդկանց կոչում է ծառայության (Գործք 8.29:10.19: 13.2:16.6,7:20.28) և այլն: Նրա միջոցով ենք մտերմաբար հաղորդակցվում Աստվա­ծության հետ (2Կոր.13.13-ում կոյնոնիան` նաև մտերմություն), Աստծու համտեսն է (Հռ.8.23):

 

6.  Սուրբ Հոգու տիտղոսները և խորհրդանշանները.

ա.  Սուրբ Հոգու դերը Աստծու ինքնաբացահայտման գործում.

1)   Մարկ Դ. ՄաքԼին նշում է, թե Ամբողջական ավետարանի պատգամը հռչակում է Աստծու ինքնաբացահայտման գործում Սուրբ Հոգու կենտրոնական դերի մասին.

2)   Մինչդեռ ազատական հայացքներ ունեցող մերօրյա շատ աստվածաբաններ ջանում են ձերբազատվել անձնավորված Աստծու հանդեպ եղած ավանդական սուրբգրային հա­վա­տից` ջանալով վերասահմանել ամենը` ըստ իրենց համոզման: Օրինակ` Նոր անգլերեն Աստվածաշունչը (NEB) Ծննդ.1.2-ը թարգմանում է այսպես. «Հզոր քամի էր անցնում ջրերի վրայով»` ծանոթագրություններում նշելով. «Ոմանք` Աստծու Հոգին…»: Այսպիսով փորձ է արվում արարման գործից բացառել Սուրբ Հոգու դերը: Ոմանք Նոր կտակարա­նում նույնպես «Հոգին» փոխարինել են «քամի»-ով, իսկ «Աստծուն»` «հզոր» բառերով.

3)   Իրականում, առանց Սուրբ Հոգու միջոցով Աստծու շարունակական գործունեության, Նրա ճանաչումն անհնար կլիներ, քանի որ Սուրբ Հոգին այսօր էլ մեզ հայտնում է, թե ինչ է Աստված շարունակում ասել ու անել:

բ.   ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ՝ ՄԵԿ ԵՎ ՅՈԹՆԱՊԱՏԻԿ. Եփես.4.4-6-ում կարդում ենք Աստծու մեկ Հոգու մասին. «Մեկ մար­մին և մեկ Հոգի… մեկ հույսի մեջ։ Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտու­թյուն, մեկ Աստված…»: Սակայն, Հովհաննեսը Հայտնության գրքում իր տեսիլքի մեջ խոսում է Աստծու Յոթը Հոգիների մասին (1.4, 3.1, 4.5 և 5.6):

Յոթը կատարելության թիվն է։ Այն մեզ կարող է հիշեցնել նաև Ես.11.2,3-ը, որտեղ խոսվում է Հոգու յոթ հատկանիշների մասին։ Դրա հաստատումը կարող է լինել նաև Հայտն.5.6-ը, որում կարդում ենք. «Եվ ես տեսա, որ ահա գահի ու չորս կենդանիների մեջտեղում և երեցների մեջտեղում կանգնած էր մի Գառնուկ, որն ասես մորթված լիներ, որ յոթ եղջյուր ու յոթ աչքեր ուներ, որոնք Աստծու յոթ հոգիներն են` ուղարկած ողջ երկրով մեկ»։

գ.   Սուրբ Հոգու անուններն ու տիտղոսները` Աստծու Ով լինելու մասին.

1)   Նա Աստծու Հոգին է: Հին կտակարանում ամենից հաճախ օգտագործվել է «Յահվեի Հո­գին», եբրայերեն` «Ռուախ ՅՀՎՀ» (օրինակ`Ես.61.1-ում): Թեև սխոլաստիկ աստվածա­բա­նությունը հակված է «Յահվեն» թարգմա­նել ստատիկ նշանակությամբ («Նա Ով է»), սա­կայն առավել ճիշտ կլինի թարգմանել դինամիկ` «Նա Ով «արարում» է» իմաստով, այ­սինքն «յեհ» բայը դիտել ոչ թե քալ (չեզոք), այլ հիֆիլ (ներգործական) սեռով: Այսպիսով «Յահվե» անձնանունի իմաստներից մեկն է` Արարող, և «Զորաց Տեր» արտահայտության թարգմանությունը կդառնա` «Բազմության Արարիչ» (Երկնքի աստղերի ու հրեշտակների Արարիչ):

1Կոր.3.16-ում ասվում է. «Չե՞ք իմանում, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին ձեր մեջ է բնակվում»: 2Կոր.3.3-ում Պողոսը օգտագործ­ում է «Կենդանի Աստծու Հոգի»  անունը՝ ի հակադրություն կորնթացիների հե­թանոսական տարբեր չաստվածների:

Նա նաև անվանվում Է Իր Բերանի Հոգի՝ «Ապա կհայտնվի այն Անօրենը, որին Տերը պիտի սպառի Իր բերանի Հոգով ու կկործանի Իր գալստյան հայտնությամբ» (2Թես.2.8):

Եթե Հայտն.1.16-ում կարդում ենք՝ «…Նրա բերանից երկսայրի սուր էր դուրս գալիս», ապա Եբր.4.12-ում Աստծու խոսքն է ներկայացվում որպես երկսայրի սուր: Սուրբ Հոգու և Խոսքի միության մեջ մեծ զորություն ենք տեսնում։ Այնպես որ, երբ Սուրբ Հոգին իջնում էր Հին Ուխտի մարգարեների վրա, նրանք Խոսքի զորությամբ էին լցվում:

Հովհ.20.22-ում նկարագրվում է, թե Հիսուսը աշակերտների վրա փչում է Սուրբ Հոգուն։

Այսպիսով՝ Սուրբ Հոգին Աստծու Շունչն է.

2)   Նա Քրիստոսի Հոգին է. Հռոմ.8.9-ում Սուրբ Հոգին անվանվում է «Քրիստոսի Հոգի», իսկ Հովհ.16.7-ում ասված է, որ Քրիստոսն Ինքն է ուղարկելու Սուրբ Հոգուն։ Հովհ.16.14,15-ում ավելացվում է, որ Սուրբ Հոգին պիտի փառավորի Հիսուսին և կտա Նրա հայտնություն­ները։  Գաղ.4.6-ում Սուրբ Հոգին կոչվում է Որդու Հոգի, իսկ Փիլ.1.19-ում՝ Հիսուս Քրիս­տոսի Հոգի: Այսպիսով, մի կողմից՝ Նա Քրիստոսի՝ Օծյալ Աստծու, իսկ մյուս կողմից՝ Խաչյալ, Հարուցյալ և Համբարձյալ Փրկիչ Հիսուսի  Հոգին է:

3)   Սուրբ Հոգու բազմաթիվ տիտղոսներ են ներկայացնում Հովհ.14-16 գլուխները: Հովհ.14.16-ում Տեր Հիսուսը Նրան անվանում է Մխիթարիչ,  հունարեն` Պարակլետոս, որտեղ «պարա» նշանակում է «կողքին», իսկ երկրորդ մասը ծագում է «կալեո» բառից, որ նշանակում է հրապուրել, իրեն ձգել, քաշել, կանչել (Օգնական-աջակցող-սատարող, Խորհրդական, Բարեխոս, Պաշտպան, Փաստաբան, Դաստիարակ, Հենարան):

Համաձայն 1Հովհ.2.1-ի՝ մի Բարեխոսը (Պարակլետոսը՝ Մխիթարիչ) Հիսուս Ինքն է։ Մյու­սին Նա պիտի ուղարկի (Հովհ.16.7), որպեսզի հավիտյան մեր մեջ բնակվի (Հովհ.14.16).

4)   Առաքելական թղթերում հանդիպում ենք Սուրբ Հոգու հետևյալ տիտղոսներին.

ա) ՆԱ ՍՐԲՈՒԹՅԱՆ ՀՈԳԻՆ Է. Հռոմ.1.4-ում ասվում է, որ Տեր Հիսու­սը «Սրբության Հոգու կողմից Աստծու Որդի հայտնվեց զորությամբ՝ մեռել­նե­րից հարություն առնելով»։ Ղուկ.11.13-ում Նա անվանվում է Սուրբ Հոգի. «Ուստի եթե դուք որ չար եք` ձեր զավակներին աղեկ ընծաներ տալ գիտեք, որչա¯փ ավելի ձեր Հայրը երկնքից Սուրբ Հոգին պիտի տա նրանց, որ իրենից կխնդրեն»: Ղևտ.19.2-ում կարդում ենք, թե Աստված սուրբ է, և Նրա հավատացյալներն էլ պետք է սուրբ լինեն։ Իսկ սրբությունը օրենքների և ստանդարտ­ների կարծր, հար­կադրող ցանցը չէ, այլ Աստծու էության արտահայտումը՝ մեղքից զատվելով, Աստծու համար առանձնացվելով և Նրանով լցվելով։ Եվ այդ սրբությունը մեր մեջ բերում է Սուրբ Հոգին` Քրիստոսին մեր մեջ արտացոլելով (1Կոր.1.30։ 2Թես.2.12։ 1Պետ.1.2)։

բ)   ՆԱ ԿՅԱՆՔԻ ՀՈԳԻՆ Է. Հռոմ.8.2-ում կարդում ենք. «Հիսուս Քրիս­տո­սով Կյանքի Հոգու օրենքն ինձ ազատեց մեղքի և մահվան օրենքից»։

Քրիստոս Ինքն է մեր Կյանքը (Հովհ.1.4։11.25։14.6)։ Նրան ընդունում ենք հավատով (Հովհ.3.16), որը մեր մեջ բերում է Կյանքի Հոգին։ Առանց Կյանքի Հոգու` Եկեղեցու ծառայու­թյունը չի կարող լինել կենդանի և ներգործուն։

գ)   ՆԱ ՈՐԴԵԳՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԻՆ Է. Հռոմ.8.15-ում կարդում ենք. «Որովհետև դուք ծառայության հոգի չստացաք, որ նորից վախի մեջ լինեք, ալ դուք Որդեգրության Հոգին ստացաք, որով աղաղա­կում ենք` Աբբա Հայր»։ Հիսուսը Աստծու Միածին Որդին է: Նրանով մենք դառնում ենք Աստծու զավակներ և որդեգրվում Նրա ընտանիքի մեջ՝ հաշ­տվելով Իր հետ ու ազատագրվելով երկչոտության ու ծառայական հոգուց, արժա­նա­նալով Երկնավոր Հոր մասնավոր սիրուն ու խնամքին, որդիական վստահությամբ մոտենալով Շնորհաց գահին և ձեռք բերելով հավիտենական ժառանգություն Քրիստո­սով, արքայազնի դիրք և իրավունքներ։ Այդ ամենը մեր մեջ բերում է Որդեգրության Հոգին։

դ)   ՆԱ ԽՈՍՏՄՈՒՆՔԻ ՀՈԳԻՆ Է. Պենտեկոստեի օրը հավա­տա­ց­յալները հավաքվել էին միասին` սպասելով Հոր խոստ­­­մունքին` Սուրբ Հոգու հեղմանը (Գործք 2.1-4,33), որի մասին մարգարեացել էր Հովելը. «…Իմ Հոգին ամեն մարմնի վրա պիտի թափեմ» (2.28):

Եփես.1.13-ում կարդում ենք. «Ում դուք էլ հու­սա­ցիք, երբ լսեցիք ճշմարտութան Խոսքը` ձեր փր­կութ­յան Ավետարանը, որին հավատալով՝ Խոստացյալ Սուրբ Հոգով կնքվեցիք»։ Փաս­տաթղթերը կնիք կամ վավերացման նշան ունեն իրենց վրա: Հատուկ կարևորության թղթերը կնքվում են, ինչը վկայում է նրանց ճշտության մասին: Նոր Կտա­կարա­նում կնիքը ներկայացնում է սեփակա­նությունը: Հավատացյաները, ընդունելով Հիսու­­սին՝ որպես Փրկիչ և Տեր, կնքվում էին Սուրբ Հոգով՝ դառնալով Նրա սեփականությունը։ Այնժամ Սուրբ Հոգին վկայում է մեր հոգիներին, որ մենք «Աստծու որդիներն ենք» (Հռ.8.16): Նաև՝ ժա­ռանգներ ու ժառանգակիցներ Քրիստոսով   (Հռ.7.17):

ե)   ՆԱ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՀՈԳԻՆ Է. Եբր.9.14-ը հաստատում է. «Քրիստո­սի արյունը, որ Հավի­տենական Հոգու ձեռքով Իր անձն անարատ պատա­րագ մատուցեց Աստծուն, պիտի սրբի ձեր խղճմտանքը…»:

Նա Հավիտենական Հոգին է՝ ի հավիտենից լինելով Հոր և Որդու հետ:

զ)   ՆԱ ՇՆՈՐՀՔԻ ՀՈԳԻՆ Է. Զաքար.12.10-ում և Եբր.10.29-ում Սուրբ Հոգին անվանվում է Շնորհքի Հոգի: Իսկ շնորհքն Աստծու սերն ու օժան­դակությունն է՝ ոչ մեր գործերով վաս­տա­կած և առանց ար­ժա­նիքի մեզ տրված: Այն Աստծու ինքնապարգևումն է, որ բե­րում է սեր և ողորմություն:

Նա է հրավիրում մարդկանց Աստծու հետ հաղորդակցության, ինչպես Հայտն.22.17-ում է գրված. «Եվ Հոգին ու հարսը ասում են՝ արի°… նա, որ ծարավ է, թող գա, և նա, որ ու­զում է, կենաց ջուրը թող ձրի առնի»:

[Աստծու մի ծառայի օրինակը. Տարի­ներ առաջ արևելյան նահանգների մի աղոթող եկեղեցում մնացինք մի քանի շաբաթ, և Աստված Սուրբ Հո­գով լցրեց մեզ։ Հարյուրա-վորներ էին ավելանում երեկոյից երեկո։

Մի կնոջ նկատեցի ծառայության ըն­թաց­քում՝ մի պատ­վա­վոր, ազնվական ու վեհ, իր տարիքի համեմատ շատ հա­ճե­լի կնոջ, երբևէ տե­սածս ամենաաստ­վա­ծա­պաշտ կանանցից մեկին։ Երկրպա­գու­թյան մեջ նրա մասնակցութ­յունը օրհնություն էր բերում, և նա իրապես աջակցում էր ինձ ծառայության ընթացքում։

Մեկ օր, երբ խոսում էի քարոզչի հետ, հովիվն ասաց. «Կռահում եմ, նկա­տե°լ ես այդ տիկ­նոջը։ Նա աստվածապաշտ մարդկանցից մեկն է, որ երբևէ հնարավորություն եմ ունեցել ճանա­չելու։ Երանի¯ նրա նման հազար հոգի ունենայի։ Նա աղոթքի զինվոր է ու հրա­շալի հո­գի ունի. երբեք սխալներ չի փնտրում, այլ միշտ նախանձավոր է շի­նության»։ Երբ նա խոսում էր, ասացի, որ քույրն ամեն երեկո իմ քա­րոզի ժամանակ օգնում է նաև ինձ, քաջալերում և զորաց­նում։

Հետո հովիվը պատմեց ինձ, որ այդ սուրբ ու կատարյալ կինը նախկի­նում պոռնկատան էր տնօրինում, որտեղ ան­բարո կանայք աշ­խատում էին նրա համար։ Բայց ներկայումս ամենա­հզոր քրիս­տոն­յանե­րից մեկն է նա։ Միայն Աստծու շնորհքն է կարող այդպիսի կատարյալ կերպարանա­փոխում իրականացնել։

Եվ մեր ժողովներում Շնորհաց Հոգու զորավոր շարժման պատճա­ռով հարբեցողներն ու թմրա­մոլներն ազատագրվում էին, և հանցագործ­ները՝ Քրիստոսին գալիս՝ փրկվելով մեղքի դժոխքից։ Եվ այս ամենը՝ Շնորհաց Հոգու միջոցով։

Նա է, բան­տախցի դռները բացելով, դեպի Փրկչին ու ողորմություն բերում, սրտերը շարժում և Իր մեջ պահում։]

է)   ՆԱ ՓԱՌԱՑ ՀՈԳԻՆ Է. 1Պետր.4.14-ում կարդում ենք. «Եթե նախատինք կրեք Քրիստոսի անվան համար, երանելի եք, որով­հետև Փառաց և Աստծու Հոգին ձեր վրա է հանգչում. նրանց կողմից Նա չարախոսվում է, բայց ձեր կողմից՝ փառավորվում»:

Նա՝ իբրև Փառաց Հոգի, հանգչում է մեզ վրա ու անգամ, երբ մենք նախատվում ենք (մերժվում աշխարհի կողմից) Քրիստոսի անվան համար, պահում է մեզ Իր երանության մեջ:

Երբ սատանան փորձում է խոչընդոտել Աստծու շարժմանը Իր վտանգներով ու դժվարություններով, Աստծու փառքի և ուրա­­խու­թյան հեղեղը հոսում է գետի պես Սուրբ Հոգով։

ը)   ՆԱ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՀԱՆՃԱՐԻ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԻՆ Է. Սուրբ Հոգու մասին  Ես.11.2-ը. «Ու նրա վրա պիտի հանգչի Տիրոջ Հոգին՝ Իմաստության ու Հանճարի Հո­գին, Խորհրդի ու Զորության Հոգին, Գիտության և Աստծու երկյուղի Հո­գին».

(1) Նա է հայտնում, լուսա­բա­նում և օժտում հոգևոր ներըմբռնմամբ։ Ողջ գիտությունը պարփակված է Աստծու Հոգու մեջ. «Որ մեր Տեր Հի­սուս Քրիստոսի Աստվածը, փառքի Հայրը, ձեզ իմաս­­տության և հայտնության հոգի տա Իրեն ճանաչելու համար» (Եփես.1.17).

(2)  Նա է ամեն բան քննում. «Ո՞վ քննեց Տիրոջ Հոգուն, ու Նրան խորհր­դակից լինե­լով, ուղղություն տվեց: Նա ո՞ւմից խոր­հուրդ հարցրեց, ո՞վ Նրան իմաստություն տվեց ու դա­տաս­տանի ճամփան սովորեցրեց: Ո՞վ Նրան գիտութ­յուն սովորեցրեց ու իմաս­տության ճամփան ճանա­չեց­րեց» (Եսայի 40.13-14).

«Որովհետև Հոգին ամեն բան քննում է, նույնիսկ՝ Աստծու խորունկ ծրագրերը… Ոչ ոք չգիտի Աստծու խորհուրդները, եթե ոչ՝ Աստծու Հոգին» (1Կոր. 2:10-11).

(3)  Նա նաև ուղ­ղու­թյուն է ցույց տալիս և իմաստությամբ լցնում.  «Դու ասա բոլոր իմաստուն միտք ունեցողներին, որոնց Ես Իմաստության հոգով լցրեցի…» (Ելից 28.3).

«Եվ Նավեի որդին` Հեսուն, Իմաստու­թյան հոգով լցվեց, որով­հետև Մովսեսն իր ձեռքերը նրա վրա էր դրել» (2Օր.34.9).

թ)   ՆԱ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԻՆ Է. Աստծու Խոս­քը Ես.4.4-ում ա­սում է. «Երբ Տերը Սիոնի աղջիկների աղտը լվա և Դա­տաս­­տանի հոգով ու Այրող հոգով Երուսա­ղեմի ար­յունները նրա միջից սրբի…»: Իսկ Ես.28.5,6-ը հաստատում է. «Այն օրը Զոր­աց Տերն Իր ժողովրդի մնացորդին փառավոր պսակ ու շքեղ թագ պիտի լինի և դատի նստողին` Իրավունքի Հոգի ու պատերազմը դեպի դուռը դարձնողին զորություն պիտի լինի»:

Հովհ.16.8-ում կարդում ենք, որ Սուրբ Հոգին հանդիմանում է աշ­խար­հին մեղքի համար՝ նրան մեղքի համոզման բերելով։ Իսկ երբ Հովհաննես Մկրտիչը հայտնում է Հիսուսի՝ մեզ Սուրբ Հոգով ու կրակով մկրտելու մասին (Մաթ.3.11), ապա խոսքը վերաբերում է Սուրբ Հոգու՝ ամեն անմաք­րու­թյուն այրելուն ու սպառելուն:

ժ)   ՆԱ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԻՆ Է.

Սուրբ Հոգին է հեղի­նա­կն Աստվածաշնչի։ Հին Ուխտի մարգարեները խոսում էին Սուրբ Հոգուց շարժված։ 2Տիմ.3.16-ն ասում է, որ ողջ Սուրբ Գիրքը ներշնչված է Աստծու շնչով։ Հե­տև­ա­­բար, Սուրբ Հոգին երբեք հակառակ չի կարող գործել Աստծու Խոսքին։

Որպես Խորհրդական բնակվում է մեր մեջ` իբրև Ճշմարտության Հոգի (Հովհ.14.16,26: 15.26:16.8), Ով ուսուցանում է, հիշեցնում, վկայում Քրիստոսի մասին, հանդիմանում մեղքի համար, առաջնորդում, գալիքի մասին պատմում (Հավհ.16.13), քաջալերում և զորացնում (Փիլ.1.19).

«Եվ ես Հորը կաղաչեմ, և Նա ձեզ ուրիշ Մխիթարիչ պիտի տա, որ ձեզ հետ մնա հավիտյան. Ճշմարտության Հոգին, Ում աշխարհը չի կարող ըն­դունել, քանի որ չի տեսնում և ոչ էլ գիտի Նրան, բայց դուք գիտեք Նրան, որովհետև Նա ձեզ հետ է բնակվում և ձեր մեջ պիտի լինի» (Հովհ. 14.16,17).

«Բայց երբ Մխի­թարիչը գա, Ում Ես Հորից ձեզ պիտի ուղարկեմ, Ճշմարտության Հոգին, Ով ելնում է Հորից, Նա պիտի վկայի Ինձ համար» (Հովհ.15.26).

«Սակայն, երբ Նա` Ճշմար­տու­թյան Հոգին գա, Նա ձեզ ամեն ճշմարտության կա­ռաջ­նորդի, որովհետև Իրենից չի խոսելու, այլ ինչ որ լսի, ա՛յն պիտի խոսի և ձեզ պիտի ցույց տա գալիք բաները» (Հովհ.16.13-ում)։

ժա) ՆԱ ՀԱՎԱՏԻ ՀՈԳԻՆ Է. Հավա­տն անհրաժեշտ է փրկության համար. «Արդարը հա­վատով կապրի» (Հռոմ.1.17): Իսկ Հռոմ.10.17-ում կարդում ենք. «Հավատը լսելուց է, և լսելը` Աստծու Խոս­քից»։ Սուրբ Հո­գին է, որ բացում է Աստծու խոսքը և ներարկում մեր մեջ հավատքի վստահությունը։ Նա Հավատի Հոգին է. «Հավատի միևնույն Հոգին ունենալով…» (2Կոր.4.13): Այնպես որ, Աստծու Խոսքը պարզապես ուսում­նասիրելն ու ան­գիր անելն ինքնին չի կարող հավատ պատվաստել: Աստ­վածաշունչն ասում է. «Գիրը սպանում է, բայց Հոգին կյանք է տալիս» (2Կոր.3.6): Սուրբ Հոգին է հաստատում մեզ հավատի մեջ և համարձակություն տալիս դավանելու Խոսքի ճշմարտութ­յու­նը: Նաև մեզ ունակ է դարձնում՝ Աստծու Խոսքը գործադրելու և տեսնելու Նրա զորությունը: Հավատի Հոգին շարժվում է հավատացյալի կյանքում, որպեսզի փառավոր ար­դյունքներ առաջ բերի:

ժբ) ՆԱ ՇԱՏ ԱՆՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ. Ղուկ.1.35-ում Սուրբ Հոգին կոչվում է Բարձրյա­լի Զորություն։ Սուրբ Գրքում կան նաև այլ անուններ և արտա­հայտու­թյուն­ներ, որոնք օգտա­գործված են Նրա էությունն ու գործառույթ­ները բնութագրելու համար։

դ.   Սուրբ Հոգու խորհրդանշանները.

1)   Եբր.` Ռուախ, որ կարող է նշանակել հոգի, շունչ և քամի: ՄաքԼին նշում է, թե այն օգտագործվում է «նեֆեշ» բառի հետ զուգահեռաբար, որի հիմնական նշանակությունն է կենդանի էակ, այն ամենն ինչ շունչ ունի: Այս զուգադրումը բառին վերագրում է մարդ արարածի հուզական և հոգևոր ապրումները: Եզեկիել 37-ում «ռուախը» ունի հոգի իմաստը («Ձեր մեջ հոգի պիտի դնեմ… Իմ Հոգին ձեր մեջ կդնեմ…»):

«Ռուախին» համապատասխանում է հունարեն «պնևմա» բառը: Այն Հովհ.3.8-ում թարգմանվում է քամի, որն արտահայտում է մի կողմից` Սուրբ Հոգու անտեսանելիու­թյունը, մյուս կողմից` ազդեցությունը: Գործք.2.2-ում սաստկաշունչ քամին ներկայաց­նում է Սուրբ Հոգու զորավոր էջքը.

2)   Ջուր, որը նույնպես էական նշանակություն ունի կյանքի ապահովման համար, ինչպես Սուրբ Հոգու կենարար շունչը: Հովհ.7.39-ում Սուրբ Հոգով լցվելը Յիսուս ներկայացնում է որպես կենդանի ջրի գետերի բխում: Ինչպես առաջին սաղմոսում է Աստծու խոսքի մասին խորհող մարդը համեմատվում ջրերի հոսքի մեջ տնկված ծառի հետ, որի տերևը չի թափվում:

Հովել.2.28-ում և Գործք.2.17-ում նշված «Իր Հոգին թափե­լը» նշանա­կում է ներհոսք, հեղեղում և արտա­հոսում, երբ գետը ճեղքում է հողապատնեշները:

Երբ Սուրբ Հոգու լեցունությունը մեր մեջ է, Տիրոջ ներկայությունը կհպվի և կթարմաց­ի նաև ուրիշներին: Որովհետև, երբ Աստծու խոսքը բխում է ծառա­յության մեջ` Սուրբ Հոգու օծության ներքո, այն նման­վում է զորավոր գետի:

Մենք գետի հորդման կարիքն ունենք: Սկզբում անհրաժեշտ է գետը գտնել, հե­տո՝ ցատկել նրա մեջ: Որովհետև, որտեղ Աստծու Հոգին շարժ­վում է, այնտեղ էլ կգտնենք աստվածային թար­մացնող զորությունը:

3)   Կրակ. Նրան հանդիպում ենք Գործք 2-ում առաքյալների գլխներին: Եբր.12.29-ում ասվում է. «Որով­հետև մեր Աստվածը մա­շեցնող կրակ է»: Մետաղը հա­լեցնելու համար կրակ է պետք։ Ջերմությունն անհրաժեշտ է՝ մաքրելու, փափկաց­նելու և հար­­վածելով ու ճնշելովով նրան ձև տալու համար: Այն կարող է լուսա­վո­րել: Շատ պատճառներ կան կրակի՝ Սուրբ Հոգու հրաշալի խորհրդապատկերը լինելու համար:

Ես.6.6,7-ում զոհասե­ղանի կրակով մաքրվում են մարգարեի շուրթերը: Հովհաննես Մկրտիչը խոսում է նրա սրբագործող զորության մասին (Մաթ.3.11,12: Ղուկ.3.16,17): 1Թես.5.19-ում խոսվում է մեր ներսում Սուրբ Հոգու կրակի բորբոքման մասին.

4)   Յուղ.

ա) Սաղմ.23.5-ում և 92.10-ում սաղմոսերգուն խոսում էր յուղով օծվելու մասին. «Իմ գլուխս յուղով կօծես»։ Նաև՝ «Ես նոր յուղով օծվեցի»։

բ) Յուղը մաքրում է, թափան­ցում, հագեց­նում, փափ­կաց­­նում։ Այն պաշտպանում է քայքայումից և ունի սննդարար նշանակություն։ Նրա այրումից անջատվում է լույս և ջերմություն։

գ) Հին Կտակարանում յուղի օգտագործման մասին շատ տեղեր կան, որոնք կապված են Սուրբ Հոգու աշխատանքի հետ։

(1) Երբ քահանա­ներն ընծայ­վում էին իրենց սպասավորությանը, նրանց վրա յուղ էր լցվում (Ելից 29.7,29, Ղևտ.8)։ Սաղմոս 133.2-ում կարդում ենք. «Այն ազնիվ յուղի պես է, որ գլխի վրայից մորուքի վրա՝ Ահարոնի մորուքի վրա վազեց ու մինչև նրա զգեստների ծայրը իջավ»։ Յուղն այնքան առատորեն էր օգտա­­գործ­վում, որ թափվում էր մորուքից մինչև քահա­նայի զգեստների  ծայրը։

(2) Յուղով օծվում էին նաև թագավորները։ Սավուղի անկումից հետո Աստծու Հոգին տա­րավ Սամուելին Հեսսեի տուն, որտեղ հավաքվել էին նրա որդի­նե­րը` ուժեղ և ամրա­կազմ այրեր, բայց Աստծու Հոգին Սամուե­լին հայտնեց, որ նրանցից ոչ մեկը թագավոր լինելու համար հարմար չէ։ Երբ Դավիթը եկավ, Աստծու Հոգին հայտնեց Սամուելին, որ նա է Իր կողմից որոշված թագավորը։ Դավիթը մարդկորեն անհամա­պա­տասխան էր թվում, սակայն Աստված նայում է մարդու սրտին։ Սամուելը վերցրեց իր յուղի եղջյուրը և լցրեց այն Դավթի գլխին. յուղը հոսեց նրա դեմքի և զգեստների վրա։

(3) Ելից 27.20-ում յուղն օգտագործվում է՝ Սրբու­թյան աշտանակը անընդհատ վառ պահելու համար։ Աշտա­նակը Սուրբ Հոգու խորհրդա­պատ­կերն էր։

դ)   Գործք.10.38-ում կարդում ենք Տեր Հիսուսի, Սուրբ Հոգու զորությամբ օծված լինե­լով, բժշկության և ազատագրության ծառայություններ կատարելու, իսկ Ես.61.1,2-ում` Ավետարանի քարոզության մասին:

Եթե Հին կտակարանում յուղով օծվում էին քահանաները, թագավոր­ներն ու մարգա­րե­ները (3Թագ.19.16), ապա Նոր կտակարանում` Աստծու վերածնված զավակները (1Հովհ.2.20,27):

5)   Աղավնի. Սուրբ Հոգու աղավնակերպ իջնելու մասին վկայում են 4 ավետարանները: Նա հեզության և խաղաղության խորհրդանշանն է: Եվ Նա մեզ Իր հետ կապում է սիրո շղթաներով:

 

7.  Սուրբ Հոգու գործը.

ա.  Ստեղծագործության ժամանակ և Նրա պահպանման ընթացքում.

1)   Աստվածաշնչում արարչագործությունը վերագրվում է թե' Հորը (Եբր.2.1,2` «Աստված… այս վերջին օրերում խոսեց մեզ հետ Որդով… Որով աշխարհն էլ արեց»), թե' Որդուն (Հովհ.1.3` «Ամեն բան Նրանով եղավ, և առանց Նրա ոչինիչ չեղավ, ինչ որ եղավ»), թե' Սուրբ Հոգուն (Սաղմ.104.30` «Հոգուդ ուղարկում ես` ստեղծվում են…»).

2)   Մենք արդեն նշել ենք, թե Ծննդ.1.1-25-ում ականատեսն ենք դառնում արարչագոր­ծության ժամանակ Սուրբ Երրոր­դու­թյան անձերի դերակատարության, որտեղ Հոր մտահղա­ցումը արտահայտվում է Որդու և կենսագործվում` Հոգու կողմից.

3)   Ընդ որում, նշված հատվածում երեք անգամ օգտագործվում է ոչնչից արարման նշանա­կությունն ունեցող եբրայերեն «բարա» բառը: Մնացած դեպքերում «ստեղծել» բառը գոր­ծած­վում է արդեն գոյություն ունեցածի օգտագործման իմաստով: Դրանք են` երկրի (1.1), կենդանական աշխարհի (1.21) և մարդու ստեղծումը (1.26,27): Ստեղծագործական այդ մասնավոր ակտերում Սուրբ Հոգու մասնակցության մասին կարդում ենք հետևյալ հա­մար­ներում. երնքի և երկրի ստեղծումը` Ծննդ.1.2-ում, Հոբ 25.13-ում, Սաղմ.33.6-ում, կեն­դա­նական աշխարհի ստեղծումը` Սաղմ.104.30-ում, մարդու ստեղծումը` Հոբ 33.4-ում:

Սուրբ Հոգու միջոցով Աստծու ստեղծագործությունների պահպանման մասին կարդում ենք Սաղմ.104-ում (համար 30-ում` «Դու նորոգում ես երկրի երեսը»).

բ.   Սուրբ Հոգու գործը Հին կտակարանի շրջանում.

ՄաքԼին գրում է, թե Ծննդոցի առաջին գլուխներից մինչև Նոր կտակարան պարզորեն երևում է, որ Աստված ցանկանում է անձնական հարաբերություն ունենալ ոչ միայն ուխտի համայնքի, այլև ամեն անհատի հետ: Եվ Հովելի մարգարեությունը հայտնում է Սուրբ Հոգու գործունեության ապագա ընլայնման մասին:

1)   Բարոյական օրենքի տրումը` Սուրբ Հոգով (Ել.31.18).

2)   Մարգարեությունների ներշնչման, մեկնաբանման և Սուրբ Գրքի ստեղծման մեջ.

-     Աստծու Հոգին փարավոնի երազները մեկնելու շնորհով էր օժտել Հովսեփին (Ծննդ.41.38).

-     Թվոց 11.16-29-ում կարդում ենք 70 ծերերի մարգարեանալու մասին.

-     Սուրբ Հոգու հայտնություներն էր ստանում նաև սաղմոսերգու Դավիթը (1Մն.28.12: 2Թագ.23.1,2).

-     Սուրբ Հոգին գործածում էր Եղիային (3Թագ.18.12: 4Թագ.2.16), Եղիսեին (4Թագ.2.1-18), Հովելին (2.28: Գործք 2.16,17), Միքիային (Միք.3.8), Եսայուն (Գործք 28.25), Երեմիային (Երեմ.1.9:30.1,2), Եզեկիելին (Եզեկ.2.2:8.3:11.1,24), Դանիե­լին (Դան.4.8,9,18:5.11,14), Զաքարիային (2Մն.24.20) և այլն:

Մարգարեությունների միջոցով Սուրբ Հոգին մասնավորապես կանխահայտնում էր Մեսիայի գալստյան մասին (Ես.42.1-4:61.1-3 և այլն), ինչպես նաև Եկեղեցու շրջանի արթնության մասին (Հովել 2.28,29).

3)   Սուրբ Հոգին առանձին անհատների օժտում էր յուրահատուկ ունակություններով և վարպետությամբ, ինչպես օրինակ Բեսելիելին` խորանի կառուցման նպատակով (Ելից 31.3-5), կամ Զարաբաբելին` տաճարի կառուցման համար (Զաք.4.6).

4)   Սուրբ Հոգին այլոց օժտում էր կառավարման ընդունակությամբ, ինչպես Հովսեփին (Ծննդ.41.38), Մովսեսին, որի դեպքում կառավարման պարգևը զուգակացվում էր մար­գարեականի հետ (Թվ.11.25), Հեսուին (2 Օր.34.9), դատավորներից Գոթոնիելին (Դատ.3.10) և Գեդեոնին (Դատ.6.34): Ընդ որում վերջին երեքի դեպքում կառավարման պարգևը զուգակցվում էր Սուրբ Հոգու զորությամբ, ինչը դրսևորվում էր նաև Սամսոնի մոտ (Դատ.14.19): Սուրբ Հոգին մասնավոր շնորհներով էր օժտել նաև Իսրայելի առաջին թագավորներին` Սավուղին, ով մարգարեանում էր (1Թագ.10.10), և Դավթին, ում վրա  Սուրբ Հոգին հանգչում էր (1Թագ.16.13).

5)   Սուրբ Հոգու դրսևորումներն ի հայտ էին գալիս ոչ միայն դրամատիկ իրադարձու­թյունների ժամանակ Իսրայելի հոգևոր կյանքում: Այդ մասին է վկայված Նեեմ.9.20-ում («Դու տվեցիր Քո բարի Հոգին` նրանց խրատելու համար»), Սաղմ.143.10-ում («Քո Բարի Հոգին թող առաջնորդի ինձ դեպի ճշմարտությունը»), նաև 51.13-ում («Քո Սուրբ Հոգին ինձանից մի հանիր») և այլն: Արդյունքում, Նա առաջ էր բերում Տիրոջ երկյուղը, ճշամրտությունը, արդարադատությունը, խաղաղությունը (Ես.11.2-5:32.16-20) և նվիրու­մը (Ես.44.3-5)` դառնալով բարոյահոգևոր արժեքների աղբյուրը շատերի համար.

6)   Սուրբ Հոգին մնում էր նաև Տիրոջ քահանաների վրա (2Մն.20.14,17:24.20).

գ.   Սուրբ Հոգու գործը Հիսուսի կյանքում.

1)   Մինչ երկրային ծառայությունը` Սուրբ Հոգու կողմից`

ա)  Աշխարհ ուղարկվեց (նաև` Հոր կողմից)` Ես.48.16,17.

բ)   Մարիամը հղիացավ (Ղուկ.1.35: Մաթ.1.18,20), որի ընթացքում ոչ թե նոր կյանք առաջացավ, ինչպես սովորաբար մարդկանց մոտ, այլ հիմքը դրվեց Հիսուսի մարդկային բնության.

գ)   Օրհնվեց տաճարում (Ղուկ.2.25-30).

դ)   Մարդկային բնությունը ֆիզիկական, ինտելեկտուալ և հոգևոր աճ ունեցավ (Ղուկ.2.40,52: Ես.11.1,2` «Հեսսեի բնից մի շառավիղ պիտի ելնի, ու նրա վրա պիտի հանգչի Տիրոջ Հոգին, Իմաստության ու Հանճարի Հոգին, Խորհուրդի ու Զորության Հոգին, Գիտության և Աստծու երկյուղի Հոգին»).

2)   Երկրային ծառայության ընթացքում Սուրբ Հոգին`

ա)  Աջակցեց նրան անապատի փորձությունների մեջ (Մա.14.1: Մարկ1.12,13,).

բ)   Օծեց ջրով մկրտության ժամանակ (Մաթ.3.16,17).

գ)   Օրհնեց Ավետարանի քարոզչությունը (Ղուկ.4.18: 5.14,15: Մաթ.4.17).

դ)   Բժշկության (Գործք.10.38) և ազատգարական (Մաթ.12.28) ծառայությունը.

3)   Երկրային ծառայության ավարտին Սուրբ Հոգու միջոցով`

ա)  Զորացավ գողգոթյան խաչի վրա` Իրեն զոհ բերելու (Եբր.9.14).

բ)   Հարություն առավ` Հռ.8.11: 1Պետ.3.18 (նաև` Հոր միջոցով` Գործք.2.24 և Ինքն Իրեն հարություն տվեց` Հովհ.10.17,18).

գ)   Աշակերտներին պատվեր տվեց և համբարձվեց (Գործք.1.5,8).

դ.   Սուրբ Հոգու գործն աշխարհում.

1)   Սուրբ Հոգու միջոցով Աստված, Իր հաճության  համաձայն, օրհնություններ է տալիս նաև բոլոր մարդկանց, բարոյապես ներգործում նրանց վրա և պահպանում կարգը հասարա­կության մեջ (Մաթ.5.44,45: Գործք 14.15,17): Այն աստվածաբաններն անվանում են ընդհանուր շնորհք, ինչի մասին Հովհ.1.9-ում կարդում ենք, թե Հիսուս լուավորում է աշխարհ եկող յուրաքանչյուր մարդու.

2)   Այդ լույսը Սուրբ Հոգու միջոցով հասնում է մարդկանց նրանց խղճմտանքի (Հռ.2.15), համամարդկային բարոյական, մշակութային արժեքների, որոշ պետական օրենք­նե­րի (Հռ.13.1,4), ինչպես նաև մարդկանց արարքներին Աստծու տրված արձագանքների շնորհիվ` սահմանափակելու նրանց մեղքի կյանքը.

3)   Աստված Սուրբ Հոգու միջոցով մարդուն ուղղորդում է մեղքի համոզման, հայտնում Քրիստոսի և Աստծու արդարադատության մասին (Հովհ.16.8-10)` Իր քաղցրու­թյամբ տանելով նրան ապաշխա­րության (Հռ.2.4: 2Պետ.3.9):

Այս ամենի հետևանքով Աստված երկարաձգում է մարդկության կյանքը: Այսուհանդերձ, Աստված մշտապես չի կարող հանդուրժել Իր Հոգու նկատմամբ քամահրանքը մարդկանց կողմից (Ծննդ.6.3: Գործք.7.51: Հռ.1.28).

ե.   Սուրբ Հոգու գործը հավատացյալի կյանքում.

1)   Նրա փրկության մեջ.

ա)  Սուրբ Հոգին է ապաշխարություն և փրկարար հավատք պատվաստում մեղավորի մեջ (Գործք.5.31,32: 11.18: 2Կոր.4.13), այնուհետև Քրիստոսի արյան զորությամբ ջնջում մեր մեղքերը (1Պետ.1.2: Հովհ.20.22,23: Հռ.2.29), հարության զորությամբ հարություն տալիս մեր հոգուն (2Կոր.3.6:Հռ.6.4,5) և միանում նրան (1Կոր.6.17).

բ)   Վերածննդով (Հովհ.3.5,6) Աստծու զավակ դառնալը (Հովհ.1.12,13: 1Հովհ.3.1), առաջնային սրբացում ստանալը (2Թես.2.13: 2Պետ.1.2), Քրիստոսի և Սուրբ Հոգու ներբնա­կու­թյունը (Հռ.8.9:1Կոր.3.16:6.17:1Հովհ.2.27), Աստվածային բնության հաղորդ դառնալը (2Պետ.1.4), նոր արարած դառնալը (2Կոր.5.17), նոր կյանք ստանալը (Հովհ.5.24: 1Հովհ.3.14), Սուրբ Հոգու տաճար դառնալը.

գ)   Սուրբ Հոգով կնքվելը (Նրա ներկայությամբ)` որպես Աստծու պատկանելության արտահայտությունը և մեր ժառանգորդ լինելու գրավը (Եփես.1.13,14: 4.30).

դ)   Սուրբ Հոգու վկայությունը վերածնվածի` Աստծու զավակ լինելու, փրկության վստահության (1Հովհ.5.10: Հռ.8.16: Գաղ.4.6) և Նրա հետ նոր հարաբերություն ունենալու մասին.

2)   Վերածնվածին ծառայելու մեջ.

ա)  Քրիստոսին հայտնում է մեզ` Հովհ.16.14,15 (Ինչպես Եղիազարը պատմեց Ռեբեկային Իսահակի մասին` Ծննդ.24.33-36).

բ)   Ուսուցանում է (Հովհ.16.13)` բացելով Աստծու խոսքը (Գործք.8.30,31) և Նրա խորհուրդները  (1Կոր.2.12-14).

գ)   Մտցնում է մեզ Աստծու երկրպագության ոլորտները (Հովհ.4.23,24: 1Կոր.14.15: Փիլիպ.3.3).

դ)   Առաջնորդում է (Հռ.8.14).

ե)   Ձեռնարկում է մեր առաջանցիկ սրբացումը (Հռ.8.5-13` «…Եթե հոգով մարմնի գործերը սպանեք, պիտի ապրեք»).

զ)   Հաստատում է ներքին մարդու մեջ.

է)   Մեր հայացքներն ուղղելով դեպի Տեր Հիսուսին` մեր մեջ կերպարանավորում է Նրան (2Կոր.3.18)` դարձնելով Քրիստոսի ուղերձները (2Կոր.3.3).

ը)   Մեր կյանքում հոգևոր պտուղ է բերում (Գաղ.5.22: Հռ.14.17:15.13: 2Կոր.6.5,6: Եփես.5.8,9: 2Պետ.1.5-7).

թ)   Փառավորելու է մեր մարմիններն առաջին հարությանը` Հռ.8.11: Փիլ.3.20,21 (ինչի կանխաճաշակումը մեր մարմինների բժշկությունն է ներկայումս` 2Կոր.4.10,11).

3)   Վերածնվածի ծառայության մեջ.

ա)  Հիսուս մկրտում է մեզ Սուրբ Հոգով (Մաթ.3.11: Ղուկ.3.16: Հովհ.1.33: Ղուկ,24.49: Գործք.1.5,8) և շարունակ լցնում Նրանով (Եփես.5.17-19).

բ)   Սուրբ Հոգին վկայության զորություն է տալիս (Գործք.1.8).

գ)   Ծառայության զորություն է տալիս (1Կոր.2.4: 1Թես.1.5).

դ)   Օգնում է բարեխոսական աղոթքի և հոգևոր պատերազմի մեջ` մեզ Իր հետ համա­գործակ­ցության բերելով (Հռ.8.26,27: Եփես.6.18).

ե)   Օժտում է պարգևներով (1Կոր.12.4-11: Հռ.12.6-8:)

զ)   Կոչում է ծառայության (Գործք.13.2-4) և առաջնորդում դրա մեջ (Գործք.8.29: 16.6,7).

է)   Հայտնում է գալիքի մասին (1Տիմ.4.1)..

դ.   Սուրբ Հոգու գործը Եկեղեցու կյանքում.

1)   Վերածնվածին ընկղմում է Տիրոջ մարմնի մեջ (1Կոր.12.12,13).

2)   Նրանցից` որպես կենդանի քարերից, ձևավորում է Եկեղեցին` իբրև Աստծու բնակարան (Եփես.2.20-22).

3)   Եկեղեցու անդամներին սպասավորության կոչելով` դարձնում է պարգևներ (Եփես.4.8-12: 1Կոր.12.28-31).

4)   Քրիստոսը Նրա միջոցով կառավարում է Եեղեցին (Գործք. 15.28: 20.28).

5)   Պատրաստում է Հարս-Եկեղեցուն Քրիստոս-Փեսայի գալուստի համար (Հայտն.22.17).

 

8.  Սուրբ Հոգին և սրբացումը.

ա.  Սրբացման սահմանումը.

1)   Այն մարդկության փրկության պատմության կաևոր բաղկացուցիչն է, որում Իրենց դերակատորությունն ունեն Սուրբ Երրորդության երեք Անձերը. Հոր ծրագիրն է, որի իրականացումը հնարավոր դարձավ Տեր Հիսուսի խաչի մահով (Հովհ.19.30: Եբր.10.10-14) և կենսագործվում է Սուրբ Հոգու միջոցով: Վերջինիս մասին են խոսում Սուրբ Հոգու անուններն ու տիտղոսները (Նոր կտակարանում «Սուրբ Հոգի» տիտղոսը գործածված է 94 անգամ, ընդ որում` մեկ անգամ Հռ.1.4-ում` «Սրբության Հոգի»), ինչպես նաև խորհրդանշանները.

2)   Լայն իմաստով սրբացումն այն գործընթացն է, որով Աստված մաքրում է այս աշխարհն ու Իր մարդկանց մեղքից ու պղծությունից: Իսկ ժամանակների վերջում Աստված մտադիր է կրակի մատնել այն ամենն, ինչ չի կարող կամ չի կամենում մաքրվել (Հայտն.20.11-21.2: 2Պետր.3.10-13):

Տիմոթի Բ. Ջեննին գրում է, թե փրկության պատմության այս ներկա փուլում Սուրբ Հոգին չորս խնդիր ունի.

ա)  Աշխարհի հանդիմանությունը մեղքի համար.

բ)   Հավատացյալի մաքրումը Քրիստոսի արյամբ վերստին ծննդի ժամանակ.

գ)   Հավատացյալի մեջ արդարության կյանքի կայացումը.

դ)   Հավատացյալի զորացումը` ուրիշներին սրբացման ճանապարհին օգնելու նպատակով.

3)   Բերենք սրբացման մասին մի քանի սահմանում.

Ա. Հ. Սթրոնգ. Սուրբ Հոգու շարունակական այն գործողությունը, որով վերստին ծննդյամբ շնորհված սուրբ հակումները պահպանվում և ամրապնդվում են:

Վեստմինստերյան կատեխիզիս. Աստծու չվաստակվող շնորհի այն գործը, որով ամբողջ էությամբ նորոգվում ենք, ըստ Աստծու պատկերի, և ավելի ու ավելի ընդունակ ենք դառնում մեռնել մեղքի համար և ապրել հանուն արդարության:

Մ. Էրիկսոն. Սրբագործությամբ շարունակվում է այն, ինչ սկսվել է վերստին ծնունդով, երբ կյանքը նորովի փոխանցվում և ներարկվում է հավատացյալի մեջ, Սուրբ Հոգու կողմից կիրառվում Հիսուս Քրիստոսի կատարած գործը:

Կարելի է տալ ավելի ընդարձակ բացատրություն. Սրբացումը`

-          մեղքից զատվելն է ու չար ոգիներից մաքրվելը (1Թես.4. 3-5,7: 2Կոր.7.1),

-          Աստծու համար առանձնացվելը (նվիրմամբ և անձնուրացությամբ)` Հովհ.10.36: Հռ.6.13: 2Կոր.4.10,

-          Աստծու սրբությունը, որ Քրիստոս Ինքն է, ի հայտ բերելը (Եզ.20.41: 1Կոր.1.30):

 

4)   Սրբացման երեք անվանումները.

ա)  Հավատացյալի սրբումը Քրիստոսի արյամբ վերստին ծննդի ժամանակ կոչվում է դիր­քային սրբացում (1Կոր.1.30:6.11: 2Թես.2.13), երբ մի կողմից` Քրիստոսի սրբությունը վերագրվում է նրան Գողգոթյան զոհի շնորհիվ (Եբր.10.10:13.12), մյուս կողմից` հավա­տացյալը մասնակից է դառ­նում Քրիստոսի սրբությանը (Գործք.20.32): Այդ է պատճառը, որ փրկվելու պահից Նոր կտակարա­նում հավատացյալները անվանվում են սրբության կանչվածներ կամ սուրբեր (1Կոր.1.2: Եփես.1.1: Կող.1.2: Հուդա 1).

բ)   Հավատացյալի մեջ արդարության կյանքի կայացումը կոչվում է առաջանցիկ (պրոգրեսիվ), աճող կամ գործնական սրբացում, ինչին և վերաբերվում էին վերոնշյալ սահմանումները (Հռ.6.19: Փիլ.3.13,14: Կող.3.9,10: Եբր.12.14: 1Թես.5.23): Այն մշտական գործընթաց է, որը շարունակվում է հավատացյալի ողջ երկրային կյանքի ընթացքում:

գ)   Լիակատար, վերջնական կամ ավարտուն սրբացում մենք ունենում են մեր մարմին­ների փառավորման ժամանակ Տեր Հիսուսի երկրորդ գալուստին (1Կոր.15.23,45: Փիլ.3.20,21: 1Թես.3.13: 1Հովհ.3.2).

բ.   Սրբացումը Եկեղեցու պատմության մեջ.

1)   Իգնատիոս Անտիոքացի. «Հիսուսին քո մեջ ունենալը բարոյական նորոգում է բերում»:

2)   Օգոստինոս Երանելի. Սրբացումը համարում էր Աստվածային կյանքի մի նոր, գերբնական փոխանցում, որը բացառապես գործում է Եկեղեցու սահմաններում և խորհուրդների միջոցով:

3)   Թովմաս Աքվինացի. Եկեղեցու հսկողության տակ կա առաքինությունների շտեմարան, որտեղից հավատացյալը կարող է օգտվել` ըստ կարիքի: Մկրտությունից հետո հավատացյալի «ներելի» մեղքերը կարող են ներվել հաղորդությամբ, իսկ «մահացու» մեղքերը` ինչ-որ տեսակի ապաշխարանքից ու բարի գործերից հետո:

4)   Բարեկարգման առաջնորդներ. Սրբացումը Սուրբ Հոգու գործն է «հիմնականում Խոսքի միջոցով», իսկ նրա մղիչ ուժը` արդարացումը:

5)   Պիետիստներ. Սուրբ Հոգին սրբացման գործը կատարում է հավատացյալի սիրո, նվիրման և հնազանդության միջոցով, ինչպես նաև սրբության ու կատարելության հասնելու նրա ցանկությամբ: Այնպես որ, նրանում կարևորն անձնական հարաբերություններն են Աստծու հետ:

6)   Ջոն Ուեսլի. Փրկությունն ու արդարացումը` Շնորհքի առաջին,   սրբացումը երկրորդ գործն է: Սրբացումը, քրիստոնեական կատարելություն լինելով, քրիստոնյային զերծ է պահում կամավոր զանցանքներից… Այն ընձեռում է առավել խորը հոգևոր վիճակ և գործելու առավել մեծ զորություն:

7)   Ջոն Ֆլեչեր և 19-րդ դ. երկրորդ կեսի Սրբության շարժում. Շնորհքի այս երկրորդ` սրբացման գործը նույնացվում է Սուրբ Հոգով մկրտվելու հետ:

8)   Չառլզ Ֆիննի և Ռուբեն Ա. Թորի. Սրբացումը գործընթաց է, իսկ Սուրբ Հոգով մկրտությունը` փրկություն ստանալուց հետո ծառայության համար անհրաժեշտ զորության տրում:

9)   Վաղ շրջանի ամբողջաավետարանականներ. Շնորհի առաջին գործը փրկությունն ու վերածնունդն են, որով մարդը մաքրվում է անցյալի մեղքերից, երկրորդը` սրբացումը, որը մեղքի նկատմամբ հաղթանակ է տալիս, իսկ երրորդը` Սուրբ Հոգու մկրտությունը, որը ծառայելու զորություն է տալիս:

գ.   Սրբացումը Հին կտակարանում.

1)   Նախ ասենք, որ Ամովսի 4.2-ի («Տերը երդում է անում Իր սրբությունով») և 6.8-ի («Երդվել է Տերն Իր անձով») համադրությունից կարելի է եզրակացնել, թե սրբությունն Աստծու էության առանցքային մասն է:

Եվ եթե մոնիզմը և պանթեիզմն ասում են, որ տիեզերքում ամենը մեկ են և աստված, ապա համաձայն Աստվածաշնչի` սրբությունը լինելով Աստծու էության կատարելության արտահայտությունը` զատ ու վեր է Նրա ստեղծագործություններից:

2)   Ղևտ.11.44-ի («Սո'ւրբ եղեք, որովհետև Ես սուրբ եմ») և Ես.57.15-ի («Ես բնակվում եմ բարձրերում… բայց լինում եմ կոտրված ու խոնարհ հոգի ունեցողի հետ») համադրումն ասում է, թե Աստված կարող է Իր էությանը բնորոշ սրբության հատկությունը փոխան­ցել հավատացյալներին: Այս միտքը Հին կտակարանում հաղորդվում է զանազան կերպերով.

ա)  Աստված պատվիրում է Իր ժողովրդին սուրբ լինել.

բ)   Սրբացնում է մի շարք առարկաներ` Իր ժողովրդի հետ հաղորդակցության նպատակով.

-  Սուրբ քահանայությունն (Ելից 29.1: 1Թագ.7.1) իր սուրբ զգեստներով (Ելից 28.2-4: 29.29).

-  Սուրբ խորանը կամ տաճարը` Իր ժողովրդի հետ բնակության համար (Ելից 29.31: Ղևտ.16.24: Սաղմ.46.4: 65.4).

-  Սուրբ օրերը, երբ Աստծու ժողովուրդը պիտի դադարեր առօրյա գործերից ու Նրան պաշտեր (Ելից 16.23: Ղևտ.23.32: Երեմ.17.21-27).

-  Սուրբ ջուրը` պղծությունը մաքրելու համար (Թվ.5.17) և այլն.

3)   Սրբացման հինկտակարանական եզրույթներ.

ա)  Հին կտակարանում առանձնանալու և Աստծու համար սրբելու (նվիրաբերելու) իմաստով (Ղևտ.11.44-ում` «Սուրբ եղեք…», Ես.6.3-ում` «Սու~րբ, սու~րբ, սու~րբ է Զորաց Տերը… » և այլն) հաճախ հանդիպող բայը «քադաշն» է, իսկ սուրբ, նվիրված իմաստով ածականը` «քադոշը».

բ)   Ոչ հաճախադեպ հանդիպող բայը, որի արմատն ունի «մաքուր, անարատ» իմաստը, վերաբերելով թե' ծիսակարգային, թե' բարոյական մաքրությանը (Սաղմ. 12.6-ում` «Տիրոջ խոսքերը մաքուր են», 19.9-ում` «Տիրոջ վախը մաքուր է» և այլն), «տաբերն» է.

4)   Մաքրագործման ծեսերը.

Հին կտակարանում մեղքի թողությունը տրվում է համապատասխան զոհաբերության շնորհիվ, իսկ անմաքրությունից ազատվելու համար անհրաժեշտ է կատարել մաքրագործման սահմանված կարգը:

ա)  Ծեսերի խորհուրդն ասում է այն մասին, որ Աստված սուրբ է և Իր ժողովրդից սրբություն է պահանջում.

բ)   Մաքրման ենթակա բաների ջրով, արյան հետ խառնված ջրով, հոսող ջրով լվացումը (հանդերձների լվացումը, լոգանքը, ավելի բարդ դեպքերում` զոհի արյամբ ու ճարպով օծումը` Ղևտ.11:14:15և այլն) խորհրդանշում է մեղքից դարձող­ների` Սուրբ Հոգու սրբագործող զորության միջոցով մաքրվել-սրբվել-փրկվելը (1Հովհ.3.3).

գ)   Քանի որ Ղևտ.11.36-ի համաձայն` աղբյուրի ջուրը («կենդանի ջուր») միշտ համար­վում էր մաքուր (ինչի օգտագործումը պահանջում էին մաքրագործման շատ ծեսեր), ապա այդ պատճառով էլ Աստված մեղավոր Երուսաղեմին հայտնվում է որպես Կենաց ջուրի աղբյուր (Երեմ.2.13:17.13), Զաքարիայի մարգարեության աղբյուրներն ու գետերն (Զաք.13.1:14.8) ունեն մաքրագործման նշանակություն, իսկ Հիսուս Հովհան­նու ավետարանում խոսում է Սուրբ Հոգու միջոցով տրվող` Իր նոր կյանքի աղբյուրի և գետերի մասին (Հովհ.4.10,11,14:7.38,39).

դ)   Մաքրագործման նկարագրություններից մի շարք բառեր, թափանցելով Նոր կտակա­րան, կիրառվել են սրբացման աստվածաբանության մեջ: Դրանցից են` ջուրը ցանելը (սրսկելը` Եբր.9.13-28:10.22:11.28:12.24: 1Պետ.1.2), լվանալը (Մաթ.5.2: Հովհ.13.5-14: Գործք 22.16: 1Կոր.1.16: Հայտն.1.5), մկրտելը` եբր. «թավալ»` «ջրի մեջ դնել», «թաթախել», «ընկղմել» (Հռ.6.4: Եփես.4.5: Կող.2.12: Եբր.6.2: 1Պետ.3.21) և այլն:

ե)   Չմաքրվող բաների (բորբոսից մաքրման ոչ ենթակա գործվածքը, կաշին կամ տունը` Ղևտ.11:13:14և այլն), Սոդոմի ու Գոմորի (Ծննդ.19), Երիքովի (Հեսու 6) հրկիզումը խորհրդանշում է մեղքից չհրա­ժար­վողների ապագա կործանումը գեհենում (Մաթ.3.11,12).

5)   Մարդկության ու ողջ աշխարհի մաքրության մարգարեական խոստումը.

ա)  Հովելի մարգարեությունը հայտնում է, թե Հոգու մաքրագործումը շնորհվե­լու է բոլորին` հրեա, թե հեթա­նոս, ինչը սկսվեց Հոգեգալուստով. «Եվ Իմ Հոգին կթափեմ ամեն մարմնի վրա…» (Հովել 2.28): Այն ներկայացվում է սրբարար անձրևի (Հովել 2.23) կամ տաճարից հորդող կենարար գետի (Եզեկ.47.1-12) տեսքով.

բ)   Եզեկիելի մարգարեությունում ասվում է Տիրոջ երկրորդ գալուստից առաջ Իսրայելի արթնության մասին. «Ձեզ… բոլոր երկրներից պիտի հավաքեմ… Մաքուր ջուր պիտի սրսկեմ… Ձեր ներսում նոր հոգի պիտի դնեմ…» (Եզեկ.36.24-27).

գ)   Զաքարիայի և Եզեկիելի մարգարեությունները ներկայացնում են Հազարամյայի ժամանակ Արթնության Հոգու համակումը. «Այն օրը Երուսաղեմից կենդանի ջրեր պիտի հոսեն, կեսը` դեպի արևելյան ծովը…» (Զաք.14.8): Նաև` «Այս ջրերն արևելյան կողմից կել­նեն ու անապատը կիջնեն…» (Եզեկ.47.1-12).

դ)   Ավետարաններում Հիսուս ցույց տվեց, որ հինկատակարանական մարգարեություն­ները վերաբերում էին Սուրբ Հոգու միջոցով կատարվելիք սրբացման հզոր գործին.

-  Կյանքի Հոգու շնորհիվ վերածննդին. «Այն ջուրը, որ… Ես պիտի տամ, պիտի նրա ներսում լինի ջրի աղբյուր, որ հավիտե­նական կյանքի համար կբխի» (Հովհ.4.14).

-  Սուրբ Հոգով լցվելուն, որ զանգվածաբար պիտի կատարվի վերջին օրերին Աստծու ժողովրդի մեջ. «Ինձ հավատացողի… ներսից կենդանի ջրի գետեր պիտի բխեն» (Հովհ.7.38,39)

դ.  Սրբացումը Նոր կտակարանում.

1)   Նախ` նորկտակարանական եզրույթների մասին. Եբրայերեն «քադաշ»-ին փոխարի­նում է հունարենի «հագիացիո»-ն (զատել, ընծայել, նվիրաբերել), իսկ «քադոշ»-ին (ածական)` «հագիոս»-ը (հոգնակի թվով գործածցվում է «սրբեր» իմաստով): Իր հորթին եբրայերեն «տաբեր»-ին (մաքուր դարձնել, մաքրագործել թե' ծիսական, թե' բարոյական իմաստներով) փոխարինում է «կաթարիցո»-ն.

2)   Սրբացումը շարունական համագործակցություն է Սուրբ Հոգու հետ (1Հովհ.3.3: Հայտն.22.11).

3)   Առաջանցիկ (պրոգրեսիվ), աճող կամ գործնական սրբացումը, որը ներառում էր մեղքից զատվելն ու չար ոգիների կապանքներից ազատագրվելը, նվիրումը և Աստծու սրբության ի հայտ բերումը.

ա)  Մեղքից զատվելը կամ մեղքի իշխանությունից ազատվելը.

-  Հիմքը մեր հին մարդու խաչահանությունն է Քրիստոսի հետ, որը մեզ բացում է Սուրբ Հոգին (Հռ.6.6).

-  Մարդու կողմն արտահայտվում է հավատքիª մեր հին մարդու Քրիստոսի հետ մեռած լինելու դավանությամբ (Հռ.6.11) և գործողությամբ (Հակ.2.20).

-  Անհրաժեշտ պայմանն է մեղքի գերության դրևորումների` սատանայի ստի մերժումը (Հովհ. 17.17: 8.14,31,32,36).

-  Իրականացվում է Սուրբ Հոգու զորությամբ (Հռ. 8.3).

բ)   Չար ոգիների կապվածություններից ազատագրվելը.

-  Վերածննդի (հոգու ազատագրություն) հետ միասիան հավատացյալը պետք է ձգտի նաև չար ոգիների կողմից անձի և մարնի կապվածություններից ազատագրման (1Թես. 5.23: 2Կոր. 7.1).

-  Նշված ազատագրմանը պետք է նախորդի տվյալ կապվածության բացահայտումը Սուրբ Հոգու լույսի տակ և Աստծու խոսքի հիման վրա (1Կոր.12.10: Մարկ. 9.16: 2Կոր.4.4,6: 3Թագ. 22.21,22: 1Տիմ.4.1).

-  Ազատագրման անհրաժեշտ պայմանը մեղքին ու սատանային հակառակ կանգնելն է (Հակ. 4.7: Եփ. 4.27).

-  Ազատագրության համար անհրաժեշտ է Հիսուսի անունով կապել սատանային և հեռացնել տվյալ կապվածությունը (կապանքը) առաջացրած ոգուն (Մաթ.18.18: Մարկ.16.17).

-  Ազատագրությունը պահպանելու համար անհրաժեշտ է հագնել Աստծու սպառազինությունը  (Եփ. 6.12-18: 2Կոր. 10.4,5) և Սուրբ Հոգով լցվել (Եփ.5.18-20).

գ)   Աստծու համար առանձնացվել - նվիրումը.

(1)  Էությունը.

-  Տիրոջինը վերադարձնել Տիրոջը (1Կոր. 6.19,20).

-  Եթե ապաշխարության ժամանակ նախ մեր կամքն ենք հանձնում Տիրոջը և ոչ այլ բան, ապա վերածնունդից հետո` ամեն բան.

(2)  Աստծու կողմը.

-  Տեր Հիսուսի վճարած փրկագինը (1Կոր.6.20: Հռ.14.8).

-  Աստծու սերը` 2Կոր.5.14: 14.15 (որի ներգործության և մղիչ ուժի օրինակը ներկա­յաց­ված է Ելից 21.5-ում, երբ իր տիրոջը սիրող ստրուկը հրաժարվում է ազատու­թյունից).

-  Աստծու խոսքի` նվիրման պատգամը (Հռ.6.13: 14.7,8).

(3)  Մարդու կողմը` ընծայվել Տիրոջը որպես կենդանի ողջակեզ (Հռ.12.1:6.13).

(4)  Ժամանակը.

-  Վերածննդից հետո (Հռ. 6. 6,11: 1Պետ. 2.24: 4.2).

-  մեկընդմիշտ (1Թես. 5.10: 2Կոր. 5.15).

(5)  Չափը` հոգին, անձը, մարմինը (1Թես.5.23: Հռ.6.13), ժամանակը (Եփ.5.20), ունեցվածքը (Գործք.12.12: 21.8), գործունեությունը, ամենը (1Կոր. 10.31: Կող. 3.17).

(6) Հետևանքը` Սուրբ Հոգին ազատություն է ստանում մեր անձերը կոտրելու (Ծննդ. 32.24-29: 2Կոր. 12.9,10).

(7)  Օրհնությունը` նվիրումով վայելում ենք Աստծու ներկայությունը և պահպանու­թյունը (Հովհ.14.23: Եբր.13.5,6).

դ)   Աստծու սրբությունը ի հայտ բերելը.

(1)  Սրբության էությունը.

Սրբությունը Աստվածային բնության վիճակն է։ Սուրբ գրքւմ երբ հիշատակվում են Աստված և Նրան վերաբերվող որևէ բան, ապա ասվում է սրբության մասին։ Սակայն, ավելի կոնկրետ, մեր սրբությունը Քրիստոս Ինքն է (1Կոր.1.30).

(2)  Սրբությունը մեր մեջ ի հայտ բերող միջոցները.

- Աստծու խոսքը (Հովհ.17.17), որը լուսավորում է մեզ և առաջնորդում, որպեսզի մենք սուրբ լինենք.

- Քրիստոսը որպես մեր կյանքը (Գաղ.2.19,20: Հովհ.10.10: 1Հովհ.5.11,12), որին մենք ընդունեցինք հավատքով ապաշխարելիս.

- Սուրբ Հոգու զորությունը (Հռ.15.16), որը մեր սրբարար զորությունն է.

(3)  Սրբացման մեջ մեր կողմը.

- Սրբության մեջ մեր կողմը Քրիստոսի մեջ պահող հավատքն է (Գործք.26.18: 1Կոր.1.2: Եփ.3.17), որը մեր մեջ առաջացնում է Սուրբ Հոգին Աստծու խոսքի լույսի միջոցով (2Կոր.4.13: Հռ.10.17)։ Հավատքի տեսիլքը պետք է արտահայտվի դավանությամբ և գործողությամբ (Հռ.6.11: 19.10: Հակ.2.26)

- Ի պատասխան սրբության հավատքի մեր մեջ ներգործում է Կյանքի Հոգու օրենքը (Հռ.8.2,4), Սուրբ Հոգին մեր մեջ արծարծում է Քրիստոսին իբրև Կյանք և Սրբություն։ Եվ այն էլ ոչ թե մաս-մաս, այլ որպես ամբողջություն (1Կոր.1.30)

- Այսպիսով մեզանից պահանջվում է Սուրբ Հոգուն վստահել սրբության կյանքը մեր մեջ ի հայտ բերեու համար (Հռ.8.5,9)։

 

9.  Սուրբ Հոգով մկրտոթյուն.

ա.  Սուրբ Հոգու մկրտության տարորոշումը վերստին ծննդից.

1)   Ջեյմս Դուննը և Ֆևեդերիկ Բրուները կապում են Սուրբ Հոգու մկրտությունը դարձի գալու փորձառության հետ` չվերագրելով նրան հատուկ դրսևորում.

2)   Միադավան հոգեգալստական որոշ խմբեր Սուրբ Հոգու մկրտությունը նույնպես կապում են դարձի գալու հետ` լեզուների դրսևորումով.

3)   Ուեսլիյան սրբության որոշ խմբեր, օրինակ` Նազովրեցի եկեղեցին, հավատում են, թե Սուրբ Հոգու մկրտությունը հաջորդում է վերստին ծննդին` չզուգորդվելով լեզուներ խոսելու հետ.

4)   Ամբողջաավետարանականները, մասնավորապես Աստծու ժողովը, գտնում են, որ Սուրբ Հոգու մկրտությունը տեղի է ունենում վերստին ծննդից հետո` միշտ զուգակցվելով լեզուներ խոսելով.

բ.   Եզրաբանությունը.

1)   «Սուրբ Հոգով մկրտություն» գոյականական դարձվածքը մակաբերվում է բայականից Նոր կտակարանի հետևյալ հատվածների հիման վրա` Մաթ.3.11: Մարկ.1.8: Ղուկ.3.16: Գործք 1.5: 11.16.

2)   Նրան համարժեք դարձույթներն են Գործք առաքելոցում` Հոգով լցվելը, Սուրբ Հոգու թափվելը, Սուրբ Հոգու իջնելը, Սուրբ Հոգուն առնելը, Սուրբ Հոգու տրվելը, Սուրբ Հոգուն ընդունելը, Սուրբ Հոգու գալը: Դրանցից յուրաքանյուրը, ըստ Ստենլի Հորտոնի, ի հայտ է բերում հոգեգալստական այս իրողության ինչ-որ կողմ.

3)   Էրնստ Ուիլյամսը նշում է, թե ինչպես ջրով մկրտվել նշանակում է ամբողջովին ընկղմվել ջրի մեջ, նմանապես Սուրբ Հոգով մկրտվել նշանակում է ողջ էությամբ պատվել-պարուրվել-համակվել կենդանի Աստծու ներգործուն Հոգով.

գ.   Վերստին ծննդի հետ ունեցած կապը.

1)   Սուրբ Հոգու մկրտության և վերստին ծննդի բաժանելիության թեմայով քննարկումներում բանավիճող կողմերը հիմնականում համաձայն են, թե`

-  Գործք առաքելոցից է կախված Սուրբ Հոգու մկրտության և վերստին ծննդի զատորոշման ուսմունքը,

-  Հին կտակարանը և ավետարանները պարունակում են Սուրբ Հոգու մկրտության մասին մարգարեությունները,

-  Առաքելական թղթերը ելնում են այն դիրքից, որ Սուրբ Հոգու մկրտությունն արդեն հայտնի փորձառություն է.

2)   Սուրբ Հոգու մկրտության փորձառություններ Գործքում նկարագրված են հետևյալ հատվածներում`

-  Գործք 2.1-13-ում` Պենտեկոստեի օրը,

-  Գործք 8.4-19-ում` սամարացիների արթնության ժամանակ.

-  Գործք 9.1-19-ում` Պողոսի անձնական փորձառության առիթով,

-  Գործք 10.44-48-ում           և 11.15-17-ում` Կոռնելիոսի տանը,

-  Գործք 19.1-7-ում`եփեսացի հավատացյալների հետ:

Այս բոլոր նշված դեպքերում Սուրբ Հոգով մկրտվածներն վերստին ծնված (կամ ծնվող) հավատացյալներ էին: Դրա հետ չհամաձայնվողները առարկում են, թե Ղուկասը մտա­դիր չէ ուսուցանել, թե Սուրբ Հոգով ինքնուրույն մկրտությունը բնականոն իրողություն պետք է դիտել Եկեղեցու պատմության ավելի ուշ փուլերում: Նրանցից ոմանք (Բրունները) բացառություն են համարում Պենտեկոստեի և սամարացիների դեպքերը, որոնցից առաջինը կապված էր Հիսուսի համբարձումից մինչև Պենտեկոստեի օրը սպասման և Եկեղեցու հրեական մասի մկրտման, իսկ երկրորդը` հուդայականությունից դուրս Եկեղեցու առաջին և վճռորոշ քայլի և հեթանոսական մասի մկրտման հետ.

3)   Սուրբ Հոգով մկրտությունը և վերստին ծնունդը տարորոշվում են ոչ միայն ժամանա­կային, այլև որակական առումով: Օրինակ` վերստին ծնունդը, արդարացումը և որդեգրու­թյունը թեև տեղի են ունենում միաժամանակ, սակայն որակապես տարորոշվում են.

դ.   Սուրբ Հոգու մկրտության նկարագրությունները` բնականոն Եկեղեցու բոլոր սերունդների համար.

1)   Անթոնի Հոկիման, Ջոն Ստոտը Նոր կտակարանի նյութը տարբերակում են` ըստ պատմական և ուսուցողական նշանակության: Նրանք «Գործք առաքելոց»-ին վերագրում են զուտ պատմական նշանակություն: Ստոտն ուսուցողական նյութերը փնտրում է Հիսուսի անմիջական ասույթներում, առաքյալների թղթերում: Անգամ խարիզմատ Գորդոն Ֆին կարծում է, թե Ղուկասը մտադիր չի եղել ուսուցանել Հոգով մկրտվելու` դարձի գալուն հաջորդող երևույթ լինելու մասին.

2)   Ամբողջաավետարանական ուսուցիչները (Ստրոնստադ, Մենցիս) այս կապակցությամբ  ասում են հետևյալը.

ա)  «Գործք առաքելոց»-ը Ղուկասի ավետարանի հետ մի ամբողջություն են կազմում.

բ)   «Գործք առաքելոց»-ի պատմական նյութը քրիստոնեական ուսմունքի և վարքագծի համար պատշաճ հիմնավորում կարող է հանդիսանալ նաև այսօր: Այնպես որ «Գործք առաքելոց»-ի ուսուցողական արժեքը նույնքան ընդունելի է, որքան Նոր կտակարանի մյուս գրքերինը.

գ)   «Գործք առաքելոց»-ում Սուրբ Հոգով մկրտության դեպքերի նկարագրությամբ արտահայտված քրիստոնեական իրականության որոշակի ուղենիշը կարող է բնականոն համարվել այսօրվա եկեղեցու համար:

3)   Սուրբ գրքի գիտական և գործնական մեկնաբանությունները ոչ թե պիտի հակասեն, այլ լրացնեն միմյանց, քանի որ սուրբգրային ճշմարտությունները պետք է կյանքում վավերացվեն: Այսպիսով` մեկնաբանական տեսանկյունից ամբողջաավետարանա­կան­ները կանգնած են ավանդական այն գծի վրա, որն ընդունել են ավետարանական քրիստոնյաները:

ե.   Սուրբ Հոգով մկրտության դրսևորումները.

1)   Ավետարանականները (Բրուներ, Հոկիմա, Կարլ Հենրի) Սուրբ Հոգով մկրտության (իրենց հասկացած) միջոցն ու դրսևորումը համարում են հավատը.

2)   Որոշ խարիզմատներ (Հենրի Լիդերլի), Հոգով մկրտությունը կապելով խարիզմատիայի դրսևորումների հետ, գլոսոլալիան սակայն Հոգով մկրտության էական պայմանը չեն համարում.

3)   Ամբողջաավետարանականները (Ստենլի Հորտոն, Ռալֆ Ռիկս, Հովարդ Էրվին, Ուիլիամս, Ռոբերտսոն, Բրուս և այլն) համոզված են, որ համաձայն »Գործք«-ի մի շարք հատվածների (2.4: 10.44-46: 19.1-6: Նաև` 1Կոր.14.18) լեզուներ խոսելը Սուրբ Հոգու մկրտության նախնա­կան և ակնկալելի դրսևորումն է.

զ.   Սուրբ Հոգով մկրտվելու հնարավորությունը.

1)   Շատ ավետարանականներ կարծում են, թե ըստ 1Կոր.13.8-12-ի, Նոր կտակարանի կանոնի փակմամբ դադարել է նաև հոգեգալստական փորձառությունը (Փոլ Էննս. «Սուրբ Գրքի համալրմամբ վավերականացման նշանի կարիք այլս չկա… Լեզուները նշանային պարգև էին և պատկանում էին Եկեղեցու մանկության փուլին` 1Կոր.13.10,11: 14.20»): Մինչդեռ նշված հատվածում պողոսը խոսում է Քրիստոսի երկրորդ գալուստի մասին.

2)   Միչդեռ Գործք.2.39-ում Հովելի մարգարեությունից համապատասխան հատվածի մեջբերումից հետո Պետրոսի խոսքը (թե Սուրբ Հոգու հեղման խոստումը «այն հեռավորների համար է, ում մեր Տեր Աստվածը կկանչի») ասում է մարգա­րեու­թյան շարունակական իրականացման ընկալման մասին:.

3)   Սուրբ Հոգու մկրտության վերաբերյալ «առնել», «տրվել», «ընդունել», «իջավ», «եկավ» եզրույթների օգտագործումը ոչ թե ժխտում է վերածնվելիս դրանց տեղի ունե­նա­լը, այլ Հոգու մեկ ուրիշ, առանձնահատուկ փորձառության մասին է ասում:.

է.   Սուրբ Հոգով մկրտության նպատակը.

1)   Մեզ մտցնելն է`

ա)  Աստծու գողտրիկ երկրպագության (1Կոր.14.15-18),

բ)   սատանայի թագավորության պարիսպներն ու ամրոցները քանդող, նրան կայծակահարող և հենակայաններն ավերող «միջմայրցամաքային ռազմավա­րա­կան բալիստիկ հրթիռների» տեղատարափի (Եփես.6.18),

գ)   բարեխոսյալին Աստծու հետ հանդիպմանը տանող, նրա բեռը կրող, պարսպապատող, անհրաժեշտ ժամին աղոթքը դեպի պրոբլեմների անհրաժեշտ լուծումն ուղղորդող, նոր կյանք երկնող և օրհնությունների հեղմանը տանող, Աստծու զորությունը հաստա­տա­կամորեն ձերբազատող, արարաող հռչակումներ արձակող, մեր քաղաքների ու երկրի պահպանությունը բարձրացնող, երկինքը ճեղքող և Աստծու փառքն ու արթնության հորձանքներն ընդունող

գերբնական աղոթքի ոլորտները..

2)   Սուրբ Հոգու զորության մատակարարումն է (Փիլ.1.19)`

ա)  Մեր անձնական կյանքում.

-  մեղքի, աշխարհի, անձի նկատմամբ հաղթության մեջ,

-  սատանայի դեմ հոգևոր պատերազմի մեջ (Եփես.6.18),

-  Աստծու ներկայությունը զգալու,

-  սրբության պտուղ բերելու, մեր անձի հոգևոր շինության մեջ (Հուդ.20),

բ)   Քրիստոսի վկայության կյանքի մեջ (Գործք 1.8).

գ)   Սպասավորության մեջ (Գործք 6.3):

3)   Նաև` Սուրբ Հոգու շարունակական լեցունությանն ու խարիզմատական դրսևորում­ներին մեզ մղելը:

ը.   Սուրբ Հոգով մկրտության ընդունումը.

1)   Նախադրյալը վերածնունդն է (Գործք 2.38).

2)   Առաջին պայմանը Համբարձված Հիսուսին վստահող և հնազանդվող հավատն է (Գործք 2.33-36),

3)   Երկրորդ պայմանը Սուրբ Հոգու մկրտության խոստումի համար գոհության և փառաբանության աղոթքն է (Ղուկ.24.49-53).

 

10.     Ամբողջական փրկությունը.

ա.  Ամբողջական փրկությունը՝ ազատագրական և օրգանական.

1)   Ազատագրական փրկությունը.

ա)  Փրկություն մեղքի դատապարտությունից՝ քավություն (Հռ.3.23-25).

Քավությունը՝ 1Հովհ.2.2 (հիլասմոս) = փրկագնում՝ 1Կոր.6.20 (լուտրոու) + հաշտություն՝ Հռ.5.11  (կատալագե).

բ)   Փրկություն օրենքի անեծքից՝ Գաղ.3.13,14.

Հիվանդությունից (Ես.53.5), աղքատությունից և անհաջողակությունից (3Հովհ.2։Եփ.1.3).

գ)   Փրկություն մեղքի իշխանությունից (Հռ.6.6).

Մեղքի մարմնից, մեղքի բնության և հին մարդու իշխանությունից.

դ)   Ազատագրություն սատանայի իշխանությունից (Կող.2.15).

ե)   Ազատագրություն աշխարհի իշխանությունից (1Հովհ.2.15).

զ)   Ազատագրություն մահվան իշխանությունից (Եբր.2.14,15).

է)   Ազատագրություն անձի իշխանությունից.

2)   Օրգանական կամ կենսական փրկությունը.

ա)  Վերածնունդ (Հովհ.3.3), արդարացում (Հռ.4.5) և որդեգրություն (Հռ.8.15).

բ)   Սնուցում (1Պետ.2.2).

գ)   Նորոգություն (Հռ.6.4).

դ)   Սրբացում (Մեղքից զատում՝ Հռ.6.6։ Նվիրում՝ Հռ.6.13։ Աստծու սրբության ի հայտ բերում՝ 1Կոր.1.30).

ե)   Կերպարանափոխություն՝ 2Կոր.3.18.

զ)   Ներկառուցում՝ Եփ.4.15,16.

է)   Քրիստոսին կերպարանակցություն՝ Հռ.8.29,30

ը)   Փառավորում և մարմնի փրկություն (մեղքի բնության առկայությունից ազա­տագրու­մով)՝ Հռ.8.22,23.

բ.   Հավատքը` ըստ Աստծու խոսքի.

1)   Բացատրությունը. Հուսացածի նյութականացումն է, աներևույթի՝ ստույգությունը (Եբր.11.1

2)   Առաջացումը. Աստծու խոսքից՝ Սուրբ Հոգու միջոցով (Հռ. 10.17

3)   Բնույթը. Չի հիմնվում զգայարանների վրա (Հովհ. 20.24), չի առաջնորդվում զգացմունքներով (Մաթ. 1.22,23), այլ սրտից է և հոգուց (Հռ. 4.17-21

4)   Կապը ժամանակի հետ. Նայում է անցյալի փաստին (1Պետ.2.24), մերժում է ներկայի բացասական նշանները, տեսնում է պատասխանը (Փիլ. 4.13

5)   Արտահայտումը.

ա) Դավանությամբ՝

- Մեր ազատագրական փրկությունը.

- Մեր օրգանական փրկությունը.

- Քրիստոսով մեր մարգարեա-քահանայա-թագավորական կոչումը՝

որպես վկա (2 Կոր. 5.20), քահանա (1 Պետ. 2.5,9) և թագավոր (Հռ. 5.17

բ)   Այդ ամենի համար՝ փառաբանությամբ  (Եբր 13.15

գ)   Գործադրությամբ (Հակ. 2.26

Մեր կյանքի բոլոր ոլորտներում՝

- Անձնական հոգևոր (Եփ. 3.17) և եկեղեցական կյանքի (Մաթ. 18.19,20).

- Ընտանեկան  (1Տիմ. 5.8) և հասարակական կյանքի (Հռ. 5.17).

- Սատանայի թագավորության (Եփ. 6.12) և մեղքի հետևանքների (Գաղ. 3.9,13,14

6) Մերժում է արգելքները (Էկման).

ա)  Կասկածների (Հակ.1.6-8),

բ)   Աստծու կամքի չիմացության (Հռ.12.2),

գ)   Անհնազանդության (Հռ.1.5),

դ)   Բացասական դավանության (Առ. 6.2),

ե)   Պասսիվության (Եբր.6.12),

զ)   Անհետևողականության (Եբր.6.12),

է)   Սիրո բացակայության (Գաղ.5.6).

գ.   Առավել ամբողջական սրբացում, կերպարանափոխություն կամ անձի իշխանությունից ազատագրություն.

1)   Նպատակը.

Մեզ ամբողջովին նվաճելու, իրենից կախվածության մեջ դնելու համար Սուրբ Հոգին ներգործում է ամեն օր մեր անձերի վրա խաչի երրորդ կողմը (անձը կոտրող զորությունը) 2Կոր. 4.10.

2)   Անձնուրացության և խաչակրության արտահայտությունները`

կամ Սուրբ Հոգու` մեր անձը կոտրող զորությամբ մենք ազատվում ենք.

-  զգացմունքների իշխանությունից (Մաթ.10.37-39).

-  անձի ինքնապահպանման բնազդից (Մարկ.8.31-35).

-  օրինավոր զբաղմունքների կապվածությունից (Ղուկ.17.26-33).

-  Աստծու գործի մեջ անձի եռանդից (Հովհ.12.24-36).

3)   Միջոցները.

       Մեր անձը կոտրելու նպատակով Սուրբ Հոգին գործածում է հետևյալ միջոցները.

-  Աստծու խոսքի սուրը (Եբր. 4. 12,13).

-  Սուրբ Հոգու զորությունը (1Կոր.2.4։ 1Թես.1.5).

-  Տիրոջ Հայրական գավազանը (Եբր.12.6-11).

4)   Անձը կոտրելու Սուրբ Հոգու կերպը (2Կոր.12.7).

-  Ոմանց մոտ` դանդաղ, ուրիշների մոտ` կտրուկ, արագ.

-  Ոմանց մոտ` հեշտ, ուրիշների մոտ` ցավագին.

5)   Մարդու կողմը.

-  Հոգուց անձի զատման փափագը (Մաթ.26.37-39).

-  Խաչի ներգործության տակ գալը (Ծննդ.22.6-10: Մաթ.26.42).

6)   Հետևանքը.

-  Անձի փրկությունը (Եբր.10.39: Հակ.1.21: 1Պետ.1.9).

-  Աստծու փառքը տարածվում է մեր ողջ էության վրա (Մարկ.15.38).

-  Պտղաբեր սպասավորություն (Հովհ.12.24-26).

 

11.     Հոգու պտուղը.

ա.  Ներքին մարդու մեջ հաստատվել.

1)   Նոր անձնավորության առաջացումը.

Վերածննդից հետո Տերն Իր Հոգով մեր հոգու մեջ է բնակվում որպես մեր նոր կյանքը` Սուրբ Հոգուն միացած մեր հոգուն դարձնելով մեր ներքին մարդը (2Տիմ.4.22: Գաղ.2.20: 1Կոր.6.17: Հռ.8.16).

2)   Խաչակրության կյանքով ապրելով` մեր անձը չի ոչնչանում, նրա բանական, զգայական, կամային ընդունակություններն օգտագործվում են, սակայն մենք ապրում ենք նոր կյանքով (2Կոր.4.10: Փիլ.3.18: Գործք 2.19,31).

3)   Աստծու խոսքը մեզ կոչ է անում հաստատվել ներքին մարդու մեջ` անձը կախված դարձնելով նրանից (Եփես.3.14,16).

բ.   Հոգուն ուղղված միտք.

1)   Հռ.8.6-ն ասում է, թե կախված մեր խորհրդածության հոգևոր կամ մարմնավոր լինելուց` ունենում ենք կյանքի կամ մահվան ներգործություն.

2)   Բնագիրն ասում է մեր մտքի դեպի մարմինը կամ հոգուն ուղղվելու մասին.

3)   Ուրեմն ուղղենք մեր միտքը դեպի Աստծու խոսքի շուրջ խորհրդածությունները (Հեսու 1.8), մեր հավատն արտահայտենք դավանություններով (Հռ.10.9,10) ու փառաբա­նենք Տիրոջը (Եբր.13.15)` կյանքի մեջ քայլելու համար.

գ.   Մաքուր խիղճ.

1)   Հոգու երեք գործառույթներից մեկն է (Հռ.9.1), որը տարբերում է բարին ու չարը (Սաղմ.51.12).

2)   Նրա մաքրությունն անհրաժեշտ է Աստծու հետ հարորդակցության համար (Եբր.10.22).

3)   Սկսվում է խոստովանությամբ (1Հովհ.1.9), ուղեկցվում ապաշխարության նորոգությամբ (1Հովհ.3.20:Եբր.12.1), կատարվում արդարացնող հավատքի առկայությամբ (Հռ.5.1: 1Հովհ.1.7).

դ.   Հոգով լցվել.

1)   Ներքնապես (պլերու) հոգևոր կյանքի և աճի համար (Հովհ.14.17: Գործք 13.52: Հռ.8.11: Եփես.3.19: 5.18,19).

2)   Արտաքնապես (պլետո) հոգևոր սպասավորության համար (Գործք 4.8,31: 9.17: 13.9: Ղուկ.1.15,41,67: 1Հովհ.4.4).

3)   Ներքնապես Հոգով լցվելու միջոցները` Աստծու խոսքը դավանող հավատք (Եփես.5.19ա), փառաբանությունը (Եփես.5.19բ: Եբր.13.15), հոգով աղոթքը և երգը (Եփես.5.19գ).

ե.   Հոգով քայլել.

1)   Վերածնվածը կոչված է Հոգով քայլել` ապրել ոչ թե անձի ամենաջերմ զգացմունքներով ու լավագույն մտքերով, այլ մեր մեջ բնակվող միաձույլ հոգով (Գաղ.5.17), Հոգու առաջնորդությամբ (Հռ.8.14) և նոր կյանքի մղումներով (Հռ.8.4,6).

2)   Քայլել բառի առաջին իմաստը (Գործք.5.16` պերիպատեո` ազատ քայլել) տանում է Սուրբ Հոգու պտուղը բերելուն (Գաղ.5.22,23).

3)   Երկրորդ իմաստը (Գաղ.5.25` ստոյխեո` որոշակի կանոնով, շարքի մեջ քայլել) ասում է Աստծու կամքի իրագործման, Եկեղեցու տեսիլքի իրականացման համար որպես Տիրոջ զինվոր քայլելու մասին.

զ.   Հոգու պտղի և պարգևների բաղդատումը.

1)   Եթե Հոգու պարգևները տրվում են Տիրոջ ծառայության համար, ապա պտուղը` հավատացյալի հոգևոր բնութագրի ձևավո­րման համար.

2)   Եթե պտուղը վերածննդի և Սուրբ Հոգով ներքին լեցունության հետևանքն է, ապա պարգևները` արտաքին լեցունության.

3)   Եթե պարգևները տարբեր են, ապա պտուղը` մեկ.

4)   Եթե պտուղի ձևավորումը գործընթաց է, ապա պարգևները տրվում են միանգամից.

5)   Եթե պարգևների համար մեզանից նախանձավորություն է պահանջվում, ապա պտղա­բե­րության պայմանը Տեր Հիսուսի մեջ հավատքով մնալն ու աճելն է (Հովհ.15.4,5).

է.   Սուրբ Հոգու պտղի հատիկները (Գաղ.5.22,23).

1)   Սեր (աղապե` Հռ.5.5).

Սիրո բարձրագույն տեսակն է, որը սիրո առարկայի մեջ տեսնում է անսահման թանկ արժեք: Առանձնահատկությունը զոհաբերությունն է, լավագույն օրինակը` Գողգոթայի զոհաբերությունը (Հովհ.3.16.): Ի տարբերություն «ֆիլե» սիրո` չի հենվում փոխադարձու­թյան վրա, փոփոխական չէ, փնտրում է սիրելիի շահը և կատարյալ է (1Կոր.13.4-8): Բխում է հավատքի դավանությամբ և գործադրությամբ (Գաղ.5.6): Քրիստոնեության լավագույն չափանիշն է (Հովհ.13.35), մարդու վրա ամենամեծ իշխանության զորությունը:

2)   Ուրախություն (խարա).

Չի բխում անձից, այլ  հենվում է Աստծու խոսքի վրա (Հովհ.15.10,11:17.13)` վեր կանգնելով արտաքին հանգամանքներից:

Դրսևորվում է նաև անձին ու մարմնին տրտմեցնող բաների մեջ, որոնք փառք են բերում Տիրոջը (Հովհ.14.28: Գործք 5.41: 21.10-14) և ի վերջո շինություն են պատճառում մեզ (Հովհ.16.6,7,20-22: Եբր.12.3-11):

Հնչեցնում է Իր երգը փորձության ու տրտմության կողմում (Ել.15.1: Գործք 16.31: 1Թես.1.6): Մնայուն է` ի հակառակ կատակերգուի ուրախության: Սիրո ցնծությունն է.

3)   Խաղաղություն (էյրենե).

Աղմուկի բացակայությունը և լռությունը չէ, սոսկ կոնֆլիկտի վերացումը և մտքի անդորրը չէ (հոգեբան Ֆրոյդն այն համարում է մտքի վիճակ):

Աստծու հետ հաղորդակցության իրականությունն է (Հռ.5.1), իսկ Խաղաղության Իշխանը Քրիստոս Ինքն է (Եփես.2.14: Ես.9.6):

Սկսվում է Աստծու հետ խաղաղությունից, դառնում ներքին խաղաղություն` վեր ամեն մտքից` Փիլ.4.7: Ինչպես փոթորկոտ լանջերով լեռան կատարին ժայռի խոռոչում հանգչող թռչունի, սաստիկ քամուց տարուբերվող նավակում մոր ձեռքերի մեջ, ահաբեկիչների կողմից գրավված ինքնաթիռում հոր գրկում գտնվող մանկան անուշ քունը:

Տոկուն է և մնայուն (Հովհ.14.27): Տանում է մարդկանց հետ խաղաղության (Հռ.12.18) և խաղաղարարության (Մաթ.5.9):

Միաբանության կապն է Եկեղեցում (Եփես.4.3):

Երկու ավագ եղբայրների հաշտության օրինակը. նրանք, հարևաններ լինելով, իրենց հողատարածքների սահմանագծի հետ խնդիրներ և անհաշտություն ունեին: Երբ նրանցից մեկը այդ հարթելու համար այցելում է հարևանին և առաջարկում միասին Սուրբ գրքի շուրջ խորհրդածության և աղոթքի ժամանակ տրամադրել: Սակայն մոռացած լինելով իր ակնոցները` իր հարևանի ակնոցներով է ընթերցում: Ընթերցանությունից հետո ասում է. «Քո ակնոցներով, եղբայրս, մեր հողատարածքների սահմանագիծը հիմա բոլորովին այլ կերպ եմ տեսնում»:

Սիրո հանդարտությունն է:

4)   Համբերություն (մակրոտումիա).

Մի կողմից` Քրիստոսի սիրո հասկացողությունը ու դժվարությունր կրելու անխոնջու­թյունն է` առանց լարվածության և նեղսրտության: Մյուս կողմից` անսկզբույքանությունը և չգործելու հանդուրժողականությունը չէ (Հիսուս վճռաբար տաճարի հեթանոսաց գավթից դուրս հանեց առևտրականներին` Մաթ.21.12):

Մի կողմից` խաչի ներգործությունն է մեր անձերի վրա, մյուս կողմից` հարության ներգործությունը` մեր հոգիների մեջ (Փիլ.3.8-10):

Փոքր փորձությունների մեջ մեր համբերությունը մարզելով` պատրաստվում ենք համբե­րելու մեծ փորձություններին: Ինչպես Հովսեփը, ով անցավ համբերության մեծ դպրոցով (եղբայրների կողմից ստրկության վաճառումը, դահճապետի կնոջ զրպարտությամբ բանտի մատնվելը, բանտում մատռվակապետի կողմից երկու տարի մոռացվելը…):

Համբերության մեծ օրինակի մասին ենք կարդում 2Թագ.23.8-12-ում Դավթի երեք մարտիկների մասին: Նրանցից Եղիազարը, մարտնչելով թշնամու դեմ, սուրը մխրճել էր ձեռքի մեջ:

Մյուլերը 63 տարի շարունակ աղոթում է իր ընկերոջ դարձի համար, ով ապաշխարում է Մյուլերի գերեզմանի մոտ:

Աղոթքի մեջ համբերատարության կամ հաստատակամության շնորհիվ մենք մաս առ մաս ձերբազատում ենք Սուրբ Հոգու զորությունը:

5)   Քաղցրություն (խրեստոտես).

Սիրո վերաբերմունքն է` բարյացկամ, հարազատ ու մտերիմ:

Նրան չի կարող փոխարինել ամենաիմաստուն և ճարտարախոս քարոզը, միաժամանակ այն հասկանալի է անգամ մանուկներին:

Այն Քրիստոսի հատկությունն է մեր մեջ (1Պետ.2.3): Նրանով պետք է համեմվեն մեր հա­րա­բերությունները Եկեղեցում (Հռ.15.14), մասնավորապես` մեր ներողամտությունը (Եփես. 4.32): Քաղցրությամբ պիտի կիրառվեն դաստիարակչական ներգործության միջոց­ները Եկեղեցում (2Տիմ.2.24): Այն պիտի լինի մեր վերաբերմունքը ամենի նկատմամբ (Փիլ.4.5):

Ի հակառակ իր ժողովրդի հանդեպ Ռոբովամի դառնության (2Մն.10.1-17)` Հովսեփը եղբայրների նկատմամբ քաղցրության դասական օրինակ դարձավ մեզ համար (Ծննդ.50.15-21):

6)   Բարություն-ողորմածություն (ագատոսունե).

Բարություն-ողորմածությունը սիրո բխումն է, որն արտահայտվում է ուրիշներին ուղղված սպասավորությամբ` հաղթահարելով մեր և նրանց միջև եղած հեռավորությունն ու նախապաշարվածությունը (ազգային` Գաղ.3.28, հարանվանական` 1Կոր.3.1-9):

Այն արտահայտվում է, մեղավորներից խորշելու փոխարեն, Փրկության Ավետարանի քարոզությամբ (Մաթ.28.19), հոգևոր կարիք ունեցող եղբորն ու քրոջը մերժելու փոխարեն` անհրաժեշտ օգնություն ցույց տալով (1Պետ.3.8), ինչպես նաև նյութական և բարոյական կարիքն ունեցողներին ծառայելով:

7)   Հավատարմություն (պիստիս).

Մեր մեջ սիրո վստահելիությունն ու հուսալիությունն է, որ առաջանում է Տիրոջ սիրո նկատ­մամբ մեր վստահությունից: Հովհաննես առաքյալն իր երրորդ թղթում մեզ է ներկա­յաց­­նում երկու եղբայրների` անհավատարիմ Դիոտրեփեսին և հավատարիմ Դեմետրեոսին:

Հավատարմությունը տանում է պատասխանատվության ստանձնման (Մաթ.25.21` «Քիչ բանի մեջ հավատարիմ եղար, շատ բանի մեջ պիտի դնեմ»):

Մեր վկայության, նվիրումի ու ծառայության հավատարմության համապատասխան հաշվետու պիտի լինենք Տիրոջը Ատյանի ժամանակ (1Կոր.3.3-16), ինչին սպասում էր Պողոսը (2Տիմ.4.7,8):

8)   Հեզություն (պրաուտես).

Սիրո հնազանդությունն ու խոնարհությունն է, այլ ոչ թե հարկադրանքի թուլությունն:

Տիրոջ հանձնվելն ու տրվելն է, որ սկսվում է ապաշխարության քայլից (Մարկ.1.15) շարունակվում է նվիրումով (Հռ.6.13), սակայն առավել ձևավորվում է անձնուրացության և խաչակրության ճանապարհին:

Այն մեզ Սուրբ Հոգու կողմից դարձնում է կառավարելի :

Հունարեն բառն ասու է փափակասրտության մասին: Նախկինում տաքարյուն Մովսեսն ու Պետրոսը դառնում են Աստծու հեզերը (Թվ.12.3:1Պետ.5.1-4), իսկ Պողոսը, ում Սուրբ Հոգին ներշնչեց գրել Իր պտուղի հեզության հատիկի մասին, նախկինում հալածիչ էր: Այնուամենայնիվ հեզության բացառիկ օրինակը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է (Մաթ.11.29):

Այն ոչ միայն պետք է ուղեկցի մեզ մեր սպասավորության (1Թես.2.7: 1Տիմ.6.11: 2Տիմ.2.24), տկարացածների նկատմամբ մեր վերաբերմունքի մեջ, այլև աշխարհի հետ մեր հարաբերություններում (1Պետ.2.18: 3.15):

Հեզությունը մեզ տանում է սիրո թագավորության ներկայումս (Հռ.5.17), հազարմյայում (Հայտն.20.6) և հավիտենության մեջ (Հայտն.22.5):

9)   Ժուժկալություն (էգկրատեիա).

Սիրո ինքնատիրապետումն ու ինքնավերահսկողությունն է: Ունի նաև զսպվածություն, չափավորություն իմաստը, ինչի մասին ասում է Պողոսը 1Կոր.9.25-ում:

Առ.16.32-ում ասված է, թե իր անձը զսպողն առավել հզոր է, քան քաղաք նվաճողը, իսկ 25.28-ում կարդում ենք, թե հակառակ դեպքում մարդը նման է անպարիսպ քաղաքի: Ավետարանի քարոզությունը տանում է ժուժկալության (Գործք.24.25: 2Պետ.1.3-11): Այն իր հետքն է թողնում սեռական կյանքի վրա (1Կոր.7.5-9) և կենցաղում (1Տիմ.2.9: Եփես.5.18):

 

12.     Սուրբ Հոգու պարգևները (խարիզմատա).

ա. Հայտնության պարգևներ.

1)  Գիտության խոսքի պարգևը.

ա)  Ըստ ավանդական հոգեգալստական ուսուցիչների (Դոնալդ Ջի, Ռայնհոլդ Ուլոսնկա)` Աստծու խոսքի իմացության ու հայտնության պարգևն է, որն անհրաժեշտ է`

(1)  Աստծու խոսքի ճշմարտությունները, վարդապետությունները վեր հանելու համար (Հովս.4.6).

(2)  Մասնավորապես, հավաքույթներում Աստծու խոսքը լոգոսից ռեմա դարձնելու համար (Հռ.10.17).

(3)  Մեր հոգևոր կյանքը Աստվածաշնչական հիմքի վրա դնելու համար (Եփես.1.16-19).

Այս իմաստով, գիտության խոսի պարգևն ունենում են և' մեծ ուսուցիչները (Լութերը, որին վերաբացվեց շնորհքով փրկությունը. Մյուրին, Վոչման Նին, որոնք քարոզել են խաչի կողմերը. Հեյգինը, Էկմանը, որոնք սովորեցնում են հավատքի և իշխանության վարդապետությունները և այլն), և' «փոքրերը», որոնց կարիքն ունենք մեր տեղական եկեղեցիներում:

բ)   Ըստ զորությանով ավետարանչության ուսուցիչների (Հեյգին, Էկման)` մեր կյանքի հարցերի մասին Աստծու մտքի հայտնությունն է, որն անհրաժեշտ է`

(1)  Վիճակների և թշնամական ծրագրերի ի հայտ բերման համար (Գեեզիի մեղքի բացահայտումը` 4Թագ.5.21-26: Ասորական թագավորի թշնամական պլանների բացահայտումը` 4Թագ.6.8-12).

(2)  Հավատացյալի հոգևոր քաջալերման համար (Տերը քաջալերում է Եղիային` 3Թագ.19.11-14,18: Սավուղին թգավոր հռչակումը` 1Թագ.10.23-25).

(3)  Աստծու զավակների նյութական օրհնությունների համար (Սավուղի էշերի գտնումը` 1Թագ.9.3,4,6,19,20).

Այս իմաստով, գիտության խոսքի պարգևի կարիք ունեն, հատկապես, մարգարեները:

2)  Իմաստության խոսքի պարգևը.

ա)  Ըստ ավանդական ամբողջաավետարանական ուսուցիչների բացատրության` իմաս­տու­թյունը`

(1)  Գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունն է (Եփես.5.15: Հակ.3.13).

(2)  Ճիշտ որոշումներ կայացնելու ընդունակությունները (Կող.1.9,10).

(3)  Ճիշտ խորհուրդներ տալու ունակությունները (Կող.3.16).

բ)   Ըստ զորությանով ավետարանչության որոշ ուսուցիչների` կնախատեսելու հայտնու­թյունն է (Գործք 11.28,30: 21.10,11` Ագաբոսի մարգարեությունները).

գ)   Այսպիսով, իմաստության խոսքի պարգևն անհրաժեշտ է`

(1)  Աստծու պաշտպանության նկատմամբ վստահության համար (Պողոսի օրինակը նավարկության ընթացքում` Գործք 27.10,23,24).

(2)  Մասնավոր սպասավորության կոչման համար (Պողոսի կոչումը` Գործք 9.15).

(3)  Իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու, ապագայի կանխատեսման, Եկեղեցու կառա­վար­ման համար (Հովսեփի երազը սովի հաղթահարման մասին` Ծննդ.41.33-36. Առաքյալների իմաստությունն օգնության սպասավորության կազմակերպման նպա­տա­կով I դ. Եկեղեցում` Գործք 6.1-7: Առաքյալների իմաստությունը Երուսաղեմի ժողովում հեթանոսներից դարձածներին ուղղված նամակում` Գործք 15.6-11: Հիսուսի պատասխանը կայսերական հարկի մասին` Մաթ.22.15-22; Հիսուսի պատասխանն Իր իշխանության մասին հարցման ժամանակ` Մաթ.21.23-27).

դ)   Իմաստության խոսքի պարգևը շատ օգտակար է հովվական սպասավորության մեջ, անհրաժեշտ է մարգարեական սպասավորության համար: Բերենք նաև իմաստության խոսքի և գիտության խոսքի պարգևների զուգակցման օրինակներ:

(1)  Գործք 15.13-18-ում Հակոբոս առաքյալը մեջբերում է անում Ամովս 9.11,12-ից և հաստատում հեթանոսությունից դարձածներին օրենքի լծի տակ չդնելու և շնորհքով փրկության ճշմարտությունը, հետո առաջարկում է նրանց ուղերձ ուղղել և նշել, թե ինչից պետք է խուսափել (Ամովս 15.19,20).

(2)  Հայտն.2-3 գլուխներում Հովհաննես առաքյալը նշում է Փոքր Ասիայի 7 եկեղեցիների վիճակը: Այնուհետև յուրաքանչյուրին ապագա կանխատեսումներ է ուղղում, որոնք այլաբանորեն վերաբերում են նաև Եկեղեցու պատմությանը.

(3)  Գիտության խոսքի և իմաստության խոսքի հայտնությունների յուրօրինակ զուգակցում է արտահայտվում Անանիայի մոտ, որի մասին, համենայն դեպս, չի ասված, թե գտնվում է մարգարեական սպասավորության մեջ (Գործք 9.10-16): Սկզբում Տերը Անանիային հայտնում է Պողոսի հասցեն ու աղոթքի մասին, իսկ հետո տեղեկացնում է նրա ապագա ծառայության մասին.

3)  Հոգեքննության պարգև (դիակրիսեիս պնեումատոն).

ա)  Այս պարգևի օգնությամբ ոչ միայն ճանաչվում և ի հայտ են բերվում սատանայի թագավորության ներկայացուցիչները` Գործք 16.16-18: Դան.10.20 (ինչն ընդունվում է բոլոր ամբողջաավետարանական ուսուցիչների կողմից), այլև, նաև` հրեշտակային էակները (Դան.9.21) և, մինչև իսկ, մարդկային հոգիները (Մաթ.17.3).

բ)   Պարգևի գործածության նպատակը.

(1)  Ամենից առաջ ֆիզիկական հիվանդությունները, անձի գործերը չար ոգիների կապվածությունից տարբերելն է.

(2)  Այդ ոգիների տարբերակումը (վախի ոգի` 2Տիմ.1.7, մոլորության ոգիներ` 1Տիմ.4.1, ստության ոգի` 3Թագ.22.21,22, համրության ոգի` Մարկ.9.16,17 և այլն).

(3)  Եվ այսպիսով, Եկեղեցում` մոլորություններից և չար ոգիների ազդեցություններից պահպանումը (2Կոր.11.4: Մաթ.24.24).

գ)   Նոր կտակարանական օրինակներ.

(1)  Պետրոսը հոգեքննում է Սիմոն մոգին (Գործք 8.9-24).

(2)  Պետրոսն ի հայտ է բերում հարցուկ ոգուն (Գործք 16.16-18).

(3)  Պողոսը մերկացնում է Եղիմաս մոգին (Գործք 13.6-12).

Ճիշտ այդպես, այսօր էլ Տիրոջ զավակները հայտնաբերում են եկեղեցում թաքնվել փորձող ոգիներին.

դ)   Հայտնաբերմանը պիտի հաջորդեն, ինչպես գիտենք ազատագրության հետևյալ քայլե­րը. (1) սատանային, չար ոգիներին ու մեղքին հակառակ կանգնելը (Հակ.4.7: Եփես.4.27),  (2) Հիսուսի անունով սատանային կապելն ու չար ոգիներին հեռացնելը (Մաթ.18.18: Մարկ.16.17): Իսկ ազատագրությունը պահպանելու համար անհրաժեշտ է հագ­նել Աստծու սպառազինությունը (Եփես.6.12-18) և Սուրբ Հոգով լցվել (Եփես.5.18-20).

ե)   Հոգեքննության պարգևի գործածությունը կարևոր է նաև ավետարանչության ժամա­նակ.

Հայտնության պարգևների գործածության մասին ասվածին ավելացնենք, որ նրանք կարող են արտահայտվել թե' տեսիլքներով ու երազներով, թե' ներքին վկայությամբ կամ Սուրբ Հոգու ձայնով, թե' մարգարեություններով և այլն:

Աղոթենք, որ Տերն Իր Եկեղեցին դարձնի հայտնության Եկեղեցի:

 

բ.  Պատգամահաղորդ պարգևներ.

1)  Մարգարեության պարգևը  (նաբի, պրոֆետես).

Տարբերում ենք Աստծու զավակների երբեմն մարգարեանալը պարգևից (1Կոր.14.5,24,29-33,39), և պարգևի գործածումը` սպասավորությունից (Եփես.2.20: 4.11).

ա)  Նշանակությունը. Մարգարեությունը Սուրբ Հոգու ներշնչմամբ փոխանցված խոսքն է, որը կոչված է պատճառելու`

(1)  Շինություն (թե' ներքին մարդուն` 1Կոր.14.3, թե' համայնքին).

(2)  Հորդորանք (քաջալերանք և օգնություն` Հայտն.3.20: Հովհ.1.48,49).

(3)  Մխիթարություն (սփոփանք ու սիրո ամրապնդում` 2Կոր.1.3,6).

բ)   Դրսևորման ձևերը.

(1)  Հին կտակարանի մարգարեություններից մեծ մասի նման` Հոգով ներշնչված ու լույսով ողողված մտքերի և Նրանով բռնկված խոսքի միջոցով.

(2)  Հոգու աչքերի առջև հառնող տեսիլքների և երազների միջոցով (Դանիելի տեսիլքը 4 գազանների մասին` Դան.7: Հովսեփի և մոգերի երազները` Մաթ.1,2 գլ. և այլն).

(3)  Սուրբ Հոգու ձայնի միջոցով (Ես.6 գլ.).

(4)  Նշանների միջոցով (օրինակ, Ագաբոսն իր ձեռքերն ու ոտքերը կապելով մարգարեա­ցավ Պողոսի առաջիկա ձերբակալության մասին` Գործք 21.11)

գ)   Գործածումը և շինությունը.

(1)  Վերհիշենք պարգևի գործածման նկատմամբ ճիշտ վերաբերմունքի մասին.

-  Չպահանջենք, որ Տերը մեր խնդրանքին պատասխանի անպայման մարգարեությամբ և այն էլ` հենց առաջին աղոթքի ժամանակ (2Կոր.12.7-9).

-  Մարգարեության պարգևը չծառայեցնենք պարգև ունեցողի անձի բարձրացման նպատակով (1Կոր.14.30).

-  Հոգևոր պարգևի գործածմանը չնայել որպես կենցաղային հարցերի լուծման միջոցի (Մաթ.6.33).

(2)  Վերհիշենք քննության չափանիշները.

-  Մարգարեությամբ Տիրոջ փառավորումը (Հովհ.16.14).

-  Շինության պատճառումը (1Կոր.14.3).

-  Աստծու խոսքին համապատասխանությունը (1Կոր.14.29): Հոգին և խոսքը նույնական են (2Կոր.3.17:Հովհ.1.1).

-  Մարգարեության կատարումը (Երեմ.23.16,25,26).

-  Ներքին մարդու վկայությամբ հաստատումը (1Հովհ.2.20,27: Հովհ.10.4.5).

(3)  Քննությունից հետո թերությունների շտկման համար`

-  Անհրաժեշտ հոգևոր հասունություն.

-  Տիրոջ իմաստությունը.

2)  Լեզուների պարգևը (գենե գլոսսոն).

ա)  Նշանակությունը.

(1)  Սուրբ Հոգով լցվածի արտոնությունն է (Գործք 2.4: 10.44-46).

(2)  Գերբնական աղոթքի համար է (1Կոր.14.2,14).

(3)  Օտար լեզվով պատգամ հաղորդելու միջոց է (1Կոր.14.21,26).

բ)   Գործածումը և շինությունը.

(1)  Որպես աղոթք`

(ա) Աստծու փառավորման միջոց է.

-  Տիրոջը փառաբանելու ու գովաբանելու (Գործք 2.4-11: 10.44-46).

-  Մինչև իսկ Սուրբ Հոգու ներշնչված երգով փառաբանելու (1Կոր.14.15: Եփես.5.18,19).

-  Հոգով երկրպագությամբ (Հովհ. 4.24: Սաղմ.95.6).

(բ)  Անձնական շինության միջոց է (1Կոր.14.4,16,17: Հուդա 20: 1Տիմ.2.1).

(գ)  Սատանայի դեմ գերբնական պատերազմի միջոց է (Եփես.6.18).

-  Լեստեր Սամրալի օրինակը Ֆիլիպնյան բանտում Կլարիտայի բժշկության մասին.

-  Մինչդեռ մկրտական քարոզիչ Վոլֆգանգ Բյունեն իր «Խաղ կրակի հետ» գրքում այն համարում է ինքնախաբեություն կամ, անգամ, դիվային.

(դ)  Բարեխոսության հզոր միջոց է.

-  Հոգևոր երկունքի աղոթք լինելով (Գաղ.4.19).

-  Մինչև իսկ անծանոթ մարդկանց և մեզ անհայտ կարիքների համար (Հռ.8.26,27).

(ե)  Եկեղեցու աղոթքի շարունակական (շուրջօրյա) պատերազմի անփոխարինելի միջոց է (Գործք. 2.42: 13.1-3: 12.12: 4.23-31).

Սեուլի Ամբողջաավետարանական եկեղեցու շուրջօրյա աղոթքի հերթապա­հու­թյանը Սղոթքի լեռան վրա (Ես.62.6,7: Եզեկ.22.30).

(2)  Որպես պատգամի փոխանցման միջոց.

(ա) Գործածում են ոչ բոլոր Հոգով լցվածները (1Կոր.12.28).

(բ)  Որպեսզի պատգամը հասկանալի դառնա, անհրաժեշտ է թարգմանություն (1Կոր.14.27,28).

(գ)  Թեև երբեմն Սուրբ Հոգին նպատակահարմար է համարում չթարգմանել, եթե այն ուղղվում է միայն այդ լեզուն հասկացող անձին (անձանց):

գ)   Դրսևորման առանձնահատկությունը.Սուրբ Հոգով աղոթքը պետք է շարունակել մինչև հաղթանակ` պատերազմական աղոթքում, մինչև խաղաղության զգացում` երկունքի աղոթքում, մինչև վայելք ու առաջնորդություն (Սաղմ.95-ում` փառաբանություն, երկրպա­­­գու­թյուն, առաջնորդություն. Գործք 13.1,2-ում` երկրպագություն, առաջնորդու­թյուն).

3)  Թարգմանության պարգևը (գերմենեիա).

ա)  Էությունը..

(1)  Իրականում կարող է լինել ոչ թե բառացի թարգմանություն, այլ մեկնություն (օրինակ` Դան.5.25-28).

(2)  Լեզուների պարգևի նման ունի երկու կողմ` պատգամի թարգմանություն (1Կոր.14.27,28) և աղոթքի թարգմանություն (1Կոր,1413-15).

(3)  Սեփական աղոթքի թարգմանության համար կարող ենք յուրաքանչյուրս խնդրել.

բ)   Գործածումը և շինությունը.

Առաջին եկեղեցում Պողոս առաքյալը հրահանգում էր պաշտամունքի ժամանակ տեղ տալ 2-3 պարգև ունեցողի պատգամի հաղորդման համար` յուրաքանչյուր պատգամից հետո թարգմանության պարգև ունեցողի միջոցով թարգմանելով (1Կոր.14.27,28).

գ)   Դրսևորման ձևը.

(1)  Երբեմն տրվում է Հոգու զորությամբ և խոսքով.

(2)  Երբեմն` Հոգու ներգործությամբ և մտքերի հոսքով.

(3)  Երբեմն էլ թարգմանության պարգև ունեցողը պիտի նրբորեն հետևի իր հոգուն` թարգմանության մղումը ստանալու համար.

 

զ.  Զորության պարգևներ.

1)  Հավատքի պարգևը (1Կոր.12.9).

ա)  հավատքի տեսակները.

(1)  Փրկարար հավատք (Հովհ.3.16).

(ա) Տիրոջ նկատմամբ և Նրա հիմքի վրա` 1Թես.1.8` «պիստիոս պրոս (դեպի)», «պիստիոս էպի (վրա)»` վստահել.

(բ)  Տիրոջ մեջ մտցնող` Գործք 20.21 («պիստիոս այս»)` հանձնվել.

(գ)  Տիրոջ մեջ պահող` Հռ.3.25 («պիստիոս էն»)` հնազնադվել.

(2)  Հավատքը որպես Սուրբ Հոգու պտուղ (Գաղ.5.22,23) իրենից ներկայացնում է հավատացյալի մեջ ավելի ու ավելի աճող հավատարմությունը Տիրոջ նկատմամբ.

(3)  Հավատքը որպես Սուրբ Հոգու պարգև Աստծու հրաշքներն ընդունող գերբնական հավատքն է.

բ)   Նշանակությունն ու գործածումը.

(1)  Գերբնական պաշտպանություն ընդունելու համար (Դանիելի գերբնական հավատքը առյուծների գուբում` Դան.6.16-23: Հիսուսի քայլելը ջրերի վրայով` Մաթ.14.22-28: Եվ սակայն ջրերի վրայով քայլելու փորձ անող քույրերի մահը Հարավային Կորեայում).

(2)  Գերբնական մատակարարություն ընդունելու համար (Եղիան երկար ժամանակ ագռավներից էր ընդունում իր կերկուրը` 3Թագ.17.2-6:Պեյստին Տիրոջ հրեշտակից ընդունում է իր երեխայի համար տաք կերակուր: Սունտարը գիշերը երկու հրեշտակների սպասավորությամբ կերակրվում է).

(3)  Գերբնական օրհնություններ փոխանցելու համար (Իսահակի օրհնությունը Հակոբին` Ծննդ.27.28,29 և Եսավին` Ծննդ.27.39,40. Հակոբն օրհնում է Եփրեմին ու Մանասեին` Ծննդ.38.13-19).

(4)  Մեռելների հարության համար (Հիսուսի հավատքը Ղազարոսի հարության համար` Հովհ.11.41,42; Վիգլսվորթի փորձառությունից երկու դեպք. ա) Վիգլսվորթին կանչում են` աղոթելու տուբերկուլյոզից մահացող մի երիտասարդ կնոջ համար կեսգիշերին: 2.5 ժամվա աղոթքից հետո կինը մահանում է: Այսուհանդերձ Տերն իրեն ասում է` «այո», և, ինքը չէր կարող ընդունել «ոչ» խոսքը:Պատուհանից այն կողմ Վիգլսվորթը տեսնում է Հիսուսին, որից հետո աղջկա դեմքը վարդագույն է դառնում. նա շրջվում է մյուս կողքի վրա, քնում և առավոտյան առողջացած արթնանում. բ) Վիգլսվորթը դուրս է քաշում անկողնուց մի մեռած կնոջ մարմինը, նրան տանում է մինչև սենյակի մյուս պատը, Հիսուսի անունով արգելում է մահվանը, որից հետո կնոջ մարմինը սկսում է դողալ: Դրան հետևում է Հիսուսի անունով քայլելու հրամանը, և կինը վերակենդանանում է).

(5)  Հավատքի պարգևը կարող է գործածվել նաև ֆիզիկական բժշկության, չար ոգիներից ազատագրության, Սուրբ Հոգով լցվելու և այլ կարիքների դեպքում:

2)  Զորությունների ներգործություններ (1Կոր.12.10` էներգեմատա դունամեոն).

ա)  Էությունը.

Եթե հավատքը պարգևն անհրաժեշտ է, հրաշագործությունն ընդունելու համար, ապա այս պարգևն անհրաժեշտ է զորությունների ներգործությունները կատարելու համար.

(1)  Գործածությունը Հին կտակարանում. Եգիպտոսից Իսրայելի դուրս գալու առիթով բազմաթիվ հրաշքներից էին` Ահարոնի գավազանի օձ դառնալը (Ել.7.10), փոշու` միջատների վերածումը (Ել.8.16), Մովսեսի գավազանի մեկնումով ծովի ճեղքումը (Ել.14.21,22) և այլն.

(2)  Նոր կտակարանում. հինգ նկանակով և երկու ձկով 5000 կերակրումը Հիսուսի կողմից (Հովհ.6.5-14), Եղիմաս մոգի կուրության մատնումը Պողոսի կողմից (Գործք.13.4-11) և այլն.

բ)   Գործածման ոլորտները.

(1)  Ազատագրական ներգործություններ.

(ա) Մեռելների հարության համար. Նային քաղաքի որբևայրու արդու (Ղուկ.7.11-14), Ղազարոսի (Հովհ.11.43), հարության դեպքերը.

(բ)  Չար ոգիներից ազատագրության համար` Գործք 16.16-18 .

(գ)  Ալեկոծության դադարեցումը Հիսուսի կողմից` Մարկ.4.37-39:

Նշենք, որ այս ամենի մեջ կարող են միաժամանակ գործածվել և' հավատքի, և' զորությունների ներգործությունների պարգևները, որոնցից առաջինի գործածման ժամանակ տրվում է հրաշագոր­ծության հավատքը, իսկ երկրորդի ժամանակ` իրագործվում է այն զորության խոսքի և գործողության միոցով.

(2)  Արարող հրաշագործություններ.

(ա) Ջրի` գինու վերածումը Հիսուսի կողմից(Հովհ.2.1-11),

(բ)  Պարգևի գործածման հետևանքով մարմնի բացակայող կամ խեղված անդամների առաջացումը և այլն.

(3)  Այլ ներգործություններ. Թե' անցյալում, թե' ներկայում շատ արթնությունների ժամա­նակ հավատացյալների ընկնելը Ս.Հոգու զորության տակ, գետնից կտրվելը և այլն (Ուեսլի եղբայրների արթնության ժամանակ`18-րդ դար, Ամբողջաավետարանական արթնության ժամանակ և այլն).

գ)   Նպատակը.

(1)  Աստծու խոսքի հաստատումն է (Գործք.4.29-31).

(2)  Աստծու փառավորումը (Հովհ.16.14,).

3)  Բժշկությունների պարգևներ.

ա)  Հիվանդության պատճառները.

(1)  Նախածնողների անկման հետևանքով մեր մեջ առաջացած մեղքի բնությունը (Ծննդ.3.16).

(2)  Անձնական մեղքը (Հակ.5.15).

(3)  Տերունական ընթրիքին անվայել մասնակցությունը (1Կոր.11.2930).

(4)  Աստծու աշխատանքը մեր նկատմամբ, ինչպես Հոբի կամ Պողոսի դեպքում (Գործք.9.8: 2Կոր.12.7)

բ)   Աստվածային բժշկության նշանակությունը.

(1)  Նոր կտակարանում հաճախ օգտագործված հունարեն բառը, որ նշանակում է բժշկել, «փրկվել» բառն է (զոցո), քանի որ բժշկությունը մեղքի հետևանքներից ազա­տագրու­թյան մի արտահայտությունն է կամ ամբողջական փրկության մի մասը (Ես.53.5).

(2)  Բժշկության մյուս նշանակությունը արտահայտվում է հունարեն երկու բառով. մեկը նշանակում է` կանգնեցնել («էղայպո»), այսինքն` կրել հարության զորության ներգործությունը (Հակ.5.15), մյուսը` առողջանալ («էխո կալոս»), որի եբրայերեն համարժեքն («թոբ») օգտագործվել է արարչագործության ժամանակ Աստծու ստեղծագործությունների կատարյալ լինելը արտահայտելու համար (հայերեն` բարի): Այս իմաստով բժշկությունը մասնակցություն է նոր, կատարյալ ստեղծագոր­ծու­թյանը` Մարկ.16.18;

(3)  Երրորդ նշանակությունը բժշկել բառի սովորական իմաստն է` Հակ.5.16 (հունարեն` իաոմայ):

Այսպիսով` մեր բժշկությունը հիմնվում է խաչի, հարության և նոր ստեղծագործու­թյան վրա. Այն մեր ամբողջական փրկության` հափշտակությամբ ու մարմնի փառա­վորմամբ ավարտման գրավն է.

գ)   Աստվածային բժշկության միջոցները.

(1)  Աստծու խոսքի վրա կառուցված անձնական հավատքը (Հռ.10.17).

      Ուլոնսկան ասում է. «Եթե մեկը մահանում է մեր ձեռքերի մեջ` հակառակ մեր հա­վատ­քին, և մենք հաջորդ անգամ աղոթում ենք նույնքան վստահ, կարծես ոչ թե մահ է տեղի ունեցել, այլ բժկություն, ապա այդ ժամանակ մենք ուժեղ ենք Աստծու խոսքի վրա կառուցված հավատքով: Այդ հավատքով մենք հաջորդ անգամ կարող ենք հաղ­թել: Արնահոսությամբ տառապող կնոջ Մաթ.9.20,22 և պատանի Հեյգինի հավատքը.

(2)  Բարեխոսական աղոթքը, որը կարող է լինել ինչպես անհատական, այնպես էլ` միաբանական (Հակ.5.16: Մաթ.7.7:18.19); Ուլոնսկան պատմում է, թե երբ մի խուլ աղջկա համար իր և երկու եղբայրների աղոթքը անարդյունք է անցնում եկեղեցում, Տերը նրան մատնացույց է անում դահլիճում անմասնակից նստած եղբայրների անհոգությունը: Իսկ հաջորդ հավաքույթին ողջ համայնքը հավատքով և միաբան աղոթքով ստանում է Տիրոջից բժշկությունը, որովհետև միաբան աղոթքի շնորհիվ հավատքի գումարելիները գումարվում են.

(3)  Հիսուսի անվան իշխանության կիրառությունը` մասնավորապես ձեռնադրությամբ (Մարկ.16.17,18: Մաթ.18.18: Ղուկ.10.19), որովհետև Հիսուս Իր իշխանությունը տվեց Իր հավատացյալներին (Մաթ.28.18).

(4)  Հաղորդության մասնակցությունը (1Կոր.11.24,25), որը Տիրոջ մահվան հիշատակու­թյունը լինելով` Տիրոջ հետ հանդիպում և խաչի զորության ներգործություն  է (1Կոր.10.16).

(5)  Թաշկինակների վրա արված աղոթքի միջոցով: Գործք 19.12-ում կարդում ենք, թե Տերը բժշկության համար օգտագործում էր Պողոսի մարմնին հպված թաշկինակներն ու վարշամակները, իսկ Գործք 5.15-ում` Պետրոսի ստվերը:

Ուիգլսվորթը միշտ փոստով ստանում էր թաշկինակներ աղոթքի համար: Եվ նա միշտ աղոթում էր և դրանք հետ ուղարկում: Մի քույր, որ տառապում եր ռևմատիզմով, արտրիտով, իշիասով, թաշկինակը ստանալուն պես ազատվում է ցավերից, իսկ 3 օր հետո` ուռուցքներից և հիվանդություններից,

(8)  Երեցների աղոթքը յուղի օծումով (Հակ.5.14,15) Եկեղեցու անդամների համար.

(9) Բժշկության պարգևների միջոցով.

(ա) Այս դեպքում բժշկությունը տեղի է ունենում  նաև հիվանդի անձնական հավատքի բացակայության ժամանակ.

(բ)  Պարգև ունեցողը Ս.Հոգու կողմից մղվում է որոշակի գործողության(Գործք 3.1-10` Գեղեցիկ կոչված դարպասների մոտ մուրացող կաղի բժշկությունը):

Վիգլսվորթը մի անգամ աղոթելիս այնպիսի ուժով է ցնցում հաշմանդամ, ձեռնա­փայտով քայլող մի հոգևոր քրոջ, որ նրա գլխարկն ընկնում է: Կինը բժշկվում է:

Մի ուրիշ անգամ, երբ Վիգլսվորթը ձեռքով դիպչում է ձեռնափայտերի վրա հենված խոշորակազմ մի մարդու, Աստծու զորությունից նա մի կողմ է նետում  ձեռնապայտերը և սկսում թռչկոտել ու վազել: Այնպես որ, բժշկությունների պարգև ունեցողն ամեն անգամ սպասում է Ս.Հոգու հատուկ հանձնարարությանը:

Օրինակներ. Մի անգամ Վիգլսվորթը ձեռքը դնում է մի երիտասարդի` վիրակա­պերով փաթաթված կոկորդին, աղոթում է և ասում. «Գնա' տուն և մի լավ մսով ու կարտոֆիլով ճաշ կեր»: Երբ երիտասարդը ցույց է տալիս կերակրվելու համար կոկորդի կողքին տեղադրված խողովակը, Վիգլսվորթը ասում է նրան «Ճանա­պա'րհդ շարունակիր»: Եվ երիտասարդը տանը ճաշելիս բժշկվում է: Հաջորդ երեկոյան, երբ նա գալիս է վկայություն տալու, Վիգլսվորթը քանդում է նրա վիրակապերը, հանում խողովակը, բթամատն ու ցուցամատը տեղադրում անցքի 2 կողմը և աղոթում: Անցքը փակվում է:

Մի ուրիշ անգամ շաքարախտով մի հիվանդի պարզապես ասում է «Գնա' տուն, դու բշժկված ես»: Երբ նա հապաղում է, Վիգլսվորթը խստորեն հանդիմանում է նրան: Երիտասարդը տուն է գնում և բժշկվում:

 

13. Սուրբ Հոգու ընկերակցությունը.

ա.  2Կոր.13.13-ում՝ Սուրբ Հոգու հաղորդությունը (կոյնոնիա)՝ ունի երեք իմաստ.

1)   Մատակարարություն.

2)   Ընկերակցություն.

3)   Մտերմություն.

բ.   Սուրբ Հոգու պտուղը և պարգևները մեզ ասում են Նրա մատակարարության մասին: Սուրբ Հոգին նաև մեր ավագ ընկերակիցն է, առաջնորդը.

      Աստծու Հոգով առաջնորդվելը յուրաքանչյուր վերածնվածի արտոնությունն է (Հռ.8.14).

Նրա առաջնորդության կերպերն են.

1)   Աստծու խոսքի հայտնությունների (լուսաբանման) միջոցով (1Կոր.2.12).

2)   Ներքին վկայության միջոցով (Մարկ.2.8).

ա)  Մեր վերածննդի մասին (Հռ.8.16).

բ)   Սուրբ Հոգու ուսուցումը ստանալու համար (1 Հովհ.2.27).

3)   Խղճմտանքի միջոցով (Հռ.9.1։Գործք.23.1).

ա)  Հանդիմանելու մեղքի համար (1Հովհ.3.20,21).

բ)   Պետրոսը Կոռնելիոսի պատվիրակների հետ պիտի գնար առանց խղճմտանքի խայթի (Գործք.10.20).

4)   Տեսիլքների միջոցով.

ա)  Հոգևոր տեսիլքներ ոչ ֆիզիկական աչքերով (Գործք.9.10,16-ում՝ Անանիան և Պողոսը).

բ)   Հափշտակվածություն, երբ մարմնի զգայարանները կորցնում են իրենց զգայունությունը (Գործք.10.9-17՝ Պետրոսի տեսիլքը).

գ)   Բացահայտ տեսիլքներ (Ղուկ.24.13-31՝ Հիսուսի հայտնությունը Էմավուսի ճամփորդ­ներին).

5)   Մարգարեությունների միջոցով.

ա)  Հին կտակարանի մարգարեությունների մեծ մասի նման Հոգով ներշնչված ու լույսով ողողված մտքերի և հրեղեն խոսքի միջոցով.

բ)   Հոգևոր աչքերի առջև հառնող տեսիլքների և երազների միջոցով (Դանիելի տեսիլքը 4 գազանների մասին՝ 7-րդ գլուխ, Հովսեփի և մոգերի երազները՝ Մաթ.ավ. 1-ին և 2-րդ գլուխներում).

դ)   Նշանների միջոցով (Ագաբոսն իր ձեռքերն ու ոտքերը կապելով՝ մարգարեացավ Պողոսի առաջիկա ձերբակալության մասին՝ Գործք.21.11).

6)   Սուրբ Հոգու ձայնի միջոցով (Ես.6).

7)   Լեզուներով պատգամի թարգմանության միջոցով (1Կոր.14.27).

գ.   Առաջնորդության ստուգումը (1Թես.5.21։1Կոր.14.29).

1)   Աստծու խոսքի միջոցով (1Հովհ.4.1-3).

2)   Կատարման հավաստիության միջոցով (Ամբակում 2.3).

3)   Աստծու զավակների ներքին վկայության միջոցով (1Կոր.2.11։ Հովհ.10.4,5):

      Երբ աղոթքով կոնտակտի մեջ ենք մտնում Տիրոջ հետ (1Կոր.14.2), դուրս գալով անձի ոլորտից (1Կոր.14.14), մեր հոգին դառնում է առաջնորդության միջոց (Առ.20.27՝ «Մարդու հոգին Տիրոջ ճրագն է»).

4)   Աստծուն փառավորելու չափանիշով (Հովհ.16.14).

5)   Շինություն պատճառելու չափանիշով (1Կոր.14.3)։

 

14.     Սուրբ Հոգու հետ մտերմությունը.

Ինչպես մանկան ծննդին նախորդում է ծնողների մտերմությունը, այդպես էլ արթնությունները սոսկ հետևանքներն են Տիրոջ հետ Եկեղեցու մտերմության։

Եվ Աստված փնտրում է Իր խորանը բարձրացնող երկրպագուներին (Հովհ.4.23,24: Գործք.15.16).

ա. Աստծու սիրելի տան կառուցումը.

1) Դավթի խորանի բացառիկությունը.

ա)  Գործք.15.16-ի երեք մեկնություն (Եկեղեցի, Իսրայելի թագավորություն, երկրպագության խորան).

բ)   6 շինություն (Ելից 33: 40: 2Թագ.6.17: 3Թագ.8` Սողոմոնի տաճարը: Հետգերության շրջանի տաճարը:  Հերովդեսյան տաճարը):

Երկու խորանների զուգահեռ գործումը (Դավթինը` 2Թագ.12.20: 1Մն.16.1,25: Մովսեսինը` 1Մն.21.19:16.39,40).

գ)   Բնակարանի և տան տարբերությունը.

3Թագ.9.6-8` Սողոմոնի տաճարի մերժման մասին.

Ղուկ.21.6` Հերովդեսի տաճարի մերժման մասին.

Դավթի խորանի բացառիկությունը` Գործք 15.16.

Տունը = բնակարան + ընտանիք = Սիրո հարաբերություններ

2)   Դավթի խորանի առանձնահատկությունը.

ա)  Վարագույրի խորհրդանշանը. և' մոտ, և' զատված.

բ)   Վարագույրի բացակայությունը Դավթի խորանում` Աստծու զատված չլինելը.

գ)   Գողգոթյան խաչի վրա Տեր Հիսուսի մարմնի պատռման խորհրդապատկերը.

3)   Դավթի խորանի առավելությունը.

ա)  Երկրպագուների շուրջօրյա հերթափոխը 36 տարի շարունակ (Սաղմ.134. «Օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ Տիրոջ բոլոր ծառաներ, որ Տիրոջ տանը կանգնում եք գիշերը»).

բ)   Երկրպագուների բարձրացրած ձեռքերով երկնքի բաց պահումը և Աստծու փառքի ճաճանչների հոսքը.

գ)   Տիրոջ սպասումը մեզ հետ հաղորդակցության.

(1)  Դեռևս Եդեմում ` Ծննդ.3.8,9.

(2)  Իսրայելի հետ` Ել.19.13.

(3)  Երգ Երգոցում (2.14).

(4)  2Կոր.11.2-ը` այդ մասին.

(5)  Բիվերի վկայությունը 1Թես.5.17-ի մասին.

(6)  Թոմի Թինիի վկայությունը գեր եղբոր մասին.

(7)  Աստծու փառքի մշտական բնակության համար շուրջօրյա խորանի անհրաժեշտու­թյունը (Ցինցենդորֆի վկայությունը Ղևտ.6.13-ի մասին).

բ. Երկրպագությունը` մեծագույն արժեք.

1)   Աստված փնտրում է Իր սրտին համապատասխան մարդկանց.

ա)  1Թագ.13.14-ը և Գործք 13.22-ը` Դավթի մասին.

(1)  Ոչ անբասիր կենսագրությունը.

(2)  Եվ այնուամենայնիվ` Աստծու երեսը փնտրելը (Սաղմ.27.8: 42.1,2: 63.2,8).

(3)  Սաղմ.36.7-9-ում` Դավիթն Աստծու սրտի հաճության մասին .

բ)   Աստծու այլ մարդիկ.

(1)  Ենոքի մտերմոււթյունը Աստծու հետ շարունակ (Ծննդ.5.24).

(2)  Մովսեսի` Քանան տանող դրդապատճառը (Ել.33.15` «Եթե Քո ներկայությունը…»).

(3)  Տիրոջ սիրո կանչը Երեմ.3.14-ում (բնագրում` «Ես եմ ձեր այրը…»).:

Մարկ.5-ի երկու դիվահարները: Ըստ Մաթ.13-ի մենք` Տիրոջ մարգարիտներն ու գանձը.

գ)   Մեր արձագանքը.

(1)  Երեմ.9.23,24-ում Տիրոջ հրավերն Իր սիրտը ճանաչելու և ճշմարիտ պարծանքի մասին.

(2)  Տիրոջ սիրո մագնիսը` ավելի քան դժոխքի դատապարտությունից ազատագրումը (Հուդա 23), մեր բարեկեցությունն ու հաջողակությունը (Եփես.1.3: 3Հովհ.2), մեր ծառայության ինքնանպատակությունը (Հակոբի անձոտությունը).

(3)  Համաձայն Երեմ.3.15-ի` Աստծու սրտի հովիվների բարձրացումը:

Մայք Բիքլի արձագանքը: Եկել է մեր հերթը.

2)   Երկրպագության խորհուրդը.

ա)  Գոհությունն ու գովաբանությունը ընտրություն են, դիրքորոշում. գոհությունը՝ արված գործերի համար, իսկ գովաբա­նու­թյունը՝ Նրա անզուգական անձի համար (Երգ Երգոց 5.10-16).

բ)   Տերը բնակվում է գովաբանության մեջ ` Սաղմ.22.3: 95: 100.4.

գ)   Ծննդ.22.5-ի և Հոբ.1.20-ի մեկնաբանությունը` առաջին օգտագործման կանոնի համաձայն.

3)   Շնորհաց գահի բարձրացումը Տիրոջ համար.

ա)  Խորա­նում Աստծու փառքի կրակի մշտավառության համար` «կենդանի վառելանյութ»  զոհասեղանի վրա .

բ)   Քավության կափարիչի վրա իրենց թևերը տարածած ոսկե քերովբեների կռումը (Ել.25) հնոցի, զնդանի և մուրճի միջոցով.

(1)  Հնոցում հալվելիս խարամի մակերևույթ բարձրանալն ու հեռացվելը, արծաթի անջատումը (Աստծու լավագույնի զատումը մարդկային լավից). այս ամենի խորհրդանշումը Խոսքի, Խաչի ու Հոգու ներգործությամբ մեր սրբացման.

(2)  Զնդանի ու մուրճի միջոցով երկրպագուներից անհրաժեշտ պատկերի դրոշմումը (Հռ.8.29).

գ)   (1) Երբեմն մենք ցանկանում ենք Շնորհաց գահի կառուցման համար մեր թևերը արագ և առանց ցավի ձևավորել. (2) Մինչդեռ մուրճի յուրաքանչյուր կնիք, կտրիչի հետք, հանգամանքների ճնշման հետևանքով առաջացած կորություն մեզ երկրպագության ճշմարիտ դիրքին են բերում. (3) Անցկացնելով փորձությունների ու հալածանքի դարբնոցով.

գ. Երկրպագությունը` արթնության պայման.

1)   Մարիամ Մաղդաղենացին, որ մեկշաբթի առավոտյան յուղաբեր կանանց հետ գնացել էր՝ Հիսուսի մարմինն օծելու, արցունքն աչքերին շարունակում էր մենակ մնալ դատարկ գերեզմանի մոտ. ա) Հիսուս, հարություն առած լինելով, ասես, ոտք էր դրել դեպի Շնորհաց գահը տանող Հակոբի սանդուխքի առաջին աստիճանին. բ) Սակայն Նա չի անտեսում Իր երկրպագուին, ով մերժելով իր փառքը, նախկինում սրբել ու օծել էր Տիրոջ ոտքերը ու հիմա կրկին եկել էր օծելու. գ) Եվ Մարիամի արցունքները կանգնեցնում են Նրան, բերում իր հետ հանդիպման..

2)   Պողոսը Շիղայի հետ միասին արյունածոր վերքերի մեջ, ոտքերը՝ կալանակոճղում, օրհնում էին Տիրոջը՝ Շնորհաց գահը բարձրացնելով: Եվ արդյունքում՝ Աստծու փառքի էջքը բանտում ու իրենց հալածիչի դարձը ողջ ընտանիքով

3)   Տերը մեր մեջ նույնպես փնտրում է ո՛չ թե նախ մեր ծառայությունը, այլ՝ երկրպագությունը:

ա)  Ուրեմն, եկե՛ք չերկնչենք փորձություններից ու հալածանքներից, որովհետև դրանք հնարավորություն են տալիս բարձրացնելու մեր գոհությունն ու գովաբանությունը (1Թես.5.18։ Կող.3.17։ Եփ.5.20) ամեն ժամանակ և ամեն բանում.

բ)   Եկե'ք ապաշխարության նորոգությամբ, հանդուգն հավատքով, խենթ նվիրումով (2Կոր.5.13-15) ու խաչակրության ընթացքով (2Կոր. 4.10,11), Նրա ներկայության փոթորկոտ ծարավով ու կարոտի քաղցով բարձրացնենք երկրպագության խորանը. 

գ)   Եվ սասանելով Երկինքն ու Երկիրը՝ Նա կգա մեզ մոտ` բերելով պարիսպները քանդող, երկինքը ճեղքող Արթնության մանանան ու Իր փառաց կրակը: Ամե'ն:

 

Comments:

Add comment


Security code
Refresh