Ուսմունք Սուրբ Գրքի մասին

  • Print

Ուսմունք Սուրբ Գրքի մասին

 

1.  Ներշնչված գրքերի անվանումը.

ա.  Բիբլիա՝ հունարեն բիբլիոս բառից (գիրք)՝ Մարկ.12.26։ Հայտն.22.7,9,10,18.

բ.   Աստծու, Տիրոջ, Քրիստոսի խոսք (գործածվում է ավելի քան 2000 անգամ).

գ.   Սուրբ գիրք, Գիրք, Գրքեր (2Տիմ.3.15։ Ղուկ.4.21։ Հովհ.5.39).

դ.   Հին և Նոր ուխտ (Եր.31.31-34։ Եբր.8.6-13։10.15-17).

 

2.  Ներշնչվածության սահմանումը.

ա.  Սուրբ Գրքի հեղինակների վրա Սուրբ Հոգու գերբնական ազդեցության գործադրումը, ինչը նրանց շարադրանքը վերածել է հայտնության, ճշմարտապես Աստծու խոսքի.

բ.   Ներշնչվածություն (հունարեն՝ theopneustos) բառին հանդիպում ենք 2 Տիմ.3.16-ում. նշանակում է «Աստծու շունչը ստացած»։ Այստեղից՝ Աստվածաշնչի հայերեն անվանումը.

գ.   Այդպես Արարիչը Ադամի մեջ Իր շունչը դրեց և նրան անձնավորեց (Ծննդ.2.7։Գործք.17.25)։ Համաձայն Հոբ.32.8-ի՝ «Ամենակարողի շունչն է նրանց հանճար տալիս».

 

3.  Ներշնչվածության եղանակը.

ա.  Հայտնությունը՝ Աստծու ինքնահայտնումը մարդուն, Նրա ներդրված ճշմարտությունը մարդու մեջ։ Աստվածաշունչը՝ Աստծու հայտնությունը Իր էության և մարդու նկատմամբ նպատակների մասին (Ծննդ.1.2։ 2Օր.29.29։ Մաթ.11.25-27։16.16-18։ 1 Կոր.2.9-14։ Եփ.3.2-6).

բ.   Ներշնչումը՝ հայտնության գրառման գործընթացը Սուրբ Հոգու ազդեցությամբ, որի շնորհիվ Սուրբ Գիրքը դառնում է անսխալական (2Պետ.1.21։Ել.17.14։Հայտն.1.11։Երեմ.30.2։ 2Թագ.23.2։ 2Տիմ.3.15-17).

գ.   Լուսավորումը՝ Աստծու հայտնությունն ընդունելու նպատակով մարդկային հասկացողության լուսաբանումը Սուրբ Հոգու միջոցով (Ղուկ.24.26,27,44,45։ 1Կոր.2.11-14։ Հովհ.16.12-15։ Գործք.17.1-3).

1)   Եփ.1.17,18։ Սաղմ.119.18-ում հայտնությունը՝ լուսավորում իմաստով.

2)   Այսօր մենք ներշնչման և հայտնության հիման վրա Սուրբ Գրքի ճշմարտությունների՝ Սուրբ Հոգով լուսավորման կարիքն ունենք.

3)   Համաձայն Հայտն.22.18,19-ի՝ Աստվածաշնչական հայտնությանը ոչինչ չի կարելի ավելացնել.

դ.   Հայտնության, ներշնչման և լուսավորման փոխառնչությունը.

1)   Հայտնությամբ ընդունում ենք Աստծու ճշմարտությունները.

2)   Ներշնչմամբ այն փոխանցվում է և հավերժացվում.

3)   Լուսավորմամբ ընկալում ենք և հասկանում (1 Հովհ.2.20,27).

ե.   Ներշնչման տեսությունները.

1)   Բնական ներշնչում. Աստվածաշունչը դիտվում է որպես մարդկային հանճարի արդյունք։ Այս տեսակետը հակասում է 1 Կոր.2.12-ին.

2)   Լուսավորման տեսություն. Աստվածաշունչը դիտվում է որպես լուսավորման արդյունք՝ առանց հայտնության և ներշնչման։ Այս դեպքում նա դառնում է հրեա ժողովրդի կրոնական փորձառությունն արտացոլող գրականություն.

3)   Թելադրության տեսություն. Սրանով նսեմացվում է մարդկային անձնավորության դերը Աստվածաշնչում.

4)   Հափշտակվածության տեսություն. Այս տեսությամբ նույնպես չի ընդունվում մարդկային անձնավորության դերը.

5)   Մասնակի ներշնչման տեսություն. Համաձայն այս տեսության՝ Աստվածաշունչը ընդամենը պարունակում է Աստծու խոսքը, քանի որ  նրանում տեղ են գտել նաև սատանայի և մարդու խոսքը։ Մինչդեռ սատանայի և մարդու խոսքը Աստված է ներշնչել, որ գրվի (Ծննդ.3.4,5։Մաթ.16.22։ Գործք.5.38,39).

6)   Մտքերի ներշնչման տեսություն, համաձայն որի ներշնչվել են միայն մտքերը, իսկ բառերի ընտրությունը կատարել է հեղինակը։ Այդ դեպքում հեղինակի ընտրած բառերը կարող են հուսալի չհամարվել՝ ներշնչված մտքերն արտահայտելու համար.

7)   Լիակատար և բառացի (պլենար-վերբալ) ներշնչում. 2Պետ.1.20,21.

ա)  Այս տեսությամբ հավասակշռություն է ստեղծվում Աստծու և մարդու մասնակցության միջև։ Աստծու մասնակցությամբ Սուրբ Գիրքը դառնում է անսխալական ու կատարյալ, իսկ մարդու մասնակցությամբ՝ հասկանալու համար մատչելի.

բ)   Աստված կարող էր Սուրբ Գիրքը գրել անձամբ, ինչպես Տասնաբանյան (Ել.32.34) կամ հայտնությունը Բաղդասարի պալատում (Դան.5).

գ)   Սակայն Նա որոշեց այն դարձնել Աստծու և մարդու միության արտահայտություն՝ օգտագործելով Սուրբ Գրքի գրողների ոճը, մշակույթը, փորձառությունը.

Այսպիսով՝ Աստվածաշնչի ներշնչումը՝

-          ոչ թե բնական է, այլ՝ գերբնական.

-          ոչ թե մարդկային է, այլ՝ Աստվածային.

-          ոչ թե մեխանիկական է, այլ՝ կենդանի.

-          ոչ թե միշտ հափշտակված վիճակում է կատարվել, այլ՝ գիտակցված.

-          ոչ թե մասնակի է, այլ՝ ամբողջական.

-          ոչ թե մտքերի ներշնչմամբ է (կոնցեպտուալ), այլ՝ բառացի։

 

4.  Ներշնչվածության  ապացույցներ.

ա.  Աստվածաշնչական հրաշքները.

Աստվածաշունչը ոչ միայն ներշնչման հրաշքի պտուղ է, այլև նրա 66 գրքերի մեծամասնությունը մեզ տալիս է Աստծու զորությամբ կատարված հրաշքների նկարագրություններ, որոնք Աստծու մասնավոր հայտնությունն են։ Վերոնշյալ հրաշքներին ավելացնենք.

1)   Օձերից թունավորվածների բժշկությունը Մովսեսի բարձրացրած պղնձե օձին նայելիս (Թվ.21).

2)   Հեսուի ժամանակ Հորդանանի ճեղքումը (Հեսու 3-5), Երիքովի պարիսպների անկումը (Հեսու 6).

3)   Սամսոնի մահվամբ կռատան փլուզումը (Դատ.16.30).

4)   Եղիայի և Եղիսեի ժամանակների հրաշքները՝ յուղի բազմացումը (4Թագ.4.1-7), պատանու հարությունը (4Թագ.4.8-37) և այլն.

5)   Բժշկության, ազատագրության և հարության ավետարանական բազմաթիվ հրաշքները (Մաթ.8։9 և այլն ).

6)   Առաքյլաների ծառայությամբ կատարված բազմաթիվ հրաշքները (Գործք.4.16-22։6.8։15.12։ 19.11 և այլն).

7)   Այսօր ևս կատարվելով Աստվածաշնչական հավատքով՝ նրանք ապացուցում են Աստվածաշնչի ներշնչվածությունն ու ճշմարտացիությունը

բ.   Մարգարեությունների կատարումը.

Մի քանի սերունդ առաջ կատարվելիք իրադարձությունների՝ մարգարեների կողմից Աստծու մղումով կանխատեսումը ասում է նրանց գրքերի ներշնչված լինելու մասին.

1)   Իսրայելի պատմությունը և նրա ցրումը երկրով մեկ՝ որպես 2 Օր.28 գլխի մարգարեության իրականացում.

2)   30 տարբեր մարդկանց կողմից Տեր Հիսուսի կյանքի ավելի քան 300 մանրամասների՝ որոշ դեպքերում Նրա ծնունդից 4000 տարի առաջ եղած կանխատեսումները (արձանագրված մոտ 1000 տարվա ընթացքում), որոնցից են.

 

Մարգարեությունը

Կատարումը

ա)

Սեմի սերնդից՝ Ծննդ.9.26

Ղուկ.3.36

բ)

Իսահակի սերնդից՝ Ծննդ.26.2-4

Ղուկ.3.34

գ)

Հակոբի սերնդից՝ Ծննդ.28.13,14։ Թվ.24.17-19

Ղուկ.3.34

դ)

Հեսեի արմատը՝ Ես.11.1,2

Մաթ.1.6

ե)

Դավթի տանից՝ 2 Թագ.7.12-14

Մաթ.1.1։9.27։ Հռ.1.2,3

զ)

Մանուկների կոտորածը՝ Եր.31.15

Մաթ.2.16-18

է )

Վերադարձը Եգիպտոսից՝ Հովս.11.6

Մաթ.2.12-15

ը)

Մեսիայի նախակարապետը՝ Ես.40.3։ Մաղ.3.1

Մաթ.3.1-3

թ)

Հիսուսի սպասավորության մասին՝ 483 տարի առաջ՝ Դան.9.25

Մարկ.1.15

ժ)

Մեսիայի օծումը՝ Ես.61.1-4։ Սաղմ.45.7

Ղուկ.4.16.22։ Գործք.10.38

ժա)

Մեսիայի ծառայությունը՝ 3 ու կես տարի՝ Դան.9.24-27

4 ավետարանները

ժբ)

Ծառայությունը՝ 30 տարեկան հասակում՝ Թվ.4.3

Ղուկ.3.23

ժգ)

Գալիլեական ծառայությունը՝ Ես.9.1,2,8

Մաթ.4.12-16։ Ղուկ.4.14

ժդ)

Մուտքը տաճար՝ Մաղ.3.1

Մաթ.21.12-15։ Ղուկ.2.25-32

ժե)

Խոսքը՝ առակներով՝ Սաղմ.78.1-4

Մաթ.13.3-35

ժզ)

Մերժումը առաջնորդների կողմից՝ Սաղմ.118.22

Դործք.4.1-12։ Մաթ.21.42-45

ժէ)

Մեր մեղքերի համար մատնվելը՝ Ես.53.8

2 Կոր.5.21

ժը)

Հաշտության բերումը՝ Դան.9.24

2 Կոր.5.18-21

ժթ)

Բրուտի արտը գնելը՝ Զաք.11.13

Մաթ.27.6-10

ի)

Սուտ վկաների մասին՝ Սաղմ.36.11

Մաթ.26.60,61։ Մարկ.14.55-65

իա)

Իր դատախազների առջև լուռ կանգնելը՝ Ես.53.7

Մաթ.26.63։27.12

իբ)

Խարազանումը՝ Սաղմ.129.3

Մարկ.15.15-17

իգ)

Դեմքի աղավաղումը՝ Ես.52.14։53.2

Հովհ.19.1-5

իդ)

Աշակերտներից լքվելը՝ Զաք.13.7

Մաթ.26.30,31

իե)

Աստծու կողմից լքվելը՝ Սաղմ.22.2

Մաթ.27.46

իզ)

Դառը քացախի մատուցումը՝ Սաղմ.69.21

Հովհ.19.29

իէ)

Ձեռքերի և ոտքերի խոցումը՝ Սաղմ.22.16։ Զաք.13.6

Հովհ.20.27։19.18,37։ Ղուկ.23.33

իը)

Կողի խոցումը՝ Զաք. 12.10

Հովհ.19.34։ Հայտն.1.7

իթ)

Արյան և ջրի բխումը՝ Ղևտ.14.4-6

Հովհ.19.34-36

լ)

Հանդերձների բաժանումը՝ Սաղմ.22.18

Հովհ.19.23։ Մարկ.15.24

լա)

Հանդերձների համար վիճակ գցելը՝ Սաղմ.12.28

Հովհ.19.23,24։ Մաթ.27.35

լբ)

Ոսկորների չկոտրվելը՝ Ել.12.46։ Սաղմ.34.20

Հովհ.19.33-36

լգ)

Թշնամիների համար աղոթքը՝ Սաղմ.109.4։ Ես.53.12

Ղուկ.23.24

լդ)

Հանցագործների թվին դասվելը՝ Ես.53.12

Մարկ.15.27,28

լե)

Կեսօրվա մայրամուտը՝ Ամովս.8.9,10

Մաթ.27.45

լզ)

Խաչափայտի կրումը՝ Ծննդ.22.9

Հովհ.19.17,18։ Մաթ.27.31,32

լէ)

Մեղքերի կրումը՝ Ես.53.4-12

2 Կոր.5.18,20։

1Պետ.2.24

լը)

Հարուստի կողմից թաղումը՝ Ես.53.9

Մաթ.27.57-60

լթ)

Օձի գլխի ջախջախումը՝ Ծննդ.3.15

Եբր.2.11,14,15։ Հռ.16.20

խ)

3 օր թաղված մնալը՝ Հովն.1.17

Մաթ.12.39,40։ 1Կոր.15.1-3

խա)

Համբարձմամբ՝ պարգևների բաժանումը՝ Սաղմ.68.18

Եփ.4.8-16

 

3)   Գործքում առաքյալները Քրիստոսի մասին քարոզությունը հիմնում են Նրան վերաբերվող մարգարեությունների և դրանց կատարման վրա (Գործք.3.18։10.43։13.29։17.2,3).

գ.   Աստվածաշնչի թվային կառուցվածքը.

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Իվան Բենինը (Պանին) 50 տարվա ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերել է Սուրբ Գրքի տեքստին ներհյուսված  զարմանալի թվային օրինաչափություններ։ Օրինակ, Քրիստոսի տոհմածառի հատվածում (Մաթ.1.1-7) 7-ի վրա են բաժանվում՝

1)   Օգտագործվող բառերի քանակը.

2)   Ձայնավորներով և բաղաձայներով սկսվող բառերի քանակները.

3)   Տառերի քանակը.

4)   Ձայնավորների և բաղաձայների քանակը.

5)   Գոյականների և մյուս խոսքի մասերի քանակները.

6)   Հատուկ, արական և իգական գոյականների քանակները.

7)   Այբուբենի յուրաքանչյուր տառով սկսվող բառերի քանակը և այլն.

դ.   Աստվածաշնչի միասնականությունը.

1)      Նախ՝ բազմազանության մասին.

Կազմված է 66 գրքերից՝ գրված՝

ա)  1600 տարվա ընթացքում.

բ)   40 մարդկանց կողմից՝ տարբեր մշակութային համակարգերից և երկրներից՝ Եգիպտոսից ու Հռոմից մինչև Բաբելոն. պետական այրեր, մարգարեներ, քահանաներ, առևտրականներ, հողագործներ, հովիվներ, ձկնորսներ, բանտարկյալներ.

գ)   Երեք տարբեր լեզուներով (եբրայերեն, արամերեն, հին հունարեն).

դ)   Գրական տարբեր ժանրերով՝ պատմագրություն, օրենք, պոեզիա, առակներ, ուղերձներ.

2)   Եվ այնուամենայնիվ, յուրաքանչյուր գրող ներմուծել է իր անհրաժեշտ բաժինը՝ աբմողջին ներդաշնակ.

ա)  Գրքերի դասակարգման ներդաշնակությունը.

Հին կտակարանը՝ փրկության ծրագրի նախապատրաստությունը, Ավետարանները՝ գործադրությունը, Գործք առաքելոցը՝ իրականացումը, թղթերը՝ բացատրությունը, Հայտնությունը՝ ամբողջացումը.

բ)   Աստվածաշնչական թեմաների ներդաշնակությունը.

(1)  Այդ թեմաները սկսվում են Ծննդոցում, զարգանում մյուս գրքերում, հասնում մինչև Հայտնություն.

(2)  Գլխավոր թեման կենտրոնացած է Քրիստոսի անձի և գործի վրա.

(3)  Մյուս թեմաներից են՝ արաչագործությունը, փրկագործությունը, Եկեղեցին և այլն.

գ)   Հին և Նոր կտակարանների ներդաշնակությունը. Միմյանց փոխլրացնում են՝ մոտ 6600 հիշատակություններով ապահովելով  փոխկապակցվածությունը։ Նոր կտակարանը ծածկված է Հնում, Հինը՝ բացահայտված Նորում.

ե.   Աստվածաշնչի զարմանահրաշ պահպանվածությունը.

1)   Անցած 3500 տարիների ընթացքում ոչ միայն եղել է շատերի սիրված գիրքը, այլև ուրիշների կողմից ամենաատվածը.

2)   Հռոմեական որոշ կայսրեր այն արգելելու հրամաններ են արձակել, անհաշվելի քանակի Աստվածաշնչեր են այրվել, իսկ նրանց տերերը մահվան դատապարտվել.

Մասնավորապես հրոմեական կայսր Դիոկղետիանոսի 303թ. նման հրովարտակից 25 տարի անց կայսեր Կոնստանդիանոսի հրովարտակով պատմագիր Եվսեբիոսին պատվիրվում է Սուրբ Գրքի 50 օրինակ պատրաստել կառավարության միջոցներով։

3)   Այսուհանդերձ, բոլոր դարերում Աստվածաշունչը հաղթանակով է դուրս եկել՝ մնալով պատմության ամենաարժեքավոր գիրքը.

18-րդ դարում նշանավոր Վոլտերը հայտարարեց, որ իր օրերից 100 տարի անց քրիստոնեությունը կանհետանա, մինչդեռ նրա մահից արդեն 50 տարի հետո Վոլտերի հրատարակչությունն ու տունը դարձան Աստվածաշնչերի գրապահոց։ Եվ այսօր վաճառված Աստվածաշնչերի թիվը հասել է միլիարդների։

զ.   Աստվածաշնչի ազդեցությունը.

1)   Ամբողջությամբ կամ մասամբ թարգմանվել է մոտ 2000 լեզուներով և աշխարհում ամենաշատը հրատարակվել.

2)   Ներազդել է բոլոր ժողովուրդների և բազմաթիվ մշակույթների վրա։ Հսկայական հետք է թողել հասարակական կյանքի տարբեր ձևերում, ներառյալ՝ գրականությունը, արվեստը (մասնավորապես՝ երաժշտությունը, գեղարվեստը, ճարտարապետությունը), իրավունքը, գիտությունը, փիլիսոփայությունը, բարոյականությունը և այլն։ Հատկապես մեր ժողովրդի կյանքում՝ մանավանդ Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1600-ամյակի լույսի ներքո.

ա)  Ջ.Մաք-Դաուելը մեջբերում է անում Գեյսլերից ու Նիքսից. «Քաղաքակրթությունն ավելի մեծ ազդեցություն է կրել... Սուրբ Գրքից, քան աշխարհի ցանկացած այլ գրքից... Աշխարհի ոչ մի բարոյական կամ կրոնական գիրք չի գերազանցում քրիստոնեական բարոյական խոր սկզբունքին, և ոչ մեկը չունի ավելի վեհ հոգևոր գաղափար, քան Աստծու՝ Աստվածաշնչյան տեսակետը։ Աստվածաշունչը ներկայացնում է... այնպիսի իդեալներ, որոնք քաղաքակրթություն են ձևավորել».

բ)   Բրիտանական Նոր Հանրագիտարանում Գրեդի Դևիսը գրում է. «Տպագրության գյուտից ի վեր (15-րդ դարի կեսերին) Աստվածաշունչը դարձել է ավելին, քան Հին արևելյան գրականության թարգմանությունը»։ Գաբրիել Սիվանն ասում է. «Աստվածաշունչն ուժ է տվել ազատության մարտիկին և նոր սիրտ հալծվածին, նախագիծ՝ սոցիալական բարեփոխիչին և ներշնչանք՝ գրողին ու նկարչին»։ Փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոն բացականչում է. «Տե՛ս մեր փիլիսոփաների աշխատությունները. ողջ վերամբարձ առոգանությամբ հանդերձ որքա՜ն նվաստ ու թշվառ են դրանք՝ Սուրբ Գրքի հետ համեմատած։ Արդյոք հնարավո՞ր է, որ միաժամանակ այսքան և՛ պարզ, և՛ վսեմ մի գիրք լոկ մարդու գործ լինի»։ Քենեթ Լ. Վուդվորդը մատնանշում է «Նյուզվիք» ամսագրում, որ «երկու հազար տարի անց... դարերն էլ են հաշվվում Հիսուս Նազովրեցու ծնունդից».

գ)   Ներսես ավագ քահանա Ներսեսյանը գրում է. «Հայ քրիստոնեական մշակույթը սկիզբ է առել հայոց այբուբենով գրված առաջին նախադասությամբ՝ "Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ"... Ղազար Փարպեցու վկայությամբ՝ "Լցաւ երկիրս ամենայն Հայոց գիտութեամբ Տեառն"».

(1)  Հայկական մեկնողական դպրոցը, օգտվելով և՛ Անտիոքյան, և՛ Ալեքսանդրյան դպրոցներից ձևավորում է իր մեկնությունների ուրույն շարքը, որոնցից են.

-  Եղիշեի «Արարածոց մեկնությունը», 5-րդ դար.

-  Գրիգորիս եպս. Արշարունու «Ընթերցուածոց մեկնութիւնը», 7-8-րդ դարեր.

-  Ստեփանոս Սյունեցու չորս Ավետարանների մեկնությունը, 8-րդ դար.

-  Համամ Արևելցու «Մեկնութիւն Առակացը», 9-րդ դար.

-  Գրիգոր Նարեկացու Երգ Երգոցի մեկնությունը, 10-11-րդ դարեր.

-  Անանիա Սանահնեցու Մաթևոսի Ավետարանի մեկնությունը, 11-րդ դար.

-  Ներսես Շնորհալի կաթողիկոսի Մաթևոսի Ավետարանի մեկնությունը (12-րդ դար), որն իր ավարտին է հասել Հովհաննես Երզնկացու կողմից (14-րդ դար).

-  Սարգիս Շնորհալու 7 ընդհանրական թղթերի, Ղուկասի, Հովհաննու Ավետարանների մեկնությունները, 12-րդ դար.

-  Իգնատիոս վարդապետ Սևլեռնցու Ղուկասի Ավետարանի մեկնությունը, 12-րդ դար.

-  Ներսես Լամբրոնացու Ծննդոցի, Առակների, Երգ Երգոցի, Տասներկու փոքր մարգարեների, Սաղմոսների, Դանիելի, Մաթևոսի Ավետարանի, Հովհաննու Հայտնության մեկնությունները (12-րդ դար), որի շնորհիվ էլ Հովհաննու Հայտնությունը ընդունվում է Սուրբ Գրքի հայկական կանոնում.

-  Վարդան Արևելցու Հնգամատյանի, Դավթի սաղմոսների, Երգ Երգոցի, Դանիելի, Եզեկիելի մեկնությունները, 13-րդ դար.

-  Բարսեղ Մաշկևորցու Մարկոսի Ավետարանի մեկնությունը, 14-րդ դար.

-  Եսայի Նչեցու Եզեկիելի գրքի մեկնությունը, 13-14-րդ դար.

-  Հովհաննես Երզնկացու ձեռագրում պահպանված Հովհաննու Հայտնության մեկնությունը ըստ Հովհան Կապադովկացու, 14-րդ դար.

-  Հովհան Որոտնեցու Մաթևոսի և Հովհաննեսի Ավետարանների, Պողոս առաքյալի թղթերի, Եսայու գրքի մեկնությունները, 14-րդ դար.

-  Գրիգոր Տաթևացու Եսայու գրքի, Սաղմոսների, Առակների, Երգ Երգոցի, Մաթևոսի և Հովհաննու Ավետարանների մեկնությունները, 14-15-րդ դար.

(2)  Աստվածաշունչը անգնահատելի աղբյուր է եղել հայ պատմիչների  համար, խորը հետք է թողել հայ հոգևոր քնարերգության վրա, բավական է հիշել Մաշտոցի շարականները, Գրիգքր Մագիստրոսի «Հազարտողյան», Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը», Ներսես Շնորհալու «Բան հավատոյ» դավանաբանական պոեմը, «Հիսուս Որդի» վիպասանական քերթվածը (որը նույնքան տարածված էր, որքան «Սասունցի Դավիթը» էպոսը), Հովհաննես Թլկուրանցու  «Աշխարհի ստեղծման մասին» պոեմը (15-16-րդ դար), Առաքել Սյունեցու «Դրախտագիրք» և «Ադամգիրք» պոեմները (15-րդ դար), Հայկ Թոխաթյանի «Սաղմոսները», Մարտիրոս Ղրիմեցու «Ողբ Երեմիա մարգարեին»։ Գրաքննադատները «Ադամգիրքը» համեմատել են Դանթեի (13-14-րդ դար) «Աստվածային կատակերգության» և Միլտոնի (17-րդ դար) «Կորուսյալ դրախտի» հետ.

(3)  Հայկական ամենավաղ պահպանված մանրանկարներն են Էջմիածնի Ավետարանի վերջին 4 մանրանկարները (ստեղծված նախքան 640թ. արաբական արշավանքները)։ Մինչև 1000թ. մեզ հասել են 11, 1041-1057թթ. Մելիտինեի դպրոցին պատկանող  Տերունական 12 մանրանկարներ և այլն.

(4)  Աստվածաշնչի թեմաներով ստեղծվել են քանդակագործական և գեղանկարչական բազմաթիվ ստեղծագործություններ։ Հին կտակարանի առանձին դրվագներ են ներկայացնում 4-7-րդ դդ. հուշակոթողները (Աղց, Թալին, Օձուն, Անի)։ Աստվածաշնչյան մոտիվները հատկապես ինքնատիպ և հարուստ են դրսևորվել Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հարթաքանդակներում և որմնանկարներում։

3)   Միլիոնավոր մարդիկ են փոխվել նրա ճշմարտությունների ազդեցությամբ և միայն հավիտենականությունը կարող է բացահայտել նրա ամբողջական դերակատարությունը մարդկության կյանքում.

է.   Ներքին վկայությունները.

1)   Հին և Նոր կտակարանների գրողները պնդում են, որ իրենց շարադրած բառերը եկել են Տիրոջից (2Պետ.1.20,21։3.2; 1Պետ.1.10,12։ 1Մն.28.11,19։ 2Թագ.23.2։ Գործք.1.16։ Ղուկ.1.70։ 2Օր.4.2).

2)   Հաճախ Աստված մասնավոր պատվեր է տվել՝ գրելու որոշակի խոսքեր (Ել.17.14։34.27։24.4։ 2Օր.31.22,26։ 1Կոր.2.13։ Գաղ.1.11,12։ Հայտն.1.18-20)։ Սուրբ Գրքում 3800 անգամ նշվում է՝ Աստված ասաց (Ել.32.16։24.12։4.10,15։34.27։ 2Օր.10.2,4։9.10։ Երեմ.36.1-4։7.27։1Կոր.2.13։ Դան.10.9։ Հովս.1.1։ Անգե1.1։ Զաք.1.1։ Մաղ.1.1 ).

3)   Սուրբ Գիրքն ինքը հաստատում է, որ իր բովանդակությունը ներշնչված է (2Պետ.3.1։ 1Թես.2.13։ Սաղմ.139.17։ Ես.55.8-11).

ը. Սուրբ Գրքի պատմագիտական բացառիկ աղբյուր լինելը.

1)   Ջ. Մաք-Դաուելը նշում է, որ Ա Թագավորացից մինչ Բ Մնացորդաց ներկայացված է Իսրայելի պատմության մոտավորապես 5 դարը։ «Քեմբրիջի հնագույն պատմությունը» (հատոր 1) հավաստիացնում է. «Իսրայելցիներն, անշուշտ, պատմության կառուցման հանճարեղություն են դրսևորում ».

2)   Ականավոր հնագետ Օլբրայթն իր «Բիբլիական ժամանակաշրջան» էսսեում գրում է. «Մենք իզուր ենք համեմատելի ինչ-որ բան փնտրում Եգիպտոսում և Բաբելոնում։ Նման ոչինչ չկա գերմանական ժողովուրդների ավանդույթում։ Ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Չինաստանը չեն կարողացել ներկայացնել նմանատիպ բան».

3)   Ծննդոց 10-ի ազգաբանության հուսալիության վերաբերյալ պրոֆ. Օլբրայթը եզրակացնում է. «Այն լիովին առանձնանում է Հին աշխարհի գրականության մեջ՝ զուգահեռներ չունենալով նույնիսկ հունական գրականության մեջ... Այս ազգաբանությունը միշտ կայուն է որպես զարմանալիորեն ճշգրիտ փաստաթուղթ».

թ. Աստվածաշնչի գիտական մակարդակը.

1)   Տիեզերագիտական փաստարկներ.

ա)  Ես.43.7-ում կարդում ենք, թե Աստված այս տիեզերքը ստեղծեց Իր փառքի համար։ Բայց, ահա, Հովհ.17.22-ում և Եբր. 2.10-ում կարդում ենք, որ Աստված Իր փառքը կիսում է վերածնված զավակների հետ։ Դրա արտահայտությունն է հանդիսանում տիեզերաբանական անտրոպիկ (մարդակենտրոն) սկզբունքը, որի մասին պրոֆ. Դայսոնն ասել է. «Երբ քննում ենք տիեզերքն ու գտնում բնագիտության մեջ ի հայտ եկած զուգադիպությունները, որոնք կարծես համագործակցել են ի շահ մեզ, այնպես է թվում, թե տիեզերքը մի անբացատրելի ձևով վաղուց ակնկալում էր մեր գոյությունը և սպասում մեր ներկայանալուն».

բ)   Եբր. 11.3-ում կարդում ենք, որ երևութականը ստեղծվել է աներևույթից։ II համաշխարհային պատերազմի ժամանակ ատոմային ֆիզիկոսները միջուկը ճեղքեցին և ատոմային ռումբ ստեղծեցին. այսպիսով, նյութը վերածեցին էներգիայի։ Սակայն ատոմային ֆիզիկայի լաբորատորիաներում ապացուցվել է, որ էներգիան, իր հերթին, վերածվում է նյութի.

գ)   Աստվածաշնչի I նախադասությունն ասում է. «Սկզբից Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»։ Սակայն այդ խոսքերից պետք է անցներ 3500 տարի, մինչ գիտությունը կապացուցեր, որ տիեզերքը սկիզբ ունի։ Եվ, իսկապես, 1929թ. աստղագետ Հաբլը հայտարարեց, որ գալակտիկաների լույսը տեղաշարժվում է դեպի սպեկտրի կարմիր կողմը, ինչը ապացուցում է, որ նրանք հեռանում են երկրից։ Այստեղից էլ՝ ընդարձակվող (հետևաբար, սկիզբ ունեցող) տիեզերքի տեսությունը։ Մեզ հայտնի Ջաստրոնն ասում է, որ երբ գիտության մարդիկ եկան այդ եզրակացությանը, ապա հայտնաբերեցին, որ այնտեղ վաղուց գտնվել են աստվածաբանները.

դ)   Եբր.1.11-ը, Հռ.8.21-ը մեզ ասում են տիեզերքում ընթացող քայքայման, կազմալուծման, պրոցեսների մասին։ Սակայն այդ է փաստում, նաև, թերմոդինամիկայի II օրենքը, որի համաձայն փակ համակարգում ընթացող պրոցեսները ձգտում են հավասարակշռության վիճակի (այլ խոսքով, էներգիայի մշտական ներհոսքի բացակայության պատճառով այդ պրոցեսները մարում են)։ Այս օրենքը, ինչպես տեսնում ենք, հակասում է էվոլյուցիայի տեսությանը, որի համաձայն, ընդհակառակը, տեղի է ունենում համընդհանուր զարգացում.

2)   Երկրի մասին տվյալներ.

ա)  Ես.40.22-ը ասում է երկրի գնդաձևության մասին.

բ)   Աստվածաշնչում դեռևս 3500 տարի առաջ է գրվել, որ երկիրը չի հենված, այլ կախված է, տարածության մեջ։ Մինչդեռ տիեզերական ձգողության օրենքը հայտնաբերվել է XVII դ. Նյուտոնի կողմից (Հոբ.26.7).

գ)   Սքանչելի է Ծննդ.1.11-ում բուսական աշխարհի դասակարգումը, որը ելնում է բույսերի կառուցվածքից և սերմի առանձնահատկությունից. I դասի հատկանիշը կանաչ տերևն է (սերմը աննկատ է), II-ինը՝ սերմը (աչքի է ընկնում ցողունը), III-ինը՝ պտուղը (ունի ամուր բուն)։ Սա համապատասխանում է ժամանակակից դասակարգմանը.

դ)   Հոբ.28.25-ում ասվում է օդի կշռի մասին, սակայն մթնոլորտային ճնշումը Տորիչելին հայտնաբերել է 1646թ..

ե)   Ծննդ.10.25-ում նշվում է, որ Փաղեկի օրերին երկիրը բաժանվեց։ Դա հետևում է Բաբելոնի աշտարակաշինության պատճառով լեզուների խառնակությանը։ Ներկայումս կա երկրաբանական մի տեսություն, որի համաձայն՝ ինչ-որ մի ժամանակ երկրի զանգվածը ճեղքվել է և աստիճանաբար մայրցամաքները հոսընթացի են ենթարկվել (Չմոռանանք, որ քարտեզի վրա արևմտյան և արևելյան կիսագնդերը համադրվում են, իսկ Աֆրիկան ու Հարավային Ամերիկայի առափնյա մասերը ունեն միևնույն երկրաբանական շերտեր).

3)   Պատմագիտական փաստարկներ.

ա)  Աբրահամի նախահայրերի, մասնավորապես, Եբերի մասին կարդում ենք Ծննդ.11 գլխի 14-17 համարներում, մինչդեռ շատ հնագետներ Աբրահամի նախահայրերի գոյությունը համարել են առասպել։ Սակայն, տարիներ առաջ Հալեպին մերձակա Էբլա գյուղաքաղաքում պեղումների ժամանակ հնագետները հանդիպում են Եբեր անվանը.

բ)   Ծննդ. 14 գլխի 1-11 համարներում նշված է բաբելական թագավորների ճակատամարտի մասին Մեռյալ ծովի շրջանի 5 թագավորների դեմ։ Նախկինում շատերն այն համարել են ոչ պատմական և ավելի ուշ շրջանի հավելված (Վելհաուզեն, Նոլդեկե)։ Սակայն, ամերիկացի ականավոր հնագետ Օլբրայթը բացատրում է, որ 14 համարում նշված «քանիքաիբ» բառը, որ նշանակում է հատուկ վարժված ծառաներ, եգիպտերեն է և օգտագործվել է Ք.ծ.ա. 19-րդ դարի հմայական տեքստերում ու դրանից 4 դար հետո Թաանաքի մի աղյուսակում։ Այսպիսով, Օլբրայթը 14-րդ գլխի դեպքերը վերագրում է Բրոնզե դարի միջին շրջանին (2100-1550 Ք.ծ.ա.)։ Համաձայն Աստվածաշնչի դեպքերը տեղի են ունեցել Աբրահամի ժամանակներում (մոտ 2000թ. Ք.ծ.ա.).

գ)   Ծննդ.19.24-28-ում նկարագրված է Սոդոմի և Գոմորի կործանումը։ Համաձայն Մեռյալ ծովի հարավային շրջանը պեղող հնագիտական արշավախմբի ղեկավար դ-ր Կայլի 1928թ. հրապարակված հետազոտությունների՝

-  Սոդոմի գտնվելու վայրը հայտնաբերվել է նրա անվան բաղաձայներից կազմված «Ուսդում» անունով լեռան մոտ, իսկ Սիգովր քաղաքը՝ Մեռյալ ծովի հակառակ կողմում.

-  Հեթանոսական զոհավայրում հայտնաբերված գանգիկները համապատասխանում են Աբրահամի ժամանակաշրջանին (մոտ 2000թ. Ք.ծ.ա.).

-  Հայտնաբերված է նավթի և հանքանյութի այրված տարածք, որում մի ժամանակ մեծ պայթյուն է եղել. իսկ այժմ կա ծծումբ և ընդերքում՝ 45 մետրանոց աղի շերտ։ Այսպիսով, ինչպես և Աստվածաշունչն է ասում, Սոդոմում եղել են հանքահորեր (ուրեմն, նաև՝ գազ)՝ Ծննդ.14.10,11։ Նավթի ու գազի՝ կրակով բռնկումից ու պայթյունից այրվող ծծումբն ու հանքանյութը, աղին խառնված, իջել են Մեռյալ ծովին հարող ողջ հարթության վրա։ Դրան ավելացնենք, որ հին ձեռագրերում նշվել է Սոդոմի ավերակների պահպանման մասին, սակայն ժամանակի ընթացքում քաղաքը ծածկվել է Մեռյալ ծովի ջրերով.

դ)   3 Թագ.6.1-ից և Դատ.11.26-ից պարզվում է, որ Իսրայելը Քանան է մտել Ք.ծ.ա. մոտ 1400 թվին։ Մինչդեռ, շատերը համարել են, որ Քանանի բնակեցումը տեղի է ունեցել մի քանի՛ դար ուշ։ Սակայն, 1897թ. Տիբեթում Ֆլինդերս Պետրիի հայտնաբերած՝ Մերնեպտ փարավոնի սև, գրանիտե կոթողում, որը բարձրացվել է Ք.ծ.ա. 1230 թվին, նշվում է Իսրայելի դեմ տարված հաղթանակի մասին։ Սեթի I փարավոնի մասին գրառումներում պահպանվում է հիշատակություն Ասերի ցեղի տարածքում արված նրա արշավանքի մասին, որը վերաբերում է Ք.ծ.ա. 1310 թվին։ Իսկ 1887թ. Թել-Էլ-Ամարնում հայտնաբերված կավե սալիկները, որոնք Ամենհոտեպ III և IV փարավոններին ուղղված պաղեստինյան իշխանների նամակներն են, վկայում են «խաբիրու» ցեղի արշավանքների մասին։ Դրանք, արդեն, վերաբերվում են Ք.ծ.ա. 1380-60 թվերին և Հին կտակարանի գիտակ Թեոֆիլ Միիկի հավաստիացմամբ սեպագիր «խաբիրու» բառը ճշգրտորեն համապատասխանում է աստվածաշնչական «եբրայեցի» բառին (Ծննդ. 14.13).

ե)   Պաղեստինում հայտնաբերված ավերակները հաստատում են նաև Սողոմոնի ժամանակների (Ք.ծ.ա. 950թ.) աստվածաշնչական վկայությունները։ Այսպես, ասորական գրությունները հաստատում են 3 Թագ.10.28,29-ի տեղեկությունները. Սողոմոնը կառքերը բերում էր Եգիպտոսից, գնում էր ձիերը Քուվայից (Կիլիկիա) և հետո դրանք վաճառում քետական և ասորական թագավորներին։ 3 Թագ.9.15,19։10.26-ում նշվում են Հասոր, Մակեդով և Գազեր ամրացված քաղաքների, նրանց կայազորների մասին։ Պեղումների շնորհիվ հայտնաբերվել են քաղաքային դարպասները, իսկ Մակեդովում՝ 400 ձիերի համար ախոռներ, որոնք վերաբերվում են Սողոմոնի ժամանակներին։ Ավելին 1938-40 թվերին Նելսոն Գլյուկը հայտնաբերեց Սողոմոնի նավահանգիստը Կարմիր ծովի ափին (3Թագ.9.26), որտեղ նաև Եդոմից բերված պղնձե ձուլվածքներից վերջնական արտադրանք էին ստանում և վաճառում.

զ)   Մոտ 100 տարի առաջ շատ քննադատներ ժխտում էին Ել.3.8-ում, 4 Թագ.7.6-ում և այլուր հիշատակված քետացիների (խեթերի) գոյությունը։ Սակայն 1906թ. Կենտրոնական Թուրքիայում պեղված քետական Բողալ-Քոյ մայրաքաղաքը, ինչպես նաև մարզերից մեկի Կաքամիս գլխավոր քաղաքը, զանազան ասորական գրությունները ասում են Եփրատից մինչև Սև ծովի ափեր ապրած այդ մեծաքանակ ժողովրդի մասին.

է)   Մինչև 1890 թ. հնագետները կասկածի տակ էին առնում Ես.20.1-ում նշված Սարգոն թագավորի պատմական անձ լինելը, մանավանդ, որ նրա ժամանակակից թագավորների անունները միավանկ չէին (օրինակ՝ Նաբու-գադի-ասր)։ 1890թ. Իրաքում հայտնաբերվեցին Սարգոն անվան հիշատակությունները «Սարրո-քանո» ձևով։

 4)  Կենսաբանական փաստարկներ.

ա)  Երկրի վրա կյանքի համար նպաստավոր պայմանների ստեղծումը.

Հոբի գրքի 12 գլխի 7-10 համարներում ասվում է կենդանական աշխարհից, երկրից սովորելու մասին, թե Աստված և՛ Արարիչ է, և՛ Կյանքի Պահապան։ Բերենք մի քանի տվյալներ այն մասին, թե համաձայն Սուրբ Գրքի՝ Աստված արարչագործության ժամանակ ինչպես է նպաստավոր պայմաններ ստեղծել Երկրի վրա կյանքի գոյության համար.

(1)  Հոբ.38.4,5-ում ասվում է, որ Աստված Երկրի համար մասնավոր չափեր դրեց.

(ա)   Կշիռը. Եթե Երկրի կշիռը թեթև լիներ այժմյան կշռից, ապա Արևի շուրջ կատարած ամեն մի պտույտի հետ միասին այն կհեռանար նրանից և, ի վերջո, կկորչեր տիեզերքի անհունում։ Եթե, ընդհակառակը, ծանր լիներ, ապա ավելի ու ավելի կմոտենար Արևին և կմխրճվեր նրա մեջ.

(բ)  Հեռավորությունը Արեգակից. Այնքան է, որը հնարավոր է դարձնում կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանի առաջացումը (ի տարբերություն Մերկուրիի ու Վեներայի, ուր այն ցածր է)։ Իսկ եթե Երկրի հեռավորությունը Լուսնից փոքրանար, ապա մաընթացությունները կարող էին մոլորակը ժամանակ առ ժամանակ ծածկել.

(գ)  Երկրի պտտման արագությունն այնպիսին է, որ եթե փոքրացվեր, ապա ցերեկվա երկարացումից բույսերը կարող էին թառամել, իսկ գիշերվա երկարացման պատճառով՝ սառել.

(2)  Արդեն նշել ենք մթնոլորտի օդը կշիռով օժտելու՝ Հոբ.28.25-ի տեղեկության մասին.

(ա)   Իսկ հիմա նկատենք, որ Հոբի գիրքը դրան անդրադառնում է 28.20-ում Աստծու իմաստության մասին խոսելիս։ Եվ, իսկապես, եթե մթնոլորտում գազերի ճշտորեն որոշված հարաբերությունը (ազոտ՝ 78%, թթվածին՝ 21%, այլ գազեր՝ 1%) փոխվեր հօգուտ թթվածնի, ապա դա կնպաստեր մի կողմից՝ Երկրի վրա գտնվող վառելանյութի այրման արագացմանը (պատկերացնենք, օրինակ, կայծակի ժամանակ), մյուս կողմից՝ օրգանիզմի բիոքիմիական ֆունկցիաների արագացմանը, որը կտաներ կյանքի կարճացման։ Եթե այդ հարաբերակցությունը փոխվեր հօգուտ ազոտի, ապա, մի կողմից՝ այրումը կթուլանար, մյուս կողմից՝ բիոքիմիական ֆունկցիաների դանդաղեցումը կկասեցներ կյանքը։

(բ)  Ծննդ.1.6,8-ում մթնոլորտը ներկայացվում է որպես ամուր, զանգվածեղ ոլորտ, իսկ Ես.40.22-ում համեմատվում է վրանի հետ։ Եվ, իսկապես, մթնոլորտի նշանակությունը չի սահմանափակվում միայն շնչառությամբ, օրգանիզմի բիոքիմիական պրոցեսների մասնակցությամբ, այրման նպաստումով։ Մթնոլորտը մի պաշտպանական շերտ է, որը մի կողմից՝ պաշտպանում է մեզ տիեզերական ճառագայթումից և նրանց անկումից առաջացող հրդեհներից.

 (3) Հոբ 38.9-ում ասվում է ամպը ծովի համար «հանդերձ», մեգը՝ խանձարուր դնելու, Հոբ 28.25-ում՝ ջրերի (խոնավության) չափի, Սաղմ.147.8-ում՝ ամպով ու անձրևով բուսական աշխարհին կյանք տալու մասին։ Այս ամենի մեջ կարելի է նկատել հագեցած գոլորշու մասին ակնարկ։ Ջուրը գոլորշիանում է օվկիանոսներից, ծովերից, գետերից ու լճերից, սակայն, գերազանցելով թույլատրելի հարաբերակցությունը օդում, թափվում է երկրի վրա անձրևի, ցողի, ձյան միջոցով և ոռոգում երկիրը.

(4)  Սաղմ.74.16,17-ում ասվում է արեգակի ստեղծման և տարվա եղանակների հերթագայության մասին։ Մենք գիտենք, որ Երկիրը իր ուղղաձիգ առանցքի շուրջ թեքված է 23,50-ով"։ Առանց այդ թեքության ու Երկրի՝ իր առանցքի շուրջ պտույտի, նրա մի մասում կլիներ մշտական գիշեր ու ցրտություն, իսկ մյուս մասում՝ ցերեկ ու շոգ։ Սակայն թեքության շնորհիվ հնարավոր է դառնում եղանակների հերթագայությունը։

բ)   Ծննդոց գրքի I գլխում կարդում ենք, որ Աստված և՛ բուսական, և՛ կենդանական աշխարհի ներկայացուցիչներին ստեղծել է որպես առանձին կենսաբանական տեսակներ (1.11,12, 21,24,25), իսկ մարդուն ստեղծել է Իր պատկերով և, հետևաբար օժտել է հոգով (Ծննդ.1.27։2.7).

(1)  Գենետիկան ցույց է տալիս, որ քրոմոսոմներում գաղտնագրված «հրահանգների» համաձայն մի տեսակի սահմաններում նշանակալից փոփոխություններ կարող են լինել, բայց ոչ՝ մի տեսակի անցում մյուսին..

(2)  Ամեն մի տեսակի համար գաղտնագրված են ժառանգական հատկանիշներ, օրինակ՝ թռչունների համար բույնի կառուցման ընդունակությունը և այլն.

(3)  Ավելին, քրոմոսոմներում ներդրված են տեսակի հետագա զարգացման և վերարտադրության արարչական ծրագրերը (Սաղմ.139.16։ Հոբ.10.8).

գ)   Ղևտ. 17.11-ում կարդում ենք, որ մարմնի կյանքը արյան մեջ է։ 1629 թվին անգլիացի Հարվեյը հայտնագործեց արյան շրջանառությունը օրգանիզմում և ցույց տվեց, որ կյանքը հիմնված է արյան վրա (և ոչ թե ներշնչած օդի, ինչպես մտածում էին այն ժամանակներում)։ Այդ են վկայում արյան միջոցով օրգանիզմի բոլոր բջիջներին սննդանյութերի և թթվածնի մատակարարումը, արտաթորության օրգաններին օրգանիզմի կենսագործունեության արգասիքների տրումը, օրգանիզմի մշտական ջերմության պահպանումը, հիվանդության հարուցիչների նկատմամբ իմունիտետը (անընկալունությունը, վարակամերժությունը) և այլն.

5)   Աստվածաշնչի գիտական մակարդակի մասին խոսելուց հետո անդրադառնանաք  հին աշխարհի պատկերացումներին տիեզերքի մասին.

Պլատոնը (427-347 Ք.ծ.ա.) ընդունում էր, որ աշխարհը անձնավոր է, իսկ Նրա մարմինը կազմված է հողից, օդից, կրակից և ջրից։ Արիստոտելը (384-322 Ք.ծ.ա.) հավատում էր, որ Արեգակն է պտտվում Երկրի շուրջ և կարծում էր, թե ուղեղի խնդիրը արյունը սառեցնելն է։ Հին հույները հավատում էին, թե հսկա Ատլասը կանգնած է երկրի ծայրին և գլխով ու ձեռքերով պահում է երկիրը։ Հնդիկները հավատում էին, թե Երկիրը դրված է 4 փղերի ուսերին, որոնք կանգնած են կրիայի մեջքին, որն էլ լողում է ծովում։ Եգիպտացիները հավատում էին, թե օվկիանոսում հայտնվել է մի ձու, որից ծնվել է Արև-աստվածը, որից՝ 4 զավակներ, դրանց Շուն և Թեփնութը, կազմելով մթնոլորտը, ոտքերը դնում են իրենց Գեբե-Երկիր եղբոր վրա և բարձրացնում Նութ-Երկինք քրոջը։ Վերջին երկուսից ծնվում են Իզիդան, Օզիրիսը, Նեփթքիսը և Սեթը, որոնցից առաջինները ամուսնանում են և կառավարում երկիրը։ Բաբելական էպոսում ասվում է, թե Մարդուք աստվածը երկինքն ու երկիրը ստեղծվում է Թիամաթ աստվածուհու մարմնից՝ նրան սպանելով։ Իսկ մարդը ստեղծում է Թիամաթի սերունդներից մեկի արյունից, որը մահվան է դատապարտվում խռովության համար.

ժ.   Աստվածաշնչի պատգամը.

1)   Աստվածաշնչի առաջին էջից մինչև առաջին էջը ընդգրկում է Աստծու փրկության և հավիտենական կյանքի ծրագիրը մեղավոր մարդու համար.

2)   Այն ներկայացնում է Աստծու փնտրտուքը մարդուն գտնելու, նրա հետ մտերմության, Իր փառքին մասնակից դարձնելու և հավիտենական բարեկամության համար.

3)   Այն հայտնում է Քրիստոսով և Եկեղեցու միջոցով ամենի բովանդակումը Աստծու փառքով (Եփ.1.10

 

5.  Ներշնչվածության  հետևանքներ.

ա.  Սուրբ Գրքի վավերականությունը.

1)   Աստվածաշունչը գրված է այն մարդկանց կողմից, ում անուններին այն հավակնում է։ Այդպիսի եզրակացության են եկել թե՛ հրեա, թե՛ քրիստոնյա հետազոտողները.

2)   Բերնարդ Ռամը, խոսելով Աստվածաշնչյան ձեռագրերի ճշտության և քանակի մասին, ասում է. «Հրեաները ոչ մի այլ ձեռագիր երբեք այդպես չեն պահպանել։ Նրանք հաշվառել են յուրաքանչյուր տառը, վանկը, բառը, պարբերությունը»։ Ջոն Լին, Աստվածաշունչը համեմատելով Շեքսպիրի ստեղծագործությունների հետ, գրում է. «Տարօրինակ է թվում, որ Շեքսպիրի տեքստը, որը գոյություն ունի մոտ 208 տարի, շատ ավելի անորոշ և աղճատված է, քան Նոր կտակարանի տեքստը, որն այժմ ունի ավելի քան 18 դար հնություն»։ Այժմ կան Նոր կտակարանի ավելի 5686 հայտնի հունարեն ձեռագրեր։ Ավելացնենք շուրջ 10000 լատիներեն Վուլգաթաներ և առնվազն 9300 այլալեզու վաղ ձեռագրեր՝ համարյա 25000 օրինակներ։ Անտիկ աշխարհի ուրիշ ոչ մի փաստաթուղթ չի էլ կարող լինել նման քանակով վավերացված։ Ջոն Մոնտգոմերին ասում է, որ Նար կտակարանի գրքերի նկատմամբ թերահավատությունը նշանակում է ստվերի մեջ թողնել բոլոր դասական հնությունները։ Նկատենք նաև, որ գրական, կրոնական, փիլիսոփայական երկերի համեմատությամբ Նոր կտակարանի բնագրի և մեզ հասած ձեռագրերի ստեղծման միջև ամենակարճ ժամանակահատվածն է ընկած.

3)   Նոր-կտակարանական ձեռագրերի ճշտությունը հիմնավորված է Եկեղեցու նախկին հայրերի կողմից, հաստատված՝ ոչ քրիստոնեական աղբյուրներով, հնագիտական տվյալներով։ Հազարավոր եբրայական ձեռագրեր, որոնք վավերացվել են Յոթանասնիցի և Սամարական Հնգամատյանի միջոցով , ինչպես տեքստում և տեքստից դուրս եղած բազմաթիվ այլ խաչաձև ստուգումներ հավաստում են Հին կտակարանի տեքստի վավերականությունը։ Դրան գումարվում է նաև Հին կտակարանի հնագիտական և պատմական հիմնավորումը.

բ.   Սուրբ Գրքի վստահելիությունը.

1)   Հին Կտակարանի վստահելիությունը.

ա)  Տեր Հիսուս, Հին կտակարանն անվանելով Օրենք, Սաղմոսներ ու Մարգարեներ (Ղուկ.24.44,45,25-27), հաստատել է այն։ Նշենք Նրա մի շարք մեջբերումները Հին կտակարանի գրքերից.

-  Ծննդոցից՝ Մաթ.19.4,5։ Ղուկ.17.26-30։ Հովհ.8.44.

-  Ելիցից՝ Մաթ.5.21,27։15.4։22.31,32։ Մարկ.12.26։ Ղուկ.24.27։6.3,4։ Հովհ.6.32.

-  Ղևտացվոցից՝ Մաթ.5.33,43։19.19։22.39։ Մարկ.12.31։ Ղուկ.10.27.

-  Երկրորդ օրինացից՝ Մաթ.4.1-11։22.37։ Մարկ.12.29։ Ղուկ.10.27.

-  Թվոցից՝ Մաթ.5.33,43։19.19։22.39։ Մարկ.12.31։ Ղուկ.10.27։ Հովհ.3.14.

-  Սաղմոսներից՝ Մաթ.22.42-44։21.16։27.46։ Մարկ.15.34։ Ղուկ.23.46։24.44,45։ Հովհ.10.34։13.18.

-  Եսայու մարգարեությունից՝ Մաթ.8.10,17։22.37։Մարկ.4.12Ղուկ.4.17,18.

-  Երեմիայի մարգարեությունից՝ Մաթ.21.23։ Մարկ.11.17։ Ղուկ.19.46.

-  Հովսիայի մարգարեությունից՝ Մաթ.9.13։12.7։ Մարկ.14.27.

-  Հովնանի մարգարեությոինից՝ Մաթ.12.39,40.

-  Մաղաքիայի մարգարեությոինից՝ Մաթ.11.10։ Ղուկ.7.27.

բ)   Առաքյալները նույնպես հաստատել են Հին կտակարանի խոսքը.

Գործք,1.16։3.18։ Հռ.3.2։ 1Կոր.2.9-16։  2Տիմ.3.16։ Եբր.1.1։ 2Պետ.1.21.

գ)   Հին կտակարանի օգտին խոսում են նաև պատմագիտությունն ու հնագիտությունը.

2)   Նոր կտակարանի վստահելիությունը.

ա)  Նրա ստեղծողները եղել են ականատեսներ.

բ)   Նրանց պատումների որոշ համընկումները խոսում են դրանց ճշմարտացիության մասին.

գ)   Նրանց վկայությունը ներդաշնակում է ժամանակի պատմության հետ.

1Կոր.2.13։14.31։ 1Թես.2.13։4.2։ 2Պետ.3.2,15,16։ 1Հովհ.1.1-5..

գ.   Սուրբ Գրքի կանոնականությունը.

1)   Կանոնը՝ չափիչ ձող. կանոնական՝ որոշակի չափորոշիչների համապատասխանություն.

2)   Հին կտակարանի կանոնը կազմել է Եզրասը Բաբելոնյան գերությունից հետո, թեև կանոնի փակումը տեղի ունեցել 90-100թթ. Ջամնիում.

ա)  Անկանոն են համարվում Հին կտակարանին ավելացված այն գրքերը (անկանոն՝ ապոկրիֆ՝ քողարկված), որոնք Կաթոլիկ եկեղեցու կողմից կանոնականացվել են 1546թ. Տրենտի ժողովում, թեև դրանք որպես ոչ կանոնական գրքեր Վուլգաթայի մեջ արդեն մտցրել էր Հերունիմոսը 404թ.

բ)   Դրանք են. Եզրասի I և II, Տոբիթ, Հուդիթ, Եսթերի գրքի ավելացումները, Սողոմոնի գերիմաստություն, Սիրաք, Բարուքի գիրքը Երեմիայի ուղերձով, Դանիելի մարգարեության մեջ մտցված՝ Երեք սուրբ մանկունքը, Շուշանի պատմությունը և Բելն ու վիշապը, Մանասեի աղոթքը, Մակաբայեցիների I, II, III և IV գրքերը.

գ)   Այդ գրքերի անկանոնության պատճառները.

-  Բացակայությունը հրեական կանոնում.

-  Գրվել են Մաղաքիայից (435թ. Ք.ծ.ա.) մինչև Հովհաննես Մկրտիչն ընկած շրջանում, երբ ներշնչում չի եղել.

-  Վստահության չեն արժանացել Հովսեպոս Փլավիոսի կողմից (37-38թթ.) .

-  Հիսուսը և առաքյալները դրանցից մեջբերումներ չեն արել, թեև Նոր կտակարանում կա 259 մեջբերում Հնից (Ի դեպ՝ Հուդայի մեջբերումը Ենոքի առաջին գրքից՝ Հուդա 14,15, ինչպես Պողոսի մեջբերումները հունական գրականությունից՝ Գործք.17.28 և Տիտ.1.2, չեն ուղեկցվում ներշնչվածույթան մասին նշումով).

-  I-IV դարերում չեն նշվել կանոնական գրքերի ոչ մի կատալոգում (մասնավորապես Մելիտոս եպիսկոպոսի 170թ., Բորոգինեսի և Եվսեբիոսի հավաքածուներում).

-  Գրքերի հեղինակները ներշնչման մասին չեն ասում.

-  Տիրոջ անունից չեն խոսում.

-  Ունեն պատմական և աշխարհագրական սխալներ, ներքին հակասություններ.

-  Հակասում են կանոնական Աստվածաշնչի վարդապետությանը (ինքնասպանության արդարացում, մոգական համայանքներ, մահացածների համար աղոթք).

-  Աստվածաշնչին հատուկ թվային օրինաչափություններից զուրկ են.

3)   Նոր կտակարանի կանոնն ընդունվել է Կարթագենի ժողովում 397թ., իսկ նրանում ընդգրկված գրքերը բացի Եսթերի գրքից պարունակվում են Ալեքսանդրիայի Աթանաս եպիսկոպոսի 367թ. հավաքածությում.

Կանոնականության սկզբունքները.

ա)  Առաքելականությունը. Գրքի՝ առաքյալի կամ նրա գործակցի կողմից գրված լինելը.

բ)   Բովանդակությունը. Գրքի բովանդակության հոգևոր բնութագրի համապատասխանությունը Սուրբ Գրքին.

գ)   Համակողմանիությունը. Գրքի՝ ժամանակի Եկեղեցու կողմից ընդունված լինելը.

դ)   Ներշնչվածությունը. Գրքի՝ ներշնչվածության ներքին վկայություն ունենալը.

4)   Հնագույն ձեռագրերը.

ա)  Կումրանյան (Քամրանյան), որոնք առաջացել են Ք.ծ.ա. II-I դարերում։ Հայտնաբերվել են 1947 թվին Մեռյալ ծովի արևմտյան ափին, Երիքովից 14 կմ հեռավորության վրա։ Պատկանել են հեսեյան աղանդին։ Բացակայում է միայն Եսթերի գիրքը.

բ)   Սինայան, որոնք առաջացել են Ք.ծ.հ. IV դարում։ Հայտնաբերվել են 1859 թվին գերմանացի Թիշենդորֆի կողմից Ս. Կատութինեի վանքի մոտ։ Հին կտակարանը հունարեն թարգմանությամբ է։ Պահպանվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում.

գ)   Ալեքսանդրյան, որը գրվել է 450 թ. Եգիպտոսում։ Դարձյալ Բրիտանական թանգարանում է.

դ) Վատիկանյան, որը գրվել է IV դարի կեսերին Եգիպտոսում և պահպանվում է Վատիկանում.

ե)   Եփրեմյան, որը գրվել է V դարի կեսերին Եգիպտոսում հայր Եփրեմի կողմից։ Հրատարակվել է 1843-45 թվերին։ Պահպանվում է Փարիզում։

5)   Հնագույն թարգմանություններ.

ա)  Սեպտուագինտա, որը Հին կտակարանի հունարեն թարգմանությունն է։ Ստեղծվել է Ալեքսանդրիայում Պտղոմեոս Ֆիլադելֆացու  թագավորության շրջանից սկսած (Ք.ծ.ա. 275թ.) և ավարտվել է Ք.ծ.ա. 130 թվին։ Ըստ ավանդության՝ 72 թարգմանիչի կողմից 72 օրում.

բ)   Պեշիտա (Բեշիթա), որը ողջ Աստվածաշնչի թարգմանությունն է ասորերեն։ Ստեղծվել է IV դարում և հանդիսանում է Նար կտակարանի՝ II դարում, իսկ Հին կտակարանի՝ առավել վաղ արված մշակումը.

գ)   Գոթական, որը արվել է հունարենից Ուլֆիլսա եպիսկոպոսի կողմից IV դարում, որից մնացել են Ավետարանների առանձին բաժիններ Արծաթագիր մագաղաթում և պահպանվում է Շվեդիայի Ուպսալա քաղաքում.

դ)   Վուլգաթա, որ նշանակում է՝ համընդհանուր տարածման համար։ Կաթոլիկ եկեղեցու կողմից ընդունված լատինական թարգմանությունն է, որ արվել է Հերոնիմոսի կողմից 383-405թթ. Դամասուս եպիսկոպոսի հանձնարարությամբ։ Դրանում օգտագործվել են II-III դ.դ. արված «Վետուս Լատինա» կամ «Իտալա» թարգմանությունը.

ե)   Հայերեն «Աստվածաշունչ», որը արվել է Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտների կողմից երկու փուլով՝ 407-412 թթ. գրերի գյուտից անմիջապես հետո և 433-436թթ. Եփեսոսի տիեզերաժողովից հետո (431թ.).

զ)   Եթովպական, որը արվել է IV-V դ.դ.։

6)   Հայերեն հրատարակությունները, որոնք իրականացվել են.

ա)  1666-1669թթ. Ամստերդամում Ոսկան Երևանցու և Մատթեոս Ծարեցու կողմից.

բ)   1805թ. Վենետիկում Հ. Զոհրապյանի կողմից (քննական բնագրի լավագույն հրատարակությունը).

գ)   1860թ. Վենետիկում Ա. Բագրատունու կողմից.

դ)   1853թ. Զմուռնիայում արևմտահայերեն Հայ Ավետարանական Եկեղեցու կողմից.

ե)   1896թ. Շուշիում արևեհայերեն Հայ Ավետարանական Եկեղեցու կողմից.

դ.   Սուրբ Գրքի անսխալականությունը՝ որպես նրա ներշնչվածության հետևանք.

Ուեյն Գրուդեմը գտնում է, թե Սուրբ Գրքի անսխալականությունը նշանակում է, որ նրա սկզբնական ձեռագիրը չի կարող հակասել փաստերին (Մաթ.5.17,18։ Հովհ.10.35

Սուրբ Գրքի Անսխալականության Միջազգային Խորհրդի Չիկագոյում ընդունված դրույթներում (1978թ.) ասվում է, որ նրա անսխալականությունը տարածվում է նաև պատմության և գիտության բնագավառներում։ Ի դեպ, անսխալակությունը վերաբերվում է միայն բնօրինակներին և պատճեններին, ընդ որում՝ մեջբերումները Սուրբ Գրքի տարբեր հատվածներից կարող են արվել ազատ, իսկ տոհմածառերի, չափման միավորների և վիճակագրության մեջ կարող են կիրառվել տարբեր պատմամշակութային մեթոդներ։ Այնպես որ, Սուրբ Գրքի գնալով ավելի ու ավելի քչացող դժվարին հարցերը կարող են լուծում գտնել, երբ ժամանակի ընթացքում կհավաքվեն դրանց վերաբերվող բոլոր նյութերը։

Աստվածաբան Գ. Թիեսոնը նշում է Աստվածաբանության և անսխալության այն 4 աղբյուրները, որոնց անդրադարձել է մարդկությունը. մարդկային դատողությունը, ներըմբռնումը կամ խորհրդավոր ներթափանցումը, Եկեղեցին և Սուրբ Գիրքը.

1)   Անսխալ հայտնության և Աստվածաբանության աղբյուրներ չեն կարող լինել մարդկային դատողությունն ու խորհրդավոր ներթափանցումը։ Դրանցից առաջինը սահմանափակ է և մեղքի ապականությունից հետո չի կարող դառնալ հավատի ու բարոյականության անսխալ չափանիշ։ Մյուս կողմից՝ ամեն մի խորհրդավոր ներթափանցում ենթակայական է (սուբյեկտիվ), և մարդու անկումից հետո նույնպես չի կարող հուսալի լինել.

2)   Կաթոլիկ եկեղեցին հավակնում է անսխալականության հետևյալ 3 ոլորտներին.

ա)  Նա Եկեղեցուն համարում է անսխալական մեկնաբան և ուսուցիչ, ում Աստված վստահել է Իր գրավոր ու բանավոր հայտնությունները և գտնվում է Սուրբ Հոգու առաջնորդության ներքո.

բ)   Հռոմի Պապը, Սուրբ Հոգու «ձայնը» լինելով, նույնպես իրավունք ունի անսխալ դատողություններ հռչակելու.

գ)   Եկեղեցու համար վերջնական իշխանություն է կոչված լինելու նաև Եպիսկոպոսկան ծողովի որոշումը.

3)   Մինչդեռ ոչ թե Խոսքը պիտի գտնվի եպիսկոպոսական իշխանության տակ, այլ եպիսկոպոսական ժողովը՝ Խոսքի.

ե.   Սուրբ Գրքի հեղինակությունը՝ որպես մեր նկատմամբ Աստծու կամքի արտահայտություն.

1)   Աստվածաշնչի ներշնչվածությունից և անսխալականությունից հետևում է հավատի և բարոյականության հարցերում նրա բարձրագույն հեղինակւոթյունը քրիստոնյաների համար.

Նեեմ.8.1,8։ Ես.8.19,20։ Սաղմ.19.7-11։119.1,9։ Մաթ.4.1-11։ 1Կոր.14.37։ Գաղ.1.8,9։ 1Տիմ.6.3,4։ 2Տիմ.3.14-16։ Եբր.1.1.

2)   Ինչ վերաբերվում է բանավոր ավանդությանը, ապա այն պետք է դիտել որպես մեկնաբանություն, իսկ անձնական հայտնությունները չեն կարող փոխարինել Սուրբ Գրքին.

3)   Հակառակ այն բանի, որ շատ կրոնների կողմից սրբազան համարվող գրքերում կան բարոյական վարդապետություններ, այսուամնեյնիվ, Աստվածաշունչը մնում է Աստծու միակ և բացառիկ  խոսքը։

զ.   Սուրբ Գրքի անհրաժեշտությունը և ինքնաբավությունը.

1)   Անհրաժեշտությունը.

ա)  Աստծու ամբողջական ինքնահայտնման պահպանման.

բ)   Մասնավորապես Ավետարանի պատգամի (Հռ.10.13-17), հոգևոր կյանքի (Մաթ.4.4) և Աստծու կամքի իմացության.

գ)   Կրոնական ընկալումների և փորձառությունների չափանիշ ունենալու համար.

2)   Ինքնաբավությունը.

ա)  Եկեղեցու կարիքների համար ողջ ճշմարտության ընգրկմամբ.

բ)   Հավատքի և հոգևոր կյանքի հարցերի պատասխանների պարունակմամբ (2Տիմ.3.15-17).

գ)   Սուրբ Գրքին ոչինչ չավելացնելու և որևէ այլ գիրք նրան հավասար չհամարելու իմաստով.

է.   Սուրբ Գրքի մասին ուսմունքի դասը.

1)   Սուրբ Գիրքը՝ որպես սիրավեպ Աստծու և մարդու միջև՝ մեր անձնական սիրավեպի ազդակ.

2)   Սուրբ Հոգու լուսավորումը Եկեղեցու պատմության ընթացքում՝ մեր անձնական լուսավորման նպատակով.

-  Հավատքով փրկության լույսը Լութերին.

-  Խաչի անտեսված կողմի բացահայտումը Մուրիին և Վոչման Նիին.

-  Երկրպագության և բարեխոսության, շուրջօրյա խորանի լուսավորումը Ցինցենդորֆին (1727թ.), Թոմի Թինիին, Ջոն Բիվերին, Ջիմ Գոլին, Մահեշ Չավդային.

3)   Սուրբ Գրքի հեղինակությունը՝ որպես Աստծու սիրո և կամքի իշխանություն մեր նկատմամբ։ Եվ  ազդակ՝ Տիրոջ հեղինակության մեր կրումի։

 

 

Օգտագործված գրականությունը.

1.  М. Эриксон. Христианское Богословие. "Библия для всех", С.-П., 2002.

2.  У. Грудем. Систематическое Богословие. "Мирт", С.-П., 2004.

3.  Систематическое Богословие. Под ред. С. Хортона. Life. Спрингфилд, США, 1999.

4.  Ա. Գայաեան. Աստվածային հայտնություն. Հայաստան, 2006.

5.  К.Дж. Коннер. Основание христианского учения. Суверин уорлд.

6.  Ջ. Մաք-Դաուել. Վճռական վկայություն. Հատոր 1. "Նյու լայֆ Արմենիա", Երևան, 2005.

7.  Գ. Գ. Դուրյան. Մտավորականը և 21-րդ դարը. Երևան, 2004.

8.  Ե. Պապիկյան. Արարատյան շաղ. "Նաիրի", Երևան, 1993.

9.  Ներսես ավ.քհն. Ներսեսյան. Աստվածաշունչը և հայ մշակույթը. Հայ Աստվածաշնչյան ընկերություն, 2001.

10.       Г. Моррис. Сотворение и современный христианин. "Протестант", М., 1993.

11.       Հայկական համառոտ հանրագիտարան, հ.1, Երևան, 1990թ.

 

Comments:

Add comment


Security code
Refresh