Ուսմունք հայտնության մասին

  • Print

Ուսմունք հայտնության մասին

 

1. Հայտնության սահմանումը.

ա.  Հունարեն՝ apokalupses - վարագույրի բացում, ծածուկի իմացություն, հայտնություն

Եբրայերեն՝ գալահ

Համարներ Աստծու խոսքից՝ Եփ.1.17։3.3-5։ Գաղ. 3.23։1.12։ 1 Պետ.1.5։ 2Կոր.12.1,7։ Հայտ.1.1

բ.   Աստվածաբանության մեջ՝ Աստծու ինքնահայտնումը մարդուն.

գ.   Ներդրված ճշմարտություն, ինչն անհնար է հայտնել միայն բնական դատողու­թյուն­ներով.

Մաթ.16.17. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի որդի, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին...»։

Մաթ.11.27. «...Եվ Հորը ոչ ոք չգիտի, բացի Որդուց, և ում Որդին կուզենա հայտնել»։

1 Կոր.2.17. «Իսկ մեզ Աստված հայտնեց Սուրբ Հոգո­վ»։

Ամովս.3.7։ 1 Թագ.3.21։ 2 Օր.29.29։ Գործք.2.19-30,47։ 1Պետ.4.13։ Ղուկ.2.26։

 

2. Անհրաժեշտությունը.

ա.  Մարդը ստեղծված է Աստծու հայտնությունն ընդունելու համար (ինտուիցիա՝ ներըմբռնում՝ Մարկ2.8)

1)   Դրանով նա տարբերվում է երկրային այլ արարածներից.

2)   Մարդն օժտված է բանականությամբ, զգացմունքնեով, կամքով և հոգով, որը կարող է ճանաչել Աստծուն և երկրպագել Նրան (Աստծու հետ հաղորդակցության հոգու պահանջմունքի մասին՝ Հովհ.4.24).

3)   Մարդու մեղանչումը անկման տարավ նաև այդ որակները.

բ.   Ճաշակելով բարու և չարի իմացության ծառից՝ մարդը հայտնվեց հոգևոր անգիտու­թյան մեջ.

1)   Նրա միտքն ու հասկացողությունը մթագնվեցին.

2)   Աստծու կյանքից օտարվեց.

3)   Իր մտքերում թշնամացավ Աստծու հետ.

Եփ.4.17.18։ Կող.1.21։ Ծննդ.3.1-6։

գ. Մարդը Աստծու հայտնության կարիքն ունի.

1)   Եթե Աստված Ինքը չհայտնվի, մարդն ինքնին անկարող է ճանաչել Նրան (1Կոր.1.21։ 2.11-16).

2)   Աստված խոնարհվում է, որպեսզի մարդուն հասանելի լինի։

Նրա կրծքի տակ բաբախում է Հոր սիրտը, Ով ցավ է ապրում Իր զավակների համար.

3)   Աստծու ամենամեծ հրաշքը Ինքն Իրեն սահմանափակելն է՝ մեր ընդունակություններին ու կարիքներին հարմարվելու համար (Սաղմ.36.9՝«Քո լույսով ենք լույս տեսնու­մ»).

 

3.  Մաս-մաս տրվող Աստծու հայտնությունը.

Ես.28.9-13։ Եբր.1.1,2։

Աստծու հայտնությունը՝ ընդհանուր և մասնահատուկ

ա. Ընդհանուր հայտնությունը.

Առավել առարկայական է (օբյեկտիվ), իր մեջ ներառում է այն ընդհանուր փաստերը, որոնք Աստված հայտնել է Իր մասին ողջ մարդկության համար։

Առավել խորն է եղել մինչև անկումը.

1)   Բնության մեջ.

Կանտի ասույթի առաջին մասը.

ա)  Աստծու ստեղծագործությունները, տիեզերքի օրենքները, կարգը, գեղեցկությունը ասում են այդ ամենին իր մեծությամբ գերազանցող Արարչի, Ճարտարապետի, Գեղագետի մասին.

Ծննդ.1.1։ Սաղմ.19.1՝ «Երկինքները պատմում են Աստծու փառքը...»։

Բնությունը՝ աշխարհի արարման աստվածային գիրք (Էնգելս. բնությունը՝ դասագիրք).

Գնել Դուրյանը նշում է, որ Երկիր մոլորակը անզուգական մի դիրք ունի ողջ տիեզեր­քում՝ կյանքի գոյության համար նպաստավոր 90-ից ավել պայմաններ ունենալով։ Նրանց ֆիզիկական պարամետրերի մինչև 10 տոկոս շեղումը անկարելի կդարձներ կյանքը Երկրի վրա։

Ականավոր աստղագետ Ջասթրոուն գտնում է, որ այսուհետև անհնար է գիտական բանաձևումներից դուրս գցել Աստծու գոյության գաղափարը։

Պրոֆեսոր Դայսոնն ասում է, թե տիեզերքը մի անբացատրելի ձևով վաղուց ակնկալում էր մարդու գոյությանը և սպասում նրա աշխարհ գալուն (Տիեզերագիտական մարդակենտրոն սկզբունք)։

բ)   Ողջ մարդկությունը պատասխանատվություն է կրում բնության մեջ Աստծու հայտնության համար (Հռ.1.19,20։ Գործք.14.15-17։17.24-29։Ես.40.12-14).

(1)  Սակայն Աստված բնության միջոցով Իր հայտնությամբ անձամբ չի կարող ճանաչվել, թեև դրանով հայտնվում են Աստծու հանճարն ու կարողությունը.

(2)  Այսուհանդերձ բնությունը մեզ ուղղորդում է դեպի Աստծու հետագա հայտնությունները.    

(3)  Թեև մարդկանց մեծ մասը այդպես չի վարվում։ Նրանք Աստծու որոշ ստեղծա­գոր­ծություններ կամ իրենց ձեռքերի գործերը բարձրացնում են Աստծու մակարդակին (Հռ.1.25).

գ)   Տարբեր մոտեցումներ.

(1)  13-րդ դարում Թովմաս Աքվինացին զարկ է տալիս բնական դիտարկումների մի­ջո­ցով Աստծուն ճանաչողությանը՝ Բնական աստվածաբանությանը։ Նա գտնում է, որ բանականության միջոցով հնարավոր է ապացուցել Աստծու գոյու­թյունը։ Ներկայումս նեոթոմիզմը Կաթոլիկ եկեղեցու պաշտոնական աստվածաբա­նու­թյունն է.

(2)  20-րդ դարում Կարլ Բարթը մերժում է Բնական աստվածաբանությաւնը՝ Քրիս­տո­սից դուրս Աստվածհայտնություն չտեսնելով.

(3)  16-րդ դարում Կալվինը նշում է, թե բնության միջոցով Աստծու հայտնության ընդունման համար անհրաժեշտ են հավատքի ակնոցները.

2)   Աստծու հայտնությունը պատմության մեջ.

ա)  Աստծու բազուկը բարձրացնում ու գահընկեց է անում ժողովուրդների կառավարիչներին (Սաղմ,75.7։Դան.4.32).

(1)  Աշխարհակալությունների կյանքին Աստծու միջամտության մասին սուրբգրային մեջբերումներ.

-  Եգիպտոս՝ Ելից 9-12։ Հռ.9.17։ Եր.46.14-26։ Եզ.29.30.

-  Ասորեստան՝ Ես.10.12-19։ Եզ.31։ Նաում.3.1-7.

-  Պարսկաստան՝ Ես.44.24։45.1-7.

-  Բաբելոն՝ Դան.1-5։ Եր.50,51։ Ես.47,48.

-  Հունական կայսրություն՝ Դան.8.1-25։11.1-35.

-  Հռոմեական կայսրություն՝ Դան.7.7,23։9.24-27.

(2)  Իսրայել ժողովրդի հետ Սինայի ուխտը, Խորանը, քահանյությունը, զոհերը, տոները, բարոյական և քաղաքացիական օրենքները, պաշտպանությունը (Ել.19-40։ Ղևտ.1-9։ Եսթ.1-10)

(3)  Աստվածաշնչի պատմագիտական հավաստիության փաստարկներ.

-  Ծննդ.8-4-ի համաձայն՝ հետջրհեղեղյան քաղաքակրթությունը սկիզբ է առել Հայ­կա­կան լեռնաշխարհում։ 1982թ. Գամկրելիձեի և Իվանովի «Հնդեվրոպա­ցի­ների նախահայրենիք­ը» գրքում ապացուցվում է, որ այն Հայկական լեռնաշ­խարհն է.

4 Թագ.19.37-ում նշվում է Արարատի թագավորության մասին։ Ասորական աղ­բյու­րում այն կոչվում է Ուրարտու։ Այդ են հաստատում նաև 1835թ.-ին հայտնաբերված՝ Ք.ծ.ա. 516թ. Դարեհ թագավորի Բիհիսթունյան արձանագրու­թյունները.

բ)   Այսուհանդերձ, պատմության մեջ Աստծու միջամտությունները մեզ չեն հայտնում Նրա անձը.

3)   Աստծու հայտնությունը խղճի միջոցով.

Կանտի ասույթի երկրորդ մասը.

ա)  Խիղճը՝ բարոյական գիտակցության կրողը մարդու հոգում (Հռ.9.1)։ Խղճի հանցա­վո­րու­թյան զգացումը հարկադրեց նախածնողներին թաքնվել Աստծուց (Ծննդ.2.17).

բ)   Ըստ Հռ.2.14,15-ի՝ ոչ քրիստոնյաները իրենց վարքագծով ցույց են տալիս, որ բարոյական օրենքը դրոշմված է իրենց սրտերում.

գ)   Թեև խղճի օրենքի առկայությունը մարդկանց ասում է Գերագույն օրենսդրի մասին, այսուհանդերձ այն նույնպես չի բերում Աստծու անձնական ճանա­չո­ղությանը.

-  Մանավանդ, որ մեղքի պատճառով այն կորցրել է իր զգայնությունը (1 Կոր.8.7-10։ 1Տիմ.4.2։ Տիտ.1.5).

-  Միայն Տեր Հիսուսի արյունով և Խոսքի միջոցով մաքրվելով՝ խղճմտանքը կարող է վերականգնվել (2 Կոր.4.2։ 1 Տիմ.3.9։ Եբր.9.14։10.22).

4)   Մարդու կրոնական բնույթի միջոցով.

ա)  Արտահայտվում է Աստծու նախկին ճանաչողության և ներկա զգացողության հետևանքը հանդիսացող երկրպագության թերևս աղավաղված մղումով.

բ)   Գնել Դուրյանը նշում է, որ մարդկային պատմության մեջ եղել են մոտ 3000 մեծ ու փոքր քաղաքակրթություններ, որոնք առանց բացառության ունեցել են իրենց կրոնական համոզմունքները։ Աթեիստական միակ պետական փորձը եղել է Խորհրդային Միությունում, որը տևեց 70 տարի։

Վերջին տասնամյակներում հնագետները հայտնաբերել են տվյալներ տասնյակ ցեղերի ու մշակույթների մասին, որոնց մոտ միաստվածության գաղափարը վառ է մնացել։

գ)   Սբ. Օգոստինոսն ասել է, թե մարդ արարածի մեջ կա մի վիթխարի դատար­կու­թյուն, որը միայն Աստված կարող է լցնել Իր հոգեկան անհունով։

բ.  Աստծու մասնավոր հայտնությունները.

Ուղղված են առանձին մարդկանց՝ Իր հետ հարաբերությունների մեջ բերելու նպատակով (1Կոր.2.9)։ Հետևաբար դրանք ենթակայական են (սուբյեկտիվ).

1)   Տեսիլքների (Ես.2.1) ա), քաջալերական և հորդորական մարգարեությունների (1Կոր.14.3)  բ), կանխասացությունների միջոցով՝ որպես Աստծու անսահման իմա­ցության արտահայտություն և մարդկանց Աստծուն վերադարձնելու պատճառ գ).

(1)  Պետությունների մասին՝

- Ասորեստանի անկումը (Եզ.31).

- Բաբելոնի անկումը (Երեմ.50։51։ Ես.47։48).

- Եգիպտոսի անկումը (Եզ.30։31).

- Հունական կայսրության անկումը (Դան.8).

(2)  Հիսուս Քրիստոսի գալուստը, որի մասին հայտնված է 300 մարգարեու­թյուն­ներում 1000 տարվա ընթացքում.

- Կնոջ սերնդից  (Ծննդ.3.15։ Ես.7.14։ Մաթ.1.20-23).

- Աբրահամի սերնդից (Ծննդ.12.1-3։ Մաթ.1.1).

- Հուդայի ցեղից (Ծնդդ.49.10։ Եբր.7.14).

- Ծնունդը Բելեհեմում (Միք.5.2։ Մաթ.2.6).

- Սուրբ Հոգու օծության ընդունումը (Ես.61.1,2։ Ղուկ.4.18-20).

- Ծառայությունը (Ես.35։ Մաթ.8).

- Մուտքը Երուսաղեմ ավանակի վրա (Զաք.9.9։ Մաթ.21.4,5).

- Մատնվելը 30 արծաթով (Զաք.11.12,13։ Մաթ.16.25).

- Խաչի չարչարանքները (Սաղմ.22։ Ես.53։ Մաթ.27).

- Հարությունը և համբարձումը թագավորա-քահանայական սպա­սա­վո­րության համար (Սաղմ.16։110։ Մաթ.22.43-45).

2)   Հրաշքների միջոցով՝ որպես բնության օրենքներին գերբնական միջամտություն և Աստծու անսահման կարողության ու զորության արտահայտություն, մարդկանց Աստծու հետ հաղորդակցությանը վերադարձնելու պատճառ.

ա)  Հարվածները Եգիպտոսում (Ել.4-12).

բ)   Կարմիր ծովի և Հորդանանի ճեղքումը (Ել.14։15։ Հեսու 4։54).

գ)   Երկնային մանանան և ժայռից բխած ջուրը (Ել.16։17։ 1Կոր.10.1-6).

դ)   Ավետարանները և Գործք առաքելոցը պարունակում են շատ հոգևոր և ֆիզիկա­կան հրաշքների նկարագրություններ Քրիստոսի և առաքյալների կյանքում (Մաթ.8։ Գործք.3։4 և այլն).

ե)   Մեծագույն հրաշքներից մեկը՝ Քրիստոսի հարությունը (Մաթ.28.5,6։ Մարկ.16.7։ Հովհ.20.14 և այլն).

3)   Հիսուս Քրիստոսով՝ որպես Աստծու գերագույն հայտնությունը (Հովհ.1.18), լինելով՝

ա)  Աստծու Պատկերն ու Արտահայտությունը (Կող.1.15։ Եբր.1.1-3).

բ)   Մեր Փրկությունը, Կյանքը, Ներկա և Հավիտենական ժառանգությունը (Կող.1.12).

գ)   Նա, Ով պիտի բովանդակի ողջ Տիեզերքը (Եփ.1.10).

4)   Սուրբ Գրքով՝

ա)  Աստծու համակողմանի հայտնությունը՝ պարունակելով մասնավորապես մարգա­րեու­թյուններով, հրաշքներով, Հիսուս Քրիստոսով եղած հայտնությունները.

բ)   Ներշնչված լինելով Սուրբ Հոգով՝ որպես Աստծու գրավոր անսխալական խոսք.

գ)   Եվ լուսավորվելով Սուրբ Հոգու միջոցով՝ մարդու ընկալման համար.

5)   Անձնական փորձառության մեջ.

ա)  Մարդը, ստեղծված լինելով Աստծու պատկերով, ունի հոգևոր և ինտելեկտուալ ունակություններ՝ ընդունելու Արարչի հայտնությունը.

բ)   Եվ այնուամենայնիվ, նա կարիք ունի անկումից հետո դիվային ամրոցներից ազատագրման (2 Կոր.10.3-5) և Սուրբ Հոգու լուսավորման (1 Կոր.2.12), ինչ նպատակով էլ Տերը հարության օրը տվեց Իր Հոգին (Հովհ.20.22).

գ)   Աստծու հայտնության նպատակը մարդուն Իր ճանաչողությանն ու սիրո հաղորդակ­ցությանը, երկրպագությանն ու  մտերմությանը, բարեկամությանն ու միաձուլմանը բերելը (Հովհ.4.24).

Անկումից հետո մինչև այսօր բազմաթիվ մարդիկ ճանաչել են Աստծուն իրենց սեփական փորձառությամբ՝

(1)  Հին կտակարանում.

-  Ենոքը (Ծննդ.5.21-24).

-  Նոյը (Ծննդ.6.9-13).

-  Աբրահամը (Ծննդ.12.1-3).

-  Իսահակը (Ծննդ.26.24).

-  Հակոբը (Ծննդ.28.13։35.1).

-  Հովսեփը (Ծննդ.37.5-11).

-  Մովսեսը (Ել.3.1-5).

-  Հեսուն (Հեսու 1.1։5.13-15).

-  Գեդեոնը (Դատ.6.25).

-  Սամուելը (1 Թագ.3.2-4).

-  Դավիթը (1 Թագ.23.9-12).

-  Եղիան (3 Թագ.17.2-4).

-  Եսային (Ես.6.8) և այլն.

(2)  Նոր կտակարանում.

-  12 առաքյալները (Մաթ.10.10։ Հովհ.13.23-25։ 1 Հովհ.4.7-11։ Հայտն.1.1-12).

-  Պողոսը (Գործք.9.4-6։18.9) և այլն.

 (3) Այսօր Ավետարանի վերափոխիչ զորությունը մեղավորների կյանքում Աստծու առատ հայտնության ապացույցն է (Եփ.1-16-19

Դրա վառ ապացույցն է մանավանդ՝ Աստծու հետ մտերմության, զոհաբեր երկրպա­գության, շուրջօրյա բարեխոսական աղոթքի, հոգևոր հաղթական պատերազմի, Արթնության և Աստծու փառքի հայտնության ներկա շարժումը։

Ընդհանուր և մասնավոր հայտնությունները միմյանց լրացնելով՝ կազմում են ներդաշնակ մի ամբողջություն։ Ընդհանուր հայտնությունը ազդակ է դառնում մասնավոր հայտնության համար, որի շնորհիվ Աստված հայտնվում է մարդկային անձնավորությանը՝ միշտ մնալով անդրանցիկ (տրանսցենդենտալ). Հռ.11.33։

 

գ.  Երկրպագությունը՝ որպես Աստծու հայտնության արձագանք մարդու կողմից.

1)   Մարդու երկրպագության կոչումը.

ա) Մարդն ի սկզբանե ստեղծված է Աստծուն երկրպագելու համար՝ օժտված լինելով հոգով (Հովհ.4.24).

բ)   Եթե 148 սաղմոսում փառաբանության է կոչվում ողջ բնաշխարհը, ապա երկրպագու­թյունը տանում է Աստծու հետ հարաբերությունների ոլորտը.

գ)   100-րդ սաղմոսում երկրպագության տանող ճանապարհն անցնում է գոհության դռներով և փառաբանության սրահներով (գոհությունը՝ Նրա գործերի համար, փառաբանությունը՝ Անձի համար).

2)   Երկրպահության էությունը.

ա)  Փառաբանություն-գովաբանությունը միշտ չէ որ գալիս է զգացմունքներից, այլ հավատքի դիրքորոշում է, կամքի արտահայտություն.

բ)   Սուրբ-գրային հասկացությունների առաջին անգամ օգտագործվելու կանոնի համաձայն՝ երկրպագության էությունը զոհաբերությունն է. նրան առաջին անգամ հանդիպում ենք Ծննդ.22.5-ում, որտեղ Աբրահամը երկրպագություն է անվանում Իսահակին զոհաբերելու իր պատրաստակամությունը։ Հոբը նույնպես բոլոր գույժերից հետո երկրպագում է Աստծուն (Հոբ1.20).

գ)   Այսպիսով՝ երկրպագությունը նախ սրտի խոնարհումն է, անձնազոհությունը.

Երբ Եբր.13.15-ում մեզ պատվիրվում է Տիրոջը բերել օրհնության պատարագ. պատարագը նույնպես ասում է զոհաբերության մասին.

3)   Երկրպագությունը՝ ապրելակերպ.

ա)  Ուրեմն, երկրպագությունը սկսվում է զոհաբեր փառաբանությունից (Թերի Լոյի կյան­քի օրինակը)։ Այն պահանջում է ամենօրյա գովաբանություն (Սաղմ.34.2), Դավթի նման Տիրոջը փառաբանության ուխտի վճարում։

բ)   Այնուհետև երկրպագությունը վերածվում է սիրո հաղորդակցության ու պաշտա­մունքի (Հովհ.4.24).

գ)   Ի վերջո՝ երկրպագությունը վերածվում է կյանքի ընծայահեղման Աստծու փառքի համար (Փիլ.2.17)։ Այդպես Հակոբը Ծննդոց 35 գլխում, Բեթելում երկրորդ անգամ գտնվելով, կոթողի կանգնեցման և յուղով օծելուն ավելացնում է նաև գինու ընծայահեղումը, ինչը չէր արել 20 տարի առաջ (Ծննդ.38)։ Դա ասում է ողջ կյանքը Տիրոջ համար հեղելու Հակոբի պատրաստակամության մասին։

Արձագանքե՛նք, ուրեմն, Աստծու հայտնությանը, Նրա ներկայության ու փառքի հայտնվելուն զոհաբեր փառաբանությամբ, երկրպագությամբ և ընծայահեղմամբ։

 

Օգտագործված գրականությունը.

1.  М. Эриксон. Христианское Богословие. "Библия для всех", С.-П., 2002.

2.  У. Грудем. Систематическое Богословие. "Мирт", С.-П., 2004.

3.  Систематическое Богословие. Под ред. С. Хортона. Life. Спрингфилд, США, 1999.

4.  Ա. Գայաեան. Աստվածային հայտնություն. Հայաստան, 2006.

5.  К.Дж. Коннер. Основание христианского учения. Суверин уорлд.

6.  Ջ. Մաք-Դաուել. Վճռական վկայություն. Հատոր 1. "Նյու լայֆ Արմենիա", Երևան, 2005.

7.  Գ. Գ. Դուրյան. Մտավորականը և 21-րդ դարը. Երևան, 2004.

8.  Ե. Պապիկյան. Արարատյան շաղ. "Նաիրի", Երևան, 1993.

9.  Ներսես ավ.քհն. Ներսեսյան. Աստվածաշունչը և հայ մշակույթը. Հայ Աստվածաշնչյան ընկերություն, 2001.

10. Г. Моррис. Сотворение и современный христианин. "Протестант", М., 1993.

11. Հայկական համառոտ հանրագիտարան, հ.1, Երևան, 1990թ.

 

Comments:

Add comment


Security code
Refresh